040.1785.201211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1785-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(7-րդ մաս)
2B009 Շրջագլման գրտնակող և ճկող հաստոցները, որոնք արտադրողի տեխնիկական հատկորոշումների համաձայն կարող են զինված լինել «թվային ծրագրային կառավարման» հանգույցներով կամ համակարգչային կառավարմամբ և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 2B109 ԵՎ 2B209:
a. Երեք կամ ավելի առանցքներ, որոնք կարող են միաժամանակ կոորդինացվել «եզրագծային կառավարման» համար, և
b. Ունեն ավելի քան 60 կՆ պտտող ուժ:
Տեխնիկական ծանոթագրություն.
2B009 կետի նպատակների համար շրջագլման գրտնակավոր և ճկման հաստոցների գործառույթները միավորող հաստոցները դիտվում են որպես շրջագլման գրտնակավոր հաստոցներ:
2B104 «Իզոստատիկ մամլիչներ», բացի 2B004 կետով վերահսկվողներից, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 2B204:
a. Ունեն 69 ՄՊա կամ ավելի բարձր առավելագույն աշխատանքային ճնշում;
b. Ընդունակ են խցիկում առաջացնել և պահպանել 873K (600oC) կամ դրանից բարձր հսկվող ջերմաստիճան,
c. Աշխատանքային խցիկի ներքին տրամագիծը 254 մմ-ից ավելի է:
2B105 Քիմիական գազաֆազային ծածկույթապատման (CVD) վառարաններ, ի լրումն 2B005.a. կետում նշվածների, որոնք հատուկ նախագծված կամ ձևափոխված են ածխածնա-ածխածնային միացությունների խտացման համար:
2B109 Շրջագլման գրտնակող հաստոցներ, բացի 2B009 կետով վերահսկվողներից, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը, ինչպիսիք են.
Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 2B209:
a. Շրջագլման գրտնակող հաստոցներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Համաձայն արտադրողի տեխնիկական հատկորոշումների կարող են համալրվել «թվային ծրագրային կառավարման» հանգույցներով կամ համակարգչային կառավարումով, նույնիսկ երբ նման հանգույցներով համալրված չեն, և
2. Ունեն երկուսից ավելի առանցքներ, որոնք կարող են միաժամանակ կոորդինացվել «եզրագծային կառավարման» համար:
b. Շրջագլման գրտնակող հաստոցների հատուկ նախագծված բաղադրամասեր, որոնք հատկորոշված են 2B009 կամ 2B009. a. կետերում:
Ծանոթագրություն. 2B109 կետով չեն վերահսկվում այն հաստոցները, որոնք չեն կարող կիրառվել 9A005, 9A007.a. կամ 9A105.a. կետերում նշված համակարգերի համար նախատեսված շարժական տեղակայանքների և սարքավորումների (օրինակ` շարժիչների և շարժիչների միջաստիճանական հատվածների իրանները) արտադրության մեջ:
Տեխնիկական ծանոթագրություն.
Գրտնակման և ճկման գործառույթները միավորող հաստոցները 2B109 կետի նպատակների համար դիտվում են որպես գրտնակող հաստոցներ:
2B116 Վիբրացիայով փորձարկումների համակարգեր, սարքավորումներ և դրանց բաղադրամասերը, ինչպիսիք են.
a. Վիբրացիայով փորձարկումների համակարգեր, որոնք օգտագործում են հետառկա կապով կամ փակ հաղորդաշղթայով տեխնիկաներ և պարունակում են թվային հսկիչներ, որոնք ընդունակ են ստեղծել վիբրացիոն համակարգ, որի վիբրացիայի արագացումը հավասար է կամ բարձր է 10 գ մքմ (միջին քառակուսի մակերեսին) 20 Հց-ից մինչև 2000 Հց ուժով, միաժամանակ ստեղծելով հրման ուժեր, որոնք հավասար են կամ ավելի մեծ են 50 կՆ-ից` չափված` «մաքուր սեղանի» ռեժիմում:
b. Թվային հսկիչներ, որոնք միակցված են հատուկ վիբրացիայով փորձարկման համար նախագծված ծրագրային ապահովման հետ, որի «իրական ժամանակում թողանցման հատվածի վերահսկման լայնությունը» 5 կՀց-ից ավելի մեծ է, և որը նախագծված են 2B116.a. կետում հատկորոշված վիբրացիայով փորձարկման համակարգերի հետ օգտագործվելու համար:
Տեխնիկական ծանոթագրություն.
2B116.b. կետում «իրական ժամանակում թողանցման հատվածի լայնություն» նշանակում է այն առավելագույն արագությունը, որով օպերատորը կարող է կատարել ընտրանքի որոշման, տվյալների վերլուծության և կառավարող ազդանշանների հաղորդման ամբողջական ցիկլային գործողությունները:
c. Վիբրացիայի պարպիչներ (ցնցում առաջացնող հանգույցներ) հարակից ուժեղացուցիչներով կամ առանց դրանց, որոնք ընդունակ են փոխանցել 50 կՆ կամ ավելի մեծ հրման ուժ` չափված «մաքուր սեղանի» ռեժիմում և կարող են կիրառվել 2B116.a. կետում նշված վիբրացիայով փորձարկման համակարգերում:
d. Փորձարկվող առարկան պահող կառուցվածքներ կամ էլեկտրոնային հանգույցներ, որոնք նախագծված են մեկ համակարգում ցնցում առաջացնող բազմաթիվ հանգույցներ միակցելու համար, և կարող են փոխանցել «մաքուր սեղանի» ռեժիմում չափված 50 կՆ կամ ավելի մեծ միավորված աշխատանքային հրման ուժ, և որոնք կարող են կիրառվել 2B116.a. կետում հատկորոշված վիբրացիայով փորձարկման համակարգերում:
Տեխնիկական ծանոթագրություն. 2B116 կետում «մաքուր սեղան» արտհայտությունը նշանակում է հարթ սեղան կամ մակերևույթ, որը չունի ամրակապեր կամ պահող կցվածքներ:
2B117 Սարքավորումներ և գործընթացի վերահսկիչ հանգույցներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 2B004, 2B005.a., 2B104 կամ 2B105 կետերում, որոնք հատուկ նախագծված են բարդ կառուցվածքային հրթիռների բոցամուղերի և վերադարձող տիեզերական սարքերի քթամասերի խտացման և հրաքայքայման համար:
B119 Հավասարակշռող մեքենաներ և հարակից սարքավորումներ, ինչպիսիք են.
Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 2B119:
a. Հավասարակշռող մեքենաներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Նախատեսված չեն 3 կգ-ից ավելի մեծ քաշ ունեցող ռոտորների/հավաքվածքների հավասարակշռման համար;
2. Կարող են հավասարակշռել ռոտորներ/հավաքվածքներ ավելի քան 12500 պտույտ/րոպե արագություններում;
3. Կարող են ճշտել հավասարակշռության խախտումը երկու կամ ավելի շատ հարթություններում; և
4. Կարող են հավասարակշռել մինչև 0,2գ/մմ ռոտորի զանգվածի յուրաքանչյուր մեկ կիլոգրամում մնացորդային անհավասարակշռության` աստիճանի:
Ծանոթագրություն. 2B119.a. կետով չեն վերահսկվում այն հատուկ նախագծված կամ ձևափոխված հավասարակշռող մեքենաները, որոնք կիրառվում են ատամնաբուժական կամ այլ բժշկական սարքավորումների համար:
b. Ցուցիչների գլխիկները, որոնք հատուկ նախագծված են կամ ձևափոխված` 2B119.a. կետում հատկորոշված հաստոցների հետ օգտագործվելու համար:
Տեխնիկական ծանոթագրություն. Ցուցիչների գլխիկները երբեմն հայտնի են որպես հավասարակշռող գործիքակազմ:
2B120 Շարժման նմանակիչներ կամ պտտվող սեղաններ (rate tables), որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Երկու կամ ավելի առանցք;
b. Նախագծված են կամ փոփոխված հոսանքահան (կոնտակտային) օղակներ (slip rings) կամ ինտեգրված ոչ կոնտակտային սարքեր ներառելու համար, որոնք կարող են էլեկտրական հոսանք և ազդանշանային ինֆորմացիա հաղորդել, կամ և մեկը, և մյուսը; և
c. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Յուրաքանչյուր առանցքի համար ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Ընդունակ են զարգացնել 400 աստիճան/վրկ կամ ավելի բարձր, կամ 30 աստիճան /վրկ կամ ավելի ցածր արագություններ; և
b. Արագության թույլատվության կարողությունը հավասար է կամ պակաս է 6 աստիճան/վրկ, իսկ ճշգրտությունը հավասար է կամ պակաս է 0,6 աստիճան/վրկ;
2. Արագության կայունության ստորին սահմանը հավասար է կամ ավելի լավն է պլյուս-մինուս 0,05%-ից (ավելի ցածր է) միջինում 10 աստիճանից ավելի բարձր:
3. Դիրքավորման «ճշգրտությունը» հավասար է կամ ավելի ցածր է (ավելի լավն է) 5 անկյունային վայրկյանից:
Ծանոթագրություն 1. 2B120 կետով չեն վերահսկվում հաստոցների կամ բժշկական սարքավորումների համար հատուկ նախագծված կամ ձևափոխված պտտվող սեղանները: Հաստոցների համար նախատեսված պտտվող սեղանների հսկողության վերաբերյալ տես 2B008 կետը:
Ծանոթագրություն 2. Շարժման նմանակողները կամ պտտվող սեղանները, որոնք հատոկորշված են 2B120 կետում, մնում են վերահսկողության տակ, անկախ այն բանից, թե արտահանման պահին հոսանքահան (կոնտակտային) օղակները կամ ինտեգրված ոչ կոնտակտային սարքերը ներկառուցված են դրանցում, թե ոչ:
2B121 Դիրքավորող սեղաններ (սարքավորումներ, որոնք ապահովում են ցանկացած առանցքով ճշգրիտ պտտական դիրքավորման հնարավորություն), բացի նրանցից, որոնք հատկանշված են 2B120 կետում և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Ունեն երկու կամ ավելի առանցք; և
b. Ապահովում են դիրքավորման «ճշգրտություն», որը հավասար է կամ պակաս է (ավելի լավ է) 5 անկյունային վայրկյանից:
Ծանոթագրություն. 2B121 կետով չեն վերահսկվում հաստոցների կամ բժշկական սարքավորումների համար հատուկ նախագծված կամ ձևափոխված պտտվող սեղանները: Հաստոցների համար նախատեսված պտտվող սեղանների հսկողության համար տես 2B008 կետը:
2B122 Կենտրոնախուսիչներ, որոնք կարող են զարգացնել 100 Ջ-ից բարձր արագացումներ և նախագծված են կամ փոփոխված հոսանքահան (կոնտակտային) օղակներ կամ ինտեգրված ոչ կոնտակտային սարքեր ներառելու համար, որոնք ընդունակ են հաղորդել էլեկտրական հոսանք և/կամ ազդանշանային ինֆորմացիա:
Ծանոթագրություն. 2B122 կետում նշվող կենտրոնախուսիչները մնում են վերահսկողության տակ անկախ այն բանից, թե արտահանման պահին հոսանքահան (կոնտակտային) օղակները կամ ինտեգրված ոչ կոնտակտային սարքերը դրանցում ներկառուցված են, թե ոչ:
2B201 Հաստոցներ, բացի 2B001 կետում նշվածներից, մետաղներ, կերամիկա կամ «կոմպոզիտներ» կտրելու կամ հղկելու համար, որոնք, ըստ արտադրողի տեխնիկական հատկորոշումների կարող են զինված լինել էլեկտրոնային սարքավորումներով` երկու կամ ավելի առանցքներով միաժամանակյա «եզրագծային կառավարման» համար, ինչպիսիք են.
Տեխնիկական ծանոթագրություն
Հայտարարված դիրքավորման ճշգրտության մակարդակները, որոնք բխում են հետևյալ գործընթացներով համաձայն ISO 230-2:19883 կամ համարժեք ազգային ստանդարտի կատարված չափագրումներից կարող են օգտագործվել յուրաքանչյուր հաստոցային մոդելի համար, եթե այդպիսիք լինեն, և ընդունվել ազգային վերահսկող մարմինների կողմից` անհատական հաստոցային փորձարկումների փոխարեն: Հայտարարված դիրքավորման ճշգրտության որոշումը կատարվում է այսպես.
a. Ընտրել գնահատման ենթակա մոդելի հինգ հաստոց;
b. Չափել գծային առանցքների ճշգրտությունը համաձայն ISO 230-2:1988 ստանդարտի(1);
______________________
1) Այն արտադրողները որոնք հաշվարկում են դիրքավորման ճշգրտությունը համաձայն ISO 230/2 (1997) կամ 2006 ստանդարտի, պետք է խորհրդակցեն այն Անդամ պետությունների իրավասու մարմինների հետ, որտեղ նրանք հիմնադրված են:
c. Որոշել ճշգրտության արժեքները (A) յուրաքանչյուր հաստոցի յուրաքանչյուրի առանցքի համար: Ճշգրտության արժեքի հաշվարկի մեթոդը նկարագրված է ISO 230-2:19881 ստանդարտում;
d. Որոշել յուրաքանչյուր առանցքի ճշգրտության միջին արժեքը: Միջին արժեքը դառնում է հայտարարված դիրքավորման ճշգրտությունը մոդելի յուրաքանչյուր առանցքի համար (Թx Թy...);
e. Քանի որ հոդված 2B201-ը վերաբերում է յուրաքանչյուր գծային առանցքին, ուրեմն կլինեն այնքան հայտարարված դիրքավորման ճշգրտության արժեքներ, որքան գծային առանցքներ կան:
f. Եթե հաստոցի որևէ առանցք, որը չի վերահսկվում 2B201.a., 2B201.b. կամ 2B201.c. կետերով, ունի 6 մկմ հայտարարված դիրքավորման ճշգրտության կամ ավելի լավ (ավելի փոքր) արժեք հղկող հաստոցների համար և 8 մկմ կամ ավելի լավ (ավելի փոքր) արժեք ֆրեզերային և խառատային հաստոցների համար, երկուսն էլ համաձայն ISO 230-2:19881 ստանդարտի, ապա արտադրողից պետք է պահանջվի վերահաստատել հաստոցի ճշգրտության մակարդակը ամեն տասնութ ամիսը մեկ անգամ:
a. Ֆրեզերային հաստոցներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Դիրքավորման ճշգրտությունը, ցանկացած առանցքի երկայնքով «մատչելի համակշռման բոլոր հնարավորություններով», հավասար է կամ պակաս է (ավելի լավ է) 6 մկմ-ից համաձայն ISO 230/2-1988 կամ համարժեք ազգային ստանդարտով;
2. Ունեն երկու և ավելի կոնտուրային պտտվող առանցքներ; կամ
3. Ունեն հինգ կամ ավելի առանցքներ, որոնք կարող են միաժամանակ կոորդինացվել «եզրագծային կառավարման» համար:
Ծանոթագրություն. 2B201.a. կետով չեն վերահսկվում հետևյալ բնութագրերն ունեցող ֆրեզերային հաստոցները.
a. X առանցքով տեղաշարժը 2 մ-ից ավելի մեծ է; և
b. X առանցքով դիրքավորման ընդհանուր ճշգրտությունը 30 մկմ-ից ավելի մեծ է (ավելի վատն է):
b. Հղկիչ հաստոցներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Դիրքավորման ճշգրտությունը, ցանկացած առանցքի երկայնքով «մատչելի համակշռման բոլոր հնարավորություններով», հավասար է կամ պակաս է (ավելի լավն է) 4 մկմ-ից համաձայն ISO 230/2-1988 կամ համարժեք ազգային ստանդարտի;
2. Ունեն երկու և ավելի կոնտուրային պտտվող առանցքներ; կամ
3. Ունեն հինգ կամ ավելի առանցքներ, որոնք կարող են միաժամանակ կոորդինացվել «եզրագծային կառավարումը»:
Ծանոթագրություն. 2B201.b. կետով չեն վերահսկվում հետևյալ բնութագրերով հղկող հաստոցները.
a. Արտաքին, ներքին և միաժամանակ արտաքին-ներքին գլանաձև հղկման համար նախատեսված հաստոցները, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Մշակվող մասի առավելագույն արտաքին տրամագիծը կամ երկարությունը 150 մմ է, և
2. Առանցքները սահմանափակվում են x, z և c-ով:
b. Z-առանցք կամ W-առանցք չունեցող կոորդինատային հղկող հաստոցները, որոնց դիրքավորման ընդհանուր ճշգրտությունը փոքր է (ավելի լավն է) 6 մկմ-ից համաձայն ISO 230/2 (1988) միջազգային ստանդարտի կամ դրան համարժեք ազգային ստանդարտի:
c. Խառատային հաստոցները, որոնց դիրքավորման ճշգրտությունը «համակշռման բոլոր հնարավորություններով» ունի 6 մկմ-ից ավելի լավ (պակաս) ճշգրտություն համաձայն ISO 230-2:19881 ստանդարտի, ցանկացած գծային առանցքի երկայնքով (ընդհանուր դիրքավորում) այն հաստոցների համար, որոնք կարող են մշակել 35 մմ-ից ավլեի մեծ տրամագիծ ունեցող մասեր:
Ծանոթագրություն 2B201.c. կետով չեն վերահսկվում ձուլակտորների խառատային հաստոցները (Swissturn), որոնք, սահմանափակվում են միայն ձուլակտորի միջեզրային էլեկտրական կոնտակտի ակոսների խառատմամբ, եթե ձուլակտորի առավելագույն տրամագիծը հավասար է կամ պակաս է 42 մմ-ից և եթե հաստոցի վրա ձուլափամփուշտ տեղակայելու հնարավորություն չկա: Մեքենաները կարող են ունենալ շաղափող կամ ֆրեզերային կարողություններ 42 մմ-ից պակաս տրամագիծ ունեցող մասեր մշակելու համար:
Ծանոթագրություն 1. 2B201 կետով չեն վերահսկվում հատուկ նպատակների համար ծառայող հաստոցները, որոնց գործողությունները սահմանափակված են հետևյալ մասերից որևէ մեկի արտադրությամբ.
a. Գործիքային սարքավորումներ;
b. Արմունկավոր կամ ճանկավոր բաշխիչ գլաններ;
c. Գործիքներ կան հատիչներ;
d. Արտամղիչ/էքստրուզիվ պրեսներ/մամլիչներ;
Ծանոթագրություն 2. Հաստոց, որն ունի առնվազն երկու խառատային, ֆրեզերային կամ հարթեցնող կարողություններ (օրինակ, խառատային հաստոց ֆրեզերային կարողությամբ), պետք է գնահատվի ըստ կիրառելիության յուրաքանչյուր հոդվածի 2B201.a., .b. կամ .c. կետերով:
Ծանոթագրություն 2. 2B201.a.3., և 2B201.b.3 կամ .c. կետերը ներառում են մեքենաներ, որոնք կառուցված են զուգահեռ գծային կինեմատիկական դիզայնով (այսինքն հեքսապոդներ են), որոնք ունեն 5 կամ ավելի առանցքներ, որոնցից ոչ մեկը պտտվող չէ:
2B204 «Իզոստատիկ մամլիչներ», բացի 2B004 կամ 2B104 կետերով հատկորոշվածներից, և դրանց հետ առնչվող սարքավորումը, ինչպիսիք են.
a. «Իզոստատիկ մամլիչներ», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Ունեն 69 ՄՊա կամ ավելի բարձր աշխատանքային ճնշում;
2. Աշխատանքային խցիկի ներքին տրամագիծը 152 մմ-ից ավելի մեծ է:
b. «Իզոստատիկ մամլիչների» համար հատուկ նախագծված մամլամատեր և մատրիցաներ, որոնք հատկորոշված են 2B204.a. կետով:
Տեխնիկական ծանոթագրություն.
2B204 կետում խցիկի ներքին տարածաչափերը վերաբերում են այն խցիկին, որի մեջ ստացվում են և աշխատանքային ճնշումը, և աշխատանքային ջերմաստիճանը, և որը չի ներառում սեղմիչ հարմարանքի չափերը: Այդ տարածաչափը կլինի` ճնշումային խցիկի ներքին տրամագծի և մեկուսացված բարձր ջերմաստիճանային խցիկի ներքին տրամագծային չափերից ամենափոքրը` կախված այն հանգամանքից, թե այդ երկու խցիկներից, որ մեկն է տեղակայված մյուսի մեջ:
2B206 Տարածաչափային ստուգման մեքենաները, գործիքները կամ համակարգերը, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 2B006 կետում, ինչպիսիք են.
a. Համակարգչով կամ «թվային ծրագրային կառավարման» հանգույցով կառավարվող կոորդինատներ չափող մեքենաները (CMM), որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Ունեն միայն երկու կոորդինատային առանցքներ, և ցանկացած առանցքի երկարության չափման առավելագույն սխալանքը (մեկ տարածաչափով), հաշվարկված` E0x,ԵՉՍ, E0y,ԵՉՍ, կամ E0z,ԵՉՍ կոմբինացիաներից որևէ մեկով, հավասար է կամ պակաս է (ավելի լավն է) քան (1,25 + L/1 000) մկմ (որտեղ L-ը երկարության չափն է միլիմետրերով) մեքենայի աշխատանքային տարածության ցանկացած կետում (այսինքն, առանցքի երկարությամբ), համաձայն ISO 10360-2(2009); կամ
2. Ունեն երեք կամ ավելի առանցքներ և եռատարածաչափ (վոլումետրիկ) առավելագույն թույլատրելի երկարության չափման սխալանք (E0,ԵՉՍ), որը հավասար է կամ պակաս է (ավելի լավն է) քան (1,7 + L/800) մկմ-ից (որտեղ L-ը երկարության չափն է միլիմետրերով), որը ստուգված է 0,2 մկմ-ից ցածր «ճշգրտություն» ունեցող սարքով (որտեղ L-ը միլիմետրերով չափվող երկարությունն է) մեքենայի աշխատանքային տարածության ցանկացած կետում (այսինքն, առանցքի երկարությամբ), համաձայն ISO 10360-2(2009) կետի:
Տեխնիկական ծանոթագրություն
Կոորդինատների չափման մեքենաների (CMM) համար արտադրողի կողմից հատկորոշված չափումների ամենաճշգրիտ կոնֆիգուրացիան E0,ԵՉՍ չափումն է (օրինակ հետևյալների համար ամենալավ ցուցանիշները. զոնդ, զոնդաձողի երկարություն, շարժման սահմանների պարամետրեր, միջավայրի ցուցանիշներ) և «մատչելի համակշռման բոլոր հնարավորություններով» պետք է համեմատվի 1,7+L/800 մկմ սահմանային շեմի հետ:
b. Համակարգեր կիսագնդերի գծային-անկյունային պարամետրերի միաժամանակյա ստուգման համար, որոնք ունեն հետևյալ երկու բնութագրերը.
1. «Չափման սխալանքը» ցանկացած գծային առանցքի երկայնքով հավասար է կամ փոքր է (ավելի լավն է) քան 3,5 մկմ ամեն` 5 մմ-ի վրա, և
2. «Անկյունային չափման սխալանքը» հավասար է կամ փոքր է 0,02 աստիճանից;
c. Համակարգեր «գծային շեղումի» չափման համար, որոնք ունեն հետևյալ երկու բնութագրերը.
Տեխնիկական ծանոթագրություն.
2B206.c. կետում «գծային շեղում» նշանակում է չափող զոնդի և չափվող առարկայի միջև հեռավորության փոփոխությունը:
1. Պարունակում են «լազեր»; և
2. Առնվազն 12 ժամ +- 1K ստանդարտ ջերմաստիճանի մոտ պայմաններում և ստանդարտ ճնշման տակ պահպանում են բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Ամբողջ տիրույթում «ռեզոլյուցիան» հավասար է կամ ավելի լավն է 0,1 մկմ-ից; և
b. «Չափագրման անորոշությունը» հավասար է կամ ավելի լավն է (պակաս է) քան (0,2 + L/2 000) մկմ (որտեղ L-ը միլիմետրերով չափագրված երկարությունն է).
Ծանոթագրություն.
2B206.c. կետով չի վերահսկում ինտերֆերաչափական համակարգերի չափագրումը, որոնք չունեն փակ կամ բաց կոնտուրով աշխատող հետառկա կապ, որը «լազեր» է պարունակում` մեքենայական հաստոցների, տարածաչափային ստուգման մեքենաների կամ նմանատեսակ սարքավորման տեղաշարժի սխալանքները չափելու համար:
Ծանոթագրություն 1. Այն հաստոցները, որոնք կարող են օգտագործվել որպես չափագրող մեքենաներ, ենթակա են հսկողության, եթե դրանց պարամետրերը համապատասխանում են կամ գերազանցում են հաստոցների կամ չափիչ սարքերի համար հատկորոշված բնութագրերը:
Ծանոթագրություն 2. 2B206 կետում նկարագրված համակարգերը ենթակա են արտահանման վերահսկողության, եթե աշխատանքային ընդգրկույթի որևէ տեղում դրանք իրենց բնութագրերով գերազանցում են արտահանման վերահսկողության ենթակա սահմանը:
Տեխնիկական ծանոթագրություն.
2B206 կետում նշված բոլոր չափումների արժեքները ներկայացնում են պլյուս/մինուս, այսինքն ոչ ամբողջ սանդղակը:
2B207 Հետևյալ «ռոբոտները», «աշխատանքային օրգանները» և վերահսկման հանգույցները, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 2B007 կետում, ինչպիսիք են.
a. «Ռոբոտներ» կամ «աշխատանքային օրգաններ», որոնք հատուկ նախագծված են անվտանգության ազգային ստանդարտներին համապատասխան, որոնք կիրառվում են պայթյունավտանգ նյութերի հետ աշխատելու համար (օրինակ, բավարարում են բարձր պայթուցիկ նյութերի հետ աշխատելու էլեկտրական կոդերի կարգերին):
b. Վերահսկում են այն հանգույցները, որոնք հատուկ նախագծված են 2B207.a. կետով կարգավորվող «ռոբոտների» կամ «աշխատանքային օրգանների» համար:
2B209 Շրջագլման, գրտնակման գործառույթներ իրականացնող շրջագլման գրտնակող և ճկման հաստոցներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 2B009 կամ 2B109 կետերով, և առանցքահատեր, ինչպիսիք են.
a. Հաստոցներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Ունեն երեք կամ ավելի քարշուղիներ (ակտիվ կամ ուղղորդող), և
2. Համաձայն արտադրողի տեխնիկական հատկորոշումների, կարող են զինվել «թվային ծրագրային կառավարման» կամ համակարգչային կառավարման հանգույցներով:
b. Ռոտորային շրջագլանման առանցքահատեր` 75-400 մմ ներքին տրամագծով գլանային ձևերի համար:
Ծանոթագրություն. 2B209.a. կետը ներառում է այն հաստոցները, որոնք ունեն մետաղի ձևավորման համար նախատեսված միայն մեկ քարշուղի, և երկու օժանդակ քարշուղիներ, որոնք նախատեսված են առանցքահատը պահելու համար, սակայն անմիջականորեն չեն մասնակցում ձևափոխման գործընթացին:
2B219 Կենտրոնախույս հավասարակշռող մեքենաներ` անշարժ կամ շարժական, հորիզոնական կամ ուղղաձիգ ինչպիսիք են.
a. Կենտրոնախույս հավասարակշռող մեքենաներ, որոնք նախագծված եմ Ճկուն ռոտորների հավասարակշռման համար և ունեն 600 մմ կամ ավելի մեծ երկարություն և բոլոր հետևյալ բնութագրերը.
1. 75 մմ կամ ավելի մեծ տրամագծով հոդակապ կամ լիսեռ;
2. 0,9-ից մինչև 23 կգ զանգված հավասարակշռելու ունակություն;
3. Կարող են հավասարակշռել 5000 պտույտ/րոպե պտույտից ավելի բարձր արագություն:
b. Կենտրոնախույս հավասարակշռող մեքենաներ, որոնք նախագծված են սնամեջ գլանաձև ռոտորի մասերի հավասարակշռման համար և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. 75 մմ կամ ավելի մեծ տրամագծով լիսեռ;
2. 0,9-ից մինչև 23 կգ զանգված հավասարակշռելու ունակություն;
3. Ամենաքիչը 10 գ մմ/կգ հարթության վրա կամ ավելի ցածր հասանելի մնացորդային անհավասարակշռությամբ հավասարակշռելու ունակություն;
4. Փոկավոր տեսակի շարժաբեր:
2B225 Հեռակառավարվող մանիպուլյատորներ, որոնք կարող են օգտագործվել` ճառագայթաքիմիական բաժանման օպերացիաներում կամ տաք խցիկներում հեռակառավարվող գործողությունների համար, և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Ընդունակ են օպերատորի գործողությունները փոխանցել տաք խցիկի` 0.6 մ կամ ավելի մեծ հաստություն ունեցող պատի միջով (գործողություն «պատի միջով»), կամ
b. Ընդունակ են օպերատորի գործողությունները փոխանցել տաք խցիկի` 0,6 մ կամ ավելի մեծ հաստություն ունեցող կափարիչի միջով (գործողություն «կափարիչի միջով»):
Տեխնիկական ծանոթագրություն.
Հեռակառավարվող մանիպուլյատորները ապահովում են մարդ-օպերատորի գործողությունների փոխանցումը հեռակառավարմամբ գործող ռոբոտային ձեռքին և եզրային ֆիքսատորին (սևեռակին): Դրանք կարող են լինել «տեր/ծառա» տեսակի համակարգեր (օպերատորի շարժումները պատճենող համակարգեր), կամ ջոյսթիքով կամ ստեղնաշարով կառավարվող մանիպուլյատորներ:
2B226 Հսկվող միջավայրով (վակուումային կամ իներտ գազով) ինդուկցիոն վառարաններ, բացի նրանցից, որոնք կառավարվում են 9B001 և 3B001 կետերով և դրանց ուժային սնուցման սարքավորումը, ինչպիսիք են.
Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 3B001 ԵՎ 9B001:
a. Վառարաններ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Կարող են աշխատել 1123K (850oC) կամ ավելի բարձր ջերմաստիճանում;
2. Սարքավորված են 600 մմ կամ ավելի փոքր տրամագիծ ունեցող ինդուկցիոն կոճերով;
3. Նախագծված են 5 կվտ-ին հավասար կամ գերազանցող մուտքային հզորությամբ հոսանքով աշխատելու համար:
b. 5 կվտ-ին հավասար կամ գերազանցող անվանական մուտքային հզորություն ունեցող ուժային սարքավորումը, որը հատուկ նախագծված է 2B226.a. կետով վերահսկվող վառարանների համար:
Ծանոթագրություն 2B226.a. կետով չեն վերահսկվում այն հնոցները, որոնք նախագծված են կիսահաղորդչային թիթեղների մշակման համար.
2B227 Վակուումային կամ այլ հսկվող մթնոլորտով մետաղագործական հալոցային և ձուլման վառարանները և դրանց հարակից սարքավորումները, ինչպիսիք են.
a. Էլեկտրաաղեղնային հալման վառարանները, որոնք ունեն հետևյալ երկու բնութագրերը.
1. Օգտագործում են 1000-ից մինչև 2000 սմ3 ծավալով էլեկտրոդներ, և
2. Կարող են աշխատել 1973K (1700oC)-ից բարձր հալման ջերմաստիճաններում:
b. Էլեկտրոնաճառագայթային հալոցային և պլազմաաղեղային վառարանները, որոնք ունեն հետևյալ երկու բնութագրերը.
1. Ունեն 50 կՎտ կամ ավելի բարձր հզորություն, և
2. Կարող են աշխատել 1 473K (1200 oC)-ից բարձր հալման ջերմաստիճաններում:
c. Համակարգչային հսկողության և հարադիտման/մոնիտորինգի համակարգերը, որոնք հատուկ սարքաբերված են 2B227.a. կամ 2B227.b. կետերով կարգավորվող բոլոր վառարանների համար:
d. Պլազմային բոցամուղերը, որոնք հատուկ նախագծված են 2B227.b. կետում հատկորոշված վառարանների համար, և ունեն հետևյալ երկու բնութագրերը.
1. Գործում են 50 կՎ-ից ավելի բարձր հոսանքի ուժով; և
2. Կարող են աշխատել 1473K (1 200oC) բարձր ջերմաստիճանում;
e. Էլեկտրոնային ճառագայթային հրանոթները, որոնք հատուկ նախագծված են 2B227.b. կետում հատկորոշված վառարանների համար, որոնք գործում են 50 կՎ-ից ավելի բարձր հոսանքի ուժով:
2B228 Ռոտորների պատրաստման և հավաքման համար նախատեսված սարքավորումները, կարգաբերման սարքավորումները, ինչպես նաև առանցքահատերը և ձևավոր դրոշմաձևերը` սիլֆոնների համար, ինչպիսիք են.
a. Մոնտաժային սարքավորումները գազային կենտրոնախուսիչի ռոտորի խողովակային հատվածամասերի, դիաֆրագմերի և կափարիչների հավաքման համար:
Ծանոթագրություն. 2B228.a. կետը ներառում է բարձր ճշգրտության առանցքահատերը, դրոշմաձևերը և սեղմիչները:
b. Ռոտորների կարգաբերման սարքավորումները` գազային կենտրոնախուսիչի ռոտորի խողովակային հատվածամասերը ընդհանուր առանցքի երկայնքով կենտրոնադրելու համար:
Տեխնիկական ծանոթագրություն.
2B228.b. կետում նման սարքավորումը սովորաբար կազմված է լինում համակարգչին միացած բարձր ճշգրտություն ունեցող չափման տվիչներից, որը կառավարում է գործընթացը, օրինակ` ռոտորի խողովակային հատվածամասերի կենտրոնադրման համար օգտագործվող պնևմատիկ ուժային գլանները:
c. Առանցքահատեր և դրոշմաձևեր` ծալքավոր սիլֆոնների պատրաստման համար:
Տեխնիկական ծանոթագրություն
2B228.c. կետում նշված սիլֆոններն ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. 75-400 մմ ներքին տրամագիծ;
2. 12,7 մմ կամ ավելի մեծ երկարություն;
3. Մեկ ծալքի խորությունը 2 մմ և ավելի մեծ; և
4. Պատրաստված են բարձր ամրությամբ ալյումինի համաձուլվածքներից, մարտենսիտային-հնացող պողպատից կամ բարձր ամրության «թելավոր կամ թելանման նյութերից»:
2B230 Բոլոր տեսակների «ճնշման տվիչները», որոնք ընդունակ են չափել բացարձակ ճնշումը և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. ճնշումային տվիչների բաղադրամասերը, որոնք պատրաստված կամ ծածկույթապատված են ալյումինից, ալյումինի համաձուլվածքներից, ալյումինի օքսիդից (ալյումին կամ սապֆիր/շափյուղա), նիկելից, 60%-ից շատ (ըստ կշռի) նիկել պարունակող համաձուլվածքներից, կամ լրիվ ֆտորացված հիդրոածխածնային պոլիմերներից; և
b. Խցանները, եթե այդպիսիք կան, և կարևոր են ճնշումային տվիչների բաղադրամասերը խցանելու համար, և անմիջական կոնտակտի մեջ են ընթացող գործընթացի միջավայրի հետ, պատրաստված եմ կամ ծածկույթապատված ալյումինից, ալյումինի համաձուլվածքներից, ալյումինի օքսիդից (ալյումին կամ սապֆիր/շափյուղա), նիկելից, 60%-ից շատ (ըստ կշռի) նիկել պարունակող համաձուլվածքներից, կամ լրիվ ֆտորացված հիդրոածխածնային պոլիմերներից; և
c. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. ճնշման տվիչներ մինչև 13 կՊա լրիվ սանդղակով և լրիվ սանդղակի ավելի քան +- 1% «ճշգրտությամբ», կամ
2. Ճնշման տվիչներ 13 կՊա գերազանցող լրիվ սանդղակով և +-130 Պա գերազանցող «ճշգրտությամբ»:
Տեխնիկական ծանոթագրություն.
1. 2B230 կետում «ճնշումային տվիչներ» նշանակում է սարք որը ճնշումի չափագրումը փոխակերպում է ազդանշանի:
2. 2B230 կետի նպատակով «ճշգրտությունը» ներառում է ոչ գծայնությունը, հիստերեզիսը և վերարտադրելիությունը` տարբեր ջերմաստիճանների դեպքում:
2B231 Վակուումային պոմպեր, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Մուտքի տրամագիծը հավասար է կամ մեծ է 380 մմ-ից;
b. Պոմպահանման արագությունը հավասար է կամ մեծ է 15 մ3/վրկ; և
c. Ընդունակ են ստեղծել 13 ՄՊա-ից ավելի բարձր սահմանային վակուում:
Տեխնիկական ծանոթագրություն.
1. Պոմպահանման արագությունը որոշվում է չափման պահին ազոտ գազով կամ օդով:
2. Սահմանային վակուումը որոշվում է պոմպի մուտքի մոտ, պոմպի մուտքը փակ վիճակում:
2B232 Բարձր արագության հրանոթային համակարգեր (հրթիռային վառելիք, գազ, կոճային էլեկտրամագնիսական, էլեկտրաջերմային կամ այլ բարձր տեխնոլոգիական համակարգեր), որոնք կարող են նետված առարկային հաղորդել 1,5 կմ/վրկ. կամ ավելի բարձր արագացում:
Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ:
2B233 Սիլֆոնային կենտրոնախույս կոմպրեսորներ և սիլֆոնային կենտրոնախույս վակուումային պոմպեր, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը:
Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 2B350.i.:
a. Կարող են ունենալ ներհոսքի մինչև 50 մ3/ժամ կամ ավելի բարձր ծավալային ծախս;
b. Կարող են ունենալ ճնշումի 2:1 կամ ավելի մեծ հարաբերակցություն; և
c. Գործընթացի մեջ մասնակցող գազի հետ կոնտակտի մեջ մտնող բոլոր մակերեսները պատրաստված են հետևյալ նյութերից որևէ մեկից.
1. Ալյումինիում կամ ալյումինի համաձուլվածք;
2. Ալյումինի օքսիդ;
3. Չժանգոտող պողպատ;
4. Նիկել կամ նիկելի համաձուլվածք;
5. Ֆոսֆորային բրոնզ; կամ
6. Ֆտորոպոլիմեր:
2B350 Քիմիական արտադրական տեղակայանքներ և սարքավորումներ և բաղադրամասեր, ինչպիսիք են.
a. Ռեակտորներ կամ ռեակցիայի անոթներ` խառնիչներով կամ առանց խառնիչների, 0,1 մ3-ից մեծ (100 լիտր) և 20 մ3-ից (20 000 լիտր) փոքր լրիվ ներքին (երկրաչափական) ծավալով, որոնցում բոլոր մակերևույթները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում մշակվող կամ պարունակվող քիմիկատների հետ, պատրաստված են հետևյալ նյութերից որևէ մեկից.
1. «Համաձուլվածքներ», որոնք պարունակում են 25%-ից ավելի շատ նիկել և 20%-ից ավելի շատ քրոմ (ըստ կշռի);
2. Ֆտորպոլիմերներ, (պոլիմերային կամ էլաստոմերային նյութեր, որոնք պարունակում են ըստ կշռի 35%-ից ավելի շատ ֆտորին);
3. Ապակիներ (ներառյալ ապակիացված կամ արծնապատ կամ էմալային ծածկույթներ, կամ ապակե ծածկույթապատում);
4. Նիկել կամ «համաձուլվածքներ», որոնք պարունակում են 40%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի);
5. Տանտալ կամ տանտալի «համաձուլվածքներ»;
6. Տիտան կամ տիտանի «համաձուլվածքներ»;
7. Ցիրկոնիում կամ ցիրկոնիումի «համաձուլվածքներ»;
8. Նիոբիում (կոլումբիում) կամ նիոբիումի «համաձուլվածքներ»:
b. Ռեակտորներում կամ ռեակցիայի անոթներում օգտագործվող խառնիչներ, որոնք հատկորոշված են 2B350.a. կետում, և որոնցում խառնիչի ամբողջ մակերեսը, որն անմիջական շփման մեջ է մտնում ռեակտորում մշակվող կամ պարունակվող քիմիկատների հետ, պատրաստված է հետևյալ նյութերից որևէ մեկով.
1. «Համաձուլվածքներ» որոնք պարունակում են 25%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի) և 20%-ից ավելի շատ քրոմ (ըստ կշռի);
2. Ֆտորպոլիմերներ, (պոլիմերային կամ էլաստոմերային նյութեր, որոնք պարունակում են ըստ կշռի 35%-ից ավելի շատ ֆտորին);,
3. Ապակիներ (ներառյալ ապակիացված կամ արծնապատ կամ էմալային ծածկույթներ, կամ ապակե ծածկույթապատում);
4. Նիկել կամ «համաձուլվածքներ», որոնք պարունակում են 40%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի);
5. Տանտալ կամ տանտալի «համաձուլվածքներ»;
6. Տիտան կամ տիտանի «համաձուլվածքներ»;
7. Ցիրկոնիում կամ ցիրկոնիումի «համաձուլվածքներ»;
8. Նիոբիում (կոլումբիում) կամ նիոբիումի «համաձուլվածքներ»:
c. Պահեստարաններ, մեծածավալ անոթներ, բեռնարկղեր կամ ընդունիչներ, որոնք ունեն 0,1 մ3-ից մեծ (100 լիտր) լրիվ ներքին (երկրաչափական) ծավալ, որոնցում բոլոր մակերևույթները, որոնք անմիջական շփման մեջ են մտնում դրանց մեջ պարունակվող քիմիական նյութերի հետ, պատրաստված են հետևյալ նյութերից որևէ մեկից.
1. «Համաձուլվածքներ» որոնք պարունակում են 25%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի) և 20%-ից ավելի շատ քրոմ (ըստ կշռի);
2. Ֆտորպոլիմերներ, (պոլիմերային կամ էլաստոմերային նյութեր, որոնք պարունակում են ըստ կշռի 35%-ից ավելի շատ ֆտորին);
3. Ապակիներ (ներառյալ ապակիացված կամ արծնապատ կամ էմալային ծածկույթներ կամ ապակե ծածկույթապատում);
4. Նիկել կամ «համաձուլվածքներ», որոնք պարունակում են 40%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի);
5. Տանտալ կամ տանտալի «համաձուլվածքներ»;
6. Տիտան կամ տիտանի «համաձուլվածքներ»;
7. Ցիրկոնիում կամ ցիրկոնիումի «համաձուլվածքներ»;
8. Նիոբիում (կոլումբիում) կամ նիոբիումի «համաձուլվածքներ»:
d. Ջերմափոխանակիչներ կամ կոնդենսատորներ, որոնք ունեն 0,15 մ2`-ից ավելի մեծ և 20 մ2-ից ավելի փոքր ջերմափոխանակման մակերևույթ, և խողովակներ, դարակներ, պարույրներ, կամ հանգույցներ (միջուկներ), որոնք նախագծված են նման ջերմափոխանակիչների կամ կոնդենսատորների համար, որոնցում մշակվող քիմիկատների հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր մակերեսները պատրաստված են հետևյալ նյութերից որևէ մեկից.
1. «Համաձուլվածքներ» որոնք պարունակում են 25%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի) և 20%-ից ավելի շատ քրոմ (ըստ կշռի);
2. Ֆտորպոլիմերներ, (պոլիմերային կամ էլաստոմերային նյութեր, որոնք պարունակում են ըստ կշռի 35%-ից ավելի շատ ֆտորին);
3. Ապակիներ (ներառյալ ապակիացված կամ արծնապատ կամ էմալային ծածկույթներ, կամ ապակե ծածկույթապատում);
4. «Գրաֆիտ» կամ «ածխածնային գրաֆիտ»;
5. Նիկել կամ «համաձուլվածքներ», որոնք պարունակում են 40%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի);
6. Տանտալ կամ տանտալի «համաձուլվածքներ»;
7. Տիտան կամ տիտանի «համաձուլվածքներ»;
8. Ցիրկոնիում կամ ցիրկոնիումի «համաձուլվածքներ»;
9. Սիլիցիում կարբիդ;
10. Տիտանի կարբիդ; կամ
11. Նիոբիում (կոլումբիում) կամ նիոբիումի «համաձուլվածքներ»:
e. Թորման կամ կլանման աշտարակներ, որոնց ներքին տրամագիծը մեծ է 0,1մ-ից; և հեղուկի բաշխիչներ, գոլորշու բաշխիչներ կամ հեղուկի կուտակիչներ, որոնք նախագծված են նմանատեսակ թորման կամ կլանման աշտարակների համար, և որոնցում մշակվող քիմիկատների հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր մակերևույթները պատրաստված են հետևյալ նյութերից որևէ մեկից.
1. «Համաձուլվածքներ» որոնք պարունակում են 25%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի) և 20%-ից ավելի շատ քրոմ (ըստ կշռի);
2. Ֆտորպոլիմերներ, (պոլիմերային կամ էլաստոմերային նյութեր, որոնք պարունակում են ըստ կշռի 35%-ից ավելի շատ ֆտորին);
3. Ապակիներ (ներառյալ ապակիացված կամ արծնապատ կամ էմալային ծածկույթներ, կամ ապակե ծածկույթապատում);
4. «Գրաֆիտ» կամ «ածխածնային գրաֆիտ»;
5. Նիկել կամ «համաձուլվածքներ», որոնք պարունակում են 40%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի);
6. Տանտալ կամ տանտալի «համաձուլվածքներ»;
7. Տիտան կամ տիտանի «համաձուլվածքներ»;
8. Ցիրկոնիում կամ ցիրկոնիումի «համաձուլվածքներ»;
9. Նիոբիում (կոլումբիում) կամ նիոբիումի «համաձուլվածքներ»:
f. Հեռակառավարվող լցման սարքավորում, որում մշակվող քիմիկատների հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր մակերևույթները պատրաստված են հետևյալ նյութերից որևէ մեկից.
1. «Համաձուլվածքներ» որոնք պարունակում են 25%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի) և 20%-ից ավելի շատ քրոմ (ըստ կշռի);
2. Նիկել կամ «համաձուլվածքներ», որոնք պարունակում են 40%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի);
g. Կափույրներ և բաղադրամասեր, ինչպիսիք են.
1. կափույրներ, որոնք ունեն հետևյալ երկու բնութագրերը.
a. «նոմինալ չափը» մեծ է 10 մմ-ից (3/8»); և
b. բոլոր մակերևույթները, որոնք անմիջական շփման մեջ են մտնում արտադրվող, մշակվող կամ պարունակվող քիմիկատների հետ, պատրաստված են «կոռոզիադիմացկուն նյութերից»;
2. կափույրներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 2B350.g.1. կետում և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. «նոմինալ չափը» հավասար է կամ մեծ է 25,4 մմ-ից (1»»); և հավասար է կամ փոքր է 101,6 մմ (4»»);
b. Երեսվածք (կափույրների իրաններ) կամ նախաձևված երեսվածքի շերտեր;
c. Ծածկող բաղադրամաս, որն այնպես է նախագծված, որ կարող է փոխվել; և
d. Երեսվածքի (կափույրների իրանների) կամ նախաձևված երեսվածքի շերտերի բոլոր մակերևույթները, որոնք անմիջական շփման մեջ են մտնում արտադրվող, մշակվող կամ պարունակվող քիմիկատների հետ պատրաստված են «կոռոզիադիմացկուն նյութերից»;
3. Բաղադրամասերը, որոնք հատուկ նախագծված են 2B350.g.1. և 2B350.g.2. կետերում հատկորոշված կափույրների համար, որոնց բոլոր մակերևույթները, որոնք անմիջական շփման մեջ են մտնում արտադրվող, մշակվող կամ պարունակվող քիմիկատների հետ պատրաստված են «կոռոզիադիմացկուն նյութերից» ինչպիսիք են.;
a. Երեսվածք (կափույրների իրաններ);
b. Նախաձևված երեսվածքի շերտեր:
Տեխնիկական ծանոթագրություն
1. 2B350.g. կետի նպատակներով «կոռոզիադիմացկուն նյութեր» նշանակում է հետևյալ նյութերից որևէ մեկը.
a. Նիկել կամ «համաձուլվածքներ», որոնք պարունակում են 40%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի);
b. «Համաձուլվածքներ» որոնք պարունակում են 25%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի) և 20%-ից ավելի շատ քրոմ (ըստ կշռի);
c. Ֆտորպոլիմերներ, (պոլիմերային կամ էլաստոմերային նյութեր, որոնք պարունակում են ըստ կշռի 35%-ից ավելի շատ ֆտորին);,
d. Ապակիներ (ներառյալ ապակիացված կամ արծնապատ կամ էմալային ծածկույթներ կամ ապակե ծածկույթապատում);
e. Տանտալ կամ տանտալի «համաձուլվածքներ»;
f. Տիտան կամ տիտանի «համաձուլվածքներ»;
g. Ցիրկոնիում կամ ցիրկոնիումի «համաձուլվածքներ»;
h. Նիոբիում (կոլումբիում) կամ նիոբիումի «համաձուլվածքներ»; կամ
i. Կերամիկական նյութեր, ինչպիսիք են.
1. Սիլիցիում կարբիդ` ըստ քաշի 80% կամ ավելի բարձր մաքրությամբ;
2. Ալյումինի օքսիդ (ալյումինա)` ըստ քաշի 99,9% կամ ավելի բարձր մաքրությամբ,
3. Ցիրկոնիումի օքսիդ (ցիրկոնիա):
2. «Նոմինալ չափը» համարվում է մուտքի և ելքի ուղիներից տրամագծով առավել փոքրը:
h. Բազմապատ խողովակաշարեր, որոնք ունեն` ծորումը /հոսաթողումը/ հայտնաբերելու համար նախատեսված անցքեր, որոնցում բոլոր մակերևույթները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում մշակվող կամ պարունակվող քիմիկատների հետ, պատրաստված են հետևյալ նյութերից որևէ մեկից.
1. «Համաձուլվածքներ» որոնք պարունակում են 25%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի) և 20%-ից ավելի շատ քրոմ (ըստ կշռի);
2. Ֆտորպոլիմերներ, (պոլիմերային կամ էլաստոմերային նյութեր, որոնք պարունակում են ըստ կշռի 35%-ից ավելի շատ ֆտորին);
3. Ապակիներ (ներառյալ ապակիացված կամ արծնապատ կամ էմալային ծածկույթներ, կամ ապակե ծածկույթապատում);
4. «Գրաֆիտ» կամ «ածխածնային գրաֆիտ»;
5. Նիկել կամ «համաձուլվածքներ», որոնք պարունակում են 40%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի);
6. Տանտալ կամ տանտալի «համաձուլվածքներ»;
7. Տիտան կամ տիտանի «համաձուլվածքներ»;
8. Ցիրկոնիում կամ ցիրկոնիումի «համաձուլվածքներ»; կամ
9. Նիոբիում (կոլումբիում) կամ նիոբիումի «համաձուլվածքներ»:
i. Բազմակի խցաններով և անխցան պոմպեր, որոնցում ըստ արտադրողի հատկորոշման առավելագույն ծորումը /հոսաթողումը/ ավելի մեծ է 0,6 մ3/ժամից, կամ որոնցում ըստ արտադրողի հատկորոշման վակուումային պոմպերի ծորումը (հոսաթողումը) ավելի մեծ է 5 մ3/ժամից (ստանդարտ ջերմաստիճանի (273K (0oC)) և ճնշումը (101,3 կՊա) պայմաններում), բացի նրանցից, որոնք հատկորոշված են 2B233 կետում, և երեսվածքներ (պոմպի իրաններ), նախաձևված երեսվածքային շերտեր, պոմպային անիվներ, ռոտորներ կամ ճնշումային պոմպերի գլխիկներ` նախագծված այդ պոմպերի համար, որոնցում բոլոր մակերևույթները, որոնք անմիջական շփման մեջ են մտնում մշակվող քիմիկատների հետ, պատրաստված են հետևյալ նյութերից որևէ մեկից.
1. «Համաձուլվածքներ» որոնք պարունակում են 25%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի) և 20%-ից ավելի շատ քրոմ (ըստ կշռի);
2. Կերամիկաներ;
3. Ֆերոսիլիցիում (սիլիցիումի բարձր պարունակությամբ երկաթի համաձուլվածքներ);
4. Ֆտորպոլիմերներ, (պոլիմերային կամ էլաստոմերային նյութեր, որոնք պարունակում են ըստ կշռի 35%-ից ավելի շատ ֆտորին);
5. Ապակիներ (ներառյալ ապակիացված կամ արծնապատ կամ էմալային ծածկույթնորում կամ ապակե ծածկույթապատում);
6. «Գրաֆիտ» կամ «ածխածնային գրաֆիտ»;
7. Նիկել կամ «համաձուլվածքներ», որոնք պարունակում են 40%-ից ավելի շատ նիկել (ըստ կշռի);
8. Տանտալ կամ տանտալի «համաձուլվածքներ»;
9. Տիտան կամ տիտանի «համաձուլվածքներ»;
10. Ցիրկոնիում կամ ցիրկոնիումի «համաձուլվածքներ»; կամ
11. Նիոբիում (կոլումբիում) կամ նիոբիումի «համաձուլվածքներ»:
Տեխնիկական ծանոթագրություն:
2B350.i. կետում խցան բառը վերաբերում է միայն այն խցաններին, որոնք անմիջական կոնտակտի մեջ են մտնում մշակվող կերամիկա(ների) հետ (կամ նախագծված են դրանց համար), և խցանման ֆունկցիա են կատարում, այնտեղ, որտեղ պտտվող լիսեռը կամ հակադարձ շարժման լիսեռը անցնում են պոմպի միջով:
j. Վառարաններ, որոնք նախագծված են 1C350 կետով վերահսկվող քիմիկատների այրման համար, որոնք ունեն թափոնների մատակարարման հատուկ նախագծված համակարգ և բեռնման-բեռնաթափման հատուկ մեխանիզմ, խցիկում 1273K (1000oC)-ից բարձր ջերմաստիճան, որոնցում թափոնային նյութերի հետ անմիջական շփման մեջ գտնվող թափոնների մատակարարման համակարգի բոլոր մակերևույթները կազմված են հետևյալ նյութերից որևէ մեկից կամ պատված են դրանցով.
1. «Համաձուլվածքներ», որոնք ունեն 25%-ից ավելի շատ նիկել և 20%-ից ավելի շատ քրոմ (ըստ կշռի);
2. Կերամիկա; կամ
3. Նիկել, կամ «համաձուլվածքներ» նիկելի 40% (ըստ կշռի) ավելի մեծ պարունակությամբ:
Ծանոթագրություն. 2B350 կետի նպատակներով, խցանող գործառույթ կատարող նյութերը, որոնք օգտագործվում են խցուկների, փաթեթավորման, խցանների, պտուտակների, տափօղակների կամ այլ նյութերի համար, որոնք խցանող գործառույթ են կատարում, չեն պահանջում վերահսկման կարգավիճակ, եթե այդ բաղադրամասերը նախագծված են այնպես, որ կարող են փոխարինվել:
Տեխնիկական ծանոթագրություն
1. «Ածխածնային գրաֆիտը» բաղադրանյութ է բաղկացած ամորֆ ածխածնից և գրաֆիտից, որի մեջ գրաֆիտի պարունակությունը կազմում է 8 տոկոս է կամ ավելի շատ ըստ քաշի:
2. Վերը նշված հոդվածներում թվարկված նյութերի համար, «համաձուլվածք» տերմինը եթե չի ուղղորդվում որևէ հատկորոշ բաղադրանյութի կոնցենտրացիայի պարամետրով, ընկալվում է որպես այդ «համաձուլվածքների» հատկորոշիչ, երբ հատկորոշված մետաղի պարունակությունը ավելի բարձր է ըստ քաշի` համեմատած ուրիշ նյութերի հետ:
2B351 Թունավոր գազերի հարադիտման համակարգեր և դրանց համար հատկացված բաղադրամասերը, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 1A004 կետում, և համապատասխան դետեկտորները, տվիչները և փոխարինելի տվիչային լիցքերը.
a. որոնք նախագծված են անընդհատ գործողության համար և կիրառելի են 1C350 բաժնում հատկորոշված մարտական թունավոր ազդանյութերի կամ քիմիկատների հայտնաբերման համար, երբ նշված նյութերի խտությունը 0,3 մգ/մ3 -ից պակաս է դրանցում; կամ
b. որոնք նախագծված են խոլինեստերազային խմբի նյութերի հայտնաբերման համար:
2B352 Կենսաբանական նյութերի մշակման համար նախատեսված սարքավորումներ, ինչպիսիք են.
a. Կենսաբանական պաշտպանության բարձր մակարդակ ապահովող մեկուսիչ կարողությունները/տարաները և հարակից սարքավորումները, ինչպիսիք են.
1. ամբողջական մեկուսիչ կարողությունները, որոնք բավարարում են P3, P4 (BL3,BL4. L3, L4) մեկուսիչ կարողությունների չափանիշներին, որոնք հատկորոշված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Լաբորատորիաների կենսաբանական անվտանգության ձեռնարկում (3-րդ հրատարակություն, Ժնև, 2004):
2. Սարքավորում, որը նախագծված է ֆիքսված տեղակայանումների համար մեկուսիչ կարողություններում, որոնք վերահսկվում են 2B352.a. կետում, ինչպիսիք են.
a. Երկդուռ անցումներ` վարակազերծման ավտոկլավների համար;
b. Շնչող համազգեստների վարակազերծման ցնցուղներ;
c. Մեխանիկական փականներ կամ օդային փականներով անցումային դռներ;
b. Ֆերմենտորներ և բաղադրամասեր, ինչպիսիք են.
1. Ֆերմենտորներ, որոնք կարող են օգտագործվել պաթոգենային «միկրոօրգանիզների», վիրուսների կամ տոքսինների անընդհատ մշակման համար` առանց աերոզոլների առաջացման ռիսկի, և ունեն 20 լիտր կամ ավելի տարողություն;
2. Բաղադրիչներ, որոնք նախագծված են 2B352.b.1. կետում հատկորոշված ֆերմենտորների համար, ինչպիսիք են.
a. Կուլտիվացման խցիկները, որոնք նախագծված են տեղում ստերիլացվելու և վարակազերծվելու համար;
b. Կուլտիվացման խցիկներ պահող սարքերը;
c. Գործընթացի վերահսկման հանգույցներ, որոնք կարող են միաժամանակ հարադիտել և վերահսկել երկու կամ ավելի ֆերմենտացման համակարգի պարամետրեր (օրինակ, ջերմաստիճան, pH, սնուցիչներ, ագիտատորներ, տարալուծված թթվածին, օդի հոսանք, փրփուրային վերահսկում):
Տեխնիկական ծանոթագրություն
2B352.b. կետի նպատակներով ֆերմենտորները ներառում են բիորեակտորներ, մեկ անգամ օգտագործվող բիորեակտորներ, քեմոստատներ և անընդհատ շրջանառման համակարգեր:.
c. Կենտրոնախուսիչ սեպարատորներ /զտիչներ/, որոնք ապահովում են ախտածին մանրէների անընդհատ զտումը` առանց աերոզոլների առաջացման ռիսկի, և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Արտադրողականությունը` 100 լիտր/ժամից ավելի,
2. Սարքավորումը լրիվ կամ մասնակիորեն պատրաստված է ողորկված չժանգոտվող պողպատից կամ տիտանից;
3. Երկշերտ կամ բազմաշերտ խցումային հանգույցներ գոլորշու պարունակման միջավայրում, և
4. Կարող են գոլորշով ախտահանում կատարել ներսից առանց նախնական քանդման:
Տեխնիկական ծանոթագրություն.
Կենտրոնախուսիչ սեպարատորները (զտիչները) ներառում են ախտահանող սարքավորումը:
d. Խաչաձև (տանգենսային) հոսքում ֆիլտրման սարքավորումները և դրանց բաղադրամասերը, ինչպիսիք են.
1. Խաչաձև (տանգենսային) հոսքում զտման սարքավորումները, որոնք կարող են կատարել «միկրոօրգանիզմների», վիրուսների, տոքսինների կամ բջջային կուլտուրաների զտում/անջատում և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Զտման/ֆիլտրման ընդհանուր մակերեսը` հավասար է կամ մեծ է 1 մ2-ից;
b. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. կարող են ախտահանվել կամ մանրէազերծվել գոլորշիով տեղում/առանց նախնական քանդման; կամ
2. Օգտագործում են մեկանգամյա օգտագործման ֆիլտրող բաղադրամասեր:
Տեխնիկական ծանոթագրություն
2B352.d.1.b. կետում մանրէազերծումը նշանակում է սարքավորումից հեռացնել բոլոր կենսունակ բացիլները` ֆիզիկական (օրինակ գոլորշի), կամ քիմիական ներգործիչ նյութերի միջոցով: Վարակազերծել նշանակում է ոչնչացնել հնարավոր բացիլային վարակը սարքավորման մեջ քիմիական նյութերի, կամ մանրէասպան ազդեցության միջոցով: Վարակազերծումը և մանրէազերծումը տարբերվում են սանիզացումից, վերջինս վերաբերում է մաքրման գործընթացներին, որոնք նպատակ ունեն պակասեցնել սարքավորումների բացիլային պարունակությունը առանց անպայմանորեն վերացնելու բոլոր միկրոբների վարակայնությունը և կենսունակությունը:
Ծանոթագրություն. 2B352.d. կետով չեն վերահսկվում հակադարձ օսմոսային և հեմոդիալիզի սարքավորումները, եթե դրանք այդպես են հատկորոշված արտադրողի կողմից:
2. Խաչաձև (տանգենսային) հոսքի ֆիլտրման բաղադրիչները (օրինակ մոդուլներ, տարրեր, կասետներ, փամփուշտներ, հանգույցներ կամ թիթեղներ), որոնց ֆիլտրման տարածքը հավասար է կամ ավելի մեծ է 0,2մ2 յուրաքանչյուր բաղադրիչի վրա, և որոնք նախագծված են խաչաձև (տանգենսային) հոսքի ֆիլտրման սարքավորումների համար, որոնք հատկորոշված են 2B352.d. կետում:
e. Լիոֆիլային /լուծամետ/ չորացման սարքավորում, որը կարող է մանրէազերծվել շոգիով, գազով կամ գոլորշիներով և որի արտադրողականությունը կազմում է 10-ից մինչև 1 000 կգ սառույց` 24 ժամվա ընթացքում:
f. Պաշտպանական և մեկուսիչ սարքավորումներ հետևյալ տեսակի.
1. Պաշտպանական լրիվ կամ կիսա համազգեստներ, կամ կնգուղներ, որոնք օդ են ստանում կապովի արտաքին օդի մատուցման ուղիով և գործում են դրական ճնշման տակ:
Ծանոթագրություն. 2B352.f.1. կետում նշված մեկուսացնող համակարգերը չեն ներառում այն համազգեստները, որոնք նախատեսված են ինքնուրույն շնչառական սարքերի հետ կրելու համար:
2. Կենսամեկուսիչ խցիկներ, մեկուսարաններ, կամ կենսաբանական անվտանգության կաբինետներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը նորմալ աշխատանքային պայմանների համար:
a. Լրիվ փակ աշխատանքային տարածք, որտեղ օպերատորը մեկուսացվում է գործողությունից ֆիզիկական պատնեշով;
b. Կարող են գործել բացասական ճնշման պայմաններում;
c. Հնարավորություն են տալիս աշխատանքային տեղում անվտանգ աշխատել տարբեր առարկաների հետ;
d. Աշխատատեղի մատակարարվող և օգտագործված (մուտքի և ելքի) օդը անցնում է բարձր արդյունավետությամբ մասնիկային ֆիլտրացիա:
Ծանոթագրություն 1. 2B352.f.2. կետը ներառում է III Կարգի կենսաանվտանգ կաբինետները, ինչպես նկարագրված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) լաբորատորիաների կենսաբանական անվտանգության ձեռնարկում կամ պահանջվում է համաձայն ազգային ստանդարտի, կանոնակարգման կամ ուղեցույցի:
Ծանոթագրություն 2. 2B352.f.2. կետը չի ներառում մեկուսարաններ, որոնք հատուկ նախագծված են մեկուսացված առողջապահական խնամքի կամ վարակված հիվանդների տեղափոխման համար:
g. Աերոզոլային (ինհալիացիոն) սարքավորում` նախագծված «միկրոօրգանիզմներով», վիրուսներով կամ տոքսիններով աերոզոլային փորձարկման համար`, ինչպիսիք են.
1. Ամբողջական մարմնով տեղավորման խցիկներ` 1 մ3 կամ ավելի մեծ տարողությամբ;
2. Միայն քթամաս տեղավորող սարքեր, որոնք օգտագործում են ուղղորդված աերոզոլային հոսանք և ունեն կարողություն հետևյալ ազդեցություններից մեկի համար.
a. 12 կամ ավելի կրծող կենդանիներ; կամ
b. 2 կամ ավելի կենդանիներ, բացի կրծողներից;
3. Փակ տարածքում մեկուսացման խողովակներ, որոնք օգտագործվում են միայն քթից ուղիղ աերոզոլային հոսքով ներազդեցության համար:
h. Փոշեցրման եղանակով չորացնող սարքավորում, որը կարող է չորացնել տոքսիններ կամ ախտածին «միկրոօրգանիզմներ», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Ջրի գոլորշիացման կարողություն >= 0,4 կգ/Ժամ և <= 400 կգ/Ժամ;
2. Տիպական միջին մասնիկի չափը <= 10 մկմ փոշի արտադրելու կարողություն իր ունեցած հարմարանքներով կամ փոշեցրման եղանակով չորացնող սարքի նվազագույն փոփոխությամբ, օդամուղների ավտոմատացումով, որը թուլ է տալիս արտադրել պահանջվող մասնիկի մեծությամբ փոշի; և
3. Կարող է մանրէազերծվել կամ ախտահանվել տեղում/առանց քանդվելու:
2C Նյութեր
Բացակայում են
2D Ծրագրային ապահովում
2D001 «Ծրագրային ապահովում», բացի 2A002 կետով հատկորոշվածներից, ինչպիսիք են.
a. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է 2A001 կամ 2B001 կետերով հատկորոշված սարքավորումների «մշակման» կամ «արտադրության» համար;
b. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է 2A001.c, 2B001 կամ 2B003-ից 2B009 կետերում հատկորոշված սարքավորումների «օգտագործման» համար:
Ծանոթագրություն. 2D001 կետով չի վերահսկվում մասնակի ծրագրավորմամբ «ծրագրային ապահովումը», որը ստեղծում է «թվային վերահսկման» կոդեր տարբեր մասերի մեքենայական մշակման համար:
2D002 «Ծրագրային ապահովում» էլեկտրոնային սարքերի համար, նունիսկ երբ դրանք էլեկտրոնային սարքավորման կամ համակարգի մեջ են ներկառուցված, և նման սարքերին կամ համակարգերին հնարավորություն են տալիս գործել որպես «թվային ծրագրային կառավարման» հանգույցներ, և ընդունակ են միաժամանակ կոորդինացնել «եզրագծային կառավարման» չորսից ավելի առանցքներ:
Ծանոթագրություն 1. 2D002 կետով չի վերահսկվում այն «ծրագրային ապահովումը», որը հատուկ նախագծված է կամ փոփոխված այնպիսի սարքեր աշխատացնելու համար, որոնք հատկորոշված չեն Կատեգորիա 2-ով:
Ծանոթագրություն 2. 2D002 կետով չի վերահսկվում այն «ծրագրային ապահովումը», որը նախատեսված է 2B002 կետով հատկորոշված սարքավորման համար: Տես 2D001 և 2D003 կետերը այն «ծրագրային ապահովման» համար, որոնք հատկորոշված են 2B002 կետով:
Ծանոթագրություն 3. 2D002 կետով չի վերահսկվում այն «ծրագրային ապահովումը», որը արտահանվում է այն ապրանքների հետ և մտնում է դրանց գործողության համար նվազագույն անհրաժեշտ պարագաների մեջ, որոնք հատկորոշված չեն Կատեգորիա 2-ով:
2D003 «Ծրագրային ապահովում», որը նախագծված է կամ ձևափոխված 2B002 կետում հատկորոշված սարքավորման աշխատանքի համար, որը փոխակերպում է օպտիկական դիզայնը, մշակվող մասի չափերը և նյութի հեռացման ֆունկցիաները` «թվային վերահսկողությամբ» հրամանների, մշակվող մասի ցանկալի ձևը ստանալու համար:
2D101 «Ծրագրային ապահովում», որը նախագծված է կամ ձևափոխված` 2B104, 2B105, 2B109, 2B116, 2B117 կամ 2B119 - 2B122 կետերում հատկորոշված սարքավորումներում օգտագործվելու համար:
Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 9D004:
2D201 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է 2B204, 2B206, 2B207, 2B209, 2B219 կամ 2B227 կետերում հատկորոշված սարքավորումներում օգտագործվելու համար:
2D202 «Ծրագրային ապահովում», որը նախագծված է կամ ձևափոխված` 2B201 կետում հատկորոշված սարքավորումների «մշակման», «արտադրություն» կամ «օգտագործման» համար:
Ծանոթագրություն. 2D202 կետով չի վերահսկվում մասամբ ծրագրագվորված «ծրագրային ապահովումը», որը ստեղծում է «թվային վերահսկողությամբ» հրամանների կոդեր, բայց թույլ չի տալիս անմիջականորեն օգտագործել սարքավորումը տարբեր մասերի մեքենայական մշակման համար:
2D351 «Ծրագրային ապահովում», բացի նրանցից, որոնք հատկորոշված են 1D003 կետում, որը հատուկ նախագծված է 2B351 կետում նշված սարքավորումների շահագործման համար:
2E Տեխնոլոգիա
2E001 «Տեխնոլոգիաներ», որոնք, համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրությունների նախատեսված են 2A, 2B կամ 2D կետերով հսկվող սարքավորումների կամ «ծրագրային ապահովման» «մշակման» համար:
Ծանոթագրություն. 2E001 կետը ներառում է «տեխնոլոգիա» զոնդային համակարգերը կոորդինատների չափագրման մեքենաների հետ ինտեգրելու համար, որոնք հատկորոշված են 2B006.a. կետում:
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում