Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՊԱՊՈՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0198.050312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2012 թվականի N 198-Ա

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՊԱՊՈՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Ա. Ներսիսյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի օգնական Կ. Պապոյանին 2012 թվականի մարտի 3-5-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցության հիմնահարցերը քննարկելու համար:

2. Ա. Հարությունյանի, Ա. Ներսիսյանի և Կ. Պապոյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.03.2012
N 198-Ա
Որոշում