040.1785.201211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1785-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(13-րդ մաս)
6A004 Օպտիկական սարքավորումներ և բաղադրիչներ, ինչպիսիք են.
a. Օպտիկական հայելիներ (արտացոլիչներ), ինչպիսիք են.
Տեխնիկական ծանոթագրություն
6A004.a. կետի նպատակով Լազերով պատճառված վնասի սահմանը (LIDT) չափվում է համաձայն ISO 21254-1:2011 ստանդարտի:
Հ.Ծ. Օպտիկական հայելիների համար, որոնք հատուկ նախագծված են վիմագրական սարքավորման համար տես 3B001:
1. «Դեֆորմացվող հայելիներ», որոնք ունեն 10 մմ-ից մեծ ակտիվ օպտիկական ապերտուրա և հետևյալ բնութագրերից որևէ մեկը և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները.
a. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Մեխանիկական ռեզոնանսային հաճախականությունը հավասար է կամ մեծ է 750 Հց; և
2. 200-ից ավելի ակտուատորներ; կամ
b. Լազերով պատճառված վնասի սահմանը (LIDT) հետևյալն է.
1. Գերազանցում է 1 կՎտ/սմ2 - «նոմինալ կայուն էներգիա արձակող լազերի» օգտագործման դեպքում (CW laser); կամ
2. Գերազանցում է 2 Ջ/սմ2 20 - նվրկ «լազերային» իմպուլսներ օգտագործելու և 20 Հց կրկնման արագության դեպքում;
2. Թեթև մոնոլիտ հայելիներ, որոնք ունեն 30 կգ/մ2-ից պակաս միջին «համարժեք խտություն» և որոնց ընդհանուր զանգվածը գերազանցում 10 կգ:
Ծանոթագրություն 6A004.a.2. կետը չի վերահսկում այն հայելիները, որոնք հատուկ նախագծված են արևային ճառագայթումը երկրային հելիոստատիկ տեղակայանքների համար ուղղորդելու նպատակով:
3. Թեթև «կոմպոզիտներով» կամ փրփրային կառուցվածքներով հայելիները, որոնց միջին «համարժեք խտություն» պակաս է 30 կգ/մ2-ից և որոնց ընդհանուր զանգվածը գերազանցում 2 կգ:
Ծանոթագրություն 6A004.a.3. կետով չեն վերահսկվում այն հայելիները, որոնք հատուկ նախագծված են արևային ճառագայթումը երկրային հելիոստատիկ տեղակայանքների համար ուղղորդելու նպատակով:
4. Ճառագայթի ուղղորդման հայելային փուլերի համար հատուկ նախագծված հայելիներ, որոնք հատկորոշված են 6A004.d.2.a. կետում լյամբդա/10 կամ ավելի լավ հարթությամբ (երբ լյամբդան հավասար է 633 նմ) և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Տրամագծի կամ հիմնական առանցքի երկարությունը մեծ է կամ հավասար է 100 մմ; կամ
b. Ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Տրամագծի կամ հիմնական առանցքի երկարությունը մեծ է 50 մմ-ից, բայց փոքր է 100 մմ; և
2. Լազերով պատճառած վնասի սահմանը (LIDT) հետևյալն է.
a. Գերազանցում է 10 կՎտ/սմ2 - «նոմինալ կայուն էներգիա արձակող լազերի» օգտագործման դեպքում (CW laser); կամ
b. Գերազանցում է 20 Ջ/սմ2 20 նվրկ - «լազերային» իմպուլսներ օգտագործելու և 20 Հց կրկնման արագության դեպքում;
b. Ցինկի սելենիդից (ZnSe) կամ ցինկի սուլֆիդից (ZnS) պատրաստված օպտիկական բաղադրիչները` որոնց ալիքային երկարության ընդգրկույթը գերազանցում է 3 000 նմ, բայց չի գերազանցում 25 000 նմ և, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Ծավալը գերազանցում է 100 սմ3;
2. Տրամագիծը կամ գլխավոր առանցքի երկարությունը գերազանցում է 80 մմ, իսկ հաստությունը (խորություն)` 20 մմ;
c. Օպտիկական համակարգերի բաղադրիչները, որոնք «կիրառելի են տիեզերքում», ինչպիսիք են.
1. Բաղադրիչներ, որոնց քաշը թեթևացրած է մինչև 20%-ից պակաս «համարժեք խտություն»` համեմատած միևնույն ապերտուրայով և հաստությամբ պինդ մարմնային թիթեղների հետ,
2. Չմշակված սուբստրատներ, ծածկույթապատված սուբստրատներ (միաշերտ կամ բազմաշերտ, մետաղական կամ դիէլեկտրիկ, հաղորդիչ, կիսահաղորդիչ կամ մեկուսիչ ծածկույթներով) կամ պաշտպանական թաղանթներ ունեցող սուբստրատներ,
3. Հայելիների սեգմենտներ կամ հավաքվածքներ, որոնք նախագծված են տիեզերքում օպտիկական համակարգ հավաքվելու համար, որի հավաքող ապերտուրան համարժեք է կամ մեծ է 1 մետր տրամագծով մեկ օպտիկական համակարգից:
4. Բաղադրիչներ, որոնք պատրաստված են «կոմպոզիտային» նյութերից, որոնց գծային ջերմային ընդարձակման գործակիցը հավասար է կամ պակաս է 5 x 10(-6)-ից` ցանկացած կոորդինատային ուղղությամբ:
d. Օպտիկական վերահսկման սարքավորումներ, ինչպիսիք են.
1. Սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են 6A004.c.1. կամ 6A004.c.3. կետերում հատկորոշված «տիեզերքում կիրառելի» բաղադրիչների մակերևույթի ձևը կամ կողմնորոշումը պահպանելու համար:
2. Ուղղորդող, հետագծող, կայունացնող կամ ռեզոնանսային համակշռող սարքավորումներ, ինչպիսիք են
a. Ճառագայթի ուղղորդման հայելային փուլերը, որոնք հատուկ նախագծված են 50 մմ-ից մեծ տրամագիծ կամ հիմնական առանցքի երկարություն ունեցող հայելիներ կրելու համար և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը, և դրանց համար հատուկ նախագծված էլեկտրոնային վերահսկման սարքավորումները.
1. Առավելագույն անկյունային դեգերումը +- 26 մռադ կամ ավելի;
2. Մեխանիկական ռեզոնանսային հաճախականությունը 500 Հց կամ ավելի; և
3. Անկյունային «ճշգրտությունը» 10 մկռադ (միկրոռադիան) կամ պակաս (ավելի լավը);
b. Սարքավորման ռեզոնանսային համակշռման սարքավորումը ունի հաճախականության ընդգրկույթ, որը հավասար է կամ մեծ է 100 Հց-ից և 10 մկռադ կամ պակաս (ավելի լավ) «ճշգրտություն»;
3. Կարդանային կախոցներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. պտույտի առավելագույն անկյունը գերազանցում 5o;
b. հաճախականությունների ընդգրկույթը 100 Հց կամ ավելի;
c. անկյունային ուղղորդման սխալանքները 200 մկռադ (միկրոռադիան) կամ դրանից պակաս; և
d. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Տրամագծի կամ գլխավոր առանցքի երկարությունը գերազանցում է 0,15 մ, բայց չի գերազանցում 1 մ, և կարող է բացել անկյունային արագացում, որը գերազանցում է 2 ռադ (ռադիան)/վրկ2;
2. Տրամագծի կամ գլխավոր առանցքի երկարությունը գերազանցում է 1 մ և կարող է բացել 0,5 ռադ (ռադիան)/վրկ2 անկյունային արագացում:
4. Չի կիրառվում:
e. «Ապագնդային օպտիկական տարրեր», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Օպտիկական ապերտուրայի ամենամեծ տարածաչափը մեծ է 400 մմ-ից;
2. Մակերեսի անհարթությունը 1 նմ-ից պակաս է (միջին քառակուսային)` նմուշի 1 մմ և ավելի երկարությունների համար; և
3. Գծային ջերմային ընդլայնման գործակցի բացարձակ հզորությունը պակաս է 3 x 10(-6)/ K-ից 25C ջերմաստիճանում:
Տեխնիկական ծանոթագրություն.
1. «Ապագնդային օպտիկական տարրը» օպտիկական համակարգում օգտագործվող տարր է, որի պատկերի ձևավորման մակերեսը կամ մակերեսները նախագծված են այնպես, որ բխեն իդեալական գնդի ձևից:
2. Արտադրողից չի պահանջվում կատարել 6A004.e.2. կետում նշված մակերեսի անհարթության չափագրում, բացի այն դեպքերից, երբ օպտիկական տարրը հատուկ նախագծված կամ պատրաստված է եղել այնպիսի ձևով, որպեսզի բավարարի կամ գերազանցի տվյալ հսկողական պարամետրը:
Ծանոթագրություն. 6A004.e.2. կետով չեն վերահսկվում հետևյալ բնութագրերն ունեցող «ապագնդային օպտիկական տարրերը».
a. Օպտիկական ապերտուրայի ամենամեծ չափը 1 մ-ից պակաս է, իսկ կիզակետային երկարության հարաբերությունը ապերտուրային հավասար է կամ գերազանցում է 4,5:1;
b. Օպտիկական ապերտուրայի ամենամեծ չափը 1 մ-ից պակաս է, իսկ կիզակետային երկարության հարաբերությունը ապերտուրին հավասար է կամ գերազանցում է 7:1;
c. Նախագծված են որպես Ֆրենելյան, երեսակավոր, շերտագծավոր, պրիզմայաձև կամ դիֆրակցային օպտիկական տարրեր:
d. Պատրաստված են բորասիլիկատային ապակուց, որի գծային ջերմային ընդարձակման գործակիցը մեծ է 2,5 x 106/K-ից 25օC ջերմաստիճանում; կամ
e. Ռենտգենային օպտիկական տարրեր են, որոնք ունեն` ներքին անդրադարձման ունակություն (օրինակ` խողովակաձև հայելիներ):
Հ.Ծ. Վիմագրական սարքավորումների համար հատուկ նախագծված «ապագնդային օպտիկական տարրերի» վերաբերյալ տես 3B001 կետը:
6A005 «Լազերներ», բացի նրանցից, որոնք հատկորոշված են 0B001.g.5. կամ 0B001.h.6. կետերում, բաղադրիչներ և օպտիկական սարքավորումներ, ինչպիսիք են.
Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 6A205:
Ծանոթագրություն 1. Իմպուլսային «լազերները» ներառում են այն լազերները, որոնք աշխատում են անընդհատ իմպուլսային ալիքի ռեժիմում` (նոմինալ կայուն էներգիա արձակող լազեր) իմպուլսների փոխադարձ ծածկումով:
Ծանոթագրություն 2. էքզիմերային, կիսահաղորդչային, քիմիական, CO, CՕ2, և «չկրկնվող իմպուլսային» [Nd:glass] ապակե «լազերները» հատկորոշված են միայն 6A005.d. կետում:
Տեխնիկական ծանոթագրություն
«Չկրկնվող իմպուլս» վերաբերում է այն «լազերներին», որոնք արտադրում են կամ եզակի զարկով իմպուլս, կամ որոնց իմպուլսների զարկերի միջև կա ժամանակային ինտերվալ, որը գերազանցում է 1 րոպե:
Ծանոթագրություն 3. 6.A005 կետը ներառում է մանրաթելային «լազերները»:
Ծանոթագրություն 4. Այն «լազերների» վերահսկողական կարգավիճակը, որոնք ունեն հաճախականության փոխակերպման (այսինքն` ալիքի երկարության փոփոխության) ֆունկցիա, բացի մեկ «լազերից» մյուսի մղման մեթոդի, որոշվում է կիրառելով երկուստեք ելակետային «լազերի» և փոփոխված հաճախականությամբ օպտիկական արդյունքի վերահսկողության պարամետրերը:
Ծանոթագրություն 5. 6.A005 կետով չեն վերահսկվում հետևյալ «լազերները».
a. Սուտակե-կարմիր` 20 Ջ-ից ցածր ելքային էներգիայով;
b. Ազոտային;
c. Կրիպտոնային:
Տեխնիկական ծանոթագրություն.
6A005 կետով «էլեկտրական էներգիան օպտիկականի փոխակերպման աստիճանը» որոշվում է որպես «լազերի» ելքային հզորության (կամ «միջին ելքային հզորության») հարաբերությունը` ընդհանուր էլեկտրականության մուտքային հզորության հետ, որը պահանջվում է «լազերը» աշխատացնելու համար, ներառյալ սնուցող էներգիայի պայմանները և ջերմային պայմանները/ջերմափոխանակումը:
a. Ոչ «վերալարելի» անընդհատ ալիքով «նոմինալ կայուն էներգիա արձակող լազերները», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Ելքային ալիքի երկարությունը պակաս է 150 նմ-ից, և ելքային էներգիայի հզորությունը գերազանցում է 1 Վտ;
2. Ելքային ալիքի երկարությունը հավասար է կամ ավել է 150 նմ, բայց չի գերազանցում 510 նմ, և ելքային հզորությունը գերազանցում է 30 Վտ;
Ծանոթագրություն. 6.A005.a.2. կետով չեն վերահսկում արգոնային «լազերները», որոնց ելքային հզորությունը հավասար է կամ պակաս է 50 Վտ-ից:
3. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 510 նմ, բայց չի գերազանցում 540 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. ելքային ալիքը գեներացվում է մեկ լայնակի ռեժիմով, և ելքային հզորությունը գերազանցում է 50 Վտ; կամ
b. ելքային ալիքը գեներացվում է բազմակի լայնակի ռեժիմով և ելքային հզորությունը գերազանցում է 150 Վտ:
4. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 540 նմ, բայց չի գերազանցում 800 նմ և ունի 30 Վտ գերազանցող ելքային հզորություն:
5. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 800 նմ, բայց չի գերազանցում 975 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. ելքային ալիքը գեներացվում է մեկ լայնակի ռեժիմով, և ելքային հզորությունը գերազանցում է 50 Վտ; կամ
b. ելքային ալիքը գեներացվում է բազմակի լայնակի ռեժիմով և ելքային հզորությունը գերազանցում է 80 Վտ:
6. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 975 նմ, բայց չի գերազանցում 1 150 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. ելքային ալիքը գեներացվում է մեկ լայնակի ռեժիմով, և ելքային հզորությունը գերազանցում է 500 Վտ; կամ
b. ելքային ալիքը գեներացվում է բազմակի լայնակի ռեժիմով և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. «Էլեկտրական էներգիան օպտիկականի փոխակերպման աստիճանը» գերազանցում է 18%, և էներգիայի ելքային հզորությունը գերազանցում է 500 Վտ; կամ
2. ելքային հզորությունը գերազանցում է 2 կՎտ:
Ծանոթագրություն 1. 6.A005.a.6.b. կետով չեն վերահսկվում բազմակի լայնակի ռեժիմով գեներացնող արդյունաբերական «լազերները», որոնց ելքային հզորությունը գերազանցում է 2 կՎտ և չի գերազանցում 6 կՎտ` այն դեպքում երբ դրանց ընդհանուր զանգվածը մեծ է 1 200 կգ-ից: Այս ծանոթագրության նպատակով ընդհանուր զանգվածը ներառում է բոլոր այն բաղադրիչները, որոնք պահանջվում են «լազերի» աշխատանքի համար, օրինակ «լազեր», հոսանքի սնուցում, ջերմափոխանակիչ, բայց բացառում է արտաքին օպտիկական սարքերը ճառագայթի հարմարեցման և/կամ արձակման համար:
Ծանոթագրություն 2: 6A005.a.6.b. կետով չեն վերահսկվում բազմակի լայնակի ռեժիմով գեներացնող արդյունաբերական «լազերները», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
a. Ելքային հզորությունը գերազանցում է 500 Վտ, բայց չի գերազանցում 1 կՎտ և ունի բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Ճառագայթի պարամետրային արդյունքը (BPP) գերազանցում է 0,7 մմիմռադ; և
2. «Պայծառությունը» չի գերազանցում 1 024 Վտ / (մմ.մռադ)2;
b. Ելքային հզորությունը գերազանցում է 1 Վտ, բայց չի գերազանցում 1,6 կՎտ, և Ճառագայթի պարամետրային արդյունքը գերազանցում է 1,25 մմ.մռադ;
c. Ելքային հզորությունը գերազանցում է 1,6 կՎտ, բայց չի գերազանցում 2,5 կՎտ, և Ճառագայթի պարամետրային արդյունքը գերազանցում է 1,7 մմ.մռադ;
d. Ելքային հզորությունը գերազանցում է 2,5 կՎտ, բայց չի գերազանցում 3,3 կՎտ, և Ճառագայթի պարամետրային արդյունքը գերազանցում է 2,5 մմ.մռադ;
e. Ելքային հզորությունը գերազանցում է 3,3 կՎտ, բայց չի գերազանցում 4 կՎտ, և Ճառագայթի պարամետրային արդյունքը գերազանցում է 3,5 մմ.մռադ;
f. Ելքային հզորությունը գերազանցում է 4 կՎտ, բայց չի գերազանցում 5 կՎտ, և Ճառագայթի պարամետրային արդյունքը գերազանցում է 5 մմ.մռադ;
g. Ելքային հզորությունը գերազանցում է 5 կՎտ, բայց չի գերազանցում 6 կՎտ, և Ճառագայթի պարամետրային արդյունքը գերազանցում է 7,2 մմ.մռադ;
h. Ելքային հզորությունը գերազանցում է 6 կՎտ, բայց չի գերազանցում 8 կՎտ, և Ճառագայթի պարամետրային արդյունքը գերազանցում է 12 մմ.մռադ; կամ
i. Ելքային հզորությունը գերազանցում է 8 կՎտ, բայց չի գերազանցում 10 կՎտ, և Ճառագայթի պարամետրային արդյունքը գերազանցում է 24 մմ.մռադ;
Տեխնիկական ծանոթագրություն
6A005.a.6.b. կետի Ծանոթագրություն 2.a. կետի նպատակով «պայծառությունը» սահմանվում է որպես «լազերի» ելքային հզորությունը բաժանած ճառագայթային պարամետրի (BPP) արդյունքի քառակուսու վրա, այսինքն` (ելքային հզորություն)/BPP2:
7. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 1150 նմ, բայց չի գերազանցում 1 555 նմ և ունի հետևյալ բնութագրիչներից որևէ մեկը.
a. Ելքային ալիքը գեներացնում է եզակի լայնակի ռեժիմով և ելքային հզորությունը գերազանցում է 50 Վտ; կամ
b. Ելքային ալիքը գեներացնում է բազմակի լայնակի ռեժիմով և ելքային հզորությունը գերազանցում է 80 Վտ;
8. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 1555 նմ, բայց չի գերազանցում 1 850 նմ և ելքային ալիքի հզորությունը գերազանցում է 1 Վտ;
9. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 1850 նմ, բայց չի գերազանցում 2 100 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Ելքային ալիքը գեներացնում է եզակի լայնակի ռեժիմով և ելքային հզորությունը գերազանցում է 1 Վտ; կամ
b. Ելքային ալիքը գեներացնում է բազմակի լայնակի ռեժիմով և ելքային հզորությունը գերազանցում է 120 Վտ;
10. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 2100 նմ, բայց չի գերազանցում 1 Վտ.
b. Ոչ «վերակազմակերպելի» «իմպուլսային լազերներ», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Ելքային ալիքի երկարությունը պակաս է 150 նմ-ից, և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 50 մՋ և «պիկային հզորությունը» գերազանցում է 1 Վտ; կամ
b. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 1 Վտ;
2. Ելքային ալիքի երկարությունը հավասար է կամ պակաս է 150 նմ-ից, բայց չի գերազանցում 510 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 1,5 մՋ և «պիկային հզորությունը» գերազանցում է 30 Վտ; կամ
b. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 30 Վտ;
Ծանոթագրություն. 6.A005.b.2.b. կետով չեն վերահսկվում արգոնային «լազերները», որոնց «միջին ելքային հզորությունը» հավասար է կամ պակաս է 50 Վտ-ից:
3. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 510 նմ, բայց չի գերազանցում 540 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Ելքային ալիքը գեներացնում է եզակի լայնակի ռեժիմով և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 1,5 մՋ և «պիկային հզորությունը» գերազանցում է 50 Վտ; կամ
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 50 Վտ;
b. Ելքային ալիքը գեներացնում է բազմակի լայնակի ռեժիմով և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 1,5 մՋ և «պիկային հզորությունը» գերազանցում է 150 Վտ; կամ
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 150 Վտ;
4. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 540 նմ, բայց չի գերազանցում 800 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. «Իմպուլսի տևողությունը» պակաս է 1 կետ վայրկյանից և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 0,005 Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 5 ԳՎտ; կամ
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 20 Վտ; կամ
b. «Իմպուլսի տևողությունը» հավասար է կամ գերազանցում է 1 կետ վայրկյանում և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 1,5 Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 30 Վտ; կամ
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 30 Վտ;
5. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 800 նմ, բայց չի գերազանցում 975 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. «Իմպուլսի տևողությունը» պակաս է 1 կետ վայրկյանից և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 0,005 Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 5 ԳՎտ; կամ
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 20 Վտ;
b. «Իմպուլսի տևողությունը» հավասար է կամ գերազանցում է 1 կետ վայրկյանում և չի գերազանցում 1 կետ վայրկյանում և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 0,5 Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 50 Վտ; կամ
2. Ելքային ալիքը գեներացնում է եզակի լայնակի ռեժիմով և «միջին ելքային հզորությունը» գերազանցում է 20 Վտ; կամ
3. Ելքային ալիքը գեներացնում է բազմակի լայնակի ռեժիմով և «միջին ելքային հզորությունը» գերազանցում է 80 Վտ;
c. «Իմպուլսի տևողությունը» գերազանցում է 1 կետ վայրկյանում և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 2 Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 50 Վտ;
2. Ելքային ալիքը գեներացնում է եզակի լայնակի ռեժիմով և «միջին ելքային հզորությունը» գերազանցում է 50 Վտ; կամ
3. Ելքային ալիքը գեներացնում է բազմակի լայնակի ռեժիմով և «միջին ելքային հզորությունը» գերազանցում է 80 Վտ;
6. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 975 նմ, բայց չի գերազանցում 1 150 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. «Իմպուլսի տևողությունը» պակաս է 1 կետ վայրկյանից և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի «պիկային հզորությունը» գերազանցում է 2 ԳՎտ;
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 30 Վտ; կամ
3. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 0,002 Ջ;
b. «Իմպուլսի տևողությունը» հավասար է կամ գերազանցում է 1 կետ վայրկյանում և պակաս է 1 կետ վայրկյանից և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի «պիկային հզորությունը» գերազանցում է 5 ԳՎտ;
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 50 Վտ; կամ
3. Իմպուլսի «ելքային հզորությունը» գերազանցում է 0,1 Ջ;
c. «Իմպուլսի տևողությունը» հավասար է կամ գերազանցում է 1 նվրկ բայց չի գերազանցում 1 մկվրկ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Ելքային ալիքը գեներացնում է եզակի լայնակի ռեժիմով և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Իմպուլսի «պիկային հզորությունը» գերազանցում է 100 ՄՎտ;
b. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 20 Վտ և ըստ նախագծի սահմանափակված է իմպուլսի կրկնվողականության առավելագույն հաճախականությամբ, որը պակաս է կամ հավասար է 1 կՀց;
c. «Էլեկտրական էներգիան օպտիկականի փոխակերպման աստիճանը» գերազանցում է 12%; «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 100 Վտ և կարող է աշխատել 1 կՀց-ից ավելի բարձր իմպուլսների կրկնվողականության հաճախականությամբ:
d. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 150 Վտ և կարող է աշխատել 1 կՀց-ից ավելի բարձր իմպուլսների կրկնվողականության հաճախականությամբ; կամ
e. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 2 Ջ; կամ
2. Ելքային ալիքը գեներացնում է բազմակի լայնակի ռեժիմով և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. «Պիկային հզորությունը» գերազանցում է 400 ՄՎտ;
b. «Էլեկտրական էներգիան օպտիկականի փոխակերպման աստիճանը» գերազանցում է 18% և «միջին ելքային հզորությունը» գերազանցում է 500 Վտ;
c. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 2 կՎտ; կամ
d. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 4 Ջ; կամ
d. «Իմպուլսային տևողություն» գերազանցում է 1 մկվրկ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Ելքային ալիքը գեներացնում է եզակի լայնակի ռեժիմով և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Իմպուլսի «պիկային հզորությունը» գերազանցում է 500 կՎտ;
b. «Էլեկտրական էներգիան օպտիկականի փոխակերպման աստիճանը» գերազանցում է 12% և «միջին ելքային հզորությունը» գերազանցում է 100 Վտ; կամ
c. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 150 Վտ; կամ
2. Ելքային ալիքը գեներացնում է բազմակի լայնակի ռեժիմով և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. «Պիկային հզորությունը» գերազանցում է 1 ՄՎտ;
b. «Էլեկտրական էներգիան օպտիկականի փոխակերպման աստիճանը» գերազանցում է 18% և «միջին ելքային հզորությունը» գերազանցում է 500 Վտ;
c. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 2 կՎտ;
7. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 1 150 նմ, բայց չի գերազանցում 1 555 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. «Իմպուլսի տևողությունը» չի գերազանցում 1 մկվրկ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 0,5 Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 50 Վտ;
2. Ելքային ալիքը գեներացնում է եզակի լայնակի ռեժիմով և «միջին ելքային հզորությունը» գերազանցում է 20 Վտ; կամ
3. Ելքային ալիքը գեներացնում է բազմակի լայնակի ռեժիմով և «միջին ելքային հզորությունը» գերազանցում է 50 Վտ; կամ
b. «Իմպուլսի տևողությունը» գերազանցում է 1 մկվրկ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 2 Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 50 Վտ;
2. Ելքային ալիքը գեներացնում է եզակի լայնակի ռեժիմով և «միջին ելքային հզորությունը» գերազանցում է 50 Վտ; կամ
3. Ելքային ալիքը գեներացնում է բազմակի լայնակի ռեժիմով և «միջին ելքային հզորությունը» գերազանցում է 80 Վտ;
8. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 1 555 նմ, բայց չի գերազանցում 1 850 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը..
a. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 100 մ Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 1 Վտ; կամ
b. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 1 Վտ;
9. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 1 850 նմ, բայց չի գերազանցում 2 100 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Ելքային ալիքը գեներացնում է եզակի լայնակի ռեժիմով և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 100 մ Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 1 Վտ; կամ
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 1 Վտ; կամ
b. Ելքային ալիքը գեներացնում է բազմակի լայնակի ռեժիմով և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 100 մ Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 10 կՎտ; կամ
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 120 Վտ; կամ
10. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 2 100 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 100 մ Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 1 Վտ; կամ
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 1 Վտ;
c. «Վերալարելի» «լազերներ», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Ելքային ալիքի երկարությունը պակաս է 600 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 50 մ Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 1 Վտ; կամ
b. Միջին կամ անընդհատ ալիքի ելքային հզորությունը գերազանցում է 1 Վտ;
Ծանոթագրություն. 6A005.c.1. կետով չեն վերահսկվում ներկանյութային «լազերները» կամ այլ տեսակի հեղուկ «լազերները», որոնք ունեն բազմակի ելքեր և որոնց ելքային ալիքի երկարությունը հավասար է կամ գերազանցում է 150 նմ, բայց չի գերազանցում 600 նմ և ունի բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Իմպուլսի ելքային հզորությունը պակաս է 1,5 Ջ և «պիկային հզորությունը» պակաս է 20 Վտ; և
2. Միջին կամ ալիքի անընդհատ ելքային հզորությունը պակաս է 20 Վտ:
2. Ելքային ալիքի երկարությունը հավասար է կամ ավելի է 600 նմ, բայց չի գերազանցում 1 400 նմ, և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 1 Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 20 Վտ; կամ
b. Միջին կամ անընդհատ ալիքի ելքային հզորությունը գերազանցում է 20 Վտ; կամ
3. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 1 400 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 50 մՋ և «պիկային հզորությունը» գերազանցում է 1 Վտ; կամ
b. Միջին կամ անընդհատ ալիքի ելքային հզորությունը գերազանցում է 1 Վտ;
d. Այլ «լազերներ», որոնք չեն հատկորոշվում 6A005.a., 6A005.b. կամ 6A005.c. կետերում, ինչպիսիք են.
1. Կիսահաղորդչային «լազերները», ինչպիսիք են.
Ծանոթագրություն 1. 6A005.d.1. կետը ներառում է օպտիկական միացումներով կիսահաղորդչային «լազերները» (օրինակ` օպտիկա-մանրաթելային ելուստներով):
Ծանոթագրություն 2. Այն կիսահաղորդչային «լազերների» վերահսկողական կարգավիճակը, որոնք հատուկ նախագծված են այլ սարքավորումների համար, որոշվում է այլ սարքավորումների վերահսկողական կարգավիճակով:
a. Առանձին եզակի լայնակի ռեժիմով գեներացնող կիսահաղորդչային «լազերները», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Ալիքի երկարությունը հավասար է կամ պակաս է 1510 նմ և միջին կամ անընդհատ ելքային հզորությունը գերազանցում է 15 Վտ;
2. Ալիքի երկարությունը գերազանցում է 1510 և միջին կամ անընդհատ ելքային հզորությունը գերազանցում է 500 ՄՎտ:
b. Առանձին բազմակի լայնակի ռեժիմով գեներացնող կիսահաղորդչային «լազերները», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Ալիքի երկարությունը պակաս է 1400 նմ և միջին կամ անընդհատ ելքային հզորությունը գերազանցում է 15 Վտ;
2. Ալիքի երկարությունը հավասար է կամ գերազանցում է 1400 նմ և պակաս է 1 900 նմ և միջին կամ անընդհատ ելքային հզորությունը գերազանցում է 2,5 Վտ; կամ
3. Ալիքի երկարությունը հավասար է կամ գերազանցում է 1900 նմ և միջին կամ անընդհատ ելքային հզորությունը գերազանցում է 1 Վտ;
c. Առանձին կիսահաղորդչային «լազերային» «ճաղացանցեր», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Ալիքի երկարությունը պակաս է 1400 նմ և միջին կամ անընդհատ ելքային հզորությունը գերազանցում է 100;
2. Ալիքի երկարությունը հավասար է կամ գերազանցում է 1400 նմ և պակաս է 1900 նմ և միջին կամ անընդհատ ելքային հզորությունը գերազանցում է 25 Վտ; կամ
3. Ալիքի երկարությունը հավասար է կամ գերազանցում է 1900 նմ և միջին կամ անընդհատ ելքային հզորությունը գերազանցում է 10 Վտ;
d. Կիսահաղորդչային «լազերային» «բազմահարկ ալեցրային ճաղացանցեր» (երկ-տարածաչափ ցանցեր), որոնց.
1. Ալիքի երկարությունը պակաս է 1400 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Միջին կամ անընդհատ ալիքի ելքային հզորությունը պակաս է 3 կՎտ և միջին կամ անընդհատ ալիքի ելքային «հզորության խտությունը» գերազանցում է 500 Վտ/սմ2;
b. Միջին կամ անընդհատ ալիքի ելքային հզորությունը հավասար է կամ գերազանցում է 3 կՎտ, բայց պակաս է կամ հավասար է~ 5 կՎտ և միջին կամ անընդհատ ալիքի ելքային «հզորության խտությունը» գերազանցում է 350 Վտ/սմ2;
c. Միջին կամ անընդհատ ալիքի ելքային հզորությունը գերազանցում է 5 կՎտ;
d. Պիկային իմպուլսի «հզորության խտությունը» գերազանցում է 2500 Վտ/սմ2; կամ
Ծանոթագրություն. 6A005.d.1.d.1.d. կետով չեն վերահսկվում էպիտաքսային-հյուսվածքային մոնոլիտային սարքերը:
e. Տարածականորեն կոհերենտ միջին կամ անընդհատ ալիքի ելքային հզորությունը գերազանցում է 150 Վտ;
2. Ալիքի երկարությունը գերազանցում է կամ հավասար է 1400 նմ, բայց պակաս է 1 900 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Միջին կամ անընդհատ ալիքի ելքային հզորությունը պակաս է 250 Վտ և միջին կամ անընդհատ ալիքի ելքային «հզորության խտությունը» գերազանցում է 150 Վտ/սմ2;
b. Միջին կամ անընդհատ ալիքի ելքային հզորությունը հավասար է կամ գերազանցում է 250 Վտ, բայց պակաս է կամ հավասար է 500 Վտ և միջին կամ անընդհատ ալիքի ելքային «հզորության խտությունը» գերազանցում է 50 Վտ/սմ2;
c. Միջին կամ անընդհատ ալիքի ելքային հզորությունը գերազանցում է 500 Վտ;
d. Պիկային իմպուլսի «հզորության խտությունը» գերազանցում է 500 Վտ/սմ2; կամ
Ծանոթագրություն. 6A005.d.1.d.2.d. կետով չեն վերահսկվում էպիտաքսային-հյուսվածքային մոնոլիտային սարքերը:
e. Տարածականորեն կոհերենտ միջին կամ անընդհատ ալիքի ելքային հզորությունը գերազանցում է 15 Վտ;
3. Ալիքի երկարությունը գերազանցում է կամ հավասար է 1900 նմ և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Միջին կամ անընդհատ ալիքի ելքային «հզորության խտությունը» գերազանցում է 50 Վտ/սմ2;
b. Միջին կամ անընդհատ ալիքի ելքային հզորությունը գերազանցում է 10 Վտ; կամ
c. Տարածականորեն կոհերենտ միջին կամ անընդհատ ալիքի ելքային հզորությունը գերազանցում է 1,5 Վտ; կամ
4. Ունի առնվազն մեկ «լազերային» «ալեհավաք ճաղացանց», որը հատկորոշված է 6A005.d.1.c. կետով;
Տեխնիկական ծանոթագրություն
6A005.d.1.d. կետի նպատակներով «հզորության խտություն» նշանակում է «լազերի» ելքային հզորությունը բաժանած «բազմահարկ ալեցրային ճաղացանցերի» ճառագայթող մակերեսի տարածության վրա:
e. Կիսահաղորդչային «լազերային» «բազմահարկ ալեցրային ճաղացանցեր», բացի նրանցից, որոնք հատկորոշված են 6A005.d.1.d. կետում և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Հատուկ նախագծված են կամ ձևափոխված այլ «բազմահարկ ալեցրային ճաղացանցերի» հետ միակցվելու համար` ավելի խոշոր «բազմահարկ ալեցրային ճաղացանց» կազմելու համար; և
2. Ունեն ընդհանուր ինտեգրված միացումներ երկուստեք և էլեկտրոնիկայի և ջերմակլանման համար;
Ծանոթագրություն 1. «Բազմահարկ ալեցրային ճաղացանցերը», որոնք կառուցվում են 6A005.d.1.e. կետում հատկորոշված կիսահաղորդչային «լազերային» «բազմահարկ ալեցրային ճաղացանցերի» միակցման միջոցով, որոնք ըստ իրենց նախագծի չեն կարող կրկին վերակցվել կամ ձևափոխվել հատկորոշվում են 6A005.d.1.d. կետով:
Ծանոթագրություն 2. «Բազմահարկ ալեցրային ճաղացանցերը», որոնք կառուցվում են 6A005.d.1.e. կետում հատկորոշված կիսահաղորդչային «լազերային» «բազմահարկ ալեցրային ճաղացանցերի» միակցման միջոցով, որոնք ըստ իրենց նախագծի կարող են կրկին վերակցվել կամ ձևափոխվել հատկորոշվում են 6A005.d.1.e. կետով:
Ծանոթագրություն 3. 6A005.d.1.e. կետով չեն վերահսկվում եզակի «ճաղացանցերը», որոնք ըստ նախագծի կարող են ծայրը ծայրին միակցվել բազմահարկ գծային ճաղային ալեցիրների համակարգերի մեջ:
Տեխնիկական ծանոթագրություններ
1. Կիսահաղորդչային «լազերները» սովորաբար կոչվում են «լազերային» դիոդներ:
2. «Ճաղացանցը» (որը նաև կոչվում կիսահաղորդչային «լազերային» «ճաղացանց», «լազերային» դիոդային «ճաղացանց» կամ դիոդային «ճաղացանց») կազմված է բազմաթիվ կիսահաղորդչային «լազերներից», որոնք միակցված են մեկ տարածաչափային ալեցրային ցանցի մեջ:
3. «Բազմահարկ ալեցրային ճաղացանցը» կազմված է բազմակի «ճաղացանցերից», որոնք կազմում են կիսահաղորդչային «լազերների» երկ-տարածաչափ ալեցրային ճաղացանց:
2. Ածխածնի օքսիդի (CO) հիման վրա գործող «լազերներ», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. իմպուլսի ելքային հզորությունը գերազանցում է 2 Ջ և «պիկային հզորությունը» գերազանցում է 5 կՎտ; կամ
b. Միջին կամ անընդհատ ելքային հզորությունը գերազանցում է 5 կՎտ;
3. Ածխածնի երկօքսիդի (CO2) հիման վրա գործող «լազերները», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Անընդհատ ելքային հզորությունը գերազանցում է 15 կՎտ,
b. Իմպուլսային ելքային հզորություն, 10 մկվրկ-ի հավասար կամ դրանից պակաս «իմպուլսի տևողությամբ» և հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 10 կՎտ; կամ
2. «Պիկային ելքային հզորությունը» գերազանցում է 100 կՎտ; կամ
c. Իմպուլսային ելքային հզորություն, 10 մկվրկ-ի հավասար կամ դրանից պակաս «իմպուլսի տևողությամբ» և հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Իմպուլսի էներգիան գերազանցում է 5 Ջ մեկ իմպուլսին; կամ
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 2,5 կՎտ;
4. Էկզիմերային «լազերներ», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Ելքային ալիքի երկարությունը չի գերազանցում 150 նմ և հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Մեկ իմպուլսի ելքային էներգիան գերազանցում է 50 մՋ; կամ
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 1 Վտ:
b. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 150 նմ, բայց չի գերազանցում 190 նմ և հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Մեկ իմպուլսի ելքային էներգիան գերազանցում է 1,5 Ջ; կամ
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 120 Վտ:
c. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 190 նմ, բայց չի գերազանցում 360 նմ և հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Մեկ իմպուլսի ելքային էներգիան գերազանցում է 10 Ջ; կամ
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 500 Վտ; կամ
d. Ելքային ալիքի երկարությունը գերազանցում է 360 նմ և հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Մեկ իմպուլսի ելքային էներգիան գերազանցում է 1,5 Ջ; կամ
2. «Միջին ելքային հզորությունը» գերազանցում է 30 Վտ;
Հ.Ծ. Վիմագրական սարքավորման համար հատուկ նախագծված էկզիմերային լազերները տես 3B001 կետում:
5. Քիմիական «լազերներ», ինչպիսիք են.
a. Ջրածնաֆտորային (HF) «լազերներ»,
b. Դեյտերիումաֆտորային (DF) «լազերներ»,
c. «Անցումային լազերներ», ինչպիսիք են.
1. Թթվածին յոդին (O2-I) «լազերներ»;
2. Դեյտերիումաֆտոր-ածխածնի երկօքսիդային (DF-CO2) «լազերներ»:
6. «Ընդհատվող իմպուլսային» նիոդիումային ապակուց «լազերներ», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. «Իմպուլսի տևողությունը» չի գերազանցում 1 մկվրկ, և իմպուլսի ելքային էներգիան գերազանցում է 50 Ջ; կամ
b. «Իմպուլսի տևողությունը» գերազանցում է 1 մկվրկ, և իմպուլսի էներգիան գերազանցում է 100 Ջ;
Ծանոթագրություն. «Ընդհատվող իմպուլս» վերաբերում է այն «լազերներին», որոնք արտադրում են կամ եզակի ելքային իմպուլս կամ որոնց իմպուլսների միջև եղած ժամանակային ինտերվալը գերազանցում է մեկ րոպե:
e. Բաղադրիչներ, ինչպիսիք են.
1. Հայելիներ, որոնք հովացվում են կամ «ակտիվ հովացման» մեթոդով կամ ջերմակլանիչ խողովակների մեթոդով:
Տեխնիկական ծանոթագրություն.
«Ակտիվ հովացումը» ջերմակլանման տեխնոլոգիա է օպտիկական բաղադրիչների հովացման համար, որի ժամանակ օգտագործվում է օպտիկական բաղադրիչի ենթամակերեսով հոսող հովացնող հեղուկ (սովորաբար օպտիկական մակերևույթի տակ 1 մմ-ից պակաս խորությամբ)` ջերմությունը օպտիկական սարքից հեռացնելու համար:
2. Օպտիկական հայելիներ, կամ թափանցիկ կամ մասամբ թափանցիկ օպտիկական կամ էլեկտրաօպտիկական բաղադրիչներ, բացի հալեցված մանրաթելի սեպաձև միակցիչներից և բազմաշերտ դիելեկտրիկ ցանցավանդակներից (MLDs), որոնք հատուկ նախագծված են հատկորոշված «լազերների» հետ օգտագործվելու համար:
Ծանոթագրություն Մանրաթելի միակցիչները և բազմաշերտ դիելեկտրիկ ցանցավանդակները (MLDs) հատկորոշվում են 6A005.e.3. կետում:
3. Մանրաթելային «լազերի» բաղադրիչներ, ինչպիսիք են.
a. Բազմակի ռեժիմից բազմակի ռեժիմ եռակցված սեպաձև մանրաթելային միակցիչներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Ներկառուցման/ներտեղակայանման կորուստը ավելի լավն է (պակաս է) կամ հավասար է 0,3 դԲ, որը պահպանվում է հաշվարկված ընդհանուր միջին կամ անընդհատ ընդհանուր ելքային հզորության մակարդակի վրա (բացառությամբ մեկ ռեժիմի միջուկով փոխանցվող ելքային հզորության, եթե այդպիսին կա) որը գերազանցում է 1000 Վտ; և
2. Մուտքային մանրաթելերի թիվը հավասար է կամ գերազանցում է 3;
b. Եզակի ռեժիմից բազմակի ռեժիմ եռակցվող սեպաձև մանրաթելային միակցիչներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Ներկառուցման/ներտեղակայանման կորուստը ավելի լավն է (պակաս է) կամ հավասար է 0,5 դԲ, որը պահպանվում է հաշվարկված ընդհանուր միջին կամ անընդհատ ընդհանուր ելքային հզորության մակարդակի վրա, որը գերազանցում է 4 600 Վտ;
2. Մուտքային մանրաթելերի թիվը հավասար է կամ գերազանցում է 3; և
3. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Ճառագայթի պարամետրային արդյունքը (BPP) չափվում է ելքի վրա և չի գերազանցում 1,5 մմ մռադ մի քանի մուտքային մանրաթելերի համար, որոնց թիվը պակաս է կամ հավասար է 5; կամ
b. Ճառագայթի պարամետրային արդյունքը չափվում է ելքի վրա և չի գերազանցում 2,5 մմ մռադ մի քանի մուտքային մանրաթելերի համար, որոնց թիվը գերազանցում է 5;
c. Բազմաշերտ դիելեկտրիկ ցանցավանդակներ (MLDs), որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Նախագծված են սպեկտրալ կամ կոհերենտ ճառագայթային միակցության համար կազմված 5 կամ ավելի շատ թվով մանրաթելային «լազերներից»; և
2. Անընդհատ ալիքով «լազերի» Անխուսափելի վնասի շեմը (LIDT) ավելի մեծ է կամ հավասար է 10 կՎտ/սմ2:
f. Օպտիկական սարքավորումներ, ինչպիսիք են.
Հ.Ծ. Համատեղ օգտագործվող ապերտուրայով օպտիկական տարրերի համար, որոնք կարող են օգտագործվել «գերբարձր հզորության լազերների» մեջ տես Ռազմական ապրանքների վերահսկումը:
1. Դինամիկ ալիքային ճակատը (ֆազը) չափող սարքավորում, որն օգտագործում է առնվազն 50 դիրք ճառագայթի ալիքային ճակատի վրա և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Կադրերի հաճախականությունը հավասար է կամ գերազանցում է 100 Հց և 5%-ին; կամ
b. Կադրերի հաճախականությունը հավասար է կամ գերազանցում է 1000 Հց-ին և ֆազային խտրանքը հավասար է ճառագայթի ալիքի երկարության առնվազն 20%-ին:
2. «Լազերային» ախտորոշման սարքավորումներ, որոնք կարող են չափել «գերբարձր հզորության լազերային» համակարգի անկյունային ճառագայթի կողմնորոշող սխալանքները, որոնք հավասար են կամ պակաս են 10 մկռադ:
3. Օպտիկական սարքավորումներ և բաղադրիչներ, որոնք հատուկ նախագծված են ֆազավորված ճաղավանդակներով «գերբարձր հզորության լազերների» համակարգերի հետ կոհերենտ ճառագայթների միակցման համար մինչև լյամբդա 10 «ճշգրտությամբ» ըստ նախագծված ալիքային երկարությամբ և կամ 0,1 մկմ ճշգրտությամբ, այն արժեքով, որն ավելի փոքր է:
4. Պրոյեկցիոն աստղադիտակներ, որոնք հատուկ նախագծված են «գերբարձր հզորության լազերների» համակարգերի համար:
g. «Լազերային ակուստիկ բացահայտման սարքավորումներ», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Անընդհատ ալիքով «լազերի» ելքային հզորությունը հավասար է կամ գերազանցում է 20 մՎտ;
2. «Լազերի» հաճախականության կայունությունը հավասար է կամ ավելի լավն է (պակաս է) 10 ՄՀց;
3. «Լազերի» ալիքի երկարությունները հավասար են կամ գերազանցում են 1000 նմ, բայց չեն գերազանցում 2000 նմ;
4. Օպտիկական համակարգի թողունակությունը ավելի լավն է (պակաս է) 1 նմ; և
5. Օպտիկական ազդանշանի և ձայնային ազդանշանի հարաբերակցությունը հավասար է կամ գերազանցում է 103:
Տեխնիկական ծանոթագրություն
«Լազերային ակուստիկ բացահայտման սարքավորումը» երբեմն հիշատակվում է նաև որպես «լազերային» միկրոֆոն կամ մասնիկների հոսանքի բացահայտման միկրոֆոն:
6A006 «Մագնիսաչափիչներ», «մագնիսական գրադիենտաչափիչներ», «ներքին մագնիսական գրադիենտաչափիչներ», ստորջրյա էլեկտրական դաշտային տվիչներ, «համակշռող համակարգեր» և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները, ինչպիսիք են.
Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 7A103.d.
Ծանոթագրություն. 6A006 կետով չեն վերահսկվում այն սարքավորումները, որոնք հատուկ նախագծված են բժշկական ախտորոշման նպատակներով կենսամագնիսական չափումների համար:
a. «Մագնիսաչափիչներ» և ենթահամակարգեր, ինչպիսիք են.
1. «Մագնիսաչափիչներ», որոնք օգտագործում են «գերհաղորդական» (Գերհաղորդիչ քվանտային ինտերֆերենցիալ սարք) «տեխնոլոգիա» և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
a. Գերհաղորդիչ քվանտային ինտերֆերենցիալ սարքերի համակարգեր, որոնք նախագծված են ստացիոնար գործողության համար, առանց հատուկ նախագծված ենթահամակարգերի, որոնք նախագծված են շարժմանը ընթացիկ աղմուկը կրճատելու համար և որոնց «զգայունությունը», որը հավասար է կամ ավելի ցածր է (լավ է) 50 fT (միջին քառակուսային) քառակուսի արմատի Հց, 1 Հց հաճախականության համար; կամ
b. Գերհաղորդիչ քվանտային ինտերֆերենցիալ սարքերի համակարգեր, որոնց շարժման ընթացքում գործող մագնիսաչափիչի «զգայունությունը» ավելի ցածր է (լավ է) 20 pT (միջին քառակուսային) քառակուսի արմատ Հց, հատուկ նախագծված շարժման ընթացիկ աղմուկը կրճատելու համար:
2. «Մագնիսաչափիչներ», որոնք օգտագործում են օպտիկական մղումով կամ միջուկային պրոցեսիայով (կոնապտույտով) (պրոտոնային/Օվերհաուզերի) «տեխնոլոգիա», որոնց «զգայունությունը» ավելի ցածր է (լավ է) 20 pT-ից (միջին քառակուսային) քառակուսի արմատ Հց, մեկ Հց հաճախականության դեպքում:
3. «Մագնիսաչափիչներ», որոնք օգտագործում են ինդուկցիոն «տեխնոլոգիա», որի «զգայունությունը» հավասար է կամ ավելի ցածր է (ավելի լավ է) 10 pT (միջին քառակուսային) քառակուսի արմատ Հց, մեկ Հց հաճախականության դեպքում:
4. Ինդուկտիվության կոճով «մագնիսաչափիչներ», որոնց «զգայունությունը» հավասար է կամ ավելի ցածր է (ավելի լավ է) հետևյալ արժեքներից որևէ մեկից.
a. 0,05 նT (միջին քառակուսային) քառակուսի արմատին Հց, 1 Հց-ից պակաս հաճախականությունների դեպքում;
b. 1 x 10(-3) նT (միջին քառակուսային) քառակուսի արմատին Հց, 1 Հց-ի հավասար կամ մեծ հաճախականությունների դեպքում; որոնք սակայն չեն գերազանցում 10 Հց:
c. 1 x 10(-4) նT (միջին քառակուսային) քառակուսի արմատ Հց, 10 Հց գերազանցող հաճախականությունների դեպքում:
5. Օպտիկա-մանրաթելային «մագնիսաչափիչներ», որոնց «զգայունությունը» ավելի ցածր է (ավելի լավ է) 1 նT (միջին քառակուսային) քառակուսի արմատ Հց:
b. Ստորջրյա էլեկտրական դաշտի տվիչներ, որոնց «զգայունությունը» ցածր է (ավելի լավ է) 8 նանովոլտից մեկ մետրի վրա, քառակուսի արմատ Հց, երբ չափվում է 1 Հց հաճախականության դեպքում:
c. «Մագնիսական գրադիենտաչափիչներ», ինչպիսիք են.
1. «Մագնիսական գրադիենտաչափիչներ», որոնք օգտագործում են բազմակի «մագնիսաչափիչներ», որոնք հատկորոշված են 6A006.a. կետով:
2. Օպտիկա-մանրաթելային «ներքին մագնիսական գրադիենտաչափիչներ», որոնց մագնիսական դաշտի գրադիենտի «զգայունությունը» ավելի ցածր է (ավելի լավ է) 0,3 նT/մ (միջին քառակուսային) քառակուսի արմատ Հց:
3. «Ներքին մագնիսական գրադիենտաչափիչներ», որոնք օգտագործում են տեխնոլոգիա, որը տարբեր է օպտիկա-մանրաթելային «տեխնոլոգիայից», որի մագնիսական գրադիենտային դաշտի «զգայունությունը» ավելի ցածր է, (ավելի լավ է) 0,015 նT/մ (միջին քառակուսային) քառակուսի արմատ Հց:
d. «Համակշռող համակարգեր» մագնիսական կամ ստորջրյա էլեկտրական դաշտերի տվիչների համար, որոնք կարող են կատարողականությունը դարձնել հավասար կամ ավելի լավը` 6a006.a., 6a006.b. կամ 6a006.c. կետերով հատկորոշված պարամետրերից:
e. Ստորջրյա էլեկտրամագնիսական ընդունիչներ, որոնք ներառում են մագնիսական դաշտի տվիչներ, որոնք հատկորոշված են 6A006.a. կետում կամ ստորջրյա էլեկտրական դաշտի տվիչներ, որոնք հատկորոշված են 6A006.b. կետում:
Տեխնիկական ծանոթագրություն
6A006 կետի նպատակներով «զգայունությունը» (աղմուկի մակարդակը) սարքի ներքին աղմուկի սահմանային ստորին շեմի միջին քառակուսի արմատն է, որը այն ամենացածր ազդանշանն է, որ սարքը կարող է չափել:
6A007 Ձգողականության չափիչ սարքեր (գրավիմետրեր) և ձգողականության գրադիենտաչափիչներ, ինչպիսիք են.
Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 6A107:
a. Ձգողականության չափիչ սարքեր, որոնք նախագծված են կամ ձևափոխված վերգետնյա օգտագործման համար` և ունեն ստատիկ ճշգրտության մակարդակ, որը պակաս է (ավելի լավ) 10 միկրոգալից:
Ծանոթագրություն. 6A007.a. կետով չեն վերահսկվում կվարցային տարրով (Վորդեն) վերգետնյա ձգողականության չափիչ սարքերը:
b. Ձգողականության չափիչ սարքեր, որոնք նախագծված են շարժական հարթակների համար և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.
1. Ստատիկ «ճշգրտությունը» ցածր է (ավելի լավ է) 0,7 միլիգալից; և
2. Աշխատանքային «ճշգրտությունը» ցածր է (ավելի լավ է) 0,7 միլիգալից, որի «մինչև կայունացում գրանցման ժամանակը» պակաս է 2 րոպեից, ուղղիչ համակշռումների և շարժական ազդեցությունների ցանկացած համադրությունների դեպքում:
Տեխնիկական ծանոթագրություն
6A007.b. կետի նպատակներով «մինչև կայունացում գրանցման ժամանակը» (որը նաև հիշատակվում է որպես գրավիմետրի արձագանքի ժամանակ) այն ժամանակն է, որի ընթացքում հարթակի արագացումի պատճառած խանգարիչ ազդեցությունները (բարձր հաճախականության աղմուկը) կրճատվում են:
c. Ձգողականության գրադիենտաչափիչներ:
6A008 Ռադարային համակարգեր, սարքավորումներ և հավաքվածքներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները.
Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 6A108:
Ծանոթագրություն. 6A008 կետով չեն վերահսկվում.
- Երկրորդային հսկողության ռադարները (ԵՀՌ);
- Քաղաքացիական նշանակության ինքնաշխատ ռադարները;
- Օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) համար օգտագործվող ցուցասարքերը (դիսփլեյները) կամ մոնիտորները;
- Օդերևութաբանական (եղանակի) ռադարները;
- Ճշգրիտ մոտեցման ռադարային (PAR) սարքավորումները, որոնք համապատասխանում են ՔԱՄԿ/Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտներին և կիրառում են էլեկտրոնային ուղղորդելի գծային (1-տարածաչափական) ալեցրային ցանցեր կամ մեխանիկական դիրքավորման պասիվ ալեհավաքներ:
a. Աշխատում են 40 ԳՀց-ից մինչև 230 ԳՀց հաճախականություններում և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.
1. Միջին ելքային հզորությունը գերազանցում է 100 մՎտ; կամ
2. Տեղորոշման «ճշգրտությունը» 1 մ կամ պակաս (ավելի լավ) և 0,2 աստիճան կամ պակաս (ավելի լավ) ազիմուտի տիրույթում:
b. Վերակազմակերպելի աշխատանքային հաճախականության ընդգրկույթը գերազանցում է +/- 6,25%:
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում