041.0169.270212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2012 թվականի N 169-Ա
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ` ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Կիևյան նախաձեռնության շրջանակներում կայանալիք համակարգողների հերթական հինգերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի` 2012 թվականի փետրվարի 15-17-ը Կիև (ՈՒկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Եվրոպայի խորհրդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի` Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