Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՇԱՐԺՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...

 

 

041.0136.170212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2012 թվականի N 136-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և 2011 թվականի հոկտեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ» համատեղ հռչակագրի իրականացումը և դիտարկումը համակարգելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարության գործառույթների ներպետական ընթացակարգերին առնչվող աշխատանքներն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը, իսկ Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգումը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարդապետի

2012 թվականի փետրվարի 17-ի

N 136-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

                         (հանձնաժողովի համանախագահ)

                                         

    Գ. Եգանյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                         միգրացիոն պետական ծառայության պետ (հանձնաժողովի

                         համանախագահ)

                                          

    Ա. Պետրոսյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         տեղակալ

                                           

    Ե. Կիրակոսյան      - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

                                            

Կ. Հարությունյան   - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

Ռ. Հարությունյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

ծառայության տնօրենի առաջին տեղակալ

 

    Ա. Օսիկյան         - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                         պետի տեղակալ

                                               

    Ա. Եղիազարյան      - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի

                         հայրենադարձության և հետազոտությունների

                         վարչության պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.02.2012
N 136-Ա
Որոշում