Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0103.100212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2012 թվականի N 103-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N 3, Երևան քաղաքի Աճառյան N 20/3 հանրակացարաններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես բաժնային սեփականություն, հավասար բաժիններով, նվիրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և նվիրվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավորներ առանձնացնելուց հետո, եռամսյա ժամկետում որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման բնակիչների միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի փետրվարի 2-ի

N 103-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 3, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՃԱՌՅԱՆ N 20/3 ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՏԵՂԱԲՆԱԿ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Բնակտարա-  |Բնակիչների|Անձնագրա-|Հատկաց-|Զբաղեց-|Զբաղեց-|Սեփակա- |Բնակ-  |

|ծության    |ազգանուն- |յին      |ման    |րած    |րած    |նության |տարա-  |

|հասցեն     |ները,     |տվյալները|տարե-  |բնակելի|բնակելի|տեսակը  |ծության|

|           |անունները,|         |թիվը   |տարածքի|տարածքի|        |պատկա- |

|           |հայրանուն-|         |       |մակե-  |սկզբնա-|        |նելու- |

|           |ները      |         |       |րեսը   |կան    |        |թյունը |

|           |          |         |       |(քառ.  |հաշվե- |        |       |

|           |          |         |       |մետր)  |կշռային|        |       |

|           |          |         |       |       |արժեքը |        |       |

|           |          |         |       |       |(դրամ) |        |       |

|___________|__________|_________|_______|_______|_______|________|_______|

|   1       |      2   |     3   |    4  |    5  |   6   |    7   |   8   |

|___________|__________|_________|_______|_______|_______|________|_______|

|ք. Գյումրի,|Հակոբյան  |AH0567435|1995 թ.|  81.23|9461.26|ընդհա-  |ՀՀ ԿԱ  |

|Արևելյան   |Ստեփան    |տրված`   |       |       |       |նուր    |պետական|

|փող., N 3  |Ռուբենի   |15.04.   |       |       |       |համատեղ |գույքի |

|հանրա-     |          |2008 թ.  |       |       |       |սեփակա- |կառա-  |

|կացարան,   |          |016-ի    |       |       |       |նություն|վարման |

|բն. 43     |          |կողմից   |       |       |       |        |վարչու-|

|           |Հակոբյան  |AF0763756|       |       |       |        |թյուն  |

|           |Ռուբեն    |տրված`   |       |       |       |        |       |

|           |Գերասիմի  |13.08.   |       |       |       |        |       |

|           |          |2003 թ.  |       |       |       |        |       |

|           |          |016-ի    |       |       |       |        |       |

|           |          |կողմից   |       |       |       |        |       |

|           |Հակոբյան  |AC0301189|       |       |       |        |       |

|           |Ռուզաննա  |տրված`   |       |       |       |        |       |

|           |          |29.06.   |       |       |       |        |       |

|           |          |1998 թ.  |       |       |       |        |       |

|           |          |016-ի    |       |       |       |        |       |

|           |          |կողմից   |       |       |       |        |       |

|           |Հակոբյան  |AH0598914|       |       |       |        |       |

|           |Լիանա     |տրված`   |       |       |       |        |       |

|           |Զավենի    |13.06.   |       |       |       |        |       |

|           |          |2008 թ.  |       |       |       |        |       |

|           |          |016-ի    |       |       |       |        |       |

|           |          |կողմից   |       |       |       |        |       |

|           |Հակոբյան  |ծնված    |       |       |       |        |       |

|           |Ռուբեն    |2008թ.   |       |       |       |        |       |

|           |Ստեփանի   |         |       |       |       |        |       |

|___________|__________|_________|_______|_______|_______|________|_______|

|ք. Գյումրի,|Մելիքյան  |AF0722463|1995 թ.|  66.44|7109.08|ընդհա-  |ՀՀ ԿԱ  |

|Արևելյան   |Էդվարդ    |տրված`   |       |       |       |նուր    |պետական|

|փող., N 3  |Գևորգի    |18.06.   |       |       |       |համատեղ |գույքի |

|հանրա-     |          |2003 թ.  |       |       |       |սեփակա- |կառա-  |

|կացարան,   |          |016-ի    |       |       |       |նություն|վարման |

|բն. 41     |          |կողմից   |       |       |       |        |վարչու-|

|           |Մելիքյան  |AB0281395|       |       |       |        |թյուն  |

|           |Ոսկեհատ   |տրված`   |       |       |       |        |       |

|           |          |18.02.   |       |       |       |        |       |

|           |          |1997 թ.  |       |       |       |        |       |

|           |          |016-ի    |       |       |       |        |       |

|           |          |կողմից   |       |       |       |        |       |

|           |Մելիքյան  |AF0592447|       |       |       |        |       |

|           |Արմեն     |տրված`   |       |       |       |        |       |

|           |Էդվարդի   |21.02.   |       |       |       |        |       |

|           |          |2003 թ.  |       |       |       |        |       |

|           |          |016-ի    |       |       |       |        |       |

|           |          |կողմից   |       |       |       |        |       |

|___________|__________|_________|_______|_______|_______|________|_______|

|ք. Երևան,  |Խաչատրյան |AC0537833|2004 թ.|   13.8|57646.2|սեփակա- |ՀՀ ԿԱ  |

|Աճառյան    |Մարո      |տրված`   |       |       |       |նության |պետական|

|20/3       |Մկրտչի    |22.12.   |       |       |       |իրավուն-|գույքի |

|հանրա-     |          |1998 թ.  |       |       |       |քով     |կառա-  |

|կացարան,   |          |006-ի    |       |       |       |        |վարման |

|N 101      |          |կողմից   |       |       |       |        |վարչու-|

|սենյակ     |          |         |       |       |       |        |թյուն  |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2012
N 103-Ա
Որոշում