040.1785.201211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1785-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(11-րդ մաս)
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ» («ՀԱԱ») ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«ՀԱԱ»/APP - հաշվարկված առավելագույն չափն է, որի դեպքում «թվային համակարգիչները» կատարում են 64-բիտ կամ ավելի մեծ լողացող կետի գումարումներ և բազմապատկումներ:
«ՀԱԱ»/APP - արտահայտվում է Տեսակարար ՏերաՖԼՈՊ (WT)-երով, մեկ վայրկյանում կատարվող հաշվարկված լողացող կետի գործողությունների 10(12) միավորներով:
Այս ծանոթագրության մեջ օգտագործվող համառոտագրությունները`
n - պրոցեսորների քանակը «թվային համակարգչում»;
i - պրոցեսորի համարը (i,...n);
ti - պրոցեսորի ցիկլի ժամանակը (ti = 1/Fi);
Fi - պրոցեսորային հաճախականությունը;
Ri - պիկային լողացող կետի հաշվարկման արագությունը;
Wi - ճարտարապետության ճշգրտման գործոնը
«ՀԱԱ»-ի հաշվարկման մեթոդի ամփոփ նկարագրությունը
1. Յուրաքանչյուր պրոցեսոր i-ի համար. որոշել 64 կամ ավելի բիտով լողացող կետի այն գործողությունների առավելագույն թիվը` ԼԿԳi/FPOi, որը իրականացվում է «թվային համակարգչի» յուրաքանչյուր պրոցեսորի մեկ ցիկլով:
Ծանոթագրություն. ԼԿԳ/FPO-ի որոշման ժամանակ հաշվի է առնվում միայն 64 կամ ավելի բիտով լողացող կետի գումարումները և/կամ բազմապատկումները: Լողացող կետով բոլոր գործողությունները պետք է արտահայտվեն պրոցեսորի մեկ ցիկլում կատարվող գործողությունների թվով: Բազմակի ցիկլեր պահանջող գործողությունները կարող են արտահայտվել մեկ ցիկլի հաշվով արդյունքների կոտորակային թվի տեսքով: Իսկ 64 և ավելի բիտով լողացող կետի գործողությունների կատարման հնարավորություն չունեցող պրոցեսորների համար հաշվարկման էֆեկտիվ արագությունը` R-ը, զրո է:
2. Յուրաքանչյուր պրոցեսորի համար հաշվարկել լողացող կետի R արագությունը` Ri = ԼԿԳ/FPOi/ti:
3. Հաշվարկել «ՀԱԱ»-ն հետևյալ բանաձևով.
«ՀԱԱ» = W1 x R1 + W2 x R2 + ... + Wn x Rn
4. «Վեկտորային պրոցեսորների» համար Wi = 0,9: Ոչ «վեկտորային պրոցեսորների» համար Wi = 0,3:
Ծանոթագրություն 1. Մեկ ցիկլում բաղադրյալ գործողություններ, օր.` գումարումներ և բազմապատկումներ, կատարող պրոցեսորների համար հաշվարկվում է յուրաքանչյուր գործողությունը:
Ծանոթագրություն 2. Կոնվեյերային պրոցեսորների համար հաշվարկման էֆեկտիվ արագությունը` R-ը, հավասար է համալրված/լիքը կոնվեյերի կոնվեյերային կամ ոչ կոնվեյերային արագություններից առավելագույնին:
Ծանոթագրություն 3. Մինչև համակցության ՀԱԱ-ի որոշումը յուրաքանչյուր մասնակցող պրոցեսորի հաշվարկման R արագությունը հաշվարկվում է իր տեսականորեն հնարավոր առավելագույն արժեքով: Ենթադրվում է, որ գոյություն ունեն համաժամանակյա կատարվող գործողություններ, եթե համակարգչի արտադրողը նշում է համընթաց, զուգահեռ կամ համաժամանակյա գործողությունների կամ կատարումների մասին` համակարգչի շահագործման ձեռնարկում:
Ծանոթագրություն 4. «ՀԱԱև-ի հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում այն պրոցեսորները, որոնք կատարում են միայն մուտքային/ելքային և պերիֆերիկ գործողություններ (օր.` սկավառակային սարքեր, հաղորդակցման և տեսահաղորդակցման դիսփլեյներ):
Ծանոթագրություն 5. «ՀԱԱև-ի արժեքները չեն հաշվարկվում պրոցեսորային այն համակցությունների համար, որոնք (ներ)փոխկապակցված են «տեղական տարածքային ցանցերով», մեծ տարածքային ցանցերով, մուտք/ելքային համատեղ միացումներով/սարքերով, մուտք/ելքային հսկիչ սարքերով և «ծրագրային ապահովմամբ» իրականացվող հաղորդակցման փոխմիացումներով:
Ծանոթագրություն 6. «ՀԱԱև-ի արժեքները պետք է հաշվարկվեն պրոցեսորի այնպիսի համակցությունների համար, որոնք պարունակում են պրոցեսորներ, որոնք հատուկ նախագծված են ագրեգացման միջոցով կատարողականություն բարձրացնելու նպատակով, աշխատում են միաժամանակ և օգտվում են նույն հիշողությունից:
Տեխնիկական ծանոթագրություն
1. Ագրեգացնել բոլոր պրոցեսորները և արագացուցիչները, որոնք աշխատում են միաժամանակ և տեղակայված են միևնույն կաղապարի վրա:
2. Պրոցեսորների միակցությունները օգտագործում են միևնույն հիշողությունը, երբ պրոցեսորներից որևէ մեկը մուտք ունի դեպի համակարգի մեջ հիշողության որևէ տարածքի «քեշ» գծերի մեքենայական տրանսմիսիաները կամ հիշողության բառերը, առանց որևէ ծրագրային ապահովման մեխանիզմի մասնակցության, ինչին կարելի է հասնել օգտագործելով 4A003.c. կետում հատկորոշված «էլեկտրոնային հավաքվածքները»
Ծանոթագրություն 7. «Վեկտորային պրոցեսորը» սահմանվում է որպես ներկառուցված հրահանգներով պրոցեսոր, որը լողացող կետի վեկտորների վրա միաժամանակ կատարում է բազմակի հաշվարկներ (64 կամ ավելի շատ բիտերով աշխատող մեկ-տարածաչափային մատրիցաներ) և ունի առնվազն 2 վեկտորային գործառույթային միավոր և առնվազն 8 վեկտորային ռեգիստրներ` յուրաքանչյուրը կազմված առնվազն 64 տարրից:
ՀԱՎԵԼՎԱԾ I (ՄԱՍ VII - Կատեգորիա 5)
ԿԱՏԵԳՈՐԻԱ 5 - ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍ 1. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ծանոթագրություն 1. Հեռահաղորդակցության սարքավորման կամ համակարգերի համար հատուկ նախագծված բաղադրիչների, «լազերային», փորձարկային կամ «արտադրական» սարքավորումների և դրանց համար «ծրագրային ապահովման» վերահսկման կարգավիճակը որոշվում է Կատեգորիա 5-ի Մաս 1-ում:
Հ.Ծ. «Լազերների» համար, որոնք հատուկ նախագծված են հեռահաղորդակցման սարքավորման կամ համակարգերի համար տես 6A005 կետը:
Ծանոթագրություն 2. Հեռահաղորդակցության սարքավորումների աշխատանքի կամ օժանդակության համար էականորեն անհրաժեշտ «թվային համակարգիչները», դրանց հարակից սարքավորումները և «ծրագրային ապահովումը», որոնք նկարագրված են սույն կատեգորիայում, դիտվում են որպես հատուկ նախագծված բաղադրիչներ այն դեպքում, երբ դրանք արտադրողի կողմից հաճախորդի համար մատակարարվող ստանդարտ մոդելներ են: Դա ներառում է համակարգչային համակարգերի գործարկումը, ղեկավարումը, շահագործումը, նախագծումը կամ դրանց հետ կապված վճարա/իրավական հարցերը:
5A1 Համակարգեր, սարքավորումներ և բաղադրիչներ
5A001 Հեռահաղորդակցության համակարգեր, սարքավորումներ, և հարակից հավաքվածքներ, ինչպիսիք են.
a. Ցանկացած տեսակի հեռահաղորդակցային սարքավորումներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից, հատկություններից և գործառնություններից որևէ մեկը.
1. Հատուկ նախագծված են միջուկային պայթյունի ժամանակ ծագող ժամանակավոր էլեկտրոնային կամ էլեկտրամագնիսական իմպուլսային ազդեցություններին դիմակայելու համար,
2. Հատուկ ուժեղացված են գամմա, նեյտրոնային կամ իոնային ճառագայթմանը դիմանալու համար; կամ
3. Հատուկ նախագծված են 218K (-55oC)-ից մինչև 397K (124oC) միջակայքից դուրս ջերմաստիճաններում աշխատելու համար:
Ծանոթագրություն. 5A001.a.3. կետը կիրառվում է միայն էլեկտրոնային սարքավորումների նկատմամբ:
Ծանոթագրություն. 5A001.a.2. և 5A001.a.3. կետերը չեն վերահսկում այն սարքավորումները, որոնք նախագծված են կամ ձևափոխված արբանյակների վրա օգտագործվելու նպատակով:
b. Հեռահաղորդակցության համակարգեր և սարքավորումներ և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները և հավաքվածքները, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը, հատկություններն ու գործառնությունները.
1. Ստորջրյա կապի անսահմանափակ համակարգեր են, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. 20 կՀց-ից մինչև 60 կՀց միջակայքի սահմաններից դուրս գտնվող ձայնային կրող հաճախականություն;
b. Օգտագործում են 30 կՀց-ից ցածր կրող էլեկտրամագնիսական հաճախականություն;
c. Օգտագործում են էլեկտրոնային ճառագայթի ուղղորդման մեթոդ; կամ
d. Օգտագործում են «լազերներ» կամ լուսարձակող դիոդներ (LED), որոնց ելքային ալիքի երկարությունը 400 նմ-ից մեծ է, բայց փոքր է 700 նմ-ից` «տեղական տարածքային ցանցերում»:
2. 1,5 ՄՀց-ից մինչև 87,5 ՄՀց հաճախականությունների միջակայքում աշխատող ռադիոսարքավորումներ են, որոնք ունեն բոլոր հետևյալ հատկությունները.
a. Ավտոմատ եղանակով կանխատեսում և ընտրում են հաճախականություններ և «ընդհանուր թվային փոխանցման արագություններ» մեկ կապուղու համար` տվյալների հաղորդումը օպտիմալացնելու նպատակով; և
b. Ներառում են ներկառուցված հզորության գծային ուժեղարարի կոնֆիգուրացիա, որը կարող է միաժամանակ սպասարկել 1 կՎտ կամ ավելի բարձր ելքային հզորությամբ բազմաթիվ ազդանշաններ` 1,5 ՄՀց կամ ավելի, բայց 30 ՄՀց-ից փոքր հաճախականությունների ընդգրկույթում, կամ 250 Վտ կամ ավելի` 30 ՄՀց-ից բարձր, բայց 87,5 ՄՀց չգերազանցող հաճախականությունների ընդգրկույթում,` մեկ օկտավա կամ դրանից բարձր «ակնթարթային ընդգրկույթում» և ելքային հարմոնիկ և աղավաղված բովանդակությամբ, որը ավելի լավն է քան -80 դԲ:
3. Ռադիո սարքավորումներ են, որոնք օգտագործում են «սպեկտրի ընդլայնման» մեթոդները, ներառյալ «հաճախականության թռիչքային» մեթոդները, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 5A001.b.4. կետում և ունեն հետևյալ հատկություններից որևէ մեկը.
a. Օգտագործողի կողմից ծրագրավորվող ընդլայնման կոդեր; կամ
b. Հաճախականությունների փոխանցման ընդհանուր ընդգրկույթը 100 անգամ կամ ավելի մեծ է ցանկացած մեկ ինֆորմացիոն կապուղու ընդգրկույթից և գերազանցում է 50 կՀց:
Ծանոթագրություն. 5A001.b.3.b. կետով չեն վերահսկվում ռադիո սարքավորումները, որոնք հատուկ նախագծված են հետևյալ սարքավորումներից որևէ մեկի հետ օգտագործվելու համար:
a. Քաղաքացիական բջջային ռադիոհաղորդակցման համակարգերը; կամ
b. Ֆիքսված կամ բջջային արբանյակային վերգետնյա կայանները` առևտրային քաղաքացիական հեռահաղորդակցության համար:
Ծանոթագրություն. 5A001.b.3. կետով չեն վերահսկվում 1,0 Վտ կամ դրանից պակաս ելքային հզորությամբ աշխատող սարքավորումները:
4. Թվային կառավարումով ռադիոսարքավորումները, որոնք օգտագործում են ուլտրալայն շերտային մոդուլացիայի մեթոդները, ունեն օգտագործողի կողմից ծրագրավորելի կապուղային կոդեր, ծածկագրային կոդեր կամ ցանցերի ինքնության ճանաչման կոդեր և հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. 500 ՄՀց-ից ավելի մեծ ընդգրկույթ; կամ
b. «Կոտորակային ընդգրկույթ» 20% կամ ավելի մեծ:
5. Թվային կառավարմամբ ռադիոընդունիչներ են, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. 1000-ից ավելի կապուղիներ;
b. «կապուղիների փոխարկման ժամանակը» պակաս է 1 մվրկ-ից;
c. Էլեկտրամագնիսական տիրույթում կատարում են ավտոմատ որոնում կամ տեսածրում/սքանավորում; և
d. Ունեն ընդունված ազդանշանների կամ հաղորդչի տեսակի նույնականացման հնարավորություն; կամ
Ծանոթագրություն. 5A001.b.5. կետով չեն վերահսկվում բջջային կապի քաղաքացիական նշանակության համակարգերում օգտագործման համար հատուկ նախագծված սարքավորումները:
Տեխնիկական ծանոթագրություն
«Կապուղու փոփոխման ժամանակը» նշանակում է այն ժամանակը (այսինքն հապաղումը), որն անհրաժեշտ է մեկ ընդունող հաճախականությունից մյուսին փոխվելու համար, որպեսզի արդյունքում ստացվի վերջնական ընդունող հաճախականության +- 0,05% միջակայքի հաճախականություն: Սարքերը, որոնց հատկորոշված հաճախականության ընդգրկույթը պակաս է +- 0.05%-ից` հաճախականության կենտրոնի միջակայքում, որակավորվում են որպես անկարող փոխել կապուղային հաճախականությունը:
6. Օգտագործում են թվային «ազդանշանի մշակում» գործառնությունը`` «ձայնային կոդավորման» ելք ապահովելու համար 700 բիտ/վրկ-ից պակաս արագությամբ:
Տեխնիկական ծանոթագրություններ.
1. Փոփոխական հաճախականությամբ «ձայնային կոդավորման» համար, 5A001.b.6. կետը վերաբերում է անընդհատ խոսքի «ձայնային կոդավորման» արդյունքին:
2. 5A001.b.6. կետի նպատակներով «ձայնային կոդավորումը» սահմանվում է որպես մարդու ձայնի նմուշների ստացման տեխնիկա, որից հետո այդ նմուշները փոխակերպվում են թվային ազդանշանի, հաշվի առնելով մարդկային խոսքի յուրահատուկ առանձնահատկությունները:
c. Օպտիկական մանրաթելեր, որոնք ունեն 500 մ-ից ավելի երկարություն և արտադրողի կողմից հատկորոշված են որպես ընդունակ դիմանալու 2 x 10(9) ն.մ2 կամ ավելի բարձր ձգման «ստուգողական փորձարկմանը»:
Հ.Ծ. Ստորջրյա մայրուղային մալուխների համար տես 8A002.a.3. կետը:
Տեխնիկական ծանոթագրություն.
«Ստուգողական փորձարկումը` արտադրության ընթացքի մեջ կամ ընթացքից դուրս ստուգումն է, որի ժամանակ դինամիկ եղանակով կիրառվում է նախորոշված ձգման լարումը 0,5-ից մինչև 3 մ երկարությամբ մանրաթելի հատվածի վրա ձգված 2-ից մինչև 5 մվրկ արագությամբ մոտավորապես 150 մմ տրամագիծ ունեցող տանող լիսեռների միջև: Միջավայրի ջերմաստիճանը հավասար է 293K (20oC), իսկ հարաբերական խոնավությունը` 40%: Ստուգողական փորձարկման համար կարող են օգտագործվել համարժեք ազգային ստանդարտները:
d. «Էլեկտրոնային ուղղորդումով ֆազավորված ցանցային ալեհավաք», ինչպես, օրինակ.
1. Հաշվարկված 31,8 ԳՀց-ից բարձր, բայց 57 ԳՀց չգերազանցող գործողության համար, և Արդյունավետ ճառագայթման հզորությունը հավասար է կամ ավելի բարձր է +20 դԲմ-ից (22,15 դԲմ Արդյունավետ իզոտրոպիկ ճառագայթման հզորություն (EIRP));
2. Հաշվարկված է 57 ԳՀց-ից բարձր, բայց 66 ԳՀց չգերազանցող գործողության համար և ունի Արդյունավետ ճառագայթման հզորություն, որը հավասար է կամ բարձր է +24 դԲմ (26,15 դԲմ Արդյունավետ իզոտրոպիկ ճառագայթման հզորություն EIRP);
3. Հաշվարկված է 66 ԳՀց-ից բարձր, բայց 90 ԳՀց չգերազանցող, և Արդյունավետ իզոտրոպիկ ճառագայթման հզորությունը հավասար է կամ ավելի բարձր է +20 դԲմ (22,15 դԲմ Արդյունավետ իզոտրոպիկ ճառագայթման հզորություն/ EIRP);
4. Հաշվարկված է 90 ԳՀց-ից բարձր գործողության համար;
Ծանոթագրություն. 5A001.d. կետով չեն վերահսկվում այն «էլեկտրոնային ուղղորդումով ֆազավորված ցանցային ալեհավաքները», որոնք նախատեսված են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխանող թռչող սարքերի վայրէջքի համակարգերի համար, ներառյալ վայրէջքի միկրոալիքային համակարգերը:
e. Ռադիոտեղորոշման սարքավորումներ, որոնք աշխատում են 30 ՄՀց-ից բարձր հաճախականության շերտում և ունեն հետևյալ բոլոր հատկանիշները և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները.
1. «Ակնթարթային ընդգրկույթը» 10 ՄՀց է կամ ավելի և
2. Կարող են գտնել պելենգի գիծը դեպի չհամագործակցող ռադիոընդունիչներ` 1 մվրկ-ից փոքր տևողությամբ ազդանշանով:
f. Շարժական հեռահաղորդակցման որսացող/բռնող/ձայնալսող կամ խլացնող/խանգարող սարքավորում և դրանց հարադիտման սարքավորումը, ազդանշանները և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները.
1. Հեռահաղորդակցման ազդանշաններ որսացող/բռնող/ձայնալսող սարքավորում, որը նախագծված է օդային միջավայրով փոխանցված ձայնի կամ տվյալների առանձնացման/կորզման համար;
2. Հեռահաղորդակցման ազդանշաններ որսացող/բռնող/ձայնալսող սարքավորում, որը չի հատկորոշվում 5A001.f.1. կետում, և նախագծված է հաճախորդի սարքի կամ բաժանորդի ինքնության ճանաչման (օրինակ., IMSI, TIMSI կամ IMEI), ազդանշանների, կամ օդային միջավայրով փոխանցված այլ մետատվյալների էքստրակցիայի համար:
3. Արգելակող/խանգարող սարքավորում, որը հատուկ նախագծված է կամ ձևափոխված շարժական հեռահաղորդակցման ծառայությունները դիտավորությամբ և ընտրողաբար խանգարելու, մերժելու, ճնշելու, խլացնելու, փչացնելու կամ շեղելու համար և կարող է կատարել բոլոր հետևյալ գործառնությունները.
a. Սիմուլացնել/նմանակել ռադիո մուտքային ցանցի (Radio Access Network (RAN) սարքավորման գործառնությունները;
b. Բացահայտել և շահագործել կիրառված շարժական հեռահաղորդակցման արձանագրային յուրահատուկ բնութագրերը (օրինակ, GSM); կամ
c. Շահագործել կիրառված շարժական հեռահաղորդակցման արձանագրային յուրահատուկ բնութագրերը (օրինակ, GSM);
4. Ռադիո հաճախականության հարադիտման սարքավորում, որը նախագծված է կամ ձևափոխված 5A001.f.1., 5A001.f.2. կամ 5A001.f.3. կետերում հատկորոշված սարքերի ինքնությունը ճանաչելու համար;
Ծանոթագրություն. 5A001.f.1. և 5A001.f.2. կետերով չի վերահսկվում հետևյալներից որևէ մեկը.
a. Սարքավորում, որը հատուկ նախագծված է անալոգային Մասնավոր շարժական ռադիոյի (Private Mobile Radio (PMR), IEEE 802.11 WLAN-ի ազդանշանները որսալու/բռնելու համար;
b. Սարքավորում, որը նախագծված է շարժական հեռահաղորդակցման ցանցի օպերատորների համար; կամ
c. Սարքավորում, որը նախագծված է շարժական հեռահաղորդակցման սարքավորման կամ համակարգերի «մշակման» կամ «արտադրության» համար:
Հ.Ծ.1. Տես նաև ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ:
Հ.Ծ.2. Ռադիո ընդունիչների համար տես 5A001.b.5. կետը:
g. Պասիվ կոհերենտ տեղակայման համակարգերը (Passive Coherent Location (PCL) կամ սարքավորումները, որոնք հատուկ նախագծված են շարժվող օբյեկտների բացահայտման և հետապնդման համար` արտաքին միջավայրի ռադիո հաճախականությունների ճառագայթման չափագրման միջոցով, որոնք ստացվում են ոչ ռադարային փոխանցիչներից:
Տեխնիկական ծանոթագրություն.
Ոչ ռադարային փոխանցիչները կարող են ներառել առևտրային/սպառողական ռադիոյի, հեռուստատեսության, կամ բջջային հեռահաղորդակցման բազային կայանները:
Ծանոթագրություն. 5A001.g. կետով չեն վերահսկվում`
a. Ռադիո աստղադիտական սարքավորումները; կամ
b. Այն համակարգերը կամ սարքավորումները, որոնք պահանջում են նշանակետից ցանկացած ռադիո հեռարձակում:
h. Էլեկտրոնային սարքավորումներ` նախագծված կամ փոփոխված ռադիոհեռակառավարմամբ գործարկվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի (RCIED) համար, ինչպիսիք են.
1. Ռադիո հաճախականության (RF) փոխանցիչ սարքավորում, որը չի հատկորոշվում 5A001.f. կետում, նախագծված է կամ ձևափոխված հեռակառավարմամբ գործարկվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի վաղաժամ ակտիվացումը կամ բռնկումը կանխելու համար:
2. Սարքավորում, որն օգտագործում է այնպիսի տեխնոլոգիա, որը նախագծված է միևնույն հաճախականության կապուղիներում ռադիո հաղորդակցում ապահովելու համար, որոնց վրա հեռարձակում են 5A001.h.1. կետում հատկորոշված համատեղակայված սարքավորումները:
Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ:
i. Չի կիրառվում;
j. Ինտերնետային արձանագրային ցանցերի հաղորդակցման մշտական դիտարկման համակարգերը կամ սարքավորումը, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը, որոնք ունեն հետևյալ հատկությունները.
1. Կատարում են բոլոր հետևյալ գործառնությունները կրող կարգի ինտերնետային արձանագրային ցանցի վրա (օրինակ, ազգային կարգավիճակի «ԺԱյՊիԺ» հիմնակառուցվածքի վրա):
a. Կատարում են կիրառման շերտի վերլուծություն (օրինակ, Բաց համակարգերի փոխադարձ կապի շերտ 7 (OSI) մոդել (ISO/IEC 7498-1));
b. Առանձնացնում են ընտրված մետատվյալները և կիրառության բովանդակությունը (օրինակ. ձայն, վիդեո, ուղերձներ, հավելվածներ); և
c. Ինդեքսավորում են առանձնացված տվյալները; և
2. Հատուկ նախագծված են բոլոր հետևյալ գործառնություններն իրականացնելու համար.
a. Որոնումների իրականացում «նյութական սելեկտորների» հիման վրա; և
b. Որևէ անհատ անձի կամ մարդկանց խմբի հարաբերությունների ցանցի քարտեզագրում:
Ծանոթագրություն. 5A001.j. կետը չի վերահսկում այն համակարգերը կամ սարքավորումները, որոնք հատուկ նախագծված եմ հետևյալների որևէ մեկի համար.
a. Շուկայահանման նպատակ;
b. Ցանցի սպասարկման որակ; կամ
c. Փորձի որակ:
Տեխնիկական ծանոթագրություն
«Նյութական սելեկտորներ» նշանակում է տվյալներ կամ տվյալների լրակազմեր, որոնք վերաբերում են անհատ անձի (օրինակ, ազգանուն, անձնանուն, էլեկտրոնային հասցե, բնակության հասցե, հեռախոսի համար կամ նախասիրությունների խումբ):
5A101 Հեռաչափման և հեռակառավարման սարքավորումներ, ներառյալ վերգետնյա սարքավորումները, որոնք նախագծված են կամ ձևափոխված «հրթիռներում» օգտագործվելու համար.
Տեխնիկական ծանոթագրություն:
5A101 կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են թռչել 300 կմ-ից ավելի հեռավորությամբ:
Ծանոթագրություն. 5A101 կետով չեն վերահսկվում
a. Այն սարքավորումները, որոնք հատուկ նախագծված են կամ ձևափոխված օդաչուով կառավարվող ինքնաթիռների կամ արբանյակների համար;
b. Վերգետնյա տեղակայանված սարքավորումը, որը նախատեսված է կամ ձևափոխված ցամաքային կամ ծովային կիրառումների համար;
c. Սարքավորումներ` նախագծված առևտրային, քաղաքացիական կամ «մարդու կյանքի անվտանգության» (օրինակ. տվյալների ամբողջականություն, թռիչքի անվտանգություն) GNSS ծառայությունների համար:
5B1 Փորձարկիչ, հսկիչ և արտադրական սարքավորումներ
5B001 Հեռահաղորդակցության փորձարկման, ստուգման արտադրման և արտադրական սարքավորումներ, բաղադրիչներ և հարակից պարագաներ, ինչպիսիք են.
a. Սարքավորումներ և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչներ կամ հավելամասեր, որոնք հատուկ նախագծված են 5A001 կետով վերահսկվող սարքավորումների, գործառնությունների և առանձնահատկությունների «մշակման» կամ «արտադրության» համար:
Ծանոթագրություն. 5B001.a կետով չեն վերահսկվում օպտիկական մանրաթելերի որակավորման սարքավորումները:
b. Սարքավորումներ և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչներ կամ հավելամասեր, որոնք հատուկ նախատեսված են հետևյալ հեռահաղորդակցական փոխանցման կամ միացման սարքավորումների «մշակման» համար.
1. Չի կիրառվում:
2. «Լազերև օգտագործող սարքավորումներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Ունեն հեռարձակման ալիքի 1 750 նմ-ից ավելի մեծ երկարություն;
b. Չի կիրառվում:
c. Չի կիրառվում:
d. Կիրառում են անալոգային տեխնոլոգիաներ և ունեն 2,5 ԳՀց գերազանցող հաճախականության ընդգրկույթ; կամ
Ծանոթագրություն. 5B001.b.2.d. կետով չեն վերահսկվում առևտրային հեռուստատեսային համակարգերի «մշակման» համար հատուկ նախագծված սարքավորումները:
3. Չի կիրառվում:
4. Ռադիո սարքավորումներ, որոնք օգտագործում են 1 024 մակարդակից բարձր կվադրատուրա-ամպլիտուդային-մոդուլացման (QAM) տեխնոլոգիաներ:
5. Չի կիրառվում:
5C1 Նյութեր
Բացակայում են
5D1 Ծրագրային ապահովում
5D001 «Ծրագրային ապահովում», ինչպես.
a. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է 5A001 կետով վերահսկվող սարքավորումների, գործառնությունների կամ առանձնահատկությունների «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար:
b. Չի կիրառվում:
c. Հատուկ «ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է 5A001 կամ 5B001 կետերով վերահսկվող սարքավորումների բնութագրերը, գործառնությունները կամ հատկություններն ապահովելու համար;
d. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է կամ ձևափոխված հետևյալ հեռահաղորդակցային ընդունիչ կամ միացնող սարքավորումների «մշակման» համար.
1. Չի կիրառվում:
2. «Լազեր» օգտագործող սարքավորումներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Ունեն հեռարձակման աշխատանքային ալիքի 1 750 մմ-ից ավելի մեծ երկարություն;
b. Օգտագործում են անալոգային տեխնոլոգիա և ունեն 2,5 ԳՀց գերազանցող հաճախականության ընդգրկույթ; կամ
Ծանոթագրություն. 5D001.d.2.b. կետով չեն վերահսկվում առևտրային հեռուստատեսային համակարգերի «մշակման» համար հատուկ նախագծված սարքավորումները:
3. Չի կիրառվում:
4. Ռադիո սարքավորումներ, որոնք օգտագործում են 1 024 մակարդակից բարձր կվադրատուրա-ամպլիտուդային-մոդուլացման (QAM) տեխնոլոգիաներ:
5D101 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է 5A101 կետում հատկորոշված սարքավորումների «օգտագործման» համար:
5E1 Տեխնոլոգիա
5E001 «Տեխնոլոգիա», այդ թվում`
a. «Տեխնոլոգիա», որը, համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության, նախատեսված է 5A001 կետում հատկորոշված սարքավորումների և հատկությունների կամ 5D001.a. կետում հատկորոշված «ծրագրային ապահովման» «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար:
b. Հատուկ «տեխնոլոգիաներ», ինչպիսիք են.
1. «Տեխնոլոգիաներ», որոնք «պահանջվում» են արբանյակների վրա տեղակայանման համար հատուկ նախագծված հեռահաղորդակցության սարքավորումների «մշակման» կամ «արտադրության» համար:
2. «Տեխնոլոգիա»` «լազերային» կապի տեխնիկայի «մշակման» կամ «օգտագործման» համար, որն ունի ազդանշանի ավտոմատ ստացման/որսման և ուղեկցման/հետապնդման կարողություն, և արտամթնոլորտային և ենթամակերևութային (ջրի) շերտերում հաղորդակցման կապ պահպանելու կարողություն:
3. «Տեխնոլոգիա»` թվային բջջային ռադիո համակարգերի բազային կայանի ընդունող սարքավորումների «մշակման» համար, որոնք թույլ են տալիս բազմակայանային, բազմակապուղային, բազմառեժիմային, բազմակոդային ալգորիթմների կամ բազմաարձանագրային գործողությունների փոփոխություն` «ծրագրային ապահովման» մեջ կատարված փոփոխության միջոցով:
4. «Տեխնոլոգիա»` «սպեկտրի տարածման» տեխնիկաների, ներառյալ «հաճախականության թռիչքային» փոփոխման տեխնիկաների «մշակման» համար:
Ծանոթագրություն. 5E001.b.4. կետը չի վերահսկում «տեխնոլոգիան» որը նախատեսված է հետևյալներից որևէ մեկի «մշակման» համար.
a. Քաղաքացիական բջջային ռադիոհաղորդակցման համակարգեր, կամ
b. Ֆիքսված կամ շարժական արբանյակային վերգետնյա կայաններ առևտրային քաղաքացիական հեռահաղորդակցության համար:
c. «Տեխնոլոգիա», որը, համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության, նախատեսված է հետևյալներից որևէ մեկի «մշակման» կամ «արտադրության» համար.
1. Չի կիրառվում:
2. «Լազեր» օգտագործող սարքավորումներ, որոնք ունեն հետևյալներից որևէ~ մեկը.
a. 1 750 նմ-ից ավելի հեռարձակող ալիքային երկարություն; կամ
b. Չի կիրառվում:
c. Չի կիրառվում:
d. Օգտագործում են օպտիկական կրիչների ալիքի երկարության բաժանման բազմապատկման մեթոդը 100 ԳՀց-ից պակաս տարածքում; կամ
e. Օգտագործում են անալոգային տեխնիկաներ և ունեն 2,5 ԳՀց գերազանցող ընդգրկույթ:
Հ.Ծ. «Լազեր» օգտագործող ոչ-հեռահաղորդակցային սարքավորման «մշակման» կամ «արտադրության» «տեխնոլոգիայի» համար տես 6E:
3. «Օպտիկական կոմուտացիա» օգտագործող սարքավորումներ, որոնց կոմուտացման ժամանակը պակաս է 1 մկվրկ-ից:
4. Ռադիոսարքավորումներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Կվադրատուրա-ամպլիտուդային-մոդուլացիայի (QAM) տեխնիկաները բարձր են 1 024 մակարդակից;
b. Աշխատում են մուտքային կամ ելքային ազդանշանի 31,8 ԳՀց-ից բարձր հաճախականություններում; կամ
Ծանոթագրություն. 5E001.c.4.b. կետով չի վերահսկվում «տեխնոլոգիան», որը նախագծված է կամ ձևափոխված ցանկացած հաճախականության ընդգրկույթում աշխատելու համար, որը «Հատկացված է Միջազգային հեռահաղորդակցման միության (ITU) կողմից» ռադիոհաղորդակցության ծառայությունների, բայց ոչ` ռադիոբացահայտման համար:
c. Աշխատում են 1,5 ՄՀց-ից մինչև 87,5 ՄՀց հաճախականությունների ընդգրկույթում և ներառում են միջամտող տեխնիկաներ, որոնք ապահովում են որևէ խանգարող ազդանշանի 15 դԲ-ից բարձր խլացում; կամ
5. Չի կիրառվում:
6. Շարժական սարքավորումներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Աշխատում են օպտիկական ալիքային երկարությամբ, որը մեծ է կամ հավասար 200 նմ-ի և փոքր է կամ հավասար 400 նմ-ի; և
b. Աշխատում են որպես «տեղական տարածքային ցանց»:
d. «Տեխնոլոգիա», որը համաձայն Ընդհանուր տեխնիկական ծանոթագրության, նախատեսված է հեռահաղորդակցության համար հատուկ նախագծված «միակտոր միկրոալիքային ինտեգրալային սխեմաների» ուժեղարարների համար և ունի հետևյալ հատկանիշներից որևէ մեկը.
Տեխնիկական ծանոթագրություն
5E001.d. կետի նպատակներով պիկային հագեցած հոսանքի ելքը կարող է վերաբերել ապրանքի վրա եղած տվյալների թերթիկներին, որպես ելքային հոսանք, հագեցած հոսանքի ելք, առավելագույն հոսանքի ելք, պիկային հոսանքի ելք, կամ պիկային ծրարային հոսանքի ելք:
1. Հաշվարկված 2,7 ԳՀց-ից մինչև 6,8 ԳՀց հաճախականությունների ընդգրկույթում և 15%-ից բարձր «կոտորակային ընդգրկույթով» աշխատելու համար, և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 75 Վատտ (48,75 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 2,7 ԳՀց մինչև ներառյալ 2,9 ԳՀց;
b. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 55 Վատտ (47,4 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 2,9 ԳՀց մինչև ներառյալ 3,2 ԳՀց;
c. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 40 Վատտ (46 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 3,2 ԳՀց մինչև ներառյալ 3,7 ԳՀց; կամ
4. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 20 Վատտ (43 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 3,7 ԳՀց մինչև ներառյալ 6,8 ԳՀց:
2. Հաշվարկված է 6,8 ԳՀց-ից մինչև ներառյալ 16 ԳՀց հաճախականություններում և 10% գերազանցող «կոտորակային ընդգրկույթով» աշխատելու համար, և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 10 Վատտ (40 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 6,8 ԳՀց մինչև ներառյալ 8,5 ԳՀց;
b. Պիկային ելքային հզորությունը ավելի մեծ է քան 5 Վատտ (37 դԲմ) ցանկացած հաճախականությունում, և գերազանցում է 8,5 ԳՀց մինչև ներառյալ 16 ԳՀց;
3. Հաշվարկված է 3 Վատտից (34,77 դԲմ) բարձր պիկային ելքով ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, որոնք գերազանցում են 16 ԳՀց-ից մինչև ներառյալ 31,8 ԳՀց և ունի 10% գերազանցող «կոտորակային ընդգրկույթ»;
4. Հաշվարկված է 0,1 նՎատտից (-70 դԲմ) բարձր պիկային ելքով ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, որոնք գերազանցում են 31,8 ԳՀց-ից մինչև ներառյալ 37 ԳՀց;
5. Հաշվարկված է 1 Վատտից (30 դԲմ) բարձր պիկային ելքով ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, որոնք գերազանցում են 37 ԳՀց-ից մինչև ներառյալ 43,5 ԳՀց և ունի 10% գերազանցող «կոտորակային ընդգրկույթ»;
6. Հաշվարկված է 31,62 մՎատտից (15 դԲմ) բարձր պիկային ելքով ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, որոնք գերազանցում են 43,5 ԳՀց-ից մինչև ներառյալ 75 ԳՀց և ունի 10% գերազանցող «կոտորակային ընդգրկույթ»;
7. Հաշվարկված է 10 մՎատտից (10 դԲմ) բարձր պիկային ելքով ցանկացած հաճախականություններում աշխատելու համար, որոնք գերազանցում են 75 ԳՀց-ից մինչև ներառյալ 90 ԳՀց և ունի 5% գերազանցող «կոտորակային ընդգրկույթ»; կամ
8. Հաշվարկված է 0,1 նՎատտից (-70 դԲմ) բարձր պիկային ելքով 90 ԳՀց-ից բարձր ցանկացած հաճախականություններում աշխատելու համար:
e. «Տեխնոլոգիաներ», որոնք համաձայն Ընդհանուր տեխնիկական ծանոթագրության նախատեսված են հեռահաղորդակցության մեջ կիրառման համար հատուկ նախագծված էլեկտրոնային սարքերի և սխեմաների «մշակման» կամ «արտադրության» համար, պարունակում են «գերհաղորդիչ» նյութերից արտադրված բաղադրիչներ, որոնց «կիսահաղորդչային» բաղադրամասերից առնվազն մեկը հատուկ նախագծված է «կրիտիկական ջերմաստիճան»-ից ցածր ջերմաստիճանում աշխատանքի համար, և որոնք ունեն հետևյալ հատկանիշներից որևէ մեկը.
1. Հոսանքի կոմուտացիան թվային սխեմաների համար, օգտագործելով «գերհաղորդիչ» սելեկտորներ/դարպասներ, երբ յուրաքանչյուր սելեկտորի/դարպասի հապաղման ժամանակի (վայրկյաններով) և յուրաքանչյուր սելեկտորին/դարպասին հասնող հոսանքի ցրումի (վատտերով) արտադրյալը պակաս է 10(-14) Ջ-ից; կամ
2. Հաճախականության ընտրությունը բոլոր հաճախականություններում, որոնք օգտագործում են Q-արժեքներով (արդյունավետությամբ) ռեզոնանտային կոնտուրներ, գերազանցում է 10 000-ը:
5E101 «Տեխնոլոգիաներ», որոնք համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության նախատեսված են 5A101 կետով հատկորոշված սարքավորումների «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար:
ՄԱՍ 2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ծանոթագրություն 1. Չի կիրառվում:
Ծանոթագրություն 2. Կատեգորիա 5-ի Մաս 2-ով չեն վերահսկվում այն արտադրանքները, որոնք տեղափոխվում են օգտագործողի կողմից` անձնական օգտագործման նպատակով:
Ծանոթագրություն 3. Կրիպտոգրաֆիայի վերաբերյալ ծանոթագրություն.
5A002 և 5D002.a.1., 5D002.b. և 5D002.c.1. կետերով չեն վերահսկվում հետևյալ արտադրանքները.
a. Որոնք բավարարում են բոլոր հետևյալ բնութագրերին.
1. Ընդհանուր առմամբ մատչելի են հանրությանը` առանց սահմանափակման ապրանքային պահեստներից մատչելի վաճառքի միջոցով, հետևյալ իրացման ուղիներից որևէ մեկով.
a. Մանրածախ խանութներ;
b. Փոստային պատվերով գործարք;
c. Էլեկտրոնային պատվերով գործարք; կամ
d. Հեռախոսային պատվերով գործարք:
2. Որոնց կրիպտոգրաֆիկական հատկությունները չեն կարող հեշտությամբ ձևափոխվել օգտագործողի կողմից:
3. Նախագծված են այնպես, որ կարող են հեշտությամբ տեղադրվել օգտագործողի կողմից` առանց մատակարարի կողմից հետագա էական օգնության; և
4. Անհրաժեշտության դեպքում ապրանքին վերաբերող մանրամասները մատչելի են, և ըստ պահանջի կարող են ներկայացվել այն Անդամ պետության, որտեղ գրանցված է արտահանող կազմակերպությունը, համակարգչային ոլորտի կանոնակարգման իրավասու մարմիններին` վերը նկարագրված 1-3 կետերում նշված պահանջների հետ ապրանքի համապատասխանությունը հաստատելու համար:
b. Մեքենայական ապահովման բաղադրիչների համար «կիրառելի ծրագրային ապահովում», սույն Ծանոթագրության a. կետում նկարագրված արդեն գոյություն ունեցող սարքերի մեջ, որոնք նախագծվել են այլ գոյություն ունեցող սարքերի համար և բավարարում են բոլոր հետևյալ պահանջներին.
1. «Տեղեկատվության անվտանգությունը» այդ բաղադրիչի կամ «կիրառելի ծրագրային ապահովման» առաջնային գործառնությունը չէ կամ գործառնությունների լրակազմի մեջ չի մտնում;
2. «Կիրառելի ծրագրային ապահովման» բաղադրիչը չի փոխում արդեն գոյություն ունեցող սարքերի որևէ կրիպտոգրաֆիկական գործառնականություն, կամ որևէ նոր գործառնություն չի ավելացնում արդեն գոյություն ունեցողներին;
3. Բաղադրիչի գործառնությունների լրակազմը կամ «կիրառելի ծրագրային ապահովումը» ֆիքսված է և նախագծված կամ ձևափոխված չէ ըստ հաճախորդի պահանջների; և
4. Անհրաժեշտության դեպքում, այն Անդամ պետության լիազոր մարմինների հատկորոշմամբ, որտեղ որ գրանցված է արտահանողը, բաղադրիչի մասին կամ «կիրառելի ծրագրային ապահովման» մասին, ինչպես նաև վերջնական ապրանքի մասին մանրամասները կտրամադրվեն ըստ լիազոր մարմնի պահանջի` վերը նկարագրված պայմանների հետ համապատասխանությունը հավաստելու համար:
Տեխնիկական ծանոթագրություն
կրիպտոգրաֆիկական ծանոթագրության նպատակների համար, «կիրառելի ծրագրային ապահովում» նշանակում է «ծրագրային ապահովում» կիրառման համար պատրաստ տեսքով, վերցված գոյություն ունեցող մեքենայական ապահովման ձևից, որը բացառված է 5A002 կետի վերահսկումից Կրիպտոգրաֆիկական ծանոթագրությամբ:
Ծանոթագրություն. «Կատարվող ծրագրային ապահովումը» չի ներառում պատրաստի արտադրանքում գործարկված ծրագրային ապահովման ավարտված երկուական ներկայացումը:
Ծանոթագրություն Կրիպտոգրաֆիկական ծանոթագրության համար
1. Ծանոթագրություն 3-ի a. պարբերությանը բավարարելու համար, պետք է բավարարվեն բոլոր հետևյալ պայմանները.
a. Առարկան կարողական հետաքրքրություն է ներկայացնում անհատների և գործարարությունների մեծ բազմության համար; և
b. Առարկայի հիմնական գործառնությունների մասին տեղեկույթը և առարկայի գինը հայտնի են և մատչելի դրա գնումից առաջ առանց վաճառողի կամ մատակարարի հետ խորհրդակցելու անհրաժեշտության: Նմուշի գնի մասին հարցումը չի համարվում խորհրդակցություն:
2. Ծանոթագրություն 3-ի a. պարբերության իրավասությունը որոշելիս լիազոր մարմինները կարող են հաշվի առնել այնպիսի հարակից գործոններ, ինչպիսիք են առարկայի քանակը» դրա օգտագործման համար պահանջվող տեխնիկական հմտությունները, գոյություն ունեցող իրացման ուղիները, դրանց տիպական սպառողներին, դրանց տիպական կիրառումը կամ մատակարարի կողմից նշված ցանկացած բացառող հանգամանքները:
5A2 Համակարգեր, սարքավորումներ և բաղադրիչներ
5A002 «Տեղեկատվության պաշտպանության» համակարգեր, սարքավորումներ և բաղադրիչներ, ինչպիսիք են.
Հ.Ծ. Գլոբալ արբանյակային նավագնացության համակարգերի (GNSS) ընդունող սարքավորումների վերահսկման համար, որոնք պարունակում են կամ կատարում են գաղտնազերծման գործառնություն, տես 7A005 կետը, իսկ հարակից գաղտնազերծող «ծրագրային ապահովման» և «տեխնոլոգիայի» համար տես 7D005 և 7E001 կետերը:
a. Նախագծված կամ ձևափոխված են` «տվյալների գաղտնիության ծածկագրման» համար, ունեն 56 բիտից ավելի երկարությամբ սիմետրիկ բանալիներ, կամ դրա համարժեքը, որտեղ այդ կրիպտոգրաֆիկական կարողությունը կիրառելի է առանց «կրիպտոգրաֆիկական ակտիվացման» կամ ակտիվացվել է հետևյալ կերպ.
1. Սարքեր են, որոնցում «տեղեկատվության անվտանգությունը» առաջնային գործառնություն է;
2. Թվային կոմուտացման կամ ցանցային գործունեության համակարգեր են, որոնք զինված են այնպիսի բաղադրիչներով, որոնք հատկորոշված չեն 5A002.a.1. կետում;
3. Համակարգիչներ են կամ այլ սարքեր, որոնք ունեն տեղեկատվության կուտակման հանգույց, կամ տեղեկատվության մշակումը դրանց առաջնային գործառնությունն է, և դրանց բաղադրիչները, որոնք չեն հատկորոշվում 5A002.a.1. կամ 5A002.a.2. կետերում;
Հ.Ծ. Օպերատիվ/աշխատանքային համակարգերի համար տես նաև 5D002.a.1. և 5D002.c.1. կետերը:
4. Սարքեր են, որոնք հատկորոշված չեն 5A002.a.1.-ից 5A002.a.3., կետերում, որտեղ «ծածկագրումը տվյալների գաղտնիության պահպանման համար» ունի 56 բիտից ավելի երկարությամբ սիմետրիկ բանալիներ, կամ դրա համարժեքը և բավարարում է բոլոր հետևյալ պահանջներին.
a. օժանդակում է առարկայի ոչ առաջնային գործառնությանը; և
b. Կատարվում է ներկառուցված սարքավորման կամ «ծրագրային ապահովման» միջոցով, որը որպես ստանդարտ առարկա հատկորոշվում է Կատեգորիա 5-ի Մաս 2-ով:
Տեխնիկական ծանոթագրություններ.
1. 5A002.a. կետի նպատակներով «ծածկագրումը տվյալների գաղտնիության պահպանման համար» նշանակում է «կրիպտոգրաֆիա», որը կիրառում է թվային տեխնիկաներ և կատարում է որևէ կրիպտոգրաֆիկական գործառնություն, բացի նրանցից, որոնք հատկորոշված են ստորև.
a. «Վավերացում»;
b. Թվային ստորագրություն;
c. Տվյալների ամբողջականության/վստահելիություն;
d. Անվիճարկելիություն/անառարկելիություն;
e. Թվային իրավունքների կառավարում, ներառյալ պատճենահանումից պաշտպանված «ծրագրային ապահովում»;
f. Կրիպտոգրաֆիա կամ գաղտնազերծում ժամանցի, զանգվածային առևտրային հեռարձակումների կամ բժշկական գրառումների համար նախատեսված կիրառումների կառավարման նպատակով; կամ
g. Բանալիների կառավարում վերոշարադրյալ a.-ից f. պարբերություններում նկարագրվածներից ցանկացած գործառնության համար:
2. 5A002.a. կետի նպատակներով, «56 բիտից ավելի երկար սիմետրիկ բանալի, կամ դրա համարժեքը» նշանակում է հետևյալներից որևէ մեկը.
a. «Սիմետրիկ ալգորիթմ»` 56 բիտից ավելի երկար բանալու օգտագործմամբ, չհաշված զույգություն ապահովող բիտերը; կամ
b. «Ասիմետրիկ ալգորիթմ», որում ալգորիթմի անվտանգությունը հիմնված է հետևյալ հատկություններից որևէ մեկի վրա.
1. 512 բիտից բարձր (օրինակ` RSA) ամբողջական թվերի ֆակտորացում;
2. Դիսկրետ լոգարիթմերի հաշվարկում 512 բիտից մեծ չափ ունեցող սահմանափակ դաշտի բազմապատկական խմբում (օրինակ` Դիֆֆի-Հելմանի մեթոդը Z/pZ խմբի նկատմամբ), կամ
3. Դիսկրետ լոգարիթմեր մի խմբում, բացի նրանցից, որոնք հատկորոշված են b.2 պարբերությունում, 112 բիտից բարձր խմբում (օրինակ` Դիֆֆի-Հելմանի մեթոդը էլիպսաձև/ձվածիր կորի նկատմամբ):
Ծանոթագրություն 1: Անհրաժեշտության դեպքում ըստ արտահանողի երկրում գործող համապատասխան լիազոր մարմնի որոշման, առարկայի մասին մանրամասները պետք է մատչելի լինեն և տրամադրվեն ըստ պահանջի, հետևյալ հանգամանքները հավաստելու նպատակով.
a. Արդյոք առարկան բավարարում է 5A002.a.1.-ից 5A002.a.4. կետերի չափանիշներին; կամ
b. Արդյոք 5A002.a. կետում հատկորոշված տվյալների գաղտնիության պահպանման կրիպտոգրաֆիկական կարողությունները կիրառելի են առանց «կրիպտոգրաֆիկական ակտիվացման»:
Ծանոթագրություն 2: 5A002.a. կետով չի վերահսկվում հետևյալ սարքերից ոչ մեկը, կամ դրանց համար հատուկ նախագծված «տեղեկատվության անվտանգության բաղադրիչները».
a. Սմարթ քարտեր և սմարթ քարտերի «ընթերցման/գրանցման» հարմարություններ, ինչպիսիք են.
1. Սմարթ քարտը կամ էլեկտրոնային եղանակով ընթեռնելի անձնական փաստաթուղթը (օրինակ, թվային մանրադրամ, էլեկտրոնային անձնագիր), որը բավարարում է հետևյալ պահանջներից որևէ մեկին.
a. Կրիպտոգրաֆիկական կարողությունը բավարարում է հետևյալ պահանջներից որևէ մեկին.
1. Սահմանափակված է հետևյալ դեպքերից որևէ մեկում կիրառվելու համար.
a. Սարքավորում կամ համակարգեր, որոնք նկարագրված չեն 5A002.a.1.-ից 5A002.a.4. կետերով;
b. Սարքավորումներ կամ համակարգեր, որոնք չեն օգտագործում «ծածկագրումը տվյալների գաղտնիության պահպանման համար» ունենալով «56 բիտից ավելի մեծ երկարությամբ սիմետրիկ բանալի, կամ դրա համարժեքը»; կամ
c. Սարքավորումներ կամ համակարգեր, որոնք բացառված են սույն Ծանոթագրության 5A002.a. կետով` b.-ից f. պարբերություններով; և
2. Չեն կարող վերածրագրավորվել որևէ ուրիշ կիրառման նպատակով, կամ
b. Ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Հատուկ նախագծված են և սահմանափակված իրենց մեջ կուտակված «անձնական տվյալների» պաշտպանության գործառնությամբ;
2. Անձնավորվել են կամ կարող են անձնավորվել միայն հանրային կամ առևտրային գործարքների կամ անհատական նույնականացման համար; և
3. Որտեղ կրիպտոգրաֆիկական կարողությունը օգտագործողի համար մատչելի չէ;
Տեխնիկական ծանոթագրություն
«Անձնական տվյալները» ներառում են ցանկացած տվյալներ, որոնք հատուկ են որևէ կոնկրետ անձի կամ ինքնության համար, ինչպես օրինակ կուտակված փողի քանակությունը և «վավերացման» համար անհրաժեշտ տվյալները:
2. «Ընթերցող/գրանցող» հատուկ նախագծված կամ ձևափոխված և, սահմանափակված սույն Ծանոթագրության պարբերություն 1.-ում հատկորոշված սարքերի համար:
Տեխնիկական ծանոթագրություն
«Ընթերցող/գրանցող» հարմարանքները ներառում են այն սարքավորումը, որը ցանցի միջոցով հաղորդակցում է սմարթ քարտերի կամ էլեկտրոնային եղանակով ընթեռնելի փաստաթղթերի հետ:
b. Կրիպտոգրաֆիկական սարքավորումը, որը հատուկ նախագծված է և սահմանափակված բանկային կիրառման կամ «փողային գործարքների» համար օգտագործվելու նպատակով:
Տեխնիկական ծանոթագրություն
5A002.a. կետի Ծանոթագրության 2.b. կետում նշված «փողային գործարքները» ներառում են վարձերի և վարկային գործառնությունների կուտակումները և հաշվարկային վճարումները:
c. Շարժական կամ բջջային ռադիոհեռախոսներ քաղաքացիական օգտագործման համար (օրինակ, առևտրային քաղաքացիական բջջային ռադիո հաղորդակցման համակարգերի հետ օգտագործվելու համար), որոնք չեն կարող փոխանցել գաղտնագրված տվյալներ անմիջականորեն մեկ ուրիշ ռադիոհեռախոսի կամ սարքավորման վրա (բացի ռադիո մուտքով ցանցի (RAN) սարքավորումից), ոչ էլ կարող են փոխանցել գաղտնագրված տվյալները ռադիո մուտքով ցանցի RAN սարքավորման միջոցով (օրինակ ռադիո ցանցի վերահսկիչ (RNC) կամ բազային կայանի վերահսկիչ (BSC));
d. Անլար ռադիո էլեկտրոնային սարքավորում, որն արտադրողի տեխնիկական պահանջներին համապատասխան իրականացնում է տեղեկատվության ծածկագրում միայն այն ռադիոկապուղում, որի առավելագույն անլար գործողության հեռավորությունը, առանց ուժեղացման և վերահաղորդման, ոչ ավելի է քան 400 մետր:
e. Շարժական կամ ձեռքի ռադիոհեռախոսներ և նմանատեսակ հարակից անլար սարքեր քաղաքացիական օգտագործման համար, որոնք կիրառում են միայն հրատարակված կամ առևտրային կրիպտոգրաֆիկական ստանդարտներ (բացի հակածովահենական գործառնություններից, որոնք կարող են հրապարակված չլինել) և նույնպես բավարարել Կրիպտոգրաֆիկական ծանոթագրության a.2.-ից մինչև a.4. պարբերությունների չափանիշներին (Ծանոթագրություն 3 Կատեգորիա 5, Մաս 2), որոնք հարմարեցվել են հաճախորդի պահանջներին` հատկորոշ քաղաքացիական արդյունաբերական կիրառումների համար, այն բնութագրերով, որոնք չեն ազդում այդ նախնական չմասնավորեցված սարքերի կրիպտոգրաֆիկական գործառնական կարողությունների վրա;
f. Այն սարքերը, որտեղ «տեղեկատվության անվտանգության» գործառնությունը սահմանափակված է անլար «անձնական տարածքային ցանցի» գործառնությամբ, որը բավարարում է բոլոր հետևյալ չափանիշներին.
1. Կիրառում է միայն հրատարակված կամ առևտրային կրիպտոգրաֆիկական ստանդարտներ; և
2. Կրիպտոգրաֆիկական կարողությունը սահմանափակված է նոմինալ աշխատանքային ընդգրկույթով, որը չի գերազանցում 30 մետր, համաձայն արտադրողի հատկորոշումների, կամ չի գերազանցում 100 մետր համաձայն արտադրողի հատկորոշումների` այն սարքավորման համար, որը չի կարող փոխկապակցվել ավելի քան յոթ սարքերի հետ;
g. Շարժական հեռահաղորդակցման ռադիո մուտքով ցանցի (RAN) սարքավորումը` նախագծված քաղաքացիական օգտագործման համար, որը նաև բավարարում է Կրիպտոգրաֆիկական ծանոթագրության a.2.-ից մինչև a.4. պարբերությունների դրույթներին (Ծանոթագրություն 3, Կատեգորիա 5, Մաս 2), ունի ռադիոհաճախականության ելքային հզորություն, որը սահմանափակվում է 0,1 Վատտով (20 դԲմ) կամ դրանից պակաս, և սպասարկում է 16 կամ ավելի քիչ թվով միաժամանակյա օգտագործողների:
h. Ուղղորդիչներ, կոմուտատորներ կամ ռելեներ, որտեղ «տեղեկատվության անվտանգության» գործառնությունը սահմանափակվում է «Գործողություններ, վարչարարություն կամ կառավարում» հրահանգներով («ԳՎԿ») կիրառելով միայն հրատարակված կամ առևտրային գաղտնագրման ստանդարտներ; կամ
i. Ընդհանուր նպատակների համակարգչային սարքավորում կամ սերվերներ, որտեղ «տեղեկատվության անվտանգության» գործառնությունը բավարարում է բոլոր հետևյալ պահանջներին.
1. Օգտագործում է միայն հրատարակված կամ առևտրային կրիպտոգրաֆիկական ստանդարտների; և
2. Հանդիսանում է հետևյալներից որևէ մեկը.
a. Կենտրոնական պրոցեսորի հանգույցի ինտեգրալ մասն է, որը բավարարում է Ծանոթագրություն 3, Կատեգորիա 5, Մաս 2-ի դրույթներին;
b. Այնպիսի օպերացիոն համակարգի ինտեգրալային մաս է, որը չի հատկորոշված 5D002 կետով; կամ
c. Սահմանափակվում է սարքավորման «Գործողություններ, վարչարարություն կամ կառավարում» («ԳՎԿ») հրահանգներով:
b. Նախագծված են կամ ձևափոխված` «կրիպտոգրաֆիկական ակտիվացման» միջոցով 5A002.a. կետով հատկորոշված վերահսկվող կատարողականության մակարդակները ստանալու կամ գերազանցելու համար, ինչը այլ կերպ հնարավոր չի լինի:
c. Նախագծված են կամ ձևափոխված «քվանտային կրիպտոգրաֆիիա» օգտագործելու կամ կատարելու համար:
Տեխնիկական ծանոթագրություն
«Քվանտային կրիպտոգրաֆիան» հայտնի է նաև որպես` քվանտային բանալու նկարագրություն:
d. Նախագծված են կամ ձևափոխված կրիպտոգրաֆիկական տեխնիկաների միջոցով կապուղային կոդեր, խլացնող կոդեր կամ ցանցային նույնականացման կոդեր գեներացնելու նպատակով, ուլտրալայն ընդգրկույթով մոդուլացնող տեխնիկաներ օգտագործող համակարգերի համար, և ունեն հետևյալ բնութագրերը.
1. 500 մՀց գերազանցող ընդգրկույթ; կամ
2. «կոտորակային ընդգրկույթ» 20% և ավելին;
e. Նախագծված են կամ ձևափոխված կրիպտոգրաֆիկական տեխնիկաների միջոցով տարածող կոդ գեներացնելու համար, որը նախատեսված է «տարածման սպեկտրով» համակարգերի համար, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 5A002.d. կետով, ներառյալ թռիչքային կոդը «հաճախականության թռիչքային» համակարգերի համար:
5A003 Համակարգեր, սարքավորումներ և բաղադրիչներ ոչ-կրիպտոգրաֆիկական գործառնությամբ, «տեղեկատվական անվտանգության» համար, ինչպիսիք են.
a. Հաղորդակցման մալուխային համակարգերը, որոնք նախագծված են կամ ձևափոխված` գաղտնի կամ քողարկված ներխուժումները մեխանիկական, էլեկտրական կամ էլեկտրոնային միջոցներով բացահայտելու համար;
Ծանոթագրություն. 5A003.a. կետը վերահսկում է միայն ֆիզիկական մակարդակի անվտանգությունը: 5A003.a. կետի նպատակով, ֆիզիկական մակարդակը ներառում է Բաց փոխներգործության համակարգերի էտալոնային մոդելի առաջին մակարդակը (Layer 1 of the Reference Model of Open Systems Interconnection (OSI)(ISO/IEC 7498-1)):
b. Հատուկ նախագծված կամ ձևափոխված են` տեղեկույթ կրող ազդանշանների խանգարող ճառագայթումները մինչև անհրաժեշտ մակարդակը կրճատելու համար` առողջության պահպանման, անվտանգության կամ էլեկտրամագնիսական միջամտման ստանդարտներին բավարարելու նպատակով:
5A004 Համակարգեր, սարքավորումներ և բաղադրիչներ «տեղեկատվական անվտանգության» պատնեշները հաղթահարելու, թուլացնելու, շրջանցելու համար, ինչպիսիք են.
a. Նախագծված կամ ձևափոխված են «կրիպտոգրաֆիկական վերլուծական գործառնություններ» կատարելու համար;
Ծանոթագրություն 5A004.a. կետը ներառում է համակարգեր, սարքավորումներ, որոնք նախագծված կամ ձևափոխված են ծրագրային ապահովման բովանդակության վերլուծության միջոցով կրիպտովերլուծական գործառնություններ կատարելու համար:
Տեխնիկական ծանոթագրություն
«Կրիպտոգրաֆիկական վերլուծական գործառնությունները» այնպիսի գործառնություններ են, որոնք նախագծված են կրիպտոգրաֆիկական մեխանիզմները հաղթահարելու համար` զգայուն բովանդակությամբ գաղտնի տվյալներ կամ փոփոխականներ ստանալու նպատակով, ներառյալ պարզ տեքստը, գաղտնաբառերը կամ կրիպտոգրաֆիկական բանալիները:
5B2 Փորձարկիչ, հսկիչ և արտադրական սարքավորումներ
5B002 «Տեղեկատվության պաշտպանության» փորձարկիչ, հսկիչ և արտադրական սարքավորումներ, այդ թվում.
a. Սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են 5A002, 5A003, 5A004 կամ 5B002.b. կետերում նշվող սարքավորումների «մշակման» կամ «արտադրության» համար;
b. Չափագրող/ չափող սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են 5A002, 5A003, 5A004 կետերում նշվող սարքավորումների կամ 5D002.a. կամ 5D002.c. կետերում նշվող «ծրագրային ապահովման» «տեղեկատվության պաշտպանության» գործառնությունների գնահատման և հաստատման համար:
5C2 Նյութեր
Բացակայում են:
5D2 Ծրագրային ապահովում
5D002 «Ծրագրային ապահովում», այդ թվում.
a. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է հետևյալներից որևէ մեկի «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար:
1. Սարքավորում, որը հատկորոշված է 5A002 կետում կամ «ծրագրային ապահովում», որը հատկորոշված է 5D002.c.1. կետում;
2. Սարքավորում, որը հատկորոշված է 5A003 կետում կամ «ծրագրային ապահովում», որը հատկորոշված է 5D002.c.2. կետում; կամ
3. Սարքավորում, որը հատկորոշված է 5A004 կետում կամ «ծրագրային ապահովում», որը հատկորոշված է 5D002.c.3. կետում;
b. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է «կրիպտոգրաֆիկական ակտիվացման» միջոցով` 5E002.a. կետում հատկորոշված գործառնական չափանիշներին բավարարելու համար, որոնք այլ կերպ չէին բավարարվի:
c. «Ծրագրային ապահովում», որն ունի հետևյալ գործառնությունները կատարելու կամ նմանակելու բնութագրերը.
1. Սարքավորում, որը հատկորոշված է 5A002.a., 5A002.c., 5A002.d. կամ 5A002.e. կետերում.
Ծանոթագրություն. 5D002.c.1. կետով չի վերահսկվում այն «ծրագրային ապահովումը», որը սահմանափակվում է «Գործողություններ, վարչարարություն կամ կառավարում» («ԳՎԿ») հրահանգների կատարումով միայն արդեն հրատարակված կամ առևտրային կրիպտոգրաֆիկական ստանդարտների կիրառումով.
2. Սարքավորում, որը հատկորոշված է 5A003 կետում; կամ
3. Սարքավորում, որը հատկորոշված է 5A004 կետում:
d. Չի կիրառվում:
5E2 Տեխնոլոգիաներ
5E002 «Տեխնոլոգիաներ», ինչպիսիք են
a. «Տեխնոլոգիաներ», որոնք Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության համաձայն նախատեսված են 5A002, 5A003, 5A004 կամ 5B002 կետերում հատկորոշված սարքավորումների, կամ 5D002.a. և 5D002.c. կետերում հատկորոշված «ծրագրային ապահովման» «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար:
b. «Տեխնոլոգիաներ», որոնք «կրիպտոգրաֆիկական ակտիվացման» միջոցով կարող են հզորացնել որևէ համապատասխան առարկա 5A002.a. կետում հատկորոշված գործառնությունների չափանիշներին բավարարելու համար, որոնք այլ կերպ հնարավոր չէ բավարարել:
Ծանոթագրություն. 5E002 կետը ներառում է «տեղեկատվության անվտանգության» տեխնիկական տվյալները, որոնք գոյանում են այն ընթացակարգերից, որոնք իրականացվել են Կատեգորիա 5-ի Մաս 2-ի կատարման գործառնությունները, բնութագրերը կամ տեխնիկական մեթոդները գնահատելու կամ հատկորոշելու նպատակով:
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում