Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...

 

 

040.0089.240299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 1999 թվական թիվ 89

 

i

«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129 հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լինսի հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված վարկային միջոցների շրջանակներում վարկային ծրագրերն իրականացնելու լիազորությունները վերապահել «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Սահմանել, որ «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքված գործակալության պայմանագրի հիման վրա որպես գործակալ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում կնքել գործակալության պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 24-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.02.1999
N 89
Որոշում