040.0200.270212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
23 փետրվարի 2012 թվականի N 200-Ա
 
i
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼԻՔ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՄԱՆ-ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1060-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համալիր ուսումնասիրությունների կատարման, վերականգնվելիք հուշարձանների ընտրման-գույքագրման, դրանց վերականգնման ու օգտագործման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, վերականգնման աշխատանքների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի փետրվարի 23-ի
N 200-Ա որոշման
 
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼԻՔ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՄԱՆ-ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
 
._____________________________________________________________________.
|Գործողությունները                |Պատասխանատու- |Կատարման |Ֆինանսա-  |
|                                 |ները          |ժամկետը  |վորման    |
|                                 |              |         |աղբյուրը  |
|_________________________________|______________|_________|__________|
|1. Հուշարձանների վերականգնման    |ՀՀ մշակույթի  |2012 թ.  |ՀՀ պետական|
|ծրագրի իրականացման համար         |նախարարություն|ընթացքում|բյուջե    |
|անհրաժեշտ շարժի հիմնական         |ՀՀ բնապահպա-  |         |          |
|երթուղիների մշակում, ծրագրում    |նության       |         |          |
|ընդգրկված և  հիմնականում         |նախարարություն|         |          |
|զբոսաշրջային երթուղու վրա գտնվող |ՀՀ էկոնոմիկայի|         |          |
|հուշարձանների վիճակի             |նախարարություն|         |          |
|ուսումնասիրում                   |              |         |          |
|_________________________________|______________|_________|__________|
|2. ՈՒսումնասիրման արդյունքների   |ՀՀ մշակույթի  |2013 թ.  |ՀՀ պետական|
|ամփոփում, աշխատանքների           |նախարարություն|ընթացքում|բյուջե    |
|անվանացանկերի կազմում            |ՀՀ բնապահպա-  |         |          |
|առաջնահերթության որոշում,        |նության       |         |          |
|նախագծային առաջադրանքների կազմում|նախարարություն|         |          |
|_________________________________|______________|_________|__________|
|3. ՈՒսումնասիրման արդյունքում    |ՀՀ մշակույթի  |2013-    |ՀՀ պետական|
|ընտրված հուշարձանների            |նախարարություն|2014 թթ. |բյուջե    |
|վերականգնման գիտահետազոտական և   |              |ընթացքում|          |
|նախագծանախահաշվային աշխատանքների |              |         |          |
|կատարում                         |              |         |          |
|_________________________________|______________|_________|__________|
|4. Հուշարձանների վերականգնման,   |ՀՀ մշակույթի  |սկիզբը`  |ՀՀ պետական|
|ամրակայման և  տարածքների         |նախարարություն|2015 թ-ից|բյուջե    |
|բարեկարգման աշխատանքներ          |ՀՀ բնապահպա-  |         |          |
|                                 |նության       |         |          |
|                                 |նախարարություն|         |          |
._____________________________________________________________________.