Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0166.240212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 2012 թվականի N 166-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով 2012 թվականի փետրվարի 29-ից մինչև 2012 թվականի մարտի 7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի մասին հաշվետվությունների` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մկրտչյանի` Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվին:

4. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2012 թվականի փետրվարի 24-ի

N 166-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ

 

Ծ. Համբարձումյան  - ՀՀ Նախագահի աշխատակազմի խորհրդատու

(համաձայնությամբ)

 

    Ս. Մարգարյան       - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին

                         կապերի բաժնի վարիչի օգնական (համաձայնությամբ)

        

    Տ. Գևորգյան        - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին

                         կապերի բաժնի կրտսեր մասնագետ (համաձայնությամբ)

         

    Ռ. Սաֆրաստյան      - ՀՀ հանրային խորհրդի անդամ

                         (համաձայնությամբ)

          

    Ա.Գրիգորյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         քարտուղարության խորհրդական

           

    Ա. Աղամալյան       - Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության

                         պատասխանատու, դատական ծառայողների միության

                         արհեստակցական կազմակերպության արհմիության նախագահ

            

    Մ. Սարգսյան        - «Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական

                         կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

 

    Հ. Ազգալդյան       - «Կրթություն և  տեղեկատվություն հանուն զարգացման»

                         հասարակական կազմակերպության փորձագետ

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Սահակյան        - «Նաիրի» հասարակական կազմակերպության ծրագրի

                         ղեկավար (համաձայնությամբ)

 

    Ն. Զանգիլյան       - «Աշխատանքային իրավունքի պաշտպանություն»

                         հասարակական կազմակերպության փորձագետ

                         (համաձայնությամբ)

        

    Գ. Արսենյան        - «Հայաստանի Ակտուարական Միություն» հասարակական

                         կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

         

    Ա. Մկրտչյան       - ՀՀ հեռուստատեսության և  ռադիոյի ազգային հանձնաժողով

                        (համաձայնությամբ)

          

                                               Հավելված N 2

                                            ՀՀ վարչապետի

                                            2012 թվականի փետրվարի 24-ի

                                            N 166-Ա որոշման

           

                                  ՑԱՆԿ

                                       

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐ` ՀԱՄԱՁԱՅՆ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿՈՂՄԻՑ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԻ

 

._____________________________________________________________________.

|Գործունեության/տեղափոխման ծախսերը                         |    Եվրո  |

|__________________________________________________________|__________|

|Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և  հետադարձ           |        70|

|(Մոսկվա և  մարզեր)                                        |          |

|                                                          |          |

|Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ      |        10|

|դիտորդների խորհրդակցության վայր և  հետ)                   |          |

|                                                          |          |

|Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և  հետ)      |       450|

|                                                          |          |

|Հաղորդակցություն (SIM քարտի և  բջջային հեռախոսի           |        15|

|օգտագործում)                                              |          |

|                                                          |          |

|Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության |       280|

|փաթեթ, ճաշեր)                                             |          |

|__________________________________________________________|__________|

|Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին          |825 եվրո  |

|յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ուղարկող պետության|          |

|կողմից` ընտրությունների ավարտից հետո                      |          |

|__________________________________________________________|__________|

|Վարորդ/ավտոմեքենա (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր,       |       200|

|յուրաքանչյուր դիտորդի կողմից)                             |          |

|                                                          |          |

|Վառելիք (20 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր   |        80|

|դիտորդի կողմից)                                           |          |

|                                                          |          |

|Թարգմանիչ (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր |       200|

|դիտորդի կողմից)                                           |          |

|                                                          |          |

|Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի|      1225|

|կողմից                                                    |          |

|                                                          |          |

|Բնակություն (7 գիշեր * առավելագույնը 175 Եվրո/գիշեր)      |          |

|                                                          |          |

|Սնունդ և  մանր ծախսեր (60 եվրո յուրաքանչյուր              |       480|

|օր * առավելագույնը 8 օր)                                  |          |

|                                                          |          |

|Բնակություն և  սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության    |       180|

|դեպքում (60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից)         |          |

|                                                          |          |

|Բնակություն և  սնունդ վարորդի համար` անհրաժեշտության      |       180|

|դեպքում (60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից)         |          |

|__________________________________________________________|__________|

|Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից    |2555 եվրո |

|__________________________________________________________|__________|

|Ընդամենը ծախսը` յուրաքանչյուր դիտորդի համար               |3380 եվրո |

._____________________________________________________________________.

 

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար նախատեսվում է 3380 եվրո, որից`

. Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված 2555 եվրոն պետք է տրամադրվի ամբողջությամբ առձեռն դիտորդին` Մոսկվա մեկնելուց առաջ:

. Յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված առավելագույնը 825 եվրո գումարն ուղարկող պետության կողմից պետք է վճարվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտորդական առաքելության ավարտից հետո` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից ներկայացվելիք վերջնահաշվարկի համաձայն:

Վերջնահաշվարկը ներառում է ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կատարված փաստացի ծախսերը:

 

._________________________________________________________________.

|Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար հաշվարկված ճանապարհածախս |

|_________________________________________________________________|

|Երևան-Մոսկվա-Երևան   տոմսի արժեքը |200.000 դրամ                  |

._________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.02.2012
N 166-Ա
Որոշում