Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑԵԼՈՒ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋ ...

 

 

108.0249.020212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        02            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10812091

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

30 դեկտեմբերի 2011 թվականի N 249-Ն

 

i

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ, ԲՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ՀԱՆՔԻ ՓԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ ենթակետի և 49-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ենթակետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող`

1) բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման պահանջները` համաձայն N 1 հավելվածի

2) բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պահանջները` համաձայն N 2 հավելվածի

3) հանքի փակման ծրագրի կազմման պահանջները` համաձայն N 3 հավելվածի:

2. Ընդերքի վարչության պետին` ողջամիտ ժամկետում Համաշխարհային Բանկի փորձագետների պատրաստած` միջազգային լավ փորձի, Համաշխարհային բանկի կատարողական չափանիշների և շրջակա միջավայրի, առողջապահության և անվտանգության առաջարկությունների հիման վրա Համաշխարհային բանկի թիմի հետ մշակել և հաստատման ներկայացնել ուղեցույցներ` սույն հրամանի 1-ին կետով հաստատված պահանջների կիրարկումն ապահովելու նպատակով:

3. Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող հանքի փակման ծրագրին և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման սույն պահանջների ապահովման նպատակով, ծրագրերի քննարկման իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի տրամադրման գործակալությանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Հավելված N 1

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2011 թ. դեկտեմբերի 30-ի

N 249-Ն հրամանի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Երկրաբանական ուսումնասիրության համաձայնությունների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություններ ստանալու համար ներկայացվող ծրագրում պետք է ներառվեն բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմանը ներկայացվող միջազգային լավ փորձի հետևյալ պահանջները`

Բնության և շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության նախնական գնահատումը ներառում է.

1. Առաջարկվող ծրագրի համառոտ նկարագրություն, այդ թվում` ծրագրի հիմնական տեղավայրերի գտնվելու վայրը և ծավալները, ինչպես նաև հարակից շինությունների (ինչպես օրինակ, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի պահանջների մասին) ու հարակից շինությունները ու քարտեզը` Հրամանի 2-րդ կետով մշակվող ուղեցույցներին համապատասխան:

2. Առաջարկվող ծրագրի իրականացնողը պետք է ներկայացնի հանքարդյունաբերության ոլորտում իր փորձի համառոտ նկարագրությունը և թվարկի բնության շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության հարցերին առնչվող ցանկացած կորպորատիվ քաղաքականությունները, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կամ կայուն զարգացման պարտավորությունները:

3. Ամփոփել այն հաստատումները/թույլտվությունները, որ ծրագրով ակնկալվում է ապահովել:

4. Հրամանի 2-րդ կետով մշակվող ուղեցույցներին համապատասխան ներկայացնել շրջակա միջավայրի և սոցիալական նախնական ելակետային տվյալները ծրագրի հնարավոր ազդեցության տարածքի համար:

5. Ներկայացնել հնարավոր ազդակիր անհատների և համայնքների հետ անցկացված խորհրդակցությունների համառոտ նկարագրությունը:

6. Նշել ծրագրերի տեղանք հանդիսացող վարչատարածքային միավորը նախատեսվող հանքարդյունահանման գործունեությանը համապատասխանեցնելու հարցում ազդակիր համայնքի որոշման կայացման կարգավիճակը, և տեղական համայնքի որոշումը` հողերի օգտագործման փոփոխության մասին:

7. Ներկայացնել շրջակա միջավայրի վրա և սոցիալական հնարավոր ազդեցությունների /ռիսկերի/ օգուտների նկարագրությունը:

8. Նկարագրել ծրագրի նախագծում ազդեցություններից/ռիսկերից խուսափելուն ուղղված միջոցառումները:

9. Նշել շրջակա միջավայրի վրա և սոցիալական հնարավոր ազդեցությունների /ռիսկերի/ օգուտների նշանակալիության աստիճանը` նախքան դրանց նվազեցումը, մեղմացումը և փոխհատուցումը:

10. Շրջակա միջավայրի վրա և սոցիալական հնարավոր բացահայտված ազդեցությունների /ռիսկերի/ օգուտների համար համառոտ նկարագրել ակնկալվող մեղմացման, փոխհատուցման և օգուտների բաժանման հնարավորությունները:

11. Նշել շրջակա միջավայրի վրա և սոցիալական մոնիտորինգի հիմնական չափորոշիչները, մոնիտորինգի մեթոդները և նախնական մոնիտորինգի անցկացման վայրերը:

12. Ծրագրի ակնկալվող ուղղակի և անուղղակի ազդեցությունների /ռիսկերի/ օգուտների վերաբերյալ ներկայացնել համառոտ նկարագրություն, հետևյալ տեսանկյուններից.

. կարճաժամկետ

. երկարաժամկետ

. տեղական

. տարածաշրջանային

. ազգային

. կորպորատիվ:

13. Նկարագրել հանքարդյունահանողի կողմից կատարված ծրագրի նախագծի կամ տեղանքի տարբերակների այլընտրանքների վերլուծություն (հաշվի առնելով ներկայացված ծրագրի համար տնտեսական, ֆինանսական, տեխնոլոգիական, անվտանգության և ապահովության, բնապահպանական և սոցիալական նկատառումները):

14. Ներկայացնել առաջարկվող ծրագրին առնչվող ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն վերը նշվածի վերաբերյալ (ինչպես օրինակ` մեկնարկի և ավարտի նախատեսվող ժամկետները):

 

Հավելված N 2

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2011 թ. դեկտեմբերի 30-ի

N 249-Ն հրամանի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլտվությունների իրավունքներ ստանալու համար ներկայացվող նախագծում պետք է ներառվեն բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը ներկայացվող միջազգային լավ փորձի հետևյալ պահանջները`

Ընդհանուր նկատառումներ

1. Հանքարդյունաբերության ծրագրերի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցությունները /ռիսկերը/ օգուտները փոխկապակցված են:

2. Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման մանրամասնության աստիճանը պետք է համապատասխանի ծրագրի բնույթին (մետաղական կամ ոչ մետաղական հանքեր) և ծավալին (լայնածավալ կամ մեքենայացված փոքրածավալ հանքեր) և համահունչ լինի շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների /ռիսկերի/ օգուտների մակարդակին:

Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատում

3. Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման նպատակն է. (i) սահմանել և գնահատել շրջակա միջավայրի վրա ու սոցիալական ազդեցությունները /ռիսկերը/ օգուտները, (ii) խուսափել, իսկ եթե հնարավոր չէ` նվազագույնի հասցնել, մեղմել կամ փոխհատուցել շրջակա միջավայրի, աշխատողների և ազդակիր համայնքների վրա բացասական ազդեցությունները և (iii) ապահովել համայնքների պատշաճ ներգրավումն այն հարցերում, որ հնարավոր է, որ նրանց վրա ազդեցություն ունենալ:

4. Գնահատումը սկսվում է ծրագրի մանրամասն ու ընթացիկ նկարագրությամբ` ներառելով քարտեզներ:

5. Ծրագրի նկարագրությանը զուգահեռ նկարագրվում են շրջակա միջավայրի (այդ թվում նաև` ջրային և երկրային ռեսուրսների արդեն գոյություն ունեցող աղտոտվածության) և սոցիալական համապատասխան բոլոր ելակետային տվյալները:

6. Պետք է սահմանվեն շրջակա միջավայրի և սոցիալական համապատասխան բոլոր ազդեցությունները /ռիսկերը/ օգուտները: Շրջակա միջավայրի վրա ու սոցիալական ազդեցությունների /ռիսկերի/ օգուտների շրջանակը Հրամանի 2-րդ կետով մշակվող ուղեցույցներին համապատասխան:

7. Պետք է հաշվի առնվեն ՀՀ-ում գործող բոլոր համապատասխան օրենքներն ու կանոնակարգերը, այդ թվում նաև` այն օրենքները, որոնք բխում են բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, ներառյալ նաև Օրհուսի և Էսպուի կոնվենցիաներից, Անդրսահմանային համատեքստում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայից (Cօnventiօn on Envirօnmental Impact Assessment in a Transbօսndary Cօntext):

8. Պետք է գնահատվեն հանքարդյունաբերության ծրագրերի ազդեցությանը ենթակա տարածքներում շրջակա միջավայրի վրա և սոցիալական բոլոր ուղղակի և անուղղակի համապատասխան ազդեցությունները /ռիսկերը/ օգուտները, որ սահմանվում են որպես.

. Հանքարդյունահանման ծրագրի միջոցով շահագործվող կամ վերահսկվող առաջնային տեղավայրն ու համապատասխան շինությունները,(

.(Ծրագրով չֆինանսավորվող հարակից շինությունները, որոնց կենսունակությունն ու գոյությունը բացառապես կախված են ծրագրից և որոնց ապրանքներն ու ծառայությունները անհրաժեշտ են հանքարդյունաբերության ծրագրի համար,

. Տարածքները, որ արտադրական լցակույտերի հետևանքներով հնարավոր ազդեցությանն են ենթարկվում,

. Տարածքները, որ ենթակա են չնախատեսված, սակայն ծրագրի պատճառով կանխատեսելի զարգացումների ազդեցությանը, որ կարող են ավելի ուշ տեղի ունենալ կամ էլ այլ վայրում:

9. Բոլոր էական ուղղակի և անուղղակի ազդեցությունները /ռիսկերը/ օգուտները պետք է վերլուծության ենթարկվեն ծրագրի ամբողջ տևողության կարևոր փուլերի համար, այդ թվում` ծրագրավորման/նախագծման, շինարարության, շահագործման և շահագործման ավարտի/փակման:

10. Եթե կիրառելի է, գնահատումը պետք է հաշվի առնի երրորդ կողմերի դերն ու կարողությունները (կապալառուներ, մատակարարներ), այնքանով, որքանով դրանք ծրագրի համար առաջացնում են շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկ:

11. Գնահատումը կանդրադառնա մատակարարման ցանցերին, թե որքանով են ծրագրով օգտագործվող ռեսուրսներն էկոլոգիապես ընդունելի, կամ էլ կան արդյոք հարցեր կապված աշխատուժի մատակարարման հետ:

12. Գնահատումը կանդրադառնա անդրսահմանային ազդեցություններին, ինչպիսիք են ջրի կամ օդի աղտոտումը, ինչպես նաև GHGs արտանետումները:

13. Հնարավոր զգալի վնասակար ազդեցությամբ ծրագրերը, որոնք բազմազան են, անշրջելի կամ աննախադեպ, պետք է ենթարկվեն շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության համապարփակ գնահատման: Այդ դեպքերում շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատումը կներառի նաև այդ ազդեցությունների առաջացման աղբյուրների տեխնիկական և ֆինանսական այլընտրանքների հնարավորության և ծրագրի ընտրությունը հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրությունը:

14. Ծրագրի մշակման փուլում շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման մանրամասնության աստիճանը տարբեր կլինի: Ծրագրի մշակման սկզբնական փուլերում հնարավոր է իրականացվի նախնական գնահատում` երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն հայցելու դիմումին աջակցելու նպատակով: Այս նախնական գնահատմամբ ուշադրությունը կսևեռվի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության էական խնդիրների բացահայտման վրա` Հրամանի 2-րդ կետով մշակվող ուղեցույցներին համապատասխան: Արդյունահանման թույլտվություն ստանալու նպատակով կպահանջվի իրականացնել շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման ամբողջական լիարժեք գնահատում` Հրամանի 2-րդ կետով մշակվող ուղեցույցներին համապատասխան:

15. Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման մանրամասնության աստիճանը տարբեր կլինի` պայմանավորված ազդեցությունների /ռիսկերի/ օգուտների հավանական նշանակությամբ: Ծրագրերը, որ հնարավոր է ունենան զգալի վնասակար ազդեցություն, որոնք բազմազան են, անշրջելի կամ աննախադեպ, պետք է ենթարկվեն շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության համապարփակ գնահատման` ներառյալ այդ ազդեցությունների առաջացման աղբյուրների համար տեխնիկական և ֆինանսական այլընտրանքների հնարավորության ուսումնասիրությունը: Ավելի նեղ գնահատումները տեղին են, երբ հանքարդյունաբեության ազդեցությունները /ռիսկերը/ օգուտները սակավաթիվ են, սովորաբար, տվյալ տեղանքին առնչվող, հիմնականում վերականգնելի և հանքարդյունաբերական ծրագրերում մատչելի մեղմացնող աշխատանքների արդյունքում` հեշտությամբ շտկվող:

16. Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման մեջ պետք է առաջարկներ ներկայացվեն ազդեցություններից/ռիսկերից խուսափելու, դրանք նվազագույնի հասցնելու, մեղմացնելու և փոխհատուցելու միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև սահմանեն օգուտների բաժանման հնարավորությունները, և մոնիտորինգի առաջարկությունները, Հրամանի 2-րդ կետով մշակվող ուղեցույցներին համապատասխան:

Ծրագրի ազդակիր համայնքների դեպքում պետք է իրականացնել խորհրդակցությունների այնպիսի գործընթաց, որը նրանց հնարավորություն կտա արտահայտելու իրենց տեսակետները ծրագրի ազդեցությունների /ռիսկերի/ օգուտների և դրանք մեղմելու վերաբերյալ, և ծրագրային աշխատանքներով արձագանքելու այդ տեսակետներին: Համայնքների վրա հնարավոր զգալի բացասական ազդեցությամբ հանքարդյունաբերության ծրագրերի համար, խորհրդակցության գործընթացը պետք է ապահովի ազատ, նախնական և իրազեկված խորհրդակցություն: Խորհրդակցության մակարդակների մանրամասն առանձնահատկությունները ներկայացված են Հրամանի 2-րդ կետով մշակվող ուղեցույցներին համապատասխան:

 

Հավելված N 3

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2011 թ. դեկտեմբերի 30-ի

N 249-Ն հրամանի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՆՔԻ ՓԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

1. Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող հանքի փակման ծրագրում պետք է ներառվեն միջազգային լավ փորձի հետևյալ պահանջները`

Ընդհանուր նկատառումներ

1. Հանքերի փակման ծրագիրը չորս բաղադրիչ ունի` ֆիզիկական փակում, շրջակա միջավայրի վերականգնում, աշխատուժի մեղմացում և ֆինանսական երաշխիքներ:

2. Հանքերի փակման ծրագրում մանրամասների ծավալը և մակարդակը պետք է համապատասխանեն հանքի փակումից հետո առաջացող հնարավոր ազդեցություններին /ռիսկերին/ օգուտներին:

3. Հանքի փակման ծրագիրը պետք է պարբերաբար թարմացվի` արտացոլելու հանքի գոյության փուլերում շահագործման և գործարկման փոփոխությունները կամ շրջակա միջավայրի և/կամ սոցիալական պայմանների փոփոխությունները:

4. Հանքերի փակման ծրագիրը պետք է նախատեսի երաշխիքներ շահագործման ժամանակավոր դադարեցման կամ հանքի վաղաժամկետ վերջնական փակման դեպքերում:

5. Հանքերի փակման ծրագիրը պետք է ներառի շահագրգիռ կողմերի լայն շրջանակի, այդ թվում` հողի սեփականատերերի, տեղական համայնքների, կարգավորող մարմինների կամ այլ ազդակիր շահագրգիռ անձանց հետ խորհրդատվության արդյունքները:

Ֆիզիկական փակում

6. Հանքի փակման ծրագիրը ներառում է ֆիզիկական վերականգնումը:

7. Ֆիզիկական փակումը ըստ նպատակահարմարության պետք է նախատեսի ծրագրի շահագործման ողջ ժամկետի ընթացքում զուգահեռ տարվող վերականգնողական աշխատանքների իրականացումը:

8. Ծրագրի ենթակառուցվածքները (շենքերը և սարքավորումները) պետք է ապամոնտաժվեն և կրկին օգտագործվեն /վերամշակվեն/ հեռացվեն ըստ նպատակահարմարության:

9. Ֆիզիկական վտանգ առաջացնող խանդակները, ողողափոսերը և աղուրափոսերը պետք է մեկուսացվեն, որպեսզի չվտանգեն հասարակության անվտանգությունը:

10. Հանքարդյունահանման աշխատանքների արդյունքում առաջացող փոսորակները, օգտագործված հանքաքարերի կուտակումները, թափոնները, ջրափոսերը, ամբարտակները և այլ նման խոչընդոտները պետք է ամրակցվեն (օրինակ` թեքվածքները կայունացնելու միջոցով), որպեսզի վերացվի ֆիզիկական փլուզման կամ վատթարացման վտանգը:

11. Մակերեսային և գրունտային ջրերը պետք է պաշտպանվեն հանքարդյունահանման աշխատանքների արդյունքում աղտոտված /հոսող/ ծորացող արդյունաբերական հոսքերից (օրինակ` հանքաքարի թթվային ջրաքաշման և ցիանիդի հոսքից):

12. Հանքի փակման ծրագրին նման կանխարգելիչ միջոցառումների համապատասխանությունը գնահատելու համար անհրաժեշտ է շարունակական մոնիտորինգի իրականացում, որի տևողությունը սահմանվում է ըստ ռիսկային հիմունքների, ընդ որում, հանքարդյունահանման ծրագրերի համար մոնիտորինգի ժամանակաշրջանը որպես կանոն հինգ (5) տարուց պակաս չի կարող լինել:

Շրջակա միջավայրի վերականգնում

13. Հանքերի փակման նպատակն է հանքի աշխատանքներից շրջակա միջավայրի վերականգնումը` հանքի փակումից հետո ռեսուրսների համաձայնեցված օգտագործմամբ և որակով:

14. Ռեսուրսների նախընտրելի օգտագործումը և վերականգնողական աշխատանքների որակը սահմանվում է ՀՀ իշխանությունների հետ համաձայնությամբ և խորհրդակցելով համապատասխան շահագրգիռ անձանց և ազդակիր համայնքի հետ:

15. Ռեսուրսների համաձայնեցված օգտագործմամբ և որակով` հանքի շահագործմանը զուգահեռ իրականացվող շրջակա միջավայրի շարունակական վերականգնումը թույլ է տալիս հանքի փակումից հետո ապահովել ռեսուրսների կայուն օգտագործում և որակ:

16. Շահագործման ընթացքում հանքաքարի թթվային ջրաքաշման (ARD) և ցիանիդի մակարդակի մոնիտորինգը չափազանց կարևորվում է ցիանիդի և հանքաքարի թթվային ջրաքաշման մնացորդների չեզոքացման ազդանյութերի ընտրության համար:

17. Շրջակա միջավայրի վերականգնման աշխատանքների շրջանակում պետք է դիտարկվի էկոլոգիական միջավայրի վերականգնումը:

Աշխատուժի մեղմացում

18. Մինչ հանքի փակումը սկսելն անհրաժեշտ է կազմել հանքի փակման աշխատանքներում ներգրավված աշխատուժի առողջության և աշխատանքային անվտանգության ապահովման ծրագիրը:

19. Հանքի և մշակող արտադրությունների փակման հետևանքով ազդակիր աշխատուժի մեղմացման ծրագիրը հանքերի փակման ծրագրի մասն է և պետք արտացոլվի վերջնական ծրագրում` խորհրդակցելով աշխատակիցների և նրանց միավորումների հետ, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթները:

Ֆինանսական երաշխիքներ

20. Հանքերի փակման ծախսերի իրատեսական նախահաշվի առկայությունը հանքի փակման ծրագրի (ֆիզիկական փակման, շրջակա միջավայրի վերականգնման և աշխատուժի մեղմացման) ֆինանսական երաշխիքի հիմքն է:

21. Ընդունելի ֆինանսական երաշխիքը պարտադիր պետք է տրվի հեղինակավոր ֆինանսական կազմակերպության կողմից:

22. Փակման աշխատանքների ֆինանսավորման մեխանիզմները պետք լրացվեն` Հանքերի փակման ծրագրում փոփոխությունների համաձայն:

23. Հանքի ժամանակավոր կամ վաղաժամկետ փակման դեպքում պարտադիր է փակման ծախսերի փոխհատուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը` Հրամանի 2-րդ կետով մշակվող ուղեցույցներին համապատասխան:

Ֆինանսական երաշխիքը ուժի մեջ է այնքան ժամանակ, մինչև որ մոնիտորինգի արդյունքները (5 տարի միջին տևողությամբ) կվկայեն, որ ֆիզիկական փակումը, շրջակա միջավայրի վերականգնումը և աշխատուժի մեղմացումը բավարար են:

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
30.12.2011
N 249-Ն
Հրաման