Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՈՒՏՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻ ...

 

 

031.0014.210212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԹԻՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցությունները վարելու նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցությունների համար պատասխանատու բանակցային թիմ` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) բանակցային թիմի ընթացիկ աշխատանքներն իրականացնող քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը,

2) անհրաժեշտության դեպքում բանակցային թիմը կարող է հրավիրել մասնագետներ պետական կառավարման այլ մարմիններից:

 

21 փետրվարի 2012 թվականի

ՆԿ-14-Ա

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2012 թ. փետրվարի 21-ի

ՆԿ-14-Ա կարգադրության

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԹԻՄԻ

 

Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (բանակցային

թիմի համակարգող, գլխավոր բանակցող)

 

Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆ  - ՀՀ Նախագահի օգնական

 

    Եղիշե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ     - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Ջեմմա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ    - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                           տեղակալ

        

Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

ծառայության տնօրենի առաջին տեղակալ

 

    Արթուր ՕՍԻԿՅԱՆ       - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

                           տեղակալ

          

    Գագիկ ԵԳԱՆՅԱՆ        - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                           միգրացիոն պետական ծառայության պետ:

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.02.2012
N ՆԿ-14-Ա
Կարգադրություն