Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋ ...

 

 

100.0031.080212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        02            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10012078

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՅԱՍՏԱՆԻ       ՀԱՅԱՍՏԱՆԻ       ՀԱՅԱՍՏԱՆԻ       ՀԱՅԱՍՏԱՆԻ

  ՀԱՆՐԱ-    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՊԵՏՈՒԹՅԱՆ     ԱՐՏԱԿԱՐԳ        ԳՅՈՒՂԱ-      ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

  ԱՌՈՂՋԱ-    ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ    ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ     ՆԱԽԱՐԱՐ           ԱՌԸՆԹԵՐ

 ՊԱՀՈՒԹՅԱՆ     ՆԱԽԱՐԱՐ         ՆԱԽԱՐԱՐ                        ՄԻՋՈՒԿԱՅԻՆ

  ՆԱԽԱՐԱՐ                                                   ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

                                                             ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

                                                               ՊԵՏԱԿԱՆ

                                                               ԿՈՄԻՏԵԻ

                                                               ՆԱԽԱԳԱՀ

 

 2011 թ.     2012 թ.        2011 թ.         2011 թ.         2011 թ.

 դեկտեմբերի  հունվարի       դեկտեմբերի      դեկտեմբերի      դեկտեմբերի

 26-ի        11-ի           30-ի            29-ի            27-ի

 N 31-Ն      N 02-Ն         N 258-Ն         N 301-Ն         N 325-Ն

 ք. Երևան    ք. Երևան       ք. Երևան        ք. Երևան        ք. Երևան

                                                                               

                             ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

                                                                               

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ» ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԴԵՊՔ` ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ (ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐ) ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Գլուխ 9
ԹՌՉՆԻ ԳՐԻՊ

 

179. Դեպքի դասակարգում

1) Կասկածելի

Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հավանական

Կասկածելի դեպք գումարած համաճարակաբանական հետազոտության արդյունքում թռչունների հետ կապ, որոնց շրջանում դիտվել են անկումներ

3) Հաստատված

Հավանական դեպք + թոքերի ռենտգենաբանական հետազոտության դրական արդյունք կամ շնչառական անբավարարության արդյունքում թոքաբորբի առկայություն:

180. Կլինիկական նկարագիր - հիվանդությունը սկսվում է սուր` դողով, մկանացավերով, հնարավոր է ցավ կոկորդում, ռինորեա: Հարավասիական երկրներում արձանագրված հիվանդների մոտ նկատվել է դիարեա` առանց լորձի և արյան, որոշակի դեպքերում` փսխում: Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը հանդիսանում է հիվանդության վաղ և մշտական ախտանշանը: Բոլոր հիվանդացածների մոտ նկատվել է բարձր ջերմություն, ստամոքս-աղիքային խանգարումներ, հեպատիտ և ծանր թոքաբորբ: Մահվան պատճառ է հանդիսացել առաջնային վիրուսային թոքաբորբը:

181. Հիվանդության առաջին իսկ ժամերից ջերմաստիճանը բարձրանում է մինչև 380 և հաճախ հասնում է մինչև հիպերէրգիկ նշանակության: Հիվանդության սրացման ժամանակ (հիվանդության 2-3 օր) բնորոշ է շնչական ուղիների ստորին հատվածի ախտահարում (ստորին շնչառական ախտանշան)` առաջնային վիրուսային թոքաբորբը հնարավոր զարգացմամբ. հազ, հևոց և դիսֆոնիա: Հազը հաճախ ուղեկցվում է խորխարտադրությամբ:

182. Ախտորոշման լաբորատոր չափանիշ

183. Կիրառվում է Հ5 անտիգենի իմունոֆլորեսցենտային հետազոտություն` Հ5 մոնոկլոնալ հակամարմինների օգտագործմամբ կամ յուրահատուկ Հ5 հակամարմինների որոշմամբ` հիվանդի արյան շիճուկում և խորխում մոլեկուլյար - գենետիկ հետազոտությամբ` ՊՇՌ - Ա/Հ5 կամ դրական վիրուսային կուլտուրայի Ա/Հ5) անջատումով:

184. Դեպքերի դասակարգում

185. Հետազոտության մեջ գտնվող հիվանդ

186. Ցանկացած անհատ, որի մոտ առկա է ջերմություն (38oC կամ ավելի)` անութային փոսում և ներքոհիշյալ ախտանշաններից որևէ մեկը`

1) հազ

2) կոկորդի ցավ, բորբոքում

3) շնչառության դժվարացում` հևոց

4) գտնվում է կլինիկական զննության և լաբորատոր հետազոտությունների մեջ:

187. Կասկածելի դեպք

1) Բարձր ջերմություն (38oC և ավելի)` անութային փոսում,

2) հազ,

3) կոկորդի բորբոքում,

4) շնչառության դժվարացում` հևոց, որը չի հանդիսանում այլ հիվանդության հետևանք:

188. Ինչպես նաև ներքոհիշյալ կետերից առնվազն մեկը`

1) շփում հիվանդ կամ սատկած վայրի կամ ընտանի թռչնի հետ (թռչնի պահում տան պայմաններում, խաղ հիվանդ թռչնի հետ, թռչնի մորթ, թռչնամսի պատրաստում, հիվանդ թռչնի փետրահանում և այլն)` հիվանդության ախտանշանների սկսվելուց 7 օր առաջ.

2) սերտ շփում թռչնի գրիպի հնարավոր, հավանական, հաստատված կամ կասկածելի հիվանդի հետ (օրինակ` վերջինս ապրում է միևնույն տնային տնտեսությունում, հիվանդի խնամք)` հիվանդության ախտանշանների սկսվելուց 7 օր առաջ.

3) ցանկացած բուժաշխատող, որը խնամել կամ բուժել է հնարավոր, հավանական, կասկածելի կամ հաստատված հիվանդին` ախտանշանների սկսվելուց 7 օրվա ընթացքում.

4) լաբորատոր ցանցի աշխատողներ, որոնք առնչվել են թռչնի գրիպով հիվանդ անձից կամ կենդանուց վերցված նմուշների հետ` ախտանշանների սկսվելուց 7 օր առաջ.

5) գրիպ Ա-ի նկատմամբ լաբորատոր հետազոտության դրական պատասխանի նշաններ:

189. Հավանական դեպք

1) առկա չեն լաբորատոր հետազոտության արդյունքներ, սակայն նրանք ունեցել են ծանր ընթացքով շնչառական համակարգի հիվանդություն կամ շնչառության անբավարարություն,

2) գրիպի Ա ենթատիպի Հ5 շճատիպի լաբորատոր հետազոտության դրական արդյունք.

կամ

3) մահ շնչառական համակարգի սուր հիվանդությունից` առանց այլ պատճառի կամ ներքոհիշյալներից որևէ մեկը`

ա. հիվանդի բնակության վայրում ընտանի թռչունների շրջանում հաստատվել են թռչնի գրիպի դեպքեր և շարունակվում են արձանագրվել

բ. ախտանշանների ի հայտ գալուց 7 օր առաջ հաստատված թռչնի գրիպով հիվանդի հետ շփում կամ շփում շնչառական համակարգի անհայտ ծագումնաբանությամբ մահացածի հետ:

190. Հաստատված դեպք - յուրաքանչյուր անձի համար, որի համար լաբորատոր հետազոտությունը ներառում է ներքոհիշյալ կետերից առնվազն մեկը`

1) գրիպ Ա (Հ5) ՊՇՌ հետազոտության դրական արդյունք, կամ

2) գրիպ Ա (Հ5) դրական վիրուսային կուլտուրա, կամ

3) գրիպ Ա (Հ5) յուրահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ

4) դրական թեստ (IFA) օգտագործելով Ա (H5) մոնոկլոնալ հակամարմիններ, կամ

5) մահ շնչառական համակարգի անհայտ, անբացատրելի սուր հիվանդությունից և ներքոհիշյալը`

6) հիվանդի բնակության վայրում բարձր ախտածին թռչնի գրիպի կասկած կամ հաստատում:

191. Հավանական դեպք

1) Համաճարակաբանական անամնեզ + ջերմություն (38oC) կամ սուր շնչառական վարակի (գրիպի) այլ ախտանշաններ, որը չի հանդիսանում այլ հիվանդության պատճառ:

2) Ջերմության հանկարծակի սկիզբ, 38oC և ավելի, որը չի բացատրվում այլ հիվանդությամբ, գրիպանման երևույթներ` գլխացավ, ընդհանուր թուլություն, տարածուն մկանացավեր:

192. Հիվանդի վարում

1) հոսպիտալացում, մեկուսացում

2) Օզելտամիվիր (բուժումը` ըստ ծանրության և հիվանդի տարիքի)` 75մլգ-ից 5 օր կամ մինչև ախտանշանների անհետացումը, մինչև 15 տարեկան հիվանդ երեխաների համար մեծահասակների դեղաչափի կեսը:

 

Գլուխ 9
ԲՈՐ (Ա 30)

 

193. Դեպքի սահմանում

194. Դասակարգում և կլինիկական նկարագիր

195. Ըստ կլինիկահյուսվածքաբանական տվյալների տարբերում են հիվանդության 3 ձև` լեպրոմատոզ, տուբերկուլոիդ, սահմանային:

196. Հիվանդությունը սկսվում է աստիճանաբար: Որոշ հիվանդների մոտ կարող է դիտվել ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլություն, հոդացավեր: Մյուս հիվանդների մոտ տենդը բացակայում է, դիտվում են սակավարյունություն, քնկոտություն, պարէսթեզիաներ, քրտնարտադրության խանգարումներ:

197. Հիվանդությանը բնորոշ վաղ նշան են համարվում մաշկային փոփոխությունները: Առաջանում են մեկ կամ մի քանի հիպոպիգմենտացիայի բծեր կամ հիպերպիգմենտացիայի վահանակներ, որոնցում զգայունությունը լրիվ բացակայում է կամ դիտվում է պարէսթեզիա: Ախտահարման օջախների դեմքին տեղակայված լինելու դեպքում զգայունությունը կարող է պահպանվել:

198. Տուբերկուլոիդ ձև սկզբնական շրջանում առաջանում են մաշկի հիպոպիգմենտացիայի հստակ սահմանագծված բծեր, որոնք հետագայում մեծանում են, եզրերը բարձրանում, ստանալով օղականման ձև: Դիտվում է ծայրամասային տարածում և լավացում կենտրոնում: Ձևավորված օջախները լրիվ կորցնում են զգայունությունը և մաշկային գոյացությունները (քրտնագեղձերը և մազային ֆոլիկուլները): Նյարդերը վաղ են ընդգրկվում պրոցեսի մեջ: Ախտահարման օջախով անցնող ծայրամասային նյարդերի չափերը դառնում են արտահայտիչ, այտուցվում են: Մեծացած ծայրամասային նյարդերը (հատկապես արմնկային, փոքր ոլոքային) կարող են շոշափվել և երբեմն զննման ժամանակ նկատելի լինել: Նյարդերի ախտահարման հետևանքով զարգանում է դաստակների մկանների ատրոֆիա, դաստակների և ոտնաթաթերի կոնտրակտուրաներ, ներբանային խոցեր, ֆալանգների կորուստ (որպես տրավմաների արդյունք): Զարգանում են կերատիտ, եղջերաթաղանթի խոցոտում` տեսողության կորստով:

199. Լեպրոմատոզ ձև - բնորոշ են մաշկի, լորձաթաղանթների և ավշային հանգույցների արտահայտված փոփոխություններ: Մաշկային փոփոխությունները արտահայտվում են բծերի, հանգույցների, վահանակների տեսքով: Բծերը սովորաբար հիպոպիգմենտացված են (թերգունավորված), ոչ հստակ սահմաններով, կենտրոնական մասերը բարձրացած են ինֆիլտրացիայի և պնդացման հաշվին (ի տարբերություն տուբերկուլոիդ ձևի): Օջախների միջև նույնպես կարելի է հայտնաբերել մաշկի ինֆիլտրացիա: Մաշկային ախտահարումների օջախները հաճախ տեղակայված են դեմքին (քիթ, այտեր, ունքեր), ականջախեցիների, դաստակների, արմնկային և ծնկային հոդերի, հետույքի վրա: Մաշկի ախտահարումները աստիճանաբար հարաճում են: Բնորոշ է ունքերի մազաթափությունը (հիմնականում կողմնային հատվածների), կախվում են ականջների բլթակները: Դեմքի մաշկի արտահայտված և խոր ինֆիլտրացիան բերում է խոշոր ծալքերի առաջացմանը, հատկապես ճակատին («առյուծի դեմք»): Ախտահարվում է քթի լորձաթաղանթը, ինչը բերում է քթով շնչառության խանգարման, քթային արյունահոսությունների, երբեմն` քթուղիների լրիվ փակման, քթի միջնորմի քայքայման` քիթը դառնում է թամբաձև: Աճուկային և անութային ավշային հանգույցները բավականին մեծացած են, բայց անցավ: Ծայրամասային նյարդերի արտահայտված փոփոխություններ չեն դիտվում (ի տարբերություն տուբերկուլոիդ ձևի): Սակայն վերջույթների դիստալ հատվածների զգայունությունը իջած է: Տղամարդկանց մոտ ամորձիների ինֆիլտրացիան և սպիացումը բերում է ամլության, հաճախ զարգանում է գինեկոմասթիա:

200. Սահմանային ձև

201. Զուգակցում է հիվանդության տուբերկուլոիդ և լեպրոմատոզ ձևերի նշանները (ախտանշաները):

202. Բարդություններ

203. Վնասվածքները և կրկնվող երկրորդային ինֆեկցիաները բերում են

1) դաստակների դեֆորմացիայի

2) մատների և վերջույթների դիստալ հատվածների կորստի:

204. Կարող են զարգանալ

1) կուրություն

2) ամիլոիդոզ:

205. Ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում

Տարբերակիչ ախտորոշում

206. Բորոտությունն անհրաժեշտ է տարբերակել`

1) կարմիր գայլախտից

2) սարկոիդոզից

3) մաշկային լեյշմանիոզից

4) բազմաթիվ մաշկային հիվանդություններից:

207. Ախտորոշումը հիմնված է`

1) բնորոշ կլինիկական նշանների վրա` մաշկի, ծայրամասային նյարդերի ախտահարում,

2) համաճարակաբանական տվյալների վրա` շփում բորոտությունով հիվանդի հետ, երկարատև գտնվելը էնդեմիկ շրջաններում,

3) լաբորատոր հետազոտման տվյալների վրա:

208. Ախտորոշումը հաստատում են թթվակայուն միկոբակտերիաների հայտնաբերումով մաշկային օջախներից քերուկ-տաշվածքների միջոցով ստացած նյութում, մաշկի բիոպտատների հյուսվածքաբանական հետազոտություններով: Մշակված են շճաբանական մեթոդներ, որոնք թույլ են տալիս հայտնաբերել սպեցիֆիկ հակամարմիններ հիվանդների 50 - 95%-մոտ:

209. Ախտորոշման լաբորատոր չափանիշ

210. Բորի հարուցիչը (Հանսենի ցուպիկը) թթվակայուն է, հայտնաբերվում է սկարիֆիկացիայի միջոցով քսուքի լաբորատոր հետազոտությամբ:

211. Մոնո և զիգոբացիլյար լեպրայի ժամանակ հարուցիչների քանակը կարող է լինել չնչին և լաբորատոր հետազոտությամբ չհայտնաբերվել:

212. Դեպքերի դասակարգում

213. ԱՀԿ-ի սահմանմամբ` Բորի կլինիկական ախտանշաններով անձ` ախտորոշումը հաստատված կամ չհաստատված մանրէաբանորեն, ով կարիք ունի քիմիաթերապիայի (բացառությամբ այն հիվանդների, որոնք որպես բորով հիվանդ ստացել են հակավարակային բուժում և ունեն մնացորդային հաշմանդամություն):

214. Մանրէաբանական դասակարգում

215. Մոնոբացիլյար, զիգոբացիլյար (միջանկյալ, տուբերկուլոիդ, սահմանային տուբերկուլոիդ ձևեր), երբ քսուքի հետազոտության արդյունքը բացասական է:

216. Պոլիբացիլյար, երբ քսուքի հետազոտության արդյունքը դրական է:

217. Բորի կլինիկական դասակարգում` Մոնո, օլիգոբացիլյար` մինչև 5 բիծ, կամ մաշկի վնասվածք, պոլիբացիլյար` 5-ից ավելի բիծ:

 

Գլուխ 10
ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ (Ա 82)

 

218. Դեպքի դասակարգում

219. Մարդու կատաղություն

1) Կասկածելի Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք

2) Հավանական Կասկածելի դեպք` շփված կատաղությամբ կասկածելի կենդանու հետ

3) Հաստատված Կասկածելի դեպք` լաբորատոր հաստատված:

220. Շփում կատաղությամբ հիվանդ կենդանու կամ հիվանդի հետ

1) Հնարավոր շփում Կատաղության առումով բարձր վտանգ ներկայացնող տարածքներում բնակվող կատաղության նկատմամբ կասկածելի կենդանու հետ սերտ շփում (սովորաբար կծած վերքերի և քերծվածքների տեսքով) ունեցած անձ

2) Շփում Կատաղության նկատմամբ լաբորատոր հաստատված կենդանու հետ սերտ շփում ունեցած անձ (սովորաբար կծած վերքերի և քերծվածքների տեսքով):

221. Կլինիկական նկարագիր

222. Գրեթե մշտապես մահացու ելքով, սուր նյարդաբանական ախտանիշների համակցությամբ (գանգուղեղի բորբոքում) գերակտիվության դրսևորման ձևով (կայծակնային կատաղություն) կամ էլ կաթվածահարման ախտանիշների համակցությամբ (համր կատաղություն), որը զարգանում է հիվանդության առաջին նշաններից հետո 7-10 օրվա ընթացքում, ինտենսիվ բուժում չստանալու դեպքում շնչական անբավարարության պատճառով զարգանում են կոմա և մահ:

223. Հիվանդության կլինիկական ընթացքում առանձնացնում են հետևյալ շրջանները.

224. Գաղտնի շրջան (տևում է 10 - 90 օր, հազվադեպ` մինչև 1 տարի և ավելի): Գաղտնի շրջանի տևողությունը կախված է կծվածքի տեղակայումից: Առավել կարճ է գլխի և դաստակի կծվածքի դեպքում, առավել երկար` ոտնաթաթերի: Ինչպես նաև կախված է տուժածի տարիքից (երեխաների մոտ ավելի կարճ է, քան մեծահասակների), կծած կենդանու տեսակից, մարդու օրգանիզմի (մակրոօրգանիզմի) ռեակտիվականությունից, վերքի խորությունից և մեծությունից, վերքի մեջ ներթափանցած հարուցչի քանակից (հարուցչի դոզայից):

225. Պրոդրոմալ շրջան (տևում է 1 - 3 օր): Հիվանդությունը սկսվում է վերքի շրջանում տհաճ զգացումներից (այրոց, քոր, մաշկի գերզգայունություն, դեպի կենտրոն ճառագայթող ձգող բնույթի ցավեր), չնայած վերքը կարող է արդեն լրիվ սպիացած լինել: Երբեմն նորից զարգանում են տեղային բորբոքային երևույթներ` սպին կարմրում է և այտուցվում: Դեմքին տեղակայված կծվածքների դեպքում դիտվում են հոտառական և տեսողական հալյուցինացիաներ: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է սուբֆեբրիլ թվերի (37,2 - 37,3oC), առաջանում է գլխացավ, բարձր զգայունություն լսողական և տեսողական գրգռիչների նկատմամբ, երբեմն դիսպեպսիկ երևույթներ: Միաժամանակ ի հայտ են գալիս փսիխիկայի խանգարման առաջին նշանները` անբացատրելի վախ, անհանգստություն, կարոտի զգացում, ընկճվածություն, հազվադեպ` գրգռվածություն: Հիվանդը ինքնամփոփ է, անտարբեր, ուտելուց հրաժարվում է, վատ է քնում, քունն ուղեկցվում է ահազդու երազներով:

226. Գրգռվածության շրջան տևում է 2 - 3 օր, երբեմն` մինչև 6 օր: Ընկճվածությունը և անտարբերությունը փոխարինվում են գրգռվածությամբ, անհանգստությամբ: Կատաղության կլինիկական վառ ախտանիշն է ջրավախությունը (հիդրոֆոբիա). խմել փորձելիս զարգանում են կլման և օժանդակ շնչառական մկանների ցավոտ սպաստիկ կծկումներ: Շուտով նույնիսկ ջրի մասին հիշեցումը և թափվող հեղուկի ձայնը առաջացնում են հիդրոֆոբիայի նոպա` սարսափի զգացում, ըմպանի և կոկորդի մկանների սպազմ: Նոպաները կարող են առաջանալ տարբեր գրգռիչների ազդեցությունից` օդի հոսանքի շարժումից (աերոֆոբիա), պայծառ լույսից (ֆոտոֆոբիա), բարձր ձայնից (ակուստոֆոբիա): Նոպան սկսվում է անհանգստությունով, վախի զգացումով, միանում է շարժողական անհանգստություն, որն ուղեկցվում է ըմպանի և կոկորդի մկանների չափազանց ցավոտ սպազմով, շնչառության խանգարումով: Առաջանում է ճնշման զգացում կրծքավանդակում, ցավ կլման ժամանակ: Շնչառությունը դառնում է աղմկոտ, ընդհատվող, ներշնչումը դժվարանում է, զարգանում է ինսպիրատոր հևոց. հիվանդը օդը ներշնչում է սուլոցով, աղաչում է օգնության մասին, երբեմն դիտվում է փսխում: Բնորոշ է հիվանդի տեսքը. գլուխը և մարմինը ճիչով հետ է գցում, առաջ է ուղղում դողացող ձեռքերը` հետ հրելով ջրով անոթը: Դեմքը այլայլվում է, կապտում, արտահայտում է սարսափ, բբերը լայնացած են, հայացքն ուղղված մեկ կետի, պարանոցը ձգված է: Նոպաների ժամանակ դիտվում են գիտակցության մթագնում, լսողական և տեսողական ահազդու բնույթի հալյուցինացիաներ: Նոպան տևում է մի քանի վայրկյան, որից հետո հիվանդները համեմատաբար հանգստանում են, գիտակցությունը պարզվում է, հիվանդը պատմում է իր տանջանքների մասին: Հիվանդության ծաղկման շրջանում հիվանդները դառնում են ագրեսիվ, ճանկռում և կծոտում են իրենք իրենց և շրջապատող մարդկանց, թքում են, գոռում, կոտրում գույքը` ցուցաբերելով կատաղի ոչ մարդկային ուժ: 1 - 2 օրից զարգանում է առատ, տանջող թքահոսություն (սիալոռեա): Հիվանդը թուքը կուլ չի տալիս, այլ անընդհատ թքում է կամ թուքը հոսում է կզակի վրայով: Մաշկը ծածկված է սառը, կպչուն քրտինքով, վերջույթները սառն են: Ջերմությունը բարձրանում է հիվանդության ընթացքին զուգահեռ: Հիվանդը նոպայի ժամանակ կարող է մահանալ սրտի կամ շնչառության կանգից:

227. Պարալիտիկ շրջան տևում է 3 - 7 օր, հազվադեպ` 2 շաբաթ և ավելի:

228. Բնորոշվում է`

1) հոգեկան «չարագուշակ» հանգստությամբ: Վախը, տագնապի զգացումը վերանում են, դադարում են հիդրո- և աերոֆոբիայի նոպաները, առաջանում է ուտելու և խմելու հնարավորություն, առողջացման հույս: Իրականում վերջինս մոտալուտ մահվան նշան է.

2) հարաճում են թուլությունը, անտարբերությունը, թքահոսությունը, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 42oC, զարգանում են վերջույթների և գանգուղեղային նյարդերի տարբեր տեղակայման պարալիչներ: Հաճախ պարալիչները զարգանում են Լանդրիի վերընթաց պարալիչի ձևով: Խանգարվում է կոնքային օրգանների գործունեությունը:

229. Մահը վրա է հասնում սրտի կամ շնչառական կենտրոնի կաթվածից:

230. Հայտնի է կատաղության պարալիտիկ ձև` «Խաղաղ կատաղություն», որը հանդիպում է շատ հազվադեպ, բնորոշվում է պարալիչների (Լանդրիի տիպի) և ուղեղիկային խանգարումների դանդաղ հարաճով, բացակայում է պարալիչներին նախորդող գրգռման շրջանը, մահը վրա է հասնում բուլբար պարալիչների հետևանքով:

231. Ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում

1) ախտորոշումը հիմնված է կլինիկական ախտանիշների վրա (սկզբնական շրջանին բնորոշ նշաններ, որոնք փոխարինվում են գրգռվածությամբ, որն ուղեկցվում է հիդրոֆոբիայով, աերոֆոբիայով, թքահոսությամբ, զառանցանքով, հալյուցինացիաներով), համաճարակաբանական տվյալների վրա (կծոց կամ մաշկի թքոտում կենդանու կողմից, որը սատկել կամ անհետացել է),

2) անկած կամ անհետացած կենդանու կողմից մաշկի կամ լորձաթաղանթների կծելու կամ թքոտման դեպքում, լաբորատոր հետազոտությունների տվյալների վրա:

232. Սպեցիֆիկ լաբորատոր ախտորոշումը հիվանդի կենդանության օրոք բարդ է:

233. Կիրառում են աչքի եղջերաթաղանթի մակերեսից վերցված պատճենի, մաշկի, ուղեղի բիոպտատների հետազոտություն լուսարձակող (ֆլուորեսցենցիա) հակամարմինների մեթոդով: Վիրուսի անջատում թքից, արցունքից, ողնուղեղային հեղուկից կենսաբանական մեթոդով` նորածին մկների ներուղեղային վարակման միջոցով:

234. Ճշգրիտ ախտորոշումը կատարվում է հետմահու` մարդու կամ կենդանու գլխուղեղի հիպոկամպի նեյրոններում հիստոլոգիական և իմունոֆլուորեսցենտային մեթոդներով Բաբեշ-Նեգրիի մարմնիկների հայտնաբերման միջոցով: Լաբորատոր աշխատանքը կատաղության վիրուսի հետ անհրաժեշտ է անցկացնել հատուկ վտանգավոր վարակների համար նախատեսված ռեժիմի համաձայն:

235. Տարբերակիչ ախտորոշում

236. Անհրաժեշտ է տարբերակել

1) փայտացումից, որին բնորոշ են` տետանիկ ցնցումները, տրիզմը, «սարդոնիկ ժպիտը», գիտակցության խանգարման բացակայությունը, հիվանդի նորմալ հոգեկան վիճակը.

2) էնցեֆալիտից (տարբեր էթիոլոգիայի), որի դեպքում պարալիտիկ փուլին նախորդող գրգռման փուլը բացակայում է: Բացակայում են հիդրոֆոբիան, աերոֆոբիան.

3) հիսթերոնևրոզից, որին բնորոշ են` սուբյեկտիվ գանգատների առատությունը, օբյեկտիվ նշանների բացակայությունը (չկա շնչառության խանգարում, տախիկարդիա, բբերի լայնացում), երկարատև ընթացքը` ստրիխնինով և ատրոպինով թունավորումից (բացակայում է հիվանդությանը բնորոշ փուլայնությունը), ալկոհոլային դելիրիումից (սպիտակ տենդից), որը չի ուղեկցվում ջրավախությամբ և ցնցումներով:

237. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ

1) ուղեղային հյուսվածքում հակամարմինների հայտնաբերում իմունաֆլուորեսցենտային թեսթի միջոցով (նյութը վերցվում է հետմահու)

2) մաշկից, եղջերաթաղանթի քսուքից իմունաֆլուորեսցենտային թեսթի միջոցով հակամարմինների հայտնաբերում (նյութը վերցվում է հետմահու)

3) չպատվաստված անձանց ուղեղ-ողնուղեղային հեղուկում կատաղության չեզոքացնող հակամարմինների հայտնաբերում

4) կենսաբանական նյութերից (ուղեղային հյուսվածք կամ մաշկ, եղջերաթաղանթ կամ թուք) կամ հետմահու վերցված ֆիքսված հյուսվածքից վիրուսային անտիգենի հայտնաբերում պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ:

 

Գլուխ 11
ԳՐԻՊ (Ջ 10)

 

238. Դեպքերի դասակարգում

1) Կասկածելի

Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հավանական

դեպք, որը համապատասխանում է կլինիկական նկարագրին և համաճարակաբանորեն կապված է լաբորատոր հաստատված դեպքի հետ

3) Հաստատված

կլինիկական նկարագրությանը համապատասխանող և լաբորատոր հաստատված դեպք

239. Կլինիկական նկարագիր

240. Վիրուսային ծագումնաբանությամբ սուր վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է հանկարծակի սկիզբը և կարճ տենդը` վերին շնչուղիների ախտահարմամբ և ընդհանուր ինտոքսիկացիայով, ջերմաստիճանի հանկարծակի բարձրացում 390 և ավելի: Շնչառական ախտանշաններ, ընդհանուր թուլություն, կոկորդի ցավ, հազ, մկանային ցավ և գլխացավ:

 

Գլուխ 12
ԿՈՒ ՏԵՆԴ (Ա 75)

 

241. Դեպքի դասակարգում

1) Կասկածելի Կլինիկական նկարագիր համապատասխանող դեպք

2) Հավանական Կասկածելի դեպք, համաճարակաբանական տվյալներ

3) Հաստատված Լաբորատոր հաստատված հավանական կամ կասկածելի դեպք

242. Դեպքի սահմանում

243. Կլինիկական նկարագիր

244. Սուր տենդային ռիկեցիոզային հիվանդություն է, որը բնորոշվում է հիվանդացման փոփոխական սկզբով` հաճախ հանկարծակի, արտահայտված ռետրոբուլբար գլխացավով, ընդհանուր թուլությամբ, մարմնի ջարդվածության զգացումով, դողով, սարսուռով, տենդով, մկանացավերով և ուժեղ քրտնարտադրությամբ:

245. Գաղտնի շրջանը սովորաբար տևում է 2-3 շաբաթ:

246. Հիվանդությանը բնորոշ են սուր սկիզբ` դողով, ջերմության կտրուկ բարձրացումով (մինչև 39 - 40oC, երբեմն` ավելի), ինտոքսիկացիայի այլ երևույթներով` ցավեր ակնագնդերում, աչքերը շարժելիս, ռետրոբուլբար ցավեր, ուժեղ դիֆուզ գլխացավ, մկանացավեր, հոդացավեր: Տենդը հաճախ տևում է 1 - 2 շաբաթ: Դեմքի հիպերեմիա, սկլերաների անոթների արյունալեցում: Մաշկի ցան դիտվում է հազվադեպ (1 - 4% դեպքերում), այն չի ունենում կայուն տեղակայում և, սովորաբար, լինում է ռոզեոլոզ բնույթի: Ցանի առկայությունը ավելի շուտ ստիպում է մտածել տիֆ-պարատիֆային հիվանդությունների, քան Կու տենդի մասին: Սիրտ-անոթային համակարգի կողմից` զարկերակային ճնշման անկում, տոների խլացում: Լյարդի և փայծաղի վաղ մեծացում:

247. Վարակի աերոգեն փոխանցման դեպքում զարգանում են տրախեիտ, բրոնխիտ, ինտերստիցիալ թոքաբորբ, վերջինս աղքատիկ ֆիզիկական տվյալների պատճառով, որպես կանոն, հայտնաբերվում է միայն ռենտգեն հետազոտությամբ: Հիվանդները գանգատվում են ծակող բնույթի ցավերից կրծքավանդակում, ճնշման զգացումից կրծոսկրի հետևում, չոր կամ քիչ քանակությամբ խորխով (արյան աննշան խառնուրդով) հազից: Հեմոգրամմայում` լեյկոպենիա, նեյտրոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ, մոնոցիտոզ, ԷՆԱ-ի չափավոր բարձրացում: Մեզում` պրոտեինուրիա, հեմատուրիա, ցիլինդրուրիա:

248. Կու տենդի ժամանակ մենինգիտներ, մենինգոէնցեֆալիտներ, փսիխոզներ դիտվում են շատ հազվադեպ:

249. Բարդություններ

1) սիրտ-անոթային համակարգի կողմից կարող են դիտվել

ա. կոլապս

բ. էնդոկարդիտ (հազվադեպ չէ առավելապես աորտալ փականի ախտահարումը)

գ. միոկարդիտ

դ. վերջույթների խորանիստ երակների թրոմբոֆլեբիտ.

2) շնչառական համակարգի կողմից

ա. պլևրիտներ

բ. թոքերի ինֆարկտ

գ. թոքերի աբսցես` սուպերինֆեկցիայի դեպքում.

3) կարող են դիտվել

ա. պանկրեատիտներ

բ. օրխիտներ

գ. էպիդիդիմիտներ

դ. նևրիտներ, նևրալգիաներ:

250. Ելքը բարենպաստ է, մահացու դեպքերը հազվադեպ են:

251. Հիվանդության լավացման շրջանում դիտվում է երկարատև ասթենիզացիա, աշխատունակությունը դանդաղ է վերականգնվում: Հնարավոր են ախտադարձեր:

252. Ներկայումս հիվանդության քրոնիկ ձևերը հանդիպում են բավականին հազվադեպ, բնորոշվում են երկարատև ընթացքով (մի քանի ամսից մինչև 1 տարի և ավելի), սուբֆեբրիլիտետով, հաճախակի սրացումներով, թոքերի, սրտամկանի և այլ օրգանների ախտահարումով:

253. Տարբերակիչ ախտորոշում

254. Անհրաժեշտ է տարբերակել

1) գրիպից

2) որովայնային տիֆից

3) սուր բրուցելոզից

4) լեպտոսպիրոզից

5) օրնիթոզից:

255. Ախտորոշումը հիմնված է կլինիկական, համաճարակաբանական, էպիզոոտոլոգիական, լաբորատոր-գործիքային տվյալների վրա:

256. Հիվանդության կլինիկական ախտորոշումը դժվարացած է ախտանշանների արտահայտված պոլիմորֆիզմի (բազմազանության) պատճառով:

257. Հիվանդության լաբորատոր ախտորոշման համար կիրառում են անուղղակի իմունոֆլուորեսցենցիայի ռեակցիա, կոմպլեմենտի կապման ռեակցիա արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների հայտնաբերման նպատակով:

258. Կարևոր նշանակություն ունի հակամարմինների տիտրի աճը, քանի որ էնդեմիկ օջախներում սպեցիֆիկ հակամարմիններ Բեռնետի ռիկեցիոզների նկատմամբ առկա են նաև առողջ մարդկանց մոտ:

259. Ախտորոշման հավաստի հաստատում է արյունից, մեզից, ողնուղեղային հեղուկից, կրծքի կաթից կամ խորխից հարուցիչների անջատումը (ծովախոզուկների վարակման միջոցով): Այս մեթոդը մատչելի է միայն մասնագիտացված լաբորատորիաներին:

260. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` շճաբանական` յուրահատուկ հակամարմինների տիտրի աճի հայտնաբերում:

 

Գլուխ 13
ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

261. Խոլերա (Ա00: Ա.00.0, Ա00.1, Ա00.9)

1) Կասկածելի` կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք

2) Հավանական` գոյություն չունի

3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

262. Կլինիկական նկարագիր` արտահայտված ջրազրկումով դեպք կամ 5 տարեկանից բարձր հիվանդի մահացու ելք, որի պատճառը սուր ջրային դիարեան է (այն տարածքներում, որտեղ բնորոշ չէ խոլերայի արձանագրումը), կամ 5 տարեկան և ավելի տարիքով հիվանդի մոտ սուր ջրային դիարեայով դեպք, որն ուղեկցվում է փսխումով կամ առանց դրա (այն տարածքներում, որտեղ արձանագրվել է խոլերայի համաճարակ): Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 24-72 ժամ:

263. Նկատառում` խոլերայի բռնկման ժամանակ անհրաժեշտ է սկզբից դիարեայի ցանկացած դեպք դիտել որպես խոլերայի կասկածելի դեպք:

264. Որովայնային տիֆ (Ա 01.0)

1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին

2) Հավանական կասկածելի դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ

3) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

265. Կլինիկական նկարագիր` երկարատև աստիճանաբար զարգացող (3 օրից ավելի) տենդ, սաստիկ գլխացավ, մկանացավեր, ախորժակի կորուստ, մեթեորիզմ, փորկապություն կամ լուծ, վարդացան` հիվանդության 8-10 օրը (60-90% դեպքերում):

266. Սալմոնելոզային այլ հիվանդություններ (Ա02: Ա02.0, Ա02.1, Ա02.2, Ա02.8, Ա02.9)

1) Կասկածելի դեպք կլինիկական մեկ կամ ավելի ախտանշաններով դեպք

2) Հավանական կասկածելի դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ

3) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

267. Կլինիկական նկարագիր` տենդ, որովայնային կծկանքներ, փսխում, փորկապություն կամ լուծ, կղանքը` կանաչ, գարշահոտ, 60-90% դեպքերում հիվանդության 8-10 օրը` վարդացան:

268. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` սալմոնելայի անջատումը հիվանդի կղանքից կամ արյունից:

269. Սալմոնելոզի բռնկում է համարվում, երբ հիվանդության երկու և ավելի դեպքեր համաճարակաբանորեն (ժամանակ, տեղ, սննդամթերք, հիվանդների մոտ հայտնաբերված հարուցչի նույն շճատիպը և այլն) կապված են միմյանց հետ:

270. Շիգելլոզ (Ա 03, Ա03.0-03.3, Ա03.8, Ա03.9)

1) Կասկածելի կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք:

2) Հավանական կասկածելի դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ

3) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

271. Կլինիկական նկարագիր` գաղտնի շրջանը տևում է 24-48 ժամ, ախտանշաններն են` ցնցումներ, տենդ, դիարեա` տեսանելի արյան պարունակությամբ, գլխացավ, սրտխառնոց, փսխում, հիվանդության սկզբում կարող է լինել միայն սուր ջրային դիարեա` առանց տեսանելի արյան և այլ ախտանշանների: Հանդիպում է նաև անախտանիշ վարակ:

272. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` շիգելլաների անջատում կղանքի նմուշից:

273. Որպես բարդություններ կարող են լինել նյութափոխանակության շեղումները, սեպսիս, ռեկտալ իջեցումներ, թունավոր մեգակոլոն, աղիքի թափածակում և միզաարյունային համախտանիշ:

274. Կամպիլոբակտերիոզ (Ա04.5)

1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին

2) Հավանական կասկածելի դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ

3) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

275. Կլինիկական նկարագիր` կամպիլոբակտերիոզը բնութագրվում է ատիպիկ կլինիկական ընթացքով, գերազանցապես` տենդով, սուր սկզբով, դիսպեպսիկ երևույթներով, հոդամկանային ցավերով, լուծով: Լուծը ջրային է, իսկ որովայնի շրջանում ցավային համախտանիշը կարող է տևել մի քանի ժամից մինչև տասն օր:

276. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` կամպիլոբակտերների անջատում որոշ ախտաբանական նմուշներից:

277. Յերսինիոզ (Ա 04.6)

1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին

2) Հավանական կասկածելի դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ

3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

278. Կլինիկական նկարագիր` գաղտնի շրջանը տևում է 3-5 օր, ախտանշաններն են` ջերմություն, դիարեամկանացավեր, հոդացավեր, որովայնի շրջանում ուժեղ ցավեր, փսխում, գլխացավ:

279. Ռոտավիրուսային վարակ (Ա08.0)

1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին

2) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

280. Կլինիկական նկարագիր` գաղտնի շրջանը տևում է 16-48 ժամ: Հիվանդությունը սկսվում է սուր, բուռն, հաճախ` 3 ամսականից 2 տարեկան երեխաների մոտ: Ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում (24 ժամվա ընթացքում 1 և ավելի անգամ), ցնցումներ, կծկանքանման ցավերով որովայնի միջին հատվածում, դիարեա (24 ժամվա ընթացքում 3 և ավելի անգամ): Ախտանշաններն առավելագույն զարգացման են հասնում 12-24 ժամվա ընթացքում, հիվանդությունը տևում է 3-4-ից մինչև 8-10 օր:

281. Նկատառում` ռոտավիրուսային վարակի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է դետքային (պարեկ) համաճարակաբանական հսկողություն:

282. Նորովիրուսային վարակ (Նորվոլկ-վիրուսային) (Ա08.1)

1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին

2) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

283. Կլինիկական նկարագիր` գաղտնի շրջանը տևում է 16-48 ժամ: Հիմնական կլինիկան ախտանշաններն են` սրտխառնոց, բազմակի փսխումներ, ցնցումներ, դիարեա, ջերմաստիճանի բարձրացում: Նորովիրուսը հաճախ առաջացնում է դիարեա և ուժեղ փսխում, բայց երբեմն կարող է լինել միայն փսխում: Որոշ հիվանդների մոտ լինում է կարճատև սուբֆեբրիլ ջերմաստիճան, մկանների կոտրտվածություն, գլխացավ, գլխապտույտ: Սովորաբար հիվանդության ախտանշաններն ինքնուրույն անցնում են 12-72 ժամից: Գերակշռում է հիվանդության թեթև ընթացքը:

284. Նորովիրուսը կարելի է ախտորոշել պոլիմերազային շղթայական ռեակցիայի, իմունաֆերմենտային անալիզի միջոցով: Սովորաբար ախտորոշվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայով, որը խիստ զգայուն է և կարող է որոշել տվյալ վիրուսը մինչև 10 վիրուսային միավոր խտությամբ:

285. Բալանտիդիազ (Ա 07.0)

1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին

2) Հաստատված սուր և քրոնիկ ընթացքով բալանտիդիազով յուրաքանչյուր հիվանդ, որի կղանքում հայտնաբերվում է մակաբույծի վեգետատիվ ձևը կամ ցիստը (լաբորատոր ախտորոշված):

286. Կլինիկական նկարագիր` տարբերում են բալանտիդիազի 4 կլինիկական ձև`

1) սուբկլինիկական (ենթակլինիկական)` սուր, քրոնիկական ախտադարձող, անընդհատ ընթացող: Բալանտիդիազի սուբկլինիկական ընթացքի դեպքում հիվանդները գանգատվում են միայն աղիներում չափավոր անհանգստությունից:

287. Սուր ձևն ընթանում է առանց մարմնի ջերմաստիճանի բարձրացման (կարող է դիտվել և բարձրացում): Արձանագրվում է հաճախակի (օրական 8-20 անգամ) հեղուկ կղանք` լորձով և թարախով, երբեմն` արյունով: Հիվանդն ունենում է տեղայնացված կամ ցրված ցավեր հաստ աղիքի շրջանում, ստամոքսի թթվայնության իջեցում: Սուր բալանտիդիազի տևողությունը 1-2 ամիս է: Չբուժվելու դեպքում հիվանդությունն անցնում է քրոնիք, ախտադարձող ընթացքի հակմամբ:

288. Բալանտիդիազի անընդհատ ընթացող ձևը հազվադեպ է հանդիպում: Ախտանշաններն են` քաշի արագ կորուստ, չբուժվելու դեպքում զարգանում է կախեքսիա և հնարավոր է մահ: Երբեմն բալանտիդիազը կարող է բերել խոցերի թափածակման:

289. Ջիարդիազ (լյամբլիոզ) (Ա 07.1) լյամբլիաներով ինվազիայի ցանկացած դեպք` անախտանշան կամ կլինիկական արտահայտված ախտանշաններով:

290. Կլինիկական նկարագիր` սուր շրջանը բնորոշվում է լուծով, սրտխառնոցով, ախորժակի բացակայությամբ, վերին և միջին վերստամոքսային շրջաններում կտրուկ ցավերով, աղիների փքվածությամբ: Բնորոշ է լակտոզայի նկատմամբ անտանելիությունը: Սուր շրջանը սովորաբար տևում է մի քանի օր, որից հետո լյամբլիոզը հիմնականում անցնում է ենթասուր կամ քրոնիկ փուլի, որոնց բնորոշ են կարճատև սրացումները, դրսևորվում են հեղուկ կղանքով և աղիների փքվածությամբ: Այս փուլում գանգատվում են գլխացավից, քաշի կորստից, հոգնածությունից:

291. Տարբերում են աղիքային լյամբլիոզի 2 կլինիկական ձև`

1) առաջնային վարակ` լուծով, մարսողական ուղում ներծծման գործընթացի խանգարման կլինիկական և լաբորատոր ախտանշաններով: Լյամբլիոզի այս ձևի ընթացքը կարճատև է, սովորաբար տեղի է ունենում հիվանդության ինքնաբերաբար լավացում կամ էլ այն հեշտ ենթարկվում է բուժման,

2) ձգձգվող, ախտադարձող ընթացք` աղիների լորձաթաղանթի սպեցիֆիկ կամ ոչ սպեցիֆիկ ռեզիստականության խանգարումով:

292. Առանձնացվում է լյամբլիոզի նյարդաբանական ձևը: Հայտնի են նաև ալերգիկ դրսևորումներով լյամբլիոզի կլինիկական ձևեր:

293. Երեխաների մոտ առաջնային ինվազիան սովորաբար ուղեկցվում է արտահայտված կլինիկական ախտանշաներով` ցավ որովայնի շրջանում, նողկանք, որովայնի փքվածություն, հաճախակի հեղուկ, անգույն կղանք լորձի պարունակությամբ, որովայնի ջղաձգություն, ներծծման խանգարումներ, քաշի կորուստ:

294. Մեծահասակների մոտ հիվանդությունը կարող է ընթանալ անախտանիշ:

295. Ախտորոշման լաբորատոր չափանիշներն են` կղանքի մեջ լյամբլիայի ցիստերի հայտնաբերում կամ կղանքի մեջ, 12 մատնյա աղիքի (դոուդենալ) հեղուկում կամ բիոպտատում լյամբլիայի տրոֆոզոիդների հայտնաբերում կամ լյամբլիայի հակամարմինների հայտնաբերում կղանքում յուրահատուկ իմունաախտորոշիչ թեստով:

296. Ամեոբիազ (Ա06)

1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին

2) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

297. Կլինիկական նկարագիր`

298. Հիվանդությունը ընթանում է գերազանցապես հաստ աղիքի խոցային ախտահարումով, տարբեր աստիճանի ծանրությամբ` սուր, քրոնիկական, կայծակնային:

299. Հիմնական ախտանշաններն են` ախորժակի անկում, որովայնի ցավեր, հաճախակի կղանք (օրը 3-5 անգամ, հազվադեպ` 10-15) - կղանքը սկզբից ձևավորված է, հետո կիսաձևավորված կամ հեղուկանման, հետագայում դրան գումարվում է լորձը, այնուհետև` արյան մասնիկներ (ազնվամորու դոնդող), խոցային պրոցեսի զարգացման դեպքում հնարավոր են նքոցներ: Բարձր տենդը բնորոշ չէ:

300. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` աճեցմամբ կամ հյուսվածքաախտաբանությամբ էնտամեոբա հիստոլիտիկայի ցիստերի կամ տրոֆոզոիդների հայտնաբերում կղանքի մեջ կամ տրոֆոզոիդների հայտնաբերում հյուսվածքային բիոպտատում կամ խոցերի քերծվածքում:

301. Արտաորովայնային ամեոբիազ` էնտամեոբա հիստոլիտիկայի տրոֆոզոիդների հայտնաբերում արտաորովայնային հյուսվածքում:

302. Կրիպտոսպորիդիոզ (Ա07.2)

1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին

2) Հաստատված դեպք լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

303. Կլինիկական նկարագիր` գաղտնի շրջանը տևում է 5-14 օր: Հիվանդությունը դրսևորվում է սուր ջրային դիարեայով (3 և ավելի անգամ վերջին 24 ժամվա ընթացքում ջրային կղանքի արտազատում)` ջրազրկումով կամ առանց դրա, ընդհանուր թունավորման ախտանշաններով. 38-39oC ջերմաստիճան, գլխացավ, մկանացավ, ընդհանուր թուլություն, որովայնի միջին հատվածում` կծկանքանման ցավերով, սրտխառնոցով, փսխումով, որովայնի վքնածությամբ: Արտաթորանքը ջրային է, առանց ախտաբանական խառնուրդների, գարշահոտ: Տևողությունը մի քանի օրից մինչև 2-3 շաբաթ է: Ավարտվում է լիարժեք առողջացումով:

304. Էշերիխիոզներ

1) Ա 04.0. Էնտերոպաթոգեն էշերիխիոզ

2) Ա 04.1. Էնտերոտոքսիգեն էշերիխիոզ

3) Ա 04.2. Էնտերոինվազիվ էշերիխիոզ

4) Ա 04.3. Էնտերոհեմոռագիկ էշերիխիոզ

5) Ա 04.4. Այլ ախտածին շճատիպերով հարուցված էշերիխիոզ

6) Էնետորհեմոռագիկ աղիքային ցուպիկ շիգա-տոքսին դրական (չտիպավորված)

7) Էնետորհեմոռագիկ աղիքային ցուպիկ շիգա-տոքսին դրական (տիպավորված` ոչ Օ157):

305. Կլինիկական նկարագիրը`

306. Դիարեա` հաճախ արյունային, որովայնային սպազմ: Հիվանդությունը կարող է բարդանալ հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշով կամ թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրայով, կարող են անախտանիշ դեպքեր ևս լինել:

307. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ`

308. Էշերիխիա կոլիի (Escհeric hia c oli) /Օ157:Հ7-ի անջատում նմուշներից, կամ Շիգա-տոքսին արտազատող E. cօli-ի անջատում ախտաբանական նմուշներից:

309. Դեպքի դասակարգում`

1) Կասկածելի` հետդիարեային ՀՈՒՀ-ով կամ ԹԹՊ-ով դեպք:

2) Հավանական`

ա. ախտաբանական նմուշներից Էշերիխիա կոլիի Օ157:Հ7-ի անջատումով դեպք` Հ7-ի կամ Շիգա տոքսինի արտազատմամբ, կամ

բ. կլինիկորեն հաստատված դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ, կամ

գ. կլինիկորեն հաստատված դեպքից վերցված ախտաբանական նմուշում Շիգա տոքսինի անջատում, կամ

դ. կլինիկորեն հաստատված դեպք էնտերոհեմոռագիկ էշերիխիա կոլիի շճատիպի հայտնաբերմամբ:

3) Հաստատված` լաբորատոր չափանիշներով հաստատված դեպք:

310. Հեմոլիտիկ ուռեմիկ համախտանիշը բնորոշվում է`

1) Հեմոլիտիկ անեմիա ֆրագմենտացված էրիթրոցիտներով

2) Թրոմբոցիտոպենիայով

3) Սուր երիկամային անբավարարությամբ:

311. Միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիա

1) Հեմոգլոբինի մակարդակը հաճախ ցածր է քան 8 գ

2) Բացասական Կումբսի փորձ

3) Պերիֆերիկ արյան մեջ էրիթրոցիտների ֆրագմենտացիա, շիստոցիտների առկայություն:

312. Թրոմբոցիտոպենիա

1) Թրոմբոցիտների մակարդակը հաճախ ցածր է քան 40,000/մմ3

2) Բացակայում է թրոմբոցիտոպենիկ պուրպուռան և սուր արյունահոսությունը:

313. Սուր երիկամային անբավարարություն

1) Սպիտա և արյունամիզություն

2) Օլիգոանուրիա, ծանր երիկամային անբավարարություն:

314. Հեմոլիտիկ ուռեմիկ համախտանիշի ժամանակ հնարավոր է երիկամի պարենխիմայի եռատեսակ ախտահարում

1) Կծիկային թրոմբոտիկ միկրոանգիոպատիա

2) Կեղևային նեկրոզ

3) Զարկերակային թրոմբոտիկ միկրոանգիոպատիա:

315. Այլ օրգան համակարգերի ընդգրկում

1) Կենտրոնական նյարդային համակարգ (ցնցում, արյունազեղում, հեմիպառեզ, կոմա):

2) Ստամոքսաղիքային համակարգ (ծանր հեմոռագիկ կոլիտ, աղիների նեկրոզ և թափածակում, պերիտոնիտ):

3) Սրտային համակարգ (սրտի իշեմիա, որը բնորոշվում է տրոպոնին 1-ի մակարդակի բարձրացմամբ, ուռեմիա, հեղուկներից սրտի ծանրաբեռնում):

4) Լյարդային համակարգ (հեպատոմեգալիա և/կամ տրանսամինազների մակարդակի բարձրացում):

 

Գլուխ 14
ԼԵՅՇՄԱՆԻՈԶ (Բ 55)

 

316. Դեպքի դասակարգում

1) Կասկածելի

Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք

2) Հավանական

Կասկածելի դեպք

Գումարած

համաճարակաբանական վերհուշում լեյշմանիոզի էնդեմիկ տարածքում գտնվելու փաստի առկայություն

3) Հաստատված

Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված:

317. Ընդերային լեյշմանիոզ հիվանդության դեպքի ստանդարտ սահմանում:

318. Կլինիկական նկարագիր` երկարատև անկանոն տենդ, որն ուղեկցվում է փայծաղի չափսերի մեծացումով, քաշի կորստով:

319. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ - ոսկրածուծից վերցված պունկտատի բարակ քսուքում լեյշմանիաների հայտնաբերում, կամ շճաբանական հետազոտության դրական արդյունք:

320. Մաշկային լեյշմանիոզ հիվանդության դեպքի ստանդարտ սահմանում:

321. Կլինիկական նկարագիր - դեմքի, իրանի, վերին և ստորին վերջույթների մաշկի բաց հատվածներում խոցերի առկայություն: խոցից կամ խոցի շրջապատող ինֆիլտրատից վերցրած քսուքում լեյշմանիաների հայտնաբերում:

 

Գլուխ 15
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՈՒՆ ՁԵՎԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՆԱԶՈՖԱՐԻՆԳԻՏ (Ա39)

 

322. Տարածուն ձևի հիվանդության դեպքի ստանդարտ բնորոշում:

323. Դեպքի դասակարգում

1) Կասկածելի

Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք

2) Հավանական

Կասկածելի դեպք

Գումարած

ՈՒղեղ-ողնուղեղային հեղուկում կամ արյան մեջ գրամբացասական դիպլոկոկկերի հայտնաբերում, և/կամ բռնկման առկայություն և համաճարակաբանական կապ` հաստատված դեպքի հետ:

3) Հաստատված

Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված:

324. Կլինիկական նկարագիր - ջերմության հանկարծակի բարձրացում մինչև 38-390, ուժեղ գլխացավ, պարանոցային մկանների կարկամում, գիտակցության խանգարում, կամ մաշկի վրա յուրահատուկ հեմոռագիկ ցանի առկայություն: Մինչև 1 տարեկան երեխաների մոտ ջերմության բարձրացումը ուղեկցվում է գաղտունի ուռչեցմամբ:

325. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ - Մենինգակոկերի (Նեյսերիա մինինգիտիդիս) անջատում օրգանիզմի հեղուկներում (ողնուղեղային հեղուկ, արյուն) և շճաբանական մեթոդով հատուկ հակածինների հայտնաբերում:

326. Մենինգակոկային նազոֆարինգիտի դեպքի ստանդարտ բնորոշում:

327. Դեպքի դասակարգում

1) Կասկածելի Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք

2) Հավանական Կասկածելի դեպք + բռնկման առկայություն և/կամ համաճարակաբանական կապ` հաստատված դեպքի հետ:

3) Հաստատված Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված:

328. Կլինիկական նկարագիր - ջերմության չափավոր բարձրացում, գլխացավ, հիմնականում` ճակատագագաթային շրջանում, կոկորդի ցավ, չոր հազ, հարբուխ, հազվադեպ` քթից քիչ քանակի թարախալորձային արտադրություն, կոկորդի հետին պատի արտահայտված հիպերեմիա և այտուց, հաճախ` պատված թարախալորձային էքսուդատով:

329. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ - Մենինգակոկերի անջատում քիթ-ըմպանի լորձից:

 

Գլուխ 16
ԱՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲ

 

330. Կասկածելի դեպք

1) համարվում է անձը, ով նշում է` բարձր ջերմություն (38oC և ավելի) և հազ կամ շնչառության դժվարացում և ախտանշանների ի հայտ գալու օրվանից հաշված` նախորդ 10 օրվա ընթացքում 1 կամ ավելի հետևյալ գործոնների առկայություն`

2) անբացատրելի սուր շնչառական հիվանդությունով, որը նրա մահվան պատճառ է դարձել, անձը, որին դիահերձում չի կատարվել և ախտանշաններ ի հայտ գալու օրվանից հաշված` նախորդ 10 օրվա ընթացքում 1 կամ ավելի հետևյալ գործոնների առկայություն`

ա. սերտ շփում (անձ, ով խնամել է հիվանդին, ապրել է նրա հետ և ուղղակի կոնտակտ է ունեցել կասկածելի կամ հավանական հիվանդի արտազատուկների կամ կենսաբանական հեղուկների հետ) ատիպիկ թոքաբորբի կասկածելի կամ հավանական դեպքի հետ,

բ. ախտահարված տարածքում (տարածքներ, որտեղ արձանագրվել են ատիպիկ թոքաբորբի տեղային դեպքեր գտնվելու հանգամանք, ախտահարված երկրների ցանկը ներկայացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ինտերնետային էջում,

գ. ախտահարված տարածքում բնակվելու հանգամանք:

331. Հիվանդության հավանական դեպք

1) կասկածելի դեպք` կրծքավանդակի ռենտգենոգրաֆիայի ժամանակ թոքաբորբային ինֆիլտրատների կամ ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի առկայություն:

2) կասկածելի դեպք` դիահերձման արդյունքում առանց որևէ պատճառի ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի հայտնաբերում:

332. Բացառման չափանիշներ

333. Հարկավոր է դեպքը բացառել, եթե այլընտրանքային որևէ ախտորոշում լիովին կարող է բացատրել այս հիվանդությունը:

334. Հիվանդության դեպքերի կրկնակի դասակարգում

335. Ատիպիկ թոքաբորբ ներկայում ախտորոշվում է բացառման կարգով` կապված հիվանդի վիճակի փոփոխության հետ:

336. Հարկավոր է բացառել կասկածելի կամ հավանական նախապես դասակարգված դեպքերը, եթե այլընտրանքային որևէ ախտորոշում կարող է լիովին բացատրել այդ հիվանդությունը: Կասկածելի դեպքը, որը հետազոտությունից հետո համապատասխանում է հիվանդության հավանական դեպքի սահմանմանը, նորից պետք է դասակարգել որպես «հավանական դեպք»: Կասկածելի հիվանդներին` կրծքավանդակի նորմալ ռենտգենոգրամայով հարկավոր է բուժել համապատասխան կարգով և հսկողություն սահմանել 7 օրվա ընթացքում: Այն հիվանդներին, որոնց առողջացումն անբավարար է համարվում, հարկավոր է նորից կատարել կրծքավանդակի ռենտգենոգրամա: Այն կասկածելի հիվանդները, որոնց առողջացումը համարվում է բավարար, բայց որոնց հիվանդությունը չի կարելի ամբողջովին բացատրել այլընտրանքային որևէ ախտորոշումով պետք է մնա որպես «կասկածելի դեպք»: Կասկածելի հիվանդը, որը մահացել է և որի դիահերձումը չի կատարվել, պետք է մնա որպես «կասկածելի դեպք»: Սակայն, եթե տվյալ դեպքը ատիպիկ թոքաբորբ հիվանդության փոխանցման շղթայի մի մասն է, այն պետք է դասակարգել որպես «հավանական դեպք»: Եթե իրականացվել է դիահերձում և չի հայտնաբերվել ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի ոչ մի ախտաբանական նշան, ապա այդ դեպքը պետք է «բացառել»:

337. Ախտորոշման լաբորատոր չափանիշ Կլինիկական ախտանշաններով անձ, որի մոտ ներքոհիշյալ 1 կամ ավելի ախտորոշիչ ցուցանիշների հիման վրա առկա է ատիպիկ թոքաբորբի դրական լաբորատոր արդյունք.

1) ատիպիկ թոքաբորբի համար դրական պոլիմերազային շղթայական ռեակցիայի արդյունք` առնվազն 2 տարբեր նմուշների (օրինակ` քիթըմպանային և կղանք) հիվանդության ընթացքում հավաքված 2 կամ ավելի ախտաբանական նշուծի հետազոտություն (օրինակ` հաջորդական քիթըմպանային արտազատուկներ) 2 տարբեր հետազոտություններ կամ կրկնակի պոլիմերազային շղթայական ռեակցիայի արդյունք` օգտագործելով նոր ռիբոնուկլեինաթթվի (այսուհետ` ՌՆԹ) արտազատուկը սկզբնական-ախտաբանական նշուծից, թեսթավորման յուրաքանչյուր դեպքի համար,

2) սերոկոնվերսիա կամ իմունաֆլյուրեսցենցային մեթոդներով,

3) հիվանդության սուր շրջանում շիճուկում բացասական հակամարմինային թեսթ, որին հետևում է կոնվալեսցենտային (առողջացման) փուլում դրական հակամարմինային թեսթ (թեսթավորված` զուգահեռ), շիճուկում անտիբիոտիկների տիտրի քառակի կամ ավելի աճ սուր և առողջացման փուլերի միջև ընկած ժամանակահատվածում (շիճուկի զուգահեռ թեսթավորում),

4) վիրուսի անջատում` բջջային կուլտուրաներում ցանկացած նմուշից ատիպիկ թոքաբորբի հարուցչի անջատում և պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հաստատում` օգտագործելով վավերացված մեթոդ:

338. Թեստավորումը պետք է իրականացվի ազգային կամ տարածքային հսկիչ լաբորատորիաներում` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկների: Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ աղքատ երկրներին կօգնի հաստատելու դրանց առաջին ատիպիկ թոքաբորբի դեպքերը` լաբորատորիաների համագործակցության միջոցով:

 

Գլուխ 17
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ (Ա 15 - Ա 19) Թոքային տուբերկուլոզ

 

339. Կասկածելի դեպք:

340. Ախտորոշման կլինիկական չափանիշ 2 և ավելի շաբաթ անզուսպ և տանջալից հազով դեպք, որն ուղեկցվում է ստորև նշված մեկ կամ ավելի ախտանշաններով.

1) խորխարտադրություն

2) քաշի կորուստ

3) արյունախխում

4) ջերմություն

5) հոգնածության զգացում

6) գիշերային քրտնարտադրություն

7) կրծքավանդակի ցավ` հազալու կամ շնչելու ժամանակ

8) մակերեսային շնչառություն

9) ախորժակի կորուստ:

341. Հավանական դեպք

342. Կասկածելի դեպքն է` գումարած

343. Ախտորոշման համաճարակաբանական չափանիշ

1) շփում մանրէազատող տուբերկուլոզով հիվանդի հետ (կոնտակտավոր` ընտանիքում, մասնագիտական ոլորտում և այլն): Ինչպես նաև կլինիկական ախտորոշման չափանիշին գումարած հետևյալ փաստերից որևէ մեկի առկայությունը,

2) դրական թթվակայուն մանրէների առկայությամբ քսուք,

3) տուբերկուլինային մաշկային թեստի դրական արդյունք,

4) կրծքավանդակի ոչ նորմալ, փոփոխված ռենտգեն պատկեր:

344. Հաստատված դեպք` կասկածելի կամ հավանական դեպքն է` գումարած լաբորատոր հաստատումը:

345. Ախտորոշման լաբորատոր չափանիշ` թթվակայուն միկոբակտերիաների հայտնաբերում մանրէադիտման և/կամ ցանքսի միջոցով:

346. Վերջնական ախտորոշում` թթվակայուն միկոբակտերիաների հայտնաբերում ցանքսի միջոցով (երկրում մեթոդի ներդրումից հետո):

347. Դեպքի դասակարգում

348. Ըստ գործընթացի տեղակայման

1) Թոքային տուբերկուլոզ

ա. Թոքային տուբերկուլոզ դրական քսուքով - հիվանդ, որի մոտ խորխի սկզբնական առնվազն երկու հետազոտությունը (անմիջական մանրէադիտում) թթվակայուն մանրէների նկատմամբ եղել են դրական: Հիվանդ, որն ունի քսուքի մեկ դրական պատասխան և թոքերի ակտիվ տուբերկուլոզի նկարագրին համապատասխան ռենտգենաբանական փոփոխություններ: Հիվանդ` քսուքի մեկ դրական արդյունքով և մանրէաբանական հետազոտության դրական արդյունքով:

բ. Թոքային տուբերկուլոզ բացասական քսուքով - հիվանդ, որի մոտ 2 անգամ կատարված խորխի եռանվագ հետազոտությունների արդյունքում յուրաքանչյուր անգամ առնվազն 2 նմուշ բացասական են եղել թթվակայուն մանրէների նկատմամբ, առկա են թոքային տուբերկոլոզին բնորոշ ռենտգենաբանական փոփոխություններ, մեկշաբաթյա լայն ազդեցության հակամանրէային բուժման արդյունքում կլինիկական պատասխանի բացակայություն, բուժող բժշկի որոշում` հակատուբերկուլոզային քիմիոթերապիայի լրիվ կուրս նշանակելու մասին: Հիվանդ, կլինիկական ծանր ընթացքով, որի մոտ առնվազն 2 նմուշ թթվակայուն մանրէների նկատմամբ բացասական են եղել, առկա են թոքային տուբերկոլոզին բնորոշ տարածուն ռենտգենաբանական փոփոխություններ (ինտերստիցիալ կամ միլիար), բուժող բժշկի որոշում` հակատուբերկուլոզային քիմիոթերապիայի լրիվ կուրս նշանակելու մասին: Հիվանդ, որի մոտ խորխի սկզբնական հետազոտություննեը բացասական են եղել թթվակայուն բացիլների նկատմամբ, բայց խորխի սկզբնական մանրէաբանական հետազոտությունները դրական են:

349. Ըստ դեպքի տեսակի

1) Նոր դեպք - հիվանդ, ով երբեք չի բուժվել տուբերկուլոզի կապակցությամբ կամ ընդունել է հակատուբերկուլոզային դեղամիջոցներ 4 շաբաթից ոչ ավելի:

2) Ախտադարձ դեպք (ռեցիդիվ) - ներկայումս հիվանդ մանրէադիտման կամ ցանքսի դրական արդյունքով, ով նախկինում (խորխի դրական կամ բացասական արդյունքով) ընդունել է քիմիաթերապիայի լրիվ կուրս կամ ճանաչվել է որպես տուբերկուլոզից բուժված, սակայն հետագայում դարձել է մանրէազատ:

3) Բուժման անբարեհաջող ելքով դեպք - նախկինում խորխի դրական քսուքով հիվանդ, ով դեռևս բուժման կուրս է ստանում, բայց բուժումից 5 ամիս և ավելի ուշ ժամանակահատվածում մնում է կամ նորից դառնում է մանրէազատ: Բուժման անբարեհաջող ելք է համարվում նաև բուժման սկզբում բացասական քսուքով տուբերկուլոզի դեպքը, որը բուժման 2-րդ ամսից կամ ավելի հետո դառնում է դրական քսուքով: Այս հիվանդները ստանում են կրկնակի սխեմայով բուժում:

4) Ռեժիմի խախտումով դեպք (բուժումն ընդհատած 2 և ավելի ամիս) - հիվանդ, ով առնվազն 4 շաբաթ ընդունել է հակատուբերկուլոզային բուժում, սակայն ինքնակամ ընդհատել է այն 2 և ավելի ամիս տևողությամբ, ապա նորից խորխի դրական քսուքի արդյունքում սկսել է բուժումը:

5) Տեղափոխված դեպք (մուտք արված) - հիվանդ, ով տեղափոխվել է տվյալ հակատուբերկուլոզային կազմակերպության` բուժումը շարունակելու համար և մինչ այդ հաշվառված է եղել մեկ այլ հակատուբերկուլոզային կազմակերպությունում (ներառյալ` քրեակատարողական հիմնարկներից վերադարձած և հակատուբերկուլոզային ստացիոնարի հոգեբուժական բաժանմունքից դուրսգրված):

6) Այլ դեպքեր - դեպքեր, որոնք չեն համապատասխանում վերոհիշյալ սահմանումներին և մանրէադիտման արդյունքը խորխ բացասական է` ներառյալ քրոնիկ հիվանդները, որոնց մոտ միկոբակտերիաները շարունակում են արտազատվել բուժման երկրորդ կուրսն ավարտելուց հետո:

350. Դեպքերի տեսակներն ըստ բուժման արդյունքների

1) Բուժված դեպք - բացասական քսուքով հիվանդ, որը եղել է քսուք դրական (առաջնակի կամ կրկնակի) և բուժման վերջին ամսում և առնվազն մեկ անգամ բուժման ընթացքում եղել է քսուք բացասական:

2) Բուժումն ավարտած դեպք - քսուք-դրական հիվանդ (առաջնակի, կրկնակի), որը ստացել է ամբողջական բուժում, սակայն չի համապատասխանում «բուժված» կամ բուժման անբարեհաջող ելքով» չափանիշներին` բուժման վերջում ունի խորխի միայն մեկ բացասական պատասխան, ինչպես նաև քսուք-բացասական հիվանդ (առաջնակի, կրկնակի), որը ստացել է ամբողջական բուժում և բուժման ինտենսիվ փուլի ավարտին խորխը մնացել է բացասական:

3) Բուժման անբարեհաջող ելքով դեպք - նախկինում խորխի մանրէազատումով հիվանդ, ով դեռևս բուժման կուրս է ստանում, բայց բուժումից 5 ամիս և ավելի ուշ ժամանակահատվածում մնում է կամ նորից դառնում է մանրէազատ: Բուժման անբարեհաջող ելք է համարվում նաև բուժման սկզբում բացասական քսուքով տուբերկուլոզի դեպքը, որը բուժման 2-րդ կամ ավելի ամսից դառնում է դրական քսուքով:

4) Ռեժիմի խախտումով դեպք (բուժումն ընդհատած 2 և ավելի ամիս) - հիվանդ, ով առնվազն 4 շաբաթ ընդունել է հակատուբերկուլոզային բուժում, սակայն ընդհատել է այն 2 և ավելի ամիս տևողությամբ, ապա նորից խորխի դրական քսուքի արդյունքում սկսել է բուժումը:

5) Տեղափոխված դեպք (ելք արված) - հիվանդ, ով տեղափոխվել է մեկ հակատուբերկուլոզային կազմակերպությունից այլ կազմակերպություն և որի բուժման արդյունքները հայտնի են:

6) Ըստ բուժման կարգույթի (կատեգորիայի)

ա. կատեգորիա 1 կամ 3 - առաջնակի հայտնաբերված դեպքեր: 1-ին կատեգորիայում ընդգրկվում են բոլոր առաջնակի մանրէազատող հիվանդները, թոքային ոչ մանրէազատող և արտաքոթային տուբերկուլոզի արտահայտված ձևերը: 3-րդ կատեգորիայում ընդգրկվում են թոքային (առանց մանրէազատման) և արտաթոքային տուբերկուլոզի փոքր ձևերը:

բ. կատեգորիա 2 - կրկնակի բուժվող բոլոր դեպքերը (թոքային և արտաթոքային):

գ. կատեգորիա 4 - Բազմադեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդները: Այս հիվանդները պետք է ունենան առանձին «Կատեգորիա 4» բուժման քարտ և գրանցվեն առանձին Կատեգորիա 4-ի հաշվառման մատյանում:

351. Արտաթոքային տուբերկուլոզ

1) Կասկածելի դեպք

ա. Ախտորոշման կլինիկական չափանիշ` քաշի կորուստ, ջերմություն, գիշերային քրտնարտադրություն, այլ ախտանշաններ` կախված ախտահարված օրգաններից:

2) Հավանական դեպք - Կասկածելի դեպքն է` գումարած տարբեր օրգանների (բացառությամբ թոքերի)` թոքամզի, ավշային հանգույցների, որովայնի, միզասեռական օրգանների, մաշկի, հոդերի և ոսկորների տուբերկուլոզ, տուբերկուլոզային մենինգիտ և այլն:

3) Հաստատված դեպք - Կասկածելի կամ հավանական դեպքն է` գումարած լաբորատոր հաստատումը:

352. Ախտորոշման լաբորատոր չափանիշ արտաթոքային տեղակայման տուբերկուլոզի զանգվածից վերցված նմուշի մանրէաբանական հետազոտության 1 դրական արդյունք և/կամ հյուսվածքաբանական կամ արտաթոքային տուբերկուլոզին բնորոշ կլինիկական ախտանշաններ:

353. Հիվանդ, որի մոտ ախտորոշվել է և՛ թոքային, և՛ արտաթոքային տուբերկուլոզ, պետք է դասակարգվի որպես թոքային տուբերկուլոզ:

 

Գլուխ 18
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ (Ա 37)

 

354. Դեպքի դասակարգում

1) Կասկածելի

2 շաբաթից ոչ պակաս տևողությամբ նոպայաձև հազի դեպք,

2) Հավանական

Կասկածելի դեպք գումարած ներքոհիշյալ ախտանշաններից որևէ մեկը

 

- հազի նոպա հանկարծակի, աղմկոտ շնչառությամբ

- կամ հազից հետո փսխում առանց որևէ արտահայտված պատճառի:

 

Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված:

3) Հաստատված

Հավանական դեպք գումարած ներքոհիշյալ ախտանշաններից որևէ մեկը.

 

- լաբորատոր հաստատում,

- վերջին 10 օրվա ընթացքում շփում լաբորատոր հաստատված հիվանդի հետ:

355. Կլինիկական նկարագիր - կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է շնչառական ուղու հանկարծակի կատառալ բորբոքումով, գրգռիչ հազով, որը հիվանդության զարգացման հետ (1-2 շաբաթից) աստիճանաբար ձեռք է բերում նոպայաձև բնույթ` նոպայաձև կրկնվող, ուժգին և անզուսպ (տևում է 1-2 ամիս կամ ավելի) և կարող է ուղեկցվել հազից հետո փսխումով` առանց որևէ արտահայտված պատճառի:

356. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ - խորխից Բորդետելա պերտուզիս (Bօrdetella pertսssis) մանրէների անջատում ԿԱՄ պոլիմերազային շղթայական ռեակցիայով գենոմիկ հաջորդականությունների հայտնաբերում ԿԱՄ Դրական զույգ շիճուկների միջոցով:

 

Գլուխ 19
ՓԱՅՏԱՑՈՒՄ (Ա 35)

 

357. Դեպքի դասակարգում

1) Կասկածելի Ծամիչ մկանների լարված և ջղաձգական կծկում (տրիզմ) սուր շրջանում:

2) Հավանական Կասկածելի դեպք`

գումարած հետևյալ նշաններից որևէ մեկը` անամնեզում մաշկի վնասվածքի առկայություն մկանների կարկամում, կլման ակտի դժվարացում:

3) Հաստատված Հավանական դեպք`

գումարած Հետևյալ նշաններից որևէ մեկը` կեղծ ծիծաղ, ջղաձգական ցնցումների նոպա (օրվա մեջ մեկ և ավելի անգամ) մարմնի հարկադրական դիրք:

358. Կլինիկական նկարագիր - ծամիչ, պարանոցային մկանների լարված, ցավոտ և ջղաձգական կծկումով դեպք: Առավել հաճախակի հանդիպող առաջին ախտանշանը որովայնային մկանների կարկամությունն է: Փայտացմանը բնորոշ մկանային սպազմերից են մարմնի հարկադրական դիրքը, ինչպես նաև դեմքի յուրօրինակ արտահայտությունը` հայտնի կեղծ ծիծաղ անվամբ:

359. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ - ախտորոշումն ամբողջովին հիմնված է կլինիկական ախտանշանների վրա և կախված չէ մանրէաբանական հաստատումից:

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
26.12.2011
N 31-Ն
Հրաման