040.1785.201211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1785-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Հ.Ծ. Տե՛ս նաև «մագնիսական գրադիոմետր»:
«Intrusion software» (4) «Ներխուժման ծրագրային ապահովում» նշանակում է «ծրագրային ապահովում», որը հատուկ մշակված կամ փոփոխված է` «հարադիտող գործիքներով» բացահայտումից խուսափելու, կամ որևէ համակարգչի կամ ցանցային կապի հնարավորություն ունեցող որևէ սարքի «պաշտպանիչ հակամիջոցները» հաղթահարելու համար, և պետք է կատարի հետևյալ գործողությունները.
a. տվյալներ կամ տեղեկույթ հանել համակարգչից, կամ ցանցային կապի հնարավորությամբ որևէ սարքից, կամ կարդալ համակարգի փոփոխության, կամ օգտատիրոջ տվյալները;
b. փոփոխել որևէ ծրագրի կամ գործընթացի իրականացման ստանդարտ ընթացքը` դրսից թելադրված հրամանների կատարումը հնարավոր դարձնելու նպատակով:
Ծանոթագրություններ.
1. «Ներխուժման ծրագրակազմի» մեջ չեն մտնում ստորև թվարկվածները.
a. Հիպերվիզորներ, դեբագգերներ/(ծրագրեր, որոնք մշակողի կողմից կիրառվում են համակարգում սխալներ գտնելու համար) ծրագրային ապահովման հակադարձ ինժեներական կառուցման (SRE) գործիքներ;
b. Թվային բովանդակության նկատմամբ իրավունքների կառավարման (DRM) «ծրագրային ապահովում»; կամ
c. «Ծրագրային ապահովում», որը նախամշակված է` արտադրողի, ադմինիստրատորի կամ օգտատիրոջ կողմից ներկառուցվելու համար, աշխատանքի հրահանգների/տվյալների վերահսկման կամ վերականգնման համար.
2. Ցանցային կապի հնարավորություն ունեցող սարքերի մեջ են մտնում շարժական սարքերը և ինքնաշխատ (խելացի) չափիչները:
Տեխնիկական ծանոթագրություններ.
1. «Հարադիտող գործիքներ»: «ծրագրային ապահովում» կամ սարքային ապահովման սարքեր, որոնք հարադիտում են համակարգի գործելակերպերը կամ սարքի մեջ ընթացող գործընթացները: Դրա մեջ մտնում են հակավիրուսային (AV) ծրագրերը, վերջնական օգտագործման անվտանգության ծրագրերը, անձնական անվտանգության ծրագրերը (PSP), ներխուժման բացահայտման համակարգերը (IDS), ներխուժման կանխարգելման համակարգերը (IPS) կամ ֆայրվոլերը (չլիազորված մուտքից պաշտպանական պատնեշները):
2. «Պաշտպանական հակամիջոցները» տեխնոլոգիաներ են, որոնք նախագծված են կոդերի ապահովության համար, ինչպես օրինակ տվյալների արտահոսքի կանխարգելում/ (DEP), Տվյալների հասցեի տարածքի ռանդոմիզացիա/ (ASLR) կամ սանդբոքսինգ (ցանցից ներկրված կամ էլեկտրոնային փոստով ստացված տվյալների անվտանգության ապահովում)
«Isolated live cultureps» (1) - «Մեկուսացված կենդանի կուլտուրաներ» (1) ներառում է ոչ ակտիվ վիճակում գտնվող, ինչպես նաև չոր պատրաստուքների տեսքով կենդանի կուլտուրաներ:
«Isostatic presses» (2) - «Իզոստատիկ մամլիչներ» (2) սարքավորում, որն ունակ է ուժեղ ճնշում առաջացնել փակ տարածքում տարբեր միջավայրերի մեջ (գազային, հեղուկ, պինդ մասնիկային և այլն) փակ տարածքում նախաշինվածքի կամ նյութի վրա բոլոր ուղղություններով հավասարաչափ ճնշում առաջացնելու համար:
«Laser» (0 1 2 3 5 6 7 8 9) - «Լազեր» (0 1 2 3 5 6 7 8 9) - բաղադրատարրերի ամբողջություն, որը ստեղծում է ինչպես տարածության, այնպես էլ ժամանակի մեջ կոհերենտ լուսային ճառագայթում, ճառագայթման խթանված էմիսիայի ուժեղացման միջոցով:
Հ.Ծ. Տես նաև` «Chemical laser» - «Քիմիական լազեր», «CW laser» - «Նոմինալ կայուն էներգիա արձակող լազեր», «Pulsed laser» - «Պուլսային լազեր», «Super High Power Laser» - «Գերբարձր հզորության լազեր», «Transfer laser» - «Վերաուղղորդելի լազեր»:
«Library» (1) - «Տեխնիկական գրադարան» (պարամետրիկ տեխնիկական տվյալների շտեմարան) նշանակում է տեխնիկական տեղեկությունների հավաքածու, որոնց վրա արված հղումը կարող է բարելավել համապատասխան համակարգերի, սարքավորման կամ բաղադրիչների աշխատանքը:
«Lighter-than-air vehicles» (9) - «Օդից թեթև թռչող սարքեր» (9) նշանակում է օդապարիկներ և «օդանավեր», որոնք գործում են տաք օդի կամ օդից թեթև այլ գազերի միջոցով, ինչպես օրինակ հելիումի կամ ջրածնի:
«Linearity» (2) - «Գծայնություն» (2) (սովորաբար չափվում է ոչ գծային պարամետրերի միջոցով) - իրական բնութագրի (սանդղակի վերին և ստորին ցուցմունքների միջինը) առավելագույն (դրական կամ բացասական) շեղումը ուղիղ գծից, որն այնպես է տեղակայանված, որպեսզի հավասարեցնի և նվազագույնի հասցնի առավելագույն շեղումները:
«Local area network» (4 5) «Տեղական տարածքային ցանց» (4 5) - տվյալների փոխանցման համակարգ, որն օժտված է բոլոր հետևյալ բնութագրերով.
a. Թույլ է տալիս, որ կամայական թվով անկախ «տեղեկատվական սարքերը» անմիջականորեն կապվեն մեկը մյուսի հետ, և
b. Սահմանափակված է միջին չափերի աշխարհագրական գոտիով (օրինակ` ծառայողական շենքի, գործարանի, մի խումբ մասնաշենքերի կամ պահեստային շինությունների սահմաններով):
Հ.Ծ. «Տեղեկատվական սարք» նշանակում է թվային տվյալների հաջորդականությունների փոխանցման կամ ընդունման ունակությամբ օժտված սարքավորում:
«Magnetic Gradiometers» (6) «Մագնիսական գրադիենտաչափիչներ» (6) - սարքեր, որոնք նախատեսված են տվյալ սարքի նկատմամբ արտաքին աղբյուրների մագնիսական դաշտերի տարածական փոփոխությունների չափման համար: Դրանք կազմված են բազմաթիվ «մագնիսաչափիչներից» և համապատասխան էլեկտրոնային բլոկից, որի ելքի մոտ չափվում է մագնիսական դաշտի գրադիենտը:
Հ.Ծ. Տե՛ս նաև «ներքին մագնիսական գրադիենտաչափիչներ»:
«Magnetometers» (6) «Մագնիսաչափիչներ» (6) - սարքեր, որոնք նախատեսված են տվյալ սարքի արտաքին աղբյուրների մագնիսական դաշտերը չափելու համար: Դրանք կազմված են մագնիսական դաշտի առանձին չափագրական բաղադրիչից և դրա հետ կապված էլեկտրոնային բլոկից, որի ելքի մոտ չափվում է մագնիսական դաշտը:
«Main storage» (4) «Օպերատիվ հիշողություն» (4) - տվյալների կամ հրամանների պահպանման հիմնական տեղը` կենտրոնական պրոցեսորին դրանցից արագ օգտվելու հնարավորություն ապահովելու համար: Բաղկացած է «թվային համակարգչի» ներքին հիշողությունից և դրա ստորակարգային ընդլայնման ցանկացած միջոցներից, ինչպիսիք են քեշ-հիշողությունը կամ զուգահեռ մուտքի ընդլայնված հիշողությունը:
«Materials resistant to corrosion by UF6» (0) «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութեր» (0) - կարող են լինել` պղինձը, չժանգոտվող պողպատը, ալյումինը, ալյումինի օքսիդը, ալյումինային համաձուլվածքները, նիկելի կամ նիկելի 60% կամ ավելի պարունակություն ունեցող (ըստ քաշի) համաձուլվածքը և UF6-ի նկատմամբ կայուն ֆտորացված ածխաջրածնային պոլիմերները, որոնք համապատասխանում են բաժանման պրոցեսի տեսակին:
«Matrix» (1 2 8 9) «Մատրիցա» (1 2 8 9) - ձուլամայր դրոշմամայր` մասնիկներով, թելանման բյուրեղներով կամ մանրաթելերով լցված ամուր, հոծ նյութ:
«Measurement uncertainty» (2) «Չափման սխալանք» (2) - բնորոշ պարամետր, որը որոշում է, թե ելքային արժեքի շուրջ ինչպիսի տիրույթում է գտնվում չափելի փոփոխականի ճիշտ արժեքը` հավանականության 95% մակարդակում: Այդ մեծությունը ներառում է չհամակշռված կանոնավոր սխալանքները, չհամակշռված խաղացքը/տատանումները և պատահական սխալանքները (տես ISO 10360-2):
«Mechanical Alloying» (1) - «Մեխանիկական լեգիրում» (1) լեգիրումի պրոցես, որը ծագում է փոշիների և լիգատուրի մամլման, տրոհման և մեխանիկական ներգործությամբ նոր միացություն առաջացնելու միջոցով: Համապատասխան փոշիների ավելացման միջոցով համաձուլվածքին կարող են ավելացվել ոչ մետաղական մասնիկներ:
«Melt Extraction» (1) «Հալույթի լուծազատում/էքստրակցիա «(1) - «արագ պնդացման» պրոցեսը և համաձուլվածքի` ժապավենաձև կամ թելանման արտադրանքի լուծազատումը` պտտվող սառեցված գլանի մի կարճ հատված մտցնելով հալված մետաղական համաձուլվածքով լցված գուռի մեջ:
Հ.Ծ. «Արագ պնդացում» - հալված նյութի արագ պնդացումը` 1,000 Կ/վրկ.-ից ավելի արագ սառեցման միջոցով:
«Melt Spinning» (1) «Հալույթի սպինինգ» (1) - սառեցվող սկավառակի վրա թափվող հալված մետաղի հոսքի «արագ պնդացման» պրոցես, որի արդյունքում ստացվում է մետաղալարի, ժապավենի, թեփուկաձև կամ փաթիլաձև մասնիկների տեսք ունեցող արտադրանք (Կատեգորիա 1):
Հ.Ծ. «Արագ պնդացում» - պրոցես, որի ժամանակ տեղի է ունենում նյութի հալույթի պնդացում` 1,000 Կ/վրկ-ից ավելի արագ սառեցման միջոցով:
«Microprocessor microcircuit» (3) «Միկրոպրոցեսորի միկրոսխեմա» (3) - թվաբանական-տրամաբանական սարք (ԹՏՍ) պարունակող «միասնական ինտեգրալային սխեմա» կամ «բազմաբյուրեղային ինտեգրալային սխեմա», որն ընդունակ է արտաքին հիշողության մեջ կատարել ընդհանուր նշանակության հրամանների հաջորդականություններ:
Հ.Ծ. 1. «Միկրոպրոցեսորի միկրոսխեմաները» սովորաբար չեն պարունակում օգտագործողի համար մատչելի օպերատիվ հիշողություն, չնայած տրամաբանական գործառույթների կատարման ժամանակ կարող է օգտագործվել միկրոսխեմայի հիշողությունը:
Հ.Ծ. 2. Այս սահմանումը ներառում է ինտեգրալային միկրոսխեմաների այն համակարգերը, որոնք նախատեսված են միկրոպրոցեսորի միկրոսխեմաների գործողության համար:
«Microcomputer microcircuit» (3) «Միկրոհամակարգչի միկրոսխեմա» (3) - թվաբանական-տրամաբանական սարք (ԹՏՍ) պարունակող «միասնական ինտեգրալային սխեմա» կամ «բազմաբյուրեղային ինտեգրալային սխեմա», որն ընդունակ է կատարել ներքին հիշող սարքի ընդհանուր նշանակության հրամանները, որոնք կիրառելի են «ներքին հիշողության» մեջ պարունակվող տվյալների նկատմամբ:
Հ.Ծ. Ներքին հիշողությունը կարող է ընդլայնվել արտաքին հիշողության հաշվին:
«Microorganisms» (1 2) «Միկրոօրգանիզմներ» (1 2) - մանրէներ, վիրուսներ, միկոպլազմաներ, ռիկեցիաներ, խլամիդներ կամ սնկեր, որոնք ունեն բնական ծագում կամ փոփոխվել են «մեկուսացված կուլտուրաների» ձևերի կամ հանդիսանում են նյութ, ներառյալ սնուցող միջավայրը, որը կանխամտածված վարակվել կամ աղտոտվել է նշված կուլտուրաներով:
«Missiles» (1 3 6 7 9) «Հրթիռներ» (1 3 6 7 9) - բարդ հրթիռային համակարգեր կամ անօդաչու տիեզերագնացական սարքեր, որոնք ընդունակ են առնվազն 500 կգ կշիռ ունեցող բեռը տեղափոխել առնվազն 300 կմ հեռավորությամբ:
«Monofilament» (1) «Միաթելք» (1) կամ մանրաթելի նվազագույն բաղադրիչը հանդիսացող թելիկ, որի տրամագիծը սովորաբար կազմում է մի քանի միկրոմետր:
«Monolithic integrated circuit» (3) «Միակտոր ինտեգրալային սխեմա» (3) - պասիվ կամ ակտիվ «սխեմայի տարրերի» համադրություն, որը.
a. Ստեղծված է դիֆուզիոն պրոցեսների միջոցով, կիսահաղորդիչ նյութի առանձին կտորի, այսպես կոչված` միկրոբյուրեղի ներսում կամ մակերեսի վրա իմպլանտացիայի կամ նստեցման պրոցեսների միջոցով;
b. Կարող է համարվել անխախտորեն միացված; և
c. Կարող է կատարել սխեմայի գործառույթներ:
Հ.Ծ. «Սխեմայի տարրը» էլեկտրոնային սխեմայի առանձին ակտիվ կամ պասիվ միահատ մասն է, ինչպես մեկ դիոդը, մեկ տրանզիստորը, մեկ ռեզիստորը, մեկ կոնդենսատորը և այլն:
«Monolithic Microwave Integrated Circuit» («MMIC») (3 5) «Միակտոր միկրոալիքային ինտեգրալային շղթա/սխեմա» (3 5) - նշանակում է «միակտոր ինտեգրալային շղթա/սխեմա», որն աշխատում է միկրոալիքային կամ միլիմետրային ալիքների հաճախականության վրա:
«Monospectral imaging sensors» (6) «Պատկերների միասպեկտր տվիչներ» (6) - տվիչներ, որոնք ընդունակ են պատկերի մասին ինֆորմացիա ստանալ մեկ դիսկրետ սպեկտրային տիրույթից:
«Multichip integrated circuit» (3) «Բազմաչիպային ինտեգրալային սխեմա» (3) - ընդհանուր «տակդիրի» վրա գտնվող մեկ կամ ավելի «միակտոր ինտեգրալային սխեմաներ»:
«Multispectral imaging sensors» (6) «Պատկերների բազմասպեկտր տվիչներ» (6) - տվիչներ, որոնք ընդունակ են իրականացնել տեսատվյալների միաժամանակյա կամ հաջորդական հավաքագրում երկու կամ ավելի դիսկրետ սպեկտրային ընդգրկույթներից: Ավելի քան քսան դիսկրետ սպեկտրային ընդգրկույթներ ունեցող տվիչները կոչվում են պատկերների հիպերսպեկտրային տվիչներ:
«Natural uranium» (0) «Բնական ուրան» (0) - բնական պայմաններում հանդիպող ուրանի իզոտոպեր պարունակող խառնուրդ:
«Network access controller» (4) «Ցանցի մուտքի հսկիչ» (4) - նշանակում է բաշխված կոմուտացիոն ցանցի ֆիզիկական միջերես: Այն օգտագործում է ընդհանուր միջավայր, որը գործում է «թվային փոխանցման միատեսակ արագություններով»` կատարելով փոխանցումների կարգավորում (օրինակ` կրիչի հսկողությունը կամ հայտնաբերումը): Անկախ ցանկացած այլ հաղորդումներից, այն ընտրում է իրեն հասցեագրված տվյալների փաթեթը կամ տվյալների խումբը (օրինակ` IEE 802): Դա համակարգ մուտք գործելու բլոկ է, որը կարող է ներկառուցվել համակարգչի կամ հեռահաղորդակցության սարքավորման մեջ:
«Neural computer» (4) - «Նեյրոնային համակարգիչ» (4) հաշվողական սարք, որը նախագծված կամ ձևափոխված է նեյրոնների կամ նեյրոնների ամբողջության վարքը նմանակելու համար, օրինակ` հաշվողական սարք, որը կարող է նախորդ տեղեկության հիման վրա մոդուլացնել բազմաթիվ հաշվողական բաղադրիչների կշիռը և փոխադարձ կապերի քանակը:
«Nuclear reactor» (0) - «Միջուկային ռեակտոր» (0) ամբողջական ռեակտոր, որը կարող է աշխատել այնպես, որ պահպանվի ինքնավերարտադրվող տրոհման շղթայական ռեակցիան: «Միջուկային ռեակտոր»-ը ներառում է իր ներսում գտնվող կամ ռեակտորի իրանին միացված բոլոր առարկաները, ակտիվ գոտում էներգիայի մակարդակը կառավարող սարքավորումը, և բաղադրամասերը, որոնք սովորաբար գտնվում են անմիջական շփման մեջ կամ կառավարում են ռեակտորի ակտիվ գոտու առաջին կոնտուրի ջերմափոխանակությունը:
«Numerical control» (2) - «Թվային ծրագրային կառավարում» (2) - նշանակում է որևէ գործընթացի ավտոմատ կառավարում մի սարքի միջոցով, որն օգտագործում է թվային տվյալներ, որոնք սովորաբար մուտքագրվում են գործողության իրականացման ընթացքում (աղբյուրը` 150 2382):
«Object code» (GSN) «Օբյեկտային կոդ» (GSN) - նշանակում է մեկ կամ ավելի գործընթացներին հարմար արտահայտման ձև, որը գործարկելի է որևէ սարքի միջոցով («ծրագրի կոդ» (ծրագրի լեզու)), և կազմվել է ծրագրավորող համակարգի կողմից:
«Operations, Administration or Maintenance» («OAM») (5) «Գործողություններ, վարչարարություն կամ կառավարում» (»ԳՎԿ») հրահանգները նշանակում է հետևյալ գործողություններից մեկի կամ մի քանիսի կատարումը.
a. Հետևյալ գործողություններից որևէ մեկի հաստատումը կամ կառավարումը.
1. Օգտատերերի կամ ադմինիստրատորների հաշիվները կամ արտոնությունները;
2. Որևէ գործողության կամ հանգամանքի կազմակերպումը, կամ
3. Նույնականացման տվյալները` ի օժանդակություն պարբերություններ a.1.-ում կամ a.2.-ում նկարագրված գործողությունների;
b. Որևէ բանի գործառնական պայմանների կամ կատարողականության հարադիտումը կամ կառավարումը;
c. Տվյալների ցանկերի կամ աուդիտորական տվյալների կառավարումը` ի օժանդակություն պարբերություններ a.-ում կամ b.-ում նկարագրված գործողությունների:
Ծանոթագրություն. «ԳՎԿ» չի ներառում ստորև նկարագրված առաջադրանքներից որևէ մեկը կամ դրանց հետ կապված բանալիների կառավարման գործառույթները.
a. Որևէ կրիպտոգրաֆիկական գործառույթի տրամադրում կամ արդիականացում, որն անմիջականորեն կապված չէ նույնականացման տվյալների հաստատման կամ կառավարման հետ` ի օժանդակություն a.1. կամ a.2 վերը նշված պարբերություններում նկարագրված գործողությունների կամ
b. Ցանկացած ծածկագրական գործառույթի կատարում կապված որևէ պարագայի առաջ փոխանցման/ֆորվարդինգի կամ տվյալային հարթության հետ:
«Optical computer» (4) - «Օպտիկական համակարգիչ» (4) նշանակում է տվյալների ներկայացման նպատակով լույսի օգտագործման համար նախագծված կամ ձևափոխված համակարգիչ, որի հաշվողական տրամաբանության տարրերը հիմնված են նրա հետ անմիջականորեն կապված օպտիկական սարքերի վրա:
«Optical integrated circuit» (3) - Օպտիկական ինտեգրալային սխեմա» (3) նշանակում է «միասնական/մոնոլիթիկ ինտեգրալային սխեմա» կամ «հիբրիդային ինտեգրալային սխեմա», որը պարունակում է մեկ կամ ավելի մասեր, որոնք նախագծված են ֆոտոտվիչային կամ ֆոտոլուսարձակիչ/ֆոտոկատոդային, կամ օպտիկական, կամ էլեկտրաօպտիկական գործառույթներ կատարելու համար:
«Optical switching» (5) - «Օպտիկական կոմուտացում» (5) նշանակում է օպտիկական ձև ունեցող ազդանշանների ուղենշում կամ կոմուտացում` առանց դրանք էլեկտրական ազդանշանների փոխակերպելու:
«Overall current density» (3) - «Հոսանքի գումարային խտություն» (3) - փաթույթների ընդհանուր քանակը սոլենոիդում (այսինքն` փաթույթների թվի գումարը բազմապատկած յուրաքանչյուր փաթույթի առավելագույն հոսանքով)` բաժանած սոլենոիդի լայնական հատույթի ընդհանուր մակերեսի վրա (ներառյալ գերհաղորդիչ փաթույթները, մետաղական դրոշմամայրը, որում ընդգրկված են գերհաղորդիչ փաթույթները, թաղանթանյութը, սառեցման խողովակները և այլն):
«Participating state» (7 9) - «Մասնակից պետություն» (7 9) - Վասսենաարյան համաձայնագրի անդամ պետություն: (Տես` www.wassenaar.org)
«Peak power» (6) - «Պիկային հզորություն» (6) նշանակում է հզորության այն բարձրագույն մակարդակը, որը ստացվում է «լազերի գործողության տևողության» ընթացքում:
«Personal area network» (5) «Անձնական տարածքի ցանց» (5) նշանակում է տվյալների հաղորդման համակարգ, որը բնութագրվում է բոլոր հետևյալ հատկանիշներով.
a. Թույլ է տալիս ինքնուրույնաբար կամ փոխկապակցված գործող կամայական թվով «տեղեկատվական սարքեր»-ին ուղղակիորեն հաղորդակցվել միմյանց հետ, և
b. Սահմանափակվում է առանձին անհատի կամ սարքի կառավարման համակարգի (օր.` առանձին սենյակի, գրասենյակի կամ ավտոմեքենայի) անմիջական հարևանությամբ գտնվող սարքերի միջև տեղի ունեցող հաղորդակցությամբ:
Տեխնիկական ծանոթագրություն.
