040.1785.201211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1785-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(9-րդ մաս)
Տեխնիկական ծանոթագրություններ.
1. 3A001.a.7a. կետում թվային մուտքերի/ելքերի առավելագույն թիվը հայտնի է նաև որպես օգտագործողի առավելագույն մուտք/ելք կամ առավելագույն մատչելի մուտք/ելք, անկախ այն բանից, թե ինտեգրալային սխեման արդեն փաթեթավորված է, թե միայն մոդել է:
2. «Ագրեգացված միաուղղություն պիկային սերիական տվյալների ընդունման/թողարկման արագությունը» հավասար է պիկային սերիական տվյալների անջատ/ամբողջական մուտքային/ելքային ընդունիչների ընդունման/թողարկման արագությունը բազմապատկած` օգտագործողի կողմից ծրագրավորելի տրամաբանական մատրիցաների (FPGA) վրա անջատ/ամբողջական մուտքային/ելքային ընդունիչների թվով:
8. Չի կիրառվում:
9. Նեյրոնային ցանցերի ինտեգրալային սխեմաներ:
10. Անհատական պատվերներով պատրաստված ինտեգրալային սխեմաներ, որոնց գործառույթը պարզ չէ, կամ որոնց արտադրողին հայտնի չէ, թե ինչ վերահսկողության կարգավիճակ է տարածվում է այն սարքավորման վրա, որում օգտագործվելու են տվյալ ինտեգրալային սխեմաները, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. 1 500-ից ավելի կապի ելուստներ;
b. Տիպական «պարզ ազդանշանի տարածման հապաղման ժամանակ», որը 0,02 նանո-վրկ-ից ավելի պակաս է; կամ
c. Աշխատանքային հաճախականությունը գերազանցում է 3 ԳՀց:
11. Թվային ինտեգրալային սխեմաները, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 3A001.a.3.-ից մինչև 3A001.a.10 և 3A001.a.12 կետերում, որոնք ստեղծված են որևէ կոմպոզիտային կիսահաղորդչից և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Համարժեք իմպուլսային մուտք/ելքերի թիվը 3000-ից ավելի (երկու մուտքեր); կամ
b. Փոխարկման հաճախականությունը գերազանցում է 1,2 ԳՀց:
12. Արագ փոխակերպման Ֆուրիեի ալգորիթմի փոխակերպման պրոցեսորներ (FFT), որտեղ N-կետանի արագ փոխակերպման հաշվարկային ժամանակը ավելի պակաս է քան (N log2 N) /20 480 մ/վրկ-ից, որտեղ N-ը կետերի թիվն է:
Տեխնիկական ծանոթագրություն
Երբ N-ը հավասար է 1 024 կետի, 3A001.a.12.-ի բանաձևը տալիս է 500 մկ/վրկ կատարման ժամանակ:
13. ՈՒղիղ թվային սինթեզատորների (DDS) ինտեգրալային սխեմաները, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Թվայինից-անալոգ փոխակերպիչի (ԹԱՓ) տակտային հաճախականությունը 3,5 ԳՀց կամ ավելի բարձր և 10 բիտ կամ ավելի բարձր, բայց 12 բիտից պակաս թողունակություն; կամ
b. ԹԱՓ տակտային հաճախականությունը 1,25 ԳՀց կամ ավելի բարձր և 12 բիտ կամ ավելի բարձր ԹԱՓ թողունակություն;
Տեխնիկական ծանոթագրություն
ԹԱՓ տակտային հաճախականությունը կարող է հատկորոշվել որպես գլխավոր տակտային հաճախականություն կամ մուտքային տակտային հաճախականություն:
14. Ինտեգրալային սխեմաները, որոնք կատարում են բոլոր հետևյալ գործողությունները.
a. Անալոգա-թվային փոխակերպումներ, որոնք բավարարում են հետևյալ պահանջներից որևէ մեկին.
1. 8 բիտ կամ ավելի մեծ, բայց 10 բիտից պակաս թողունակություն, երբ մուտքային կարողությունը մեծ է մեկ վայրկյանում 1,3 գիգա նմուշից (GSPS):
2. 10 բիտ կամ ավելի բարձր, բայց 12 բիտից պակաս թողունակություն, երբ մուտքային կարողությունը մեծ է մեկ վայրկյանում 1,0 գիգա նմուշից (GSPS):
3. 12 բիտ կամ ավելի բարձր, բայց 14 բիտից ցածր թողունակություն, երբ մուտքային կարողությունը մեծ է մեկ վայրկյանում 1,0 գիգա նմուշից (GSPS);
4. 14 բիտ կամ ավելի բարձր, բայց 16 բիտից ցածր թողունակություն, երբ մուտքային կարողությունը մեծ է մեկ վայրկյանում 400 մեգա նմուշից (MSPS); կամ
5. 16 բիտ կամ ավելի բարձր թողունակություն, երբ մուտքային կարողությունը մեծ է մեկ վայրկյանում 180 մեգա նմուշից (MSPS); և
b. Հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Թվայնացված տվյալների հիշողություն; կամ
2. Թվայնացված տվյալների մշակում;
Հ.Ծ.1. Անալոգա-թվային փոխակերպիչ ինտեգրալային սխեմաների համար տես 3A001.a.5.a կետը:
Հ.Ծ.2. Օգտագործողի կողմից ծրագրավորելի տրամաբանական սարքերի համար տես 3A001.a.7. կետը:
b. Միկրոալիքային կամ միլիմետրային ալիքային ընդգրկույթի բաղադրիչներ, ինչպիսիք են.
Տեխնիկական ծանոթագրություններ
1. 3A001.b. կետի նպատակների համար մինչև պիկային պարամետր հագեցած հզորությամբ ելքը կարող է հիշատակվել նաև ապրանքի մասին տվյալների թերթիկներում որպես` ելքային հզորություն, հագեցած հզորությամբ ելք, առավելագույն հզորությամբ ելք, պիկային հզորությամբ ելք, կամ պիկային փաթեթային հզորությամբ ելք:
2. 3A001.b.1. կետի նպատակներով «վակուումային էլեկտրոնային սարքերը» այն էլեկտրոնային սարքերն են, որոնք հիմնված են էլեկտրոնային ճառագայթի և վակուումային սխեմայի վրա արձակված էլեկտրամագնիսական ալիքի փոխներգործության վրա, կամ որոնք փոխներգործում են ռադիո-հաճախականության վակուումային խոռոչի ռեզոնատորների հետ: «Վակուումային էլեկտրոնային սարքերը» ներառում են կլիստրոնները, թափառող ալիքի լամպերը, և այլ ածանցյալները:
1. «Վակուումային էլեկտրոնային լամպերը» և կատոդները, ինչպիսիք են.
Ծանոթագրություն 1.
3A001.b.1. կետով չեն վերահսկվում «Վակուումային էլեկտրոնային լամպերը», որոնք հատուկ նախագծված են կամ որակավորված են որևէ հաճախականության ընդգրկույթում գործելու համար, և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Չեն գերազանցում 31,8 ԳՀց; և
b. «Հատկացված է Միջազգային հեռահաղորդակցման միության (ITU) կողմից» ռադիո հաղորդակցման ծառայությունների համար, բայց ոչ` ռադիո բացահայտման:
Ծանոթագրություն 2.
3A001.b.1. կետով չեն վերահսկվում «տիեզերքում ոչ կիրառելի» «վակուումային էլեկտրոնային սարքերը», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Հզորությունը չի գերազանցում 50 Վտ; և
b. Հատուկ նախագծված կամ որակավորված են որևէ հաճախականության ընդգրկույթում աշխատելու համար, և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Գերազանցում են 31,8 ԳՀց, բայց չեն գերազանցում 43,5 ԳՀց-ը; և
2. «Հատկացված է Միջազգային հեռահաղորդակցման միության (ITU) կողմից» ռադիո հաղորդակցման ծառայությունների համար, բայց ոչ` ռադիո բացահայտման:
a. Իմպուլսային կամ անընդհատ թափառող գործողության` «վակուումային էլեկտրոնային սարքերը», ինչպիսիք են.
1. 31,8 ԳՀց գերազանցող հաճախականությունների վրա աշխատող սարքերը; և
2. Կատոդի տաքացուցիչ ունեցող սարքերը, որոնց` միացումից մինչև ռադիոհաճախականության սահմանային հզորության հասնելու ժամանակը 3 վայրկյանից պակաս է;
3. Կցորդված ռեզոնատորով սարքերը կամ դրանց ձևափոխությունները, «ակնթարթային հաճախականության ընդգրկույթի» 7%-ից ավելի մեծ լայնությամբ կամ պիկային հզորությամբ, որը գերազանցում է 2,5 կՎտ:
4. Սարքեր, որոնք հիմնված են սպիրալային, ծալված ալեուղորդիչ, կամ սերպենտինային ալեուղղորդիչ սխեմաների. կամ դրանց ձևափոխությունների վրա, և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. «Ակնթարթային հաճախականության ընդգրկույթի» լայնությունը մեկ օկտավա կամ ավելի մեծ, իսկ միջին հզորությունը (արտահայտված կՎտ-երով) և բազմապատկված հաճախականությամբ (արտահայտված ԳՀց-երով), որը գերազանցում է 0,5:
b. «Ակնթարթային հաճախականության ընդգրկույթի» լայնությունը մեկ օկտավա կամ ավելի փոքր, իսկ միջին հզորությունը (արտահայտված կՎտ-երով) բազմապատկված հաճախականության վրա (արտահայտված ԳՀց-երով), 1-ից բարձր;
c. Որակավորված որպես «տիեզերքում կիրառելի»;
d. Ունի ստվերային դիմակով էլեկտրոնային շիթամուղ;
5. Սարքեր, որոնց հաճախականության հարաբերական (կոտորակային) գոտին» ավելի մեծ է կամ հավասար է 10%, և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Օղակաձև էլեկտրոնային ճառագայթ;
b. Ոչ ասիմետրիկ էլեկտրոնային ճառագայթ, կամ
c. Բազմակի էլեկտրոնային ճառագայթներ:;
b. Մագնետրոնային տեսակի ուժեղարար «վակուումային էլեկտրոնային սարքեր», որոնց շիթամուղի հզորությունը գերազանցում է 17 դԲ:
c. Թերմիոնային կատոդներ նախագծված «վակուումային Էլեկտրոնային սարքերի» համար, որոնց ճառագայթման հոսանքի խտությունը, հաշվարկված աշխատանքային պայմաններում գերազանցում է 5 Ա/սմ2 կամ պուլսային (ընդհատվող) հոսանքի խտությունը հաշվարկված աշխատանքային պայմաններում գերազանցում է 10 Ա/սմ2:
d. «Վակուումային Էլեկտրոնային սարքեր», որոնք ունեն «երկակի ռեժիմում» աշխատելու կարողություն.
Տեխնիկական ծանոթագրությւուն
«Երկակի ռեժիմ» նշանակում է, որ «վակուումային Էլեկտրոնային սարքի» ճառագայթի հոսանքը կարող է ըստ ցանկության փոխվել շարունակական և պուլսային ալիքների ռեժիմների միջև` ցանցի օգտագործման միջոցով և տալիս է այնպիսի պիկային ելքային հզորություն, որն ավելի մեծ է շարունակական ալիքի ելքային հզորությունից:
2. «Միակտոր միկրոալիքային ինտեգրալային սխեմաների» («MMIC») ուժեղարարներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
Հ.Ծ. «Միակտոր միկրոալիքային ինտեգրալային սխեմաների» ուժեղարարների համար, որոնք ունեն ինտեգրված ֆազային փոխարկիչ տես 3A001.b.12. կետը:
a. Հաշվարկված են 2,7 ԳՀց-ից բարձր և մինչև ներառյալ 6,8 ԳՀց հաճախականությունների ընդգրկույթում աշխատելու համար և որոնց «ակնթարթային հաճախականության կոտորակային ընդգրկույթը» գերազանցում 15% և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը:
1. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 75 Վտ (48,75 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 2,7 ԳՀց մինչև ներառյալ 2,9 ԳՀց;
2. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 55 Վտ (47,4 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 2,9 ԳՀց մինչև ներառյալ 3,2 ԳՀց;
3. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 40 Վտ (46 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 3,2 ԳՀց մինչև ներառյալ 3,7 ԳՀց; կամ
4. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 20 Վտ (43 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 3,7 ԳՀց մինչև ներառյալ 6,8 ԳՀց:
b. Հաշվարկված են 6,8 ԳՀց-ից բարձր և մինչև ներառյալ 16 ԳՀց հաճախականությունների ընդգրկույթում աշխատելու համար և որոնց «ակնթարթային հաճախականության կոտորակային ընդգրկույթը» գերազանցում 10% և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 10 Վտ (40 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 6,8 ԳՀց մինչև ներառյալ 8,5 ԳՀց; կամ
2. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 5 Վտ (37 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 8,5 ԳՀց մինչև ներառյալ 16 ԳՀց:
c. Հաշվարկված են 3 Վտ-ից բարձր (34,77 դԲմ) պիկային ելքային հզորությամբ ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, և գերազանցում են 16 ԳՀց մինչև ներառյալ 31,8 ԳՀց և որոնց «կոտորակային ընդգրկույթը» մեծ է 10%-ից:
d. Հաշվարկված են 0.1 նՎտ-ից բարձր (-70 դԲմ) պիկային ելքային հզորությամբ ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, և գերազանցում են 31,8 ԳՀց մինչև ներառյալ 37 ԳՀց:
e. Հաշվարկված են 1 Վտ-ից բարձր (30 դԲմ) պիկային ելքային հզորությամբ ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, և գերազանցում են 37 ԳՀց մինչև ներառյալ 43,5 ԳՀց և որոնց «կոտորակային ընդգրկույթը» մեծ է 10%-ից;
f. Հաշվարկված են 31,62 մՎտ-ից բարձր (15 դԲմ) պիկային ելքային հզորությամբ ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, և գերազանցում են 43,5 ԳՀց մինչև ներառյալ 75 ԳՀց և որոնց «կոտորակային ընդգրկույթը» մեծ է 10%-ից:
g. Հաշվարկված են 10 մՎտ-ից բարձր (10 դԲմ) պիկային ելքային հզորությամբ ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, և գերազանցում են 75 ԳՀց մինչև ներառյալ 90 ԳՀց և որոնց «կոտորակային ընդգրկույթը» մեծ է 5%-ից; կամ
h. Հաշվարկված են 0,1 Վտ-ից բարձր (-70 դԲմ) պիկային ելքային հզորությամբ ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, և գերազանցում են 90 ԳՀց;
Ծանոթագրություն 1. Չի կիրառվում:
Ծանոթագրություն 2. Սյն միակտոր միկրոալիքային ինտեգրալային սխեմաների հսկողության կարգավիճակը, որոնց հաշվարկային աշխատանքային հաճախականությունները ներառում են հաճախականություններ, որոնք թվարկված եմ մեկից ավելի հաճախականությունների ընդգրկույթներում, ինչպես բնութագրված է 3A001.b.2.a.-ից մինչև 3A001.b.2.h, կետերում որոշվում է նվազագույն ելքային հզորության շեմի նվազագույն պիկային ելքի չափով:
Ծանոթագրություն 3. 3A-ի Ծանոթագրություններ 1-ը և 2-ը նշանակում են, որ 3A001.b.2. կետով չեն վերահսկվում միակտոր միկրոալիքային ինտեգրալային սխեմաները, եթե դրանք հատուկ նախագծված են այլ կիրառումների համար, օրինակ` հեռահաղորդակցում, ռադարներ, ավտոմեքենաներ:
3. Առանձին միկրոալիքային տրանզիստորներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Հաշվարկված են 2,7 ԳՀց-ից բարձր հաճախականություններում աշխատելու համար, մինչև ներառյալ 6,8 ԳՀց և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 400 Վտ (56 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 2,7 ԳՀց մինչև ներառյալ 2,9 ԳՀց;
2. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 205 Վտ (53,12 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 2,9 ԳՀց մինչև ներառյալ 3,2 ԳՀց;
3. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 115 Վտ (50,61 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 3,2 ԳՀց մինչև ներառյալ 3,7 ԳՀց; կամ
4. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 60 Վտ (47,78 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 3,7 ԳՀց մինչև ներառյալ 6,8 ԳՀց:
b. Հաշվարկված են 6,8 ԳՀց-ից բարձր հաճախականություններում աշխատելու համար, մինչև ներառյալ 31,8 ԳՀց և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 50 Վտ (47 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 6,8 ԳՀց մինչև ներառյալ 8,5 ԳՀց;
2. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 15 Վտ (41,76 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 8,5 ԳՀց մինչև ներառյալ 12 ԳՀց;
3. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 40 Վտ (46 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 12 ԳՀց մինչև ներառյալ 16 ԳՀց; կամ
4. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 7 Վտ (38,45 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 16 ԳՀց մինչև ներառյալ 31,8 ԳՀց:
c. Հաշվարկված են 0,5 Վտ-ից բարձր (27 դԲմ) պիկային ելքային հզորությամբ ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, և գերազանցում են 31,8 ԳՀց մինչև ներառյալ 37 ԳՀց;
d. Հաշվարկված են 1 Վտ-ից բարձր (30 դԲմ) պիկային ելքային հզորությամբ ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, և գերազանցում են 37 ԳՀց մինչև ներառյալ 43,5 ԳՀց:
e. Հաշվարկված են 0,1 նՎտ-ից բարձր (-70 դԲմ) պիկային ելքային հզորությամբ ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, և գերազանցում են 43,5 ԳՀց:
Ծանոթագրություն 1. Այն տրանզիստորների վերահսկման կարգավիճակը, որոնց հաշվարկված աշխատանքային հաճախականությունը ներառում է մեկից ավելի ընդգրկույթներում թվարկված հաճախականություններ, ինչպես հատկորոշված է 3A001.b.3.a.-ից 3A001.b.3.e կետերում., որոշվում է ելքային հզորության շեմի նվազագույն պիկային չափով:
Ծանոթագրություն 2. 3A001.b.3. կետը ներառում է կրող հարմարանքների վրա հագցված մոդելները կամ փաթեթներով հագցված մոդելները: Որոշ առանձին տրանզիստորներ կարող են հիշատակվել նաև որպես հզորության ուժեղարարներ, բայց այդ առանձին տրանզիստորների կարգավիճակը որոշվում է 3A001.b.3 կետով:
4. Միկրոալիքային պինդ մարմնային ուժեղարարները, և միկրոալիքային հավաքվածքները /մոդուլները, որոնք պարունակում են միկրոալիքային պինդ մարմնային ուժեղարարներ և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Հաշվարկված են 2,7 ԳՀց-ից բարձր հաճախականություններում աշխատելու համար, մինչև ներառյալ 6,8 ԳՀց, որոնց «կոտորակային ընդգրկույթը» մեծ է 5%-ից, և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 500 Վտ (57 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 2,7 ԳՀց մինչև ներառյալ 2,9 ԳՀց;
2. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 270 Վտ (54,3 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 2,9 ԳՀց մինչև ներառյալ 3,2 ԳՀց;
3. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 200 Վտ (53 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 3,2 ԳՀց մինչև ներառյալ 3,7 ԳՀց; կամ
4. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 90 Վտ (49,54 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 3,7 ԳՀց մինչև ներառյալ 6,8 ԳՀց:
b. Հաշվարկված են 6,8 ԳՀց-ից բարձր հաճախականություններում աշխատելու համար, մինչև ներառյալ 31,8 ԳՀց, որոնց «կոտորակային ընդգրկույթը» մեծ է 10%-ից, և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 70 Վտ (48,54 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 6,8 ԳՀց մինչև ներառյալ 8,5 ԳՀց;
2. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 50 Վտ (47 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 8,5 ԳՀց մինչև ներառյալ 12 ԳՀց;
3. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 30 Վտ (44,77 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 12 ԳՀց մինչև ներառյալ 16 ԳՀց; կամ
4. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 20 Վտ (43 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 16 ԳՀց մինչև ներառյալ 31,8 ԳՀց:
c. Հաշվարկված են 0,5 Վտ-ից բարձր (27 դԲմ) պիկային ելքային հզորությամբ ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, և գերազանցում են 31,8 ԳՀց մինչև ներառյալ 37,5 ԳՀց:
d. Հաշվարկված են 2 Վտ-ից բարձր (33 դԲմ) պիկային ելքային հզորությամբ ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, գերազանցում են 37 ԳՀց մինչև ներառյալ 43 ԳՀց և որոնց «կոտորակային ընդգրկույթը» մեծ է 10%-ից;
e. Հաշվարկված են 43,5 ԳՀց-ից բարձր հաճախականություններում աշխատելու համար, և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 0,2 Վտ (23 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 43,5 ԳՀց մինչև ներառյալ 75 ԳՀց և որոնց «կոտորակային ընդգրկույթը» մեծ է 10%-ից;
2. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 20 Վտ (13 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 75 ԳՀց մինչև ներառյալ 90 ԳՀց և որոնց «կոտորակային ընդգրկույթը» մեծ է 10%-ից;
3. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 0,1 նՎտ (-70 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 90 ԳՀց; կամ
f. Չի կիրառվում:
Հ.Ծ. 1. Միակտոր միկրոալիքային ինտեգրալային սխեմաների (MMIC) ուժեղարարների համար տես 3A001.b.2.
Հ.Ծ. 2. «Փոխանցող-ընդունող մոդուլների» համար տես 3A001.b.12.
Ծանոթագրություն 1. Չի կիրառվում:
Ծանոթագրություն 2. Այն ապրանքի վերահսկողության կարգավիճակը, որի հաշվարկված աշխատանքային հաճախականությունները թվարկված են ավելի քան մեկ հաճախականության շարքում, ինչպես բնութագրված է 3A001.b.4.a.-ից 3A001.b.4.e. կետերում, որոշվում է ելքային հզորության շեմի նվազագույն պիկային չափով:
5. Էլեկտրոնային կամ մագնիսական վերադասավորման ձայնային կամ արգելափակիչ/ռեժեկտորային զտիչներ/ֆիլտրեր, որոնք ունեն հինգից ավելի վերադասավորելի ռեզոնատորներ, որոնք կարող են վերադասավորում կատարել 1,5:1 հաճախականությունների ընդգրկույթում (fmax/fmin), 10 միկրովայրկյանից պակաս ժամանակում, և ունեն հետևյալ բաղադրիչներից որևէ մեկը.
a. Ձայնային զտիչ ընդգրկույթ, որը կազմում է կենտրոնական հաճախականության 0,5%-ից ավելին; կամ
b. Արգելափակիչ/ռեժեկտորային զտիչ ընդգրկույթ, որը կազմում է կենտրոնական հաճախականության 0,5%-ից պակաս:
6. Չեն կիրառվում:
7. Կոնվերտորներ/փոխակերպիչներ և հարմոնիկ խառնիչներ/միքշերներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Նախագծված են «ազդանշանների վերլուծիչների» հաճախականությունների ընդգրկույթը 90 ԳՀց-ից ավելի մեծացնելու համար:
b. Նախագծված են ազդանշանների գեներատորների աշխատանքային ընդգրկույթը հետևյալ կերպ մեծացնելու համար.
