Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ԹՐՈՆԴՀԵՅՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ԹՐՈՆԴՀԵՅՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0116.150212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2012 թվականի N 116-Ա

 

Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ԹՐՈՆԴՀԵՅՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին 2012 թվականի մարտի 4-9-ը գործուղել Թրոնդհեյմ (Նորվեգիայի Թագավորություն)` «Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացում» խորագրով ծրագրի շրջանակներում կայանալիք շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման աշխատանքային խմբի երկրորդ հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախշյանի` Թրոնդհեյմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Բախշյանի` Թրոնդհեյմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.02.2012
N 116-Ա
Որոշում