Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԱՇԽԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈ ...

 

 

040.0084.170299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 1999 թվական թիվ 84

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականի գարնանացանի աշխատանքների իրականացմանը նպաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետություն սերմացուի ներկրման գծով պետական պատվերի տեղադրման նպատակով Հայաստանի հանրապետության գյուղատնտեսության նախարարության կազմակերպած մրցույթում վերջինիս պայմաններին համապատասխան, հաղթող ճանաչված մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև վեց ամիս ժամկետով ամսական 0,5 տոկոս տոկոսադրույքով տրամադրել 80 մլն դրամ բյուջետային վարկ Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.1999
N 84
Որոշում