1. 90 ԳՀց-ից ավելին;
2. Մինչև ցանկացած ելքային հզորություն, որը ավելի մեծ է 100 մՎտ (20 դԲմ)-ից` հաճախականության ընդգրկույթի 43,5 ԳՀց-գերազանցող, բայց 90 ԳՀց չգերազանցող տիրույթում:
c. Նախագծված են ցանցային վերլուծիչների աշխատանքային ընդգրկույթը հետևյալ կերպ մեծացնելու համար.
1. 110 ԳՀց-ից ավելին;
2. Մինչև ելքային հզորություն, որը ավելի մեծ է 31,62 մՎտ (15 դԲմ)-ից` հաճախականության ընդգրկույթի 43,5 ԳՀց գերազանցող, բայց 90 ԳՀց չգերազանցող տիրույթում:
3. Մինչև ելքային ցանկացած հզորություն, որը ավելի մեծ է 1 մՎտ (0 դԲմ)-ից` հաճախականության ընդգրկույթի 90 ԳՀց գերազանցող, բայց 110 ԳՀց չգերազանցող տիրույթում:
d. Նախագծված են միկրոալքիային թեստային ընդունիչների հաճախականության ընդգրկույթը 110 ԳՀց-ից ավելի մեծացնելու համար.
8. Միկրոալիքային ուժեղարարներ, որոնք պարունակում են 3A001.b.1. կետով վերահսկվող «վակուումային էլեկտրոնային սարքերից» և ունեն հետևյալ բոլոր բնութագրերը.
a. 3 ԳՀց գերազանցող աշխատանքային հաճախականություններ,
b. Միջին ելքային հզորության հարաբերությունը զանգվածին գերազանցում է 80 Վտ/կգ; և
c. ծավալը պակաս է 400 սմ3-ից:
Ծանոթագրություն. 3A001.b.8. կետով չեն վերահսկվում այն սարքավորումները, որոնք նախագծված են կամ հաշվարկված ցանկացած այնպիսի հաճախականության ընդգրկույթում աշխատելու համար, որոնք «հատկացված են Միջազգային Հեռահաղորդակցման միության կողմից» ռադիո-հաղորդակցման ծառայությունների համար, բայց ոչ ռադիո-բացահայտման:
9. Միկրոալիքային հզորության մոդուլներ (MPM), որոնք ունեն առնվազն մեկ թափառող ալիքով «վակուումային էլեկտրոնային սարք», մեկ «միակտոր միկրոալիքային ինտեգրալային սխեմա» (MMIC) և մեկ ինտեգրալային էլեկտրոնային հզորության ուղղորդիչ և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. «Միացման ժամանակը» անջատված վիճակից մինչև լրիվ աշխատանքային վիճակ տևում է 10 վայրկյանից պակաս:
b. Ձայնի ուժգնությունը պակաս է վատտերով հաշվարկված առավելագույն հզորությունից` բազմապատկած 10 սմ3 /Վտ-ով;
c. «Ակնթարթային թողանցման ընդգրկույթը» մեծ է 1 օկտավայից (fմաքս. > 2 fմին.) և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. 18 ԳՀց-ին հավասար կամ ավելի փոքր հաճախականությունների համար, RF ելքային հզորությունը մեծ է 100 Վտ-ից; կամ
2. 18 ԳՀց-ից ավելի մեծ հաճախականություն:
Տեխնիկական ծանոթագրություններ
1. 3A001.b.9.b. կետում ծավալը հաշվարկելու համար, տրվում է հետևյալ օրինակը. հաշվարկված առավելագույն 20 Վտ հզորության համար ծավալը կլինի. 20 Վտ x 10 սմ3/Վտ = 200 սմ3.
2. 3A001.b.9.a. կետում «միացման ժամանակը» վերաբերում է այն ժամանակին, որը տևում է լրիվ անջատ վիճակից մինչև լրիվ աշխատանքային վիճակը, այսինքն ներառում է նաև միկրոալիքային հզորության մոդուլի ջերմացման ժամանակը:
10. Օսցիլյատոր/տատանակներ կամ օսցիլյատորների հավաքվածքները, որոնք հատկորոշված են եզակի կողային ընդգրկույթի (SSB) ֆազային աղմուկով աշխատելու համար, արտահայտված դԲց/Հց-ով, որը պակաս է (ավելի լավն է), քան -(126+20log10F-20log10f) 10 Հց <= F <= 10 կՀց ընդգրկույթում:
Տեխնիկական ծանոթագրություն.
3A001.b.10. կետում F-ը նշանակում է Հց-ով արտահայտվող աշխատանքային հաճախականության տեղաշարժը, իսկ f-ը ցույց է տալիս աշխատանքային հաճախականությունը` արտահայտված ՄՀց-ով:
11. «Հաճախականության սինթեզատոր» «էլեկտրոնային հավաքվածքներ», որոնք ունեն «հաճախականության միացման ժամանակ», հատկորոշված հետևյալ բնութագրերից որևէ մեկով.
a. Ավելի պակաս քան 143 մկվրկ;
b. Ավելի քիչ քան 100 մկվրկ ցանկացած հաճախականության փոփոխության համար, որը գերազանցում է 2,2 ԳՀց սինթեզված հաճախականության ընդգրկույթում, որը գերազանցում է 4,8 ԳՀց բայց, չի գերազանցում 31,8 ԳՀց;
c. Չի կիրառվում;
d. Ավելի պակաս քան 500 մկվրկ հաճախականության փոփոխության համար, որը գերազանցում է 550 ՄՀց սինթեզված հաճախականության ընդգրկույթում, որը գերազանցում է 31,8 ԳՀց բայց, չի գերազանցում 37 ԳՀց;
e. Ավելի պակաս քան 100 մկվրկ ցանկացած հաճախականության փոփոխության համար, որը գերազանցում է 2,2 ԳՀց սինթեզված հաճախականության ընդգրկույթում, որը գերազանցում է 37 ԳՀց, բայց չի գերազանցում 90 ԳՀց;
f. Չի կիրառվում; կամ
g. Ավելի պակաս է քան 1 մվրկ սինթեզված հաճախականության ընդգրկույթում, որը գերազանցում է 90 ԳՀց;
Հ.Ծ. Ընդհանուր նպատակների համար օգտագործվող «ազդանշանային վերլուծիչների», ազդանշանային գեներատորների, ցանցային վերլուծիչների և միկորալիքային թեստային ընդունիչների համար տես 3A002.c., 3A002.d., 3A002.e. և 3A002.f. կետերը, համապատասխանաբար:
12. «Փոխանցող/ընդունող մոդուլները», «փոխանցող/ընդունող միակտոր միկրոալքիային ինտեգրալային սխեմաները/MMIC», «տրանզիտային մոդուլները», և «տրանզիտային MMIC-ները», հաշվարկված 2,7 ԳՀց-ից բարձր հաճախականություններում աշխատելու համար, և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Պիկային ելքային հզորությունը (վատտերով), Պսատ, ավելի մեծ է քան 505,62 բաժանած առավելագույն աշխատանքային հաճախականության վրա (ԳՀց-ով) բարձրացրած քառակուսի աստիճան [Psat > 505,62 W* GHz2/fGHz2] ցանկացած կապուղու համար;
b. «Կոտորակային հաճախականության ընդգրկույթը» հավասար է կամ մեծ է ցանկացած կապուղու 5%-ից;
c. Ցանկացած պլանարային կողմ, որի երկարությունը d (սմ-ով) հավասար է կամ պակաս է 15 բաժանած ամենացածր աշխատանքային հաճախականության վրա Հց-ով [d <= 15cm* GHz* N/fGHz], որտեղ N-ը փոխանցող և փոխանցող/ընդունող կապուղիների թիվն է; և
d. Էլեկտրոնային եղանակով փոփոխական ֆազայի փոխող սարքը` ամեն կապուղու համար:
Տեխնիկական ծանոթագրություններ
1. «Փոխանցող/ընդունող մոդուլը» բազմաֆունկցիոնալ «էլեկտրոնային հավաքվածք» է, որը ապահովում է երկուղղություն ամպլիտուդային և ֆազային վերահսկում ազդանշանների փոխանցման և ընդունման համար:
2. «Փոխանցող մոդուլը» «էլեկտրոնային հավաքվածք» է, որը ապահովում է ազդանշանների փոխանցման ամպլիտուդային և ֆազային վերահսկումը:
3. «Փոխանցող/ընդունող միակտոր միկրոալքիային ինտեգրալային սխեման», բազմաֆունկցիոնալ «ՄՄԻՍ» է, որն ապահովում է փոխանցման և ընդունման ազդանշանների երկուղղություն ամպլիտուդային և ֆազային վերահսկումը:
4. «Փոխանցող միակտոր միկրոալքիային ինտեգրալային սխեման», մի «ՄՄԻՍ» է, որն ապահովում է փոխանցվող ազդանշանների ամպլիտուդային և ֆազային վերահսկումը:
5. 2,7 ԳՀց կիրառվում է որպես նվազագույն աշխատանքային հաճախականություն (fGHz) 3A001.b.12.c. կետի բանաձևում փոխանցող/ընդունող կամ փոխանցող մոդուլների համար, որոնք ունեն հաշվարկված աշխատանքային ընդգրկույթ, որը գերազանցում է դեպի ցած մինչև 2,7 ԳՀց և ավելի ցած [d <= 15cm* GHz* N/2.7 GHz]:
6. 3A001.b.12. կետը կիրառվում է այն «փոխանցող/ընդունող մոդուլների» կամ «փոխանցող մոդուլների» համար, որոնք ունեն կամ չունեն ջերմակլանիչ: «d»-ի արժեքը 3A001.b.12.c. կետում չի ներառում «փոխանցող/ընդունող մոդուլի» կամ «փոխանցող մոդուլի» որևէ հատված, որը գործում է որպես ջերմակլանիչ:
7. «Փոխանցող/ընդունող մոդուլները» կամ «փոխանցող մոդուլները» կամ «Փոխանցող/ընդունող միակտոր միկրոալքիային ինտեգրալային սխեմաները», կամ «Փոխանցող միակտոր միկրոալքիային ինտեգրալային սխեմաները» կարող են ունենալ կամ չունենալ N ինտեգրված ճառագայթիչ ալեցրի բաղադրիչներ, որտեղ N-ը փոխանցման կամ փոխանցման/ընդունման կապուղիների թիվն է:
c. Ակուստիկ ալիքների սարքեր և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները, ինչպիսիք են.
1. Մակերևութային ակուստիկ ալիքի և մակերևութային հպանցիկ (ոչ խոր) ակուստիկ ալիքի սարքավորումները, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Կրող հաճախականությունը գերազանցում է 6 ԳՀց;
b. Կրող հաճախականությունը գերազանցում է 1 ԳՀց, բայց չի գերազանցում 6 ԳՀց և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. «Կողմնային թերթիկների հաճախականությունների մերժումը» գերազանցում է 65 դԲ;
2. Հապաղման առավելագույն ժամանակի (արտահայտված մկվրկ-ով) և հաճախականությունների ընդգրկույթի լայնության (արտահայտված ՄՀց-ով) արտադրյալը 100-ից բարձր է;
3. Հաճախականությունների ընդգրկույթի լայնությունը 250 ՄՀց-ից մեծ է; կամ
4. Ցրման ուշացումը գերազանցում է 10 մվրկ; կամ
c. Կրող հաճախականությունը 1 ԳՀց է կամ պակաս և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Հապաղման առավելագույն ժամանակի (արտահայտված մկվրկ-երով) և հաճախականությունների ընդգրկույթի լայնության (արտահայտված ՄՀց-ներով) արտադրյալը 100-ից բարձր է;
2. Ցրման հապաղումը գերազանցում է 10 մկվրկ; կամ
3. Ուղղորդվածության դիագրամի «կողմնային թերթիկների հաճախականությունների մերժումը» գերազանցում է 65 դԲ, և հաճախականությունների ընդգրկույթի լայնությունը գերազանցում է 100 ՄՀց:
Տեխնիկական ծանոթագրություն.
«Հաճախականության կողմնային թերթիկների մերժումը» մերժման այն առավելագույն արժեքն է, որը հատկանշվում է տվյալների աղյուսակում:
2. Ծավալային ակուստիկ ալիքների սարքերը, որոնք թույլ են տալիս ազդանշանների անմիջական մշակում 6 ԳՀց-ից բարձր հաճախականություններում:
3. Ակուստիկ-օպտիկական «ազդանշանների մշակման» սարքեր, որոնք օգտագործում են ձայնային ալիքների (ծավալային կամ մակերևութային) և լուսային ալիքների փոխներազդեցությունը, ինչը թույլ է տալիս պատկերային ազդանշանների անմիջական մշակում, ներառյալ սպեկտրային վերլուծությունը, հարաբերակցումը կամ աղճատումը/կորացումը:
Ծանոթագրություն. 3A001.c. կետով չեն վերահսկվում ձայնալիցքային կառավարման այն սարքերը, որոնք ունեն եզակի ընդգրկույթի ֆիլտր/զտիչ; ցածր ֆիլտր/զտիչ; բարձր ֆիլտր/զտիչ կամ հատվածային/կետային ֆիլտր/զտիչ կամ ռեժեկտորային ֆիլտրման ֆունկցիա:
d. Էլեկտրոնային սարքեր և սխեմաներ, որոնք պարունակում են բաղադրիչներ` պատրաստված «գերհաղորդիչ նյութերից», հատուկ նախագծված կրիտիկական ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաններում աշխատելու կարողությամբ իրենց «գերհաղորդիչ» բաղադրիչներից առնվազն մեկով և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Հոսանքի փոխակերպիչներ` թվային սխեմաների համար, որոնք օգտագործում են «գերհաղորդիչ» փականներ, և որոնց մոտ յուրաքանչյուր փականի աշխատանքի հապաղման ժամանակի (արտահայտված վայրկյաններով) և յուրաքանչյուր փականի վրա հզորության ցրման (արտահայտված վատտերով) արտադրյալը պակաս է 10(-14) Ջ-ից; կամ
2. Բոլոր հաճախականություններում ռեզոնանսային հաղորդաշղթաներով հաճախականության ընտրությունը Q-արժեքներով գերազանցում է 10 000:
e. Բարձր էներգատար սարքեր, ինչպիսիք են.
1. «Մարտկոցները», ինչպիսիք են.
a. «Նախնական մարտկոցները», որոնց «էներգետիկ խտությունը» գերազանցում է 550 Վտժամ/կգ 20oC ջերմաստիճանում;
b. «Երկրորդական մարտկոցները», որոնց «էներգետիկ խտությունը» գերազանցում է 350 ՎտԺամ/կգ 20oC ջերմաստիճանում:
Տեխնիկական ծանոթագրություն
1. 3A001.e.1. կետի նպատակով «էներգետիկ խտությունը» (Վտժամ/կգ) հաշվարկվում է` նոմինալ լարումը բազմապատկելով նոմինալ տարողունակությամբ ամպեր-ժամերով (Աժամ)` բաժանած զանգվածի վրա կիլոգրամներով: Եթե նոմինալ տարողունակությունը նշված չէ, ապա էներգետիկ խտությունը հաշվարկվում է նոմինալ լարումի բարձրացրած քառակուսի աստիճան հետո բազմապատկած լիցքաթափման տևողությամբ ժամերով` բաժանած լիցքաթափման բեռի վրա օհմերով և զանգվածի վրա կիլոգրամներով:
2. 3A001.e.1. կետի նպատակով, «մարտկոցը» բնորոշվում է որպես էլեկտրաքիմիական սարք, որն ունի դրական և բացասական էլեկտրոդներ և էլեկտրոլիտ և էլեկտրական լիցքի աղբյուր է: Այն կուտակման մարտկոցի հիմնական տարրն է:
3. 3A001.e.1.a. կետի նպատակով «նախնական մարտկոցը» այն «մարտկոցն» է, որը նախագծված չէ որևէ այլ աղբյուրից լիցքավորվելու համար:
4. 3A001.e.1.b. կետի նպատակով «երկրորդական մարտկոցը» մարտկոց է, որը նախագծված է արտաքին էլեկտրական աղբյուրից լիցքավորվելու համար:
Ծանոթագրություն. 3A001.e.1. կետով չեն վերահսկվում մարտկոցները, ներառյալ մեկ մարտկոցով կուտակիչ մարտկոցները:
2. Բարձր էներգետիկ տարողունակությամբ կոնդենսատորները, ինչպիսիք են.
Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 3A201.a. կետը և Ռազմական նշանակության ապրանքների ցանկը:
a. Կոնդենսատորներ`, որոնց գործողության կրկնողության հաճախականությունը պակաս է 10 Հց-ից (միալիցք կոնդենսատորներ), և որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. 5 կՎ կամ ավելի բարձր անվանական լարում,
2. 250 Ջ/կգ կամ ավելի բարձր էներգետիկ խտություն; և
3. 25 կՋ կամ ավելի բարձր ընդհանուր էներգետիկ հզորություն:
b. Կոնդենսատորներ` 10 Հց և ավելի կրկնման հաճախականությամբ (կրկնողության համար հաշվարկված կոնդենսատորներ), որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. 5 կՎ կամ ավելի բարձր անվանական լարում;
2. 50 Ջ/կգ կամ ավելի բարձր էներգետիկ խտություն;
3. 100 Ջ ընդհանուր էներգիա; և
4. Լիցքավորման-պարպման կենսական ցիկլը հավասար է կամ ավելի մեծ է 10000-ից:
3. «Գերհաղորդիչ» էլեկտրամագնիսներ և սոլենոիդներ` հատուկ նախագծված 1 վայրկյանից պակաս ընթացքում լրիվ լիցքավորման կամ պարպման համար, և որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 3A201.b.:
Ծանոթագրություն. 3A001.e.3. կետով չեն վերահսկվում «գերհաղորդիչ» էլեկտրամագնիսները կամ սոլենոիդները, որոնք հատուկ նախագծված են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բժշկական սարքավորումների համար:
a. Պարպման ժամանակ անջատվող էներգիան գերազանցում է 10 կՋ առաջին վայրկյանում;
b. Հոսանքահաղորդիչ փաթույթների ներքին տրամագիծը 250 մմ-ից ավելի մեծ է; և
c. Անվանական մագնիսական ինդուկցիան 8 Տ-ից ավելի մեծ է կամ «փաթույթում հոսանքի ընդհանուր խտությունը» ավելի բարձր է 300 Ա/մմ2:
4. Արևային մարտկոցներ, կուտակիչ-խցիկների-փոխկապակցված-ապակե-ծածկույթների հավաքվածքներ, արևային պանելներ և արևային ճաղացանցեր, որոնք «տիեզերքում կիրառելի» որակավորում ունեն, և որոնց նվազագույն միջին արդյունավետությունը գերազանցում է 20%, 301K (28oC), աշխատանքային ջերմաստիճանում` արհեստական «օդային զանգվածը զերո» (AM0) լուսավորման տակ 1 367 վատտ մեկ քառակուսի մետրին (Վտ/մ2) ճառագայթումով:
Տեխնիկական ծանոթագրություն
«AM0» կամ «օդային զանգվածը զերո» վերաբերում է արևի լույսի սպեկտրալ ճառագայթմանը երկրագնդի արտաքին մթնոլորտում, երբ երկրագնդի և արևի միջև հեռավորությունը հավասար է մեկ աստղաբաշխական միավորի (AU):
f. Բացարձակ անկյունային դիրքը կոդավորող պտտվող փոխակերպիչներ, որոնց «ճշգրտությունը» հավասար է կամ ցածր է (ավելի լավն է) աղեղի 1,0 վայրկյանից և հատուկ նախագծված կոդավորման օղակներ, սկավառակներ կամ դրանց սանդղակները;
g. Կարծր իմպուլսային հզորության փոխման տիրիստորային սարքեր և «տիրիստորային մոդուլներ», որոնք օգտագործվում են կամ էլեկտրական, օպտիկական կամ էլեկտրոնային ճառագայթմամբ վերահսկվող միացման մեթոդներով, և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Հոսանքի միացման հաճախականության առավելագույն բարձրացումը (di/dt) ավելի մեծ է 30000 Ա/մկվրկ և անջատված վիճակում լարումը մեծ է 1100 վոլտից; կամ
2. Հոսանքի միացման հաճախականության առավելագույն բարձրացման չափը (di/dt) ավելի մեծ է 2000 Ա/մկվրկ և ունի բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Անջատված վիճակում պիկային լարումը մեծ է 3000 վոլտից; և
b. Պիկային հոսանքը հավասար է կամ մեծ է 3000 Ա-ից:
Ծանոթագրություն 1. 3A001.g. կետը ներառում է.
- Սիլիկոնով վերահսկվող համուղղիչներ (SCR);
- Էլեկտրական պարպմամբ տիրիստորներ (ETT);
- Լույսով պարպմամբ տիրիստորներ (LTT);
- Ինտեգրալային դարպասով հաղորդակցվող տիրիստորներ (IGCT);
- Դարպաս անջատող տիրիստորներ (GTO);
- MOS հսկվող տիրիստորներ (MCT);
- Սոլիդտրոններ:
Ծանոթագրություն 2. 3A001.g. կետով չեն վերահսկվում տիրսիտորային սարքերը և «տիրիստորային մոդուլները», որոնք ներկառուցված են սարքավորման մեջ, որը նախագծված է քաղաքացիական երկաթուղու կամ «քաղաքացիական ինքնաթիռներում» կիրառման համար:
Տեխնիկական ծանոթագրություն
3A001.g. կետի նպատակներով «տիրիստորային մոդուլը» պարունակում է մեկ կամ ավելի տիրիստորային սարքեր:
h. Կարծր վիճակում գտնվող հոսանքի կիսահաղորդիչ անջատիչներ, դիոդներ կամ «մոդուլներ», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Կցման կետի հաշվարկված առավելագույն աշխատանքային ջերմաստիճանը գերազանցում է 488K (215oC);
2. Անջատված վիճակում կրկնվող պիկային լարումը (խանգարող լարումը) գերազանցում է 300 վոլտը, և
3. Անընդհատ հոսանքը գերազանցում է 1 Ա-ն:
Ծանոթագրություն 1. 3A001.h կետում անջատված վիճակում կրկնվող պիկային լարումը ներառում է հոսք-արտահոսք լարումը, կոլեկտորից ճառագայթիչ լարումը, կրկնվող պիկային ռեվերսային լարումը և անջատ վիճակում պիկային կրկնվող խանգարիչ լարումը:
Ծանոթագրություն 2. 3A001.h. կետը ներառում է.
- Կցման կետում դաշտային ազդեցության տրանզիստորներ (JFET);
- Ուղղահայաց կցման կետում դաշտային ազդեցության տրանզիստորներ (VJFET)
- Մետաղական օքսիդային կիսահաղորդչի դաշտային ազդեցության տրանզիստորներ (MOSFET);
- Կրկնակի դիֆուզված մետաղական օքսիդի կիսահաղորդչի դաշտային ազդեցության տրանզիստորներ (DMOSFET)
- Մեկուսացված դարպասային երկբևեռ տրանզիստորներ (IGBT);
- Էլեկտրոնների բարձր շարժունակությամբ տրանզիզտորներ (HEMT);
- Երկբևեռանի կցման տրանզիստորներ (BJT);
- Տիրիստորներ և սիլիկոնային կառավարման համուղղիչներ (SCR);
- Դարպասի անջատման տիրիստորներ (GTO);
- Ճառագայթիչի անջատման տիրիստորներ (ETO);
- Հակադարձ միացված դիոդներ [PiN diodes];
- Շկոտկի տեսակի դիոդներ:
Ծանոթագրություն 3. 3A001.h. կետով չեն վերահսկվում քաղաքացիական ավտոմեքենաներում, քաղաքացիական երկաթուղային գնացքներում կամ «քաղաքացիական ինքնաթիռներում» օգտագործվող սարքավորումներում ներկառուցված կառավարվող անջատիչները, դիոդները կամ մոդուլները:
Տեխնիկական ծանոթագրություն.
3A001.h. կետի նպատակներով «մոդուլները» պարունակում են հոսանքի մեկ կամ ավելի կարծր կիսահաղորդչային անջատիչներ կամ դիոդներ:
3A002 Ընդհանուր նշանակության «էլեկտրոնային հավաքվածքներ», մոդուլներ և սարքավորումներ, ինչպիսիք են.
a. Գրանցող սարքավորում և օսցիլոսկոպներ/թրթռացույցեր, ինչպիսիք են.
1. Չի կիրառվում:
2. Չի կիրառվում:
3. Չի կիրառվում:
4. Չի կիրառվում:
5. Չի կիրառվում:
6. Թվային տվյալներ գրանցող սարքեր, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Պահպանվող «անընդհատ թողունակություն» 6,4 Գբիտ/վրկ սկավառակի կամ պինդ մարմնային հիշողության կուտակիչի վրա; և
b. Պրոցեսոր, որը կատարում է ռադիոհաճախականության ազդանշանային տվյալի վերլուծություն դրա գրանցման ընթացքում:
Տեխնիկական ծանոթագրություններ
1. Զուգահեռ հենքային ճարտարապետությամբ գրանցող սարքերի համար «անընդհատ թողունակության» արագությունը ամենաբարձր բառային արագությունն է բազմապատկած բառի մեջ եղած բիտերի թվով;
2. «Անընդհատ թողունակությունը» տվյալների մշակման ամենաբարձր արագությունն է, որով գործիքը կարող է գրանցել տվյալները սկավառակի/դիսկի կամ պինդ մարմնային հիշողության կուտակիչի վրա` որևէ տեղեկույթ չկորցնելով և միաժամանակ պահպանելով մուտքի թվային տվյալների արագությունը կամ թվայնացնող հանգույցի փոխակերպող արագությունը:
7. Իրական ժամանակում աշխատող օսցիլոսկոպներ/թրթռացույցեր, որոնք ունեն աղմուկի միջին քառակուսային ուղղահայաց բարձրություն, որը կազմում է ամբողջ սանդղակի 2%-ից պակաս` սանդղակի ուղղահայաց կարգաբերման դեպքում, ինչը տալիս է աղմուկի ամենացածր արժեքը յուրաքանչյուր մուտքային 3 դԲ ընդգրկույթի համար յուրաքանչյուր կապուղու 60 ԳՀց կամ ավելի բարձր հզորության դեպքում:
Ծանոթագրություն. 3A002.a.7. կետով չեն վերահսկվում հավասարազոր-ժամանակով հաջորդական ընտրությամբ օսցիլոսկոպները:
b. Չի կիրառվում:
c. «Ազդանշանի վերլուծիչներ», ինչպիսիք են.
1. «Ազդանշանի վերլուծիչներ», որոնք ունեն 3 դԲ թողունակությամբ ընդգրկույթ, որը գերազանցում է 10 ՄՀց ամենուրեք 31,8 ԳՀց գերազանցող հաճախականության ընդգրկույթում, բայց չի գերազանցում 37 ԳՀց:
2. «Ազդանշանի վերլուծիչներ», որոնք ունեն ցուցադրված աղմուկի միջին մակարդակ (DANL), որը պակաս է (ավելի լավն է) քան 150 դԲմ/Հց ամենուրեք 43,5 ԳՀց գերազանցող հաճախականության ընդգրկույթում, բայց չի գերազանցում 90 ԳՀց:
3. «Ազդանշանի վերլուծիչներ», որոնք ունեն 90 ԳՀց գերազանցող հաճախականություններ:
4. «Ազդանշանի վերլուծիչներ», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. «Իրական ժամանակում ընդգրկույթը» գերազանցում է 170 ՄՀց; և
b. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Բացահայտման 100% հավանականություն լրիվ ամպլիտուդից 3 դԲ-ից պակաս կրճատումով` 15 մկվրկ կամ ավելի փոքր տևողությամբ ազդանշանների բացերի կամ պատուհանային էֆեկտների պատճառով; կամ
2. «Հաճախականության քողարկված տրիգերի/ձգանի» ֆունկցիա տրիգերի 100% հավանականությամբ այն ազդանշանների համար, որոնք տևում են 15 մկվրկ կամ ավելի պակաս:
Տեխնիկական ծանոթագրություններ:
1. Բացահայտման հավանականությունը 3A002.c.4.b.1. կետում միշտ հիշատակվում է որպես բացահայտելու կամ բռնելու հավանականություն:
2. 3A002.c.4.b.1. կետի նպատակով, 100% հավանականությամբ բացահայտման տևողությունը համարժեք է նվազագույն ազդանշանի տևողությանը, որն անհրաժեշտ է հատկորոշված մակարդակի չափագրման անորոշության համար:
Ծանոթագրություն. 3A002.c.4. կետով չեն վերահսկվում «ազդանշանի վերլուծիչները», որոնք օգտագործում են միայն հաստատուն տոկոսային հարաբերությամբ ընդգրկույթի զտիչներ (որոնք հայտնի են նաև որպես օկտավա կամ կոտորակային օկատավային զտիչներ):
5. Չի կիրառվում;
d. Ազդանշանների գեներատորներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Հատկորոշված են գեներացնելու իմպուլսային-մոդուլացված ազդանշաններ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը ամենուրեք 31,8 ԳՀց գերազանցող հաճախականության ընդգրկույթում, բայց ոչ ավելի բարձր քան 37 ԳՀց:
a. «Իմպուլսի տևողությունը» 25 նվրկ-ից պակաս; և
b. On/off հարաբերակցությունը հավասար է կամ գերազանցում է 65 դԲ;
2. Առավելագույն ելքային հզորությունը 100 մՎտ (20 դԲմ) ամենուրեք 43,5 ԳՀց-ից բարձր է հաճախականության ընդգրկույթում, բայց ոչ ավելի բարձր քան 90 ԳՀց:
3. «Հաճախականության փոփոխության ժամանակը» հատկորոշված է հետևյալ բնութագրերից որևէ մեկով.
a. Չի կիրառվում:
b. 100 մկվրկ-ից պակաս է ցանկացած հաճախականության փոփոխության համար, որը բարձր է 2,2 ԳՀց-ից հաճախականության ընդգրկույթում, որը գերազանցում է 4,8 ԳՀց, բայց չի գերազանցում 31,8 ԳՀց:
c. Չի կիրառվում:
d. 500 մկվրկ-ից պակաս է ցանկացած հաճախականության փոփոխության համար, որը բարձր է 550 ՄՀց-ից սինթեզված հաճախականության ներսում, որը բարձր է 31,8 ԳՀց-ից, բայց չի գերազանցում 37 ԳՀց; կամ
e. 100 մկվրկ-ից պակաս է ցանկացած հաճախականության փոփոխության համար, որը բարձր է 2,2 ԳՀց-ից սինթեզված հաճախականության ներսում, որը բարձր է 37 ԳՀց-ից, բայց չի գերազանցում 90 ԳՀց:
f. Չի կիրառվում:
4. Եզակի կողային ընդգրկույթի (SSB) ֆազային աղմուկ` արտահայտված դԲց/Հց-ով, որը հատկորոշվում է հետևյալ կերպ.
a. Պակաս է (ավելի լավն է), քան -(126 + 20log10F - 20log10f) ամենուրեք 10 Hz <= F <= 10kHz հաճախականության ընդգրկույթում, ամենուրեք 3,2 ԳՀց գերազանցող, բայց 90 ԳՀց չգերազանցող հաճախականության ընդգրկույթում, կամ
b. Պակաս է (ավելի լավն է), քան -(206 - 20log10F) ամենուրեք 10kHz < F <= 100kHz հաճախականության ընդգրկույթում, ամենուրեք 3,2 ԳՀց գերազանցող, բայց 90 ԳՀց չգերազանցող հաճախականության ընդգրկույթում; կամ
Տեխնիկական ծանոթագրություն.
3A002.d.4. կետում F-ը նշանակում է Hz-ով արտահայտվող աշխատանքային հաճախականության տեղաշարժը, իսկ f-ը ցույց է տալիս աշխատանքային հաճախականությունը` արտահայտված MHz-ով:
5. Առավելագույն հաճախականությունը գերազանցում է 90 ԳՀց:
Ծանոթագրություն 1. 3A002.d. կետի նպատակներով ազդանշանի գեներատորը ներառում է կամայական ալիքային ձևեր և ֆունկցիոնալ գեներատորներ:
Ծանոթագրություն 2. 3A002.d. կետով չեն վերահսկվում այն սարքավորումները, որոնցում ելքային հաճախականությունը ստացվում է երկու կամ ավելի բյուրեղային օսցիլյատորային հաճախականությունների գումարման կամ հանման, կամ գումարմանը կամ հանմանը հաջորդող արդյունքի բազմապատկման միջոցով:
Տեխնիկական ծանոթագրություն
1. Կամայական ալիքային ձևի կամ ֆունկցիաների գեներատորների առավելագույն հաճախականությունը սովորաբար հաշվարկվում է նմուշային հաճախականությունը, արտահայտված նմուշ/վայրկյան բաժանելով 2,5-ի ֆակտորով:
2. 3A002.d.1.a. կետի նպատակներով «իմպուլսի տևողությունը» սահմանվում է որպես ժամանակային ինտերվալը, սկսած իմպուլսի առաջատար եզրի այն կետից, որը կազմում է իմպուլսի ամպլիտուդի 50%-ը, մինչև այն կետը պոչային եզրի վրա, որը կազմում է իմպուլսային ամպլիտուդի 50%-ը:
e. Ցանցային վերլուծիչներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Ելքային հզորությունը գերազանցում է 31,62 մՎտ (15 դԲմ) ամենուրեք աշխատանքային հաճախականության ընդգրկույթում, որը գերազանցում է 43,5 ԳՀց, բայց չի գերազանցում 90 ԳՀց:
2. Ելքային հզորությունը գերազանցում է 1 մՎտ (0 դԲմ) ամենուրեք աշխատանքային հաճախականության ընդգրկույթում, որը գերազանցում է 90 ԳՀց, բայց չի գերազանցում 110 ԳՀց:
3. «Ոչ գծային վեկտորի չափագրական գործառնություն» 50 ԳՀց գերազանցող, բայց 110 ԳՀց չգերազանցող հաճախականություններում; կամ
Տեխնիկական ծանոթագրություն
«Ոչ գծային վեկտորի չափագրական գործառնությունը» դա գործիքի կարողությունն է` վերլուծել սարքերի թեստային արդյունքները խոշոր ազդանշանի տիրույթում կամ ոչ-գծային աղավաղման ընդգրկույթում:
4. Առավելագույն աշխատանքային հաճախականություն, որը գերազանցում է 110 ԳՀց;
f. Միկրոալիքային թեստային ընդունիչներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Առավելագույն աշխատանքային հաճախականություն, որը գերազանցում է 110 ԳՀց; և
2. Կարող են միաժամանակ չափել ամպլիտուդը և ֆազը:
g. Ատոմային հաճախականության ստանդարտները, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. «Տիեզերքում կիրառելի» են;
2. Ոչ ռիբիդիումային են, և ունեն երկարաժամկետ կայունություն, որը պակաս է (ավելի լավն է) 1 x 10(-11)/ամսական; կամ
3. «Տիեզերքում կիրառելի» չեն և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Ռուբիդիումային ստանդարտ են;
b. Ունեն երկարաժամկետ կայունություն, որը պակաս է (ավելի լավն է) քան 1 x 10(-11)/ամսական; և
c. Հզորության ընդհանուր օգտագործումը պակաս է 1 Վտ-ից:
h. «էլեկտրոնային հավաքվածքներ», մոդուլներ կամ սարքավորում, որը հատկորոշված է կատարելու բոլոր հետևյալ գործառույթները.
1. Անալոգա-թվային կոնվերտացիա, որը բավարարում է բոլոր հետևյալ պահանջներին.
a. Թողտվությունը 8 բիտ կամ ավելին, բայց 10 բիտից պակաս, ելքային նմուշի արագությունը ավելի մեծ քան 1300 միլիոն նմուշ վայրկյանում;
b. Թողտվությունը 10 բիտ կամ ավելին, բայց 12 բիտից պակաս, ելքային նմուշի արագությունը ավելի մեծ քան 1000 միլիոն նմուշ վայրկյանում;
c. Թողտվությունը 12 բիտ կամ ավելին, բայց 14 բիտից պակաս, ելքային նմուշի արագությունը ավելի մեծ քան 1000 միլիոն նմուշ վայրկյանում;
d. Թողտվությունը 14 բիտ կամ ավելին, բայց 16 բիտից պակաս, ելքային նմուշի արագությունը ավելի մեծ քան 400 միլիոն նմուշ վայրկյանում; կամ
e. Թողտվությունը 16 բիտ կամ ավելին, ելքային նմուշի արագությունը ավելի մեծ քան 180 միլիոն նմուշ վայրկյանում; և
2. Հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Թվայնացված տվյալների ելք;
b. Թվայնացված տվյալների շտեմարան; կամ
c. Թվայնացված տվյալների մշակում;
Հ.Ծ. Թվային տվյալների գրանցիչները, օսցիլոսկոպները/թրթռացուցիչնրը, «ազդանշանների վերլուծիչները», ազդանշանների գեներատորները, ցանցային վերլուծիչները և միկրոալիքային թեստային ընդունիչները հատկորոշվում են 3A002.a.6., 3A002.a.7., 3A002.c., 3A002.d., 3A002.e. և 3A002.f. կետերում, համապատասխանաբար:
Տեխնիկական ծանոթագրություն
Բազմաթիվ կապուղիներով «էլեկտրոնային հավաքվածքների» կամ մոդուլների վերահսկման կարգավիճակը որոշվում է ամենաբարձր եզակի կապուղու հատկորոշված կատարողականությամբ:
Ծանոթագրություն. 3A002.h. կետը ներառում է ԱԹՓ քարտեր, ալիքաձև թվայնացնողներ, տվյալների ստացման քարտեր, ազդանշանի ստացման պանելներ և միջանկյալ/փոփոխական գրանցիչներ:
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում