040.1785.201211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1785-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
Տեխնիկական ծանոթագրություն
0B001.b կետում «ամրություն խտության նկատմամբ բարձր հարաբերակցությամբ նյութ» նշանակում է հետևյալներից որևէ մեկը.
1. Մարտենսիտային հնացող պողպատները, որոնց ամրության խզման առավելագույն սահմանը հավասար է 1,95 ԳՊա կամ ավելի բարձր;
2. Ալյումինի համաձուլվածքները, որոնց ամրության խզման առավելագույն սահմանը հավասար է 0,46 Գպա կամ ավելի բարձր, կամ
3. «Թելավոր կամ թելանման նյութերը», որոնց «հատկորոշ մոդուլի» նշանակությունը 3,18x10(6) մ-ից ավելի բարձր է, իսկ «հատկորոշ ամրության խզման» առավելագույն սահմանը` ավելի բարձր է քան 76,2x10(4) մ:
1. Գազային կենտրոնախուսիչները;
2. Ամբողջական ռոտորային հավաքվածքները;
3. Ռոտորային խողովակների գլանները, որոնց պատի հաստությունը 12 մմ է կամ դրանից պակաս, 75 մմ-ից մինչև 650 մմ տրամագծով, պատրաստված «ամրություն խտության նկատմամբ բարձր հարաբերակցությամբ նյութերից»;
4. Օղակները կամ սիլֆոնները, որոնց պատերի հաստությունը 3 մմ է, կամ դրանից պակաս, և 75 մմ-ից մինչև 650 մմ տրամագծով, որոնք նախատեսված են ռոտորային խողովակը կամ ռոտորային խողովակների հավաքվածքները տեղակայանելու համար և պատրաստված են «ամրություն խտության նկատմամբ բարձր հարաբերակցությամբ նյութերից»;
5. Կենտրոնախուսիչի ռոտորային խողովակի ներսում տեղադրվող միջնապատերը/դեֆլեկտորները` 75 մմ-ից մինչև 650 մմ տրամագծով, որոնք պատրաստված են «ամրություն խտության նկատմամբ բարձր հարաբերակցությամբ նյութերից»;
6. Վերին կամ ստորին կափարիչները` 75 մմ-ից մինչև 650 մմ տրամագծով, որոնք ճշգրտորեն համապատասխանում են ռոտորային խողովակի ծայրերի տրամագծերին և պատրաստված են «ամրություն խտության նկատմամբ բարձր հարաբերակցությամբ նյութերից»:
7. Մագնիսական կախոցներով առանցքակալները, որոնք կազմված են հետևյալից.
a. հավաքվածքներ կազմված օղակաձև մագնիսից` կախված լիցքաթափող միջավայր պարունակող պահունակում, որը պատրաստված է կամ պաշտպանված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից» և որն ունի մագնիս` միացված բևեռային ծայրապանակի կամ ռոտորի վերին կափարիչի վրա տեղադրված երկրորդ մագնիսի հետ:
b. Ակտիվ մագնիսական առանցքակալներ` հատուկ նախագծված կամ պատրաստված գազային կենտրոնախուսիչների հետ օգտագործվելու համար;
8. Հատուկ պատրաստված առանցքակալներ, որոնք կազմում են հոդակապային/ծխնևոր (շարնիրային) թասով հավաքվածք` հագցված են (մոնտաժված) դեմպֆերի (հանդարտիչի) վրա:
9. Մոլեկուլային պոմպեր, որոնք կազմված են` իրենց մեջ ներսից տաշված կամ դրոշմաձևով արտաճզմված հելիկոիդալ/շեղատամ ակոսներ և ներսից գայլիկոնված անցքեր պարունակող գլաններից:
10. Օղակաձև մոտորային ստատորներ` բարձր արագության, բազմաֆազային հիստերեզիսային (կամ ռեակտիվ) փոփոխական հոսանքով աշխատող էլեկտրական շարժիչների համար, որոնք նախատեսված են վակուումային պայմաններում 600 Հց կամ ավելի բարձր հաճախականության և 40 ՎԱ, կամ ավելի բարձր հզորության տիրույթում սինքրոնային աշխատանք կատարելու համար:
11. Կենտրոնախուսիչների իրանները/ընդունիչները` դրանցում գազային կենտրոնախուսիչների ռոտորային խողովակների հավաքվածքները տեղադրելու համար, որոնք կազմված են մինչև 30 մմ պատի հաստությամբ կոշտ գլանից, որի ծայրերը ճշգրտորեն մշակված են առանցքակալների տեղադրման համար, զուգահեռ են միմյանց նկատմամբ և ուղղահայաց են գլանի երկայնական առանցքի նկատմամբ 0,5 կամ պակաս աստիճանի ընդգրկույթում:
12. Ծուղակներ, որոնք կազմված են հատուկ նախագծված կամ պատրաստված փողակներից, ռոտորային խողովակից` UF6 գազը Պիտոյի փողակի մեթոդով հեռացնելու համար, և կարող են միակցվել գազի հեռացման կենտրոնական համակարգի հետ:
13. Հաճախականությունների փոխակերպիչներ (կոնվերտորներ կամ ինվերտորներ), որոնք հատուկ նախագծված են կամ պատրաստված` գազային կենտրոնախուսիչների հարստացման համար մոտորային ստատորներ ապահովելու նպատակով և ունեն հետևյալ բոլոր բնութագրերը, ուստի նաև հատուկ նախագծված բաղադրամասերը.
a. Բազմաֆազային հաճախականության ելք` 600 Հց կամ ավելի բարձր, և
b. Բարձր կայունություն (հաճախականության վերահսկումը 0.2%-ից ավելի բարձր);
14. Փականային և վերահսկիչ պիտույքակազմը, ինչպիսիք են.
a. Փականային պիտույքակազմերը, որոնք հատուկ նախագծված են կամ պատրաստված առանձին գազային կենտրոնախուսիչի մուտքի, արտադրական մասի կամ ելքի UF6 գազային հոսանքների վրա գործելու համար;
b. Սիլֆոնային փակված պիտույքակազմերը, փականային կամ վերահսկիչ պիտույքակազմերը` պատրաստված կամ պաշտպանված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերով», 10 մմ-ից մինչև 160 մմ ներքին տրամագծով, որոնք հատուկ նախագծված են կամ պատրաստված` գազային կենտրոնախուսիչների հարստացման գործարանների հիմնական կամ օժանդակ համակարգերում օգտագործվելու համար:
c. Հավաքվածքներ կամ բաղադրամասեր, որոնք հատուկ նախագծված են կամ պատրաստված գազադիֆուզիոն բաժանման գործընթացում օգտագործելու համար, ինչպիսիք են.
1. Գազադիֆուզիոն անջրպետերը` պատրաստված ծակոտկեն մետաղական, պոլիմերային կամ կերամիկական «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից»` 10-ից մինչև 100 մմ չափի ծակոտիներով, 5 մմ կամ ավելի պակաս հաստությամբ, 25 մմ կամ դրանից պակաս տրամագծով խողովակավոր ձևերի համար:
2. Գազային դիֆուզորների խցիկները` պատրաստված կամ պաշտպանված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից»;
3. Կոմպրեսորներ կամ գազամղիչներ, որոնք ունեն ներծծման 1 մ3/րոպե կամ ավելի բարձր UF6 հզորություն, արտազատման մինչև 500 կՊա ճնշում, և 10:1 կամ ավելի պակաս ճնշման հարաբերակցություն և պատրաստված կամ պաշտպանված են «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից»;
4. Պտտվող լիսեռների խցվածքները` 0B001.c.3.-ում հատկանշված կոմպրեսորների կամ գազամղիչների համար և նախագծված բուֆերային գազի արտահոսքի 1000 սմ3/րոպե-ից պակաս արագության համար;
5. Ջերմափոխանակիչները, որոնք պատրաստված են կամ պաշտպանված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերով» և նախագծված են գազի արտահոսքի 10 Պա ժամից պակաս արագության համար և 100 կՊա դիֆերենցիալ ճնշման տակ գործելու համար:
6. Սիլֆոնային պիտույքակազմերը, ձեռքով աշխատող կամ ավտոմատացված, պատրաստված կամ պաշտպանված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից»:
d. Սարքավորումներ և բաղադրամասեր, հատուկ նախագծված կամ պատրաստված աերոդինամիկական բաժանման գործընթացի համար, ինչպիսիք են.
1. Բաժանող ծայրափողակները և բաղադրամասերը` կազմված ճեղքաձև, կորաձև կապուղիներից, որոնք ունեն կորության 1մմ-ից պակաս շառավիղ, պատրաստված են «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից» և ունեն ներքին հատող սեպ, որը գտնվում է ծայրափողակի մեջ և բաժանում է ծայրափողակի միջով հոսող գազը երկու շիթերի:
2. Գլանաձև կամ կոնաձև խողովակները (մրրկախողովակները)` պատրաստված կամ պաշտպանված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից» և մեկ կամ ավելի տանգենցիալ մուտքերով:
3. Կոմպրեսորները կամ գազամղիչները` պատրաստված կամ պաշտպանված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից» և դրանց համար նախատեսված պտտվող լիսեռների խցանիչները;
4. Ջերմափոխանակիչները` պատրաստված կամ պաշտպանված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից»;
5. Բաժանող տարրերի պատյանները` պատրաստված կամ պաշտպանված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից» դրանց մեջ մրրկախողովակներ կամ բաժանող ծայրափողակներ տեղադրելու համար;
6. Սիլֆոնային կափույրներով պիտույքակազմերը` ձեռքով աշխատող կամ ավտոմատացված և պատրաստված կամ պաշտպանված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից», 40 մմ կամ ավելի մեծ տրամագծով;
7. Արտադրական ընթացքի համակարգերը, որոնք նախատեսված են UF6-ը կրող գազից (ջրածին կամ հելիում) անջատելու համար` մինչև 1 մաս միլիոնից կամ դրանից պակաս UF6 պարունակություն, ներառյալ.
a. Կրիոգենային ջերմափոխանակիչները և կրիոսեպարատորները, որոնք կարող են առաջացնել 153 K (-120oC) կամ ավելի ցածր ջերմաստիճաններ;
b. Կրիոգենային սառեցման հավաքակազմերը, որոնք կարող են առաջացնել 153 K (-120oC) կամ ավելի ցածր ջերմաստիճաններ;
c. Բաժանիչ ծայրափողակների կամ մրրկախողովակների հավաքակազմերը` UF6-ը կրող գազից անջատելու համար;
d. UF6-ի համար սառը ծուղակները, որոնք կարող են սառեցման միջոցով դուրս մղել UF6-ը;
e. Սարքավորումները կամ բաղադրամասերը, որոնք հատուկ նախագծված են կամ պատրաստված քիմիական փոխանակման միջոցով իզոտոպերի բաժանման գործընթացի համար, ինչպիսիք են.
1. Հեղուկից հեղուկ իմպուլսային արագ փոխանակման աշտարակները` 30 վայրկյան կամ դրանից պակաս մշակման տևողությամբ և դիմացկուն աղաթթվի խտացված լուծույթների նկատմամբ (օրինակ` պատրաստված կամ ծածկված համապատասխան պլաստիկ նյութերից, ինչպիսիք են ֆտորացված ածխաջրածնային պոլիմերները կամ ապակին):
2. Հեղուկից հեղուկ արագ փոխանակման կենտրոնախուսիչ կոնտակտային զտիչները 30 վայրկյան կամ դրանից պակաս մշակման տևողությամբ և դիմացկուն աղաթթվի խտացված լուծույթների նկատմամբ (օրինակ` պատրաստված կամ ծածկված համապատասխան պլաստիկ նյութերից, ինչպիսիք են ֆտորացված ածխաջրածնային պոլիմերները կամ ապակին):
3. Էլեկտրաքիմիական վերականգնման խորշերը, որոնք կոռոզիակայուն են աղաթթվի խտացված լուծույթների նկատմամբ և նախատեսված են` ուրանը մի վալենտային վիճակից մյուսին փոխակերպելու համար:
4. Էլեկտրաքիմիական վերականգնման խորշերի սնուցման համակարգերը, օրգանական հոսքից U+4-ը արտազատելու համար և համակարգի սարքավորումների այն մասերի համար, որոնք շփման մեջ են մտնում տեխնոլոգիական հոսքի հետ, պատրաստված կամ պաշտպանված են համապատասխան նյութերից (ինչպիսիք են` ապակին, ֆտորացված ածխաջրածնային պոլիմերները, պոլիֆենիլի սուլֆատը, պոլիեթերի սուլֆոնը և խեժով ներծծված գրաֆիտը):
5. Սնուցման նախապատրաստման համակարգերը` բարձր մաքրություն ունեցող ուրանի քլորիդի լուծիչներ արտադրելու համար, որը բաղկացած է լուծույթից, լուծիչի կլանիչից և/կամ իոնափոխանակման սարքավորումից, մաքրման և էլեկտրոլիտային խցիկներից` U+6-ը կամ U+4-ը U+3-ի վերականգնելու համար:
6. Ուրանի օքսիդացման համակարգերը` U+3-ից U+4-ի օքսիդացնելու համար:
f. Սարքավորումները կամ բաղադրամասերը` հատուկ նախագծված կամ պատրաստված իոնափոխանակման միջոցով իզոտոպերի բաժանման ընթացքի համար, ինչպիսիք են.
1. Արագ արձագանքող իոնափոխանակման խեժերը, նաև պելիկուլյար կամ մեմբրանային, մակրոցանցաթաղանթային կառուցվածքով ծակոտկեն խեժերը, որոնցում քիմիական փոխանակման ակտիվ խմբերը սահմանափակված են` ոչ ակտիվ ծակոտկեն օժանդակ կառուցվածքի մակերեսի վրա քսված ծածկույթով և ցանկացած ընդունելի ձևի այլ բաղադրյալ կառուցվածքներով, ներառյալ մասնիկները կամ մանրաթելերը` 0,2 մմ կամ դրանից պակաս տրամագծով, որոնք դիմացկուն են աղաթթվի խտացված լուծույթների նկատմամբ և նախագծված են 10 վայրկյանից պակաս տևողությամբ ուրանի իզոտոպերի փոխանակման կինետիկայի համար և կարող են աշխատել 373 K (100oC)-ից մինչև 473 K (200oC) ջերմաստիճանի միջավայրում:
2. Իոնափոխանակման աշտարակները (գլանաձև) 1000 մմ-ից ավելի մեծ տրամագծով, պատրաստված կամ պաշտպանված խտացված աղաթթվի նկատմամբ դիմացկուն նյութերով (օրինակ` տիտան կամ ֆտորացված ածխաջրածնային պլաստմասսա), որոնք կարող են աշխատել 373 K (100oC)-ից մինչև 473 K (200oC) միջակայքի ջերմաստիճանների և 0,7 ՄՊա-ից բարձր ճնշման պայմաններում:
3. Իոնափոխանակման ռեֆլյուկսային համակարգերը (քիմիական կամ էլեկտրաքիմիական օքսիդացման կամ վերականգնման համակարգեր) քիմիական մանրացման կամ օքսիդացման ազդանյութերի վերարտադրման համար, որոնք օգտագործվում են իոնափոխանակման միջոցով հարստացման կասկադներում:
g. Սարքավորումները կամ բաղադրամասերը` հատուկ նախագծված կամ պատրաստված լազերային հիմքով բաժանման գործընթացների համար` ատոմական գոլորշիացման լազերային մեթոդով իզոտոպերի բաժանման համար, ինչպիսիք են.
1. Ուրանի մետաղական գոլորշիացման համակարգերը` նախագծված թիրախի վրա 1 կՎտ կամ ավելի բարձր հզորություն ստանալու նպատակով լազերային հարստացման մեջ օգտագործվելու համար:
2. Հեղուկ կամ հալեցված մետաղական ուրանի հետ աշխատող համակարգերը` հատուկ պատրաստված կամ պաշտպանված հալած ուրանը, հալած ուրանային համաձուլվածքները կամ ուրանի մետաղական գոլորշիները` լազերային հարստացման ընթացքի մեջ օգտագործվելու համար, ինչպես նաև հատուկ նախագծված հարակից բաղադրամասերը:
Հ.Ծ. Տե՛ս նաև 2A225:
3. Արտադրանքի և վերջնամնացուկների հավաքման համար նախատեսված հավաքվածքները` մետաղական ուրանի հալված կամ գոլորշի ձևերի համար, պատրաստված կամ պատված մետաղական ուրանի գոլորշու կամ հեղուկի նկատմամբ ջերմադիմացկուն և կոռոզիակայուն նյութերով ինչպես իտրումի օքսիդով պատված գրաֆիտը կամ տանտալը:
4. Բաժանիչ մոդուլի պատյանները (գլանաձև կամ ուղղանկյունաձև խցիկները)` մետաղական ուրանի գոլորշիների աղբյուրը, էլեկտրոնային ճառագայթի թնդանոթը և արտադրանքի ու վերջնամնացուկների կոլեկտորները դրանց մեջ տեղադրելու համար:
5. «Լազերները» կամ «լազերային» համակարգերը` հատուկ նախագծված կամ պատրաստված ուրանի իզոտոպերի անջատման համար` սպեկտրային հաճախականությունների կայունացումով երկարատև ժամանակահատվածներում աշխատելու համար:
Հ.Ծ. Տե՛ս նաև 6A005 և 6A205
h. Սարքավորումները և բաղադրամասերը հատուկ նախագծված կամ պատրաստված իզոտոպերի լազերային բաժանման գործընթացների համար, օգտագործելով մոլեկուլային լազերային իզոտոպերի բաժանման եղանակը, ինչպիսիք են.
1. Գերձայնային լայնացող ծայրափողակները` UF6-ի խառնուրդները և կրող գազը մինչև 150 K (-123oC) կամ դրանից ցածր ջերմաստիճանների սառեցնելու համար, պատրաստված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից»:
2. Արտադրանքի կամ վերջնամնացուկների հավաքման բաղադրանյութերը կամ սարքավորումը` պատրաստված «UF6-ի նկատմամբ կոռոզիադիմացկուն նյութերից, հատուկ նախագծված կամ պատրաստված` լազերային լույսով լուսավորվելուց հետո առաջացող ուրանային նյութերի կամ ուրանային վերջնամնացուկների հավաքման համար»:
3. Կոմպրեսորները, որոնք պատրաստված են կամ պաշտպանված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից» և դրանք պտտող լիսեռների խցանքները:
4. Սարքավորումները` UF5-ի (պինդ) և UF6-ի (գազային) ֆտորացման համար:
5. Մշակման համակարգերը` UF6-ը կրող գազից անջատելու համար (օրինակ` ազոտից, արգոնից կամ այլ գազից), ներառյալ.
a. Կրիոգենային ջերմափոխանակիչները և կրիոսեպարատորները, որոնք ընդունակ են առաջացնել 153 K (-123oC) կամ դրանից ցածր ջերմաստիճաններ;
b. Կրիոգենային սառեցման բլոկները, որոնք ընդունակ են առաջացնել 153 K (-123oC) կամ դրանից ցածր ջերմաստիճաններ;
c. UF6-ի սառը ծուղակները, որոնք ընդունակ են սառեցմամբ անջատել UF6-ը:
6. «Լազերները» կամ «լազերային» համակարգերը` նախագծված կամ պատրաստված ուրանի իզոտոպերը անջատելու համար, սպեկտրի հաճախականության կայունացուցիչով երկար ժամանակ աշխատելու համար:
Հ.Ծ. Տե՛ս նաև 6A005 և 6A205
i. Սարքավորումները և բաղադրամասերը` հատուկ նախագծված կամ պատրաստված պլազմային բաժանման գործընթացների համար, ինչպիսիք են.
1. Էներգիայի միկրոալիքային աղբյուրները և ալեհավաքները` իոնների առաջացման կամ արագացման համար, որոնք ունեն հետևյալ բնութագրերը. 30 ԳՀց-ից բարձր հաճախականություն և 50 կՎտ-ից բարձր միջին ելքային հզորություն;
2. Ռադիո հաճախականության իոնային գրգռման կոճերը 100 կՀց-ից բարձր հաճախականությունների համար, որոնք ընդունակ են աշխատել 40 կՎտ-ից բարձր միջին ելքային հզորությամբ.
3. Ուրանային պլազմայի արտադրության համակարգերը.
4. Չեն օգտագործվում:
5. Արտադրանքի և վերջնամնացուկների հավաքման համար նախատեսված հավաքվածքները` մետաղական ուրանի կարծր ձևերի համար, պատրաստված կամ պաշտպանված ջերմադիմացկուն և ուրանի գոլորշիների նկատմամբ կոռոզիակայուն նյութերից (ինչպիսիք են իտրումի օքսիդով պատված գրաֆիտը կամ տանտալը):
6. Բաժանիչ մոդուլի պատյանները (գլանաձև)` դրանցում ուրանի պլազմայի աղբյուրը, ռադիոհաճախականության էներգետիկ սոլենոիդը և արտադրանքի ու վերջնամնացուկների կոլեկտորները տեղադրելու համար, որոնք պատրաստված են ոչ մագնիսական նյութերից (օրինակ` չժանգոտվող պողպատից):
j. Սարքավորումները և բաղադրամասերը` հատուկ նախագծված կամ պատրաստված, իզոտոպերի էլեկտրամագնիսական բաժանման գործընթացի համար, ինչպիսիք են.
1. Ուրանի իոնների միատար կամ բազմատար աղբյուրները, որոնք բաղկացած են գոլորշու աղբյուրից, իոնիզատորից` և ճառագայթի արագացուցիչից` պատրաստված համապատասխան ոչ մագնիսական նյութերից, (օրինակ` գրաֆիտ, չժանգոտվող պողպատ կամ պղինձ), և կարող են ամբողջական իոնական փնջային հոսանք ստեղծել 50 մ Ա կամ ավելի բարձր հզորությամբ;
2. Հարստացված կամ աղքատացված ուրանի իոնային փնջերի հավաքման երկու կամ ավելի ճեղքեր և փորակներ ունեցող, իոն հավաքող թիթեղները, որոնք պատրաստված են համապատասխան ոչ մագնիսական նյութերից, (օրինակ` գրաֆիտից կամ չժանգոտվող պողպատից);
3. Վակուումային պատյանները ուրանի էլեկտրամագնիսական սեպարատորների համար` պատրաստված ոչ մագնիսական նյութերից (օրինակ` չժանգոտվող պողպատից) և նախագծված` 0,1 Պա կամ ավելի ցածր ճնշման պայմաններում աշխատելու համար
4. Մագնիսական բևեռային ծայրապանակները` 2 մ-ից մեծ տրամագծով;
5. Իոնների աղբյուրների համար նախատեսված բարձր լարման էլեկտրական սնուցման աղբյուրները, որոնք ունեն հետևյալ բոլոր բնութագրերը.
a. Կարող են աշխատել անընդհատ ռեժիմում;
b. Ելքային լարումը 20000 Վ կամ ավելի բարձր է;
c. Ելքային հոսանքը 1 Ա կամ ավելի բարձր է; և
d. Լարման կայունացումը բարձր է 0,01%-ից 8 ժամվա ընթացքում:
Հ.Ծ. Տե՛ս նաև 3A227:
6. Մագնիսական հզորությամբ սնուցման աղբյուրները (բարձր հզորություն, հաստատուն հոսանք), որոնք ունեն հետևյալ բոլոր բնութագրերը.
a. Կարող են աշխատել անընդհատ ռեժիմում` 500 Ա կամ ավելի բարձր հոսանքով և 100 Վ կամ ավելի բարձր լարման պայմաններում և
b. Հոսանքի կամ լարման կայունացումը ավելի բարձր է 0,01%-ից 8 ժամվա ընթացքում:
Հ.Ծ. Տե՛ս նաև 3A226:
0B002 Օժանդակ համակարգեր, սարքավորումներ կամ բաղադրամասեր` հատուկ նախագծված կամ պատրաստված են 0B001-ում նշված իզոտոպերի բաժանման տեղակայանքների համար, որոնք պատրաստված են կամ պաշտպանված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից»:
a. Ավտոկլավները, վառարանները կամ համակարգերը` UF6-ը դեպի հարստացման սարք մատակարարելու համար;
b. Դեսուբլիմատորները կամ սառը ծուղակները, որոնք օգտագործվում են UF6-ը հարստացման պրոցեսից դուրս բերելու համար` տաքանալուց հետո` հետագա տեղափոխման համար;
c. Արտադրանքի և վերջնամնացուկների տեղակայանքները, որոնք օգտագործվում են UF6-ը բեռնախցերի մեջ ուղղելու համար;
d. Հեղուկացման կամ պնդացման տեղակայանքները, որոնք օգտագործվում են UF6-ը` սեղմման, սառեցման միջոցով հարստացման պրոցեսից դուրս բերելու և UF6-ը` հեղուկ կամ պինդ վիճակի փոխակերպելու համար:
e. Խողովակաշարերի համակարգերը և հավաքիչ/կոլեկտորային համակարգերը` հատուկ նախագծված կամ պատրաստված UF6-ի հետ աշխատելու համար, գազային դիֆուզիոն, կենտրոնախույս կամ աերոդինամիկական կասկադներում;
f. Վակուումային համակարգերը և պոմպերը, ինչպիսիք են.
1. Վակուումային խողովակաշարերը, վակուումային կոլեկտորները կամ վակուումային պոմպերը, որոնց ներծծման հզորությունը հավասար է 5 մ3/րոպե կամ ավելի բարձր է:
2. Վակուումային պոմպերը, որոնք հատուկ նախագծված են UF6 պարունակող մթնոլորտում օգտագործվելու համար և պատրաստված են կամ պաշտպանված «UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութերից», կամ
3. Վակուումային համակարգեր, որոնք կազմված են վակուումային խողովակներից, վակուումային կոլեկտորներից և վակուումային պոմպերից և նախագծված են UF6 պարունակող մթնոլորտում շահագործելու համար:
g. Զանգվածի սպեկտրաչափիչներ / իոնային աղբյուրներ` հատուկ նախագծված կամ պատրաստված UF6-ի գազային հոսքերից իրական ժամանակում նմուշներ վերցնելու համար և ունեն հետևյալ բոլոր բնութագրերը.
1. Կարող են չափել 320 ատոմական զանգվածով կամ ավելի բարձր զանգվածով իոնները` ունենալով 1 մաս 320-ից կամ ավելի բարձր թողունակություն:
2. Պարունկում են իոնային աղբյուրներ, որոնք պատրաստված են կամ պաշտպանված` 60% կամ ավելի շատ նիկելի պարունակությամբ, նիկելի, նիկել-պղնձային համաձուլվածքների կամ նիկել-քրոմային համաձուլվածքների ծածկույթով:
3. Ունեն էլեկտրոնային ռմբակոծմամբ իոնացման աղբյուրներ և,
4. Ունեն կոլեկտորային համակարգ, որը կարող է օգտագործվել իզոտոպային վերլուծության համար:
0B003 ՈՒրանի փոխակերպման տեղակայանքները և սարքավորումը` հատուկ նախագծված կամ պատրաստված այդ նպատակով, ինչպիսիք են.
a. Համակարգեր` ուրանի հանքաքարի խտանյութը UO3-ի փոխակերպելու համար,
b. Համակարգեր` UO3-ը UF6-ի փոխակերպելու համար,
c. Համակարգեր` UO3-ը UO2-ի փոխակերպելու համար,
d. Համակարգեր` UO2-ը UF4-ի փոխակերպելու համար,
e. Համակարգեր` UF4-ը UF6-ի փոխակերպելու համար,
f. Համակարգեր` UF4-ը մետաղական ուրանի փոխակերպելու համար,
g. Համակարգեր` UF6-ը UO2-ի փոխակերպելու համար,
h. Համակարգեր` UF6-ը UF4-ի փոխակերպելու համար,
i. Համակարգեր` UՕ2-ը UCL4-ի փոխակերպելու համար:
0B004 Տեղակայանքներ` ծանր ջրի, դեյտերիումի և դեյտերիումի միացությունների արտադրության և կուտակման համար, և այդ նպատակի համար հատուկ նախագծված կամ պատրաստված սարքավորումները և բաղադրամասերը, ինչպիսիք են.
a. Ծանր ջրի, դեյտերիումի կամ դեյտերիումի միացությունների արտադրության համար նախատեսված տեղակայանքները, ինչպիսիք են.
1. ջրածծմբաջրածնային փոխանակման տեղակայանքները;
2. ամոնիակաջրածնային փոխանակման տեղակայանքները;
b. Սարքավորումները և բաղադրամասերը, ինչպիսիք են.
1. Ջրածծմբաջրածնային փոխանակման աշտարակները` 1,5 մ կամ ավելի մեծ տրամագծով, որոնք կարող են գործել 2 ՄՊա կամ ավելի բարձր ճնշման պայմաններում:
2. Միաստիճան, ցածր ճնշման (այսինքն 0,2 ՄՊա) կենտրոնախույս գազամղիչները կամ կոմպրեսորները` ծծմբաջրածնային գազի շրջանառության համար (այսինքն ավելի քան 70% H2S պարունակող գազի), որոնց արտադրողականությունը հավասար է կամ գերազանցում է 56 մ3/վրկ` մուտքի մոտ 1,8 ՄՊա կամ դրանից բարձր ճնշման տակ շահագործման պայմաններում, և որոնք ունեն խցանքներ, որոնք նախագծված են թաց H2S-ի համար ծառայելու նպատակով:
3. Ամոնիակաջրածնային փոխանակման աշտարակները` 35 մ և ավելի բարձրությամբ, 1,5-ից մինչև 2,5 մ տրամագծով, որոնք կարող են շահագործվել 15 ՄՊա գերազանցող ճնշման տակ:
4. Աշտարակի ներքին մասերը և ֆազային պոմպերը` ներառյալ սուզելի մասերը` ամոնիակաջրածնային փոխանակման պրոցեսի կիրառման միջոցով ծանր ջրի արտադրության համար:
5. Տեղակայանքները` ամոնիակի ճեղքաթորման համար, որոնք շահագործվում են 3 ՄՊա կամ ավելի բարձր ճնշման տակ` ամոնիակի և ջրածնի իզոտոպային փոխանակման պրոցեսի կիրառման միջոցով ծանր ջրի արտադրության համար:
6. Կլանման ինֆրակարմիր վերլուծիչները, որոնք կարող են իրական ժամանակում իրականացնել ջրածնի և դեյտերիումի հարաբերակցության վերլուծությունը, երբ դեյտերիումի խտությունը հավասար է կամ գերազանցում է 90%-ը:
7. Կատալիզային վառարանները` դեյտերիումի հարստացված գազը ծանր ջրի վերամշակելու համար` ամոնիակի և ջրածնի իզոտոպային փոխանակման պրոցեսի կիրառման միջոցով:
8. Ծանր ջրի վերամշակման լրիվ արդիականացման համակարգերը կամ աշտարակները` դեյտերիումի այնպիսի խտություններ ստանալու համար, որոնք անհրաժեշտ են ռեակտորներում կիրառելու համար:
9. Ամոնիակային սինթեզի փոխարկիչները կամ սինթեզի հանգույցները, որոնք հատուկ նախագծված են կամ պատրաստված ծանր ջրի արտադրության մեջ օգտագործվելու համար` ամոնիաջրածնային փոխանակման գործընթացի կիրառման միջոցով:
0B005 Տեղակայանքները, որոնք հատուկ նախագծված են «միջուկային ռեակտորների» վառելիքային տարրերի արտադրության համար կամ այդ նպատակի համար պատրաստված սարքավորումները:
Տեխնիկական ծանոթագրություն.
Սարքավորումները, որոնք հատուկ նախագծված են կամ պատրաստված «միջուկային ռեակտորների» վառելիքային տարրերի արտադրության համար և ներառում են այնպիսի սարքավորում, որը.
1. Սովորաբար անմիջական շփման մեջ է կամ անմիջականորեն մշակում է կամ վերահսկում միջուկային նյութերի արտադրական ընթացքը;
2. Միջուկային նյութերը հերմետիկացնում է պահպանիչ պատյանի մեջ,
3. Ստուգում է պահպանիչ պատյանի կամ դրանց փականների ամբողջականությունը,
4. Ստուգում է հերմետիկացված վառելիքի վերջնական մշակումը, կամ
5. Օգտագործվում է ռեակտորի տարրերը հավաքելու համար:
0B006 Տեղակայանք «միջուկային ռեակտորների» ճառագայթահարված վառելիքային տարրերի վերամշակման համար և հատուկ այդ նպատակի համար նախագծված կամ պատրաստված, սարքավորումները և բաղադրամասերը:
Ծանոթագրություն. 0B006-ն ներառում է.
a. Տեղակայանք «միջուկային ռեակտորների» ճառագայթահարված վառելիքային տարրերի վերամշակման համար, ներառյալ սարքավորումները և բաղադրամասերը, որոնք սովորաբար անմիջական շփման մեջ են մտնում և անմիջականորեն վերահսկում են ճառագայթահարված վառելիքի և հիմնական միջուկային նյութի և տրոհման արդյունքում ստացված իզոտոպերի հոսքերը:
b. Մեքենաներ` վառելիքային նյութերը կտրելու և մանրացնելու համար, այսինքն հեռակառավարվող սարքավորումներ` ճառագայթահարված «միջուկային վառելիքի» հավաքակազմերի, փնջերի կամ ձողերի կտրման, հատման կամ ակոսահատման համար:
c. Լուծիչ սարքեր, կրիտիկականորեն անվտանգ բաքեր (օրինակ` փոքր տրամագծով, շրջանաձև կամ ուղղանկյունաձև բաքեր)` հատուկ նախագծված կամ պատրաստված ճառագայթահարված «միջուկային վառելիքի» լուծման նպատակով, վերամշակման տեղեկայանքներում օգտագործելու համար, որոնք կարող են դիմանալ տաք և բարձր կոռոզիականություն ունեցող հեղուկներին և կարող են հեռավորության վրա լիցքավորվել ու տեխնիկապես սպասարկվել:
d. Լուծիչ էքստրակտորներ, ինչպես օրինակ խտացման կամ իմպուլսային աշտարակներ, խառնելու միջոցով նստվածքի արտազատիչներ կամ կենտրոնախուսիչ սարքեր, որոնք դիմակայուն են ազոտային թթվի կոռոզիվ ազդեցության նկատմամբ և հատուկ նախագծված կամ պատրաստված են ճառագայթահարված «բնական ուրանի», «աղքատացված ուրանի» և «հատուկ տրոհվող նյութերի» վերամշակման տեղակայանքներում օգտագործվելու համար:
e. Կարճաժամկետ կամ երկարաժամկետ պահեստարաններ հատուկ նախագծված կամ պատրաստված կրիտիկականորեն անվտանգ և ազոտական թթվի նկատմամբ կոռոզիակայուն լինելու համար:
Տեխնիկական ծանոթագրություն.
Կարճաժամկետ կամ երկարաժամկետ պահեստարանները կարող են ունենալ հետևյալ բնութագրերը.
1. պատերը կամ ներքին կոնստրուկցիաները բորի համարժեք գործակցի պարունակությամբ` (հաշվարկված բոլոր բաղադրիչ տարրերի համար, ինչպես սահմանված է 0C004-ի ծանոթագրության մեջ) հավասար առնվազն երկու տոկոսի;
2. գլանաձև պահեստարանների առավելագույն տրամագիծը 175 մմ; կամ
3. ուղղանկյունաձև կամ շրջանաձև պահեստարանների առավելագույն լայնությունը 75 մմ:
f. Նեյտրոնային չափագրման համակարգեր` հատուկ նախագծված կամ պատրաստված, ճառագայթահարված «բնական ուրանի», «աղքատացված ուրանի» և «հատուկ տրոհվող նյութերի» վերամշակման տեղակայանքում, մշակման ընթացքի ավտոմատացված վերահսկման համակարգերի հետ ինտեգրման և օգտագործման համար:
0B007 Տեղակայանքներ և սարքավորումներ պլուտոնիումի փոխակերպման համար, հատուկ նախագծված կամ պատրաստված այդ նպատակով, ինչպիսիք են.
a. Համակարգեր` պլուտոնիումի նիտրատը պլուտոնիումի օքսիդի փոխակերպելու համար,
b. Համակարգեր` մետաղական պլուտոնիումի արտադրության համար:
0C Նյութեր
0C001 «Բնական ուրան» կամ «աղքատացված ուրան» կամ թորիում` մետաղական, համաձուլվածքային, քիմիական միացության կամ խտանյութի տեսքով, և ցանկացած ուրիշ նյութ, որը պարունակում է վերը նշված նյութերից որևէ մեկը կամ մի քանիսը:
Ծանոթագրություն. 0C001 կետով չի կանոնակարգվում հետևյալը.
a. «Բնական ուրանի» կամ «աղքատացված ուրանի» չորս գրամ կամ ավելի փոքր քանակությունը, երբ այն պարունակվում է սարքավորումներում որպես տվիչային բաղադրիչ:
b. «Աղքատացված ուրանը», որը հատուկ պատրաստված է հետևյալ քաղաքացիական, ոչ միջուկային կիրառումների համար.
1. պաշտպանություն,
2. փաթեթավորում,
3. 100 կգ-ից ոչ ավելի մեծ զանգված ունեցող բալաստներ,
4. 100 կգ-ից ոչ ավելի մեծ զանգված ունեցող հակակշռող ծանրոցներ:
c. 5%-ից պակաս թորիում պարունակող համաձուլվածքներ;
d. Թորիում պարունակող` ոչ միջուկային նպատակների համար արտադրված կերամիկական ապրանքներ:
0C002 «Հատուկ տրոհվող նյութեր»
Ծանոթագրություն. 0C002 կետով չեն կարգավորվում այդ նյութերի չորս կամ դրանից պակաս «արդյունավետ գրամ» քանակությունները, երբ դրանք պարունակվում են տվիչային սարքավորումներում:
0C003 Դեյտերիում, ծանր ջուր (դեյտերիումի օքսիդ) և դեյտերիումի ցանկացած այլ միացություն, ինչպես նաև խառնուրդներ և լուծույթներ, որոնցում դեյտերիումի ատոմական հարաբերությունը ջրածնի նկատմամբ գերազանցում է 1:5000 համամասնությունը:
0C004 Գրաֆիտ, որի մաքրության մակարդակը 5 մաս միլիոնից «բորային համարժեքության գործակից» ավելի բարձր է, և որի խտությունը ավելի բարձր է քան 1,50 գ/ սմ3, «միջուկային ռեակտորի» մեջ օգտագործվելու համար, 1 կգ-ից ավելի շատ քանակություններով:
Հ.Ծ. Տե՛ս նաև 1C107
Ծանոթագրություն 1.
Արտահանման վերահսկողության նպատակով արտահանող ինքնության գրանցման երկիր հանդիսացող Անդամ պետությունների իրավասու մարմիններն ինքնուրույն կորոշեն` արդյոք վերոհիշյալ առանձնահատկություններով գրաֆիտի արտահանումը նախատեսված է «միջուկային ռեակտորում» օգտագործվելու համար, թե` ոչ:
Ծանոթագրություն 2.
0C004 կետում «բորային համարժեքության գործակիցը» (BՀ) որոշվում է որպես BՀ(Z) գումար` նյութի մեջ պարունակվող խառնուկների համար (բացառությամբ BՀ(ածխածնի), քանի որ ածխածինը խառնուկ չի համարվում), ներառյալ բորը, որտեղ`
ԲՀ(Z) (մաս/միլ.) = CF x Z տարրի խտությունը` արտահայտված մաս/միլ.-ով որտեղ CF-ը` վերահաշվարկի գործակիցն է և
= oZ AB / oB AZ
և oB և oZ - ջերմային նեյտրոնների կլանման հատույթն են (չափման միավորը` բարն) համապատասխանաբար բորի և Z տարրի բնական խտությունների համար, իսկ AB և AZ - համապատասխանաբար բորի և Z տարրի բնական ատոմային զանգվածներն են:
0C005 Հատուկ պատրաստված միացություններ կամ փոշիներ` գազադիֆուզիոն անջրպետերի արտադրության համար, որոնք կոռոզիակայուն են UF6-ի նկատմամբ (օրինակ` նիկելը կամ նիկելի 60% կամ ավելի բարձր պարունակություն ունեցող համաձուլվածքը, ալյումինի օքսիդը, լրիվ ֆտորացված ածխաջրածնային պոլիմերները), որոնք ունեն 99.9% կամ ավելի բարձր մաքրություն, և մասնիկների` 10 մկմ-ից պակաս միջին չափ և չափերի բարձր համասեռություն` ըստ Փորձարկման և նյութերի մասնագետների Ամերիկյան միության (ASTM) B330 ստանդարտի:
0D Ծրագրային ապահովում
0D001 «Ծրագրային ապահովում»` հատուկ նախագծված կամ ձևափոխված, սույն Կատեգորիայում նշված ապրանքատեսակների «նախագծման/մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար:
0E Տեխնոլոգիա
0E001 «Տեխնոլոգիա» ըստ «Միջուկային տեխնոլոգիաների ծանոթագրության», տեխնոլոգիա, որը հատուկ նախագծված է կամ ձևափոխված սույն Կատեգորիայում նշված ապրանքատեսակների «նախագծման/մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար:
ՀԱՎԵԼՎԱԾ I (ՄԱՍ III - Կատեգորիա 1)
ԿԱՏԵԳՈՐԻԱ 1 - ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
1A Համակարգեր, սարքավորում և բաղադրամասեր
1A001 Ֆտորացված միացություններից պատրաստված բաղադրամասեր, ինչպիսիք են.
a. Խցանիչներ, միջադիրներ, խցանող նյութեր կամ վառելիքային բալոններ, որոնք հատուկ նախագծված են «ավիացիոն» կամ օդատիեզերական կիրառման համար և պատրաստված են 1C009.b. կամ 1C009.c. կետերով կարգավորվող նյութերից որևէ մեկի 50%-ից ավելի պարունակությամբ (ըստ կշռի) նյութերից:
b. Չի կիրառվում:
c. Չի կիրառվում:
1A002 «Կոմպոզիտային» կառուցվածքներ կամ լամինատներ, որոնք ունեն հետևյալներից որևէ մեկը.
Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 1A202, 9A010 և 9A110:
a. Կազմված են օրգանական «մատրիցայից», և 1C010.c., 1C010.d. կամ 1C010.e. կետերով հատկորշված նյութերից, կամ
b. Կազմված են մետաղական կամ ածխածնային «մատրիցայից», և հետևյալ նյութերից որևէ մեկից.
1. Ածխածնային «թելավոր կամ թելանման նյութեր», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.`
a. «Առաձգականության տեսակարար մոդուլ» 10,15x10(6) մ-ից ավելի մեծ կարողություն, և
b. «Խզման տեսակարար մոդուլ» 17,7x10(4) մ-ից կամ ավելի մեծ կարողություն; կամ
2. 1C010.c. կետով կարգավորվող նյութերից:
Ծանոթագրություն 1.
1A002 կետով չեն վերահսկվում «կոմպոզիտային» կառուցվածքները կամ լամինատները, որոնք պատրաստված են էպոքսիդային խեժով հագեցած ածխածնային «թելավոր կամ թելանման նյութերից», որոնք նախատեսված են «քաղաքացիական թռչող սարքերի» կառուցվածքների կամ լամինատների վերանորոգման համար, և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. 1 մ2-ից ոչ ավելի մեծ մակերես;
b. 2,5 մ-ից ոչ ավելի մեծ երկարություն; և
c. 15 մմ-ի մեծ լայնություն:
Ծանոթագրություն 2.
1A002 կետով չեն վերահսկվում կիսավարտ արտադրանքները, որոնք հատուկ նախագծված են բացառապես քաղաքացիական կիրառման համար, ինչպես օրինակ.
a. Սպորտային ապրանքները;
b. Ավտոմեքենաշինական արդյունաբերությունը;
c. Հաստոցաշինական/մեքենաշինական արդյունաբերությունը;
d. Բժշկական կիրառումները:
Ծանոթագրություն 3.
1A002.b.1. կետով չեն վերահսկվում կիսավարտ ապրանքները, որոնք պարունակում են միահյուսված մանրաթելերի առավելագույնը երկու տարածաչափ և հատուկ նախագծված են հետևյալ կիրառումների համար.
a. Մետաղների կոփման մետաղական ջերմային վառարանները,
b. Սիլիցիումային ձուլակտորների արտադրության սարքավորումը:
Ծանոթագրություն 4.
1A002 կետով չեն վերահսկվում պատրաստի ապրանքները, որոնք հատուկ նախագծված են հատկորոշ կիրառումների համար.
1A003 Ոչ «հալունակ» արոմատիկ պոլիիմիդներից պատրաստված ապրանքները` թաղանթային, թերթային, երիզային կամ ժապավենային ձևերով, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. 0,254 մմ-ից ավելի մեծ հաստություն; կամ
b. երեսապատված կամ լամինացված են ածխածնով, գրաֆիտով, մետաղներով կամ մագնիսական նյութերով:
Ծանոթագրություն.
1A003 կետով չեն վերահսկվում այն ապրանքները, որոնք երեսապատված կամ լամինացված են պղնձով և նախագծված են էլեկտրոնային եղանակով արտադրվող ինտեգրալային սխեմաներով վահանակների համար:
Հ.Ծ. Ցանկացած ձևի «հալունակ» արոմատիկ պոլիիմիդների համար տես 1C008.a.3 կետը:
1A004 Պաշտպանական և բացահայտիչ սարքավորումը և դրանց մասերը, որոնք հատուկ նախագծված չեն ռազմական նպատակներով օգտագործման համար, ինչպիսիք են.
Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ, 2B351 ԵՎ 2B352:
a. Ամբողջական դիմային հակագազերը, զտող կանիստրները և հարակից վարակազերծող սարքավորումը, որոնք նախագծված են կամ փոփոխված` ստորև նշվածներից, և դրանց համար հատուկ մշակված բաղադրամասերը.
Ծանոթագրություն. 1A004.a. կետը ներառում է հոսանքով աշխատող զտիչ շնչառական սարքերը (Powered Air Purifying Respirators (PAPR), որոնք նախագծված են կամ փոփոխված 1A004.a. կետում թվարկված ագենտներից կամ նյութերից պաշտպանվելու համար:
Տեխնիկական ծանոթագրություն.
1A004.a. կետի նպատակներով.
1. Ամբողջական դիմային պաշտպանական դիմակները հայտնի են նաև որպես հակագազեր;
2. ֆիլտրող կամ զտման կանիստրները ներառում են նաև ֆիլտրման կամ զտման մարտկոցները:
1. «Կենսաբանական ազդակներ/ագենտներ»,
2. «Ռադիոակտիվ նյութեր»,
3. Ռազմական նշանակության քիմիական ազդակներ/ագենտներ (CW) կամ
4. «Խռովությունների զսպման ագենտներ», ներառյալ.
a. a-բրոմոբենզենեացետոնիտրիլ, (բրոմբենզիլ ցիանիդ) (CA) (CAS 5798-79-8),
b. [(2-քլորոֆենիլ) մեթիլեն] պրոպանեդինիտրիլ, (o-քլորոբենզիլի-դենեմալոնոնիտրիլ), (CS) (CAS 2698-41-1);
c. 2-քլորո-1-ֆենիլէթանոն, ֆենիլացիլ քլորիդ (omega-քլորոացետոֆենոն) (CN) (CAS 532-27-4),
d. Դիբենզ-(b, f) -1,4-օքսազեֆին (CR) (CAS 257-07-8),
e. 10-քլորո-5,10-դիհիդրոֆենարսազին, (ֆենարսազինի քլորիդ), (ադամսիտ), (DM) (CAS 578-94-9),
f. N-նոնանոիլմորֆոլին, (MPA) (CAS 5299-64-9),
b. Պաշտպանական հագուստ, ձեռնոցներ և կոշիկներ, որոնք հատուկ նախագծված են կամ փոփոխված` ստորև նշվածներից պաշտպանության համար.
1. «կենսաբանական ազդակներ/ագենտներ»,
2. «Ռադիոակտիվ նյութեր», կամ
3. Ռազմական նշանակության քիմիական ազդակներ/ագենտներ (CW):
c. Հայտնաբերման/բացահայտման համակարգեր, հատուկ նախագծված կամ փոփոխված հետևյալ նյութերից որևէ մեկի և դրանց հատուկ մշակված բաղադրիչների բացահայտման կամ հայտնաբերման համար.
1. «Կենսաբանական ազդակներ/ագենտներ»,
2. «Ռադիոակտիվ նյութեր», կամ
3. Ռազմական նշանակության քիմիական ազդակներ/ագենտներ (CW):
d. էլեկտրոնային սարքավորում, որը նախագծված է «պայթուցիկների» մնացորդների առկայությունը ավտոմատ բացահայտելու կամ նույնականացնելու և «հետքերի բացահայտման» եղանակներ կիրառելու համար (օր.` մակերևութային ձայնային ալիք, իոնային շարժունակության սպեկտրոմետրիա, դիֆերենցիալ շարժունակության սպեկտրոմետրիա, զանգվածի սպեկտրոմետրիա):
Տեխնիկական ծանոթագրություն.
«Հետքերի բացահայտումը» սահմանվում է որպես 1 մաս միլիոնից (ppm) պակաս գոլորշու մեջ կամ 1 մգ կարծր կամ հեղուկ վիճակում գտնվող նյութի մեջ որևէ նյութի առկայությունը բացահայտելու ունակությունը:
Ծանոթագրություն 1. 1A004.d. կետով չեն վերահսկվում լաբորատոր օգտագործման համար հատուկ նախագծված սարքավորումները:
Ծանոթագրություն 2. 1A004.d. կետով չեն վերահսկվում ոչ հպարկիչ միջանցիկ/թափանցիկ անվտանգության պորտալները:
Ծանոթագրություն. 1A004 կետով չեն վերահսկվում.
a. ռադիացիոն ճառագայթման հարադիտման անձնական դոզիմետրերը,
b. մասնագիտական առողջության և անվտանգության սարքավորումները, որոնք նախագծով կամ գործառույթներով սահմանափակված են այնպիսի վտանգներից պաշտպանելու համար, որոնք հատուկ են կենցաղային կամ քաղաքացիական արդյունաբերության ճյուղերին, ներառյալ.
1. հանքարդյունաբերությունը,
2. բաց հանքային քարամշակումը,
3. գյուղատնտեսություն,
4. դեղագործությունը,
5. բժշկությունը,
6. անասնաբուժությունը,
7. բնապահպանությունը,
8. թափոնների վերամշակումը,
9. սննդի արդյունաբերությունը:
Տեխնիկական ծանոթագրություններ.
1. 1A004 կետը ներառում է այն սարքավորումները և բաղադրիչները, որոնք նույնականացվել են, հաջողությամբ անցել են ազգային ստանդարտների հետ համապատասխանության ստուգումը կամ այլ կերպ գնահատվել են որպես արդյունավետ` «ռադիոակտիվ նյութերի», «կենսաբանական ազդակների/ագենտների», ռազմական նշանակության քիմիական ազդակների/ագենտների «նմանակումների» կամ «խռովությունների զսպման ազդակների» բացահայտման կամ դրանցից պաշտպանության համար, նույնիսկ եթե նշված սարքավորումները կամ բաղադրիչները գործածվում են քաղաքացիական արդյունաբերություններում, ինչպիսիք են. հանքարդյունաբերությունը, քարհանքերը, գյուղատնտեսությունը, դեղագործությունը, բժշկությունը, անասնաբուժությունը, բնապահպանությունը, թափոնների կառավարումը, կամ սննդի արդյունաբերությունը:
2. «Նմանակումը» նյութ է, որը կիրառվում է թունավոր ազդակների/ ագենտների փոխարեն (քիմիական կամ կենսաբանական), ուսուցման, հետազոտական, փորձարկման կամ գնահատման ժամանակ:
3. 1A004 կետի նպատակներով «ռադիոակտիվ նյութերը» այն նյութերն են, որոնք ընտրվել են կամ փոփոխվել իրենց արդյունավետությունը բարձրացնելու համար` մարդկային և կենդանական զոհերի թիվը բարձրացնելու համար, սարքավորում փչացնելու, բերքին կամ բնական միջավայրին վնաս հասցնելու նպատակով:
1A005 Զրահաբաճկոնները և դրանց բաղադրիչները, ինչպես օրինակ.
Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ:
a. Մարմնի փափուկ զրահաբաճկոնները, որոնք արտադրված չեն ռազմական ստանդարտներով կամ հատկորոշումներով, կամ դրանց համապատասխանությամբ և դրանց հատուկ մշակված բաղադրիչները:
b. Մարմնի կոշտ զրահապաշտպան թիթեղները, որոնք պաշտպանություն են ապահովում հեռահար հարվածից, որը հավասար է կամ զիջում է IIIA (NIJ 0101.06, հուլիսի 2008) ստանդարտին կամ համազոր ազգային ստանդարտին:
Հ.Ծ. «Թելավոր կամ թելանման նյութերի» համար, որոնք օգտագործվել են մարմնի զրահաբաճկոնների արտադրության համար, տես 1C010 կետը:
Ծանոթագրություն 1. 1A005 կետով չեն վերահսկվում անհատական օգտագործման զրահաբաճկոնները և դրանց հարակից պարագաները, երբ դրանք օգտագործվում են կրողի անձնական պաշտպանության համար:
Ծանոթագրություն 2. 1A005 կետով չեն վերահսկվում այն զրահաբաճկոնները, որոնք նախագծված են միայն ճակատային պաշտպանության համար, միայն բեկորներից, և ոչ ռազմական պայթուցիկ սարքավորումների պայթյուններից:
Ծանոթագրություն 3. 1A005 կետով չեն վերահսկվում այն զրահաբաճկոնները, որոնք նախագծված են միայն դանակի, ցցի, ասեղի կամ բութ իրերով հարվածից պաշտպանվելու համար:
1A006 Սարքավորումը, որը հատուկ նախագծվել է կամ փոփոխվել ինքնասարք պայթուցիկ սարքերի ոչնչացման համար, ինչպես նաև դրանց հատուկ նախագծված բաղադրիչները և օժանդակ հարմարանքները.
Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ:
a. Հեռաղեկավարվող փոխադրամիջոցները,
b. «Խանգարիչները»:
Տեխնիկական ծանոթագրություն.
«Խանգարիչներ» են այն հատուկ նախագծված սարքերը, որոնք նախագծված են հեղուկ, պինդ կամ փշրվող նռնակներ նետելու միջոցով պայթյուն առաջացնող սարքի գործողությունը կանխելու համար:
Ծանոթագրություն. 1A006 կետով չեն վերահսկվում սարքավորումները, որոնք ուղեկցվում են սարքավորման օպերատորի կողմից:
1A007 Սարքավորումները և սարքերը, որոնք հատուկ նախագծված են էլեկտրական միջոցներով էլեկտրական լիցքեր և «էներգակիր նյութեր» պարունակող սարքեր պարպելու համար, ինչպիսիք են.
Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ, 3A229 ԵՎ 3A232:
a. Պայթուցիկ նյութեր դետոնացնող հավաքվածքներ` նախագծված 1A007.b. կետում հատկանշված պայթյունային դետոնատորները գործարկելու համար,
b. Էլեկտրական հոսանքով աշխատող պայթուցիկ դետոնատորներ, ինչպիսիք են.
1. Էլեկտրական բռնկիչ-կամրջակը (EB);
2. Էլեկտրական լարային բռնկիչ-կամրջակը (EBW);
3. Զարկանները;
4. Էլեկտրական նրբաթիթեղյա բռնկիչները (EFI):
Տեխնիկական ծանոթագրություններ.
1. Երբեմն դետոնատոր բառի փոխարեն գործածվում է բռնկիչ բառը:
2. 1A007.b. կետի իմաստով վերոհիշյալ բոլոր դետոնատորներն ունեն փոքր էլեկտրական հաղորդիչ (կամրջակ, լարային կամրջակ կամ նրբաթիթեղյա կամրջակ), որը պայթյունով գոլորշիանում է այն պահին, երբ իր միջով անցնում է արագ բարձր լարման էլեկտրական հոսանք: Ոչ զարկային տեսակի սարքերում պայթյունային հաղորդիչը սկսում է քիմիական դետոնացիան` շփման մեջ մտնելով բարձր պայթուցիկ նյութի հետ, ինչպիսին է PETN-ը (պենտաէրիտրիտոլտետրանիտրատ): Զարկային դետոնատորներում էլեկտրական հաղորդիչի պայթուցիկ գոլորշիացման արդյունքում էլեկտրական զարկ կամ լիցք է անցնում դետոնատորի բաց հատվածով, և պայթուցիկի վրա զարկանի ազդեցության արդյունքում տեղի է ունենում դետոնացիա: Որոշ նախագծերում դետոնատորի զարկանը գործարկվում է մագնիսական ուժի միջոցով: Պայթող նրբաթիթեղային դետոնատոր տերմինը կարող է վերաբերել EB տեսակի կամ զարկանով գործող դետոնատորին:
1A008 Լիցքեր, սարքեր և բաղադրիչներ, ինչպիսիք են.
a. «Կուտակային լիցքեր», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Զուտ պայթուցիկ քանակությունը (NEQ) 90 գ-ից մեծ է, և
2. Արտաքին կաղապարի տրամագիծը հավասար է կամ մեծ է 75 մմ-ից,
b. Գծային ձև ունեցող պայթուցիկ լիցքերը, որոնք ունեն ստորև նշված բոլոր բնութագրերը և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները.
1. Պայթուցիկ բեռը գերազանցում է 40 գ/մ-ը, և
2. Լայնությունը 10 մմ է կամ ավելի,
c. Դետոնացնող մալուխ, որի պայթուցիկ նյութի զանգվածը 64 գ/մ-ից մեծ է;
d. Կտրող սարքեր, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 1A008.b. կետում և հատող գործիքներ, որոնց զուտ պայթուցիկ զանգվածը (NEQ) 3,5 կգ-ից բարձր է:
Տեխնիկական ծանոթագրություն.
«Կուտակային լիցքերը» պայթուցիկ լիցքեր են, որոնց ձև է տրված` պայթյունի ազդեցության ուղղությունը որոշակիորեն կիզակետելու համար:
1A102 Գերհագեցած պիրոլիզային ածխածին-ածխածնային երկակի կապով բաղադրիչները, որոնք հատուկ նախագծված են 9A004 կետում հատկորոշված տիեզերական թռչող սարքերի վրա, կամ 9A104 կետում հատկորոշված օդերևութաբանական ձայնային հրթիռների վրա օգտագործելու համար:
1A202 Կոմպոզիտային կառուցվածքներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 1A002 կետում, որոնք ունեն խողովակի ձև և ունեն հետևյալ երկու բնութագրերը.
Հ.Ծ. ՏԵ՛S ՆԱԵՎ 9A010 ԵՎ 9A110:
a. Ունեն 75 մմ-ից մինչև 400 մմ ներքին տրամագիծ, և
b. Պատրաստված են 1C010.a կամ b., կամ 1C210.a կետերով հատկորոշված «թելավոր կամ թելանման նյութերից», կամ 1C210.c կետով հատկորոշված ածխածնային նախահագեցած նյութերից:
1A225 Պլատինապատված կատալիզատորներ, որոնք հատուկ նախագծված կամ պատրաստված են` ջրածնի և ջրի միջև ջրածնի իզոտոպերի փոխանակման ռեակցիայի արագացման համար`` ծանր ջրից տրիտիումի վերականգնման կամ ծանր ջրի արտադրության նպատակով:
1A226 Մասնագիտացված հավաքվածքներ, որոնք կարող են օգտագործվել ծանր ջուրը սովորական ջրից առանձնացնելու համար և ունեն հետևյալ երկու բնութագրերը.
a. պատրաստված են ֆոսֆորային բրոնզի մանրավանդակ ցանցից, որը քիմիական մշակում է անցել` հեղուկ կլանելու հատկությունը բարելավելու համար; և
b. նախագծված են վակուումային թորման աշտարակներում օգտագործվելու համար:
1A227 Բարձր խտության (կապարային ապակուց կամ այլ նյութերից) ճառագայթային պաշտպանության պատուհաններ, որոնք ունեն ստորև նշված բոլոր բնութագրերը, և դրանց համար հատուկ նախագծված շրջանակները.
a. Ունեն 0,09 մ2-ից ավելի մեծ «սառը մակերես»,
b. Խտությունը մեծ է 3 գ/սմ3-ից, և
c. 100 մմ կամ ավելի մեծ հաստություն:
Տեխնիկական ծանոթագրություն.
1A227 կետում նշված «սառը մակերես» տերմինը նշանակում է պատուհանի տեսանելիություն ապահովող մասը, որը ենթարկվում է նվազագույն ռադիացիոն ճառագայթման, տվյալ նախագծային կիրառման մեջ:
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում