Սեղմել Esc փակելու համար:
Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻ, Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, Մ. ԹՈՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻ, Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆԻ ԵՎ Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ...

 

 

041.0119.230299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 1999 թվականի թիվ 119

 

Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻ, Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆԻ ԵՎ Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Նարեկ Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արևիկ Պետրոսյանին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Մանուկ Թոփուզյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետ Մանուկ Վարդանյանին 1999 թվականի մարտի 1-5-ը գործուղել Լիբանանի Հանրապետություն` Բեյրութի վերակառուցման ծրագրերի շրջանակներում իրականացված քաղաքաշինական, ֆինանսական, իրավական կառավարման և շինարարության իրականացման մեխանիզմներին ծանոթանալու և առկա փորձն ուսումնասիրելու նպատակով:

2. Ն. Սարգսյանի, Ա. Պետրոսյանի, Մ. Թոփուզյանի և Մ. Վարդանյանի Լիբանանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ն. Սարգսյանի, Ա. Պետրոսյանի, Մ. Թոփուզյանի և Մ. Վարդանյանի Բեյրութ մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.02.1999
N 119
Որոշում