Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ Ա ...

 

 

040.1785.201211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1785-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

1B Փորձարկիչ, հսկիչ և արտադրական սարքավորումներ

 

1B001 Սարքավորում` 1A002 կետով վերահսկվող «կոմպոզիտային» կառուցվածքների կամ լամինատների, կամ 1C010 կետով վերահսկվող «թելավոր կամ թելանման նյութերի» արտադրության կամ ստուգման համար, ինչպես նկարագրված է ստորև, և դրանց հատուկ նախագծված բաղադրիչները և օժանդակ պարագաները:

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 1B101 ԵՎ 1B201:

 

a. Մեքենաներ` մանրաթելերի փաթաթման համար, որոնցում մանրաթելերի դիրքավորման, պտտման և փաթաթման հետ կապված շարժումները կոորդինացվում և ծրագրավորվում են «թելի նախնական սերվոդիրքավորման» երեք կամ ավելի առանցքներով և որոնք հատուկ նախագծված են «կոմպոզիտային» կառուցվածքներ կամ լամինատներ արտադրելու համար` «թելավոր կամ թելանման նյութերից»:

b. «ժապավեն փաթաթող մեքենաներ», որոնցում ժապավենի, դիրքավորման և փաթաթման շարժումները կոորդինացվում և ծրագրավորվում են «նախնական սերվոդիրքավորման» հինգ կամ ավելի առանցքներով և որոնք հատուկ նախագծված են «հրթիռների» կամ թռչող սարքերի «կոմպոզիտային» իրանների կառուցվածքների արտադրության համար:

 

Ծանոթագրություն. 1B001.b. կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքերի համակարգեր:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1B001.b. կետի նպատակներով «ժապավեն փաթաթող մեքենաները», կարող են փաթաթել մեկ կամ ավելի «թելքային ժապավեններ», որոնց լայնությունը 25,4 մմ-ից ավելի մեծ է և հավասար է կամ չի գերազանցում 304,8 մմ, և որոնք կարող են կտրել և վերսկսել առանձին «թելքային ժապավենների» արտադրությունը փաթաթման գործողության ընթացքում:

c. Բազմաուղղություն, բազմատարածաչափ ջուլհակային մեքենաներ կամ հյուսող մեքենաներ, ներառյալ փոխարկիչները և փոփոխման հարմարանքները, որոնք հատուկ նախագծված են կամ փոփոխված` «կոմպոզիտային» կառուցվածքների համար մանրաթելեր հյուսելու, փոխադարձաբար միահյուսելու կամ հյուսքակապելու համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1B001.c. կետի նպատակներով փոխադարձ միահյուսման տեխնոլոգիայի մեջ մտնում է հյուսքը:

d. Սարքավորում, որը հատուկ նախագծված կամ հարմարեցված է ուժեղացված մանրաթելերի արտադրության համար, ինչպիսիք են.

1. Սարքավորումներ` պոլիմերային մանրաթելերը, (ինչպես օրինակ պոլիակրիլոնիտրիլը, ռեյոնը/արհեստական մետաքսը, բիտումը/հանքաձյութը կամ պոլիկարբոսիլանը) ածխածնային կամ կարբիդ-սիլիցիումային մանրաթելերի փոխակերպելու համար, ներառյալ հատուկ սարքավորումները` տաքացման ընթացքում մանրաթելը ձգելու համար;

2. Սարքավորումներ` քիմիական տարրերի կամ բարդ նյութերի գոլորշին տաքացված թելքային սուբստրատների/տակդիրների վրա նստեցնելու համար` կարբիդ-սիլիցիումային մանրաթելերի արտադրության համար:

3. Սարքավորումներ` խոնավ փաթաթման մեթոդով ջերմակայուն կերամիկայի (ինչպես օրինակ` ալյումինի օքսիդի) արտադրության համար:

4. Սարքավորումներ` ալյումին պարունակող պրեկուրսորային (նախանյութային) մանրաթելերը ջերմամշակման եղանակով ալյումինային մանրաթելերի փոխակերպելու համար:

e. Սարքավորումներ` 1C010.e. կետով կարգավորվող նախահագեցած նյութերը/պրեպրեգները տաք հալման եղանակով արտադրելու համար:

f. Սարքավորումներ` չքայքայող ստուգման համար, հատուկ նախագծված «կոմպոզիտային» նյութերի համար, ինչպես օրինակ.

1. Եռատարածաչափ թերություններ հայտնաբերող ռենտգենային տոմոգրաֆիայի համակարգերը,

2. Թվային վերահսկողությամբ գերձայնային փորձարկման մեքենաները, որոնց հաղորդիչների կամ ընդունիչների դիրքավորման գործողությունները համաժամանակյա կոորդինացված են և ծրագրավորված չորս կամ ավելի առանցքներով` հետազոտվող առարկան եռատարածաչափ ուրվագծով դիտելու համար:

g. «Մանվածքի մատուցման մեքենաներ», որոնցում մանվածքի դիրքավորման և փռման գործողությունները կոորդինացված են և ծրագրավորված երկու կամ ավելի «նախնական սերվոդիրքավորման» առանցքներով, հատուկ նախագծված են թռչող սարքերի կամ «հրթիռների» «կոմպոզիտային» իրանների կառուցվածքների արտադրության համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1B001.g. կետի նպատակներով «մանվածքի մատուցման մեքենաները» կարող են փռել մեկ կամ ավելի «մանրաթելային ժապավեններ», որոնց լայնությունը պակաս է կամ հավասար է 25,4 մմ-ի, և կարող են կտրել և վերսկսել առանձին «մանրաթելային ժապավենի» փաթթոց` փռման գործընթացի ժամանակ:

 

Տեխնիկական ծանոթագրություններ.

 

1. 1B001 կետի նպատակներով «նախնական սերվոդիրքավորման» առանցքները վերահսկում են` համակարգչային ծրագրի ուղղորդմամբ, սարքի կամ ռոբոտի աշխատող գործիքի (այսինքն գլխիկի) դիրքը` մշակվող դետալի նկատմամբ տարածության մեջ ճիշտ անկյան տակ կամ ուղղորդմամբ, անհրաժեշտ գործողությունը ստանալու նպատակով:

2. 1B001 կետի նպատակներով «մանրաթելային ժապավենը» միահատ չընդհատվող լայնությամբ լրիվ կամ մասնակի խեժով-նախահագեցված ժապավեն է, մանվածք կամ հյուսվածք: Լրիվ կամ մասնակիորեն խեժով-նախահագեցված «մանրաթելային ժապավենը» ներառում է նաև ժապավենների այն տեսակները, որոնք երեսապատված են չոր փոշիով, որը ջերմացման դեպքում դառնում է կպչուն:

 

1B002 Սարքավորում` նախագծված մետաղական համաձուլվածքների, մետաղական համաձուլվածքների փոշիների կամ համաձուլված նյութերի արտադրության համար, հատուկ նախագծված աղտոտումից խուսափելու համար և հատուկ նախագծված` 1C002.c.2. կետում հատկորոշված ընթացակարգերից որևէ մեկում օգտագործվելու համար:

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 1B102:

 

1B003 Գործիքներ, պրես-ֆորմաներ, մամլակաղապարներ կամ ամրաններ` տիտանի, ալյումինի կամ դրանց համաձուլվածքների «գերպլաստիկ ձևավորման» կամ «դիֆուզիոն եռակցման» համար, որոնք հատուկ նախագծված են ստորև նշվածներից որևէ մեկի արտադրության համար.

a. Թռչող կամ տիեզերական կառուցվածքների իրաններ,

b. «Թռչող սարքերի» կամ տիեզերական սարքերի շարժիչներ, կամ

c. 1B003.a. կետում հատկորոշված կառուցվածքների կամ 1B003.b. կետում հատկորոշված շարժիչների համար հատուկ նախագծված բաղադրամասեր:

 

1B101 Սարքավորում, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 1B001 կետում` կառուցվածքային կոմպոզիտների և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերի և օժանդակ պարագաների «արտադրության» համար.

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 1B201:

 

Ծանոթագրություն. 1B101 կետով հատկորոշված բաղադրամասերը և օժանդակ պարագաները ներառում են մամլակաղապարներ/պրես-ֆորմաներ, հերյուններ/անցքահատեր, շաբլոններ/մամլամատեր, ամրաններ և գործիքներ «կոմպոզիտային» կառուցվածքների և լամինատների կամ դրանցից պատրաստված արտադրանքների մամլման, ջերմամշակման, լցակաղապարման, եռակալման կամ եռակցման համար:

a. Մանրաթելերի փաթաթման կամ մատուցման մեքենաները, որոնցում մանրաթելերը դիրքավորելու, կծկելու և փաթաթելու գործողությունները, կարող են կոորդինացվել և ծրագրավորվել երեք կամ ավելի առանցքներով և որոնք հատուկ նախագծված են մանրաթելային կամ թելքանման նյութերից բարդ կառուցվածքների կամ լամինատների արտադրության համար; և այդ գործողությունների դիրքավորման և ծրագրավորման վերահսկիչ սարքերը:

b. Ժապավեն փաթաթող մեքենաներ, որոնցում ժապավենի կամ գլանաթիթեղի մատուցման կամ փաթաթման համար դիրքավորման շարժումները կամ գործողությունները կոորդինացվում և ծրագրավորվում են երկու կամ ավելի առանցքների համար և որոնք նախագծված են թռչող սարքերի և «հրթիռների» կառուցվածքների «կոմպոզիտային» իրանների արտադրության համար:

c. Սարքավորումներ, որոնք նախագծված են կամ փոփոխված «թելավոր կամ թելանման նյութերի» «արտադրության» համար, ինչպիսիք են.

1. Սարքավորումներ` պոլիմերային մանրաթելերի փոխակերպման համար (ինչպիսիք են պոլիակրիլոնիտրիլը, վիսկոզը/ռեյոնը կամ արհեստական մետաքսը կամ պոլիկարբոսիլանը), ներառյալ հատուկ սարքավորումներ` տաքացման ընթացքում մանրաթելերի ձգման համար;

2. Սարքավորումներ` քիմիական տարրերի կամ բարդ նյութերի գոլորշիները տաքացված թելքային սուբստրատի վրա նստեցնելու համար;

3. Սարքավորումներ` խոնավ փաթաթման մեթոդով ջերմակայուն կերամիկայի (ինչպես օրինակ` ալյումինի օքսիդի/արզնահողի) արտադրության համար:

d. Սարքավորումներ, որոնք նախագծված են կամ ձևափոխված հատուկ մանրաթելերի մակերեսների մշակման կամ 9C110 կետով կարգավորվող նախահագեցած նյութերի և նախաշինվածքների արտադրության համար:

 

Ծանոթագրություն. 1B101.d. կետով կարգավորվող սարքավորումը ներառում է անվիկները/լիսեռիկները, մանրաթելերի ձգման տեղակայանքները, սարքավորումը` մակերևույթների թաղանթապատման /երեսապատման համար, կտրող սարքավորումը և ձևող/ձևակտրող մամլահատերը/մատրիցաները:

 

1B102 Մետաղական փոշու «արտադրման սարքավորումը», բացի նրանցից, որոնք հատկորոշված են 1B002 կետում, և դրանց բաղադրամասերը.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 1B115.b.:

 

a. Մետաղական փոշու «արտադրման սարքավորումը», որը կարող է կիրառվել վերահսկվող միջավայրում այնպիսի կորնթաձև, գնդակերպ կամ ատոմացված նյութերի «արտադրության» համար, որոնք վերահսկվում են 1C011.a., 1C011.b., 1C111.a.1., 1C111.a.2. կետերով, կամ Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման ցանկով:

b. Հատուկ նախագծված բաղադրամասեր 1B002 կամ 1B102.a. կետերում հատկորոշված «արտադրական սարքավորման» համար:

 

Ծանոթագրություն. 1B102 կետը ներառում է.

a. Պլազմային գեներատորներ (բարձր հաճախականության, էլեկտրաաղեղային), որոնք կարող են կիրառվել փոշեցրված կամ գնդահատիկ մետաղական փոշիների ստացման համար, երբ գործընթացը կազմակերպված է արգոնաջրային միջավայրում:

b. Էլեկտրապայթուցիչ սարքավորում, որը կարող է կիրառվել փոշեցրված կամ գնդահատիկ մետաղական փոշիների ստացման համար, երբ գործընթացը կազմակերպված է արգոնա-ջրային միջավայրում:

c. Սարքավորում, որը կարող է օգտագործվել ալյումինային գնդահատիկ փոշիների «արտադրության» համար` իներտ միջավայրում (օրինակ` ազոտի) հալույթի փոշեցրումը կազմակերպելու միջոցով:

 

1B115 Սարքավորում, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 1B002 կամ 1B102 կետերում` հրթիռային վառելիքի և վառելիքի բաղադրատարրերի և հատուկ նախագծված բաղադրիչների արտադրության համար, ինչպիսիք են.

a. «Արտադրական սարքավորում» հեղուկ հրթիռային վառելիքի կամ դրա բաղադրատարրերի «արտադրության», փոխադրման կամ ընդունման փորձարկումների համար, որոնք վերահսկվում են 1C011.a., 1C011.b., 1C111 կետերով, կամ Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման ցանկով:

b. «Արտադրական սարքավորում» պինդ հրթիռային վառելիքի կամ դրա բաղադրատարրերի «արտադրության», մշակման, խառնման, վուլկանացման/կարծրացման, ֆորմավորման, մեխանիկական մշակման, ձևավորման կամ ընդունման փորձարկումների համար, որոնք հատկորոշված են 1C011.a., 1C011.b., 1C111 կետերով կամ Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման ցանկով:

 

Ծանոթագրություն. 1B115.b. կետով չեն վերահսկվում ապրանքաքանակի խառնիչները, անընդհատ գործողության խառնիչները կամ հեղուկային էներգետիկ աղացները: Ապրանքաքանակի խառնիչների, անընդհատ գործող խառնիչների և հեղուկային էներգետիկ աղացների համար տես 1B117, 1B118 և 1B119 կետերը:

 

Ծանոթագրություն 1. Ռազմական նշանակության ապրանքների արտադրության համար հատուկ նախագծված սարքավորման համար տես Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման ցանկը:

 

Ծանոթագրություն 2. 1B115 կետով չեն վերահսկվում բորի կարբիդի «արտադրության», մշակման և ընդունման փորձարկումների համար նախագծված սարքավորումները:

 

1B116 Հատուկ նախագծված ծայրափողակներ` պիրոլիզային մեթոդով ստացված նյութերի արտադրության համար, որոնք ձևավորված են մամլակաղապարի, հերյունի / անցքահատի կամ որևէ այլ սուբստրատի վրա` պրեկուրսորային գազերից, որոնք տրոհվում են 1573K (1300oC)-ից մինչև 3173K (2900oC) ջերմաստիճանի միջակայքում, 130 Պա-ից մինչև 20 կՊա ճնշման տակ:

1B117 Պարբերաբար գործող խառնիչներ, որոնք ունեն վակուումում, զրոյից մինչև 13,326 կՊա ճնշման պայմաններում գործելու ունակություն, խառնման խցիկում ջերմաստիճանի կարգավորման կարողություն և ստորև թվարկված բոլոր բնութագրերը և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը.

a. Խցիկի ընդհանուր ծավալային հզորությունը` 110 լիտր կամ ավելի, և

b. Առնվազն մեկ խառնող/հունցող լիսեռ պերիֆերիկ տեղակայված դիրքով:

 

Ծանոթագրություն. 1B117.b. կետում «խառնող/հունցող լիսեռ» չի վերաբերում դեագլոմերատորներին կամ դանակ-թիակներով առանցքային լիսեռներին:

 

1B118 Անընդհատ գործող խառնիչներ, որոնք ունեն վակուումում, զրոյից մինչև 13326 կՊա ճնշման պայմաններում գործելու կարողություն, խառնման խցիկում ջերմաստիճանի վերահսկման կարողություն և ստորև թվարկված բնութագրերից որևէ մեկը, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը.

a. Երկու կամ ավելի խառնող/հունցող լիսեռներ, կամ

b. Մեկ խառնիչ լիսեռ, որը ճոճվում է և ունի հունցող ատամներ/թիակներ լիսեռի վրա, ինչպես նաև խառնիչի խցիկի ներսի պատերի վրա:

 

1B119 Հեղուկային էներգետիկ աղացներ, որոնք կիրառվում են 1C011.a., 1C011.b., 1C111 կետերով կամ Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման ցանկով` վերահսկվող նյութեր աղալու կամ մանրացնելու համար և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը:

1B201 Մանրաթելերի փաթաթման մեքենաներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 1B001 կամ 1B101 կետերում, և հարակից սարքավորումը, ինչպիսիք են.

a. Մանրաթելերի փաթաթման մեքենաներ, որոնք ունեն ստորև նշված բոլոր բնութագրերը.

1. Կարող են կոորդինացնել և ծրագրավորել մանրաթելերի տեղադրման, փաթաթման և կծկման գործողությունները երկու կամ ավելի առանցքներով;

2. Հատուկ նախագծված են` «թելավոր կամ թելանման նյութերից» կազմված բարդ կոմպոզիտային կառուցվածքներ կամ լամինատներ արտադրելու համար, և

3. Կարող են փաթաթել գլանաձև խողովակներ 75-ից մինչև 650 մմ ներքին տրամագծով և 300 մմ կամ ավելի մեծ երկարությամբ:

b. Կոորդինացնել և ծրագրավորել 1B201.a. կետով հատկորոշված մանրաթել փաթաթող մեքենաների վերահսկումը;

c. Բարձր ճշգրտության կաղապարներ/ձևանմուշներ` 1B201.a. կետով հատկորոշված մանրաթել փաթաթող մեքենաների համար:

1B225 Էլեկտրոլիզային խցիկներ ֆտորի արտադրության համար` 1 ժամում 250գ ֆտոր արտադրողականությամբ:

1B226 Էլեկտրամագնիսական իզոտոպային սեպարատորներ` որոնք նախագծված են կամ զինված եզակի կամ բազմակի իոնային աղբյուրներով, որոնք կարող են տալ ամբողջական իոնային փնջի 50 մԱ կամ ավելի բարձր ընդհանուր հոսանք:

 

Ծանոթագրություն. 1B226 կետը ներառում է սեպարատորներ, որոնք.

a. կարող են հարստացնել կայուն իզոտոպերը;

b. կարող են աշխատել իոնային աղբյուրներով և կոլեկտորներով, ինչպես մագնիսական դաշտում, այնպես էլ դաշտից դուրս գտնվող կոնֆիգուրացիաներում:

 

1B228 Ջրածնային-կրիոգենային թորման սյուներ, որոնք ունեն հետևյալ բոլոր բնութագրերը.

a. Նախագծված են 35K (-238oC) կամ դրանից ցածր ներքին ջերմաստիճաններում աշխատելու համար;

b. Նախագծված են 0.5-ից մինչև 5 ՄՊա (5-ից մինչև 50 մթնոլորտային) ներքին ճնշման տակ աշխատելու համար:

c. Պատրաստված են հետևյալներից որևէ մեկից.

1. 300 մակնիշի չժանգոտվող պողպատից, որն ունի ծծմբի ցածր պարունակություն, աուստենտային, ըստ ASTM International/ Ստանդարտների միջազգային կազմակերպության (կամ հավասարազոր ստանդարտով) հատիկների Թիվ 5 կամ ավելի խոշոր չափ, կամ

2. Համարժեք նյութերից, որոնք և կրիոգենիկ են և, H2-համատեղելի, և

d. Ունեն 30 սմ կամ ավելի մեծ ներքին տրամագիծ և 4 մ կամ ավելի մեծ «ակտիվ աշխատանքային երկարություն»:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1B228 կետում «ակտիվ աշխատանքային երկարություն» նշանակում է փաթեթավորող նյութի ակտիվ երկարությունը` փաթաթված տեսակի սյան մեջ, կամ ներքին հպարկային պնակների ակտիվ երկարությունը` պնակաձև սյան մեջ:

1B229 Ջրա-ծծմբաջրածնային փոխանակման սյուներ և դրանց համար «ներքին հպարկիչներ», ինչպիսիք են.

 

Հ.Ծ. Ծանր ջրի արտադրության համար հատուկ նախգծված կամ նախապատրաստված սյուների համար տես 0B004:

 

a. Ջրա-ծծմբաջրածնային փոխանակման սյուներ, որոնք ունեն հետևյալ բոլոր բնութագրերը.

1. Կարող են աշխատել 2 ՄՊա կամ ավելի բարձր ճնշման պայմաններում:

2. Պատրաստված են բարձրորակ ածխածնային պողպատից, որն ունի թիվ 5 կամ ավելի խոշոր չափի հատիկներ` ըստ ASTM (կամ համարժեք) ստանդարտի;

3. Ունեն 1,8 մ կամ ավելի մեծ տրամագիծ:

b. «Ներքին հպարկիչներ»` 1B229.a. կետով կարգավորվող ջրածծմբաջրածնային փոխանակման սյուների համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Սյուների «ներքին հպարկիչները» սեգմենտավորված դարակներ են, որոնք հավաքված տեսքով ունեն 1,8 մ կամ ավելի մեծ արդյունավետ տրամագիծ, նախագծված են հակահոսքային շփման ապահովման համար և պատրաստված են 0,03% կամ դրանից պակաս ածխածնի պարունակություն ունեցող չժանգոտվող պողպատից: Դրանք կարող են լինել մաղային/ցանցավոր դարակներ, կափույրային դարակներ, թասակավոր կափարիչով դարակներ և տուրբոգրիդային դարակներ:

 

1B230 Պոմպեր, որոնք նախագծված են հեղուկ ամոնյակի մեջ խտացված կամ նոսրացված կալիումի ամիդի կատալիզատորից (KNH2/NH3) կազմված լուծույթների շրջանառության համար և ունեն հետևյալ բոլոր բնութագրերը.

a. Հերմետիկ են (այսինքն` հերմետիկ զոդված են);

b. Ունեն 8,5 մ3/ժամ կամ ավելի բարձր արտադրողականություն;

c. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Կալիումի ամիդի խտացված լուծույթների համար (1%-ից ավելի մեծ)` 1,5-ից 60 ՄՊա աշխատանքային ճնշման կարողություն, կամ

2. Կալիումի ամիդի նոսրացված լուծույթների համար (1%-ից պակաս)` 20-ից 60 ՄՊա աշխատանքային ճնշման կարողություն:

 

1B231 Տեղակայանքներ կամ ագրեգատներ` տրիտիումի արտադրության համար, ինչպիսիք են.

a. Տեղակայանքներ կամ ագրեգատներ` տրիտիումի արտադրության, վերականգնման, հանքահանման, խտացման, պահպանման կամ փոխադրման համար:

b. Սարքավորումներ` տրիտիումի տեղակայանքների կամ ագրեգատների համար, ինչպիսիք են.

1. Ջրածնային կամ հելիումային սառեցնող տեղակայանքները, որոնք ընդունակ են սառեցնել մինչև 23K (-250oC) կամ դրանից ցածր ջերմաստիճաններ` մինչև 150 Վտ-ից բարձր ջերմահեռացման կարողությամբ;

2. Ջրածնի իզոտոպերի կուտակման կամ մաքրման համակարգեր, որոնցում որպես պահեստավորման կամ մաքրման միջավայր օգտագործվում են մետաղական հիդրիդները:

 

1B232 Տուրբոընդարձակիչների կամ տուրբոընդարձակիչ-կոմպրեսորների լրակազմեր, որոնք ունեն հետևյալ երկու բնութագրերը.

a. Նախագծված են 35K (-238 oC) կամ ավելի ցածր ջերմաստիճանում շահագործվելու համար; և

b. Նախագծված են ջրածնային գազի 1000 կգ/ժամ կամ ավելի թողունակության համար:

1B233 Տեղակայանքներ և ագրեգատներ լիթիումի իզոտոպերի բաժանման համար, և համակարգեր և սարքավորում դրանց համար, ինչպիսիք են.

a. Տեղակայանքներ կամ ագրեգատներ լիթիումի իզոտոպերի անջատման համար:

b. Սարքավորում` լիթիումի իզոտոպերի անջատման համար, հենվելով լիթիում-սնդիկ ամալգամային գործընթացի վրա, ինչպես.

1. Հեղուկա-հեղուկային փոխանակման հպարկային սյուներ, որոնք հատուկ նախագծված են լիթիումի ամալգամների համար;

2. Սնդիկի կամ լիթիումի ամալգամների պոմպեր;

3. Լիթիումի ամալգամի էլեկտրոլիզային խցիկներ;

4. Գոլորշիացնող սարքեր` հիդրօքսիդի խտացված լուծույթների համար:

c. Իոնային փոխանակման համակարգեր, որոնք հատուկ նախագծված են լիթիումի իզոտոպի անջատման համար և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը;

d. Քիմիական փոխանակման համակարգեր (որոնք կիրառում են քրաուն-եթերներ, կրիպտանդներ, վինիլային եթերներ) հատուկ նախագծված լիթիումի իզոտոպի անջատման համար և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը:

1B234 Բարձր պայթուցիկությամբ նյութերի տարաներ, անոթներ, և այլ կրող կամ պարունակող սարքեր` հատուկ նախագծված բարձր պայթուցիկությամբ նյութերի կամ պայթուցիկ սարքերի փորձարկման համար, որոնք ունեն հետևյալ երկու բնութագրերը.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ:

 

a. Նախագծված են 2կգ ՏՆՏ կամ ավելի մեծ քանակության պայթյունը լրիվ ներկրելու համար, և

b. Ունեն հատուկ նախագծված տարրեր կամ բնութագրեր, որոնք հնարավորություն են տալիս իրական ժամանակում կամ ուշացումով փոխանցել դիագնոստիկ կամ չափագրական տեղեկություն:

 

1C Նյութեր

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Մետաղներ և համաձուլվածքներ.

Այն բոլոր տեղերում, որտեղ պարզորոշ կերպով այլ բան չի սահմանված, 1C001-ից մինչև 1C012 կետերում նշված «մետաղներ» և «համաձուլվածքներ» տերմինները ներառում են հետևյալ չմշակված և կիսաֆաբրիկատային ձևերը.

 

Չմշակված ձևերը.

 

Անոդներ, գնդեր, չորսուներ (ներառյալ նստակերտ չորսուներ և լարային չորսուներ), կիսահումքեր, բլոկներ, մետաղակոճղեր, աղյուսներ, մետաղական մամլած աղյուսներ, կատոդներ, բյուրեղներ, խորանարդեր, խորանարդիկներ, հատիկներ, ձուլահատիկներ, ձուլակտորներ, ձուլվածքներ, կոշտեր, ձուլակոճղեր, փոշի, օղակներ, կոտորուքներ, մետաղասալեր, ոչ ճիշտ ձևի մետաղակտորներ, ծակոտկեն մտեղական սպունգակտորներ, ձողիկներ:

 

Կիսապատրաստված ձևերը (անկախ դրանց երեսապատված, անոդավորված, կաղապարված, գայլիկոնված կամ մամլված ձևերից).

a. Հատուկ ձևով մշակված նյութերը, որոնք ստացվել են գլոցման, կլանման, կաղապարահանման, դարփնման, տաք դրոշմման, արտաճզմման, կռման, իմպուլսային արտաճզմման, մամլման, ջարդման, հատիկացման, փոշիացման, ատոմացման և աղալու եղանակներով, այսինքն` անկյունակապերը, շվելերները, օղակները, սկավառակները, փոշին, փաթիլները, նրբաթիթեղները և թերթերը, կռվածքները, սալերը, մամլման կամ դրոշմման միջոցով մշակված արտադրանքները, ժապավենները, ձողիկները, կցաշուրթերը (ներառյալ եռակցովի չորսվակավոր ձողերը, մետաղալարե ձողերը և գլոցված մետաղալարերը), պրոֆիլները, կաղապարները, թերթերը, շերտերը, խողովակները և փողակները (ներառյալ խողովակային օղակները, խողովակային ուղղանկյունները և խոռոչային փողակները), ձուլված կամ արտադրոշմված լարերը;

b. Ձուլանյութը (լցակաղապարները)` ստացված ավազի, մետաղյա, պլաստիկի և այլ տեսակի նյութերի մեջ լցակաղապարման միջոցով, ներառյալ բարձր ճնշման տակ լցակաղապարումը, «խարամային ձևերը» (հալանջատվող մոդելները) և փոշեմետաղագործության միջոցով ստացված ձևերը:

 

Վերահսկողության առարկան չպետք է անտեսվի ցանկում չնշված ձևերի արտահանման դեպքում, երբ դրանք ներկայացվում են որպես պատրաստի արտադրանքներ, սակայն իրականում հսկվող նախաշինվածքներ են կամ կիսապատրաստվածքներ:

 

1C001 Էլեկտրամագնիսական ալիքների կլանման համար հատուկ նախագծված նյութերը կամ ըստ էության էլեկտրահաղորդիչ պոլիմերները, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 1C101:

 

a. Նյութեր` ալիքային հաճախականությունների կլանման համար` 2x10(8)Հց գերազանցող, սակայն 3x10(12) Հց-ից պակաս հաճախականություններում:

 

Ծանոթագրություն 1. 1C001.a. կետով չեն վերահսկվում.

a. Մազաթելային տեսակի կլանիչները, որոնք պատրաստված են բնական և սինթետիկ մանրաթելերից` կլանման համար ոչ մագնիսական լիցքավորմամբ:

b. Մագնիսական կորուստներ չունեցող կլանիչները, որոնց բանող մակերևույթը հարթ չէ, ներառյալ բուրգերը, կոները, սեպերը և սպիրալաձև մակերևույթները:

c. Հարթ կլանիչները, որոնք ունեն հետևյալ բոլոր բնութագրերը.

 

1. Պատրաստված են հետևյալ նյութերից որևէ մեկից.

a. Ածխածնային լիցքով պենոպլաստային նյութերը (ճկուն կամ ոչ ճկուն) կամ օրգանական նյութերը` ներառյալ կապող հավելանյութերը, որոնք ապահովում են մետաղի համեմատությամբ 5%-ից ավելի անդրադարձի գործակից` այն ալիքների ընդգրկույթում, որոնք ընկնող էներգիայի կենտրոնական հաճախականությունից տարբերվում են ավելի քան +/- 15%-ով և ընդունակ չեն դիմակայել 450K (177oC) գերազանցող ջերմաստիճաններին, կամ

b. Կերամիկական նյութեր, որոնք ապահովում են մետաղի համեմատությամբ 20%-ից ավելի շատ անդրադարձում` ընկնող էներգիայի կենտրոնական հաճախականությունից +/- 15% ընդգրկույթում և ընդունակ չեն դիմանալ 800K (527oC) գերազանցող ջերմաստիճաններին:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Կլանման փորձարկման նմուշները 1C001.a. կետի Ծանոթագրության 1.c.1. կետի համար պետք է լինեն քառակուսի, որոնց չորս կողմերի հաճախականությունները հավասար են կենտրոնի հաճախականության առնվազն հնգապատիկ երկարությանը և պետք է տեղադրված լինեն ճառագայթող տարրի ազդեցության դաշտի հեռավոր գոտում:

2. Առաձգական ձգման ամրությունը պետք է լինի 7x10(6Ն)N/մ2-ից ոչ պակաս; և 3. Սեղմումի/կոմպրեսիայի նկատմամբ ամրությունը պետք է լինի 14x10(6)N/մ2-ից ոչ պակաս:

 

d. Հարթաշերտ կլանիչներ պատրաստված եռակալման եղանակով ստացված ֆերիտից, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. հատուկ ձգողականություն, 4,4-ից ավելի բարձր տեսակարար կշռով, և

2. 548K (275oC) առավելագույն աշխատանքային ջերմաստիճան:

 

Ծանոթագրություն 2. 1C001.a. կետի Ծանոթագրություն 1-ի մեջ ոչինչ չի արձակում մագնիսական նյութեր` կլանում ապահովելու համար, երբ պարունակվում է ներկի մեջ:

b. Նյութեր, որոնք նախատեսված են 1,5x10(14)Հց գերազանցող, սակայն 3,7x10(14) Հց-ից փոքր հաճախականությունների ալիքները կլանելու համար, և թափանցիկ չեն տեսանելի լույսի համար:

 

Ծանոթագրություն. 1C001.b. կետով չեն վերահսկվում այն նյութերը, որոնք հատուկ նախագծված են հետևյալ կիրառումներից որևէ մեկի համար.

a. պոլիմերների «լազերային» դաջվածքները; կամ

b. պոլիմերների «լազերային» եռակցումները,

c. Էլեկտրահաղորդիչ պոլիմերային նյութերը, որոնք ունեն` 10 000 Ս/մ-ից (Սիմենս/մետր) բարձր «ծավալային էլեկտրահաղորդականություն» կամ 100 Oմ/մ2-ից պակաս «մակերևութային տեսակարար դիմադրողականություն»` հետևյալ պոլիմերային նյութերից որևէ մեկի հիմքով.

1. Պոլիանիլին,

2. Պոլիպիրոլ,

3. Պոլիտիոֆեն,

4. Պոլի ֆենիլեն-վինիլեն, կամ

5. Պոլի տիենիլեն-վինիլեն:

 

Ծանոթագրություն. 1C001.c. կետով չեն վերահսկվում հեղուկ վիճակում գտնվող նյութերը:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

«Ծավալային էլեկտրահաղորդականությունը» և «մակերևութային տեսակարար դիմադրողականությունը» պետք է որոշվեն ASTM-D-257 ստանդարտով կամ դրան համարժեք ազգային ստանդարտով:

 

1C002 Մետաղական համաձուլվածքներ, մետաղական համաձուլվածքների փոշիներ կամ համաձուլված նյութեր, ինչպիսիք են:

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 1C202:

 

Ծանոթագրություն. 1C002 կետով չեն վերահսկվում այն մետաղական համաձուլվածքները, մետաղական համաձուլվածքների փոշիները և համաձուլված նյութերը, որոնք հատուկ նախագծված են երեսապատման նպատակների համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1. 1C002 կետի մետաղական համաձուլվածքները նրանք են, որոնք նշված մետաղից ավելի շատ են պարունակում ըստ կշռի տոկոսային հարաբերությամբ քան ուրիշ այլ տարրերից:

2. «Լարման թուլացման փորձարկումների ժամանակ մինչև քայքայում տևող ժամանակը» պետք է հաշվարկվի համաձայն ASTM E-139 կամ համարժեք ազգային ստանդարտի:

3. «Երկարակեցությունը ցածր ցիկլային հոգնածության դեպքում» պետք է հաշվարկվի համաձայն ASTM E-606 ստանդարտի «Կոնստանտ ամպլիտուդով ցածր-ցիկլային հոգնածության փորձարկման հանձնարարելի մոտեցումները» կամ դրան համարժեք ազգային ստանդարտի: Փորձարկումը պետք է լինի առանցքային` 1-ին հավասար միջին ճնշումային համամասնությամբ և ճնշում-կոնցենտրացիայի ֆակտորով (Kt), որը հավասար է 1-ի: Միջին ճնշումը սահմանվում է որպես մաքսիմում ճնշում` հանած մինիմում ճնշում, բաժանած մաքսիմում ճնշումի վրա:

 

a. Ալյումինիդներ, ինչպիսիք են.

1. Նիկելային ալյումինիդներ, որոնք պարունակում են նվազագույնը 15% ըստ կշռի ալյումին, և առավելագույնը` 38% ըստ կշռի ալյումին և առնվազն մեկ լրացուցիչ համաձուլվածքային տարր:

2. Տիտան ալյումինիդներ, որոնք պարունակում են 10%, ըստ կշռի, կամ ավելի շատ ալյումին և առնվազն մեկ լրացուցիչ համաձուլվածքային տարր:

b. Մետաղական համաձուլվածքներ, որոնք պատրաստված են փոշենման կամ հատիկավոր նյութերից, որոնք բնութագրված են 1C002.c. կետում.

1. Նիկելային համաձուլվածքներ, որոնք ունեն ստորև նշված բնութագրերից որևէ մեկը.

a. «Լարման թուլացման փորձարկումների ժամանակ մինչև քայքայում տևող ժամանակը» 10 000 ժամ կամ ավելի երկար` 923K (650oC) ջերմաստիճանում` 676 ՄՊա ճնշման դեպքում, կամ

b. «Երկարակեցությունը ցածր ցիկլային հոգնածության դեպքում «10000 կամ ավելի ցիկլեր` 823K (550oC) ջերմաստիճանի և 1095 ՄՊա առավելագույն բեռնավորման պայմաններում:

2. Նիոբիումային համաձուլվածքներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. 10000 ժամ կամ ավելի երկար «Լարման թուլացման փորձարկումների ժամանակ մինչև քայքայում տևող ժամանակը»` 1073K (800oC) ջերմաստիճանում բեռնավորումը մինչև 400 ՄՊա; կամ

b. «Երկարակեցությունը ցածր ցիկլային հոգնածության դեպքում» 10000 ժամ կամ ավելի` 973K (700oC) ջերմաստիճանի և 700 ՄՊա առավելագույն բեռնավորման պայմաններում:

3. Տիտանի համաձուլվածքներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. 10 000 ժամ կամ ավելի երկար «Լարման թուլացման փորձարկումների ժամանակ մինչև քայքայում տևող ժամանակը»` 723K (450oC) ջերմաստիճանի և մինչև 200 ՄՊա ճնշման դեպքում; կամ

b. «Երկարակեցությունը ցածր ցիկլային հոգնածության դեպքում» 10 000 կամ ավելի ցիկլ` 723K (450oC) ջերմաստիճանի և 400 ՄՊա առավելագույն ճնշման պայմաններում:

4. Ալյումինի համաձուլվածքներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. առաձգականության ամրության սահմանը` 240 ՄՊա կամ ավելի մեծ 473K (200oC) ջերմաստիճանի դեպքում`, կամ

b. առաձգականության ամրության սահմանը` 415 ՄՊա կամ ավելի մեծ 298K (25oC) ջերմաստիճանի դեպքում;

5. Մագնեզիումի համաձուլվածքներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. առաձգականության ամրության սահմանը 345 ՄՊա կամ ավելի բարձր և

b. Կոռոզիայի արագությունը նատրիումի քլորիդի 3%-անոց ջրային լուծույթում տարվա ընթացքում 1 մմ-ից պակաս, որը հաշվարկվում է ASTM G-31 կամ համարժեք ազգային ստանդարտով:

c. Մետաղական համաձուլվածքի փոշի կամ հատիկային նյութ, որն ունի բոլոր հետևյալ բնութագրերը:

 

1. Պատրաստված է հետևյալ բաղադրյալ համակարգերից որևէ մեկից.

 

Տեխնիկական ծանոթագրություն.

X-ը հետևյալ բանաձևերում համապատասխանում է համաձուլվածքի բաղադրության մեջ ընդգրկված մեկ կամ ավելի տարրերին:

 

a. Նիկելային համաձուլվածքներ (Ni-Al-X, Ni-X-Al), որոնք կարող են օգտագործվել տուրբինային շարժիչների կամ բաղադրամասերի մեջ, այսինքն երեք ոչ-մետաղական մասնիկներից պակաս (ներկրված արտադրության ընթացքում) 10(9) համաձուլվածքային մասնիկների մեջ 100 մկմ-ից խոշոր համաձուլվածքային մասնիկներով:

b. Նիոբիումի համաձուլվածքներ (Nb-Al-X կամ Nb-X-Al, Nb-Si-X կամ Nb-Al-Si, Nb-Ti-X կամ Nb-X- Ti):

c. Տիտանի համաձուլվածքներ (Ti-Al-X կամ Ti-X-Al),

d. Ալյումինի համաձուլվածքներ (Al-Mg-X կամ Al-X-Mg, Al-Zn-X կամ Al-X-Zn, Al-Fe-X կամ Al-X-Fe) կամ

e. Մագնեզիումի համաձուլվածքներ (Mg-Al-X կամ Mg-X-Al);

 

2. Պատրաստված են վերահսկվող միջավայրում` հետևյալ գործընթացներից որևէ մեկի օգնությամբ.

a. «Վակուումային փոշիացում»;

b. «Գազային փոշիացում»;

c. «Փոշիացում կենտրոնախույս պտտման եղանակով»;

d. «Կտրուկ սառեցում»;

e. «Հալույթի սպինգացում», և «մանրացում»;

f. «Հալույթի լուծազատում», և «մանրացում»;

g. «Մեխանիկական լեգիրում»; կամ

h. «Պլազմային փոշիացում»; և

 

3. Կարող են ստեղծել այնպիսի նյութեր, որոնք բնութագրված են 1C002.a. կամ 1C002.b. կետերով:

d. Մետաղական համաձուլվածքներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Պատրաստված են 1C002.c.1. կետով նկարագրված կոմպոզիտային կառուցվածքներից;

2. Ունեն չմանրացված մանրաթելային փաթիլների, ժապավենների կամ բարակ ձողերի տեսք; և

 

3. Արտադրված են վերահսկվող միջավայրում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

a. «Կտրուկ սառեցում»;

b. «Հալույթի սպինգացում»; կամ

c. «Հալույթի լուծազատում»:

 

1C003 Բոլոր տեսակների և բոլոր ձևերի մագնիսական մետաղները, որոնք ունեն ստորև նշված բնութագրերից որևէ մեկը.

a. Սկզբնական հարաբերական մագնիսական թափանցելիությունը` 120 000 կամ ավելի, և հաստությունը` 0,05 մմ կամ պակաս:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Սկզբնական հարաբերական մագնիսական թափանցելիության չափումը պետք է իրականացվի լիովին շիկափափկացված նյութերի վրա:

 

b. Մագնիսաստրիկտիվ (մագնիսակծկումային) համաձուլվածքներ, որոնք ունեն ստորև նշված բնութագրերից որևէ մեկը.

1. Մագնիսաստրիկտիվ հագեցվածությունը` 5x10(-4)-ից ավելի բարձր կամ,

2. Մագնիսամեխանիկական կցորդման գործակիցը (k)` 0,8-ից ավելի բարձր, կամ

 

c. Ամորֆ կամ «նանոբյուրեղային» համաձուլվածքային շերտեր, որոնք օժտված է բոլոր հետևյալ բնութագրերով.

1. Բաղադրությամբ կազմված են առնվազն 75% երկաթից (ըստ կշռի), կոբալտից կամ նիկելից;

2. Մագնիսական ինդուկցիոն հագեցվածությունը (Bs)` 1,6 T կամ ավելի բարձր; և

3. Հետևյալներից որևէ մեկը.

a. Շերտի հաստությունը` ոչ ավելի, քան 0,02 մմ, կամ պակաս; կամ

b. Տեսակարար էլեկտրական դիմադրողականությունը 2x10(-4) Oհմ/սմ կամ ավելի բարձր:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1C003.c. կետում նշված «նանոբյուրեղային» նյութերը այն նյութերն են, որոնք ունեն 50 նմ կամ պակաս չափի բյուրեղահատիկներ, ինչը որոշվում է ռենտգենային ճառագայթների դիֆրակցիայով:

1C004 Ուրանատիտանային համաձուլվածքներ կամ վոլֆրամի համաձուլվածքներ` երկաթի, նիկելի կամ պղնձի հիմքով «մատրիցայով», և օժտված բոլոր հետևյալ բնութագրերով.

a. Խտությունը` 17,5 գ/սմ3-ից բարձր;

b. Առաձգականության սահմանը` 880 ՄՊա-ից բարձր;

c. Խզման ամրության սահմանը 1 270 ՄՊա-ից բարձր;

d. Հարաբերական երկարացումը` 8%-ից բարձր:

 

1C005 «Գերհաղորդական» «կոմպոզիտային» հաղորդիչները, որոնք ունեն 100 մ-ից ավելի մեծ երկարություն և 100 գ-ից ավելի մեծ զանգված, ինչպիսիք են.

a. «Գերհաղորդական» «կոմպոզիտային» հաղորդիչներ, որոնք պարունակում են մեկ կամ մի քանի նիոբիում-տիտանային «մանրաթելեր` և ունեն հետևյալ բնութագրերը.

1. Տեղադրված են ոչ պղնձից կամ ոչ պղինձ պարունակող նյութերի հիմքով պատրաստված «մատրիցաներում», և

2. Լայնական հատույթի մակերեսը 0,28x10(-4) մմ2-ից պակաս է (կլոր հատույթով, մանրաթելերի դեպքում` 6 մկմ տրամագծով):

 

b. «Գերհաղորդական» «կոմպոզիտային» հաղորդիչներ, որոնք կազմված են մեկ կամ մի քանի «գերհաղորդական» «մանրաթելերից», բացի նիոբիում-տիտանից պատրաստվածներից, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Զրոյական մագնիսական ինդուկցիայի դեպքում` «կրիտիկական ջերմաստիճանը» 9,85K (-263,31oC)-ից բարձր է, և

2. Պահպանում են «գերհաղորդական» վիճակը 4,2K (-268,96oC) ջերմաստիճանում`` երբ ենթարկվում են մագնիսական դաշտի ազդեցությանը, որն ուղղված է հաղորդչի երկայնական առանցքին ուղղահայաց ցանկացած ուղղությամբ և համապատասխանում է 12 T մագնիսական ինդուկցիային, որի կրիտիկական հոսանքի խտությունը 1750 Ա/մմ2-ից ավելի բարձր է հաղորդիչի ընդհանուր կտրվածքի վրա:

 

c. «Գերհաղորդական» «կոմպոզիտային» հաղորդիչները` բաղկացած մեկ կամ ավելի «գերհաղորդական» «մանրաթելերից», որոնք պահպանում են «գերհաղորդականությունը» 115 K-ից բարձր (-158,16oC) ջերմաստիճանի դեպքում:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1C005 կետի նպատակով «մանրաթելերը» կարող են լինել մալուխային, գլանաձև, թաղանթային, երիզային կամ ժապավենային ձևերով:

 

1C006 Հեղուկներ և քսանյութեր, ինչպիսիք են.

a. Չի կիրառվում;

b. Քսանյութեր, որոնք որպես հիմնական բաղադրիչ պարունակում եմ հետևյալներից որևէ մեկը.

 

1. Ֆենիլենային կամ ալկիլֆենիլենային եթերներ կամ տիո-եթերներ, կամ դրանց խառնուրդները, որոնք ունեն երկուսից ավելի եթերային կամ տիո-եթերային ֆունկցիաներ կամ դրանց խառնուրդների ֆունկցիաները; կամ

2. Սիլիցիում պարունակող ֆտորացված հեղուկներ, որոնք բնութագրվում են 5000 մմ2/վրկ-ից ցածր կինեմատիկ մածուցիկությամբ (5000 սանտիստոքսեր) 298K (25oC) ջերմաստիճանի պայմաններում:

 

c. Խոնավեցնող կամ հարստացնող/ֆլոտացնող հեղուկներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Մաքրության աստիճանը 99,8%-ից բարձր;

2. Պարունակում են 200 մկմ կամ ավելի մեծ չափի 25 մասնիկից պակաս 100 մլ-ում; և

 

3. Կազմված են հետևյալ նյութերի առնվազն 85% պարունակությունից.

a. Դիբրոմոտետրաֆտորէթան, (CAS 25497-30-7, 124-73-2, 27336-23-8)

b. Պոլիքլորտրիֆտորէթիլեն (միայն յուղային և մոմային ձևափոխումները), կամ

c. Պոլիբրոմոտրիֆտորէթիլեն:

d. Ֆտորածխածնային էլեկտրոնային պաղեցնող հեղուկներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Պարունակում են 85% (ըստ կշռի) կամ ավելի ստորև նշված նյութերից որևէ մեկից.

a. Պերֆտորպոլիալկիլեթեր-տրիազինների կամ պերֆտորալիֆատիկ-եթերների մոնոմերային ձևեր;

b. Պերֆտորալքիլամիններ;

c. Պերֆտորցիկլոալկաններ; կամ

d. Պերֆտորալկաններ;

2. Խտությունը` 1,5 գ/մլ 298K (25oC) կամ ավելի բարձր ջերմաստիճանում;

3. Հեղուկ վիճակում 273K (0oC) ջերմաստիճանում; և

 

4. Ֆտորի պարունակությունը 60% (ըստ կշռի) կամ ավելի:

 

Ծանոթագրություն. 1C006.d. կետով չեն վերահսկվում այն նյութերը, որոնք որակավորված են և փաթեթավորված որպես բժշկական նյութեր:

 

1C007 Կերամիկական փոշիներ, կերամիկական - «մատրիցաներ» «կոմպոզիտային» նյութեր, և «նախանյութեր», ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 1C107 կետը:

 

a. Տիտանի դիբորիդի (TiB2) (CAS 12045-63-5) կերամիկական փոշիները, որոնց ամբողջ մետաղական խառնուկները, բացառությամբ հատուկ հավելանյութերից, կազմում են մեկ միլիոնի մեջ 5000-ից պակաս մասնիկներ, երբ մասնիկների միջին չափը հավասար է կամ փոքր է 5 մկմ և պարունակում է 10%-ից ոչ ավելի մասնիկներ, որոնց չափը 10 մկմ-ից մեծ է:

b. Չի կիրառվում:

c. Կերամիկական - «մատրիցաներ» «կոմպոզիտային» նյութեր, ինչպիսիք են.

1. Կերամիկա-կերամիկական «կոմպոզիտային» նյութերը ապակե կամ օքսիդային-»մատրիցայով» և ամրանավորված հետևյալ նյութերից որևէ մեկով.

a. չընդհատվող մանրաթելեր, որոնք կազմված են հետևյալ նյութերից որևէ մեկից.

1. Al2O3 (CAS 1344-28-1); կամ

2. Si-C-N; կամ

 

Ծանոթագրություն. 1C007.c.1.a. կետով չեն վերահսկվում «կոմպոզիտները», որոնք պարունակում են այնպիսի մանրաթելեր, որոնց խզման ամրության սահմանը 700 ՄՊա-ից ցածր է` 1 273K (1000oC) ջերմաստիճանում կամ որոնք ունեն ձգման նկատմամբ երկարատև դիմադրողականություն` 1%-ից բարձր թողունակության հարաբերական դեֆորմացիա` 100 ժամում 100 ՄՊա բեռնավորման դեպքում և 1273K (1000oC) ջերմաստիճանում:

b. Մանրաթելեր, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. պատրաստված են հետևյալ նյութերից որևէ մեկից.

a. Si-N;

b. Si-C;

c. Si-Al-O-N; կամ

d. Si-O-N; և

2. Որոնց «խզման տեսակարար ամրությունը» ձգման նկատմամբ 12,7 x 10(3)մ-ից բարձր է:

 

2. Կերամիկական «մատրիցաներ» «կոմպոզիտային» նյութեր, որոնցում «մատրիցան»/ձուլամայրը ձևավորվում է կարբիդներից կամ սիլիցիումի, ցիրկոնիումի կամ բորի նիտրիդներից:

d. Չի կիրառվում:

e. «Նախորդող նյութեր», որոնք հատուկ նախագծված են 1C007.c. կետով կարգավորվող նյութերի «արտադրության» համար, ինչպիսիք են.

1. Պոլիդիօրգանոսիլանները;

2. Պոլիսիլազանները;

3. Պոլիկարբոսիլազանները:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1C007 կետի նպատակներով «նախորդող նյութերը» հատուկ նախագծված պոլիմերային կամ մետաղա-օրգանական նյութեր են, որոնք օգտագործվում են սիլիցիումային կարբիդի, սիլիցիումային նիտրիդի, կամ սիլիցիում, ածխածին և ազոտ պարունակող կերամիկաների «արտադրության» համար:

 

f. Չի կիրառվում:

 

1C008 Ֆտոր չպարունակող պոլիմերային նյութերը, ինչպիսիք են.

a. Իմիդները, այդ թվում.

1. Բիսմալեիմիդները;

2. Առոմատիկ պոլիամիդ-իմիդները, (PAI), որոնք ունեն 563K (290oC)-ից բարձր «ապակիացման ջերմաստիճան (Tg)»;

3. Առոմատիկ պոլիիմիդները, որոնք ունեն 505 K (232oC)-ից բարձր «ապակիացման ջերմաստիճան (Tg)»;

4. Առոմատիկ պոլիեթերիմիդները, որոնք ունեն 563 K (290oC)-ից բարձր «ապակիացման ջերմաստիճան (Tg)»:

 

Ծանոթագրություն. 1C008.a. կետով վերահսկվում են հեղուկ կամ պինդ վիճակում գտնվող «հալունակ» նյութերը, այդ թվում խեժային, փոշու, հատիկավոր, թաղանթային, շերտային, երիզային կամ ժապավենային ձև ունեցող նյութերը:

 

Հ.Ծ. Ժապավենի, թաղանթի, շերտի կամ երիզի ձև ունեցող ոչ «հալունակ» առոմատիկ պոլիիմիդների համար տես` 1A003 կետը:

 

b. Չի կիրառվում:

c. Չի կիրառվում:

d. Պոլիարիլենային կետոնները;

e. Պոլիարիլենային սուլֆիդները, որտեղ արիլենային խումբը բիֆենիլենային, տրիֆենիլենային կամ համապատասխան համակցություններով է;

f. Պոլիբիֆենիլենեթերսուլֆոն, որի «ապակիացման ջերմաստիճանը (Tg)» 563K (290oC)-ից ավելի բարձր է:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1. 1C008.a.2. կետով կարգավորվող ջերմապլաստիկ նյութերի, 1C008.a.4. կետով և 1C008.f. կետով կարգավորվող նյութերի համար «ապակիացման ջերմաստիճանը (Tg)» որոշվում է ISO 11357-2 (1999) կամ ազգային համարժեք ստանդարտով:

2. 1C008.a.2. կետով կարգավորվող ջերմապլաստիկ նյութերի և 1C008.a.3. կետով կարգավորվող նյութերի «ապակիացման ջերմաստիճանը (Tg)» որոշվում է 3-կետային ծալման մեթոդով, որը նկարագրվում է ASTMD 7028-07 կամ համարժեք ազգային ստանդարտով: Փորձարկումը պետք է իրականացվի չոր թեստային նմուշով, որը ենթարկվել է ամենաքիչը 90% աստիճանի վուլկանացման ինչպես նկարագրված է ASTM E 2160-04 կամ համարժեք ազգային ստանդարտով և վուլկանացվել է օգտագործելով այն ստանդարտ-և-հետ- վուլկանացման գործընթացների համակցությամբ, որոնք տալիս են ապակիացման ամենաբարձր աստիճանը Tg:

 

1C009 Ֆտորի անմշակ միացությունները, ինչպիսիք են.

a. Չի կիրառվում:

b. Ֆտորացված պոլիիմիդներ, որոնք պարունակում են 10% (ըստ կշռի) կամ ավելի կապակցված ֆտոր,

c. Ֆտորացված ֆոսֆազենային էլաստոմերներ, որոնք պարունակում են 30% (ըստ կշռի) կամ ավելի կապակցված ֆտոր:

 

1C010 «Թելավոր կամ թելանման նյութեր», ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 1C210 և 9C110:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1. «Խզման տեսակարար ամրությունը», «առաձգականության տեսակարար մոդուլը» կամ «թելավոր կամ թելանման նյութերի» տեսակարար կշիռը հաշվարկելու համար, 1C010.a., 1C010.b., 1C010.c. կամ 1C010.e.1.b. կետերում, խզման տեսակարար ամրությունը և առաձգականության տեսակարար մոդուլը պետք է որոշվեն օգտագործելով ISO 10618 (2004) կամ համարժեք ազգային ստանդարտով նկարագրված A Մեթոդը:

2. «Խզման տեսակարար ամրությունը», «առաձգականության տեսակարար մոդուլը» կամ ոչ միաուղղություն «թելավոր կամ թելանման նյութերի» տեսակարար կշիռը հաշվարկելիս (օրինակ, գործվածքներ, պատահական հյուսքով մաթեր կամ հյուսքեր) 1C010 կետում, պետք է հենվել հյուսվածքի միաուղղությունային մոնոթելքերի մեխանիկական բնութագրերի վրա (օրինակ., մոնոթելքեր, մանվածքներ, ապակեթելեր կամ ճոպաններ) դրանք ոչ-միաուղղություն «թելավոր կամ թելանման նյութերի» վերամշակելուց առաջ:

 

a. Օրգանական «թելավոր կամ թելանման նյութերը», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. «Առաձգականության տեսակարար մոդուլը» 12,7x10(6) մ-ից բարձր, և

2. «Խզման տեսակարար ամրությունը» 23,5x10(4) մ-ից բարձր:

 

Ծանոթագրություն. 1C010.a. կետով չի վերահսկվում պոլիէթիլենը:

 

b. Ածխածնային «թելավոր կամ թելանման նյութերը», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. «Առաձգականության տեսակարար մոդուլը» 14,65x10(6) մ-ից բարձր է, և

2. «Խզման տեսակարար ամրությունը» 26,82x10(4) մ-ից բարձր է:

 

Ծանոթագրություն. 1C010.b. կետով չեն վերահսկվում.

a. «Թելավոր կամ թելանման նյութերը», որոնք կիրառվում են «քաղաքացիական թռչող սարքերի» կառուցվածքների կամ լամինատների վերանորոգման համար և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. 1 մ2-ից ոչ ավելի մեծ մակերես;

2. 2,5 մ-ից ոչ ավելի մեծ երկարություն; և

3. 15 մմ-ից ավելի մեծ լայնություն:

 

b. Մեխանիկորեն մանրացված, աղացված կամ կտրատված ածխածնային «թելավոր կամ թելանման նյութեր» են, 25,0 մմ կամ դրանից պակաս երկարությամբ;

 

c. Ոչ օրգանական «թելավոր կամ թելանման նյութեր» են, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. «Առաձգականության տեսակարար մոդուլը» 2,54 x 10(6) մ-ից բարձր է; և

2. Հալման, փափկացման, քայքայման կամ ցնդման կետերը իներտ միջավայրում գերազանցում են 1922K (1649oC) ջերմաստիճանը:

 

Ծանոթագրություն. 1C010. c. կետով չեն վերահսկվում.

a. Ընդհատվող, բազմաֆազային, պոլիբյուրեղային ալյումինե մանրաթելերը, կտրատված կամ պատահական հյուսվածքով մաթերի մեջ, որոնք պարունակում են 3% (ըստ կշռի) կամ ավելի սիլիկահող և որոնց «առաձգականության տեսակարար մոդուլը» 10x10(6) մ-ից ցածր է;

b. Մոլիբդենային մանրաթելերը և մոլիբդենային համաձուլվածքների մանրաթելերը;

c. Բորային մանրաթելերը;

d. Ընդհատվող կերամիկական մանրաթելերը, որոնց հալման, փափկացման, քայքայման կամ ցնդման ջերմաստիճանները իներտ միջավայրում 2 043K (1 770oC)-ից ցածր են:

 

d. «Թելավոր կամ թելանման նյութերը», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Պատրաստված են հետևյալ նյութերից որևէ մեկից.

a. 1C008.a. կետով կարգավորվող պոլիեթերիմիդներ; կամ

b. 1C008.d.-ից 1C008.f. կետերում հատկորոշված նյութեր; կամ

2. Կազմված են 1C010.d.1.a. կամ 1C010.d.1.b. կետերում սահմանված նյութերից և «միահյուսված» են 1C010.a., 1C010.b. կամ 1C010.c. կետերում հատկորոշված այլ տեսակի մանրաթելերի հետ:

 

e. Մասամբ կամ ամբողջությամբ խեժով կամ կուպրով հագեցած մանրաթելեր, մետաղով կամ ածխածնով երեսապատված «թելավոր կամ թելանման նյութեր» (նախաձևեր) կամ «ածխածնային թելերի նախաձևեր», որոնք ունեն հետևյալ բոլոր բնութագրերը.

1. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը

a. պատրաստված են 1C010.c կետով հատկորոշված անօրգանական «թելավոր կամ թելանման նյութերից»; կամ

b. պատրաստված են օրգանական կամ ածխածնային «թելավոր կամ թելանման նյութերից», որոնք ունեն հետևյալ բոլոր բնութագրերը.

1. «առաձգականության տեսակարար մոդուլը» 10,15x10(6) մ-ից բարձր է, և

2. «խզման ամրության տեսակարար սահմանը» 17,7x10(4) մ-ից բարձր է, և

 

2. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. պատրաստված են խեժից կամ կուպրից, որոնք բնութագրվում են 1C008 կամ 1C009.b. կետերում;

b. «Դինամիկ մեխանիկական անալիզով ապակիացման ջերմաստիճանը (DMA Tg)» գերազանցում է 453K (180oC), և ունեն ֆենոլային խեժ; կամ

c. «Դինամիկ մեխանիկական անալիզով ապակիացման ջերմաստիճանը (DMA Tg)» հավասար է կամ գերազանցում է 505K (232oC), և ունեն խեժի կամ կուպրի պարունակություն, որը հատկորոշված չէ 1C008 կամ 1C009.b. կետերով, և ֆենոլային խեժ չէ:

 

Ծանոթագրություն 1. Մետաղական կամ ածխածնային երեսապատումով «թելավոր կամ թելանման նյութերը» (նախաձևերը) կամ «ածխածնային մանրաթելերի նախաձևերը», որոնք հագեցած չեն խեժով կամ կուպրով, հատկորոշվում են 1C010.a., 1C010.b., կամ 1C010.c. կետերում.

 

Ծանոթագրություն 2. 1C010.e. կետով չեն վերահսկվում.

a. Էպոքսիդային խեժից «մատրիցաները» հագեցած ածխածնային «թելավոր կամ թելանման նյութերով» (նախահագեցվածքներ), որոնք նախատեսված են «քաղաքացիական թռչող սարքերի» կառուցվածքների կամ լամինատների վերանորոգման համար, կամ լամինատների համար, և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. 1 մ2-ից ոչ ավելի մեծ մակերես;

2. 2,5 մ-ից ոչ ավելի մեծ երկարություն; և

3. 15 մմ-ից ավելի մեծ լայնություն:

 

b. Լրիվ կամ մասամբ խեժերով կամ կուպրով հագեցած, մեխանիկորեն մանրացված, աղացված կամ կտրատված ածխածնային «թելավոր կամ թելանման նյութերը» 25,0 մմ կամ ավելի պակաս երկարությամբ, երբ դրանց համար օգտագործվել է խեժ կամ կուպր, որը հատկորոշված չէ 1C008 կամ 1C009.b. կետերով:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2011
N 1785-Ն
Որոշում