Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0152.220212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2012 թվականի N 152-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրելու նպատակով 2012 թվականի փետրվարի 21-25-ը Լիտվայի Հանրապետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ա. Աշոտյանի և Ս. Երիցյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) Տ. Սահակյանի և Ռ. Սուքիասյանի` Լիտվայի Հանրապետության գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Պողոսյանի, Ս. Ավետիսյանի և Ս. Օհանյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «Եվրասիա» միջազգային համալսարանի միջոցների հաշվին.

3) պատվիրակության անդամների` Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը (22.02.2012 թ. - 24.02.2012 թ.) կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Լիտվայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի փետրվարի 22-ի

N 152-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Աշոտյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարար

                         (պատվիրակության ղեկավար, 22.02.2012 թ. -

                         24.02.2012 թ.)

 

    Ս. Երիցյան         - Լեզվի պետական տեսչության պետ

 

    Տ. Սահակյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                         աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի

                         վարչության պետ

 

    Ռ. Սուքիասյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                         աշխատակազմի բարձրագույն և հետբուհական

                         մասնագիտական կրթության վարչության պետ

 

    Ա. Պողոսյան        - Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ս. Ավետիսյան       - Երևանի  Մ. Հերացու անվան պետական բժշկական

                         համալսարանի ռեկտորի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Օհանյան         - «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.02.2012
N 152-Ա
Որոշում