Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ, 143-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0653/02/09

    դատարանի որոշում                                               2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0653/02/09

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Տ. Նազարյան

                        

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                                    

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2011 թվականի որոշման դեմ` ըստ Վարդան Բարսեղյանի դիմումի` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի վճիռը պարզաբանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Բարսեղյանը պահանջել է պարզաբանել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի վճիռը, այն է` եզրափակիչ մասում նշել, որ անվավեր է ճանաչվել Վլադիմիր Բարսեղյանի անվամբ Մալաթիա թիվ 90 հասցեում ներառված Մալաթիա թիվ 88 հասցեի տնատիրության նկատմամբ գրանցումը, որը վերաբերել է այդ հասցեի, ըստ հատակագծի` թիվ 13. 22 քմ, թիվ 17. 18,8 քմ, թիվ 16. 17 քմ, թիվ 14. 8,4 քմ և թիվ 15. 4,4 քմ մակերեսներով շինություններին և դրանցով զբաղեցված հողամասին:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 14.04.2011 թվականի «Վճիռը պարզաբանելու մասին» որոշմամբ դիմումը բավարարվել է: Որոշվել է տալ վճռի պարզաբանում, այն է` ԵՄԴ/0653/02/09 վճռով դատարանն անվավեր է ճանաչել Վլադիմիր Բարսեղյանի անվամբ Մալաթիա թիվ 90 հասցեում ներառված Մալաթիա թիվ 88 հասցեի տնատիրության նկատմամբ կատարված գրանցումը, որը վերաբերել է այդ հասցեի, ըստ հատակագծի` թիվ 13. 22 քմ, թիվ 17. 18,8 քմ, թիվ 16. 17 քմ, թիվ 14. 8,4 քմ և թիվ 15. 4,4 քմ մակերեսներով շինություններին և դրանց տակ գտնվող հողամասին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.06.2011 թվականի որոշմամբ Վլադիմիր Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, այն է` բեկանվել է Դատարանի 14.04.2011 թվականի որոշումը, և Վարդան Բարսեղյանի դիմումը մերժվել է:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Բարսեղյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 143-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործով վեճը վերաբերել է Մալաթիա թիվ 88 հասցեի տնատիրությունում գտնվող շինություններին, որն էլ քննել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, և արդյունքում արձանագրել է նշված հասցեի շինությունների նկատմամբ իրավունքի պետական գրանցման ոչ իրավաչափ լինելը: Իսկ վճիռը պարզաբանելու մասին որոշմամբ Դատարանն անդրադարձել է բացառապես այդ շինություններին: Այսինքն` ըստ քառակուսի մետրերի նշել է, թե որոնք են այն շինությունները, որոնց նկատմամբ անվավեր է ճանաչվել Վլադիմիր Բարսեղյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վճռի պարզաբանման դեպքում ապացույցների գնահատում տեղի չի ունենում, քանի որ գործն ըստ էության լուծող դատական ակտով արդեն իսկ տեղի է ունեցել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում և գնահատում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.04.2011 թվականի որոշմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի թիվ ԵՄԴ/0653/02/09 վճռով Վարդան Բարսեղյանի հայցը բավարարվել է, այն է` անվավեր է ճանաչվել Մալաթիա թիվ 88 հասցեում գտնվող տնատիրության նկատմամբ Վլադիմիր Բարսեղյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Վարդան Բարսեղյանի սեփականության իրավունքը Մալաթիա թիվ 88 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ, իսկ Վլադիմիր Բարսեղյանի հակընդդեմ հայցը մերժվել է:

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2010 թվականի որոշմամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի թիվ ԵՄԴ/0653/02/09 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված վճռով հաստատված են համարվել հետևյալ հանգամանքները`

1. Հայցվորի հայրը և պատասխանողը եղել են բռնադատված Սարգիս Բարսեղյանի զավակները, նրա ընտանիքի անդամները, որոնց բնակարան և հող է հատկացվել Երևանի Շահումյան 68 հասցեում: Հոր բռնադատվելուց հետո ընտանիքի անդամները շարունակել են բնակվել նշված տանը:

2. Աշխատավորների դեպուտատների Երևանի Շահումյանի շրջսովետի գործկոմի 1959 թվականի հուլիսի 25-ին թիվ 13 որոշմամբ հարգվել է Շահումյանի ավանի բնակիչ Վոլոդյա Բարսեղյանի դիմումը վարձակալական հիմունքներով իր զբաղեցրած պետական բնակելի շենքի մեկսենյականոց բնակարանն իրեն վաճառելու մասին, հաստատվել է գնահատող հանձնաժողովի ներկայացված հաշվարկը նշված շենքը 4500 ռուբլի իրական արժեքով և տնամերձ հողամասով ձևակերպել Վոլոդյա Բարսեղյանի անվամբ, որը բաղկացած է մեկ սենյակից` 12,25 քմ տարածությամբ, և տնտ. սենյակից` 6,75 քմ, և նկուղային հարկ, ընդամենը 19,0 քմ օգտագործելի տարածություն, շենքին կից բանջարանոցը ներառել է նաև շենքի զբաղեցրած տեղը 420,0 քմ տարածությամբ, հատկացնել Վոլոդյա Բարսեղյանին որպես տնամերձ հողամաս:

3. 1960 թվականի հունիսի 30-ին Շահումյան, Մայիսյան թիվ 68 հասցեի նկատմամբ Վոլոդյա Բարսեղյանին տրվել է գույքային թերթ, որի համաձայն հողամասի չափերն են եղել 450,0 քմ, տունը` մեկ հարկանի, սենյակը` 12,84 քմ, տնտ.սենյակը` 7,42 քմ: Շահումյան, Մայիսյան փողոց թիվ 68 հասցեում կատարվել է անօրինական շինարարություն: Օրինականին կից կառուցվել է 15,69 քմ և 2,0x2,60 քմ, իսկ հողամասի հակառակ կողմում` 18,76 քմ ու 16,56 քմ շինություններ:

4. Վլադիմիր Բարսեղյանը 1993 թվականի ապրիլի 24-ին, որպես Մալաթիա թիվ 90 տան սեփականատեր համաձայնություն է տվել իր հողամասի մեջ իր եղբոր` Ժորա Բարսեղյանի կողմից 1956 թվականին կառուցված տան վրա եղբոր որդու կողմից վերակառուցել երկրորդ հարկ:

5. 1994 թվականի նոյեմբերի 15-ին կազմվել է Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի թիվ 90 տան շինարարական աշխատանքների ավարտման և գույքագրման մասին թիվ 89 ակտը: Նշված ակտի հիման վրա 1994 թվականի նոյեմբերի 15-ին Մալաթիա փողոցի թիվ 90 տան նկատմամբ Վոլոդյա Բարսեղյանին տրվել է սեփականության վկայագիր, որի համաձայն հողամասի մակերեսը կազմել է 450,0 քմ, շինության ընդհանուր մակերեսը` 219,6 քմ: Ընդ որում, բացի ակտում նշված 13,6 քմ մակերեսով անօրինական օժանդակ մակերեսից, անօրինական է մնացել նաև 17,0 քմ, 18,8 քմ, 8,6 քմ, 22,0 քմ շինությունները, որոնց վերաբերյալ շինարարական աշխատանքների ավարտման և գույքագրման մասին թիվ 89 ակտում որևէ անդրադարձ չի կատարվել:

6. Վլադիմիր Սարգսի Բարսեղյանի իրավունքները 2009 թվականի հունիսի 11-ին ստացել են պետական գրանցում, և վերջինիս տրվել է թիվ 2620108 սեփականության իրավունքի վկայականը, որում արտացոլվել է նաև եղբոր` Ժորա Բարսեղյանի կողմից 1956 թվականին կառուցված տունը, որը բաղկացած էր թիվ 13-22,0 քմ, թիվ 14-8,4 քմ, թիվ 16-17,0 քմ, թիվ 17-18,8 քմ մակերեսներից:

7. Հայցվորի և նրա հոր կողմից ստեղծված կառույցը և հողամասը վերջիններս տիրապետել են բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ` որպես սեփական գույք: Նշված գույքին շնորհված է եղել Մալաթիա 88 հասցեն, ինչը հիմնավորվում է 1998 թվականի դեկտեմբերի 16-ի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կողմից տրված տեղեկանքով, համաձայն որի` Ժորա Բարսեղյանը բնակվում է Մալաթիա 88 տանը, նրա ընտանիքը բաղկացած է երկու շնչից (հատոր 6-րդ, գ.թ. 5-10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:

Սույն գործով դիմումը բավարարելիս Դատարանը նշել է, որ ԵՄԴ/0653/02/09 վճռով դատարանն անվավեր է ճանաչել Վլադիմիր Բարսեղյանի անվամբ Մալաթիա թիվ 90 հասցեում ներառված Մալաթիա թիվ 88 հասցեի տնատիրության նկատմամբ կատարված գրանցումը, որը վերաբերել է այդ հասցեի, ըստ հատակագծի` թիվ 13. 22 քմ, թիվ 17. 18,8 քմ, թիվ 16. 17 քմ, թիվ 14. 8,4 քմ և թիվ 15. 4,4 քմ մակերեսներով շինություններին և դրանց տակ գտնվող հողամասին:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և համապատասխանաբար գնահատել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի վճիռը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2010 թվականի որոշումը և դրանցով հաստատված փաստական հանգամանքները: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵՄԴ/0653/02/09 քաղաքացիական գործն ըստ էության, դատական ակտում չի զետեղել որևէ փաստական հանգամանք և եզրահանգում առ այն, թե իրականում ըստ հատակագծի կոնկրետ ինչ տարածք (շինություններ և դրանցով ծանրաբեռնված հողամաս) է ներառում վիճելի Մալաթիա թիվ 88 հասցեի տնատիրությունը, որի նկատմամբ ճանաչել է հայցվորի սեփականության իրավունքը:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի թիվ ԵՄԴ/0653/02/09 վճռով, որով անվավեր է ճանաչվել Մալաթիա թիվ 88 հասցեում գտնվող տնատիրության նկատմամբ Վլադիմիր Բարսեղյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Վարդան Բարսեղյանի սեփականության իրավունքը Մալաթիա թիվ 88 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ, հաստատված են համարվել հանգամանքներն այն մասին, որ 1960 թվականի հունիսի 30-ին Շահումյան, Մայիսյան թիվ 68 հասցեի նկատմամբ Վոլոդյա Բարսեղյանին տրվել է գույքային թերթ, որի համաձայն հողամասի չափերն են եղել 450,0 քմ, տունը` մեկ հարկանի, սենյակը` 12,84 քմ, տնտ. սենյակը` 7,42 քմ: Հետագայում Շահումյան, Մայիսյան փողոց թիվ 68 հասցեում կատարվել է անօրինական շինարարություն: Օրինականին կից կառուցվել է 15,69 քմ և 2,0x2,60 քմ, իսկ հողամասի հակառակ կողմում` 18,76 քմ ու 16,56 քմ շինություններ:

Վլադիմիր Բարսեղյանը 1993 թվականի ապրիլի 24-ին որպես Մալաթիա թիվ 90 տան սեփականատեր համաձայնություն է տվել իր հողամասի մեջ իր եղբոր` Ժորա Բարսեղյանի կողմից 1956 թվականին կառուցված տան վրա եղբոր որդու կողմից վերակառուցել երկրորդ հարկ:

1994 թվականի նոյեմբերի 15-ին կազմվել է Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի թիվ 90 տան շինարարական աշխատանքների ավարտման և գույքագրման մասին թիվ 89 ակտը: Նշված ակտի հիման վրա 1994 թվականի նոյեմբերի 15-ին Մալաթիա փողոցի թիվ 90 տան նկատմամբ Վոլոդյա Բարսեղյանին տրվել է սեփականության վկայագիր, որի համաձայն հողամասի մակերեսը կազմել է 450,0 քմ, շինության ընդհանուր մակերեսը` 219,6 քմ: Ընդ որում, բացի ակտում նշված 13,6 քմ մակերեսով անօրինական օժանդակ մակերեսից, անօրինական է մնացել նաև 17,0 քմ, 18,8 քմ, 8,6 քմ, 22,0 քմ շինությունները, որոնց վերաբերյալ շինարարական աշխատանքների ավարտման և գույքագրման մասին թիվ 89 ակտում որևէ անդրադարձ չի կատարվել: Վլադիմիր Սարգսի Բարսեղյանի իրավունքները 2009 թվականի հունիսի 11-ին ստացել են պետական գրանցում, և վերջինիս տրվել է թիվ 2620108 սեփականության իրավունքի վկայականը, որում արտացոլվել է նաև եղբոր` Ժորա Բարսեղյանի կողմից 1956 թվականին կառուցված տունը, որը բաղկացած էր թիվ 13-22,0 քմ, թիվ 14-8,4 քմ, թիվ 16-17,0 քմ, թիվ 17-18,8 քմ մակերեսներից:

Հայցվորի և նրա հոր կողմից ստեղծված կառույցը և հողամասը վերջիններս տիրապետել են բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ` որպես սեփական գույք: Նշված գույքին շնորհված է եղել Մալաթիա 88 հասցեն, ինչը հիմնավորվում է 1998 թվականի դեկտեմբերի 16-ի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կողմից տրված տեղեկանքով, համաձայն որի` Ժորա Բարսեղյանը բնակվում է Մալաթիա 88 տանը, նրա ընտանիքը բաղկացած է երկու շնչից:

Վերոգրյալի հիման վրա և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2010 թվականի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնված` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի թիվ ԵՄԴ/0653/02/09 վճռով հաստատված հանգամանքները: Մասնավորապես այն, որ գործի ըստ էության քննության ժամանակ պարզվել է դեռևս 1956 թվականին Վարդան Բարսեղյանի հոր` Ժորա Բարսեղյանի կողմից կառուցված, իսկ հետագայում էլ Վլադիմիր Բարսեղյանի համաձայնությամբ Վարդան Բարսեղյանի կողմից վերակառուցված տան բնակելի և օժանդակ տարածքների մակերեսները, հետևաբար նաև դրանցով ծանրաբեռնված հողամասի մակերեսը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ վճիռը պարզաբանելու մասին Դատարանի որոշումն ըստ էության փոխում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի վճռի էությունը և բովանդակությունը և չի բխում դրա տրամաբանությունից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2011 թվականի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2011
N ԵՄԴ/0653/02/09
Որոշում