Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ Ա ...

 

 

040.1785.201211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1785-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1C010.e. կետով կարգավորվող նյութերի համար «Դինամիկ մեխանիկական անալիզով ապակիացման ջերմաստիճանը (DMA Tg)» որոշվում է օգտագործելով ASTM D 7028-07 կամ համարժեք ազգային ստանդարտը, չոր փորձանմուշի կիրառման մեթոդով: Տերմոսետային նյութերի դեպքում չոր փորձանմուշի ջերմամշակման աստիճանը պետք է լինի առնվազն 90%, ինչպես հատկանշված է ASTM D 2160-04 կամ համարժեք ազգային ստանդարտով:

 

1C011 Մետաղներ և ձուլելու խառնուրդներ, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ, և 1C111:

 

a. Մետաղներ` 60 մկմ-ից փոքր չափի գնդաձև, փոշենման կամ գնդարդային տեսք ունեցող, փաթիլային կամ աղացած մասնիկներով, որոնք արտադրված են 99% կամ ավելի բարձր պարունակությամբ ցիրկոնիումի, մագնեզիումի և դրանց համաձուլվածքներով նյութերից:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Ցիրկոնիումի մեջ հաֆնիումի բնական բաղադրությունը (որպես կանոն` 2%-ից մինչև 7%) հաշվարկվում է ցիրկոնիումի հետ միասին:

 

Ծանոթագրություն. 1C011.a. կետում հատկորոշված մետաղները կամ համաձուլվածքները ենթակա են վերահսկողության, անկախ այն բանից, դրանք գտնվում են ալյումինային, մագնեզիումային, ցիրկոնիումային, թե բերիլիումային պատիճներում, թե` ոչ:

 

b. Բոր կամ բորի համաձուլվածքներ, որոնք ունեն 60 մկմ կամ դրանից փոքր չափի մասնիկներ, հետևյալ բնութագրերով.

1. Բոր 85% մաքրությամբ ըստ կշռի կամ ավելի բարձր,

2. բորի համաձուլվածքներ 85% բորի պարունակությամբ ըստ կշռի կամ ավելի բարձր,

 

Ծանոթագրություն. 1C011.b. կետում հատկորոշված մետաղները կամ համաձուլվածքները ենթակա են վերահսկողության, անկախ այն բանից, դրանք գտնվում են ալյումինային, մագնեզիումային, ցիրկոնիումային կամ բերիլիումային պատիճներում, թե ոչ:

 

c. Գուանիդին նիտրատ.(CAS 506-93-4);

d. Նիտրոգուանիդին (NQ) (CAS 556-88-7):

 

Հ.Ծ. Տե՛ս նաև Ռազմական նշանակության ապրանքների վերահսկումը ռազմական օգտագործման նպատակով այլ նյութերի հետ մետաղական փոշիների խառնուրդներ ստեղծելու համար:

 

1C012 Նյութեր, ինչպիսիք են.

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Այդ նյութերը սովորաբար օգտագործվում են միջուկային ջերմային աղբյուրների համար:

a. Պլուտոնիումը` ցանկացած ձևով, որում պլուտոնիումի 238 իզոտոպի պարունակությունը 50%-ից (ըստ կշռի) բարձր է:

 

Ծանոթագրություն. 1C012.a. կետով չեն վերահսկվում.

a. 1 գրամ կամ դրանից պակաս պլուտոնիում պարունակող առաքումները;

b. Պլուտոնիումի երեք «արդյունավետ գրամ» կամ դրանից պակաս պարունակող առաքումները, որոնք օգտագործված են որպես տվիչային գոծիքներում զգայուն բաղադրիչ:

 

b. «Նախապես անջատված» նեպտունիում-237-ը` ցանկացած ձևով:

 

Ծանոթագրություն. 1C012.b. կետով չեն վերահսկվում 1 գրամ կամ դրանից պակաս նեպտունիում-237 պարունակող առաքումները:

 

1C101 Նյութեր և սարքեր կրճատված տեսանելիության համար, ինչպես օրինակ` օբյետկի ռադիոտեղորոշման անդրադարձման ունակությունը /ռադարի ռեֆլեկտիվությունը, ուլտրամանուշակագույն/ինֆրակարմիր ազդանշանային ստորագրությունները և ձայնային ազդանշանային ստորագրությունները, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 1C001 կետում և կիրառելի են «հրթիռներում», «հրթիռային» ենթահամակարգերում կամ անօդաչու թռչող սարքերում, որոնք հատկորոշված են 9A012 կամ 9A112.a. կետերում:

 

Ծանոթագրություն 1. 1C101 կետով վերահսկվում են.

a. Կառուցվածքային նյութերը և երեսապատման նյութերը, որոնք հատուկ նախագծված են օբյեկտի ռադիոտեղորոշման անդրադարձման ունակությունը նվազեցնելու համար,

b. Երեսապատման նյութերը, ներառյալ ներկերը, որոնք հատուկ նախագծված են էլեկտրամագնիսական սպեկտրի միկրոալիքային, ինֆրակարմիր կամ ուլտրամանուշակագույն ընդգրկույթում օբյեկտի ռադիոտեղորոշման անդրադարձման ունակությունը կամ ճառագայթման ունակությունը նվազեցնելու կամ փոփոխելու համար:

 

Ծանոթագրություն 2. 1C101 կետով չեն վերահսկվում այն երեսապատող նյութերը, որոնք հատուկ օգտագործվում են արբանյակների ջերմահսկողության համար:

Տեխնիկական ծանոթություն. 1C101 կետում «հրթիռներ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող օբյեկտներ, որոնց թռիչքի հեռավորությունը 300 կմ ից մեծ է:

 

1C102 Հավելահագեցած պիրոլիզացված ածխածնա-ածխածնային նյութերը, որոնք նախագծված են 9A004 կետով կարգավորվող տիեզերագնացական թռչող սարքերի համար կամ 9A4104 կետով կարգավորվող գեոֆիզիկական/օդերևութաբանական ձայնային հրթիռների համար:

 

1C107 Գրաֆիտային և կերամիկական նյութերը, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 1C007 կետում, ինչպիսիք են.

a. Մանրացված հատիկավոր գրաֆիտ` 288K (15oC) ջերմաստիճանում 1,72 գ/սմ3 կամ ավելի բարձր ծավալային խտությամբ և 100 միկրոմետր կամ ավելի պակաս հատիկի չափով, որը կիրառելի է հրթիռների բոցամուղերի և մթնոլորտի խիտ շերտերը կրկնակի մտնող թռչող սարքերի քթամասերի համար, որոնք կարող են մեխանիկորեն տեղադրվել հետևյալ ապրանքներից որևէ մեկի վրա.

1. 120 մմ և ավելի մեծ տրամագծով 50 մմ և ավելի երկար լայնակի հատույթ ունեցող գլանաձևեր;

2. Խողովակներ 65 մմ և ավելի մեծ ներքին տրամագծով և 25 մմ կամ ավելի մեծ պատերի հաստությամբ, և 50 մմ կամ ավելի մեծ երկարությամբ; կամ

3. Խորանարդներ, որոնց չափերը գերազանցում են 120 մմ x 120 մմ x 50 մմ:

 

Հ.Ծ. Տես նաև 0C004:

 

b. Պիրոլիտիկ կամ մանրաթելային ամրանավորված գրաֆիտներ, որոնք կիրառելի են հրթիռների բոցամուղերի և մթնոլորտի խիտ շերտերը կրկնակի մտնող թռչող սարքերի քթամասերի համար, որոնք հատկորոշված են 9A004 կետում կամ 9A4104 կետով կարգավորվող գեոֆիզիկական/օդերևութաբանական ձայնային հրթիռների համար:

 

Հ.Ծ. Տես նաև 0C004:

 

c. Կերամիկական կոմպոզիտային նյութեր (100 Հց-ից մինչև 100 ԳՀց հաճախականությունների դեպքում 6-ից փոքր դիէլեկտրական հաստատունով), որոնք օգտագործվում են 9A004 կետով հատկորոշված «հրթիռների» շրջահոսելի իրանների համար, տիեզերագնացական սարքերի համար, և 9A4104 կետով կարգավորվող գեոֆիզիկական /օդերևութաբանական ձայնային հրթիռների համար:

d. Մեքենայական մշակումով կտրատված սիլիցիում-կարբիդային ամրանավորված չթրծված կերամիկա, որը կիրառելի է «հրթիռների» քթամասերի և տիեզերագնացական սարքերի համար, որոնք հատկորոշված են 9A004 կետով կամ 9A4104 կետով հատկորոշվող գեոֆիզիկական/օդերևութաբանական ձայնային հրթիռների համար:

e. Ամրանավորված սիլիցիում-կարբիդային կերամիկական կոմպոզիտներ, որոնք օգտագործվում են հրթիռների քթամասերի, մթնոլորտի խիտ շերտերը կրկնակի մտնող թռչող սարքերի, և հրթիռների բոցամուղերի ծայրապանակների, տիեզերագնացական թռչող սարքերի համար, որոնք հատկորոշված են 9A004 կետում կամ 9A4104 կետում հատկորոշված գեոֆիզիկական/օդերևութաբանական ձայնային հրթիռների համար:

f. Մեքենայական մշակումով կտրատված կերամիկական կոմպոզիտային նյութերը, որոնք կազմված են «Գեր բարձր ջերմադիմացկուն կերամիկայի (UHTC)» մատրիցայից, որի հալման կետը հավասար է կամ ավելի բարձր է 3000՛C-ից և ամրանավորված են մանրաթելերով և թելքային հյուսվածքներով, որոնք կիրառելի են «հրթիռների» բաղադրիչների համար (ինչպիսիք են հրթիռների քթամասային ծայրադիրները, մթնոլորտի խիտ շերտերը կրկնակի մտնող թռչող սարքերը, հրթիռների առաջատար շրջահոսելի եզրերը, գազային դեֆլեկտորները/ գազային ղեկերը, հրթիռային շարժիչների վերահսկելի մակերեսները կամ հրթիռային շարժիչների խոռոչային ներդիրները), 9A004 կետով կարգավորվող տիեզերագնացական փոխադրական սարքերի համար և 9A4104 կետով կարգավորվող գեոֆիզիկական /օդերևութաբանական ձայնային հրթիռների համար:

 

Ծանոթագրություն. 1C107.f. կետով չեն վերահսկվում «Գեր բարձր ջերմադիմացկուն կերամիկական (UHTC)» ոչ կոմպոզիտային ձևի նյութերը:

 

Տեխնիկական ծանոթագրություն 1.

1C107.f. կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու օդային սարքերի համակարգեր, որոնք ունեն 300 կմ-ից ավելի մեծ թռիչքային հեռավորություն:

 

Տեխնիկական ծանոթագրություն 2.

«Գեր բարձր ջերմադիմացկուն կերամիկական (UHTC)» նյութերի մեջ մտնում են.

1. Տիտանի դիբորիդը (TiB2);

2. Ցիրկոնիումի դիբորիդը (ZrB2);

3. Նիուբիումի դիբորիդը (NbB2);

4. Հաֆնիումի դիբորիդը (HfB2);

5. Տանտալումի դիբորիդը (TaB2);

6. Տիտանի կարբիդը (TiC);

7. Ցիրկոնիումի կարբիդը (ZrC);

8. Նիոբիումի կարբիդը (NbC);

9. Հաֆնիումի կարբիդը (HfC);

10. Տանտալումի կարբիդը (TaC).

 

1C111 Հրթիռային վառելիքները և դրանց քիմիական բաղադրիչները, բացի նրանցից, որոնք հատկորոշվում են 1C011 կետում, ինչպիսիք են.

a. Հրթիռային վառելիքները.

1. Գնդաձև և գնդակերպ հատիկներով ալյումինային փոշի`, բացի նրանցից, որոնք հատկորոշված են Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման ցանկում, որոնց մասնիկների չափերը 200 միկրոմետրից փոքր են և որոնք ունեն ալյումինի 97% (ըստ կշռի) կամ ավելի բարձր պարունակություն, երբ նյութի առնվազն 10%-ը (ըստ կշռի) կազմված է 63 միկրոմետրից փոքր տրամագծով մասնիկներից` համաձայն ISO 2591-1:1988 կամ համարժեք ազգային ստանդարտի:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Մասնիկների 63 միկրոմետր տրամագիծը (ISO R-565) համապատասխանում է 250 մեշին (Թայլեր) կամ 230 մեշին (ASTM E-11 ստանդարտով):

 

2. Մետաղական փոշիներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման ցանկում, ինչպիսիք են.

a. Ցիրկոնիումի, բերիլիումի և մագնեզիումի մետաղական փոշիները, կամ այդ մետաղների համաձուլվածքների փոշիները, եթե մասնիկների ընդհանուր թվի առնվազն 90%-ը ըստ մասնիկների ծավալի կամ կշռի կազմված է 60 միկրոմետրից փոքր (չափվում է այնպիսի տեխնոլոգիաներով, ինչպես` մաղը, լազերային դիֆրակցիան կամ օպտիկական սքանավորումը) չափի մասնիկներից` և գնդաձև, և մանրացիր կամ գնդարդային ձևերի, փաթիլավոր կամ մանրացված, և կազմված ըստ կշռի 97% կամ ավելի բարձր պարունակությամբ հետևյալ նյութերից որևէ մեկից.

1. Ցիրկոնիում,

2. Բերիլիում; կամ

3. Մագնեզիում;

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Ցիրկոնիումի մեջ հաֆնիումի բնական բաղադրությունը (որպես կանոն` 2%-ից մինչև 7%) հաշվարկվում է ցիրկոնիումի հետ միասին:

 

b. Մետաղական փոշիներ` բորի կամ բորի համաձուլվածքներից, որտեղ բորի պարունակությունը ըստ կշռի կազմում է 85% և ավելի շատ, եթե մասնիկների ընդհանուր թվի առնվազն 90%-ը ծավալով կամ քաշով կազմված է 60 միկրոմետրից փոքր (չափվում է մաղով, լազերային դիֆրակցիայով կամ օպտիկական սքանավորմամբ) չափի մասնիկներից` գնդաձև, մանրացիր, գնդարդային հատիկներով, փաթիլավոր կամ մանրացված;

 

Ծանոթագրություն. 1C111a.2.a. և 1C111a.2.b. կետերով վերահսկվում են փոշիների խառնուրդները, որոնք ունեն բազմամոդալ մասնիկների բաշխում (օրինակ տարբեր չափերով հատիկների խառնուրդները), եթե չափակարգերից մեկը կամ մի քանիսը վերահսկվում են:

 

3. Օքսիդացնող նյութեր, որոնք կիրառելի են հեղուկ հրթիռային վառելիքով աշխատող հրթիռային շարժիչներում, ինչպիսիք են.

a. Երկազոտային եռօքսիդը (CAS 10544-73-7);

b. Ազոտի երկօքսիդը (CAS 10102-44-0)/երկազոտային քառօքսիդը (CAS 10544-72-6);

c. Երկազոտային հնգօքսիդը (CAS 10102-03-1);

d. Ազոտի խառնուրդային օքսիդները (MON):

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Ազոտի խառը օքսիդները (MON) ազոտային օքսիդի (NO) լուծույթներ են, երկազոտային քառօքսիդ/ազոտային երկօքսիդ (N2Օ4/NՕ2), որոնք կարող են օգտագործվել հրթիռային համակարգերում: Կան մի շարք կոմպոզիտային միացություններ, որոնք կարող են բնորոշվել որպես MONi կամ MONij, որտեղ i-ը և j-ը ամբողջ թվեր են, որոնք ներկայացնում են ազոտային օքսիդի տարբեր տոկոսային պարունակությունները խառնուրդում (օրինակ MON3 պարունակում է 3% ազոտային օքսիդ, MON25, պարունակում է 25% ազոտային օքսիդ: Վերին սահմանը MON40 է, այսինքն` 40% ըստ կշռի):

 

e. ՏԵ՛Ս ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՑԱՆԿԸ` արգելված կարմիր փրփրող ազոտաթթվի համար (IRFNA);

 

f. ՏԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՑԱՆԿԸ ԵՎ 1C238 կետը այն բաղադրյալ նյութերի համար, որոնք կազմված են ֆտորից և մեկ կամ ավելի այլ հալոգեններից, թթվածնից կամ ազոտից:

 

4. Հիդրազինի ածանցյալները, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՑԱՆԿԸ.

 

a. Տրիմեթիլհիդրազին (CAS 1741-01-1),

b. Տետրամեթիլհիդրազին (CAS 6415-12-9),

c. N,N դիալլիլհիդրազին, (CAS 5164-11-4);

d. Ալլիլհիդրազին (CAS 7422-78-8),

e. Էթիլեն դիհիդրազին, (CAS 6068-98-0);

f. Մոնոմեթիլհիդրազին դինիտրատ,

g. Ոչ սիմետրիկ դիմեթիլհիդրազին նիտրատ,

h. Հիդրազինիում ազիդ (CAS 14546-44-2),

i. 1,1-Դիմեթիլհիդրազինիում ազիդ, (CAS 227955-52-4)/ 1,2- Դիմեթիլհիդրազինիում ազիդ (CAS 299177-50-7);

j. Հիդրազինիում դինիտրատ (CAS 13464-98-7);

k. Դիիմիդո օքսալային թթվային դիհիդրազին, (CAS 3457-37-2);

l. 2 - հիդրոքսիէթիլհիդրազին նիտրատ (HEHN),

m. Տես Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման ցանկը Հիդրազինիում պերքլորատի համար;

n. Հիդրազինիում դիպերքլորատ (CAS 13812-39-0);

o. Մեթիլհիդրազին նիտրատ (MHN), (CAS 29674-96-2);

p. 1,1-Դիեթիլհիդրազին նիտրատ (DEHN)/1,2-Դիեթիլհիդրազին նիտրատ (DEHN) (CAS 363453-17-2);

q. 3,6-դիհիդրազին տետրազին նիտրատ (1,4-դիհիդրազին նիտրատ) (DHTN);

 

5. բարձր էներգակիր խտությամբ նյութեր, բացի նրանցից, որոնք հատկորոշված են Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման ցանկում և կիրառելի են «հրթիռներում» կամ անօդաչու թռչող սարքերում, որոնք հատկորոշված են 9A012 կամ 9A112.a. կետերում;

a. Խառը վառելիք, որի մեջ մտնում են երկուստեք պինդ և հեղուկ վառելիքներ, ինչպես մետաղական բոռի և ածխածնաջրածինների խառնուրդը, որի զանգվածային հիմքով էներգետիկ խտությունը հավասար է 40x10(6) Ջ/կգ կամ ավելի բարձր;

b. այլ բարձր էներգակիր խտությամբ վառելիքներ և վառելիքային հավելանյութեր (օրինակ, կուբան, իոնային լուծույթներ, JP-10), որոնց ծավալային հիմքով էներգակիր խտությունը հավասար է 37,5x10(9) Ջ/մ3 կամ ավելի մեծ, որը չափվում է 20oC ջերմաստիճանի և մեկ մթնոլորտ (101,325 կՊա) ճնշման պայմաններում;

 

Ծանոթագրություն. 1C111.a.5.b. կետով չեն վերահսկվում հանածո մշակված վառելիքները և բիովառելիքը, որը արտադրվում է բույսերից, ներառյալ քաղաքացիական ավիացիայի մեջ օգտագործման համար արտոնագրված շարժիչների վառելիքը, եթե միայն դրանք հատուկ չեն մշակվել «հրթիռների» կամ անօդաչու թռչող սարքերի համար, որոնք հատկորոշված են 9A012 կամ 9A112.a. կետերով:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1C111.a.5. կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող համակարգեր, որոնք կարող են թռչել 300 կմ-ից ավելի մեծ հեռավորությամբ:

 

6. Հիդրազինին փոխարինող վառելիքները, ինչպիսիք են.

a. 2-դիմեթիլամինոէթիլազիդը (DMAZ) (CAS 86147-04-8);

b. Պոլիմերային նյութերը.

1. Կարբօքսիդային ծայրախմբերով պոլիբուտադիենը (ներառյալ կարբօքսիլային ծայրախմբերով պոլիբուտադիեն) (CTPB),

2. Հիդրօքսիդային ծայրախմբերով պոլիբուտադիեն` (ներառյալ հիդրօքսիլային ծայրախմբերով պոլիբուտադիենը) (HTPB), (CAS 69102-90-5), բացի նրանցից, որոնք հատկորոշված են Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման ցանկում;

3. Պոլիբուտադիեն - ակրիլաթթու (PBAA),

4. Պոլիբուտադիեն - ակրիլիկ թթվային-ակրիլոնիտրիլ (PBAN), (CAS 25265-19-4 / CAS 68891-50-9);

5. Պոլիտետրահիդրոֆուրան պոլիէթիլեն գլիքոլ (TPEG)

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Պոլիտետրահիդրոֆուրան պոլիէթիլեն գլիքոլը (TPEG) բլոկային համապոլիմեր է պոլի 1,4-բուտանեդիոլ (CAS 110-63-4) և պոլիէթիլեն գլիքոլ (PEG) (CAS 25322-68-3):

 

c. Այլ վառելիքային հավելանյութեր և ագենտներ.

1. Կարբորանների, դեկաբորանների, պենտաբորանների և դրանց ածանցյալների համար տես` ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՑԱՆԿԸ:

2. Տրիէթիլեն գլիքոլ դինիտրատ (TEGDN) (CAS 111-22-8);

3. 2-նիտրոդիֆենիլամին (CAS 119-75-5);

4. Տրիմեթիլոլէթան տրինիտրատ (TMETN) (CAS 3032-55-1);

5. Դիէթիլեն գլիքոլ դիիտրատ (DEGDN) (CAS 693-21-0);

6. Ֆերոցենի ածանցյալները, ինչպիսիք են.

a. Կատոցենի համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

b. Էթիլ ֆերոցենի համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

c. Պրոպիլ ֆերոցենի համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

d. Ն-բութիլ ֆերոցենի համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

e. Պենտիլ ֆերոցենի համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

f. Դիցիկլոպենտիլ ֆերոցենի համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

g. Դիցիկլոհեքսիլֆերոցենի համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

h. Դիէթիլֆերոցենի համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

i. Դիպրոպիլ ֆերոցենի համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

j. Դիբութիլ ֆերոցենի համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

k. Դիհեքսիլ ֆերոցենի համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

l. Ացետիլ ֆերոցենի համար / 1,1`- դիացեոտիլ ֆերոցենի համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

m. Ֆերոցեն կարբոքսիլային թթուների համար համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

n. Բուտացենի համար տես` Ռազմական նշանակության ապրանքների ցանկը;

o. Այլ ֆերոցենային ածանցյալները, որոնք կարող են օգտագործվել որպես հրթիռային վառելիքի այրման արագության փոփոխիչներ, բացի նրանցից, որոնք հատկանշվել են Ռազմական նշանակության ապրանքների ցանկում:

 

Ծանոթագրություն. 1C111.c.6.o. կետով չեն վերահսկվում ֆերոցենի ածանցյալները, որոնք պարունակում են ֆերոցենի մոլեկուլին կցված վեց ածխածնային առոմատիկ ֆունկցիոնալ խմբեր:

 

7. 4,5 դիազիդոմեթիլ-2-մեթիլ-1,2,3-տրիազոլ (իզո-DAMTR), բացառությամբ նրանցից, որոնք հատկորոշվել են ռազմական նշանակության ապրանքների ցանկում:

d. «Գելային վառելիքներ», բացի նրանցից, որոնք հատկորոշված են Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման ցանկում, որոնք հատուկ նախագծված են «հրթիռների» մեջ օգտագործվելու համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. 1C111.d. կետում «Գելային հրթիռային վառելիքները», այն վառելիքներն են կամ օքսիդանտները, որոնք մշակվել են գելանտի օգտագործմամբ, ինչպես օրինակ սիլիկատների, կաոլինի (կավի), ածխածնային կամ ցանկացած տեսակի պոլիմերային գելանտի:

2. 1C111.d. կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու օդային թռչող սարքերի համակարգեր, որոնք կարող են թռչել 300 կմ-ից ավելի մեծ հեռավորության վրա:

 

Ծանոթագրություն Այն հրթիռային վառելիքների և վառելիքների հիմնական քիմիկատների համար, որոնք հատկորոշված չեն 1C111 կետում, տես Ռազմական նշանակության ապրանքների ցանկը:

 

1C116 Մարտենսիտային հնացող պողպատները, որոնք կիրառելի են «հրթիռներում» և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 1C216:

 

a. ունեն խզման ամրության տեսակարար աստիճան, որը չափվում է 293 K (20oC) ջերմաստիճանում, որը հավասար է կամ ավելի մեծ է քան.

1. 0,9 ԳՊա լուծույթի շոգեցրման փուլում; կամ

2. 1,5 ԳՊա նստվածքազատման կոշտացման փուլում; և

 

b. Ունեն հետևյալ ձևերից որևէ մեկը

1. Թերթեր, շերտեր կամ խողովակներ`, որոնց պատերի կամ թիթեղների հաստությունը հավասար է կամ պակաս է 5,0 մմ-ից:

2. Խողովակային ձևեր, որոնց պատերի հաստությունը հավասար է կամ պակաս է 50 մմ, իսկ խողովակի ներքին տրամագիծը հավասար է կամ ավելի մեծ է 270 մմ-ից:

 

Տեխնիկական ծանոթագրություն 1.

Մարտենսիտային հնացող պողպատները երկաթի հանաձուլվածքներ են.

1. Սովորաբար բնութագրվում են նիկելի բարձր բաղադրությամբ և ածխածնի շատ ցածր պարունակությամբ, ինչպես նաև համաձուլվածքի ամրացման և հնեցման համար փոխարինող տարրերի կամ նստվածքազատողների օգտագործմամբ; և

2. Ենթարկվում են ջերմային մշակման ցիկլերի մարտենսիտային տրանսֆորմացիայի գործընթացն արագացնելու համար (լուծույթի շոգեցրման փուլ) և հաջորդաբար հնեցումով պնդացում (նստվածքազատման կոշտացման փուլ):

 

Տեխնիկական ծանոթագրություն 2.

1C116 կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքերի համակարգեր, որոնք կարող են թռչել 300 կմ-ից ավելի մեծ հեռավորությամբ:

1C117 Նյութեր «հրթիռների» բաղադրամասերի արտադրության համար, ինչպիսիք են.

a. Վոլֆրամ և համաձուլվածքներ հատիկավոր ձևով, վոլֆրամի 97% ըստ կշռի կամ ավելի բարձր պարունակությամբ և 500x10-6 մ (50մկմ) կամ ավելի փոքր չափի հատիկներով;

b. Մոլիբդեն և համաձուլվածքներ հատիկավոր ձևով, մոլիբդենի 97% ըստ կշռի կամ ավելի բարձր պարունակությամբ և 500x10-6 մ (50 մկմ) կամ ավելի փոքր չափի հատիկներով;

c. Վոլֆրամից նյութեր կարծր վիճակում, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Հետևյալ նյութական բաղադրություններից որևէ մեկը.

a. Վոլֆրամ և համաձուլվածքներ, որոնք պարունակում են 97% կամ ավելի շատ վոլֆրամ ըստ կշռի;

b. Պղնձի խառնուրդով վոլֆրամ, որը պարունակում է 80% կամ ավելի շատ վոլֆրամ ըստ կշռի; կամ

c. Արծաթի խառնուրդով վոլֆրամ, որը պարունակում է 80% կամ ավելի շատ վոլֆրամ ըստ կշռի; և

2. Կարող են մեխանիկական եղանակով ձևափոխվել հետևյալ ցանկացած ապրանքներից որևէ մեկին.

a. Գլաններ, որոնք ունեն 120 մմ կամ ավելի մեծ տրամագիծ և 50մմ կամ ավելի մեծ երկարություն;

b. Խողովակներ, որոնք ունեն 65 մմ կամ ավելի մեծ ներքին տրամագիծ և 25մմ կամ ավելի մեծ պատերի հաստություն, և 50մմ կամ ավելի մեծ երկարություն; կամ

c. Խորանարդներ, որոնք ունեն 120 մմ x 120 մմ x 50 մմ կամ ավելի մեծ չափեր.

 

Տեխնիկական ծանոթագրություն

1C117 կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքերի համակարգեր, որոնք կարող են թռչել 300 կմ-ից ավելի մեծ հեռավորությամբ:

1C118 Տիտանով կայունացված դուպլեքսային չժանգոտվող պողպատ (Ti-DSS), որն ունի բոլոր հետևյալ բնութագրերը.

 

a. Ունի բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Պարունակում է քրոմի 17,0-23,0 կշռային տոկոս և նիկելի 4,5-7,0 կշռային տոկոս;

2. Պարունակում է տիտանի 0,10-ից բարձր կշռային տոկոս; և,

3. Ֆերիտային-աուստենիտային միկրոկառուցվածք (որը հայտնի է նաև որպես երկֆազային միկրոկառուցվածք), որը պարունակում է առնվազն 10% աուստենիտ ըստ ծավալի (համաձայն ASTM E-1181-87 կամ համարժեք ազգային ստանդարտի), և

b. Ունի հետևյալ ձևերից որևէ մեկը.

1. Ձուլակտորներ/չորսուներ կամ մետաղակոճղեր, որոնք բոլոր տարածաչափերում ունեն 100 մմ կամ ավելի մեծ չափեր;

2. Թերթեր, որոնք ունեն 600 մմ կամ ավելի մեծ լայնություն և 3 մմ կամ ավելի պակաս հաստություն; կամ

3. Խողովակներ, որոնք ունեն 600 մմ կամ ավելի արտաքին տրամագիծ և 3 մմ կամ դրանից պակաս պատի հաստություն:

1C202 Համաձուլվածքներ, բացի 1C002.b.3. կամ .b.4. կետերում հատկորոշվածներից, ինչպիսիք են.

a. Ալյումինային համաձուլվածքներ, որոնք ունեն երկու հետևյալ բնութագրերը.

1. «Խզման ամրության տեսակարար սահմանը» 460 ՄՊա, կամ ավելի` բարձր 293K (20oC) ջերմաստիճանում; և

2. Պատրաստված են խողովակների կամ գլանների կարծր ձևերով (ներառյալ կռածոները)` 75 մմ-ից ավելի արտաքին տրամագծով:

b. Տիտանի համաձուլվածքները, որոնք ունեն հետևյալ երկու բնութագրերը.

1. Խզման ամրության տեսակարար սահմանը 900 ՄՊա կամ ավելի` բարձր` 293K (20oC) ջերմաստիճանում; և

2. Պատրաստված են խողովակների կամ գլանաձև կարծր ձևերով (ներառյալ կռածոները)` 75 մմ-ից ավելի մեծ արտաքին տրամագծով:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

«Համաձուլվածքներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերը» արտահայտությունը վերաբերում է համաձուլվածքներին` ջերմամշակումից առաջ կամ հետո:

 

1C210 «Թելավոր կամ թելանման նյութեր» կամ նախահագեցած նյութեր պրեպրեգներ, բացի նրանցից, որոնք տարբերվում են 1C010.a., .b. կամ .e. կետերում նկարագրվածներից, ինչպիսիք են.

a. Ածխածնային կամ արամիդային «թելավոր կամ թելանման նյութերը», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. «Առաձգականության տեսակարար մոդուլը» հավասար է կամ գերազանցում է 12,7x10(6)մ, կամ

2. «Խզման առավելագույն ամրությունը» հավասար է կամ գերազանցում է 23,5x10(4)մ:

 

Ծանոթագրություն. 1C210.a. կետով չեն վերահսկվում այն արամիդային «թելավոր կամ թելանման նյութերը», որոնք ունեն բարդ եթերային հիմքով` մանրաթելերի մակերեսի ձևափոխիչի 0,25% ըստ կշռի կամ ավելի բարձր պարունակություն:

 

b. Ապակյա «թելավոր կամ թելանման նյութեր», որոնք ունեն հետևյալ երկու բնութագրերը.

1. «Առաձգականության տեսակարար մոդուլը» հավասար է կամ գերազանցում է 3.18x10(6)մ, և

2. «Խզման առավելագույն ամրությունը» հավասար է կամ գերազանցում է 76,2x10(4)մ:

 

c. Ջերմակծկումային խեժով հագեցած չընդհատվող «մանվածքները», «հաստաթելերը», «ծուծները» կամ «ժապավենները»` 15 մմ կամ ավելի փոքր լայնությամբ (նախանյութերը), որոնք պատրաստված են 1C210.a. կամ .b. կետերում նշված ածխածնային կամ ապակյա մանրաթելային կամ թելքանման նյութերից:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Խեժը ձևավորում է բաղադրիչի մատրիցան:

 

Ծանոթագրություն. 1C210 կետում «թելավոր կամ թելանման նյութեր» տերմինը վերաբերում է չընդհատվող «միաթելքերին», «մանվածքներին», «հաստաթելերին», «խծուծներին» կամ «ժապավեններին»:

 

1C216 Մարտենսիտային պողպատները, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 1C116 կետում, որոնք «կարող են» ունենալ 1 950 ՄՊա կամ ավելի բարձր խզման ամրության սահման 293K (20oC) ջերմաստիճանում:

 

Ծանոթագրություն. 1C216 կետով չեն վերահսկվում այն ձևերը, որոնց գծային տարածաչափերը 75 մմ են կամ դրանից պակաս:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Մարտենսիտային պողպատը «կարող է» արտահայտությունը վերաբերում է մարտենսիտային պողպատներին` ջերմամշակումից առաջ կամ հետո:

 

1C225 Բոր, որը հարստացված է բոր -10 (10B) իզոտոպով` մինչև բնականից ավելի բարձր խտությունը, ինչպիսիք են. մաքուր բորը, միացությունները, բոր պարունակող խառնուրդները, վերը նշված նյութերից կազմված արտադրանքը, կամ այդ նյութերը պարունակող թափոնները և ջարդոնը:

 

Ծանոթագրություն. 1C225 կետում «բոր պարունակող խառնուրդները» ներառում են դրանցով բեռնավորված նյութերը:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Բնական բորի մեջ Բոր-10 իզոտոպի պարունակությունը կազմում է մոտավորապես 18,5 կշռային տոկոս (20 ատոմական տոկոս):

 

1C226 Վոլֆրամ, վոլֆրամի կարբիդ կամ 90%-ից շատ ըստ կշռի վոլֆրամ պարունակող համաձուլվածքներ և դրանցից պատրաստված արտադրանքը, բացի նրանցից, որոնք հատկորոշվել են 1C117 կետում, և որոնք ունեն ստորև նշված երկու բնութագրերը.

a. Ունեն սնամեջ սիմետրիկ գլանի ձև (ներառյալ գլանի սեգմենտները)` 100 մմ-ից մինչև 300 մմ պակաս ներքին տրամագծով; և

b. Ունեն 20 կգ-ից ավելի մեծ զանգված:

 

Ծանոթագրություն. 1C226 կետով չեն վերահսկվում այն մասերը, որոնք հատուկ նախագծված են որպես կշռաքարեր կամ գամմա ճառագայթման կոլիմատորներ:

 

1C227 Կալցիում (բարձր մաքրության), որն ունի ստորև նշված երկու բնութագրերը.

a. Մեկ միլիոն մասում ըստ կշռի ունի մագնեզիումից բացի ուրիշ մետաղական խառնուկների 1 000 մասից պակաս պարունակություն, և

b. Մեկ միլիոն մասում ըստ կշռի ունի բորի 10 մասից պակաս պարունակություն:

 

1C228 Մագնեզիում (բարձր մաքրության), որն օժտված է ստորև նշված երկու բնութագրերով.

a. Մեկ միլիոն մասում ըստ կշռի ունի կալցիումից բացի ուրիշ մետաղական խառնուկների 200 մասից պակաս պարունակություն, և

b. Մեկ միլիոն մասում ըստ կշռի ունի բորի 10 մասից պակաս պարունակություն:

 

1C229 Բարձր մաքրության բիսմութ, որն օժտված է ստորև նշված երկու բնութագրերով.

a. 99.99% կշռային տոկոս կամ ավելի բարձր մաքրություն, և

b. ըստ կշռի արծաթի 10 մաս միլիոնից պակաս պարունակություն:

 

1C230 Բերիլիում` մետաղ, ըստ կշռի 50%-ից ավելի շատ բերիլիում պարունակող համաձուլվածքներ, բերիլիումի միացություններ, դրանցից պատրաստված արտադրանքներ և դրանք պարունակող թափոնները և ջարդոնը, բացի նրանցից, որոնք հատկորոշված են Ռազմական նշանակության ապրանքների ցանկում:

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ:

 

Ծանոթագրություն. 1C230 կետով չեն վերահսկվում.

a. Ռենտգենային սարքերի կամ հորատանցքերի կարոտաժի սարքերի համար նախագծված մետաղական պատուհանները,

b. Բերիլիումի օքսիդից պրոֆիլները` պատրաստի կամ կիսապատրաստվածքի տեսքով, որոնք հատուկ նախագծված են էլեկտրոնային բլոկերի համար կամ որպես էլեկտրոնային սխեմաների սուբստրատներ;

c. Բերիլ (բերիլիումի և ալյումինիումի սիլիկատը)` զմրուխտ կամ ծովակն քարերի տեսքով:

 

1C231 Հաֆնիում մետաղ, ըստ կշռի 60%-ից ավելի շատ հաֆնիում պարունակող համաձուլվածքներ և միացություններ, դրանցից պատրաստված արտադրանքները և դրանք պարունակող թափոնները և ջարդոնը:

1C232 Հելիում 3 ((3)He) կամ հելիում-3 պարունակող խառնուրդներ կամ դրանից պարունակող արտադրանքները կամ սարքերը:

 

Ծանոթագրություն. 1C232 կետով չեն վերահսկվում 1 գ-ից պակաս հելիում-3 պարունակող արտադրանքները կամ սարքերը:

 

1C233 Լիթիումը, հարստացված լիթիում-6 իզոտոպով ((6)Li)` մինչև բնականից ավելի բարձր խտությամբ պարունակությունը և հարստացված լիթիում պարունակող արտադրանքը կամ սարքերը, ինչպիսիք են. բնական լիթիումը, համաձուլվածքները, լիթիում պարունակող միացությունները կամ խառնուրդները, դրանցից ստացված արտադրանքները կամ թափոնները և ջարդոնը:

 

Ծանոթագրություն. 1C233 կետով չեն վերահսկվում ջերմալյումինէսցենտային դոզիմետրերը:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Լիթիումի մեջ իզոտոպ-6-ի բնական պարունակությունը հավասար է մոտավորապես 6,5 կշռային տոկոսի (7,5 ատոմային տոկոս):

 

1C234 Ցիրկոնիում, որում ցիրկոնիումի 500 մասին ընկնում է հաֆնիումի 1 մասից պակաս` ըստ կշռի, և որն ունի հետևյալ ձևը. մետաղ` ըստ կշռի ցիրկոնիումի 50%-ից ավելի շատ պարունակող համաձուլվածքներ և միացություններ, նշված մետաղից, համաձուլվածքներից ու միացություններից պատրաստված արտադրանքներ, ինչպես նաև դրանք պարունակող թափոնները և ջարդոնը, բացի նրանցից, որոնք հատկանշված են 0A001.f. կետում:

 

Ծանոթագրություն. 1C234 կետով չի վերահսկվում 0,10 մմ կամ դրանից պակաս հաստություն ունեցող նրբաթիթեղի տեսքով ցիրկոնիումը:

 

1C235 Տրիտիում, տրիտիումի միացությունները, տրիտիում պարունակող խառնուրդները, որոնցում տրիտիումի ատոմների հարաբերությունը ջրածնին գերազանցում է 1 մասը 1000-ի մեջ, կամ դրանից պարունակող պատրաստվածքները կամ սարքավորումները.

 

Ծանոթագրություն. 1C235 կետով չեն վերահսկվում. այն պատրաստվածքները կամ սարքավորումները, որոնք պարունակում են 1,48x10(3)ԳԲք (40 Ci/կյուրի) տրիտիումից պակաս քանակություն:

 

1C236 «Ռադիոնուկլիդները», որոնք հարմար են ալֆա-n ռեակցիայի հիման վրա նեյտրոնային աղբյուրներ ստեղծելու համար, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 0C001 և 1C012.a. կետերում, հետևյալ տեսքով.

a. Մաքուր իզոտոպ;

b. Ռադիոնուկլիդների միացություններ, որոնք ունեն 37 ԳԲք/կգ (1 կյուրի/կգ) կամ ավելի բարձր ընդհանուր ալֆա-ակտիվություն;

c. Խառնուրդներ, որոնք ունեն 37 ԳԲք/կգ (1 կյուրի/ կգ) կամ ավելի բարձր ընդհանուր ալֆա-ակտիվություն;

d. Վերոհիշյալ բնութագրերն ունեցող արտադրանքները կամ սարքավորումները:

 

Ծանոթագրություն. 1C236 կետով չեն վերահսկվում այն արտադրանքները կամ սարքավորումները, որոնց ընդհանուր ալֆա-ակտիվությունը 3,7 ԳԲք-ից (100 միլիկյուրի) ցածր է:

 

Տեխնիկական ծանոթագրություն

1C236 կետում «ռադիոնուկլիդներ» են որակավորվում ստորև թվարկված բոլոր նյութերը.

- Ակտինիում -225 (Ac-225)

- Ակտինիում -227 (Ac-227)

- Կալիֆորնիում -253 (Cf-253)

- Կյուրիում -240 (Cm-240)

- Կյուրիում -241 (Cm-241)

- Կյուրիում -242 (Cm-242)

- Կյուրիում -243 (Cm-243)

- Կյուրիում -244 (Cm-244)

- Էյնշտեյնիում -253 (Es-253)

- Էյնշտեյնիում -254 (Es-254)

- Գադոլինիում -148 (Gd-148)

- Պլուտոնիում -236 (Pu-236)

- Պլուտոնիում -238 (Pu-238)

- Պոլոնիում -208 (Po-208)

- Պոլոնիում -209 (Po-209)

- Պոլոնիում -210 (Po-210)

- Ռադիում -223 (Ra-223)

- Թորիում -227 (Th-227)

- Թորիում -228 (Th-228)

- Ուրանիում -230 (U-230)

- Ուրանիում -232 (U-232)

 

1C237 Ռադիում-226 ((226)Ra), ռադիում-226-ի միացությունները կամ համաձուլվածքները, ռադիում-226 պարունակող խառնուրդները և դրանք պարունակող պատրաստվածքները կամ սարքավորումները:

 

Ծանոթագրություն. 1C237 կետով չեն վերահսկվում.

a. բժշկական ապլիկատորները,

b. այն պատրաստվածքները կամ սարքավորումները, որոնք պարունակում են 0.37 ԳԲք-ից (10 միլիկյուրի) պակաս ռադիում-226:

 

1C238 Քլորինի տրիֆտորիդ (ClF3):

 

1C239 Հզոր պայթուցիկ նյութեր կամ դրանց բաղադրիչները, բացի նրանցից, որոնք հատկորոշված են Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման ցանկում կամ նշված նյութերի 2%-ից ավելին պարունակող խառնուրդները` 1,8 գ/սմ3 բյուրեղային խտությամբ և 8 000 մ/վրկ-ից բարձր պայթյունային արագությամբ:

1C240 Նիկելի փոշի կամ ծակոտկեն մետաղական նիկել, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 0C005 կետում, ինչպիսիք են.

a. Նիկելի փոշի, որն օժտված է ստորև նշված երկու բնութագրերով.

1. Նիկելի մաքրությունը 99,0% է կամ ավելի բարձր, և

2. Մասնիկների միջին չափը 10 մկմ-ից փոքր, ASTM B 330 կամ դրան համարժեք ազգային ստանդարտով:

b. Ծակոտկեն մետաղական նիկել` արտադրված 1C240.a. կետում նկարագրված նյութերից:

 

Ծանոթագրություն. 1C240 կետով չեն վերահսկվում.

a. Մանրաթելային նիկելային փոշիները;

b. Ծակոտկեն մետաղական նիկելի առանձին թերթերը, որոնց յուրաքանչյուր թերթի մակերեսը 1000 սմ2-ից պակաս է:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1C240.b. կետը վերաբերում է այն ծակոտկեն մետաղին, որը պատրաստվել է 1C240.a. կետում նշված նյութերի մամլման և եռակալման միջոցով` ամբողջ կառուցվածքում ներքուստ կապակցված մանր ծակոտիներ ունեցող մետաղական նյութի ձևավորման նպատակով:

 

1C241 Ռենիում և ռենիումի համաձուլվածքները, որոնք պարունակում 90% ըստ կշռի կամ ավելի շատ ռենիում, և ռենիումի և վոլֆրամի համաձուլվածքները, որոնք պարունակում են 90% ըստ կշռի կամ ավելի շատ ռենիումի և վոլֆրամի ցանկացած համակցություններից, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 1C226 կետում, և ունեն հետևյալ երկու բնութագրերը.

a. ունեն սնամեջ գլանային սիմետրիկ ձևեր (ներառյալ գլանի հատվածները), որոնց ներքին տրամագիծը հավասար է 100-ից 300 մմ; և

b. զանգվածը մեծ է 20 կգ-ից:

1C350 Քիմիկատները, որոնք կարող են օգտագործվել որպես նախանյութեր /պրեկուրսորներ` թունավոր քիմիական ազդանյութերի/ագենտների ստեղծման համար, ինչպիսիք են ստորև թվարկված նյութերը, և դրանցից մեկից կամ մի քանիսից պարունակող «քիմիական խառնուրդները».

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԵՎ 1C450:

 

1. Թիոդիգլիկոլ (111-48-8);

2. Ֆոսֆորի օքսիքլորիդ (10025-87-3);

3. Դիմեթիլմեթիլֆոսֆոնատ (756-79-6);

4. Մեթիլ ֆոսֆոնիլ դիֆտորիդի համար ՏԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ (676-99-3);

5. Մեթիլ ֆոսֆոնիլ դիքլորիդ (675-97-1);

6. Դիմեթիլ ֆոսֆիտ (DMP) (868-85-9);

7. Ֆոսֆորի տրիքլորիդ (7719-12-2);

8. Տրիմեթիլ ֆոսֆիտ (TMP) (121-45-9);

9. Թիոնիլ քլորիդ (7719-09-7);

10. 3-հիդրօքսի -1 - մեթիլպիպերիդին (3554-74-3);

11. N,N-դիիզոպրոպիլ-(բետա)-ամինոէթիլ քլորիդ (96-79-7);

12. N,N-դիիզոպրոպիլ-(բետա)-ամինոէթան թիոլ (5842-07-9);

13. 3-քինուկլիդինոլ (1619-34-7);

14. Կալիումի ֆտորիդ (7789-23-3);

15. 2-Քլորոէթանոլ (107-07-3);

16. Դիմեթիլամին (124-40-3);

17. Դիէթիլ էթիլֆոսֆոնատ (78-38-6);

18. Դիէթիլ N,N-դիմեթիլֆոսֆորամիդատ (2404-03-7);

19. Դիէթիլ ֆոսֆիտ (762-04-9);

20. Դիմեթիլամին հիդրոքլորիդ (506-59-2);

21. Էթիլ ֆոսֆինիլ դիքլորիդ (1498-40-4);

22. Էթիլ ֆոսֆոնիլ դիքլորիդ (1066-50-8);

23. Էթիլ ֆոսֆոնիլ դիֆտորիդի համար ՏԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ (753-98-0);

24. Ջրածնի ֆտորիդ (7664-39-3);

25. Մեթիլ բենզիլատ (76-98-1);

26. Մեթիլ ֆոսֆինիլ դիքլորիդ (676-83-5);

27. N,N-Դիիզոպրոպիլ-(բետա)-ամինո էթանոլ (96-80-0);

28. Պինակոլիլ ալկոհոլ (464-07-3);

29. O-Էթիլ Օ-2-դիիզոպրոպիլ ամինոէթիլ մեթիլֆոսֆոնիտի (QL) համար ՏԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ (QL) (57856-11-8);

30. Տրիէթիլ ֆոսֆիտ (122-52-1);

31. Զառիկի/մկնդեղի տրիքլորիդ (7784-34-1);

32. Ֆենիլքացախաթթու (բենզոլաթթու) (76-93-7);

33. Դիէթիլ մեթիլֆոսֆոնիտ (15715-41-0);

34. Դիմեթիլ էթիլֆոսֆոնատ (6163-75-3);

35. Էթիլ ֆոսֆինիլ դիֆտորիդ (430-78-4);

36. Մեթիլ ֆոսֆինիլ դիֆտորիդ (753-59-3);

37. 3-Քինուկլիդին (3731-38-2);

38. Ֆոսֆորի պենտաքլորիդ (10026-13-8);

39. Պինակոլոն (75-97-8);

40. Կալիումի ցիանիդ (151-50-8);

41. Կալիումի բիֆտորիդ (7789-29-9);

42. Ամոնիում ջրածնի ֆտորիդ կամ ամոնիում բիֆտորիդ (1341-49-7);

43. Նատրիումի ֆտորիդ (7681-49-4);

44. Նատրիումի բիֆտորիդ (1333-83-1);

45. Նատրիումի ցիանիդ (143-33-9);

46. Տրիէթանոլամին (102-71-6);

47. Ֆոսֆորի պենտասուլֆիդ (1314-80-3);

48. Դի-իզոպրոպիլամին (108-18-9);

49. Դիէթիլամինոէթանոլ (100-37-8);

50. Նատրիումի սուլֆիդ (1313-82-2);

51. Ծծումբի մոնոքլորիդ (10025-67-9);

52. Ծծումբի դիքլորիդ (10545-99-0);

53. Տրիէթանոլամին հիդրոքլորիդ (637-39-8);

54. N,N-Դիիզոպրոպիլ-(Բետա)-ամինոէթիլ քլորիդ հիդրոքլորիդ (4261-68-1);

55. Մեթիլֆոսֆոնատային թթու (993-13-5);

56. Դիէթիլ մեթիլֆոսֆոնատ (683-08-9);

57. N,N-դիմեթիլամինոֆոսֆորիլ դիքլորիդ (677-43-0);

58. Տրիիզոպրոպիլ ֆոսֆիտ (116-17-6);

59. էթիլդիէթանոլամին (139-87-7);

60. Օ,Օ-Դիէթիլ ֆոսֆորոտիոատ (2465-65-8);

61. Օ,Օ-Դիէթիլ ֆոսֆորոդիտիոատ (298-06-6);

62. Նատրիումի հեքսաֆտորոսիլիկատ (16893-85-9);

63. Մեթիլֆոսֆոնոտիոիկ դիքլորիդ (676-98-2);

64. Դիէթիլամին (109-89-7):

 

Ծանոթագրություն 1. «Քիմիական զենքերի համաձայնության անդամ չհանդիսացող պետություններ» արտահանելու համար 1C350-ով չեն վերահսկվում «քիմիական խառնուրդները», որոնք պարունակում են 1C350.1, .3, .5, .11, .12, .13, .17, .18, .21, .22, .26, .27, .28, .31, .32, .33, .34, .35, .36, .54, .55, .56, .57, և .63 կետերում նշված քիմիական նյութերից ոչ մեկից, եթե դրանք խառնուրդի մեջ ըստ կշռի չեն գերազանցում 10% տոկոսից ավելի բարձր պարունակությունը:

 

Ծանոթագրություն 2. «Քիմիական զենքերի համաձայնության անդամ հանդիսացող պետություններ» արտահանելու համար 1C350 կետով չեն վերահսկվում «քիմիական խառնուրդները», որոնք պարունակում են 1C350.1, .3, .5, .11, .12, .13, .17, .18, .21, .22, .26, .27, .28, .31, .32, .33, .34, .35, .36, .54, .55, .56, 57, և .63 կետերում նշված քիմիական նյութերից ոչ մեկից, եթե դրանք խառնուրդի մեջ ըստ կշռի չեն գերազանցում 30% տոկոսից ավելի բարձր պարունակությունը:

 

Ծանոթագրություն 3. 1C350 չեն վերահսկվում «քիմիական խառնուրդները», որոնք պարունակում են մեկ կամ ավելի քիմիական նյութեր հատկորոշված 1C350.2, .6, .7, .8, .9, .10, .14, .15, .16, .19, .20, .24, .25, .30, .37, .38, .39, .40, .41, .42, .43, .44, .45, .46, .47, .48, .49, .50, .51, .52, .53, .58, .59, .60, .61, .62 և .64 կետերում, եթե դրանք խառնուրդի մեջ ըստ կշռի չեն գերազանցում 30% տոկոսից ավելի բարձր պարունակությունը:

 

Ծանոթագրություն 4. 1C350 չեն վերահսկվում անհատական օգտագործման համար որակավորված և այդ նպատակներով մանրածախ վաճառքի համար փաթեթավորված ապրանքները:

 

1C351 Մարդկանց և կենդանիների համար վտանգավոր պաթոգենները և «տոքսինները», ինչպիսիք են.

a. Հարուցիչները` անկախ այն հանգամանքից, թե դրանք ունեն բնական ծագում, թե ուժեղացվել են կամ փոփոխվել կամ «մեկուսացված կենդանի կուլտուրաների» ձևով կամ որպես նյութ, ներառյալ կենդանի նյութը, որը նպատակայնորեն ներարկվել է (վարակվել է) կամ ախտահարվել է այդ կուլտուրաներով, ինչպիսիք են.

1. Ձիերի աֆրիկական հիվանդության հարուցիչը;

2. Խոզերի աֆրիկական հիվանդության հարուցիչը;

3. Անդյան հարուցիչը; [(ANDV) հանտավիրուսի տարատեսակ, որն առաջացնում է կարդիոպուլմոնար համախտանիշ (HCPS կամ HPS) Հայտնաբերվել է Հարավային Ամերիկայում. Չիլի, Արգենտինա:};

4. Թռչնային գրիպի հարուցիչը, որոնք.

a. Բնութագրական չեն, կամ

b. Հատկորոշված են ԵՄ Դիրեկտիվ 2005/94/EC (O.J. L.10 14.1.2006 p.16) Հավելված I(2)-ում, որպես բարձր ախտածնություն դրսևորող հարուցիչներ, ինչպիսիք են.

1. A տիպի հարուցիչները, որոնց IVPI (ներերակային պաթոգենության ինդեքսը) 6 շաբաթական հավերի մոտ ավելի բարձր է 1,2-ից; կամ

2. H5 կամ H7 ենթատեսակի A տիպի հարուցիչները, որոնց գենոմի հաջորդականությունները կոդավորված են` հեմագգլուտինինի մոլեկուլի տրոհման կետում բազմակի բազային ամինո թթուների համար, որի նմանը դիտարկվել է այլ HPAI հարուցիչներում, ցույց տալով, որ հեմագգլուտինինի մոլեկուլը կարող է տրոհվել ընդունող ամենագո պրոտեիզի (սպիտակուցները և պեպտիդները անջատող էնզիմի) միջոցով:

5. Ոչխարների «կապույտ լեզու» տենդի հարուցիչը;

6. Հեմորագիկ տենդ առաջացնող Չապարի հարուցիչը (Բոլիվիա);

7. Չիկունգունյա տենդի հարուցիչը;

8. Չոկլո հարուցիչը; [հանտավիրուս պուլմոնար համախտանիշի հարուցիչը];

9. Ղրիմ-Կոնգոյական հեմորագիկ տենդի հարուցիչը;

10. Չի կիրառվում;

11. Դոբրավա-բելգրադյան հարուցիչը;

12. Ձիերի արևելյան էնցեֆալիտի հարուցիչը;

13. Էբոլա հարուցիչը. Էբոլա հարուցիչի գենոմի բոլոր անդամները;

14. Դաբաղի, պճեղախտի հարուցիչը;

15. Այծերի ծաղկի հարուցիչը;

16. Գուանարիտո հարուցիչը; [վենեսուելական հեմորագիկ տենդ];

17. Հանտաան հարուցիչը; [կորեական հեմորագիկ տենդ];

18. Հենդրա հարուցիչը (ձիերի մորբիլի հարուցիչը);

19. SUID (հանկարծակի մանկական մահացության) հերպես հարուցիչ 1 (կեղծ կատաղահարության հարուցիչ; Աուեսկի հիվանդություն);

20. Խոզերի դասական տենդի հարուցիչը (խոզերի խոլերայի հարուցիչը);

21. Ճապոնական էնցեֆալիտի հարուցիչը;

22. Յունին հարուցիչը; [արգենտինական հեմորագիկ տենդ];

23. Կյասանուր Անտառային հիվանդության հարուցիչը;

24. Լագունա Նեգրա հարուցիչը;

25. Լասսա հարուցիչը; [հարավ-աֆրիկյան հեմորագիկ տենդ];

26. Ոչխարների վիրուսային էնցեֆալոմիելիտի հարուցիչը;

27. Լույո հարուցիչը; [մարդու հեմորագիկ տենդի հարուցիչը];

28. Մաշկի ակտինոմիկոզի հարուցիչը;

29. Լիմֆոցիտիկ խորիոմենինգիտի հարուցիչը;

30. Մաչուպո հարուցիչը [բոլիվիական հեմորագիկ տենդի հարուցիչը];

31. Մարբուրգհարուցիչը. մարբուրգհարուցիչի ընտանիքի բոլոր վիրուսները;

32. Կապիկների ծաղկի հարուցիչը;

33. Մուրեյ Վալեյի էնցեֆալիտի հարուցիչը;

34. Նյուքասլ թռչնագրիպի հարուցիչը;

35. Նիպահի հարուցիչը [մալազիական տենդի հարուցիչը];

36. Օմսկի հեմորագիկ տենդը;

37. Օռոփուշի հարուցիչը [բրազիլական արբովիրալ տենդի հարուցիչը];

38. Մանր եղջերավոր կենդանիների պեստ-դե-պետիտ (PPT) հարուցիչը;

39. Խոզերի վեզիկուլար հիվանդության հարուցիչը;

40. Փովասանի էնցեֆալիտի հարուցիչը;

41. Կատաղահարության հարուցիչը և Լիսսավիրուս գենոմի բոլոր մյուս անդամները;

42. Ռիֆտ հովտի տենդի հարուցիչը;

43. Ռինդերպեստ հարուցիչը;

44. Ռոչիոյի հարուցիչը [ Սան Պաոլոյի էնցեֆալիտի հարուցիչը];

45. Սաբիա հեմորագիկ տենդի հարուցիչը [բրազիլական հեմորագիկ տենդի հարուցիչը];

46. Սեուլի տենդի հարուցիչը;

47. Ոչխարների ծաղկի հարուցիչը;

48. Սին Նոմբրե տենդի հարուցիչը;

49. Սենտ Լուիսի էնցեֆալիտի հարուցիչը;

50. Խոզերի տեսկովիրուսը;

51. Տիզային էնցեֆալիտի հարուցիչը (Հեռավոր արևելյան ենթատեսակ);

52. Վարիոլայի հարուցիչը;

53. Ձիերի վենեսուելական էնցեֆալիտի հարուցիչը;

54. Վեզիկուլար ստոմատիտի հարուցիչը;

55. Ձիերի արևմտյան էնցեֆալիտի հարուցիչը;

56. Դեղին տենդի հարուցիչը;

57. Սուր ռեսպիրատեր համախտանիշային կորոնավիրուսը (SARS-կորոնավիրուս);

58. Վերականգնված 1918 թվականի գրիպի հարուցիչը:

b. Չեն կիրառվում;

c. Մանրէներ` անկախ այն հանգամանքից, դրանք ունեն բնական ծագում, թե ուժեղացվել են կամ փոփոխվել «մեկուսացված կենդանի կուլտուրաների» ձևով կամ որպես նյութ, ներառյալ կենդանի նյութը, որը նպատակայնորեն ներարկվել է (վարակվել է) կամ ախտահարվել այդ կուլտուրաներով, ինչպիսիք են.

1. Սիբիրախտի մանրէները (Bacillus anthracis);

2. Կովային բրուցելոզը (Brucella abortus);

3. Մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզը (Brucella melitensis);

4. Խոզերի բրուցելոզը (Brucella suis);

5. Սապի մանրէները (Burkholderia mallei);

6. Կեղծ Սապի հարուցիչը (Burkholderia pseudomallei);

7. Թռչնաքլամիդիոզը (Chlamidia psittaci);

8. Կլոստրիդիում արգենտինենս (նախկինում հայտնի որպես Կլոստրիդիում բոտուլինում G տեսակի (Clostridium botulinun Type G), դրանց նեյրոտոքսին արտադրող շտամերը;

9. Կլոստրիդիում էնտերիտային (Clostridium baratii) դրանց բոտուլինային նեյրոտոքսին արտադրող շտամերը;

10. Կլոստրիդիում բոտուլինիում (Clostridium botulinum);

11. Կլոստրիդիում բոտիրիկում (Clostridium butyricum), դրանց բոտուլինային նեյրոտոքսին արտադրող շտամերը;

12. Կլոստրիդիում պերֆրինգենս էպսիլոն տոքսին արտադրող տեսակները;

13. Կոքսելլա բուռնետիի (Coxiella burnetii);

14. Ֆրանցիսելլա տուլարենսիս (Francisella tularensis);

15. Միկոպլազմա կապրիկոլում ենթատեսակները կապրիպնեվմոնիայի մանրէները (շտամ F38);

16. Միկոպլազմա միկոիդներ, միկոիդների ենթատեսակները (փոքր գաղութ);

17. Համաճարակային բշտիկավոր տիֆի ռիկեցիա մանրէ հարուցիչ (Rickettsia prowazekii);

18. Սալմոնելային տիֆի մանրէներ (Salmonella typhi);

19. Շիգա տոքսին արտադրող աղիքային փայտիկ (STEC) O26, O45, O103, O104, O111, O121, O145, O157 շիճուկախմբերից և այլ շիգա տոքսին արտադրող շիճուկախմբերից:

 

Ծանոթագրություն:

Շիգա տոքսին արտադրող աղիքային փայտիկը (STEC) այլի թվում ներառում է էնտերոհեմորագիկ աղիքային փայտիկը (EHEC), վերոտոքսին արտադրող աղիքային փայտիկը (VTEC) կամ վերոցիտոտոքսին արտադրող աղիքային փայտիկը (VTEC):

 

20. Շիգա դիզենտերիա;

21. Խոլերայի մանրէ հարուցիչը (Vibrio cholera);

22. Այտուցային ժանտախտի հարուցիչը;

d. «Տոքսիններ» և «տոքսինների ենթամխբեր», ինչպիսիք են.

1. Բոտուլինային տոքսինները;

2. Կլոստրիդիում պերֆրինգենս գազային ոսկրախտի տոքսիններ (Clostridium perfringens) ալֆա, բետա 1, բետա 2, էպսիլոն և յոտա տոքսինները;

3. Կոնոտոքսինները;

4. Ռիցինը:

5. Սաքսիտոքսինը;

6. Շիգա տոքսին (շիգա - նման տոքսինները, վերոտոքսինները և վեռոցիտոտոքսինները)

7. Ոսկեգույն ստաֆիլոկոկի տոքսինները, և տոքսիկ շոկի համախտանիշի տոքսինը (առաջ հայտնի էր որպես ստաֆիլոկոկային աղիքային փայտիկ);

8. Տետրոդոտոքսին:

9. Չի կիրառվում;

10. Միկրոցիստիններ (Ցիանգինոզիններ)

11. Աֆլատոքսիններ;

12. Աբրին:

13. Խոլերայի տոքսին;

14. Դիացետոքսիրպենոլ;

15. T-2 տոքսին;

16. HT-2 տոքսին;

17. Մոդեցին;

18. Վոլկենսին;

19. Վիսկումին (Viscum Album Lectin 1)

 

Ծանոթագրություն. 1C351.d. կետով չեն վերահսկվում այն բոտուլինային տոքսինները, կամ արտադրանքի տեսքով կոնոտոքսինները, որոնք բավարարում են բոլոր հետևյալ չափանիշներին;

1. Բժշկության մեջ օգտագործվող դեղամիջոցներ են, որոնք նախագծված են մարդու կողմից բուժման նպատակով օգտագործվելու համար;

2. Կշռաբաշխված և փաթեթավորված են որպես դեղորայք իրացվելու համար;

3. Վաճառքի համար արտոնագրված են համապատասխան պետական մարմնի կողմից որպես դեղորայք:

e. Սնկերը (բնական, աճեցրած, ուժեղացված կամ փոփոխված, կամ «մեկուսացված կենդանի մշակույթի» ձևով, որը պարունակում է կենդանի նյութ), որը նպատակայնորեն ախտահարվել կամ վարակվել է նման կուլտուրաներով, ինչպիսիք են.

1. Կոկցիդիոդես իմիտիս (coccidioides immitis)

2. Կոկցիդիոդես պոսադասիի (coccidioides posadasii)

 

Ծանոթագրություն. 1C351 կետով չեն վերահսկվում «պատվաստանյութերը» կամ «իմունոտոքսինները»:

1C352 Չի կիրառվում:

1C353 Գենետիկ տարրեր և գենետիկորեն փոփոխված միկրոօրգանիզմներ, ինչպիսիք են.

a. Գենետիկորեն փոփոխված միկրոօրգանիզմներ կամ գենետիկ տարրեր (ֆրագմենտներ), որոնք պարունակում են նուկլեինաթթվի հաջորդականություններ` կապված այն օրգանիզմների պաթոգենության աստիճանի հետ, որոնք հատկորոշված են 1C351.a.» 1C351.c., 1C351.e. կամ 1C354 կետերում:

b. Գենետիկորեն փոփոխված միկրոօրգանիզմներ կամ գենետիկ տարրեր, որոնք պարունակում են նուկլեինաթթվի հաջորդականություններ, որոնք կոդավորում են 1C351.d. կետում հատկանշված որևէ «տոքսին» կամ «տոքսինի ենթախումբ»:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1. Գենետիկորեն-փոփոխված օրգանիզմները ներառում են օրգանիզմներ, որոնցում գենետիկ նյութը (նուկլեինային թթվի հաջորդականությունները) փոփոխության է ենթարկվել այնպես, որ բնականում չի հանդիպում կամ բնական զուգավորման եղանակով չեն ստեղծվում և/կամ բնական միացումներում չեն հանդիպում, և ամբողջությամբ կամ մասամբ կազմված են միայն նրանցից, որոնք արտադրված են արհեստական եղանակով:

2. Գենետիկ տարրերի մեջ մտնում են այլի թվում քրոմոսոմները, գենոմները, պլազմիդները, տրանսպոսոնները և վեկտորները` գենետիկորեն փոփոխված կամ չփոփոխված կամ քիմիականորեն սինթեզված ամբողջությամբ և մասնակիորեն::

3. Նուկլեիկ թթվի հաջորդականությունները կապված 1C351.a., 1C351.c., 1C351.e, կամ 1C354 կետերում հատկորոշված «միկրոօրգանիզմների» ախտածնության հետ նշանակում է ցանկացած հաջորդականություն, որը հատկորոշ է «միկրոօրգանիզմին», որը.

a. Որպես այդպիսին կամ իր վերարտադրված կամ թարգմանված արդյունքներով նշանակալից վնաս է ներկայացնում մարդու, կենդանիների կամ բույսերի առողջության համար, կամ

b. Հայտնի է որոշակի «միկրոօրգանիզմի» կամ ցանկացած ուրիշ օրգանիզմի կարողությունները ուժեղացնելու հատկությամբ, որի մեջ այն կարող է ներարկվել կամ այլ կերպ ներդրվել` լուրջ վնաս հասցնելով մարդկանց, կենդանիների կամ բույսերի առողջությանը:

 

Ծանոթագրություն. 1C353 կետով չեն վերահսկվում այն նուկլեինային թթվային հաջորդականությունները, որոնք կապված են էնտերոհեմորագիկ աղիքային փայտիկի պաթոգենության հետ, 0157 սիճուկատեսակի և այլ վերոտոքսին արտադրող շտամերի հետ, բացի նրանցից, որոնք կոդավորված են վերոտոքսինի կամ դրա ենթախմբերի համար:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2011
N 1785-Ն
Որոշում