«Տեղեկատվական սարքեր» նշանակում է թվային հաջորդական տեղեկատվություն հաղորդող կամ ստացող սարքավորում:
«Plasma atomisation» (1) «Պլազմային ատոմիզացիա» (1) նշանակում է մի գործընթաց, որը կոչված է փոքրացնելու պինդ մետաղը կամ հալած շիթը մինչև 500 միկրոն կամ ավելի փոքր կաթիլների, իներտ գազային միջավայրում պլազմային ճառագայթների օգտագործման միջոցով:
«Power management» (7) - «Հզորության կառավարում» (7) - բարձրաչափի կողմից փոխանցվող ազդանշանի հզորության չափումը այնպես, որ «թռչող սարքի» բարձրության ազդանշանի հզորությունը միշտ պահպանվի որոշակի բարձրության համար պահանջվող նվազագույն մակարդակի վրա:
«Previously separated» (0 1) - «Նախապես անջատված» (0 1) նշանակում է ցանկացած պրոցեսի կիրառում` հսկվող իզոտոպի խտությունը մեծացնելու համար:
«Primary flight control» (7) - «Թռիչքի առաջնային կառավարում» (7) «թռչող սարքի» կայունացում կամ ուժի աղբյուրների (իմպուլսի) մանևրում` հարթությունների աերոդինամիկական կառավարման կամ քարշուժի վեկտորի փոփոխման միջոցով:
«Principal element» (4) - «Հիմնական տարրը» (4) համարվում է հիմնական միայն այն դեպքում, երբ այն փոխարինելու արժեքը հավասար է այն համակարգի ընդհանուր գնի 35%-ին, որի մեջ մտնում է տվյալ տարրը: Տարրի արժեքը համարվում է այն գինը, որը դրա դիմաց վճարվում է համակարգը արտադրողի կամ հավաքողի կողմից: Ընդհանուր արժեքը արտադրության կամ առաքման պահին չկապակցված կողմերին նորմալ միջազգային վաճառքի գինն է:
«Production» (GTN NTN All) - «Արտադրություն» (ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրություն, բոլորը) ներառում է արտադրության բոլոր փուլերը, ինչպես օրինակ շինարարությունը, արտադրության տեխնիկական նախագծումը, ինտեգրումը, հավաքումը (տեղադրումը), ստուգումը, փորձարկումը, որակի հավաստումը:
«Production equipment» (1 7 9) - «Արտադրական սարքավորում» (1 7 9) - գործիքային միջոցների, նմուշների, սեղմիչ հարմարանքների, կալակների, լիսեռիկների, արտապարուրակիչների, ամրանների, կարգավորման մեխանիզմների, փորձարկման սարքավորումների, այլ սարքավորումների և դրանց բաղադրիչների հավաքակազմը, որոնք հատուկ մշակված կամ ձևափոխված են այնպես, որպեսզի «մշակման» ենթարկվեն «արտադրության» մեկ կամ մի քանի փուլերում:
«Production facilities» (7 9) - «Արտադրական կարողություններ» (7 9) - նշանակում է սարքավորում և դրա համար հատուկ մշակված ծրագրային ապահովումը` ներկառուցված «մշակման» տեղակայանքներում կամ «արտադրության» մեկ կամ մի քանի փուլերում:
«Program» (2 6) - «Ծրագիր» (2 6) նշանակում է հրամանների հաջորդականություն` որևէ գործընթաց իրականացնելու համար, որը կարելի է փոխակերպել համակարգչի կողմից կատարելի ձևի:
«Pulse compression» (6) - «Իմպուլսի սեղմում» (6) նշանակում է երկար տևողությամբ ռադարային ազդանշանի իմպուլսի գաղտնագրում և փոխակերպում ավելի կարճ տևողության` պահպանելով իմպուլսի բարձր էներգետիկ առավելությունները:
«Pulse duration» (6) - «Իմպուլսի տևողություն» (6) - «Լազերի» իմպուլսի տևողությունը, նշանակում է առանձին իմպուլսի ամբողջական տևողության կեսերի և սկզբնական կետի ու պոչակետի միջև տևողությունները:
«Pulsed laser» (6) - «Պուլսային լազեր» (6) նշանակում է «լազեր» «պուլսային տևողությամբ», որը հավասար է կամ պակաս է 0.25 վայրկյանից:
«Quantum cryptography» (5) - «Քվանտային ծածկագրումը» (5) նշանակում է տեխնոլոգիաների մի ամբողջ խումբ «ծածկագրման» ընդհանուր բանալի ստեղծելու համար, որը ստացվում է որևէ ֆիզիկական համակարգի քվանտային մեխանիկական հատկությունների չափման միջոցով (ներառյալ այն ֆիզիկական հատկությունները, որոնք բացառապես կառավարվում են քվանտային օպտիկայի, քվանտային դաշտային տեսության կամ քվանտային էլեկտրադինամիկայի միջոցով):
«Radar frequency agility» (6) - «Ռադարի հաճախականության ուժգնություն» (6) նշանակում է ցանկացած տեխնիկա, որը կեղծ պատահական հերթականությամբ փոխում է պուլսային ռադարի փոխանցիչի կրող հաճախականությունը կամ զարկերի շարքերի միջև տևողությունը` այն չափով, որը հավասար է կամ ավելի մեծ է քան պուլսային դիապազոնի երկարությունը:
«Radar spread spectrum» (6) - «Ռադարի տարածման սպեկտր» (6) նշանակում է ցանկացած մոդուլացիոն տեխնիկա` հարաբերականորեն նեղ դիապազոնով հաճախականություն ունեցող մի ազդանշանից ծագած էներգիան տարածելու համար, ավելի լայն դիապազոն ունեցող հաճախականություններով, օգտագործելով պատահական կամ կեղծ-պատահական կոդավորում:
«Radiant sensitivity» (6) «Ճառագայթող զգայունություն» (mA/W) = 0,807 x (ալիքի երկարությունը նմ-ով) x Քվանտային Արդյունավետություն (QE).
Տեխնիկական ծանոթագրություն:
Քվանտային արդյունավետությունը սովորաբար արտահայտվում է որպես տոկոս, սակայն, այս բանաձևի նպատակների համար քվանտային արդյունավետությունը արտահայտվում է որպես մեկից պակաս տասնորդական, օրինակ 78% - 0,78:
«Real-time bandwidth» (3) - «Իրական ժամանակում հաճախականությունների տիրույթը» (3) «ազդանշանի վերլուծիչների» համար դա ազդանշանի հաճախականությունների առավել լայն ընդգրկույթն է, որի համար վերլուծիչը կարող է անդադար փոխակերպել ժամանակային տիրույթի տվյալները` հաճախականության տիրույթի տվյալների, օգտագործելով Ֆուրիեի կամ այլ դիսկրետ ժամանակային փոխակերպումը, որը մշակում է յուրաքանչյուր մտնող ժամանակային կետ` առանց չափագրված ամպլիտուդան կրճատելու ավելի քան 3 դբ իրական ազդանշանային ամպլիտուդից ցածր, ինչն առաջանում է ընդհատումների կամ պատուհանների էֆեկտի պատճառով, փոխարկվող տվյալները դուրս տալու կամ ցուցադրելու ընթացքում:
«Real time processing» (6) - «Իրական ժամանակում կատարվող մշակում» (6) - նշանակում է համակարգչային համակարգով տվյալների մշակում, որն ապահովում է երաշխավորված ժամանակի ընթացքում սպասարկման անհրաժեշտ մակարդակը որպես առկա ռեսուրսների գործառույթ` անկախ ծանրաբեռնվածության աստիճանից` համակարգը արտաքին իրադարձության ազդեցությամբ խթանելու դեպքում:
«Repeatability» (7) - «Կրկնվողականություն» (7) նշանակում է միևնույն փոփոխականի կրկնվող չափումների միջև համաձայնության մոտիկությունը, երբ պայմանների փոփոխություն կամ չգործելու հատվածներ են պատահում չափումների միջև (Հղում` IEEE STD 528-2001 (մեկ սիգմա ստանդարտ սխալանք)):
«Required» (GTN 5 6 7 9) - «Պարտադիր տեխնոլոգիա» (ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրություն 5 6 7 9) - վերաբերում է «տեխնոլոգիայի» միայն այն մասին, որը թույլ է տալիս հասնել բնութագրերի կամ գործառույթների վերահսկվող մակարդակներին, բնութագրերին կամ ֆունկցիաներին: Նման «պարտադիր» «տեխնոլոգիան» կարող է օգտագործվել տարբեր ապրանքների համար:
«Resolution» (2) - «Ռեզոլյուցիա» (2) - չափող սարքի կամ թվային գործիքի ցուցմունքների ամենափոքր աճը. թվային սարքերում` փոքրագույն նշանակալի բիտը (աղբյուրը` ANSI B-89.1.12):
«Riot control agent» (1) «Խռովությունների զսպման ռեակտիվներ» (1) նշանակում է նյութեր, որոնք խռովությունների զսպման նպատակով կիրառման համապատասխան պայմաններում կարող են մարդու մոտ շատ արագ ֆիզիկական բորբոքումներ կամ անգործունակություն առաջացնել, ինչը վերանում է կարճ ժամանակի ընթացքում այդ միջոցների ներգործությունը դադարեցնելուց հետո:
Տեխնիկական ծանոթագրություն.
Արցունքաբեր գազերը պատկանում են «Խռովությունների զսպման ռեակտիվների» ենթախմբին:
«Robot» (2 8) - «Ռոբոտ» (2 8) նշանակում է մանիպուլյացիոն մեխանիզմ, որը կարող է աշխատել շարունակական ընթացքով կամ հրաման առ հրաման եղանակով, կարող է օգտագործել տվիչներ, և ունի բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Բազմաֆունկցիոնալ է;
b. Կարող է տեղադրել կամ ուղղորդել նյութեր, մասեր, գործիքներ կամ հատուկ սարքեր եռատարածաչափ տարածքում տարբեր շարժումներ կատարելու միջոցով;
c. Կազմված է երեք կամ ավելի թվով կամ բաց ցիկլով աշխատող սարքերից, որոնք կարող են ներառել քայլող շարժիչներ, և
d. Ունի «օգտատիրոջ համար հասանելի ծրագրելիություն» սովորեցնելու/հետադարձ կրկնելու մեթոդով կամ էլեկտրոնային համակարգչի միջոցով, որը կարող է լինել ծրագրելի տրամաբանական վերահսկիչ, այսինքն առանց մեխանիկական միջամտության:
Հ.Ծ. Վերոհիշյալ սահմանումը չի ներառում հետևյալ սարքերը.
1. Մանիպուլյացիոն մեխանիզմները, որոնք վերահսկվում են միայն ձեռքով կամ տելեօպերատորի միջամտությամբ;
2. Ֆիքսված հերթականությամբ քայլեր կատարող մանիպուլյացիոն մեխանիզմները, որոնք ավտոմատ շարժվող սարքեր են, և գործում են համաձայն մեխանիկական եղանակով ֆիքսված ծրագրային շարժումներով: Ծրագիրը մեխանիկորեն սահմանափակված է ֆիքսված ընդհատումներով, գործիքային վերջույթներով կամ կիբերնետիկ անտրոպոմորֆ մեքենայական համակարգերով (CAMS, cybernetic anthropomorphous machine system): Շարժումների հերթականությունը և դրանց կատարման ընթացքների կամ անկյունների ընտրությունը փոփոխական կամ փոխարինելի չէ մեխանիկական, էլեկտրոնային կամ էլեկտրական եղանակներով:
3. Մեխանիկորեն վերահսկվող փոփոխական հերթականությամբ շարժվող մանիպուլյացիոն մեխանիզմներից, որոնք ավտոմատ շարժվող մեխանիզմներ են, որոնք գործում են ըստ մեխանիկորեն ֆիքսված ծրագրված շարժումների: Ծրագիրը մեխանիկորեն սահմանափակվում է ֆիքսված բայց ղեկավարելի ընդհատումներով, գործիքային վերջույթներով կամ կիբերնետիկ անտրոպոմորֆ մեքենայական համակարգերով (CAMS, cybernetic anthropomorphous machine system): Շարժումների հերթականությունը և դրանց կատարման ընթացքների կամ անկյունների ընտրությունը փոփոխական կամ փոխարինելի չէ մեխանիկական, էլեկտրոնային կամ էլեկտրական եղանակներով: Ծրագրային հերթականությունների տարբերակները կամ փոփոխությունները (օրինակ, գործիքային վերջույթների կամ փոխանակումների կամ կիբերնետիկ անտրոպոմորֆ մեքենայական համակարգերի) մեկ կամ ավելի շարժման առանցքներով միայն մեխանիկական գործողությունների միջոցով:
4. Առանց սերվո համակարգի փոփոխական հերթականություններով մանիպուլյացիոն մեխանիզմներ, որոնք ավտոմատ շարժվող սարքեր են, և գործում են ավտոմատ ֆիքսված ծրագրված շարժումներով: Ծրագիրը փոփոխական է, բայց հերթականությունը ընթանում է միայն բինար ազդանշաններով, որոնք գալիս են մեխանիկորեն ֆիքսված էլեկտրական բինար սարքերով կամ ղեկավարելի ընդհատումներով:
5. Դարսակային-ամբարձիչներ, որոնք բնորոշվում են որպես Կարտեզյան կոորդինատներով մանիպուլյատորային համակարգեր` արտադրված որպես պահեստային դարակներով ուղղահայաց պահոցի ինտեգրալային մաս և նախագծված այդ դարակների պարունակությանը հասնելու, դրանք դատարկելու կամ նորից լցնելու ծրագրով:
«Rotary atomisation» (1) «Կենտրոնախույս ուժերով փոշիացում» (1) - հալված մետաղի հոսքի կամ գուռում գտնվող հալված մետաղի փոշիացումը` 500 մկմ կամ ավելի փոքր տրամագծով մասնիկների,` կենտրոնախույս ուժերի գործադրման միջոցով:
«Roving» (1) - «Հաստաթել» (1) մոտավորապես զուգահեռ դիրքով դասավորված «միաթելքերի» (սովորաբար 12-120) խուրձ:
Հ.Ծ. «Փունջը» միաթելքերի փունջ է (սովորաբար 200-ից ավելի), դասավորված միմյանց նկատմամբ մոտավորապես զուգահեռ դիրքով:
«Run-out» (2) - «Դիֆուզոր» (2) (շառավղային զարկով պտույտ) նշանակում է շառավղային փոխարինում հիմնական սռնու մեկ պտույտի ժամանակ` սռնու առանցքին ուղղահայաց հարթության կետում, արտաքին կամ ներքին փորձարկման ենթակա պտտվող մակերեսների վրա (Հղում ISO 230/1 1986, պարբերություն 5.61):
«Scale factor» (gyro or accelerometer) (7) «Մասշտաբային գործակից» (գիրո կամ աքսելերոմետր) (7) - նշանակում է չափման ենթակա ելքային ազդանշանի և մուտքային ազդանշանի փոփոխությունների հարաբերակցությունը: Մասշտաբային գործակիցը սովորաբար գնահատվում է որպես ուղիղ գծի թեքություն, որը կարող է կառուցվել մուտքի-ելքի տվյալների փոքրագույն քառակուսիների չափման մեթոդով, մուտքի տվյալները ցիկլաբար փոփոխելով մուտքի դիապազոնի վրա:
«Signal analysers» (3) - «Ազդանշանի վերլուծիչներ» (3) նշանակում է սարք, որը կարող է չափել և ցուցադրել բազմահաճախական ազդանշանի միահաճախական բաղադրիչների հիմնական առանձնահատկությունները:
«Settling time» (3) - «Իրականացման ժամանակ» (3) նշանակում է այն ժամանակը, որը պահանջվում է որպեսզի արդյունքը ստացվի վերջնական արժեքի ստացման կես բիտի ընթացքում, երբ անցում է կատարվում փոխարկիչի ցանկացած երկու մակարդակների միջև:
«Signal processing» (3 4 5 6) - «Ազդանշանի մշակում» (3 4 5 6) - արտաքին տեղեկատվություն պարունակող ազդանշանների մշակում այնպիսի ալգորիթմների միջոցով, ինչպիսիք են. սեղմումը/կոմպրեսիան ժամանակի մեջ, ֆիլտրումը, էքստրակցիան, գնահատումը, հարաբերակցումը, փաթաթումը կամ փոխակերպումը մի տիրույթից մյուսին (օրինակ` Ֆուրիեի արագ փոխակերպումը կամ Վոլշի փոխակերպումը):
«Software» (GSN All) - «Ծրագրային ապահովում» (բոլորը) - ցանկացած տեսակի կրիչի վրա գրանցված մեկ կամ ավելի «ծրագրերի» կամ «միկրոծրագրերի» հավաքակազմ:
Հ.Ծ. «Միկրոծրագիր» նշանակում է հատուկ հիշողության մեջ պարունակվող տարրական հրամանների հաջորդականություն, որոնց կատարումը սկսվում է հրամանների ռեգիստրում հրամանը մուտքագրելու միջոցով:
«Source code» (or source language) (6 7 9) - «Ելակետային կոդ» (կամ ելակետային լեզու) (6 7 9) մեկ կամ ավելի գործընթացների ամենահարմար արտահայտությունը, որոնք ծրագրավորող համակարգի միջոցով կարող են փոխակերպվել սարքավորման կողմից կիրառելի ձևի («օբյեկտային կոդի» (կամ օբյեկտային լեզվի)):
«Spacecraft» (9) - «Տիեզերագնացական սարք» (9) - ակտիվ և պասիվ արբանյակներ և զոնդեր:
«Spacecraft bus» (9) «Տիեզերագնացական սարքի տեխնիկական հենքը» (9) նշանակում է այն սարքավորումը, որը սպասարկում է «Տիեզերագնացական սարքի» ենթակառուցվածքին և տեղ է ապահովում «Տիեզերագնացական սարքի տեխնիկական բեռների» համար:
«Spacecraft payload» (9) «Տիեզերագնացական սարքի տեխնիկական բեռներ» (9) նշանակում է սարքավորում, որը կապված է «Տիեզերագնացական սարքի տեխնիկական հենքի և հետ, և նախագծված է տիեզերքում որևէ առաքելություն կատարելու համար (օրինակ, հաղորդակցման, դիտարկման, գիտական հետազոտության):
«Space-qualified» (3 6 7) - «Տիեզերքում կիրառելի» (3 6 7) - սարքավորումներ, որոնք նախագծվել, պատրաստվել և անցել են էլեկտրական ու մեխանիկական հատուկ պահանջների կամ գործելու պայմանների համար սահմանված պահանջների հետ համապատասխանության փորձարկումը` `Երկրագնդի մակերևույթից 100 կմ կամ ավելի մեծ բարձրությունների վրա գործող արբանյակների կամ բարձր թռչող սարքերի արձակման և ծավալման ժամանակ օգտագործվելու նպատակով.
