Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ Ա ...

 

 

040.1785.201211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1785-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(12-րդ մաս)

 

ՀԱՎԵԼՎԱԾ I (ՄԱՍ VIII - Կատեգորիա 6)

 

ԿԱՏԵԳՈՐԻԱ 6 - ՏՎԻՉՆԵՐ ԵՎ ԼԱԶԵՐՆԵՐ

 

6A Համակարգեր, սարքավորումներ և բաղադրիչներ

 

6A001 Ակուստիկ համակարգեր, սարքավորումներ և բաղադրիչներ, այդ թվում.

a. Ծովային ձայնային համակարգեր, սարքավորումներ և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչներ, ինչպիսիք են.

1. Ակտիվ (հաղորդիչ կամ հաղորդիչ և ընդունիչ) համակարգեր, սարքավորումներ և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները, ինչպիսիք են.

 

Ծանոթագրություն. 6A001.a.1. կետով չեն վերահսկվում հետևյալ սարքավորումները.

a. Ուղղաձիգ գործողությամբ խորքային հիդրոլոկատորները (ջրատեղորոշիչները), որոնք աշխատում են սարքից ցած ուղղությամբ, չհաշված +/-20o գերազանցող տեսածրման գործառույթը և նախատեսված են ջրի խորության, մինչև սուզված կամ ընկղմված օբյեկտները կամ ձկների վտառները եղած հեռավորության չափման սահմանափակ կիրառումների` համար;

b. Ձայնային ազդարարման լողաններ, ինչպիսիք են.

1. Վթարային ձայնային ազդարարման լողանները,

2. Ձայնային ազդանշանների հեռակառավարվող աղբյուրները (պինգերներ), որոնք հատուկ նախագծված են ստորջրյա դիրքը փոխելու կամ նախկին դիրքին վերադառնալու համար:

 

a. Ծովի հատակի հետախուզման սարքավորումները, ինչպիսիք են.

1. Մակերևութային նավերի հետախուզական սարքավորումները, որոնք նախագծված են ծովի հատակի տեղագրական քարտեզագրման համար և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Նախագծված են ուղղահայաց գծից 20o գերազանցող անկյան տակ չափագրում կատարելու համար,

b. Նախագծված են ծովի հատակի 600 մ գերազանցող խորության վրա տեղագրական չափագրում կատարելու համար;

c. «Ձայնային լուծունակությունը» պակաս է 2-ից; և

d. «Խորքային» «ճշգրտության» ուժեղացումը արվում է հետևյալ բնութագրերի փոխհատուցման հաշվին.

1. Ձայնային տվիչի հզորության;

2. Տվիչից մինչև ծովի հատակ և հետ ջրի միջով տարածման; և

3. Տվիչի մոտ ձայնային ալիքի արագության;

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. «Ձայնային լուծունակությունը» տեսադաշտի ընդգրկույթի լայնությունն է (աստիճաններով) բաժանած մեկ ընդգրկույթում հնչած ձայնային ազդանշանների առավելագույն թվի վրա:

2. «ՈՒժեղացումը» ներառում է արտաքին միջոցներով փոխհատուցելու կարողությունը:

2. Ստորջրյա նավերի հետախուզական սարքավորումները, որոնք նախագծված են ծովի հատակի տեղագրական քարտեզագրման համար և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

 

Տեխնիկական ծանոթագրություն

Ձայնային ճնշման տվիչի հզորության վարկանիշը որոշում է 6A001.a.1.a.2. կետում հատկորոշված սարքավորման խորության վարկանիշը:

a. Ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Նախագծված են կամ ձևափոխված 300 մ գերազանցող խորությունների վրա գործելու համար; և

2. «Ձայնային արագությունը» գերազանցում է 3800 մ/վրկ; կամ

Տեխնիկական ծանոթագրություն

«Ձայնային վարկանիշը» - այն առավելագույն արագության (մ/վրկ), որով տվիչը կարող է աշխատել և յուրաքանչյուր ընդգրկույթի ձայնային ազդանշանների թվի արտադրյալն է, ենթադրելով, որ առկա է 100% ծածկույթ: Այն համակարգերի համար, որոնք ձայնային ազդանշաններ են արձակում երկու տարածաչափերով (3D հիդրոլոկատորներ), պետք է օգտագործվի «ձայնային վարկանիշի» առավելագույնը յուրաքանչյուր ուղղությամբ:

b. Հետախուզական սարքավորումներ, որոնք հատկորոշված չեն 6A001.a.1.a.2.a. կետում և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Նախագծված են կամ ձևափոխված 100 մ գերազանցող խորության վրա աշխատելու համար;

2. Նախագծված են ուղղահայաց դիրքից 20o անկյուն գերազանցող չափագրումներ կատարելու համար;

3. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. Աշխատանքային հաճախականությունը ցածր է 350 կՀց; կամ

b. Նախագծված է ծովի հատակի տեղագրական չափագրման համար, ձայնային տվիչից 200 մ ընդգրկույթ գերազանցող տարածության վրա; և

4. Ապահովում է «խորքային» «ճշգրտության» ուժեղացում` հետևյալ բնութագրերի փոխհատուցման հաշվին.

a. Ձայնային տվիչի շարժում;

b. Տվիչից մինչև ծովի հատակ և հետ ջրի միջով տարածում; և

c. Տվիչի մոտ ձայնային ալիքի արագությունը;

3. Կողմնատար տեսադաշտով հիդրոլոկատոր Side Scan Sonar (SSS) կամ Սինթեզված ապերտուրայով հիդրոլոկացիոն կայան Synthetic Aperture Sonar (SAS), որը նախագծված է ծովի հատակի պատկերման համար, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը, և դրանց համար հատուկ նախագծված ակուստիկ ազդանշանների փոխանցման և ընդունման վանդակները:

a. Նախագծված են կամ ձևափոխված 500 մ գերազանցող խորությունների վրա աշխատելու համար;

b. «Տարածքի ընդգրկման տիրույթը» գերազանցում է 570 մ2/վրկ առավելագույն ընդգրկույթում գործելու ժամանակ, որում այն կարող է աշխատել 15 սմ-ից պակաս «երթուղու հեռավորության գծով լուծունակության կարողությամբ»; և

c. «Երթուղու կողմնատար լուծունակությունը» պակաս է 15 սմ;

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. «Տարածքի ընդգրկման տիրույթը» (մ2/վրկ) հավասար է հիդրոլոկատորի ընդգրկույթի (մ) կրկնապատիկին, իսկ առավելագույն արագությունը (մ/վրկ), որով հիդրոլոկատորը կարող է գործել այդ ընդգրկույթում:

2. «Երթուղու հեռավորության գծով լուծունակության կարողությունը» (սմ) միայն Կողմնատար տեսադաշտով հիդրոլոկատորի համար, հավասար է ազիմութի (հորիզոնական) ճառագայթի լայնության (աստիճանների) և հիդրոլոկատորի ընդգրկույթի (մ) և 0,873 գործակցի արտադրյալին

3. «Տարածքի ընդգրկման տիրույթը» (սմ) հավասար է 75 բաժանած ազդանշանի ընդգրկույթի վրա (կՀց):

b. Համակարգեր կամ հաղորդման և ընդունման ալեհավաք վանդակներ, որոնք նախագծված են օբյեկտի բացահայտման կամ տեղորոշման համար և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Հաղորդման հաճախականությունը 10 կՀց-ից ցածր է;

2. Ձայնային ճնշման մակարդակը գերազանցում է 224 դԲ (1 մկՊա 1 մ-ի դեպքում) 10 կՀց-ից մինչև (ներառյալ) 24 կՀց միջակայքում աշխատող սարքավորումների համար;

3. Ձայնային ճնշման մակարդակը 235 դԲ (1 մկՊա 1 մ-ի դեպքում) 24 Հց-ից մինչև 30 կՀց միջակայքում աշխատանքային սարքավորումների համար;

4. Ձևավորում է 1 աստիճանից փոքր ճառագայթներ ցանկացած առանցքով, և ունի ցանկացած աշխատանքային հաճախականություն, որը 100 կՀց-ից ցածր է;

5. Նախագծված է 5 120 մ հստակ տեսադաշտով աշխատելու համար; կամ

6. Նախագծված է 1 000 մ-ից ավելի խորություններում նորմալ աշխատանքային ռեժիմում ճնշմանը դիմանալու համար և ունի փոխակերպիչներ, որոնք օժտված են հետևյալ բնութագրերից որևէ մեկով.

a. Ունեն ճնշման դինամիկ փոխհատուցում; կամ

b. Փոխակերպիչի բաղադրության մեջ պարունակվում են այլ տարրեր, բացի կապարի ցիրկոնատ տիտանատից;

c. Ձայնային հեռարձակներ, ներառյալ փոխակերպիչները, որոնք պարունակում են պյեզոէլեկտրական, մագնիսակծկումային, էլեկտրակծկումային, էլեկտրադինամիկական կամ հիդրավլիկ տարրեր, որոնք գործում են առանձին կամ նախագծված միակցությամբ և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

 

Ծանոթագրություն 1. Ձայնային հեռարձակիչների վերահսկման կարգավիճակը ներառյալ այլ սարքավորումների համար հատուկ նախագծված փոխակերպիչները, որոնք չեն հատկորոշվում 6A001 կետում որոշվում է մյուս սարքավորումների վերահսկման կարգավիճակով:

 

Ծանոթագրություն 2. 6A001.a.1.c. կետով չեն վերահսկվում այն էլեկտրոնային աղբյուրները, որոնք ուղղորդում են ձայնը միայն ուղղաձիգ ուղղությամբ, կամ մեխանիկական եղանակով (օրինակ` օդային ճնշումով կամ շոգեհարվածով գործող հրացանները) կամ քիմիական (օրինակ` պայթուցիկ) աղբյուրները:

 

Ծանոթագրություն 3 6A001.a.1.c. կետում հատկորոշված պյեզոէլեկտրական տարրերը ներառում են նրանք, որոնք պատրաստված են կապար-մագնեզիում-նիոբատ/կապար-տիտանտից (Pb(Mg1/3Nb2/3)O3-PbTiO3, կամ PMN-PT միաբյուրեղներից, որոնք աճեցվել են կարծր լուծույթից կամ կապար-ինդիում-նիոբատից/կապար-մագնեզիում նիոբատից /կապար-տիտանատից (Pb(In1/2Nb1/2)O3-Pb(Mg1/3Nb2/3)O3-PbTiO3, կամ PIN-PMN-PT) միաբյուրեղից, որն աճեցվել է կարծր լուծույթից:

1. Աշխատում է 10 կՀց-ից ցածր հաճախականություններում և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. Նախագծված չէ 100% աշխատանքային ռեժիմում անընդհատ գործողության համար և ունի ճառագայթված «ազատ դաշտի ելակետային մակարդակ» (SLRMS)», որը գերազանցում է (10log(f) + 169,77) դԲ (հղումը 1 միկրոՊա 1 մ-ի վրա), որտեղ f-ը հաճախականությունն է Հերցերով, երբ առավելագույն լարումով հաղորդվող գործակիցը (TVR)/ռեակտիվության կոեֆիցիենտը ցածր է 10 կՀՑ-ից; կամ

b. Նախագծված է ճառագայթված «ազատ դաշտի Ելակետային մակարդակի» (SLRMS)»100% աշխատանքային ռեժիմում անընդհատ գործողության համար. որը գերազանցում է (10log(f) + 159,77) դԲ (հղումը 1 միկրոՊա 1 մ-ի վրա), որտեղ f հաճախականությունն է Հերցերով, երբ առավելագույն լարումով հաղորդվող գործակիցը (TVR)/ռեակտիվության գործակիցը ցածր է 10 կՀՑ-ից; կամ

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Ազատ դաշտի ելակետային մակարդակը» (SLRMS)» սահմանվում է առավելագույն գործակցի առանցքի երկայնքով և ձայնային հեռահաղորդչի հեռավոր դաշտում: Դա կարելի է ստանալ լարումով հաղորդվող գործակցից (TVR)/ռեակտիվության գործակցից հետևյալ հավասարման միջոցով. SLRMS = (TVR + 20log VRMS) դԲ (հղումը 1 միկրոՊա 1 մ-ի վրա), որտեղ SLRMS -ը ելակետային աղբյուրն է, TVR-ը լարումով հաղորդվող գործակիցն է, իսկ VRMS-ը Հեռահաղորդչի տանող լարումն է:

2. Չի կիրառվում;

3. Կողային թերթիկների ճնշումը գերազանցում է 22 դԲ;

d. Ձայնային համակարգեր և սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են վերջրյա նավերի և ստորջրյա սարքերի դիրքորոշման համար, և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը և հատուկ դրանց համար նախագծված բաղադրիչները:

1. Հեռավորության տեղորոշումը գերազանցում է 1000 մ; և

2. Մինչև 1000 մ հեռավորությունների վրա տեղորոշման սխալանքը 10 մ-ից պակաս է (միջին քառակուսի արմատ):

 

Ծանոթագրություն. 6A001.a.1.d. կետը ներառում է.

a. երկու կամ ավելի ազդալողանների միջև «ազդանշանների կոհերենտ մշակում» օգտագործող սարքավորումներ և վերջրյա նավերի ու ստորջրյա փոխադրական ապարատների հիդրոֆոնային սարքեր,

b. դիրքի տեղորոշման նպատակով ձայնի տարածման սխալանքի ավտոմատ ուղղման գործառույթ ունեցող սարքավորումները:

e. Ակտիվ առանձին հիդրոլոկատորները, որոնք հատուկ նախագծված են կամ ձևափոխված լողորդներին կամ սուզալողորդներին ինքնաշխատ բացահայտման և ճանաչման համար, և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները.

1. Բացահայտման ընդգրկույթը գերազանցում է 530 մ;

2. Մինչև 530 մ հեռավորությունների վրա տեղորոշման սխալանքը 15 մ-ից պակաս է (միջին քառակուսային); և

3. Հաղորդված իմպուլսային ազդանշանի ընդգրկույթը գերազանցում է 3 կՀց;

 

Հ.Ծ. Սուզալողորդների բացահայտման համար հատուկ նախագծված կամ ձևափոխված համակարգերի համար տես Ռազմական նշանակության ապրանքների վերահսկումը:

 

Ծանոթագրություն For 6A001.a.1.e. կետի համար, որտեղ բացահայտման բազմաթիվ ընդգրկույթներ են հատկորոշված տարբեր միջավայրերի համար, կիրառվում է բացահայտման ամենամեծ ընդգրկույթը:

 

2. Պասիվ համակարգերը, սարքավորումները և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները, ինչպիսիք են.

a. Հիդրոֆոնները, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը:

 

Ծանոթագրություն. Հիդրոֆոնների վերահսկման կարգավիճակը, որոնք հատուկ նախագծված են այլ սարքավորումների համար, որոշվում է այդ սարքավորումների վերահսկման կարգավիճակով:

 

Տեխնիկական ծանոթագրություն

Հոդրոֆոնները կազմված են մեկ կամ երկու տարրերից, որոնք թողարկում են մեկ ձայնային ելքի կապուղի: Նրանց, որոնք պարունակում են բազմակի տարրեր, անվանում են հիդրոֆոնային խումբ:

1. Պարունակում են անընդհատ գործողության ճկուն տվիչային տարրեր:

2. Պարունակում են առանձին գործող տվիչների ճկուն հավաքակազմեր, որոնց կամ տրամագիծը կամ երկարությունը հավասար է կամ փոքր է 20 մմ-ից, և տարրերի միջև անջատող տարածությունը պակաս են 20 մմ-ից:

 

3. Ունեն հետևյալ զգայուն տարրերից որևէ մեկը.

a. Օպտիկական մանրաթելեր,

b. «Պիեզոէլեկտրական պոլիմերային թաղանթներ», բացի պոլիվինիլիդեն-ֆտորիդից (PVDF) և նրա համա-պոլիմերներից {P(VDF-TrFE) և P(VDF-TFE)};

c. «Ճկուն պիեզոէլեկտրական կոմպոզիտներ»;

d. Կապար-մագնեզիում-նիոբատ/կապար-տիտանատ (այսինքն, Pb(Mg1/3Nb2/3)O3-PbTiO3, կամ PMN-PT) պիեզոէլեկտրական միաբյուրեղներ, որոնք աճեցված են կարծր լուծույթներից; կամ

e. Կապար-ինդիում-նիոբատ/կապար-մագնեզիում-նիոբատ/կապար-տիտանատ (այսինքն, Pb(In1/3Nb1/2)O3-Pb(Mg1/3Nb2/3)O3-PbTiO3, կամ PIN-PMN-PT) պիեզոէլեկտրական միաբյուրեղներ, որոնք աճեցված են կարծր լուծույթներից;

4. «Հիդրոֆոնային զգայունություն», որն ավելի լավն է -180 դԲ-ից ցանկացած խորության վրա` առանց արագացման համակշռումի:

5. Նախագծված են 35 մ գերազանցող խորություններում աշխատելու համար` արագացման համակշռումով:

6. Նախագծված են 1000 մ-ից ավելի խորություններում աշխատելու համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1. «Պիեզոէլեկտրական պոլիմերային թաղանթավոր» տվիչային տարրերը կազմված են բևեռացված պոլիմերային թաղանթից, որը ձգված և ամրացված օժանդակ շրջանակի կամ կոճի (հերյունի) վրա:

2. «Ճկուն պիեզոէլեկտրական կոմպոզիտներով» տվիչային տարրերը բաղկացած են պիեզոէլեկտրական կերամիկական մասնիկներից կամ մանրաթելից միացված էլեկտրականորեն մեկուսացված, ակուստիկորեն թափանցիկ ռետինով, պոլիմերով կամ էպոքսիդային բաղադրանյութով, որտեղ բաղադրանյութը տվիչային տարրերի ինտեգրալային մասն է:

3. «Հիդրոֆոնային զգայունությունը» որոշվում է որպես ելքային լարման 10 հիմքով լոգարիթմի միջին քառակուսային և 1 Վ հղումային միջին քառակուսային հարաբերակցության քսանապատիկը, երբ նախաուժեղարար չունեցող հիդրոֆոնային տվիչը տեղադրված է 1 մկՊա միջին քառակուսային ճնշում ունեցող հարթ ալքի ձայնային դաշտում: Օրինակ, -160 դԲ (1 Վ հենանիշային լարում/մկՊա) զգայունություն ունեցող հիդրոֆոնը այդ դաշտում կտա 10(-8) Վ ելքային լարում, մինչդեռ -180 դԲ զգայունություն ունեցող հիդրոֆոնը ելքի մոտ կտա միայն 10(-9) Վ լարում: Այսպիսով, -160 դԲ զգայունությունն ավելի լավ է, քան -180 դԲ զգայունությունը:

b. Քարշակվող ձայնային հիդրոֆոնային ալեհավաք վանդակներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

 

Տեխնիկական ծանոթագրություն

Հիդրոֆոնային ալեհավաք վանդակներ, որոնք բաղկացած են մի քանի հիդրոֆոններից, որոնք ապահովում են բազմակի ձայնային ելքի կապուղիներ:

1. Հիդրոֆոնների խմբեր, որոնց միջև հեռավորությունը պակաս է 12,5 մ-ից կամ, որոնք կարող են ձևափոխվել այնպիսի հիդրոֆոնային խմբերի, որոնց միջև հեռավորությունը պակաս է 12,5 մ-ից;

2. Նախագծված են կամ կարող են ձևափոխվել 35 մ-ից ավելի խորություններում աշխատելու համար,

 

Տեխնիկական ծանոթագրություն

6A001.a.2.b.1. և 2. կետերում «կարող են ձևափոխվել» նշանակում է մալուխային կապի կամ ներքին միացումների փոփոխման հնարավորություն` հիդրոֆոնային խմբի հեռավորությունների կամ աշխատանքային խորությունների սահմանների փոփոխման համար: Այդ հնարավորություններից են պահեստային մալուխը, որը գերազանցում է մալուխների թվի 10%-ը; հիդրոֆոնային խմբերի դասավորության փոփոխման բլոկները կամ ներքին խորության սահմանափակման սարքերը, որոնք կարելի է հարմարեցնել, կամ որոնք վերահսկում են մեկից ավելի հիդրոֆոնային խմբեր:

 

3. Ուղղորոշող տվիչները, որոնք հատկորոշված են 6A001.a.2.d. կետում;

4. Երկայնական ամրանավորված ալեհավաքի ճաղավանդակի ճկուն փողրակները;

5. 40 մմ-ից պակաս տրամագծով հավաքված վանդակները;

6. Չի կիրառվում;

7. Հիդրոֆոնների բնութագրերը, որոնք հատկորոշված են 6A001.a.2.a. կետում; կամ

8. Աքսելերոմետրային/արագացումաչափիչային հիմքով հիդրոակուստիկ տվիչները, որոնք հատկորոշված են 6A001.a.2.g. կետում:

c. Մշակող սարքավորումները, որը հատուկ նախագծված է քարշակվող ձայնային հիդրոֆոնային ալեհավաքային վանդակների համար, կարող են «ծրագրավորվել օգտագործողի կողմից» և ունեն ժամանակի և հաճախականությունների տիրույթի հարաբերակցման կարողություն, ներառյալ սպեկտրային վերլուծությունը, թվային ազդանշանների զտումը և ճառագայթի ձևավորումը` օգտագործելով Ֆուրյեի արագ փոխակերպման մեթոդը կամ փոխակերպման այլ տեսակներ կամ գործընթացներ:

d. Ուղղորդող տվիչներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Ճշգրտությունը գերազանցում է 0.5%-ը; և

2. Նախագծված են 35 մ գերազանցող խորություններում աշխատելու համար, կամ ունեն կարգավորվող կամ փոխարինվող խորքային տվիչային սարք` 35 մ գերազանցող խորություններում աշխատելու համար:

 

Հ.Ծ. Իներցիոն ուղղորդող համակարգերի համար տես 7A003.c.:

 

e. Հատակային-մալուխային հիդրոֆոնիկ ալեհավաք ճաղավանդակները, որոնք ունեն հետևյալներից որևէ մեկը.

1. Ներառում են 6A001.a.2.a. կետում հատկորոշված հիդրոֆոնները;

2. Ներառում են մուլտիպլեքսային հիդրոֆոնային խմբերի ազդանշանների մոդուլները, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը

a. Նախագծված են 35 մ գերազանցող խորություններում աշխատելու համար, կամ ունեն կարգավորվող կամ փոխարինվող խորքային տվիչային սարք` 35 մ գերազանցող խորություններում աշխատելու համար; և

b. Կարող են աշխատանքի ընթացքում փոխարինվել քարշակվող ձայնային հիդրոֆոնային ալեհավաք ճաղավանդակների մոդուլներով; կամ

3. Ներառում են արագացումաչափիչային հիմքով հիդրոձայնային տվիչներ, որոնք հատկորոշված են 6A001.a.2.g. կետում;

f. Տվյալների մշակման սարքավորումները, որոնք հատուկ նախագծված են ծովի հատակային մալուխային համակարգերի համար կարող են «ծրագրավորվել օգտագործողի կողմից» և ունեն ժամանակի և հաճախականությունների տիրույթի համահարաբերակցման կարողություն, ներառյալ սպեկտրային վերլուծությունը, թվային ազդանշանների զտումը և ճառագայթի ձևավորումը` օգտագործելով Ֆուրյեի արագ փոխակերպման մեթոդը կամ փոխակերպման այլ տեսակներ կամ գործընթացներ:

g. Աքսելերոմետրային/արագացումաչափիչային հիմքով հիդրոակուստիկ տվիչներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Կազմված են երեք արագացամուչափիչներից, որոնք դասավորված են երեք առանձին առանցքների երկայնքով;

2. Ունեն ընդհանուր «արագացումաչափիչային զգայունություն», որը գերազանցում է 48 դԲ

3. Նախագծված են 35 մ գերազանցող խորություններում աշխատելու համար; և

4. Աշխատանքային հաճախականությունը ցածր է 20 կՀց-ից:

 

Ծանոթագրություն 6A001.a.2.g. կետով չեն վերահսկվում մասնիկների արագության տվիչները կամ գեոհեռախոսները:

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. Աքսելերոմետրային/արագացումաչափիչային հիմքով հիդրոակուստիկ տվիչները, որոնք հայտնի են նաև որպես վեկտորային տվիչներ:

2. «Արագացումային զգայունությունը» սահմանվում է որպես ելքային լարման 10 հիմքով լոգարիթմի միջին քառակուսային և 1 Վ հղումային միջին քառակուսային հարաբերակցության քսանապատիկը, երբ նախաուժեղարար չունեցող հիդրոձայնային տվիչը տեղադրված է 1 g միջին քառակուսային արագացումով հարթ ալիքի ձայնային դաշտում (այսինքն 9,81 մ/վրկ2):

 

Ծանոթագրություն 6A001.a.2. կետը վերահսկում է նաև ընդունող սարքավորումը, անկախ այն հանգամանքից, թե նորմալ կիրառման մեջ դրանք կապված են առանձին աշխատող սարքավորումների հետ, թե ոչ, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները:

 

b. Համահարաբերակցական արագության և Դոպլերի արագության հիդրոլոկացիոն սարքավորում, որը ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Համահարաբերակցական արագության հիդրոլոկացիոն սարքավորում, որն ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. Նախագծված է ծովի հատակի և սարքավորման կրիչի միջև 500 մ գերազանցող հեռավորության վրա աշխատելու համար; կամ

b. Ունի արագության «ճշգրտություն», որը արագության 1%-ից բարձր է;

2. Դոպլերի արագության հիդրոլոկացիոն սարքավորում, որի արագության «ճշգրտությունը» բարձր է արագության 1%-ից:

 

Ծանոթագրություն 1. 6A001.b. կետով չեն վերահսկվում խորության չափման սարքերը, որոնք սահմանափակվում են հետևյալով.

a. Ջրի խորության չափում;

b. Ընկղմված կամ սուզված օբյեկտների հեռավորության չափում; կամ

c. Ձկան վտառների հայտնաբերում:

 

Ծանոթագրություն 2. 6A001.b. կետով չեն վերահսկվում այն սարքավորումները, որոնք հատուկ նախագծված են մակերևութային նավերի վրա տեղադրվելու համար:

c. Չի կիրառվում:

6A002 Օպտիկական տվիչները, սարքավորումները կամ դրանց բաղադրիչները, այդ թվում.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 6A102:

 

a. Օպտիկական դետեկտորները, այդ թվում.

1. «Տիեզերքում կիրառելի» պինդ մարմնային դետեկտորները, ինչպիսիք են.

 

Ծանոթագրություն. 6A002.a.1. կետի իմաստով «պինդ մարմնային դետեկտորները» ներառում են «տեսափոխակերպման մատրիցաները»:

a. «Տիեզերքում կիրառելի» պինդ մարմնային դետեկտորները, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Պիկային անդրադարձ` 10 նմ գերազանցող, բայց 300 նմ չգերազանցող ալիքային երկարությունների ընդգրկույթում, և

2. 0,1%-ից պակաս անդրադարձ` համեմատած 400 նմ գերազանցող ալիքային երկարությունների ընդգրկույթի պիկային անդրադարձի հետ;

b. «Տիեզերքում կիրառելի» պինդ մարմնային դետեկտորներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Պիկային անդրադարձ` 900 նմ գերազանցող, բայց 1200 նմ չգերազանցող ալիքային երկարությունների ընդգրկույթում; և

2. 95 նվրկ կամ պակաս անդրադարձի «ժամանակային հաստատուն»:

 

c. «Տիեզերքում կիրառելի» պինդ մարմնային դետեկտորներ, որոնք ունեն պիկային անդրադարձ 1200 նմ գերազանցող բայց 30000 նմ չգերազանցող ալիքային երկարությունների ընդգրկույթում;

d. «Տիեզերքում կիրառելի» «տեսափոխակերպման մատրիցաներ», որոնց մեկ մատրիցան ունի 2048-ից ավելի տարրեր և որոնք ունեն պիկային անդրադարձ 300 նմ գերազանցող, բայց 900 նմ չգերազանցող ալիքային երկարության ընդգրկույթում:

2. Պատկերի էլեկտրոնաօպտիկական ուժեղարարներ և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները, ինչպիսիք են.

 

Ծանոթագրություն. 6A002.a.2. կետով չեն վերահսկվում ոչ պատկերային էլեկտրոնաօպտիկական ֆոտոէլեկտրոնային բազմապատկիչները, որոնք ունեն վակուումային տարածության մեջ աշխատող էլեկտրոնային բացահայտման սարք, որը սահմանափակվում է միայն հետևյալներից որևէ մեկով.

a. Մեկ մետաղական անոդ; կամ

b. Մետաղական անոդներ, որոնց կենտրոնների միջև տարածությունը գերազանցում է 500 մկմ:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

«Լիցքային բազմապատկումը» պատկերի էլեկտրոնաօպտիկական ուժեղացման ձև է և սահմանվում է որպես ազդեցության իոնացման օպտիմալացման գործընթացի արդյունքում լիցքային կրիչների արտադրության գործընթաց: «Լիցքային բազմապատկման» տվիչները կարող են ընդունել պատկերի էլեկտրոնաօպտիկական ուժեղարարի, կամ պինդ մարմնային դետեկտորի կամ «տեսափոխակերպման մատրիցայի» ձև:

 

a. Պատկերի էլեկտրոնաօպտիկական ուժեղարարները, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Պիկային անդրադարձ` 400 նմ գերազանցող, բայց 1050 նմ չգերազանցող ալիքային երկարությունների ընդգրկույթում; և

2. Էլեկտրոնա-օպտիկական պատկերի ուժեղացում հետևյալի միջոցներից որևէ մեկի կիրառումով.

a. Միկրոկապուղային տախտակ` անցքերի սանդղակով (կենտրոնից կենտրոն հաշվարկված հեռավորություններով) մինչև 15 մկմ կամ պակաս հեռավորությամբ; կամ

b. Էլեկտրոնային տվիչային սարք, որն ունի 500 մկմ կամ ավելի փոքր չխմբավորված պիքսելային քայլքի սանդղակ, որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է ոչ միկրոկապուղային թիթեղի մեթոդով «լիցքային բազմապատկում» ստանալու համար;

3. Հետևյալ ֆոտոկատոդներից որևէ մեկը.

a. Բազմահիմքային ֆոտոկատոդներ (օր.` S-20 և S-25), որոնց` լուսազգայունությունը գերազանցում է 350 մկԱ/1 մ;

b. GaAs կամ GaInAs ֆոտոկատոդներ; կամ

c. Այլ կիսահաղորդչային ֆոտոկատոդներ` «III/V կոմպոզիտային» հիմքով, որոնց «ճառագայթող զգայունությունը» գերազանցում է 10 մԱ/Վտ:

b. Պատկերի Էլեկտրոնա-օպտիկական ուժեղարարներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Պիկային անդրադարձ` 1050 նմ գերազանցող, բայց 1800 նմ չգերազանցող ալիքային երկարությունների ընդգրկույթում; և

2. Պատկերի Էլեկտրոնա-օպտիկական ուժեղացում` հետևյալներից որևէ մեկի կիրառմամբ.

a. Միկրոկապուղային թիթեղ` անցքերի սանդղակով (կենտրոնից կենտրոն հաշվարկված հեռավորություններով) մինչև 12 մկմ կամ պակաս հեռավորությամբ; կամ

b. Էլեկտրոնային տվիչային սարք, որն ունի 500 մկմ կամ ավելի փոքր չխմբավորված պիքսելային քայլքի սանդղակ, որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է ոչ միկրոկապուղային թիթեղի մեթոդով «լիցքային բազմապատկում» ստանալու համար;

3. «III/V կոմպոզիտային» կիսահաղորդիչներ (օր.` GaAs կամ GaInAs) ֆոտոկատոդներ և փոխանցված էլեկտրոնային ֆոտոկատոդներ, որոնք ունեն 15 մԱ/Վտ գերազանցող առավելագույն «ճառագայթող զգայունություն»;

c. Հատուկ նախագծված բաղադրիչներ, այդ թվում.

1. Միկրոկապուղային թիթեղներ անցքերի սանդղակով (կենտրոնից կենտրոն հաշվարկված հեռավորություններով) մինչև 12 մկմ կամ պակաս հեռավորությամբ; կամ

2. Էլեկտրոնային տվիչային սարք, որն ունի 500 մկմ կամ ավելի փոքր չխմբավորված պիքսելային քայլքի սանդղակ, որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է ոչ միկրոկապուղային թիթեղի մեթոդով «լիցքային բազմապատկում» ստանալու համար;

3. «III/V կոմպոզիտային» կիսահաղորդիչներ (օր.` GaAs կամ GaInAs) ֆոտոկատոդներ և փոխանցված էլեկտրոնային ֆոտոկատոդներ:

 

Ծանոթագրություն. 6A002.a.2.c.3. կետով չեն վերահսկվում այն կոմպոզիտային կիսահաղորդչային ֆոտոկատոդները, որոնք նախագծված են հետևյալներից որևէ մեկով առավելագույն «ճառագայթող զգայունություն» ապահովելու համար.

a. 10 մԱ/ Վտ կամ պակաս պիկային անդրադարձ 400 նմ գերազանցող, բայց 1050 նմ չգերազանցող ալիքային երկարությունների ընդգրկույթում; կամ

b. 15 մԱ/ Վտ կամ պակաս պիկային անդրադարձ` 1050 նմ գերազանցող, բայց 1800 նմ չգերազանցող ալիքային երկարությունների ընդգրկույթում;

3. «Տիեզերքում ոչ կիրառելի» «տեսափոխակերպման մատրիցաներ», այդ թվում.

 

Հ.Ծ. «Միկրոբոլոմետրեր» «տիեզերքում ոչ կիրառելի» «տեսափոխակերպման մատրիցաների» համար հատկորոշվում են միայն 6A002.a3.f. կետում:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Գծային կամ երկտարածաչափ բազմատարր դետեկտորային վանդակները կոչվում են «տեսափոխակերպման մատրիցաներ»:

 

Ծանոթագրություն 1. 6A002.a.3. կետը ներառում է ֆոտոհաղորդիչ մատրիցաներ և ֆոտոգալվանական մատրիցաներ:

 

Ծանոթագրություն 2. 6A002.a.3. կետով չեն վերահսկվում.

a. Բազմատարր (սակայն 16 տարրից ոչ ավելի) պարկուճված ֆոտոահաղորդիչ վանդակները, որոնցում օգտագործվում է կապարի սուլֆիդ կամ կապարի սելենիդ,

b. Պիրոէլեկտրական դետեկտորները, որոնք պատրաստված են հետևյալներից որևէ մեկից.

1. Տրիգլիցին սուլֆատ և տարբերակներ;

2. Կապար-լանտան-ցիրկոնիումի տիտանատ և տարբերակներ;

3. Լիթիումի տանտալատ;

4. Պոլիվինիլիդենի ֆտորիդ և տարբերակներ; կամ

5. Ստրոնցիում բարիումի նիոբատ և տարբերկաներ:

 

c. «Տեսափոխակերպման մատրիցաներ», որոնք հատուկ նախագծված են կամ ձևափոխված «լիցքի բազմապատկման» համար, և նախագծով սահմանափակված են առավելագույն 10 մԱ/Վտ «ճառագայթող զգայունություն» կամ դրանից պակաս ունենալու համար 760 նմ գերազանցող ալիքային երկարության ընդգրկույթների համար, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Ներառում են անդրադարձի սահմանափակող ներկառուցված մեխանիզմ, որը չի կարող հեռացվել կամ ձևափոխվել; և

2. Հետևյալներից որևէ մեկը.

a. անդրադարձի սահմանափակող մեխանիզմը միակցված է կամ ներկառուցված դետեկտորային տարրի հետ; կամ

b. «Տեսափոխակերպման մատրիցան» աշխատում է միայն, անդրադարձի սահմանափակող մեխանիզմի առկայության դեպքում:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

Անդրադարձի սահմանափակման մեխանիզմը, որը միակցված կամ ներկառուցված է դետեկտորի տարրի հետ նախագծված չէ` առանց դետեկտորը շարքից հանելու, հեռացվելու կամ ձևափոխվելու համար:

d. Ջերմաէլեկտրական մատրիցաներ, որոնք ունեն 5130-ից պակաս տարրեր:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

«Լիցքային բազմապատկումը» պատկերի էլեկտրոնաօպտիկական ուժեղացման ձև է և սահմանվում է որպես ազդեցության իոնացման օպտիմալացման գործընթացի արդյունքում լիցքային կրիչների արտադրության գործընթաց: «Լիցքային բազմապատկման» տվիչները կարող են ընդունել պատկերի էլեկտրոնաօպտիկական ուժեղարարի, կամ պինդ մարմնային դետեկտորի կամ «տեսափոխակերպման մատրիցայի» ձև:

a. «Տիեզերքում ոչ կիրառելի» «տեսափոխակերպման մատրիցաներ», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Առանձին տարրեր, որոնք ունեն պիկային անդրադարձ` 900 նմ գերազանցող, բայց 1050 նմ չգերազանցող ալիքային երկարության ընդգրկույթում; և

2. Հետևյալներից որևէ մեկը.

a. Անդրադարձի «ժամանակային հաստատունը» 0,5 նս-ից պակաս է, կամ

b. Հատուկ նախագծված են կամ ձևափոխված «լիցքի բազմապատկման» ապահովման համար և ունեն 10 մԱ/Վտ գերազանցող առավելագույն «ճառագայթող զգայունություն»;

b. «Տիեզերքում ոչ կիրառելի» «տեսափոխակերպման մատրիցաները», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Առանձին տարրեր, որոնց պիկային անդրադարձը գերազանցում է 1050 նմ, բայց չի գերազանցում 1200 նմ ալիքային երկարության ընդգրկույթում; և

2. Հետևյալներից որևէ մեկը.

a. Անդրադարձի «ժամանակային հաստատունը» 95 նս կամ դրանից պակաս է, կամ

b. Հատուկ նախագծված են կամ ձևափոխված «լիցքի բազմապատկման» ապահովման համար և ունեն 10 մԱ/Վտ գերազանցող առավելագույն «ճառագայթող զգայունություն»;

c. «Տիեզերքում ոչ կիրառելի» ոչ գծային (2-տարածաչափ) «տեսափոխակերպման մատրիցաները», որոնց առանձին տարրերի պիկային անդրադարձը ալիքի երկարության ընդգրկույթում գերազանցում 1200 նմ, բայց չի գերազանցում 30000 նմ:

 

Հ.Ծ. Սիլիկոնի կամ այլ նյութի հիման վրա պատրաստված «միկրոբոլոմետրային» «տիեզերքում ոչ կիրառելի» «տեսափոխակերպման մատրիցաները» հատկորոշվում են միայն 6A002.a.3.f. կետում:

 

d. «Տիեզերքում ոչ կիրառելի» գծային (1-տարածաչափ) «տեսափոխակերպման մատրիցաներ», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Առանձին տարրեր, որոնց պիկային անդրադարձը ալիքային երկարության ընդգրկույթում գերազանցում է 1200 նմ, բայց չի գերազանցում 3000 նմ; և

2. Հետևյալներից որևէ մեկը.

a. Դետեկտորի տարրի «սքանավորման ուղղության» տարածաչափի և դետեկտորի տարրի «խաչաձև սքանավորման ուղղության» տարածաչափի միջև հարաբերակցությունը 3,8-ից փոքր է, կամ

b. Դետեկտորի տարրում ազդանշանների մշակում;

 

Ծանոթագրություն. 6A002.a.3.d. կետով չեն վերահսկվում «տեսափոխակերպման մատրիցաները», որոնց տարրերի թիվը գերազանցում է 32, և որոնց դետեկտորային տարրերը պատրաստված են միայն գերմանիումային նյութից:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

6A002.a.3.d. կետի նպատակներով «խաչաձև սքանավորման ուղղությունը» սահմանվում է որպես առանցք, որը զուգահեռ է դետեկտորի գծային վանդակի տարրերին, իսկ «սքանավորման ուղղությունը» սահմանվում է որպես առանցք, որն ուղղահայաց է դետեկտորի գծային վանդակի տարրերին:

e. «Տիեզերքում ոչ կիրառելի» գծային (1-տարածաչափային) «տեսափոխակերպման մատրիցաները», որոնց առանձին տարրերի պիկային անդրադարձը ալիքի երկարության ընդգրկույթում գերազանցում է 3000 նմ, բայց չի գերազանցում 30000 նմ;

f. «Տիեզերքում ոչ կիրառելի» գծային (2-տարածաչափ) «տեսափոխակերպման մատրիցաները», որոնք կառուցված են միկրոբոլոմետրային նյութերից և ունեն չֆիլտրված զգայունությամբ առանձին տարրեր 8000 նմ հավասար կամ գերազանցող բայց 14000 նմ չգերազանցող ալիքային երկարության ընդգրկույթում:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

6A002.a.3.f. կետի նպատակներով «միկրոբոլոմետրը» սահմանվում է որպես ջերմային պատկերման դետեկտոր, որը դետեկտորի մեջ ինֆրակարմիր ճառագայթման կլանման արդյունքում ջերմաստիճանի փոփոխության հետևանքով կիրառվում է ցանկացած կիրառելի ազդանշան ստեղծելու համար:

g. «Տիեզերքում ոչ կիրառելի» «տեսափոխակերպման մատրիցաներ», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Առանձին դետեկտորային տարրեր, որոնք ունեն պիկային անդրադարձ 400 նմ գերազանցող, բայց 900 նմ չգերազանցող ալիքային երկարության ընդգրկույթում;

2. Հատուկ նախագծված են կամ ձևափոխված «լիցքի բազմապատկում» ապահովելու համար և ունեն առավելագույն «ճառագայթող զգայունություն», որը բարձր է 10 մԱ/Վտ 760 նմ գերազանցող ալիքային երկարություններում; և

3. Տարրերի թիվը 32-ից մեծ է:

b. «Պատկերի միասպեկտր տվիչներ» և «պատկերի բազմասպեկտր տվիչներ», որոնք հատուկ նախագծված են հեռավոր զննման կիրառումների համար և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Ակնթարթային տեսանելիության դաշտ (ԱՏԴ) պակաս է 200 մկռադ (միկրոռադիանից); կամ

2. Նախատեսված են 400 նմ-ից մինչև 30 000 նմ ալիքային երկարությունների ընդգրկույթում աշխատելու համար և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Ապահովում են պատկերի ելքային տվյալները թվային ֆորմատով; և

b. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. «Տիեզերքում ոչ կիրառելի» են; կամ

2. Նախագծված են թռչող ապարատներում աշխատելու համար` օգտագործելով ոչ սիլիցիումային դետեկտորներ և ունենալով 2,5 մռադ-ից (միլիռադիան) պակաս (ԱՏԴ):

 

Ծանոթագրություն. 6A002.b.1. կետով չեն վերահսկվում «պատկերի մոնոսպեկտրային տվիչները», որոնք ունեն պիկային անդրադարձ 300 նմ գերազանցող, բայց 900 նմ չգերազանցող ալիքային երկարության ընդգրկույթներում և ներառում են միայն ստորև նշվող «տիեզերքում ոչ կիրառելի» դետեկտորները կամ «տիեզերքում ոչ կիրառելի» «տեսափոխակերպման մատրիցաները».

1. Լիցքային կապի սարքեր (CCD), որոնք նախատեսված կամ ձևափոխված չեն «լիցքի բազմապատկում» ապահովելու համար, կամ

2. Կոմպլիմենտար մետաղական-օքսիդային կիսահաղորդչային (CMOS) սարքեր, որոնք նախատեսված կամ ձևափոխված չեն «լիցքի բազմապատկում» ապահովելու համար:

c. Պատկերի «ուղղակի դիտման» սարքավորումներ, որոնք ներառում են հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. 6A002.a.2.a. կամ 6A002.a.2.b. կետում հատկանշված պատկերի էլեկտրոնաօպտիկական ուժեղարարներ;

2. 6A002.a.3 կետում հատկորոշված «տեսափոխակերպման մատրիցաներ»; կամ

3. 6A002.a.1. կետում հատոկորոշված կարծր դետեկտորներ;

 

Տեխնիկական ծանոթագրություն.

«ՈՒղղակի դիտումը» վերաբերում է պատկերի ստացման այն սարքավորումներին, որոնք մարդ-դիտողին ներկայացնում են տեսանելի պատկերը` առանց էլեկտրոնային ազդանշանի փոխակերպման, և որոնք չեն կարող պատկերը գրանցել կամ պահպանել լուսանկարչական, էլեկտրոնային կամ այլ եղանակներով:

 

Ծանոթագրություն. 6A002 c. կետով չեն վերահսկվում հետևյալ սարքավորումները, որոնք պարունակում են GaAs կամ GaInAs նյութերից տարբերվող նյութերի հիմքով պատրաստված ֆոտոկատոդներ.

a. Արդյունաբերական կամ քաղաքացիական ազդանշանային սարքերը, երթևեկությունը կամ արտադրական շարժումը կառավարող սարքերը կամ հաշվիչ համակարգերը:

b. Բժշկական սարքավորումները:

c. Նյութերի ստուգման, տեսակավորման կամ վերլուծման համար օգտագործվող արդյունաբերական սարքավորումները:

d. Արդյունաբերական վառարանների կրակաբոցի դետեկտորները:

e. Լաբորատոր օգտագործման համար հատուկ նախագծված սարքավորումները:

 

d. Օպտիկական տվիչների համար նախագծված հատուկ օժանդակ բաղադրիչները, ինչպիսիք են.

1. «Տիեզերքում կիրառելի» կրիոգենային զովացնող համակարգերը;

2. «Տիեզերքում ոչ կիրառելի» կրիոգենային հովացման աղբյուրը, որի ջերմաստիճանը ցածր է 218K (-55oC)-ից, ինչպիսիք են.

a. Փակ ցիկլի կրիոգենային զովացնող սարքերը, որոնց հատկորոշված միջին աշխատանքային տևողությունը մինչև խափանում կամ միջին աշխատանքային տևողությունը խափանումների միջև գերազանցում 2500 ժամ;

b. Ջոուլ-Թոմսոնի (ՋԹ) ինքնակարգավորվող մինի զովացնող սարքերը, որոնց անցուղու արտաքին տրամագիծը 8 մմ-ից պակաս է:

3. Օպտիկական զգայուն մանրաթելեր, որոնք հատուկ արտադրված են կամ բաղադրությամբ կամ կառուցվածքով կամ ձևափոխված ծածկույթապատման միջոցով, այնպես, որ դառնան զգայուն` ձայնային, ջերմային, իներցիոն, էլեկտրամագնիսակամ կամ ռադիոակտիվ ճառագայթման նկատմամբ:

 

Ծանոթագրություն 6A002.d.3. կետով չեն վերահսկվում օպտիկական պարկուճավորված մանրաթելերը, որոնք նախագծված են խողովակի մեջ կիրառման համար:

 

e. Չի կիրառվում:

 

6A003 Խցիկներ, համակարգեր կամ սարքավորումներ և դրանց բաղադրիչները, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 6A203:

 

a. Հսկիչ-փորձարկային սարքերի խցիկներ, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչներ, ինչպիսիք են.

