041.0200.060312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2012 թվականի N 200-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Օդային փոխադրումների ծառայությունների մատչելիության խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև սույն թվականի մարտի 13-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 1-ին կետում նշված խնդիրների կարգավորման վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թվականի մարտի 6-ի
N 200-Ա որոշման
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետ (աշխատանքային
խմբի ղեկավար)
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության բաժնի պետ
Դ. Հովհաննիսյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Է. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների
կենտրոնի վերլուծությունների բաժնի պետ
(համաձայնությամբ)
Ն. Բելլույան - «Արմավիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ազնավուրյան - «Արմավիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)
Մարսելո Վենդե - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի
գլխավոր մենեջեր (համաձայնությամբ)
Ա. Շխյան - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի
գլխավոր մենեջերի տեղակալ (համաձայնությամբ)
(կազմը փոփ. 24.05.12 թիվ 460-Ա որոշում)