Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՈՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՈՉ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄ ...

 

 

040.0099.250299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 1999 թվական թիվ 99

 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՈՉ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի մայիսի 30-ին կնքված ոչ ծրագրային դրամաշնորհի մասին պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներկրված օֆսեթ թղթի, պիկապների ու միկրոավտոբուսների իրացման դանդաղ ընթացքը և շուկայում ձևավորված գները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի մայիսի 30-ին կնքված ոչ ծրագրային դրամաշնորհի մասին պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներկրված օֆսեթ թղթի մնացորդը, 20 Միցուբիշի» մակնիշի (L-200 Double Cab) պիկապի և 1999 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրված 37 միկրոավտոբուսի իրացումն իրականացնել աճուրդային կարգով` ելնելով հետևյալ պայմաններից`

ա) նշված ապրանքների աճուրդային վաճառքի մեկնարկային գինը սահմանել դրանց FOB գինը` վաճառքի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած դրամի հաշվարկային փոխարժեքին համարժեք դրամով.

բ) նշված ապրանքների աճուրդային վաճառքն իրականացնել գործակալ կազմակերպությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատած հոլանդական աճուրդի կարգի հիման վրա, ստորին գինը սահմանելով առնվազն FOB գնի 50 տոկոսի չափով.

գ) աճուրդի կազմակերպման և իրականացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով գործակալ կազմակերպությանը տրամադրել ապրանքի իրացման գումարի 0,1 տոկոսը.

դ) նշված ապրանքների վաճառքն իրականացնել` ապահովելով իրացված տվյալ ապրանքի դիմաց 100 տոկոսի չափով գումարի նախնական վճարումը.

ե) նշված ապրանքների իրացումից գոյացող միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ հաշվին` Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված ծրագրերը ֆինանսավորելու համար:

(1-ին կետը փոփ. 11.01.00 թիվ 5 որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում հաստատել Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի մայիսի 30-ին կնքված ոչ ծրագրային դրամաշնորհի մասին պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներկրված 10 «Միցուբիշի» մակնիշի (L-200 Single Cab) պիկապիները տարաժամկետ վճարման պայմանով, Հայաստանի ագրարագյուղացիական միության միջոցով գյուղական բնակավայրերում մրցույթով իրացնելու կարգը ելնելով հետևյալ պայմաններից

ա) նշված ապրանքի գինը սահմանել տվյալ ապրանքի FOB գնի 50 տոկոսը վաճառքի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած դրամի հաշվարկային փոխարժեքին համարժեք դրամով.

բ) ապրանքի արժեքի ամբողջ գումարի վճարման ժամկետը սահմանել մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը.

գ) մրցույթում հաղթող է ճանաչվում առավելագույն նախավճար և վճարման նվազագույն ժամկետ ներկայացնողը, ընդ որում, նախավճարի նվազագույն չափը սահմանվում է ապրանքի գնի 30 տոկոսը:

Նշված ապրանքի իրացումից գոյացած միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ հաշվին Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված ծրագրերը ֆինանսավորելու համար:

(2-րդ կետը լրաց. փոփ. 11.01.00 թիվ 5 որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 25-ից:

i

(3-րդ /նախկին 2-րդ/ կետը փոփ. 11.01.00 թիվ 5 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.1999
N 99
Որոշում