040.0088.240299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 1999 թվական թիվ 88
ԵՐԵՎԱՆԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վարդաշենի NN 27 և 28 ուսումնարանների շենքերը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Էրեբունի թաղային համայնքին որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու, բնակարանային ֆոնդի 80 տոկոսը` համայնքի համաձայնությամբ, զոհված ազատամարտիկների ընտանիքներին և կարիքավորներին, իսկ 20 տոկոսը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնելու, նախագծային և շինարարական աշխատանքները սահմանված կարգով նշված համայնքի կողմից իրականացվելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 15-օրյա ժամկետում ապահովել նշված շենքերի սահմանված կարգով հանձնման աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 24-ից: