Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

315.0015.220299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ

 

4 փետրվարի 1999 թվականի թիվ 15-ՄՎ

 

«ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ կառավարության 13.01.96թ. «Գերատեսչական նորմատիվային ակտերի գրանցման մասին» թիվ 13 որոշման 12-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Անմաքս առևտրի խանութներ կազմակերպելու մասին» հրահանգը:

 

       Համաձայն եմ                   Համաձայն եմ             Հաստատում եմ

ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի    ՀՀ հարկային տեսչության     ՀՀ մաքսային

նախարար                         պետ                        վարչության պետ

             Է. Սանդոյան                 Ս. Այվազյան          Հ. Գևորգյան

 

«____»__________ 1999թ.              05.02. 1999թ.      «4»  02  1999թ.

 

ՀՐԱՀԱՆԳ

i

Անմաքս առևտրի խանութներ կազմակերպելու մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հրահանգը հաստատվում է «ՀՀ մաքսային օրենսգրքի» 2-րդ, 4-րդ, 30-րդ, «Մաքսատուրքերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 4-րդ հոդվածների պահանջներին համապատասխան և կանոնակարգում է ՀՀ կառավարության կողմից սահմանված մաքսային հսկողության` ազատ մաքսային գոտիներում հիմնադրված անմաքս առևտրի խանութների հիմնադրման, գործունեության, անմաքս առևտրի խանութների գործունեության վերահսկողության իրականացման և գործունեության կասեցման, անմաքս առևտրի խանութների լուծարման հիմնական դրույթները, ինչպես նաև նշված գործընթացներում ծագող վարչական իրավահարաբերությունները:

2. Սույն հրահանգին համապատասխան ստացված թույլտվության հիման վրա անմաքս առևտրի խանութներ հիմնադրելու իրավունք ունեն առևտրային կազմակերպությունները:

3. Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութների գործունեության համար թույլտվություն տալիս է ՀՀ մաքսային վարչությունը` ՀՀ օրենսդրությանը և սույն հրահանգին համապատասխան:

 

II. Անմաքս առևտրի խանութները

 

1. Անմաքս առևտրի խանութը մաքսային ռեժիմ է, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությունից և այլ երկրներից օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների ներմուծում անմաքս առևտրի խանութի տարածք և հետագայում դրանց իրացում` մաքսային հսկողության ներքո, առանց հարկային և մաքսային մարմինների կողմից մաքսատուրքի, ավելացված արժեքի և ակցիզային հարկերի և դրանց փոխարինող հաստատագրված վճարների գանձման:

2. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով հայտարարագրվում են միայն ՀՀ օրենսդրությանը և սույն հրահանգին համապատասխան հիմնադրված հատուկ խանութներում (անմաքս առևտրի խանութներ) իրացման ենթակա ապրանքները:

3. Անմաքս առևտրի խանութներում իրացման ենթակա բոլոր ապրանքները` անկախ այն փաստից դրանք ներմուծվում են ՀՀ-ից թե այլ երկրներից, ենթակա են հայտարարագրման «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով:

4. Անմաքս առևտրի խանութի հիմնադրի կողմից անմաքս առևտրի խանութներում իրացման նպատակով ՀՀ-ում ձեռք բերված ապրանքները ՀՀ-ում գրանցված պայմանադիր կողմը այդ ապրանքները հայտարարագրում է «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով և համարվում են ՀՀ-ից արտահանված:

5. Անմաքս առևտրի խանութներ կարող են հիմնադրվել այն միջազգային ուղևորային հաղորդակցության համար բաց օդանավակայանների կամ ֆիզիկական անձանց կողմից սահմանը հատելու համար նախատեսված ՀՀ անցումային կետերի տարածքներում, որոնք ՀՀ կառավարության կողմից սահմանվել են որպես մաքսային հսկողության գոտիներ:

6. Անմաքս առևտրի խանութները հիմնադրվում են բացառապես ՀՀ սահմանով ուղևորվող քաղաքացիներին սպասարկելու նպատակով` բացառությամբ ՀՀ ժամանող քաղաքացիներին ենթաակցիզային, ինչպես նաև ՀՀ-ում ձեռք բերված անմաքս առևտրի խանութ արտահանված ապրանքատեսակներով:

7. Անմաքս առևտրի խանութի սրահները պետք է գտնվեն`

- ՀՀ-ից մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահները` ՀՀ մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձանց կողմից մաքսային ձևակերպման համար սահմանված տեղից հետո: Նշված սրահների դիրքը պետք է բացառի այդ սրահներում ՀՀ ժամանող ֆիզիկական անձանց ներկայության հնարավորությունը:

- ՀՀ ժամանող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահները` մինչև ՀՀ մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձանց կողմից մաքսային ձևակերպման համար սահմանված տեղերը: ՀՀ ժամանած քաղաքացիների կողմից անմաքս առևտրի սրահում ձեռք բերված ապրանքները ենթակա են մաքսային ձևակերպման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Անմաքս առևտրի խանութ կարելի է հիմնադրել միայն ՀՀ Մաքսային վարչության կողմից տրված անմաքս առևտրի խանութի հիմնադրման համար թույլտվության առկայության դեպքում:

 

III. Թույլտվության տրման պայմաններն ու կարգը

 

1. Անմաքս առևտրի խանութի գործունեության համար թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն առևտրային կազմակերպություններին, որոնց տնօրինության տակ է գտնվում սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան տարածք:

2. Թույլտվություն ստանալու համար տարածքի տնօրինության իրավունք ունեցողը դիմում է ներկայացնում ՀՀ մաքսային վարչություն:

3. Դիմումը պետք է բովանդակի`

- դիմորդի լրիվ և կրճատ իրավաբանական անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

- հարկ վճարողի հաշվառման համարը,

- դիմորդի գտնվելու վայրը,

- պետական գրանցման վկայականի տվյալները,

- տարադրամի և դրամի բանկային հաշիվների համարները, այդ բանկերի անվանումները, հասցեները,

- առևտրային սրահների և պահեստի համար նախատեսված տարածքների գտնվելու վայրը, մակերեսը (քառ.մ),

- թույլտվության ժամկետը,

- տարածքի նյութատեխնիկական հագեցվածության բնութագիրը,

- դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

4. Դիմումին կից ներկայացվում են`

- տարածքի սեփականության (պատկանելիության) կամ վարձակալության (օգտագործման, տնօրինման) իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթերի պատճենները (կանոնադրություն, պայմանագիր, պետական գրանցման վկայական և այլն),

- անմաքս առևտրի խանութի նախատեսվող տեղերի (առևտրասրահների, օժանդակ տեղերի և պահեստի) գծագրերը և հատակագծերը,

- անմաքս առևտրի խանութում ապրանքների բեռնային, առևտրային և այլ գործողություններ կատարելու համար իրավունք (անմաքս առևտրի խանութ մուտք գործելու իրավունք) ունեցող աշխատողների ցուցակը:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենները հաստատվում են տնօրենի կողմից:

5. Թույլտվության տրման համար դիմումը քննարկվում է ստացման օրից մինչև երեսուն օրվա ընթացքում, եթե ներկայացվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

6. Անմաքս առևտրի խանութի հիմնադրման թույլտվություն է տրվում ՀՀ մաքսային վարչության կողմից` երկու օրինակից: Թույլտվության առաջին օրինակը մնում է ՀՀ մաքսային վարչությունում, իսկ երկրորդը տրվում է անմաքս առևտրի խանութի հիմնադիրին: ՀՀ մաքսային վարչության կողմից թույլտվության պատճենը տրվում է այն մաքսատանը, որի գործունեության տարածքում հիմնադրվում է անմաքս առևտրի խանութը: ՀՀ մաքսային վարչությունը թույլտվության ևս մեկ պատճեն` կից գրությամբ ուղարկում է ՀՀ հարկային տեսչություն:

7. Թույլտվության մերժման դեպքում, ՀՀ մաքսային վարչությունը քննարկումներից հետո 10-օրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահում դիմորդին, նշելով մերժման պատճառները:

8. Թույլտվության մերժման դեպքում կրկնակի դիմումը կարող է քննարկվել մերժման որոշումից ոչ շուտ քան երեք ամիս հետո` մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելուց հետո:

9. Թույլտվությունը տրվում է սույն բաժնի 3-րդ կետի համաձայն ներկայացված դիմումի մեջ նշված` բայց ոչ ավել, քան 3 տարի ժամկետով:

 

IY. Թույլտվության չեղյալ համարում և գործունեության կասեցում

 

1. Անմաքս առևտրի խանութի հիմնադրման թույլտվությունը չեղյալ է համարվում կամ թույլտվության գործունեությունը կասեցվում է ՀՀ մաքսային վարչության կողմից:

2. Թույլտվությունը չեղյալ է համարվում, եթե այն չպետք է տրվեր հաստատված կանոնակարգի համաձայն կամ այն տրվել է թերի կամ կեղծ տեղեկությունների (տեղեկություններ պարունակող փաստաթղթերի) հիման վրա:

3. ՀՀ մաքսային վարչությանը թույլատրվում է մինչև երեք ամիս ժամկետով կասեցնել թույլտվության գործունեությունը, եթե կան բավարար հիմքեր ենթադրելու, որ անմաքս առևտրի խանութի տերը չի իրականացնում օրենսդրությամբ սահմանված իր պարտականությունները:

4. Թույլտվության գործունեության կասեցումից հետո ապրանքների իրացումն անմաքս առևտրի խանութում արգելվում է: Բոլոր չիրացված ապրանքները մուտքագրվում են անմաքս առևտրի խանութի պահեստ:

5. Թույլտվության չեղյալ համարումը կամ գործունեության կասեցումը իրականացվում է ՀՀ մաքսային վարչության պետի հրամանով, անպայման նշելով նման որոշման կայացման պատճառը:

 

Y. Անմաքս առևտրի խանութ կազմակերպելը

 

1. Անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը պետք է ունենա`

ա) առևտրի սրահ

բ) պահեստային տարածք` որը պետք է գտնվի մաքսային հսկողության գոտում:

2. Պետք է բացառվի անմաքս առևտրի խանութի սրահ կամ պահեստ «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների դուրս հանումն առանց մաքսային հսկողության` բացառությամբ հաճախորդի կողմից գնված ապրանքի դուրս հանման:

 

YI. Ապրանքների մուտքագրում և հայտարարագրում

 

1. Անմաքս առևտրի խանութ ներմուծվող ապրանքները ենթակա են հայտարարագրման «ՀՀ մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների բեռնային մաքսային հայտարարագրման, ըստ բացթողման մաքսային ռեժիմների բեռնային մաքսային հայտարարագրի լրացման» կարգի` «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով (Հավելված 1):

2. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքները պահպանվում են անմաքս առևտրի խանութի պահեստում: Իրացման ենթակա ապրանքներն անմաքս առևտրի խանութի սրահ են տեղափոխվում մաքսային մարմինների հսկողությամբ:

3. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով չի թույլատրվում հայտարարագրել`

ա) ՀՀ ներմուծման/արտահանման համար արգելված ապրանքներ,

բ) ՀՀ տարածքում իրացման համար արգելված ապրանքներ,

գ) այլ պետական մարմինների հսկողության ենթակա ապրանքներ, այդ մարմինների կողմից թույլտվության բացակայության դեպքում,

դ) արտադրա-տեխնիկական նշանակություն ունեցող ապրանքներ և այլ ապրանքներ, որոնք ակնհայտորեն նախատեսված չեն անձնական օգտագործման համար,

ե) ծանրաքաշ (20 կգ գերազանցող քաշով) և մեծածավալ ապրանքներ (երկարության, լայնության և բարձրության գումարը 200 սմ գերազանցելու դեպքում),

զ) ստրատեգիական կարևորություն ունեցող հումք հանդիսացող կամ լիցենզավորման ենթակա ապրանքները:

4. Անմաքս առևտրի խանութի սրահներում և պահեստներում չհայտարարագրված ապրանքների պահեստավորում և իրացում չի թույլատրվում:

 

YII. Ապրանքների իրացում

 

1. Անմաքս առևտրի խանութում ապրանքների վաճառքն իրականացվում է կանխիկ դրամով, արտարժույթով, ճանապարհորդության համար նախատեսված չեկերով և վճարային քարտերով:

2. Անմաքս առևտրի խանութում ապրանքների վաճառքն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանած մանրածախ առևտրի հիմնական կանոններին համաձայն:

3. Անմաքս առևտրի խանութի հիմնադիրը, ավիաընկերությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա, կարող է անմաքս առևտրի խանութից մաքսային մարմինների ներկայությամբ ցուցակով ապրանքներ տրամադրել ավիաընկերությունների աշխատակիցներին` չվերթի ընթացքում (ինքնաթիռում) դրանք վաճառելու համար: Չիրացված ապրանքները անմաքս առևտրի խանութը ետ է ընդունում միայն մաքսավորի ներկայությամբ:

4. Ապրանքների վաճառք անմաքս առևտրի խանութի պահեստից չի թույլատրվում:

5. Ապրանքների պակասորդի կամ կորստի դեպքում, անմաքս առևտրի խանութն այդ ապրանքների համար պետք է վճարի մաքսային վճարները և օրենքով սահմանված այլ հարկերը «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով սահմանված դրույքաչափերով:

 

YIII. Հաշվառում և հաշվետվություն

 

1. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմի տակ գտնվող ապրանքները ենթակա են պարտադիր հաշվառման:

2. Անմաքս առևտրի խանութի կողմից իրականացնում են ապրանքների (անմաքս առևտրի խանութի պահեստ մուտքագրված) հաշվառում` վարելով հաշվառման մատյան (Հավելված 2): Մատյանները պետք է նախօրոք կարվեն, համարակալվեն, բրոշյուրավորվեն, վավերացվեն այն մաքսատան պետի ստորագրությամբ և կնիքով, որի գործունեության գոտում է գրանցված անմաքս առևտրի խանութը:

Մատյանում վերջին գրառումը կատարելուց հետո այն հանձնվում է մաքսատուն ստուգման համար: Ստուգման ավարտից հետո մատյանը վերադարձվում և պահպանվում է ոչ պակաս քան երեք տարի:

3. Անմաքս առևտրի խանութի հիմնադիրը պարտավոր է ամեն ամիս մաքսատուն ներկայացնել անմաքս առևտրի խանութի սրահ մուտքագրված և իրացված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն (Հավելված 3):

4. Անմաքս առևտրի խանութի հիմնադիրը պարտավոր է իրականացնել հարկային օրենսդրությամբ սահմանված հաշվառում և ՀՀ հարկային մարմիններին ներկայացնել հաշվետվություններ, հաշվարկներ և այլն:

 

IX. Անմաքս առևտրի խանութի գործունեության դադարումը

 

1. Անմաքս առևտրի խանութի գործունեության դադարումը կատարվում է թույլտվության չեղյալ հայտարարման, խանութի հիմնադիրի ցանկության և թույլտվության ժամկետի լրացման դեպքում:

2. Անմաքս առևտրի խանութի գործունեության դադարեցման որոշման կայացման օրվանից սրահներում գտնվող ապրանքները ենթակա են անհապաղ տեղափոխման խանութի պահեստ:

3. Գործունեության դադարեցման մասին որոշման կայացումից հետո «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով ապրանքների հայտարարագրում և իրացում չի թույլատրվում:

4. Անմաքս առևտրի խանութի հիմնադիրը պարտավոր է խանութի գործունեության դադարեցման մասին որոշման կայացման օրվանից հետո երեքօրյա ժամկետում պահեստում գտնվող ապրանքների վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն ներկայացնել մաքսատուն (Հավելված 3):

5. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքները ենթակա են կրկնակի հայտարարագրման «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով:

 

Հավելված 1

«Անմաքս առևտրի խանութներ

կազմակերպելու մասին» հրահանգի

 

ԲԵՌՆԱՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹ» ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ

 

4.1.1. Լրացվում են ԲՄՀ-ի հետևյալ սյունակները`

 

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 11, 12, 14, 15, 15ա, 16, 17, 17ա, 18,

19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 28, 29, 31, 32, 33, 34, 35, 37,

38, 39, 41, 42, 44, 46, 47, 48, 53, 54

A, B, D և C սյունակները լրացվում են մաքսատան կողմից:

 

4.1.2. ԲՄՀ-ի սյունակների լրացման կարգը`

 

Սյունակ 3, 4, 5, 6, 7, 11, 14, 16, 19, 20, 22, 23, 24, 25, 26,

28, 29, 31, 32, 33, 34, 35, 37, 38, 39, 41, 46, 47, 48, 54,

A, B, C և D լրացվում են նույն կարգով ինչ արտահանման ժամանակ:

 

Սյունակ 1.

Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է գործարքի տեսակի ծածկագիրը, երկրորդ ենթաբաժնում նշվում է հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը:

 

Սյունակ 2.

Սյունակում նշվում է տեղեկություններ ապրանք առաքողի մասին` ձեռնարկության անվանումը և իրավաբանական հասցեն կամ ֆիզիկական անձի անուն ազգանունը և հասցեն:

 

Սյունակ 8.

Սյունակում նշվում է ապրանք ստացող անմաքս առևտրի խանութի անվանումը և իրավաբանական հասցեն:

Սյունակի վերևի աջ մասում թիվ նշանից հետո նշվում է մաքսատանը գրանցված անմաքս առևտրի խանութի հարկ վճարողի հաշվառման համարը:

 

Սյունակ 12.

Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների հաշիվ ապրանքագրերի մեջ չմտցված ծախսերի (սյունակ 44) ընդհանուր գումարը:

 

Սյունակ 15.

Սյունակում նշվում է առաքող երկրի անվանումը:

 

Սյունակ 15 Ա.

Սյունակում նշվում է առաքող երկրի ծածկագիրը:

 

Սյունակ 17.

Սյունակում նշվում է ներմուծող երկրի անվանումը:

 

Սյունակ 17 Ա.

Սյունակում նշվում է ներմուծող երկրի ծածկագիրը:

 

Սյունակ 18.

Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով ապրանքները պետք է փոխադրվեն մաքսային ձևակերպումն իրականացնող մաքսատան տարածք:

Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:

 

Սյունակ 21.

Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով կատարվել է հայտարարագրվող ապրանքների միջազգային փոխադրումը:

Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:

 

Սյունակ 42.

Սյունակում նշվում է սյունակ 22-ում բերված տարադրամով, հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի արժեքը:

 

Սյունակ 44.

Սյունակում նշվում է թույլտվության համարը, մնացորդային արժեքը և քանակը:

Նշվում են հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ ապրանքագրի մեջ չմտցված ծախսերը, որտեղ առաջին թիվը ցույց է տալիս փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման գումարը, երկրորդ թիվը` ապահովագրության գումարը, երրորդ թիվը` այլ ծախսերի գումարը, չորրորդ թիվը` մաքսային մարմինների կողմից սահմանված մաքսային արժեքի և հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի արժեքի տարբերության գումարը Հայաստանի Հանրապետության արժույթով (դրամ):

Նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի ծածկագիրը:

Սյունակի վերջին մասում նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի համարը և ամսաթիվը:

Եթե հայտարարագրվող մաքսային ռեժիմին նախորդել է այլ մաքսային ռեժիմ, սյունակում նշվում է նախորդ հայտարարագրի համարը հետևյալ կարգով` մաքսատան ծածկագիր, հայտարարատուի ծածկագիր և 7-րդ սյունակում նշված տեղեկատու համար:

 

Սյունակ 53.

Սյունակում նշվում է այն փոխադրման փաստաթղթի համարը (ՄՎ-9), որի հիման վրա ապրանքները հասցվել են նշանակման մաքսատուն կատարելու մաքսային ձևակերպում:

 

Հավելված 2

«Անմաքս առևտրի խանութներ

կազմակերպելու մասին» հրահանգի

 

._________________________________________________________________________.

| Հ/Հ |              Ապրանքների մուտքի գրանցում    |          |           |

|     |____________________________________________|__________|___________|

|     |  Ապրանքի  |  Ապրանքի  | Մուտքի փաստաթղթեր  |    Չափի  | Քանակը    |

|     |  անվանումը|  ծածկա-   |____________________|    միա-  |           |

|     |           |  գիրն     | համարը | ընդհանուր |    վորը  |           |

|     |           |  ըստ      | և  ամ- | գումարը   |          |           |

|     |           |  ԱՏԳԱԱ    | սաթիվը | (դրամով)  |          |           |

|_____|___________|____________________|___________|__________|___________|

|  1  |    2      |    3       |  4    |    5      |    6     |    7      |

|_____|___________|____________|_______|___________|__________|___________|

|_____|___________|____________|_______|___________|__________|___________|

|_____|___________|____________|_______|___________|__________|___________|

|_____|___________|____________|_______|___________|__________|___________|

|_____|___________|____________|_______|___________|__________|___________|

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|         |                Ապրանքների իրացում                             |

|_________|_______________________________________________________________|

| Իրացման |   Իրացված            |                Մնացորդը                |

| քանակը  |   ապրանքների         |________________________________________|

|         |   արժեքը (դրամով)    |    Քանակը       |       արժեքը         |

|         |                      |                 |       (դրամով)       |

|_________|______________________|_________________|______________________|

|   8     |         9            |      10         |        11            |

|_________|______________________|_________________|______________________|

|_________|______________________|_________________|______________________|

|_________|______________________|_________________|______________________|

|_________|______________________|_________________|______________________|

|_________|______________________|_________________|______________________|

|_________|______________________|_________________|______________________|

|_________|______________________|_________________|______________________|

._________________________________________________________________________.

 

Հավելված 3

«Անմաքս առևտրի խանութներ

կազմակերպելու մասին» հրահանգի

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ |                  Ապրանքների մուտքի գրանցում   |           |        |

|    |_______________________________________________|___________|________|

|    |  Ապրանքի   | Ապրանքի   |  Մուտքի փաստաթղթեր   |   Չափի    | Քանակը |

|    |  անվանումը | ծածկագիրն |______________________|   միավորը |        |

|    |            | ըստ       | համարը | ընդհանուր   |           |        |

|    |            | ԱՏԳԱԱ     | և      | գումարը     |           |        |

|    |            |           | ամսա-  | (դրամով)    |           |        |

|    |            |           | թիվը   |             |           |        |

|____|____________|___________|________|_____________|___________|________|

| 1  |     2      |     3     |   4    |     5       |    6      |   7    |

|____|____________|___________|________|_____________|___________|________|

|____|____________|___________|________|_____________|___________|________|

|____|____________|___________|________|_____________|___________|________|

|____|____________|___________|________|_____________|___________|________|

|____|____________|___________|________|_____________|___________|________|

|____|____________|___________|________|_____________|___________|________|

._________________________________________________________________________.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                      «22»       02         1999 Թ.

                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 48990027

 

 

pin
Մաքսային պետական կոմիտե
04.02.1999
N 15-ՄՎ
Հրաման