 

Ծանոթագրություն. 6A003.a.3.-ից մինչև 6A003.a.5. կետերում հատկորոշված հսկիչ-փորձարկային սարքերի մոդուլար խցիկների պարամետրերը պետք է գնահատվեն ըստ դրանց առավելագույն կարողությունների, օգտագործելով այն էլեկտրոնային համակցիչները, որոնք հատկորոշված են արտադրողի կողմից:

 

1. Ժապավենի 8 մմ-ից մինչև 16 մմ ցանկացած ֆորմատի ժապավեն օգտագործող բարձր արագությամբ տեսագրող կինոխցիկները, որոնցում ժապավենն անընդհատ շարժվում է առաջ տեսագրման ընթացքում և որոնք կարող են տեսագրել 13 150 կադր/վրկ գերազանցող արագությամբ:

 

Ծանոթագրություն. 6A003.a.1. կետով չեն վերահսկվում քաղաքացիական նպատակների համար նախագծված կինո տեսագրման խցիկները:

 

2. Անշարժ ժապավենով մեխանիկական բարձր արագությամբ աշխատող տեսախցիկներ, որոնք ընդունակ են գրանցել 1 000 000 կադր/վրկ գերազանցող արագությամբ` 35 մմ ժապավենի լրիվ կադրային բարձրության համար, կամ համամասնորեն ավելի բարձր արագություններով` կադրի ավելի փոքր բարձրության համար, կամ համամասնորեն ավելի ցածր արագությամբ` կադրի ավելի մեծ բարձրության համար:

3. Մեխանիկական կամ էլեկտրոնային բազմաֆորմատ տեսագրական խցիկներ, ինչպիսիք են.

a. Մեխանիկական բազմաֆորտման տեսագրական խցիկներ, որոնց տեսագրման արագությունը գերազանցում է 10 մմ/մկվրկ;

b. Էլեկտրոնային բազմաֆորտման տեսագրական խցիկներ, որոնց -ժամանակային լուծունակությունը գերազանցում է 50 նվրկ;

4. Էլեկտրոնային կադրային խցիկներ, որոնց արագությունը գերազանցում է 1000000 կադր/վրկ.:

5. Էլեկտրոնային տեսախցիկներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Էլեկտրոնային փակաղակի արագությունը (ստրոբավորման ունակությունը) 1 մկվրկ-ից պակաս է յուրաքանչյուր լրիվ կադրի համար; և

b. Կադրավորման արագություն ապահովող ընթերցման ժամանակը վայրկյանում 125 լրիվ կադրից ավելի բարձր է;

6. Խցիկների համար նախատեսված համակցիչներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Հատուկ նախագծված կամ ձևափոխված են տեսախցիկների համար, ունեն մոդուլար կառուցվածքներ և հատկորոշված են 6A003.a. կետում; և

b. Որոնց շնորհիվ տեսախցիկները կարող է ստանալ 6A003.a.3, 6A003.a.4, 6A003.a.5 կետերում հատկանշված բնութագրերը ըստ արտադրողի հատկորոշումների:

b. Պատկերային տեսախցիկներ, ինչպիսիք են.

 

Ծանոթագրություն. 6A003.b. կետով չեն վերահսկվում հեռուստատեսային տեսախցիկները, որոնք հատուկ նախագծված են հեռուստատեսային հեռարձակման համար:

 

1. Պինդ մարմնային տվիչներ պարունակող տեսախցիկները, որոնց պիկային պատկերումը ավելին չէ 10 նմ-ից մինչև 30000 նմ ալիքի երկարության ամպլիտուդայից և որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. 4 x 10(6)-ից ավելի շատ «ակտիվ պիքսելներ» մեկ պինդ մարմնային մատրիցայի համար մոնոքրոմային (սև ու սպիտակ) տեսախցիկների համար;

2. 4 x 10(6)-ից ավելի շատ «ակտիվ պիքսելներ» մեկ պինդ մարմնային մատրիցայով գունավոր տեսախցիկների համար, որոնք ներառում են երեք կարծր մատրիցաներ; կամ

3. 12 x 10(6)-ից ավելի շատ «ակտիվ պիքսելներ» մեկ պինդ մարմնային մատրիցայով գունավոր տեսախցիկների համար, որոնք ներառում են մեկ կարծր մատրիցա; և

b. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Օպտիկական հայելիներ, որոնք հատկորոշված են 6A004.a. կետում;

2. Օպտիկական վերահսկման սարքավորում, որը հատկորոշված է 6A004.d. կետում; կամ

3. «Խցիկների հետագծման տվյալների» ներքին արծարծման կարողություն:

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. Այս կետի իմաստով թվային տեսախցիկները պետք է գնահատվեն «ակտիվ պիքսելների» առավելագույն թվով, որոնք օգտագործվում են շարժվող պատկերների տեսագրման համար:

2. Այս կետի իմաստով «տեսախցիկի հետագծման տվյալները» այն տեղեկությունն է, որն անհրաժեշտ են խցիկի տեսագծի ուղղությունը երկրի նկատմամբ որոշելու համար: Դա ներառում է 1) խցիկի տեսագծի հորիզոնական անկյունը «երկրագնդի մագնիսական դաշտի ուղղության» նկատմամբ; և 2) ուղղահայաց անկյունը խցիկի տեսագծի և երկրագնդի հորիզոնի նկատմամբ:

2. Պատկերածրող տեսախցիկներ և պատկերածրող տեսախցիկների համակարգեր, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Պիկային անդրադարձ` 10 նմ գերազանցող, բայց 30000 նմ չգերազանցող ալիքի երկարության ընդգրկույթում;

b. Գծային դետեկտորային մատրիցաներ` յուրաքանչյուր վանդակի վրա ավելի քան 8192 տարրով; և

c. Մեխանիկական տեսածրում մեկ ուղղությամբ:

 

Ծանոթագրություն. 6A003.b.2. կետը չի վերահսկում տեսածրման տեսախցիկները և տեսածրման տեսախցիկների համակարգերը, որոնք հատուկ նախագծված են հետևյալներից որևէ մեկի համար.

a. Արդյունաբերական կամ քաղաքացիական ֆոտո պատճենահանողներ;

b. Պատկերային տեսածիրներ, որոնք հատուկ նախագծված են քաղաքացիական, անշարժ, օբյեկտի մոտիկություն ենթադրող տեսածրային կիրառումների համար (օրինակ, պատկերների վերարտադրություն կամ տպագրություն, որը պարունակվում է փաստաթղթերում կամ արվեստի գործերում կամ լուսանկարներում); կամ

c. Բժշկական սարքավորումները:

 

3. Էլեկտրոնա-օպտիկական փոխակերպիչներ պարունակող պատկերի ձևավորման խցիկներ, որոնք ունեն 6A002.a.2.a. կամ 6A002.a.2.b. կետում նշված բնութագրերը:

4. «Տեսափոխակերպման մատրիցա» ունեցող` պատկերի ձևավորման տեսախցիկներ, որոնք.

a. Ներառում են 6A002.a.3a.-ից 6A002.a.3e կետերում նշված «տեսափոխակերպման մատրիցաները»;

b. Ներառում են 6A002.a.3.f. կետում նշված «տեսափոխակերպման մատրիցաները»;

c. Ներառում են 6A002.a.3.g. կետում նշված «տեսափոխակերպման մատրիցաները»:

 

Ծանոթագրություն 1. 6A003.b.4 կետում հատկորոշված պատկերային տեսախցիկները ներառում են «տեսափոխակերպման մատրիցաներ», որոնք միակցված են բավարար «ազդանշան մշակող» էլեկտրոնային սարքերով, բացի ներկառուցված ընթերցող ինտեգրալային շղթաներից, առնվազն անալոգ կամ թվային ազդանշանի ելք ապահովելու համար էներգիայի միացումից հետո:

 

Ծանոթագրություն 2. 6A003.b.4.a. կետով չեն վերահսկվում այն պատկերային տեսախցիկները, որոնք ներառում են 12 կամ ավելի քիչ տարրով գծային «տեսափոխակերպման մատրիցաներ», որոնք չեն օգտագործում ժամանակային հապաղումով և ինտեգրումով տարրեր և նախագծված են հետևյալ կիրառումներից որևէ մեկի համար.

a. Արդյունաբերական կամ քաղաքացիական ազդանշանային համակարգեր, երթևեկության կամ արդյունաբերական շարժման կառավարման կամ հաշվիչ համակարգեր:

b. Արդյունաբերական սարքավորումներ. որոնք օգտագործվում են շենքերում, սարքավորումներում և արդյունաբերական գործընթացներում ջերմային հոսքերը հսկելու կամ հարադիտելու համար:

c. Արդյունաբերական սարքավորումներ, որոնք օգտագործվում են նյութերի հատկությունների ստուգման, տեսակավորման կամ վերլուծության համար:

d. Սարքավորումներ, որը հատուկ նախագծված է լաբորատոր օգտագործման համար; կամ

e. Բժշկական սարքավորումներ:

 

Ծանոթագրություն 3. 6A003.b.4.b. կետով չեն վերահսկվում պատկերային տեսախցիկները, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. Կադրի առավելագույն հաճախականությունը հավասար կամ պակաս է 9 Հց-ից;

b. Ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Ունեն նվազագույն հորիզոնական կամ ուղղահայաց «ակնթարթային տեսադաշտ» ամենաքիչը 10 մռադ (միլիռադիան);

2. Ունեն տեղադրված ֆիքսված կիզակետային երկարությամբ ոսպնյակ, որը չի կարող հեռացվել;

3. Չունեն «ուղղակի տեսադաշտի» էկրան; և

4. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. Չունեն հարմարանք ընդունած տեսադաշտի տեսանելի պատկերն արտածելու համար; կամ

b. Տեսախցիկը նախագծված է մեկ տեսակի կիրառության համար և չի կարող ձևափոխվել օգտագործողի կողմից; կամ

c. Տեսախցիկը հատուկ նախագծված է քաղաքացիական նշանակության մարդատար վերգետնյա փոխադրական միջոցի համար և ունի բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Տեսախցիկը տեղադրվում և փոխկապակցվում է քաղաքացիական նշանակության մարդատար ցամաքային փոխադրամիջոցի մեջ միայն վարորդի համար վարման ընթացքի անվտանգությունը ապահովելու համար;

2. Աշխատում է միայն այն դեպքում, երբ տեղադրված է հետևյալներից որևէ մեկում.

a. քաղաքացիական նշանակության մարդատար ցամաքային փոխադրամիջոցի մեջ, որի համար նախատեսված է եղել ըստ նախագծի, և որի քաշը պակաս է 4500 կգ (ավտոմեքենայի համախառն քաշը); կամ

b. Հատուկ նախագծված արտոնագրված փորձարկման հարմարանքի կամ սարքավորման մեջ; և

3. Ունի ակտիվ մեխանիզմ, որը ստիպում է տեսախցիկին դադարեցնել աշխատանքը, երբ այն հեռացվում է այն փոխադրամիջոցից, որի համար նախատեսված է ըստ նախագծի:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1. «Ակնթարթային տեսադաշտը» հատկորոշված 6A003.b.4 կետի Ծանոթագրություն 3.b.-ում ունի հորիզոնական կամ ուղղահայաց ԱՏ-ների նվազագույն թվային արժեք:

 

«Հորիզոնական ակնթարթային տեսադաշտ = Հորիզոնական տեսադաշտ / հորիզոնական դետեկցիայի տարրերի թվի վրա:

«Ուղղահայաց ակնթարթային տեսադաշտ = Ուղղահայաց տեսադաշտ / ուղղահայաց դետեկցիայի տարրերի թվի վրա:

2. «ՈՒղիղ տեսադաշտը» 6A003.b.4 կետի Ծանոթագրություն 3.b. կետում վերաբերում է պատկերային տեսախցիկին, որն աշխատում է ինֆրակարմիր սպեկտրում, որը տեսանելի պատկեր է ներկայացնում մարդ դիտողին` օգտագործելով աչքի տեսողությանը մոտ միկրո տեսապատկեր, որը գործում է ցանկացած լուսային-անվտանգության մեխանիզմով:

 

Ծանոթագրություն 4. 6A003.b.4.c. կետով չեն վերահսկվում այն պատկերային տեսախցիկները, որոնք.

a. Ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Երբ խցիկը հատուկ նախագծված է շենքի ներսում տեղադրվող համակարգերում կամ սարքավորումների համակարգերում, որպես բաղադրիչ, կամ սարքավորում, որը իր նախագծով սահմանափակված է միայն մեկ կիրառության համար, ինչպես.

a. Արդյունաբերական գործընթացների հարադիտում, որակի վերահսկում, կամ նյութերի հատկությունների վերլուծություն;

b. Գիտահետազոտական աշխատանքների համար հատուկ նախագծված լաբորատոր սարքավորումներ,

c. Բժշկական սարքավորումներ,

d. Ֆինանսական խարդախության դեպքերի բացահայտման սարքավորումներ; և

2. Աշխատում է միայն այն դեպքում, երբ տեղադրված է հետևյալներից որևէ մեկում.

a. Համակարգ(եր) կամ սարքավորումներ, որոնց համար այն նախատեսված է; կամ

b. Հատուկ նախագծված արտոնագրված պահեստային շինություն; և

3. Պարունակում է ակտիվ մեխանիզմ, որի շնորհիվ տեսախցիկը դադարում է աշխատել, երբ այն հեռացվում է այն համակարգից (համակարգերից) կամ սարքավորումներից, որոնց համար նախատեսված է;

b. Տեսախցիկը հատուկ նախագծված է քաղաքացիական նշանակության մարդատար ցամաքային փոխադրամիջոցների կամ փոխադրամիջոցներ տեղափոխող լաստանավերի համար և ունի բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Տեսախցիկը տեղադրվում և փոխկապակցվում է քաղաքացիական նշանակության մարդատար կամ բեռնատար ցամաքային փոխադրամիջոցի կամ լաստանավի մեջ միայն վարորդի համար վարման ընթացքի անվտանգությունը ապահովելու համար;

2. Աշխատում է միայն այն դեպքում, երբ տեղադրված է հետևյալներից որևէ մեկում.

a. Քաղաքացիական նշանակության մարդատար ցամաքային փոխադրամիջոցի մեջ, որի համար նախատեսված է եղել ըստ նախագծի, և որի քաշը պակաս է 4500 կգ (ավտոմեքենայի համախառն քաշը); կամ

b. Մարդատար և բեռնատար փոխադրական միջոցներ, որոնց համար դրանք նախատեսված են, և ունեն ընդհանուր 65 մ կամ ավելի մեծ երկարություն; կամ

c. Հատուկ նախագծված, արտոնագրված փորձարկման հարմարանքի կամ սարքավորման մեջ; և

3. Պարունակում է ակտիվ մեխանիզմ, որի շնորհիվ տեսախցիկը դադարում է աշխատել, երբ հեռացվում է այն փոխադրամիջոցից, որի համար նախատեսված է ըստ նախագծի,

c. Սահմանափակվում են ըստ նախագծի 760 նմ գերազանցող բարձր ալիքային երկարությունների ընդգրկույթում առավելագույն 10 մԱ/Վտ «ճառագայթող զգայունությամբ» և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Պարունակում են զգայունության սահմանափակման մեխանիզմ, որը նախատեսված չէ հեռացման կամ ձևափոխման համար;

2. Պարունակում են ակտիվ մեխանիզմ, որի շնորհիվ տեսախցիկը դադարում է աշխատել, երբ զգայունության սահմանափակման մեխանիզմը հեռացվում է; և

3. Նախագծված կամ ձևափոխված չեն ստորջրյա կիրառման համար; կամ

d. Ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Չեն ներառում «անմիջական տեսարանի» կամ էլեկտրոնային պատկերային էկրան;

2. Չունեն հսկվող տեսադաշտի տեսանելի պատկերի արտաբերման հնարավորություն;

3. «Տեսափոխակերպման մատրիցան» աշխատում է միայն այն ժամանակ, երբ այն տեղադրված է այն տեսախցիկի վրա, որի համար նախատեսված է; և

4. «Տեսափոխակերպման մատրիցան» ներառում է ակտիվ մեխանիզմ, որի շնորհիվ տեսախցիկը մշտապես դադարում է աշխատել, երբ հեռացվում է այն խցիկից, որի համար նախատեսված է ըստ նախագծի:

5. Պատկերային տեսախցիկներ, որոնք ներառում են 6A002.a.1. կետում հատկորոշված պինդ մարմնային դետեկտորները:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2011
N 1785-Ն
Որոշում