041.0120.230299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 1999 թվականի թիվ 120
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյանին, Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար Բ. Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Ս. Լալայանին 1999 թվականի մարտի 19-21-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն` Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի համատեղ նիստին մասնակցելու համար:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Է. Սանդոյանի, Բ. Ավանեսյանի և Ս. Լալայանի Բուլղարիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Բուլղարիայի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկվելու են նաև Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ն. Երիցյանը:
4. Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի հանրապետության պատվիրակության Բուլղարիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: