040.0095.250299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 փետրվարի 1999 թվական թիվ 95
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության տակ գտնվող 8 կմ երկարությամբ 3844 հազ. դրամ արժողությամբ ոռոգման ջրատար խողովակաշարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնել Արագածոտնի մարզի Ագարակի գյուղական համայնքին` սեփականության իրավունքով:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված ջրատար խողովակաշարի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 25-ից: