Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0184.290212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 փետրվարի 2012 թվականի N 184-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնակչության արտաքին միգրացիոն հոսքերի մասին տեղեկատվության ստացման տարբեր համակարգերից, ինչպես նաև տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրման և վերլուծության միջոցով 2010-2011 թվականների միգրացիայի արտաքին ծավալների մասին առավել հավաստի ու ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

i

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության բնակչության 2010-2011 թվականների միգրացիայի արտաքին ծավալների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության «ՍԷԿՏ» համակարգի արդիականացման ավարտից հետո:

(2-րդ կետը փոփ. 19.07.12 թիվ 621-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի փետրվարի 29-ի

N 184-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

                         (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Մովսեսյան       - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական

                         ավիացիայի գլխավոր վարչության պետ

 

    Ս. Մնացականյան     - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Ավետիսյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

        

    Ե. Կիրակոսյան      - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

         

Տ. Հարությունյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ս. Մանասերյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

           

Ռ. Հարությունյան   - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

ծառայության տնօրենի տեղակալ

 

    Ա. Օսիկյան         - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

                         տեղակալ

 

    Կ. Մարգարյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային

                         զարգացման և բնապահպանական վարչության պետ

 

    Գ. Եգանյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                         միգրացիոն պետական ծառայության պետ

 

@Ա

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.02.2012
N 184-Ա
Որոշում