Սեղմել Esc փակելու համար:
Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲԱՐՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲԱՐՍԵԼՈՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0123.160212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2012 թվականի N 123-Ա

 

Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲԱՐՍԵԼՈՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի Նախարար Մ. Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Ա. Սարգսյանին 2012 թվականի փետրվարի 26-29-ը գործուղել Բարսելոնա (Իսպանիայի Թագավորություն)` «ՋԻԷՍԷՄԷՅ բջջային աշխարհ 2012» խորագրով նախարարական ամենամյա համաշխարհային համաժողովին մասնակցելու համար:

2. Մ. Վարդանյանի և Ա. Սարգսյանի` Բարսելոնա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բարսելոնա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.02.2012
N 123-Ա
Որոշում