040.0091.240299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 1999 թվական թիվ 91
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Սյունիքի մարզի Քարաշեն գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 67608 դրամ Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Սյունիքի մարզի Քարաշենի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան համաձայն NN 1 և 2 հոդվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 24-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 91 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի կապված
Սյունիքի մարզի Քարաշենի գյուղական համայնքի
ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման
և անցկացման հետ
_________________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_________________________________________________________________________
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս) 16000
2. Հրատարակչական ծախսեր 7000
3. Քարոզչական աշխատանքների
կազմակերպման ծախսեր 7000
4. Տրանսպորտային ծախսեր 5000
5. Փոստ, հեռախոս, հեռագիր 3000
6. Գործուղման ծախսեր 9000
7. Գրասենյակային ծախսեր 3000
_________________________________________________________________________
Ընդամենը 50000
Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր
(326 ընտրող x 5 դրամ) 1630
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(326 ընտրող x 3 դրամ) 978
_________________________________________________________________________
Ընդամենը 52608
Հավելված N 2
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 91 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի կապված
Սյունիքի մարզի Քարաշենի գյուղական համայնքի
ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման
և անցկացման հետ
_________________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_________________________________________________________________________
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ 8000
2. Տրանսպորտային ծախսեր 5000
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1000
4. Գրասենյակային ծախսեր 1000
_________________________________________________________________________
Ընդամենը 15000