Հ.Ծ. Փորձարկման միջոցով որևէ սարքի որակավորում տալը չի նշանակում, որ նույն ապրանքային կարգին կամ սերիական ձևանմուշին պատկանող այլ ապրանքատեսակներ նույնպես կարող են որակավորվել «Տիեզերքում կիրառելի», եթե անհատապես չեն ենթարկվել փորձարկման:
«Special fissile material» (0) - «Հատուկ տրոհվող/ճեղքվող նյութ» (0) - նշանակում է պլուտոնիում -239, ուրան -233, «235 կամ 233 իզոտոպերով հարստացված ուրան» և վերը նշվածներից պարունակող ցանկացած այլ նյութ:
«Specific modulus» (0 1 9) - «Հատկորոշ մոդուլ» (0 1 9) դա Յունգի մոդուլն է` արտահայտված պասկալներով, հավասար N/մ2 բաժանած հատկորոշ քաշի վրա N/մ3-ի մեջ, չափված (296 + 2) K ((23 + 2)oC) ջերմաստիճանի և (50 + 5)% հարաբերական խոնավության պայմաններում:
«Specific tensile strength» (0 1 9) - «Խզման տեսակարար ամրություն» (0 1 9) ձգման դեպքում խզման ամրությունն է` արտահայտված պասկալներով, հավասար N/մ2 բաժանած հատկորոշ քաշի վրա N/մ3-ի մեջ, չափված (296 + 2) K ((23 + 2)oC) ջերմաստիճանի և (50 + 5)% հարաբերական խոնավության պայմաններում:
«Spinning mass gyros» (7) «Պտտվող զանգվածային գիրոսկոպներ» (7) նշանակում է գիրոսկոպներ, որոնք օգտագործում են շարունակաբար պտտվող զանգվածը` անկյունային շարժումը չափելու համար:
«Splat Quenching» (1) - «Սառեցում փոշիացման միջոցով» (1) նշանակում է հալած մետաղի «արագ կարծրացման» գործընթաց` ուղղված սառած ձուլակտորի վրա, որից փաթիլանման արտադրանք է ստացվում:
Հ.Ծ. «արագ կարծրացում» - հալած նյութի կարծրացում 1 000 K/վ-ից ավելի բարձր սառեցման պայմաններում:
«Spread spectrum» (5) - «Տարածման սպեկտր» (5) նշանակում է մի տեխնիկա, որով էներգիան հարաբերականորեն նեղ դիապազոնի հաղորդակցման կապուղիով տարածվում է էներգիայի մի ավելի լայն սպեկտրի վրա:
«Spread spectrum» radar (6) - «Տարածվող սպեկտրով» ռադար (6) և տես` «Radar spread spectrum»/ «Ռադարի սպեկտրի լայնացում»:
«Stability» (7) - «Կայունություն» (7) - որոշակի պարամետրի ստանդարտ սխալանքը (1 սիգմա) դրա` ստանդարտ ջերմաստիճանային պայմաններում որոշված չափաբերված նշանակությունից: Արտահայտվում է որպես ժամանակի ֆունկցիա:
«States (not) Party to the Chemical Weapon Convention» (1) - «Պետություններ, որոնք անդամ չեն Քիմիական զենքերի կոնվենցիային» (1) դրանք այն պետություններն են, որոնք չեն վավերացրել Քիմիական զենքերի արգելման, չզարգացման և չօգտագործման կոնվենցիան: (Տես` www.opcw.org):
«Substrate» (3) - «Միջադիր» (3) - հիմնական նյութի շերտերի փոխկապակցված կամ առանց փոխկապակցման կառուցվածք, որի վրա կամ որի մեջ կարող են տեղադրվել «դիսկրետ/առանձին բաղադրիչներ» կամ ինտեգրված սխեմաներ, կամ երկուսը միասին:
Հ.Ծ. 1. «Դիսկրետ բաղադրիչը» առանձին փաթեթավորված «սխեմայի տարր» է, որն ունի միացման իր առանձին ելուստները:
Հ.Ծ. 2. «Սխեմայի տարր» էլեկտրոնային սխեմայի առանձին ակտիվ կամ պասիվ մաս, ինչպես օրինակ մեկ դիոդը, մեկ տրանզիստորը, մեկ ռեզիստորը, մեկ կոնդենսատորը և այլն:
«Substrate blanks» (3 6) «Սուբստրատային նախաշինվածքներ» (3 6) - համաձույլ զանգվածներ, որոնց չափերը բավարարում են այնպիսի օպտիկական տարրերի պատրաստման համար, ինչպիսիք են հայելիները կամ օպտիկական թափանցիկ պատուհանները:
«Sub-unit of toxin» (1) - «Տոքսինի բաղադրիչ մաս» (1) - ամբողջական «տոքսինի»` կառուցվածքայնորեն և ֆունկցիոնալ կերպով առանձնացված բաղադրիչ:
«Superalloys» (2 9) - «Գերհամաձուլվածքներ» (2 9) - նիկելի, կոբալտի կամ երկաթի հիմքով համաձուլվածքներ, որոնց ամրությունը ավելի մեծ է քան 922K (649oC) ջերմաստիճանում և աշխատանքի ու շրջակա միջավայրի լարված պայմաններում գերազանցում է AISI 300 սերիայի ցանկացած համաձուլվածքի ամրությանը:
«Superconductive» (1 3 5 6 8) - «Գերհաղորդական» (1 3 5 6 8) - նշանակում է նյութեր (օրինակ` մետաղներ, համաձուլվածքներ կամ միացություններ), որոնք կարող են լիովին կորցնել էլեկտրական դիմադրողականությունը, ունենալ անսահման բարձր էլեկտրահաղորդականություն և իրենց միջով անցկացնել մեծ էլեկտրական հոսանքներ` առանց ջոուլյան տաքացման:
Հ.Ծ. Նյութի «գերհաղորդական» վիճակը անհատականորեն բնութագրվում է «կրիտիկական ջերմաստիճանով», կրիտիկական մագնիսական դաշտով, (որը ջերմաստիճանային ֆունկցիա է), և հոսանքի կրիտիկական խտությամբ, որը մագնիսական դաշտի և ջերմաստիճանի ֆունկցիան է:
«Super High Power Laser» («SHPL») (6) - «Գերբարձր հզորության լազեր» (6) - նշանակում է «լազեր», որն ընդունակ է (ընդհանուր կամ մասնակիորեն) ճառագայթել 1կջ-ից ավելի էներգիա 50 միլիվայրկյանի ընթացքում, կամ որն ունի միջին կամ ավելի քան 20 կՎտ մշտական հզորություն:
«Superplastic forming» (1 2) - «Գերպլաստիկ ձևավորում» (1 2) - դեֆորմացման պրոցես` այնպիսի մետաղների տաքացման միջոցով, որոնք սենյակային ջերմաստիճանի պայմաններում կատարվող ամրության սովորական փորձարկումների ժամանակ խզման կետում բնութագրվում են ձգման գործակցի ցածր նշանակություններով (20%-ից պակաս): Մետաղների տաքացման միջոցով գերպլաստիկ ձևավորման պրոցեսը նպատակաուղղված է այնպիսի երկարությունների հասնելու համար, որոնք առնվազն երկու անգամ գերազանցում են վերոհիշյալ նշանակությունները:
«Symmetric algorithm» (5) - «Սիմետրիկ ալգորիթմ» (5) նշանակում է ծածկագրային ալգորիթմ, որն օգտագործում է մեկ ինքնուրույն բանալի` երկուստեք ծածկագրման և վերծանման համար:
Հ.Ծ. «Սիմետրիկ ալգորիթմերի» տարածված օգտագործում է տվյալների գաղտնիությունը:
«Systolic array computer» (4) - «Սիստոլիկ մատրիցայով համակարգիչ» (4) - համակարգիչ, որում տվյալների հոսքը և դրանց փոխակերպումները կարող են դինամիկ կերպով հսկվել օգտագործողի տրամաբանական սխեմայի մակարդակի վրա:
«Tape» (1) - «Ժապավեն» (1) - նյութ, որը բաղկացած է իրար հերթագայող կամ միակողմանի ուղղորդված «միաթելքերից», «փնջերից», «հաստաթելերից», «ճոպաններից», կամ «մանվածքներից» և այլն, որոնք նախապես ներծծված են խեժով:
Հ.Ծ. «Փունջը» միաթելքերի փունջ է (սովորաբար 200-ից ավելի), դասավորված միմյանց նկատմամբ մոտավորապես զուգահեռ դիրքով:
«Technology» (GTN NTN All) - «Տեխնոլոգիա» (Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրություն, ամբողջ ցանկը) - հատուկ տեղեկությունների ամբողջություն, որը պահանջվում է սարքավորման «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար: Տեղեկությունը կարող է ստանալ «տեխնիկական տվյալների» կամ «տեխնիկական օգնության» ձև:
Հ.Ծ. 1. «Տեխնիկական օգնությունը» կարող է ստանալ այնպիսի ձևեր, ինչպես. հրահանգները, հմտությունները, ուսուցումը, աշխատանքային իմացությունը և խորհրդատվական ծառայությունները և կարող է ներառել «տեխնիկական տվյալներ»:
Հ.Ծ.2. «Տեխնիկական տվյալները» կարող են այնպիսի ձևեր ստանալ, ինչպես գծագրերը, պլանները, գծապատկերները, մոդելները, բանաձևերը, աղյուսակները, տեխնիկական նախագծերը և բնորոշող փաստաթղթերը / ինժեներական առանձնահատկությունները, օգտատերերի համար նախատեսված ձեռնարկները և հրահանգները` գրված կամ գրանցված տարբեր տեսակի կրիչների վրա, ինչպես օրինակ մագնիսական ժապավենների կամ սկավառակների կամ միայն ընթերցման համար մատչելի հիշողության մեջ:
«Three dimensional integrated circuit» (3) «Եռատարածաչափ ինտեգրալային սխեմա/շղթա» նշանակում է կիսահաղորդիչ ձևանմուշների հավաքածու կամ միմյանց հետ փոխկապակցված ակտիվ սարքերի շերտեր, և կիսահաղորդիչի միջով փոխադարձ կապված սարքի հետ` լրիվ գետնանցումով/(պլանկա-շիֆրատորով), միջադիրով, ձևանմուշով կամ սարքերի շերտերով: Գետնանցումը/(պլանկա-շիֆրատորը) միջերես է, որն իրականացնում է էլեկտրական կապերը:
«Tilting spindle» (2) - «Թեքվող իլ» (2) - գործիքը պահող իլը, որը մշակման ընթացքում փոխում է իր հիմնական առանցքի անկյունային դիրքը` մյուս առանցքների նկատմամբ:
«Time constant» (6) - «Ժամանակի հաստատուն» (6) - այն ժամանակը, որը պահանջվում է, որպեսզի հոսանքի ավելացման համար լուսային ազդակը հասնի սահմանային արժեքի 1-1/e անգամ արժեքին (այսինքն վերջնական արժեքի 63%-ին):
«Tip shroud» (9) «Ծայրածածկադիր» (9) նշանակում է մշտական օղակային կոմպոնենտ (ամբողջական կարծր կամ սեգմենտային) հագցված/տեղադրված/քսված շարժիչի տուրբինի կաղապարի ներքին մակերեսի վրա կամ տուրբինի շեղբի արտաքին գլխիկի վրա, որն առաջին հերթին ապահովում է գազային փականը` անշարժ և պտտվող կոմպոնենտների միջև:
«Total control of flight» (7) - «Թռիչքի ընդհանուր կառավարում» (7) - նշանակում է «թռչող սարքի» փոփոխական պարամետրերի և դրա թռիչքի հետագծի ավտոմատ կառավարում` առաջադրված խնդրի կատարման նպատակով, իրական ժամանակում արձագանքելով առաջադրանքների, վտանգների կամ այլ «թռչող սարքի» վերաբերյալ տվյալների փոփոխություններին:
«Total digital transfer rate» (5) - «Թվային փոխանցման ընդհանուր արագություն» (5) - նշանակում է այն բիտերի քանակը, ներառյալ գծային կոդավորումը, վերադիր քանակները` ժամանակի մեկ միավորի համար, որոնք անցնում են համապատասխան սարքավորումների միջև թվային փոխանցման համակարգում:
Հ.Ծ. Տես նաև «թվային փոխանցման արագություն»:
«Tow» (1) - «Խծուծ» (1) մի փունջ/խուրձ սովորաբար մոտավորապես զուգահեռ դասավորված «մանրաթելերից»:
«Toxins» (1 2) - «Տոքսիններ» - (1 2) նշանակում է կանխամտածված կերպով մեկուսացված նյութերի կամ խառնուրդների ձև ունեցող տոքսիններ,` անկախ արտադրության եղանակից, ի տարբերություն այն տոքսինների, որոնք, որպես աղտոտող նյութեր, առկա են օրինակ` ախտածին նմուշներում, հատիկային մշակաբույսերում, սննդամթերքներում կամ «միկրոօրգանիզմների» սերմնային հիմնապաշարներում:
«Transfer laser» (6) - «Անցումային լազեր» (6) - «լազեր», որում գեներացիայի միջավայրը հարուցվում է չգրգռված ատոմի կամ մոլեկուլի հետ գրգռված ատոմի կամ մոլեկուլի բախումների ժամանակ էներգիայի փոխանցման միջոցով:
«Tunable» (6) - «Վերակազմակերպելի» (6) - «լազերի» հատկություն, որը հնարավորություն է տալիս շարունակական ճառագայթում առաջացնել մի քանի «լազերային» անցումների ընդգրկույթի բոլոր ալիքների երկարությամբ: Որոշակի գծի ընտրությամբ «լազերը» առաջացնում է դիսկրետ երկարության ալիքային ճառագայթում` մեկ «լազերային» անցումի սահմաններում և չի համարվում «վերակազմակերպելի»:
«Unmanned Aerial Vehicle» («UAV») (9) - «Անօդաչու թռչող սարք» (9) նշանակում է ցանկացած օդային փոխադրամիջոց, որը կարող է թռիչք սկսել և թռիչք կատարել` առանց` վերահսկվող թռիչքի ժամանակ և օդային նավարկման ընթացքում, իր վրա մարդու ներկայության:
«Uranium enriched in the isotopes 235 or 233» (0) - «Ուրան հարստացված 235 կամ 233 իզոտոպներով» (0) - ուրան, որը պարունակում է 235 կամ 233 իզոտոպներ կամ երկուսն էլ, միասին` այնպիսի քանակությամբ, որպեսզի նշված երկու իզոտոպների գումարի հարաբերակցությունը 238 իզոտոպին գերազանցի բնական ուրանի մեջ 235 իզոտոպի հարաբերակցությանը 238 իզոտոպին (0.71% իզոտոպային հարաբերակցություն):
«Use» (GTN NTN All) - «Կիրառում» (Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրություն, բոլոր կատեգորիաները) - շահագործում, մոնտաժային աշխատանքներ (ներառյալ տեղադրումը), տեխնիկական սպասարկում, վերանորոգում, կապիտալ վերանորոգում, վերականգնում:
«User-accessible programmability» (6) - «Օգտագործողին մատչելի ծրագրավորելիություն» (6) - այնպիսի սարքավորում, որն օգտագործողին/օգտատիրոջը հնարավորություն է տալիս ներդնել և փոփոխել կամ փոխարինել «ծրագրերը» այլ միջոցներով, ինչպիսիք են.
a. Միացումների կամ բաշխումների ֆիզիկական փոփոխությունը, կամ
b. Գործառույթների նկատմամբ հսկողության սահմանումը, ներառյալ մուտքագրվող պարամետրերի հսկողությունը:
«Unidirectional positioning repeatability» (2) «Միակողմանի դիրքավորման կրկնվողականություն» (2) նշանակում է առանձին մեքենաշինական գործիքի առանցքի R և R -ից ավելի փոքր արժեքներ (առաջ ու հետ), ինչպես սահմանված է ISO 230-2:2014-ի 3.21 կետով կամ դրա ազգային համարժեքով:
«Vaccine» (1) - «Պատվաստիչ» (1) դեղագործական արտադրության բժշկական ապրանք, որն ունի արտոնագիր, շուկայական կամ կլինիկական փորձարկման հավաստագիր, տրված է օգտագործող կամ արտադրող երկրի կանոնակարգող իշխանությունների կողմից, և կոչված է ուժեղացնելու մարդու կամ կենդանիների իմունոլոգիական արձագանքը` պատվաստվածների մոտ հիվանդությունը կանխելու համար:
«Vacuum Atomisation» (1) - «Վակուումային ատոմիզացիա» (1) նշանակում է մի գործընթաց, որով հալած մետաղի շիթը վերածվում է ընդհուպ մինչև 500 միկրոմետր կամ ավելի փոքր կաթիլների` վակուումի մեջ գազի արագ ներարկման միջոցով:
«Variable geometry airfoils» (7) - «Փոփոխական երկրաչափությամբ պրոֆիլներ» (7) նշանակում է պոչային մասի այն տարրերը կամ հատվածները կամ օդանավի քթի դիրքը ուղղորդող մասերը կամ հատվածները, որոնց դիրքը կարող է վերահսկվել թռիչքի ընթացքում:
«Yarn» (1) - «Մանվածք» (1) - ոլորված «փնջերի» խուրձ.
Հ.Ծ. «Փունջ» նշանակում է զուգահեռ դասավորված «միաթելքերի» խուրձ (սովորաբար 200-ից ավելի):
ՀԱՎԵԼՎԱԾ I (ՄԱՍ II - Կատեգորիա 0)
ԿԱՏԵԳՈՐԻԱ 0 - ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ, ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
0A Համակարգեր, սարքավորումներ և բաղադրամասեր
0A001 «Միջուկային ռեակտորները» և դրանց համար հատուկ նախագծված կամ պատրաստված սարքավորումները և բաղադրամասերը, ինչպիսիք են.
a. «Միջուկային ռեակտորները»;
b. Մետաղական իրանները կամ դրանց գործարանային արտադրության հիմնական մասերը, ներառյալ ռեակտորի ճնշումային իրանի համար նախատեսված ռեակտորի իրանի գլխիկը, որը հատուկ նախագծված է կամ պատրաստված իր մեջ «միջուկային ռեակտորի» ակտիվ գոտին տեղադրելու համար և ընդունակ է դիմանալու կոնտուրի ճնշմանը:
c. Մանիպուլյատորային սարքավորումը` հատուկ նախագծված կամ պատրաստված, «միջուկային ռեակտորը» վառելիքով լիցքավորելու կամ դրանից վառելիքը դուրս հանելու համար;
d. Կառավարման ձողերը, որոնք հատուկ նախագծված կամ պատրաստված են «միջուկային ռեակտորում» ռեակցիայի արագությունը կառավարելու համար, դրանց համապատասխան հենքային և կախովի կոնստրուկցիաները, կառավարման ձողերի շարժաբեր մեխանիզմները և կառավարման ձողերի ուղղորդման խողովակները;
e. Բարձր ճնշման ռեակտորային խողովակները` հատուկ նախագծված կամ պատրաստված, «միջուկային ռեակտորում» երկուստեք` վառելիքային տարրերը և առաջին կոնտուրի ջերմակիրը շրջանառելու համար:
f. Ցիրկոնիումի մետաղական խողովակները կամ ցիրկոնիումի համաձուլվածքներից պատրաստված խողովակները (խողովակների հավաքվածքները), որոնք հատուկ նախագծված են կամ պատրաստված` «միջուկային ռեակտորներում» որպես վառելիքի մեկուսիչ օգտագործվելու համար, և առկա են 10 կգ գերազանցող քանակություններով;
Հ.Ծ. Ցիրկոնիումի ճնշումային խողովակների համար տես` 0A001.e. կետը; կարգավորող գլանների ուղղորդող խողովակների համար տես` 0A001.h. կետը:
g. Ջերմակլանիչ կամ ջերմաշրջանառող պոմպերը` հատուկ նախագծված կամ պատրաստված, «միջուկային ռեակտորների» առաջին կոնտուրի ջերմակրի շրջանառության համար:
h. «Միջուկային ռեակտորի ներքին մասերը»` հատուկ նախագծված կամ պատրաստված, «միջուկային ռեակտորում» օգտագործվելու համար, ներառյալ ակտիվ գոտու հենքային սյուները, խողովակները, կարգավորող գլանների ուղղորդող խողովակները, ջերմային էկրանները, միջնապատերը, ակտիվ գոտու խողովակային վանդակները, դիֆուզորի թիթեղները:
Տեխնիկական ծանոթագրություն.
0A001.h. կետում «միջուկային ռեակտորի ներքին մասերը» նշանակում են ռեակտորի իրանի ներսում գտնվող ցանկացած հիմնական կառուցվածքները, որոնք կատարում են մեկ կամ ավելի այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են ակտիվ գոտու հենարանը, վառելիքի կենտրոնադրման պահպանումը, առաջնային ջերմակրի շրջանառության ուղղորդումը, ռեակտորի իրանի համար հակաճառագայթային պաշտպանության թաղանթների և ակտիվ գոտում գտնվող սարքավորումների կառավարման ուղղորդումը:
i. Ջերմափոխանակիչները, ինչպես օրինակ`
1. Շոգու գեներատորները, որոնք հատուկ նախագծված են կամ պատրաստված «միջուկային ռեակտորի» առաջնային կոնտուրում կամ միջանկյալ ջերմաշրջանառության շղթայում օգտագործվելու համար:
2. Այլ ջերմաշրջանառու միջոցները, որոնք հատուկ նախագծված են կամ պատրաստված «միջուկային ռեակտորի» առաջնային կոնտուրում օգտագործվելու համար;
Ծանոթագրություն. 0A001.i. կետը չի վերահսկում ռեակտորի օժանդակ համակարգերի ջերմափոխանակիչ հանգույցները, օրինակ` արտակարգ կամ պահեստային հովացնող համակարգը կամ քայքայման արդյունքում արտազատվող ջերմության զովացման համակարգը:
j. «Միջուկային ռեակտորի» ակտիվ գոտում նեյտրոնային հոսքի մակարդակը որոշելու համար հատուկ նախագծված կամ պատրաստված նեյտրոնային դետեկտորները:
k. «Արտաքին ջերմային վահանները», որոնք հատուկ նախագծված կամ պատրաստված են «միջուկային ռեակտորի» մեջ օգտագործվելու համար` ջերմային կորուստը իջեցնելու, ինչպես նաև միջուկային ռեակտորի պաշտպանական պատյանը պահպանելու համար:
Տեխնիկական ծանոթագրություն
0A001.k. կետում «արտաքին ջերմային վահաններ» նշանակում է խոշոր կառուցվածքներ, որոնք տեղադրված են ռեակտորի պատյանի վրա, որոնք կրճատում են ռեակտորի ջերմային կորուստը և իջեցնում են ջերմաստիճանը ռեակտորի պատյանի մեջ:
0B Փորձարկային, հսկիչ և արտադրական սարքավորումներ
0B001 Տեղակայանք` «բնական ուրանի», «աղքատացված ուրանի» կամ «հատուկ ճեղքվող նյութերի» իզոտոպերի բաժանման համար և այդ նպատակի համար հատուկ նախագծված կամ պատրաստված սարքավորումը և բաղադրամասերը, ինչպիսիք են.
a. Հատուկ նախագծված տեղակայանքներ` «բնական ուրանի», «աղքատացված ուրանի» կամ «հատուկ ճեղքվող նյութերի» իզոտոպերի բաժանման համար, ինչպիսիք են.
1. Գազային կենտրոնախուսիչներով բաժանման տեղակայանքները;
2. Գազադիֆուզիոն բաժանման տեղակայանքները;
3. Աերոդինամիկ բաժանման տեղակայանքները;
4. Քիմիական փոխանակությամբ բաժանման տեղակայանքները;
5. Իոնային փոխանակությամբ բաժանման տեղակայանքները;
6. Ատոմական գոլորշիների մեթոդով իզոտոպերի «լազերային» բաժանման տեղակայանքները (AVLIS);
7. Մոլեկուլային մեթոդով իզոտոպերի «լազերային» բաժանման տեղակայանքները (MLIS);
8. Պլազմային բաժանման տեղակայանքները;
9. Էլեկտրամագնիսական բաժանման տեղակայանքները:
b. Գազային կենտրոնախուսիչները, դրանց հավաքվածքները և բաղադրամասերը` հատուկ նախագծված կամ պատրաստված գազային կենտրոնախուսիչներում բաժանման պրոցեսի համար, ինչպիսիք են.
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում