100.0031.080212
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 02 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10012078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱ- ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԳՅՈՒՂԱ- ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌՈՂՋԱ- ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՌԸՆԹԵՐ
ՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆԱԽԱՐԱՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ
ՆԱԽԱՐԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՊԵՏԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
2011 թ. 2012 թ. 2011 թ. 2011 թ. 2011 թ.
դեկտեմբերի հունվարի դեկտեմբերի դեկտեմբերի դեկտեմբերի
26-ի 11-ի 30-ի 29-ի 27-ի
N 31-Ն N 02-Ն N 258-Ն N 301-Ն N 325-Ն
ք. Երևան ք. Երևան ք. Երևան ք. Երևան ք. Երևան
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ» ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԴԵՊՔ` ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ (ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐ) ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
Գլուխ 20
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՓԱՅՏԱՑՈՒՄ
360. Կլինիկական նկարագիր և դեպքի դասակարգում
1) Կասկածելի Պերինատալ շրջանում մահվան ցանկացած դեպք` ծնվելուց հետո 3-րդ և 28-րդ օրերի միջև, որի մահվան պատճառը պարզված չէ
2) Հավանական Կասկածելի դեպք`
գումարած ներքոհիշյալ նշաններից որևէ մեկը` հիվանդության դեպք` ծնվելուց հետո 3-րդ և 28-րդ օրերի միջև, որը գրանցված է որպես փայտացում, բայց հետազոտված չէ
3) Հաստատված Հավանական դեպք`
գումարած ներքոհիշյալ նշաններից որևէ մեկը`նորածինը առաջին երկու օրը նորմալ կրծքով կերակրվել և ճչացել է, իսկ 3-րդ և 28-րդ օրերի միջև ծծել չի կարողանում և ունի ցնցումներ (մկանների թեթևակի կծկում):
Գլուխ 21
ԿԱՐՄՐՈՒԿ (Բ 05)
361. Կարմրուկի դեպքի դասակարգում
1) Կասկածելի (կլինիկորեն հաստատված) - Կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք
2) Լաբորատոր և համաճարակաբանորեն հաստատված
362. Կլինիկական չափանիշներին համապատասխանող և հիվանդության սկզբից 7-18 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք:
363. Կլինիկական նկարագիր` ջերմություն, գումարած տարածուն բծավոր (մակուլոպապուլոզ) ցան (ոչ բշտիկային) գումարած, հազ, ռինիտ (քթից արտազատություն, հարբուխ) կամ կոնյուկտիվիտ (կարմիր աչքեր):
364. Ախտորոշման լաբորատոր չափանիշներն են`
1) Կարմրուկի իմունագլոբուլին էմ հակամարմինների հայտնաբերում ԿԱՄ
2) Կարմրուկի վիրուսի անջատում ԿԱՄ
3) Կարմրուկի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն ՊՇՌ մեթոդով
4) Իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում:
365. Կարմրուկին բնորոշ է նաև ժխտված դեպքը` Կլինիկական չափանիշներին համապատասխանող, բայց բացասական լաբորատոր արդյունք ունեցող դեպք ԿԱՄ լաբորատոր հաստատված այլ հիվանդությունով /ռոզեոլա, վարակիչ էրիթեմա և այլն) անձի հետ համաճարակաբանական կապ ունեցող դեպք:
Գլուխ 22
ԿԱՐՄՐԱԽՏ (Բ 06) / ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ (Պ35.0)
366. Կարմրախտի/բնածին կարմրախտային համախտանիշի դեպքի դասակարգում:
367. Կասկածելի (կլինիկորեն հաստատված)
ա. կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք
բ. լաբորատոր և համաճարակաբանորեն հաստատված:
368. Կլինիկական չափանիշներին համապատասխանող և հիվանդության սկզբից 12-13 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք:
369. Կարմրախտի/բնածին կարմրախտային համախտանիշի բնորոշ է նաև ժխտված դեպքը:
370. Կլինիկական չափանիշներին համապատասխանող, բայց բացասական լաբորատոր արդյունք ունեցող դեպք ԿԱՄ լաբորատոր հաստատված այլ հիվանդությունով (ռոզեոլա, վարակիչ էրիթեմա և այլն) անձի հետ համաճարակաբանական կապ ունեցող դեպք:
371. Կարմրախտի կլինիկական նկարագիր` մակուլապապուլոզ (բծավոր) ցան գումարած, պարանոցային` հետծոծրակային, հարականջային ավշային հանգույցների մեծացում, ԿԱՄ հոդացավ` արթրիտ:
372. Բնածին կարմրախտային համախտանիշի կլինիկական նկարագիր` ցանկացած մինչև մեկ տարեկան երեխա, ում մոտ հայտանբերվում է առանց որևէ էթիոլոգիկ պատճառի առնվազն երկու կլինիկական ախտանշաններ Ա խմբից կամ առնվազն մեկական բնածին վիճակ Ա և Բ խմբերից
1) Ա խումբ
ա. Նեյրոսենսոր լսողության խանգարումներ
բ. Սրտի բնածին արատներ
գ. Պիգմենային ռետինոպաթիա
դ. Բնածին գլաուկոմա
ե. Կատառակտ
2) Բ խումբ
ա. Պուրպուրա
բ. Սպլենոմեգալիա
գ. Միկրոցեֆալիա
դ. Զարգացման ուշացում
ե. Մենինգոցեֆալիտներ
զ. Ռադիոլուսենտ ոսկրային հիվանդություններ
է. Ծնվելուց 24 ժամ հետո առաջացած դեղնություն:
373. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ (ոչ հղի դեպքի համար)` կարմրախտի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում ԿԱՄ կարմրախտի վիրուսի անջատում ԿԱՄ կարմրախտի վիրուսի ՌՆԹ-ի iհայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն ՊՇՌ մեթոդով:
374. Շճաբանորեն իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի աճ` առնվազն 4 անգամ:
375. Իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում:
Գլուխ 23
ՍՈՒՐ ԹՈՐՇՈՄԱԾ ԿԱԹՎԱԾԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՈԼԻՈՄԻԵԼԻՏ (Ա 80/ Գ 61.0)
376. Դեպքի դասակարգում
377. Պոլիոմիելիտի դեպքերը դասակարգվում են` կասկածելի (սուր թորշոմած կաթված` ՍԹԿ), հավանական (պոլիոմիելիտանման հիվանդություն) և հաստատված.
1) Կասկածելի ՍԹԿ ցանկացած դեպք, որը զարգանում է 1-3 օրվա ընթացքում (այդ թվում Գույլեյն-Բարրեի ախտանշանը), մինչև 15տ. երեխայի մոտ, որի առաջացման համար այլ նկատելի պատճառներ չկան (ինչպես օրինակ վնասվածք) կամ կլինիկայով նման է պոլիոմիելիտի
2) Հավանական Կասկածելի դեպք
Գումարած Հիվանդության ընթացքում չկա կաթված առաջացնող պատճառ, վիրուսաբանական հետազոտությունը լրիվ կատարված չէ, սակայն առկա է նշվածներից որևէ մեկը.
ա) 60 օրից հետո կա մնացորդային թոշնած կաթված,
բ) հիվանդի նկատմամբ դիտարկումն ընդհատվել է,
գ) հիվանդը մահացել է և փորձագետները որոշել են, որ տվյալ դեպքը պետք է դասակարգել որպես պոլիոմիելիտանման հիվանդություն
3) Հաստատված Սուր թորշոմած կաթվածի դեպք, որի ժամանակ կղանքի նմուշի վիրուսաբանական հետազոտության արդյունքում անջատվել է պոլիովիրուս:
378. Կլինիկական նկարագիր
379. Սուր թորշոմած կաթվածի (պարալիչ) ցանկացած մինչև 15 տարեկան դեպք կամ կաթվածի ցանկացած դեպք, երբ կասկածվում է պոլիոմիելիտ:
380. Հիվանդության թեթև ձևերին բնորոշ են ջերմությունը, գլխացավը, ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, հիվանդության հետագա զարգացման դեպքում նշված ախտանշաններին միանում են սաստիկ մկանացավերը և պարանոցի, մեջքի կարկամածությունը` ուղեկցվելով թոշնած կաթվածահարությամբ:
381. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ պոլիովիրուսի անջատում, օժանդակ` շիճուկում տիտրի քառակի աճ:
Գլուխ 24
ԴԻՖԹԵՐԻԱ (Ա 36)
382. Դեպքի դասակարգում
383. Դիֆթերիայի դեպքերը դասակարգվում են` կասկածելի, հավանական և հաստատված:
384. Հաստատված դեպքերը դասակարգվում են տեղական և բերովի:
385. Կասկածելի կոկորդի բորբոքում, քիթ-ըմպանի բորբոքում կամ նշիկների բորբոքում, կեղծ թաղանթ (փառ):
386. Հավանական կասկածելի դեպք գումարած ներքոհիշյալ ախտանշաններից որևէ մեկը.
1) մոտակա ժամանակաշրջանում (երկու շաբաթվա ընթացքում) շփում հաստատված դեպքի հետ,
2) տվյալ բնակավայրում ընթացող բռնկում,
3) կոկորդի լորձաթաղանթի այտուց,
4) ենթալորձաթաղանթային կամ մաշկային արյունազեղումներ,
5) երիկամային սուր անբավարարություն,
6) սրտամկանի բորբոքում կամ (և) շարժիչ նյարդի կաթված` հիվանդության սկզբից հաշված` 1-6 շաբաթ անց,
7) շնչահեղձություն/(ստրիդոր),
8) մահ:
387. Հաստատված հավանական դեպք գումարած հարուցչի տոքսիկ շտամի անջատում ախտահարված տեղից (քիթ, մաշկային խոց, վերք, աչքի լորձաթաղանթ, ականջ, հեշտոց) կամ արյան մեջ անտիտոքսինների տիտրի բարձրացում` չորս անգամ, եթե շիճուկների առաջին երկու նմուշը վերցրել են մինչև հակադիֆթերիային շիճուկի ներարկումը
1) Բերովի կլինիկական ախտանշանները զարգանում են երկու շաբաթվա ընթացքում, այլ վայրից վերադառնալուց հետո
2) Տեղային Հիվանդը բնակավայրից դուրս չի եկել:
Կլինիկական նկարագիր
388. Դիֆթերիան վերին շնչառական ուղու սուր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է նշիկների, քիթ-ըմպանի, կոկորդի լորձաթաղանթի բորբոքումով, ոչ հավասարահեռ գորշասպիտակավուն փառի առաջացումով: Դիֆթերիային բնորոշ նշաններն են ա) տեղային` փառ, ըմպանաբորբ, կոկորդաբորբ, նշիկաբորբ, շրջանային ավշային հանգույցների մեծացում, բ) հարաճուն (տարածուն) ստրիդոր, գ) պարանոցի չարորակ կարծր այտուց (եզան պարանոց կամ սեզարի պարանոց), եղնջացան, մաշկի և լորձաթաղանթների հեմոռագիա, տոքսիկ անոթային կոլապս, սուր երիկամային անբավարարություն, միոկարդիտ, հիվանդության սկզբից 1-6 շաբաթ հետո շարժողական կաթված:
389. Ախտորոշման լաբորատոր չափանիշ
1) Կորինեբակտերիայի տոքսինածին շտամի անջատում
2) Քսուքի ախտաբանական նմուշի մանրադիտակային հետազոտությունը բավարար ստույգ մեթոդ չէ և չի կարող փոխարինել մանրէաբանական հետազոտությանը
3) Մանրէակրություն` կորինեբակտերիաների անջատում այն անձանց մոտ, որոնք չունեն ախտաբանական փառ անամնեզում (նույնիսկ մնացած կլինիկական ախտանշանների առկայության դեպքում):
Գլուխ 25
ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՆՈԶՈԿՈՄԱԻԼ) ՎԱՐԱԿ (ՀՄԴ-10-ով կոդը չի տրված)
390. Դեպքի դասակարգում - վարակիչ հիվանդության ցանկացած կլինիկական ձևի դրսևորում, որն առաջանում է բուժօգնության և սպասարկման դիմած անձի (պացիենտի) և կամ/ հիվանդի մոտ բուժկանխարգելիչ կազմակերպությունում գտնվելու (ընդունվելու) ընթացքում ստացած բժշկական ծառայությունների մատուցման արդյունքում կամ բուժկանխարգելիչ կազմակերպության աշխատողի մոտ վերջինում աշխատելու ընթացքում:
391. Բուժկանխարգելիչ կազմակերպությունում ներհիվանդանոցային կամ նոզոկոմիալ վարակը հիվանդի կամ հետազոտվողի մոտ բուժսպասարկման (բուժում, ծննդալուծում, հետազոտություններ և այլն) ընթացքում կամ դուրսգրումից հետո, գաղտնի շրջանին համապատասխան ժամանակահատվածում ի հայտ եկած վարակն է, որը բացակայել է նրա մոտ ստացիոնար ընդունման պահին կամ դրանից առաջ, ինչպես նաև բուժանձնակազմի մոտ ցանկացած վարակիչ հիվանդության դրսևորումն է, որը նա ձեռք է բերել մասնագիտական աշխատանքի ընթացքում անկախ հիվանդության ախտանշանների դրսևորման ժամանակից:
392. Կասկածելի դեպք յուրաքանչյուր վարակիչ հիվանդության կլինիկական նկարագրին համապատասխան դեպք:
393. Հավանական դեպք կասկածելի դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ:
394. Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
1) Կլինիկական նկարագիր
ա. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` տվյալ վարակիչ հիվանդությունն առաջացնող հարուցիչների անջատում որոշ ախտաբանական նմուշներից:
2) Ներհիվանդանոցային վարակների հարուցիչներ. մանրէներ, այդ թվում` պայմանական ախտածին, վիրուսներ, մակաբույծներ և սնկեր: Ներհիվանդանոցային վարակների հարուցիչներ կարող են լինել գրամ բացասական մանրէները (կլեբսիելլաներ, կապտաթարախային ցուպիկ, պրոտեուս, սալմոնելաներ, էնտերոբակտեր, աղիքային ցուպիկ և այլն), գրամ դրական մանրէները (էպիդերմալ և ոսկեգույն ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր), սնկեր (կանդիդա), վիրուսներ (գրիպի, պարագրիպի վիրուսներ, ադենովիրուսներ, ռոտավիրուսներ, էնտերովիրուսներ, հեպատիտ Բ-ի, Ց-ի վիրուսներ և այլն), պնևոմոցիստեր, նախակենդանիներ, ինչպես նաև հարուցիչների զուգորդումներ:
3) Ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական ուղիները` կոնտակտակենցաղային, բերանա-կղանքային, սննդային, օդակաթիլային, արտաընդերային և այլն:
4) Ներհիվանդանոցային (նոզոկոմիալ) վարակներն առաջանում են հատուկ շրջակա միջավայրում` հիվանդանոցում, միկրո և մակրոօրգանիզմների փոխհարաբերության արդյունքում: Գոյություն ունի գործոնների մի խումբ, որն ունակ է ազդել այդ փոխհարաբերության արդյունքի վրա: Դրանք են` էնդոգեն (կապված է բուժօգնության և սպասարկման դիմած անձի (պացիենտի) հետ) և էկզոգեն (կապված է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (հիվանդանոցի) հետ): Այս գործոնները կարող են նպաստել հարուցչի ախտածնությանը, կամ խախտել մակրոօրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմները:
5) Միկրոօրգանիզմներ. կախված վարակի աղբյուրից նոզոկոմիալ վարակները լինում են էնդոգեն և էկզոգեն: Բոլոր տեսակի նոզոկոմիալ վարակների մոտ 80%-ը ունի էնդոգեն ծագում, այսինքն առաջանում են միկրոօրգանիզմներից, որոնք պացիենտի օրգանիզմում առկա են եղել մինչև հիվանդանոց ընդունվելը:
Հոսպիտալացումից հետո հիվանդանոցի միկրոֆլորան արագ կոլոնիզացնում է պացիենտին: Այսպիսով այն դառնում է կոմենսալ միկրոֆլորայի մի մասը: Հետագա փուլերում որոշակի պայմաններում այս միկրոօրգանիզմները կարող են առաջացնել այսպես կոչված էկզոգեն վարակներ: Այս վարակները համարվում են ավելի հազվադեպ հանդիպող համեմատած էնդոգեն վարակների հետ և դրանց մեծ մասի հարուցիչների փոխանցումը տեղի է ունենում պացիենտի հետ ունեցած անմիջական շփման միջոցով, օրինակ` ձեռքերի միջոցով, չնայած փոխանցման հիմնական ճանապարհը դա կոնտամինացված սարքերն են կամ բժշկական նշանակության գործիքները (առարկաները):
395. Բոլոր նոզոկոմիալ վարակների մոտավորապես կեսը կապված են ինվազիվ ախտորոշիչ և թերապևտիկ միջամտությունների հետ, օրինակ` միզատար ուղիների և ներանոթային կաթեթրների տեղադրում, հիվանդին թոքերի արհեստական շնչառության սարքի միացում և այլն:
396. Մակրոօրգանիզմ
1) Էնդոգեն գործոններ Նոզակամիալ վարակների առաջացման հաճախականության վրա ազդում են սեռը, տարիքը, իմունային կարգավիճակը, կլինիկական ախտանշանները, սննդակարգը, ուղեկցող հիվանդությունների քանակը և ծանրությունը: Նշված գործոններով է որոշվում պացիենտի մոտ վարակի զարգացման ռիսկը հիվանդանոց ընդունվելու պահին:
2) Էկզոգեն գործոններ Դրանք ռիսկի այն գործոններն են, որոնք մեծացնում են վարակիչ գործոնի և մակրոօրգանիզմի շփման հավանականությունը` նպաստելով հյուսվածքների ինվազիային, բարձրացնելով միկրոօրգանիզմի ախտածնությունը կամ խախտել մակրոօրգանիզմի պաշտպանական մեխանիզմները: Բոլոր ինվազիվ միջամտությունները, սկսած ցիտոսկոպիայի ժամանակ միզուղիների կաթեթրի տեղադրումից մինչև բարդ վիրահատական միջամտությունները, համարվում են որպես ռիսկի էկզոգեն գործոններ: Դրանք են` հիվանդանոցի շրջակա միջավայրը, հիվանդանոցի բուժանձնակազմը, բժշկական գործիքները` ներանոթային սարքավորումներ, միզուղիների կաթեթրներ, էնդոտրախեալ խողովակներ, թոքերի արհեստական օդափոխության ապարատ, թերապևտիկ միջամտություններ` հակաբիոտիկների օգտագործում, իմունասուպրեսիվ թերապիա, արյան և արյան փոխարինողների ներարկում, ճառագայթային թերապիա, վիրաբուժական միջամտություններ: Այլ էկզոգեն գործոններ հանդիսանում են բուժական միջամտությունները: Հակամիկրոբային թերապիան, արյան և արյան փոխարինիչների ներարկում, կորտիկոստերոիդներով և ցիտոստատիկներով բուժում:
Գլուխ 26
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐ (Բ15-Բ19)
397. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք
2) Հավանական ընդունված չէ
3) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք կամ միայն հեպատիտ Ա-ի համար` կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք, որը համաճարակաբանական կապ ունի լաբորատոր հաստատված վիրուսային հեպատիտ Ա-ի դեպքի հետ (օրինակ կենցաղային շփում վարակված անձի հետ 15-50 օրվա ընթացքում, մինչև ախտանշանների ի հայտ գալը):
398. Կլինիկական նկարագիր հիվանդությանը բնորոշ է սուր դեղնուկի զարգացումը, ախորժակի վատացումը կամ բացակայությունը, ընդհանուր թուլությունը, շուտ հոգնելը և որովայնի վերին աջ քառորդ հատվածում ցավերի առկայությունը, մեզի գույնի մգացումը, կղանքի անգունացումը:
399. Վաղ մանկական հասակում հեպատիտների շատ դեպքեր, իսկ մեծահասակների մոտ որոշ դեպքեր, ընթանում են անախտանիշ ձևով:
400. Ախտորոշման լաբորատոր չափանիշ - մեզում ուռոբիլինոգենի բարձրացումը, իսկ շիճուկում` ալանին անինոտրանսֆերազայի ակտիվության բարձրացումը (2.5 անգամ բարձր վերին սահմանից):
401. Հեպատիտ Ա - հեպատիտ Ա վիրուսի նկատմամբ Մ դասի հակամարմինների և իմունոգլոբուլինների առկայություն (իմունագլոբուլին Մ հակա -ՀԱՎ (HAV) դրական):
402. Հեպատիտ Բ - հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի ավստրալիական անտիգենի առկայություն, իմունագլոբուլին Մ հակամարմինների առկայություն կորիզային անտիգենի նկատմամբ (իմունագլոբուլին Մ հակա -ՀԲց (Hbc) դրական):
403. Հեպատիտ ոչ Ա ոչ Բ - իմունագլոբուլին Մ հակա-ՀԱՎ (HAV) և իմունագլոբուլին Մ հակա - ավստրալիական անտիգենի բացասական Ա և Բ հեպատիտների նկատմամբ բացասական արդյունքով հիվանդների համար առաջարկվում է հետագա թեսթավորում Ց, Դ, Ե սուր հեպատիտների նկատմամբ: Ավստրալիական անտիգենակրության ժամանակ հաճախ հնարավոր չէ տարբերակել սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ն: Երկարատև (6 ամսից ավելի) ՀԲս (HBs) հակածնակրությունը քրոնիկ հիվանդության նշան է:
404. Հեպատիտ Ց - վիրուսային հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների առկայությունը (հակա- ՀՑՎ (HCV) դրական):
405. Հեպատիտ Դ - ընթանում է միայն որպես հեպատիտ Բ -ի հետ զուգակցված կամ գերվարակ (սուպեր ինֆեկցիա): Ավստրալիական անտիգենակրության դրական կամ (հակա - ՀԲս (HBs) դրական), ինչպես նաև հեպատիտ Դ-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների առկայություն:
406. Հեպատիտ Ե - Իմունագլոբուլին Մ հակամարմնի առկայություն հեպատիտ Ե-ի վիրուսի նկատմամբ` իմունագլոբուլին Մ հակա - ՀԵՎ (HEV) դրական:
Գլուխ 27
ՄԱԼԱՐԻԱ (Բ 50-Բ54)
407. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի
Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
2) Հավանական
Կասկածելի դեպք գումարած համաճարակաբանական կապ հաստատված դեպքի հետ
3) Հաստատված
Կասկածելի կամ հավանական դեպք
Գումարած
լաբորատոր հետազոտության արդյունքում արյան պատրաստուկներում (հաստ կաթիլ և քսուք) մալարիայի պլազմոդիումների առկայություն, մոլեկուլյար ախտորոշում` պոլիմերազային շղթայական ռեակցիայի կիրառմամբ կամ արագ ախտորոշման իմունոքրոմատոգրաֆիկ տեստի միջոցով:
408. Դեպքի սահմանում
409. Կլինիկական նկարագիր
1) Մալարիայի ամենաբնորոշ կլինիկական ախտանշանը մալարիային նոպան է` տենդը (նոպայաձև, պարբերաբար կրկնվող), սարսուռը, քրտնարտադրությունը: Հիվանդությունը սկսվում է սուր` հանկարծակի սկսվող սարսուռ, ջերմաստիճանի արագ բարձրացում մինչև 39-400` հաջորդող առատ քրտնարտադրությամբ: Տենդի նոպան ավարտվում է մարմնի ջերմաստիճանի կտրուկ իջեցումով մինչև նորմալ ջերմաստիճանի, որից հետո հիվանդի ինքնազգացողությունը կարող է լինել բավարար: Նոպայի ժամանակ դիտվում է դեմքի արյունալեցում (հիպերեմիա), սկլերաների անոթների լայնացում, տաք չոր մաշկ,
2) 2 - 3 նոպայից հետո ի հայտ է գալիս`
1) մաշկային ծածկույթի գունատություն կամ դեղնություն
2) լյարդի և փայծաղի մեծացում (հեպատոսպլենոմեգալիա)
3) Հիվանդությանը բնորոշ են նաև ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, գլխացավ և այլն: Հիվանդության ընթացքը մալարիայի տարբեր ձևերի ժամանակ ունի իր առանձնահատկությունները, որոնք առավել կարևոր են արևադարձային մալարիայով հիվանդանալիս:
4) Չախտորոշված և չբուժված արևադարձային մալարիայի դեպքում կարող է առաջանալ մալարիային կոմա, համընդհանուր ջղաձգություններ, սակավարյունություն, ջրաաղային փոխանակության խանգարումներ, երիկամների գործունեության խանգարում, հիպերգլիկեմիա, հեմոգլոբինուրիա, թոքերի և ուղեղի այտուց, որոնք կարող են նաև բերել մահվան:
5) Երեխաների մալարիա` մալարիային նոպայի կլինիկական պատկերը արտահայտված չէ: Իմուն կանանցից ծնված մինչև 6 ամսական երեխաները օժտված են պասիվ իմունիտետով և մալարիային բնորոշ ախտանշանները նրանց մոտ կարող են բացակայել: Այս երեխաների մոտ հիվանդության կլինիկական արտահայտումը արձանագրվում է 6 ամսականից մինչև 3 տարեկանը, երբ մայրական հակամարմինները արդեն վերացել են, իսկ սեփական իմունիտետը դեռ չի ձևավորվել: Ոչ իմուն երեխաների մոտ առաջնային մալարիային նոպաները բավականին ձևավորված են:
6) Շիզոնտային մալարիա` բացի բնական ձեռք բերած սպորոզոիտային մալարիայից տարբերում են նաև արհեստականորեն առաջացած շիզոնտային մալարիա: Տարբերում են հեմոտրանսֆուզիոն (արյան փոխներարկումային) և ներարկումային (ներհիվանդանոցային վարակ, թմրամոլների վարակում), ինչպես նաև ակցիդենտ մալարիա (բուժաշխատողների մասնագիտական վարակում):
7) Բնածին մալարիա` պտղի մալարիային վարակ, որը նա ստացել մորից ներարգանդային զարգացման շրջանում (տրանսպլացենտար` ընկերքի միջոցով ուղղաձիգ փոխանցում) կամ ծննդաբերության փուլում, եթե տեղի է ունենում ախտահարված մայրական էրիթրոցիտների անցում պտղի արյուն:
8) Անախտանիշ մակաբուծէմիա` այն հիվանդի մոտ ժամանակագրական առումով վերջին շրջանում տարած սուր վարակի հետևանք է, նրա վերջնական (տերմինալ) փուլը:
Գլուխ 28
ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
410. Սննդային թունավորում - սուր ոչ կոնտագիոզ բազմապատճառագիտական հիվանդություն է, որն առաջանում է զանգվածային քանակությամբ ախտածին և պայմանական ախտածին մանրէներով և/կամ դրանց թույներով, կամ մարդու օրգանիզմում ախտաբանական պատասխան առաջացնող ոչ մանրէային ծագման թունավոր նյութերով, կամ քիմիական միացություններով աղտոտված սննդամթերքի օգտագործման հետևանքով:
Գլուխ 29
ՄԱՆՐԷԱՅԻՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ (Ա05 -Ա05.9)
411. Բոտուլիզմ
412. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք (բոտուլիզմի դեպքը հաստատվում է նաև միայն կլինիկական նկարագրի հիման վրա, երբ նշվում է հիվանդի կողմից կասկածելի սննդամթերքի օգտագործման փաստը):
413. Կլինիկական նկարագիր` հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումը, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն, պտոզ, միդրիազ, կլման ակտի խանգարում, ռնգախոսություն, խոսքի խանգարում, բերանի չորություն, սրտի աշխատանքի դանդաղում, շնչառության խանգարում, հավասարակողմ կաթված:
414. Ախտորոշման լաբորատոր չափանիշները
415. Հիվանդի կենսանմուշում և օգտագործած սննդամթերքում բոտուլոթույնի լաբորատոր հայտնաբերում:
416. Ստաֆիլոկոկային սննդային թունավորում
417. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
418. Կլինիկական նկարագիր` հիվանդության գաղտնի շրջանը 2-6 ժամ է: Բնորոշ է հիվանդության սուր սկիզբը: Կլինիկական հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, բազմակի փսխումներ, կտրուկ, կծկանքային ցավեր որովայնի շրջանում, լուծ (60-70% դեպքերում), գլխապտույտ, ընդհանուր թուլություն, սառը քրտինք, հնարավոր է գիտակցության կորուստ:
419. Ախտորոշման լաբորատոր չափանիշները հիվանդի կենսանմուշում և օգտագործած սննդամթերքում ոսկեգույն ստաֆիլակոկի էնտերաթույնի լաբորատոր հայտնաբերում:
420. Սննդային թունավորում առաջացած կլոստրիդիում պերֆրինգենսից (Կլոստրիդիում պերֆրինգենս (Կլոստրիդիում Վելչիի) (Clօstridiսm perfringens (Clօstridiսm welcհii))
421. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
422. Կլինիկական նկարագիր` հիվանդության գաղտնի շրջանը 5-22 ժամ է: Բնորոշ է հիվանդության սուր սկիզբը: Կլինիկական հիմնական ախտանշաններն են ցավեր և կծկանքներ որովայնի շրջանում, բազմակի գարշահոտով, բրնձի եփուկի նման լուծ, սրտխառնոց, փքվածություն:
423. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` հիվանդի կենսանմուշում և օգտագործած սննդամթերքում Կլոստրիդիում պերֆրինգենս հարուցչի և դրա թույնի լաբորատոր հայտնաբերում:
424. Սննդային թունավորում առաջացած վիբրիո պարահեմոլիտիկուսից (Վիբրիո պարահեմոլիտիկուս (Vibriօ paraհaemօlyticսs))
425. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
426. Կլինիկական նկարագիր` հիվանդության գաղտնի շրջանը 6-24 ժամ է: Բնորոշ է հիվանդության սուր սկիզբը: Կլինիկական հիմնական ախտանշաններն են ենթատենդային ջերմություն, տենդ, դող, սարսուռ, սրտխառնոց, փսխում 1-3 անգամ, ցավ որովայնի շրջանում, հաճախակի ջրային լուծ:
427. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` հիվանդի կենսանմուշում և օգտագործած սննդամթերքում Վիբրիո պարահեմոլիտիկուս հարուցչի և դրա թույնի լաբորատոր հայտնաբերում:
428. Սննդային թունավորում առաջացած բացիլուս ցեռեուսից (Բացիլուս ցեռեուս (Bacillսs cereսs))
429. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
430. Կլինիկական նկարագիր` հիվանդության գաղտնի շրջանը 4-16 ժամ է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են սրտխառնոց, կծկանքային ցավեր որովայնի շրջանում, բազմակի լուծ, հազվադեպ արյուն կղանքում:
431. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ
432. Հիվանդի կենսանմուշներում և օգտագործած սննդամթերքում Բացիլուս ցեռեուս հարուցչի նույն շճատիպի լաբորատոր հայտնաբերում:
433. Միկոթունավորումներ, աֆլաթունավորումներ
434. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
435. Կլինիկական նկարագիր
436. Սուր աֆլաթունավորման կլինիկական ախտանշաններն են փսխումը, տենդը, դեղնությունը` 98% և ենթասուր ընթացքով ասցիդը (74% դեպքերում), լյարդի մեծացումը:
437. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ
438. Արյան շիճուկում բարձրանում է անուղղակի բիլիռուբինի մակարդակը և հիմնային ֆոսֆատազայի ակտիվությունը:
439. Ֆուզարիոթունավորումներ
440. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
441. Կլինիկական նկարագիր - Ֆուզարիաթունավորման կլինիկական ախտանշաններն են` գինգիվիտները, ստոմատիտները, գլոսիտները, հազվադեպ սրտխառնոց, փսխումով, գլխացավով, գլխապտույտով` ուղեկցվող գաստրոէնտերիտները: Հիվանդությունը տևում է 3-5 օր: Աղտոտված սննդամթերքի երկարատև օգտագործման դեպքում հիվանդությունն ուղեկցվում է հեմոռագիկ դիաթեզով, քթային, լնդային արյունահոսություններով, բկանցքի և ըմպանի նեկրոզով (անգինոզ համախտանիշ):
442. Ֆուզարիում գրամինարումով (Fսsariսm graminearսm) արտադրվող տրիխոտեցենային միկոթույներով առաջացող ֆուզարիաթունավորումների դեպքում աղտոտված մթերքն օգտագործելուց մեկ ժամ հետո առաջանում են ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում, լուծ, գլխապտույտ, գլխացավ:
443. Եղջերասնկով (էրգոտիզմ) թունավորումը կարող է ընթանալ կոնվուլսիվ և գանգրենոզ կլինիկական ձևերով:
1) Գանգրենոզ ձևի հիմնական ախտանշաններն են` վերջույթներում սուր ցավերը, այրոցի զգացումը, ընդհանուր թուլության և քնկոտության ֆոնի վրա չոր գանգրենայի զարգացումը: Ծանր դեպքերում տեղի է ունենում փափուկ հյուսվածքների, երբեմն հոդային միացումների վայրում ամբողջ վերջույթների (հաճախ ստորին) օտարում:
2) Կոնվուլսիվ ձևի ժամանակ գերակշռում է ցնցումային համախտանիշը, զարգանում են վերջույթների սպաստիկ ջղաձգումներ: Հիվանդությունը սկսվում է սուր, ախորժակի անկմամբ, մարմնում ջարդվածության զգացումով, գաստրոէնտերիտներով: Թունավորման ախտանշանները նոպայաձև բնույթ են կրում:
444. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ լեյկոպենիա, ալեյկիա, բկանցքի և ըմպանի նեկրոզ
445. Ոչ մանրէային ծագման սննդային թունավորումներ (Տ61-61.9; Տ62-62.9)
446. Բարձրակարգ սնկերի օգտագործումից առաջացած սննդային թունավորումներ
447. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
448. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` հիվանդի արյան կենսաքիմիական չափանիշները` ալանին ամինա տրանսֆերազա, ասպարտատ ամինա տրանսֆերազա, բիլիռուբին, խոլեստերին, պրոթրոմբին, միզաթթու:
449. Կլինիկական նկարագիր - Հիվանդության գաղտնի շրջանը 15 րոպեից մինչև 72 ժամ է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավ, սրտխառնոց, անընդհատ փսխումներ, առատ քրտնարտադրություն, թքահոսություն, գլխապտույտ, գլխացավ, անհագ ծարավի զգացում, հալյուտինացիաներ` առանց քնկոտության, ցնորք, գիտակցության կորուստ, դեմքի կարմրություն, սրտխփոց, վախի զգացում, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդ, դեղնուկ, լյարդային կոմա, օլիգուրիա:
450. Ծանր մետաղներից առաջացած սննդային թունավորումներ
451. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
452. Կլինիկական նկարագիր - Ծանր մետաղներով թունավորման դեպքում կլինիկական հիմնական ախտանշաններն են` մետաղական համի զգացողություն, սրտխառնոց, կլման ժամանակ կերակրափողում և էպիգաստրալ շրջանում ցավեր, լուծ, էնտերալ արյունահոսություններ: Ծանր մետաղներով թունավորումներին հաճախ բնորոշ են նեֆրոպաթիան և հեպատոպաթիան:
453. Կապարով թունավորման հիմնական ախտանշաններն են` էնցեֆալոպաթիան լնդերի գորշ երիզով ստոմատիտը, որը ուղեկցվում է բերանի խոռոչի ցավերով, թքահոսությամբ, խոցոտմամբ, ենթածնոտային գեղձերի մեծացումով, կոլիտը (կատարալ, խոցանեկրոտիկ):
454. Սնդիկով թունավորման հիմնական ախտանշաններն են` պոլինևրիտը, էնցեֆալոպաթիան, երիկամների ֆունկցիայի խանգարումը, լնդերի գորշ երիզով ստոմատիտը, որը ուղեկցվում է բերանի խոռոչի ցավերով, թքահոսությամբ, խոցոտմամբ, ենթածնոտային գեղձերի մեծացումով, կոլիտով (կատարալ, խոցանեկրոտիկ):
455. Պղնձով թունավորման հիմնական ախտանշաններն են` փսխման ջրերի բաց կապտականչ գույնը, որոշ հիվանդների մոտ նաև թունավոր էնցեֆալոպաթիան` էյֆորիա, կոմա, զարկերակային ճնշման բարձրացում, հաջորդիվ` իջեցում, հևոց, ցիանոզ, տեսողության թուլացում, երկտեսություն, թունավոր կամ էպիլեպտիկ ցնցումներ: Մարսողական համակարգի լայնածավալ այրվածքների դեպքում կարող է զարգանալ թունավոր շոկ:
456. Կադմիումով թունավորման տարբերակիչ ախտանշաններն են` երիկամների ֆունկցիայի խանգարումները, օստեոպորոզը:
457. Արսենով թունավորման տարբերակիչ ախտանշան է` հիպերկերատոզը: Ախտանշանների արտահայտվածությունը կապված է ծանր մետաղների չափաքանակի մեծությունից, օրգանիզմի վիճակից, հիվանդության աստիճանից, թունավորման տևողությունից:
458. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ
459. Սննդամթերքում ծանր մետաղների թույլատրելի մակարդակից բարձր պարունակությունը:
460. Տուժածների կենսամիջավայրում (մեզ, արյուն) ծանր մետաղների բարձր պարունակությունը:
461. Նիտրատներից և նիտրիտներից առաջացած սննդային թունավորումներ
462. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
463. Կլինիկական նկարագիր
1) Նիտրատների ջրով ներթափանցման դեպքում գաղտնի շրջանի տևողությունը 1-1,5 ժամ է, իսկ սննդամթերքով ներթափանցման դեպքում` 4-6 ժամ: Օրգանիզմ ներաթափանցելիս նիտրատների մի մասը վերականգնվում են և վերածվում նիտրիտների, վերջիններս էլ առավել թունավոր են:
2) Թունավորման կլինիկական ախտանշաններն են շրթունքների, լորձաթաղանթների, եղունգների, դեմքի ցիանոզը: Ստամոքս-աղիքային ուղու խանգարումները` սրտխառնոցը, թքահոսությունը, ցավեր էպիգաստրալ շրջանում, փսխումը և լուծը: Կղանքում փոփոխված (շոկոլադի) գույնի խառնուրդների առկայությունը: Լյարդը մեծացած է, ցավոտ, դիտվում է սկլերաների ենթադեղնություն: Թունավորման կլինիկական պատկերին բնորոշ են նաև նյարդային համակարգի կողմից առաջացած ախտանշանները` ընդհանուր թուլություն, ծոծրակի շրջանում գլխացավեր, քնկոտություն, սակավաշարժություն (երեխաների մոտ անհանգիստ վիճակ), գլխապտույտ, մթագնում, շարժումների կոորդինացիայի խանգարումներ, ծանր դեպքերում հնարավոր է ջղաձգումային կծկումներ և մկանների բարձր կարկամություն, գիտակցության կորուստ, կոմատոզ վիճակ:
Նիտրիտների անոթալայնիչ հատկության հետևանքով նկատվում է զարկերակային ճնշման անկում, հյուսվածքների թթվածնային քաղց, անոթազարկը անհավասար է, թույլ լսվող, վերջույթները սառն են, կարող է դիտվել սինուսային առիթմիա: Հիվանդները գանգատվում են ցավերից կրծքավանդակում, երբեմն հևոցից: Նյութափոխանակությունն ուժեղացած է, արյան թթվածնային ծավալը` իջած: Վերջինս մնում է ցածր նաև մեթհեմոգլոբինի մակարդակի նորմային վերադառնալուց հետո:
464. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` հիվանդների կողմից օգտագործած սննդամթերքում, ջրում, խմիչքներում նիտրատների և նիտրիտների թույլատրելի մակարդակից համեմատ բարձր պարունակությունը:
465. Մեթհեմոգլոբինեմիա` արյան մեջ մեթհեմոգլոբինի դարչնագույն և վերականգնված հեմոգլոբինի մանուշակագույն ու կարմրակապտավուն երանգների համադրության արդյունքում արյանը շոկոլադագորշ երանգ:
466. Մեզում, արյան մեջ նիտրատ իոնի 10մգ%-ից բարձր պարունակություն:
467. Ծովային սննդամթերքի մեջ պարունակող թունյութերից (կենսածին ամիններից) առաջացած սննդային թունավորումներ
468. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
469. Կլինիկական նկարագիր` կենսածին ամինները ցածրամոլեկուլյար օրգանական միացություններ են, որոնք առաջանում են պատրաստի սպիտակուցային մթերքում պրոտեոլիտիկ ակտիվ մանրէների կենսագործունեության արդյունքում: Սուր սննդային թունավորումների առաջացման առումով մեծ նշանակություն ունի կենսածին ամիններից` հիստամինը:
470. Հիստամինն առաջանում է աուտոլիտիկ և մանրէային պրոտեոլիզի արդյունքում ձկնամսի սպիտակուցից անջատվող հիստիդինից: Հիստամինային թունավորման հիմնական ախտանշաններն առաջանում են թունավոր չափաքանակի ընդունումից 30 րոպե 2,5 ժամ հետո:
471. Թունավորումն արտահայտվում է սննդային ալերգիային բնորոշ ախտանշաններով. արտահայտվում է մաշկային (դեմքի կարմրություն, ցանավորում, եղնջացան, լորձաթաղանթի այտուց, տեղային բորբոքումներ, ստամոքսաղիքային (սրտխառնոց, փսխում, լուծ), հեմոդինամիկ (հիպոթենզիա) և նևրալգիկ (գլխացավ, սրտխփոց, քոր, այրոց) ձևերով: Կարող են լինել նաև լեզվի այտուց, գլխապտույտ և ասթմատիկ նոպաներ: Այլ սննդային թունավորումներից հիստամինով թունավորման նույնականացման նպատակով օգտագործվում են հետևյալ սուր ախտանշանները` ցանը, եղնջացանը և զարկերակային ճնշման անկումը:
ԲԱԺԻՆ II
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ» ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԴԵՊՔԻ, ԵՐԵՎՈՒՅԹԻ
472. Ճառագայթային գործոնով պայմանավորված
1) Ճառագայթահարման դետերմինացված էֆեկտներ` ճառագայթահարման հետևանքով օրգանիզմում առաջացող և կլինիկորեն հայտնաբերվող վնասակար կենսաբանական էֆեկտներ, որոնց նկատմամբ ենթադրվում է ճառագայթման դոզայի շեմային արժեքի առկայություն, այսինքն դոզայի այնպիսի արժեքի, որից ցածրի դեպքում էֆեկտը բացակայում է, իսկ բարձրի դեպքում` էֆեկտի ծանրությունը կախված է դոզայի մեծությունից.
2) Դետերմինացված էֆեկտները լինում են վաղ արտահայտվող` ճառագայթային դերմատիտ (այրվածք), սուր ճառագայթային հիվանդություն (այսուհետ` ՍՃՀ) և ճառագայթային կատարակտա և ուշ արտահայտվող` տեռատոգեն փոփոխություններ: Վերջինիս կապը ճառագայթահարման հետ ապացուցելը երբեմն դժվարանում է, ուստի անհրաժեշտ է իրականացնել համաճարակաբանական հետազոտություն: Ճառագայթային մաշկաբորբերը (այրվածքները) պայմանավորված են ճառագայթահարման դոզայով (3-ից մինչև 25 և ավելի գրեյ) և տևողությունով (14-ից մինչև 30 օր և ավելի), կարող են արտահայտվել էրիթեմայի, էպիլյացիայի, չոր և խոնավ դեսկվամացիայի, բշտերի, խոցերի և նեկրոզի տեսքով:
3) Սուր ճառագայթային հիվանդություն (այսուհետ` ՍՃՀ) կլինիկական համախտանիշների համակցություն է` որոնք ճառագայթահարման դոզայի հզորությամբ պայմանավորված, ի հայտ են գալիս փուլ առ փուլ` մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ ժամանակաընթացքում: Սուր ճառագայթային հիվանդությունը դրսևորվում է արյունաբանական, աղեստամոքսային, մաշկային և նյարդաանոթային համախտանիշներով: ՍՃՀ-ի ընթացքի փուլերն են` սկզբնական կամ նախանշանային, թաքնված, հիվանդության բացահայտման և ապաքինման: Վերջիններն ուղղակիորեն պայմանավորված են ճառագայթահարման արդյունքում տարբեր օրգաններում և հյուսվածքներում ախտաբանական փոփոխությունների զարգացմամբ:
4) Ճառագայթահարման ստոխաստիկ (հավանական) էֆեկտներ` ճառագայթահարման հետևանքով օրգանիզմում առաջացող վնասակար կենսաբանական էֆեկտներ, որոնք չունեն դոզայի շեմքային արժեք, դրանց առաջացման հավանականությունը համեմատական է դոզայի մեծությանը, իսկ դրսևորվող ծանրության աստիճանը կախված չէ դոզայի մեծությունից: Արդյունքում առաջանում են չարորակ նորագոյացություններ (քաղցկեղ, լեյկոզ), որոնց առաջացման լատենտ ժամանակահատվածը կարող է լինել 2-ից մինչև 10 տարի, պայմանավորված է մարդու ճառագայթահարման պահին նրա տարիքով, և գենետիկ փոփոխություններ (քրոմոսոմային աբբերացիաներ, ժառանգական հիվանդություններ):
473. Քիմիական գործոնով պայմանավորված
1) Սուր մասնագիտական հիվանդություն (թունավորում)` վնասակար արտադրական գործոնի միանվագ (մեկ աշխատանքային հերթափոխի ընթացքում) ազդեցության արդյունքում առաջացած հիվանդություն,
2) Քրոնիկ մասնագիտական հիվանդություն (թունավորում)` վնասակար արտադրական գործոնի բազմակի և երկարատև ազդեցության արդյունքում առաջացած հիվանդություն:
3) Թունավորվել կարելի է նաև կենցաղում, օրինակ` լվացող կոսմետիկ և այլ միջոցների վնասակար ազդեցության արդյունքում:
4) Թունավորման ախտանշանները կախված են օրգանիզմ ներթափանցած քիմիական նյութի տեսակից և քանակությունից և տվյալ անհատի առողջական վիճակից: Ցածր տոքսիգենությամբ որոշ քիմիական նյութեր առաջացնում են առողջական վիճակի այս կամ այն խանգարումները` կախված դրանց երկարատև ազդեցությունից կամ օրգանիզմ մեծ քանակությամբ կրկնակի ներթափանցումից:
474. Առկա են մի շարք քիմիական նյութեր, որոնց նույնիսկ մեկ կաթիլի ազդեցությումը մաշկի վրա կարող է հանգեցնել ծանր հետևանքների:
475. Թունավորման ախտանշանները կարող են լինել`
1) Աննշան (քոր, բերանում չորության զգացում, տեսողության խանգարումներ և այլն) կամ
2) Վտանգավոր (խոր քուն հիշեցնող կոմատոզ վիճակ, ցավ ստամոքսի շրջանում, փսխում, սրտի ռիթմի խանգարում, սրտի թույլ աշխատանք, դժվարացած շնչառություն, արտահայտված գրգռված վիճակ և այլն):
476. Մի շարք քիմիական նյութեր սկսում են ազդել օրգանիզմ ներթափանցելուց նույնիսկ մի քանի վայրկյան հետո, այն ժամանակ երբ դրանցից մի քանիսը կարող են ազդել մի քանի ժամ կամ օր հետո:
477. Թունավորումներն անհրաժեշտ է տարբերակել մի շարք հիվանդություններից և վիճակներից, օրինակ` սուր փսիխոզ, սուր երիկամային կամ լյարդային անբավարարություն, դողէրոցք և այլն:
478. Բացի վերը նշվածից հիվանդը կարող է և չիմանալ թունավոր քիմիական նյութի ազդեցության մասին, որն ավելի հաճախ դիտվում է անընդհատ կամ թաքնված թունավորմների ժամանակ:
479. Յուրաքանչյուր թունավորման դեպքում հատկապես կարևոր է քիմիական նյութ կամ քիմիական գործոնի պարզաբանումը, քանի որ անհետաձգելի կամ մասնագիտացված բժշկական օգնությունը կախված է դրանց տեսակից: