Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ Ա ...

 

 

040.1785.201211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1785-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(14-րդ մաս)

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Կենտրոնական աշխատանքային հաճախականությունը» հավասար է ամենամեծ և ամենափոքր կրող հաճախականությունների գումարի կեսին:

c. Կարող են աշխատել միաժամանակ երկու կամ ավելի կրող հաճախականություններում:

d. Կարող են աշխատել սինթետիկ ապերտուրայի ռեժիմում (ՍԱՌ), ռադարի հակադարձ սինթետիկ ապերտուրայի ռեժիմում (ՀՍԱՌ) կամ կողմային տեսածրումով օդային ռադարի ռեժիմում:

e. Ներառում են էլեկտրոնային տեսածրումով ալեցրային ճաղացանց:

f. Կարող են բարձրության վրա բացահայտել չհամագործակցող թիրախները:

g. Հատուկ նախագծված են օդային (տեղադրվում են օդապարիկի կամ թռչող ապարատի իրանի վրա) գործողության համար և կատարում են Դոպլերյան «ազդանշանի վերլուծություն»` շարժվող թիրախների հայտնաբերման համար:

h. Կիրառում են ռադարային ազդանշանների վերլուծություն և օգտագործում են հետևյալներից որևէ մեկը.

1. «Ռադարի տարածման սպեկտրի» տեխնիկաներ, կամ

2. «Ռադարի հաճախականության ուժգնության» տեխնիկաներ;

i. Ապահովում են վերգետնյա աշխատանք` առավելագույն «գործիքային հեռավությամբ», որը գերազանցում է 185 կմ;

 

Ծանոթագրություն. 6A008.i. կետով չեն վերահսկվում.

a. Ձկների վտառների դիտարկման վերգետնյա ռադարները,

b. Վերգետնյա ռադարային սարքավորումները, որոնք հատուկ նախատեսված են օդային երթևեկության կառավարման համար և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Առավելագույն «գործիքային հեռավությունը» հավասար է կամ պակաս է 500 կմ;

2. Նախագծված են այնպես, որ ռադարի` նպատակակետին վերաբերող տվյալները կարող են փոխանցվել միայն մեկ ուղղությամբ` տեղորոշիչի գտնվելու վայրից Օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) մեկ կամ մի քանի կենտրոններին;

3. Չեն պարունակում այնպիսի միջոցներ, որոնք թույլ են տալիս կառավարել տեղորոշիչի տեսածրման արագությունը ՕԵԿ կենտրոնից, և

4. Տեղակայանված են հարատևորեն:

c. Օդերևութաբանական զոնդերի հետագծային ուղեկցման ռադարներ:

 

j. «Լազերային» տեղորոշման կայաններ են կամ «լազերային հեռաչափեր» (ԼԻԴԱՌ-ներ) և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. «Տիեզերքում կիրառելի են»;

2. Օգտագործում են կոհերենտ հետերոդինային կամ հոմոդինային հայտնաբերման մեթոդներ և ունեն անկյունային ճշգրտություն, որը պակաս է (ավելի լավ է), 20 մկռադից (միկրոռադիան); կամ

3. Նախագծված են Հիդրոգրաֆիկական հետազոտությունների միջազգային կազմակերպության (ՀՀՄԿ) հիդրոգրաֆիկական հետազոտությունների թիվ 1 A ստանդարտի (5-րդ հրատարակություն, 2008թ. փետրվար) կամ ավելի բարձր ստանդարտի համաձայն մերձափնյա բատիմետրիկ օդային հետազոտությունների իրականացման համար և օգտագործում են մեկ կամ ավելի «լազերներ», որոնց ալիքային երկարությունը գերազանցում է 400 նմ, բայց չի գերազանցում 600 նմ:

 

Ծանոթագրություն 1. ԼԻԴԱՌ սարքավորումները, որոնք հատուկ նախագծված են հետախուզական հետազոտության համար, հատկորոշվում են 6A008.j.3. կետով:

 

Ծանոթագրություն 2. 6A008.j. կետով չեն վերահսկվում օդերևութաբանական դիտարկումների համար հատուկ նախագծված ԼԻԴԱՌ սարքավորումները:

 

Ծանոթագրություն 3. Հիդրոգրաֆիկական հետազոտությունների միջազգային կազմակերպության (ՀՀՄԿ) հիդրոգրաֆիկական հետազոտությունների թիվ 1A ստանդարտի (5-րդ հրատարակություն, 2008թ. փետրվար) պարամետրերը ամփոփ ներկայացվում են ստորև.

- Հորիզոնական ճշգրտությունը (95% վստահելի հավանականության մակարդակ) = 5 մ + 5% խորություն:

- Խորության ճշգրտությունը փոքր խորությունների համար. (95% վստահելի

հավանականության մակարդակ) = +-    /------------

                               \/ (a2+(b x d)2), որտեղ.

 

a = 0,5 մ = խորության հաստատուն սխալանք,

այսինքն` խորության բոլոր հաստատուն սխալանքների հանրագումար

b = 0,013 = խորությունից կախված սխալանքի գործոն

b x d = խորությունից կախված սխալանքի գործոն,

այսինքն` խորությունից կախված բոլոր սխալանքների հանրագումար

d = խորություն

- Տարրերի բացահայտում = խորանարդային տարրեր > 2մ խորությամբ մինչև 40 մ; 10% խորության 40 մ-ից շատի դեպքում:

 

k. Ունեն «ազդանշանի մշակման» ենթահամակարգեր, որոնք օգտագործում են «իմպուլսի սեղմում» և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. «Իմպուլսի սեղմման» գործակիցը գերազանցում 150; կամ

2. Սեղմված իմպուլիսի լայնությունը պակաս է 200 նվրկ; կամ

 

Ծանոթագրություն 6A008.k.2. կետը չի վերահսկում երկ-տարածաչափ «ծովային ռադարները» կամ «փոխադրական միջոցների սպասարկման» ռադարները, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. «Իմպուլսի սեղմումի» գործակիցը չի գերազանցում 150;

b. Սեղմված իմպուլսի լայնությունը գերազանցում է 30 նվրկ;

c. Եզակի և պտտվող մեխանիկորեն տեսածրող ալեհավաք;

d. Պիկային ելքային հզորությունը չի գերազանցում 250 Վտ; և

e. Չի կարող կատարել «հաճախության թռիչքային փոփոխություն»:

 

l. Ունեն տվյալների մշակման ենթահամակարգեր և հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. «Թիրախի ավտոմատ ուղեկցում», որն ալեհավաքի ցանկացած պտտման ժամանակ ապահովում է թիրախի կանխատեսված դիրքի որոշումը` մինչև ալեհավաքի ճառագայթի հաջորդ անցումն ընկած ժամանակահատվածում; կամ

 

Ծանոթագրություն. 6A008.l.1. կետով չի վերահսկվում Օդային երթևեկության կառավարման համակարգերի բախումների ազդարարման կարողությունը կամ «ծովային ռադարները»:

2. Չի կիրառվում:

3. Չի կիրառվում:

4. Փոխդասավորված է այնպես, որ ապահովի թիրախի տվյալների գերդիրքավորումը և համահարաբերակցությունը, կամ միաձուլումը, երկու կամ ավելի «աշխարհագրորեն ցրված» ռադարային տվիչների միջև վեց վայրկյանի տիրույթում` համախառն կատարողականությունը բարելավելու նպատակով, ավելի քան հատկորոշված է 6A008.f. կամ 6A008.i. կետերով:

 

Հ.Ծ. Տես նաև Ռազմական նշանակության ապրանքների վերահսկումը:

 

Ծանոթագրություն. 6A008.l.4. կետով չեն վերահսկվում այն համակարգերը, սարքավորումները և հավաքվածքները, որոնք օգտագործվում են «փոխադրամիջոցների երթևեկության» սպասարկման համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. 6A008 կետի նպատակներով «ծովային ռադարը» այն ռադարն է, որն օգտագործվում է ծովում, ինչպես նաև ներցամաքային ջրային ուղիներով և մերձափնյա միջավայրերում անվտանգ նավարկություն ապահովելու համար:

2. 6A008 կետի նպատակներով «փոխադրական երթևեկության սպասարկումը» փոխադրականների երթևեկության հարադիտման և վերահսկման ծառայությունն է, որը նման է «օդային սարքերի» համար օդային երթևեկության վերահսկմանը:

6A102 Ճառագայթահարման նկատմամբ կայուն դետեկտորները, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 6A002 կետում և հատուկ նախագծված են կամ ձևափոխված միջուկային ներգործությունից (այսինքն` էլեկտրամագնիսական իմպուլսներից (ԷՄԻ), ռենտգենային ճառագայթումից, պայթյունի և ջերմության համակցված ներգործությունից) պաշտպանելու համար, և կարող են օգտագործվել «հրթիռներում», նախագծված են կամ ընդունակ են աշխատել 5 x 10(5) ռադ (սիլիցիում) կամ ավելի բարձր ճառագայթման դոզաների պայմաններում:

 

Տեխնիկական ծանոթագրություն

6A102 կետում նշված «դետեկտորը» սահմանվում է որպես մեխանիկական, էլեկտրական, օպտիկական կամ քիմիական սարք, որն ավտոմատ նույնականացնում և գրանցում է այնպիսի ներգործությունները, ինչպիսիք են մթնոլորտի ճնշման կամ ջերմաստիճանի փոփոխությունները, էլեկտրական կամ էլեկտրամագնիսական ազդանշանները կամ ռադիոակտիվ նյութերից առաջացած ճառագայթումները: Սա ներառում է այն սարքերը, որոնք արձագանքում են կամ մեկանգամյա գործողությամբ կամ գործողության դադարեցումով:

6A107 Ձգողականության չափիչ սարքերը և ձգողականության սարքերի համար նախատեսված բաղադրիչները; և

a. Ձգողականության չափիչ սարքերը բացի նրանցից, որոնք հատկորոշված են 6A007.b. կետում, նախագծված են կամ ձևափոխված օդային կամ ծովային օգտագործման համար և ունեն ստատիկ կամ աշխատանքային ճշգրտություն, որը հավասար է կամ պակաս է (ավելի լավ է) 7 միլիգալից (մգալ) և որի մինչև-կայունացում գրանցման ժամանակը հավասար է կամ պակաս է երկու րոպեից;

b. Հատուկ նախագծված բաղադրիչները 6A007.b. կամ 6A107 կետերում հատկորոշված ձգողականության չափիչ սարքերի համար և 6A007.c. կետում հատկորոշված գրավիտացիոն գրադիենտաչափիչների համար:

6A108 Ռադարային համակարգերը և տեղորոշման համակարգերը, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 6A008 կետում, ինչպիսիք են.

a. Ռադարային և և լազերային տեղորոշման համակարգերը, որոնք նախագծված կամ ձևափոխված են 9A004 կետում հատկորոշված տիեզերական ապարատներում կամ 9A104 կետում հատկորոշված ձայնային հրթիռներում օգտագործվելու համար:

 

Ծանոթագրություն. 6A108.a. կետը ներառում է հետևյալը.

a. Ցամաքային քարտեզագրման սարքավորում;

b. Պատկերավորման սենսորային սարքավորում;

c. Տեղանքի քարտեզագրման և համահարաբերակցման (երկուստեք անալոգ ու թվային) սարքավորում;

d. Դոպլերյան նավագնացության ռադարային սարքավորում:

 

b. Բարձր ճշգրտության տեղորոշման համակարգեր, որոնք կարող են կիրառվել «հրթիռների» համար, ինչպիսիք են.

1. Տեղորոշման համակարգեր, որոնք ունեն տվյալների մշակման ենթահամակարգեր, որոնք օգտագործվում են վերգետնյա կամ օդային տվյալների կամ արբանյակային օդանավագնացության համակարգերից ստացված տվյալների հետ համատեղ` իրական ժամանակում թռիչքի մեջ գտնվող ապարատի դիրքի և արագության որոշման համար:

2. Հեռաչափական ռադարային սարքավորում կամ ռադար, որը ներառում է օպտիկական ինֆրակարմիր ընդգրկույթում աշխատող սարքավորում և ունի բոլոր հետևյալ կարողությունները.

a. Անկյունային ճշգրտությունը գերազանցում է 1,5 միլիռադիան;

b. Հեռավորությունը 30 կմ կամ ավելի, տարածական թույլատրելիությունը գերազանցում է 10 մ միջին քառակուսային; և

c. Արագության թույլատրելիությունը գերազանցում է 3 մ/վրկ:

 

Տեխնիկական ծանոթագրություն

6A108.b. կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու օդային փոխադրական համակարգեր, որոնք կարող են տեղաշարժվել 300 կմ-ից ավելի մեծ հեռավորությամբ:

 

6A202 Ֆոտոբազմապատկիչ խողովակներ, որոնք ունեն հետևյալ երկու բնութագրերը.

a. Ֆոտոկատոդային շրջանը գերազանցում է 20 սմ2; և

b. Անոդային իմպուլսի աճի ժամանակը պակաս է 1 նվրկ:

6A203 Տեսախցիկներ և դրանց բաղադրիչները, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 6A003 կետում, ինչպիսիք են.

 

Հ.Ծ.1. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է տեսախցիկի կամ պատկերավորման սարքի կատարողականության մակարդակը բարձրացնելու համար` 6A203.a., 6A203.b. կամ 6A203.c. 6D203 կետում:

 

Հ.Ծ.2. «Տեխնոլոգիան» կոդերի կամ բանալիների տեսքով, որը կիրառվում է 6A203.a., 6A203.b. կամ 6A203.c կետերում նկարագրված տեսախցիկի կամ պատկերավորման սարքերի կատարողականության բարձրացման պահանջներին բավարարելու համար, հատկորոշված է 6E203 կետում:

 

Ծանոթագրություն 6A203.a.-ից 6A203.c. կետերը չեն վերահսկում տեսախցիկները կամ պատկերային սարքերը, եթե դրանք ունեն մեքենայական ապահովման, «ծրագրային ապահովման» կամ «տեխնոլոգիայի» սահմանափակումներ, որոնք դրանց կատարողականությունը սահմանափակում են հետևյալ բնութագրերից ավելի ցածր մակարդակի վրա.

1. Պետք է վերադարձվեն առաջին արտադրողին, ուժեղացնող հատկություններ ստանալու կամ սահմանափակումները հանելու համար;

2. Նրանց պետք է 6D203 կետում հատկորոշված «ծրագրային ապահովումը»` կատարողականությունը բարձրացնելու և սահմանափակումները վերացնելու համար, որպեսզի բավարարեն 6A203 կետում հատկորոշված բնութագրերին; կամ

3. Դրանց համար պահանջվում է «տեխնոլոգիա» բանալիների կամ կոդերի ձևով, ինչպես հատկորոշված է 6E203 կետում, կատարողականությունը բարելավելու կամ սահմանափակումները հանելու համար` 6A203 կետում հատկորոշված բնութագրերին բավարարելու համար:

 

a. Կարգավորող տեսախցիկներ, և հատուկ դրանց համար նախագծված բաղադրիչները, ինչպիսիք են.

1. Կարգավորող տեսախցիկներ, որոնց գրառման արագությունը գերազանցում է 0,5 մմ/մկվրկ;

2. Կարգավորող Էլեկտրոնային տեսախցիկներ, որոնց լուսայնությունը հավասար է կամ պակաս է 50 նվրկ;

3. Կարգավորող խցիկներ, 6A203.a.2. կետում հատկորոշված տեսախցիկների համար;

4. Կարգավորող տեսախցիկների հետ օգտագործման համար նախագծված «փլագիններ, որոնք ունեն մոդուլային կառուցվածք և որոնք հնարավոր են դարձնում կատարողականության այն բնութագրերը, որոնք հատկորոշված են 6A203.a.1. կամ 6A203.a.2. կետերում;

5. Սինքրոնացնող էլեկտրոնային հանգույցներ, ռոտորային հավաքվածքներ, որոնք կազմված են տուրբիններից, հայելիներից և առանցքակալներից, որոնք հատուկ նախագծված են 6A203.a.1. կետում հատկորոշված տեսախցիկների համար;

b. Կադրավորող տեսախցիկներ և դրանց համար նախատեսված սարքերը, ինչպիսիք են.

1. Կադրավորող տեսախցիկներ, որոնց գրանցման արագությունը գերազանցում է 222 500 կադր մեկ վայրկյանում:

2. Կադրավորող տեսախցիկներ, որոնք ունեն 50 նվրկ կամ ավելի պակաս լուսակայման/էքսպոզիցիայի ժամանակ:

3. Կադրավորող խցիկների խողովակներ և պատկերային անդրադարձման պինդ մարմնային սարքեր, որոնց պատկերի թողունակության (փակաղակի) ժամանակը հավասար է կամ պակաս է 50 նվրկ, հատուկ նախագծված 6A203.b.1 կամ 6A203.b.2. կետերով հատկորոշված տեսախցիկների համար;

4. Փլագիններ, որոնք հատուկ նախագծված են կադրավորող տեսախցիկների համար, որոնք ունեն մոդուլային կառուցվածքներ և որոնց շնորհիվ հնարավոր են դառնում կատարողականության այն բնութագրերը, որոնք հատկորոշված են 6A203.b.1 կամ 6A203.b.2. կետերում, ինչպիսիք են.

5. Սինքրոնացնող էլեկտրոնային հանգույցները, ռոտորային հավաքվածքները, որոնք կազմված են տուրբիններից, հայելիներից և առանցքակալներից, որոնք հատուկ նախագծված են 6A203.b.1 կամ 6A203.b.2. կետերում հատկորոշված տեսախցիկների համար;

 

Տեխնիկական ծանոթագրություն

6A203.b. կետում բարձր արագությամբ մեկ կադրով աշխատող տեսախցիկները կարող են օգտագործվել միայն դինամիկ իրադարձության մեկ կադրային պատկեր տալու համար, կամ մի քանի նման տեսախցիկներ կարող են հերթականությամբ միացվել համակարգի մեջ` որևէ իրադարձության բազմաթիվ պատկերներ տալու համար:

 

c. Պինդ մարմնային կամ էլեկտրոնային խողովակներով տեսախցիկներ և դրանց համար նախատեսված սարքեր, ինչպիսիք են.

1. Պինդ մարմնային տեսախցիկներ կամ էլեկտրոնային խողովակներով տեսախցիկներ, որոնց պատկերի արագ թողունակության (փակաղակի) ժամանակը հավասար է կամ պակաս է 50 նվրկ,

2. Պինդ մարմնային տեսախցիկներ և պատկերի ուժեղացման խողովակներ, որոնց պատկերի արագ թողունակության (փակաղակի) ժամանակը հավասար է կամ պակաս է 50 նվրկ, և որոնք նախագծված են 6A203.c.1. կետում հատկորոշված տեսախցիկների համար;

3. Էլեկտրաօպտիկական փակաղակով սարքեր (Կերր կամ Պոկելի խցիկներ) որոնց պատկերի թողունակության (փակաղակի) ժամանակը հավասար է կամ պակաս է 50 նվրկ;

4. Փլագիններ, որոնք հատուկ նախագծված են կադրավորող տեսախցիկների համար, որոնք ունեն մոդուլային կառուցվածքներ և որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կատարողականության այն բնութագրերը, որոնք հատկորոշված են 6A203.c.1. կետում:

d. Ճառագայթահարման նկատմամբ դիմակայուն հեռուստատեսային տեսախցիկներ և դրանց ոսպնյակները, որոնք հատուկ նախագծված կամ հաշվարկված են 50x10(3) գրեյ (սիլիցիում) (5x10(6) ռադ) (սիլիցիում)-ից բարձր ճառագայթային բեռնվածության պայմաններում աշխատելու համար` առանց աշխատանքային բնութագրերի վատթարացման:

 

Տեխնիկական ծանոթագրություն

Գրեյ (սիլիցիում) վերաբերում է Ջոուլներով արտահայտված էներգիային` կլանված մեկ կիլոգրամ չվահանված սիլիցիումի կողմից` իոնացնող ճառագայթման ենթարկման դեպքում:

 

6A205 «Լազերներ», «լազերային ուժեղարարներ» և օսցիլյատորներ/տատանակներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 0B001.g.5., 0B001.h.6 և 6A005 կետերում, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. Պղնձի գոլորշու հիման վրա աշխատող լազերների համար տես 6A005.b. կետը:

 

a. Արգոնային «լազերներ», որոնք ունեն հետևյալ երկու բնութագրերը.

1. Աշխատում են 400 նմ-ից մինչև 515 նմ ալիքի երկարության միջակայքում; և

2. Միջին ելքային հզորությունը գերազանցում է 40 Վտ:

b. Վերալարելի իմպուլսով միառեժիմ ներկանյութի հիմքով լազերային օսցիլյատորները, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Աշխատում են 300 նմ-ից մինչև 800 նմ ալիքի երկարության միջակայքում;

2. Միջին ելքային հզորությունը գերազանցում է 1 Վտ;

3. Կրկնման արագությունը գերազանցում է 1 կՀց; և

4. Իմպուլսի լայնությունը պակաս է 100 նվրկ-ից:

 

c. Վերալարելի իմպուլսային ներկանյութի հիմքով լազերների ուժեղարարներ և օսցիլյատորներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Աշխատում են 300 նմ-ից մինչև 800 նմ ալիքի երկարության միջակայքում;

2. Միջին ելքային հզորությունը գերազանցում է 30 Վտ;

3. Կրկնման հաճախականությունը գերազանցում է 1 կՀց; և

4. Իմպուլսի լայնությունը պակաս է 100 նվրկ-ից:

 

Ծանոթագրություն. 6A205.c. կետով չեն վերահսկվում միառեժիմ օսցիլյատորները:

d. Ածխածնի երկօքսիդի հիման վրա գործող իմպուլսային «լազերներ», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Աշխատում են 9 000 նմ-ից մինչև 11 000 նմ ալիքի երկարության միջակայքում;

2. Կրկնման հաճախականությունը մեծ է 250 Հց-ից,

3. Միջին ելքային հզորությունը գերազանցում է 500 Վտ; և

4. Իմպուլսի լայնությունը պակաս է 200 նվրկ-ից:

 

e. Ռամանովյան շեղումով պարաջրածնային լազերներ, որոնք նախագծված են 16 միկրոմետր ալիքի ելքային երկարությամբ և 250 Հց-ից բարձր կրկնման հաճախականությամբ աշխատելու համար:

f. Նեոդիմիումով հագեցած (բացի ապակուց) «լազերներ», որոնց ելքային ալիքի երկարությունը գտնվում է 1 000 և 1 100 նմ միջակայքում և, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Իմպուլսի-պարպումով և Q-միացումով 1 նվրկ կամ ավելի մեծ իմպուլսի տևողությամբ, և օժտված հետևյալ բնութագրերից որևէ մեկով.

a. Ելքային ալիքը գեներացվում է մեկ լայնակի ռեժիմով, և ելքային հզորությունը գերազանցում է 40 Վտ; կամ

b. Ելքային ալիքը գեներացվում է բազմակի լայնակի ռեժիմով և ելքային հզորությունը գերազանցում է 50 Վտ:

2. ՈՒնի հաճախականության կրկնապատկման կարողություն, որը կարող է տալ 500-ից 550 նմ ելքային ալիքի երկարություն և 40 Վտ գերազանցող միջին ելքային հզորություն:

 

g. Իմպուլսային ածխածնի օքսիդի հիման վրա գործող «լազերներ», բացի նրանցից, որոնք հատկորոշված են 6A005.d.2. կետում և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Աշխատում են 5 000 նմ-ից մինչև 6 000 նմ ալիքի երկարության միջակայքում;

2. Կրկնման հաճախականությունը մեծ է 250 Հց-ից,

3. Միջին ելքային հզորությունը գերազանցում է 200 Վտ; և

4. Իմպուլսի լայնությունը պակաս է 200 նվրկ-ից:

6A225 Արագության ինտերֆերաչափիչներ` 1 կմ/վրկ-ից բարձր արագությունների չափման համար, 10 միկրովայրկյանից պակաս ժամանակային ինտերվալների ընթացքում:

 

Ծանոթագրություն. 6A225 կետը ներառում է արագության ինտերֆերաչափիչները, ինչպիսիք են ՎԻՍԱՌ-ները (VISAR), ցանկացած անդրադարձիչի համար ինտերֆերամետրային համակարգերը, Դոպլեր լազերային ինտերֆերաչափիչները (DLI) և ֆոտոնային դոպլեր արագության չափիչները (DPV), որոնք հայտնի են նաև որպես հետերոդինային արագության չափիչներ (Het-V):

 

6A226 Ճնշման տվիչներ, ինչպիսիք են.

a. Ցնցումային ճնշման տվիչները, որոնք կարող են չափել 10 ԳՊա-ից բարձր ճնշումները, ներառյալ տվիչներ, որոնք պատրաստված են մանգանից, իտտերբիումից և պոլիվինիլիդեն ֆտորիդից (PVDF) / պոլիվինիլ դիֆտորիդ (PVF2):

b. Ճնշման կվարցային տվիչներ` 10 ԳՊա-ից բարձր ճնշումները չափելու համար:

6B Փորձարկային, հսկիչ և արտադրական սարքավորումներ

6B004 Օպտիկական սարքավորումներ, ինչպիսիք են.

a. Սարքավորումներ` անդրադարձման ունակության բացարձակ արժեքը չափելու համար` մինչև անդրադարձի «ճշգրտության» հավասար կամ ավելի լավ 0.1% անդրադարձման արժեքը:

b. Սարքավորումներ բացի օպտիկական մակերեսի ցրումի չափման սարքավորումներից, որոնք ունեն 10 սմ-ից ավելի անխաթար ապերտուրա, հատուկ նախագծված են ոչ պլանար օպտիկական մակերեսով պրոֆիլի և ոչ հպանցիկ օպտիկական չափման համար` մինչև 2 նմ կամ դրանից պակաս (ավելի լավ) ճշգրտությամբ:

Ծանոթագրություն. 6B004 կետով չեն վերահսկվում մանրադիտակները:

6B007 Սարքավորումներ վերգետնյա հիմքով ձգողականության չափիչ սարքերի արտադրության, ճշտադրման և չափաբերման համար` 0,1 միլիգալից բարձր ստատիկ ճշգրտությամբ:

6B008 Իմպուլսային ռադարների լայնակի տիրույթի չափման համակարգեր, որոնց հաղորդիչ իմպուլսների լայնությունը հավասար է կամ պակաս է 100 նվրկ և դրանց համար հատուկ նախատեսված բաղադրիչները:

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 6B108

 

6B108 Համակարգեր բացի նրանցից, որոնք հատկորոշված են 6B008 կետում, որոնք հատուկ նախագծված են ռադարի լայնակի տիրույթի չափման համար` «հրթիռների» և դրանց ենթահամակարգերի համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն

6A108.b. կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու օդային փոխադրական համակարգեր, որոնք կարող են տեղաշարժվել 300 կմ գերազանցող հեռավորությամբ:

 

6C Նյութեր

 

6C002 Օպտիկական տվիչների նյութեր, ինչպիսիք են.

a. Քիմիական տելուրիում (Te), 99.9995% կամ ավելի բարձր մաքրության աստիճանով:

b. Հետևյալ միաբյուրեղներից որևէ մեկը (ներառյալ էպիտաքսային թիթեղները).

1. Կադմիում-ցինկ-տելուրիդ (CdZnTe), որտեղ ցինկի պարունակությունը պակաս է 6%-ից` «մոլային չափաբաժնով»;

2. Կադմիում տելուրիդ (CdTe) մաքրության ցանկացած աստիճանով; կամ

3. Սնդիկ-կադմիում-տելուրիդ (HgCdTe) մաքրության ցանկացած աստիճանով:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

«Մոլային չափաբաժինը» սահմանվում է որպես բյուրեղի մեջ առկա ZnTe մոլերի հարաբերությունը CdTe և ZnTe մոլերի հանրագումարին:

 

6C004 Օպտիկական նյութեր, ինչպիսիք են.

a. Ցինկի սելենիդից (ZnSe) և ցինկի սուլֆիդից (ZnS) «սուբստրատային տակդիրներ», որոնք ստացվել են քիմիական գոլորշու նստեցման եղանակով և ունեն հետևյալ բնութագրերերից որևէ մեկը.

1. Ծավալը մեծ է 100 սմ3;

2. Տրամագիծը մեծ է 80 մմ և հաստությունը հավասար է կամ մեծ է 20 մմ:

b. Էլեկտրաօպտիկական նյութեր և ոչ գծային օպտիկական նյութեր, ինչպիսիք են.

1. Կալիում տիտանատի արսենատ (KTA), (CAS 59400-80-5);

2. Արծաթ գալիում սելենիդ (AgGaSe2), (որը հայտնի է նաև որպես AGSE) (CAS 12002-67-4);

3. Տալիում սնդիկային սելենիդ (Tl3AsSe3, որը հայտնի է նաև որպես TAS), (CAS 16142-89-5);

4. Ցինկ գերմանիում ֆոսֆիդ (ZnGeP2, որը հայտնի է նաև որպես ZGP, ցինկ գերմանիում բիֆոսֆիդ կամ ցինկ գերմանիում դիֆոսֆիդ); կամ

5. Գալիում սելենիդ (GaSe) (CAS 12024-11-2);

c. Ոչ գծային օպտիկական նյութեր, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 6C004.b. կետում և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Դինամիկ (հայտնի նաև որպես ոչ-ստացիոնար) երրորդ հրամանի ոչ գծային ընկալունակություն (X(3), chi 3) 10(-6) մ2/Վ2 կամ ավելի բարձր; և

b. Արձագանքի ժամանակը պակաս է 1 մվրկ; կամ

2. Երրորդ հրամանի ոչ գծային ընկալունակություն` (X(2) chi 2) 3,3x10(-11) մ/Վ կամ ավելի բարձր;

d. «Սուբստրատային տակդիրներ» սիլիկահողի կարբիդից կամ բերիլիում-բերիլիում (Be/Be) նստեցված նյութերից, որոնց տրամագիծը կամ գլխավոր առանցքի երկարությունը գերազանցում է 300 մմ:

e. Ապակիներ, ներառյալ կվարցային ապակի, ֆոսֆատային ապակի, ֆտորֆոսֆատային ապակի, ցիրկոնիումի ֆտորիդ (ZrF4) (CAS 7783-64-4) և հաֆնիումի ֆտորիդ (HfF4) (CAS 13709-52-9), որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Հիդրոքսիլային իոնների (OH-) խտությունը միլիոնում 5 մասից պակաս է;

2. Ինտեգրված մետաղների մաքրության մակարդակը միլիոնում 1 մասից պակաս է; և

3. Ունեն 50x10(-6)-ից պակաս բարձր համասեռություն (բեկման փոփոխականության ցուցիչ):

f. Սինթետիկ ալմաստե նյութեր` 200 նմ գերազանցող, բայց 14000 նմ չգերազանցող ալիքային երկարության վրա 10-5 սմ-1 կլանումով:

6C005 «Լազերների» նյութեր, ինչպիսիք են.

a. Սինթետիկ բյուրեղային «լազեր» ընդունող նյութ անավարտ ձևով, ինչպիսիք են.

1. Տիտանիումի պարունակությամբ շափյուղա;

2. Չի կիրառվում:

b. Հազվագյուտ-հողային-մետաղներով հագեցած կրկնակի ծածկույթապատված մանրաթելեր, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. «Լազերի» նոմինալ ալիքի երկարությունը 975 նմ-ից մինչև 1150 նմ և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Միջուկի միջին տրամագիծը հավասար է կամ գերազանցում է 25 մկմ; և

b. Միջուկի «թվային ապերտուրան» («NA») պակաս է 0,065; կամ

 

Ծանոթագրություն. 6C005.b.1. կետով չեն վերահսկվում կրկնակի ծածկույթապատված մանրաթելերը, որոնք ունեն ներքին ապակե ծածկույթապատում, որի տրամագիծը գերազանցում է 150 մկմ, բայց չի գերազանցում 300 մկմ:

 

2. «Լազերի» նոմինալ ալիքի երկարությունը գերազանցում է 1 530 նմ և ունի բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Միջուկի միջին տրամագիծը հավասար է կամ գերազանցում է 20 մկմ; և

b. Միջուկի «թվային ապերտուրան» («NA») պակաս է 0,1:

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. 6C005 կետի նպատակներով միջուկի «թվային ապերտուրան» («NA») չափվում է մանրաթելի ճառագայթման ալիքի երկարությամբ:

2. 6C005.b. կետը ներառում է մանրաթելեր, որոնք հավաքված են ծայրածածկույթներով:

 

6D Ծրագրային ապահովում

 

6D001 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է 6A004, 6A005, 6A008 կամ 6B008 կետերում հատկորոշվող սարքավորումների «մշակման» կամ «արտադրության» համար:

6D002 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է 6A002.b., 6A008 կամ 6B008 կետերում հատկորոշվող սարքավորումների «օգտագործման» համար:

6D003 Այլ «ծրագրային ապահովում», այդ թվում.

a. «Ծրագրային ապահովում», այդ թվում.

1. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է ձայնային ճառագայթի ձևավորման համար` «իրական ժամանակում» ձայնային տվյալների մշակման համար, պասիվ ընդունման նպատակով օգտագործելով քարշակվող հիդրոֆոնային վանդակային ալեհավաք:

2. «Ելքային կոդը/տեքստ»` «իրական ժամանակում» ձայնային տվյալների մշակման համար` օգտագործելով պասիվ ընդունման նպատակով քարշակվող հիդրոֆոնային վանդակային ալեհավաք:

3. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է ստորջրյա կամ սուզված համակարգերի ձայնային ճառագայթի «իրական ժամանակում» ձևավորման համար` պասիվ ընդունման նպատակով օգտագործելով ծովի հատակի կամ մերձափնյա մալուխային համակարգերը:

4. «Ելքային կոդ/տեքստ»` «իրական ժամանակում» ձայնային տվյալների մշակման համար` պասիվ ընդունման նպատակով օգտագործելով ծովի հատակի կամ մերձափնյա մալուխային համակարգերը:

5. «Ծրագրային ապահովում» կամ «ելքային կոդ/տեքստ», որոնք հատուկ նախագծված են բոլոր հետևյալ նպատակներով.

a. 6A001.a.1.e. կետում հատկորոշված սոնարային համակարգերից ձայնային տվյալների մշակում «իրական ժամանակում» և

b. Սուզալողորդների կամ լողորդների ավտոմատ բացահայտում, ճանաչում և դասակարգում;

 

Հ.Ծ. Լողորդների բացահայտման նպատակով հատուկ ռազմական օգտագործման համար նախագծված «ծրագրային ապահովման» կամ «ելքային կոդերի/տեքստի» համար տես Ռազմական նշանակության ապրանքների վերահսկումը:

 

b. Չի կիրառվում:

c. «Ծրագրային ապահովում», որը նախագծված է կամ ձևափոխված 6A002.a.3.f. կետում հատկորոշվող «տեսափոխակերպման մատրիցաների» ներառման համար և նախագծված կամ ձևափոխված է` կադրերի հաճախականության սահմանափակումը հանելու և 6A003.b.4. կետի ծանոթագրության 3.a. կետում հատկորոշված կադրերի հաճախականությունը գերազանցելու նպատակով:

d. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է հատվածային հայելային համակարգերի դիրքի, կողմնորոշման և ֆազերի պահպանման համար, որոնք կազմված են հայելային հատվածներից, որոնց տրամագիծը կամ հիմնական առանցքի երկարությունը հավասար է կամ մեծ է 1 մ-ից;

e. Չի կիրառվում:

f. «Ծրագրային ապահովում», այդ թվում.

1. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է շարժական հարթակների վրա աշխատելու համար նախագծված մագնիսական տվիչների համար` մագնիսական և էլեկտրական դաշտերի «համակաշռման համակարգերի» համար;

2. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է շարժական հարթակների վրա մագնիսական և էլեկտրական դաշտերի անոմալիաների բացահայտման համար,

3. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է էլեկտրամագնիսական դաշտերի տվյալների «իրական ժամանակում» մշակման համար` օգտագործելով 6A006.e. կետում հատկորոշված էլեկտրամագնիսական ընդունիչները;

4. «Ելքային կոդ/տեքստ» էլեկտրամագնիսական տվյալների «իրական ժամանակում» մշակման համար` օգտագործելով 6A006.e. կետում հատկորոշված էլեկտրամագնիսական ընդունիչները;

g. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է ձգողականության չափիչ սարքերի կամ ձգողականության գրադիոմետրերի կինետիկ ազդեցություններն ուղղելու համար,

h. «Ծրագրային ապահովում», այդ թվում.

1. Օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) «ծրագրային ապահովման» կիրառական «ծրագրեր»` տեղադրված օդային երթևեկության կառավարման կենտրոններում շահագործվող ընդհանուր նշանակության համակարգիչներում, որոնք կարող են ռադարային թիրախների տվյալներ ընդունել չորսից ավելի նախնական ռադարներից;

2. «Ծրագրային ապահովում» ալեհավաքների շրջահոսիչների նախագծման կամ «արտադրության» համար, որոնք ունեն հետևյալ բոլոր բնութագրերը.

a. Հատուկ նախագծված են 6A008.e. կետում հատկորոշված` «էլեկտրոնային տեսածրումով ֆազավորված ալեհավաքի» պաշտպանության համար; և

b. Որոնց կիրառման արդյունքում «կողային թերթիկների արդյունարար միջին մակարդակը» գերազանցում է 40 դԲ, որը ցածր է գլխավոր ճառագայթի պիկային մակարդակից:

 

Տեխնիկական ծանոթագրություն

6D003.d.2.b. կետում նշված «կողային թերթիկների միջին մակարդակը» որոշվում է ալեհավաքի ամբողջ ճաղավանդակի համար, բացառելով հիմնական ճառագայթի անկյունային տիրույթը և հիմնական ճառագայթի երկու կողմերում գտնվող առաջին երկու կողային թերթիկները:

6D102 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է կամ ձևափոխված 6A108 կետով վերահսկվող ապրանքների «օգտագործման» համար:

6D103 «Ծրագրային ապահովում», որը մշակում է հետթռիչքային գրանցված տվյալները, հնարավորություն տալով որոշել անցած թռիչքի ժամանակ թռչող սարքի դիրքը թռիչքի ամբողջ հետագծի վրա, որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է «հրթիռների» համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն

6A108.b. կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու օդային փոխադրական համակարգեր, որոնք կարող են տեղաշարժվել 300 կմ գերազանցող հեռավորությամբ:

6D203 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է տեսախցիկների կամ պատկերային սարքերի կատարողականությունը բարձրացնելու կամ դրանց կատարողականության սահմանափակումները հանելու համար` 6A203.a.-ից մինչև 6A203.c. կետերում հատկորոշված բնութագրերին բավարարելու համար:

 

6E Տեխնոլոգիա

 

6E001 «Տեխնոլոգիաներ», որոնք համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության, նախատեսված են 6A, 6B, 6C կամ 6D կետերով վերահսկվող սարքավորումների, նյութերի կամ «ծրագրային ապահովման» «մշակման» համար:

6E002 «Տեխնոլոգիաներ», որոնք համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության նախատեսված են 6A, 6B, կամ 6C կետերում հատկորոշվող սարքավորումների կամ նյութերի «արտադրության» համար:

6E003 Այլ «տեխնոլոգիաներ», այդ թվում.

a. «Տեխնոլոգիաներ», այդ թվում.

1. «Տեխնոլոգիաներ», որոնք «անհրաժեշտ են» ` օպտիկական մակերևույթների մշակման և ծածկույթապատման համար` 500 մմ կամ ավելի մեծ տրամագծով կամ հիմնական առանցքի երկարությամբ օպտիկական ծածկույթների «օպտիկական խտության» 99,5% կամ ավելի բարձր համասեռություն ստանալու համար, ընդհանուր կորուստը (կլանում կամ ցրում) սահմանափակելով 5x10(-3)-ով:

 

Հ.Ծ. Տես նաև 2E003.f կետը:

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Օպտիկական հաստությունը» ռեֆրակցիայի ինդեքսի և ծածկույթի ֆիզիկական հաստության մաթեմատիկական արտադրյալն է:

2. «Տեխնոլոգիաներ» օպտիկական սարքերի արտադրության համար, որոնք օգտագործում են ալմաստով միակետ շաղափման մեթոդներ`` 10 նմ միջին քառակուսայինից բարձր «ճշգրտությամբ» մակերեսի մշակում ստանալու համար` 0,5 մ2-ից մեծ մակերես ունեցող ոչ տափակ մակերևույթների վրա:

b. «Տեխնոլոգիաներ», որոնք «անհրաժեշտ են» մասնագիտացած ախտորոշիչ գործիքների կամ փորձարկային սարքերում թիրախների «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար` «գերբարձր հզորության լազերների» փորձարկման կամ «գերբարձր հզորության լազերների» ճառագայթներով ճառագայթվող նյութերի կայունության փորձարկման և գնահատման նպատակով:

6E101 «Տեխնոլոգիաներ», որոնք, համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության նախատեսված են 6A002, 6A007.b. և c., 6A008, 6A102, 6A107, 6A108, 6B108, 6D102 կամ 6D103 կետերում հատկորոշվող սարքավորումների կամ «ծրագրային ապահովման» «օգտագործման» համար:

 

Ծանոթագրություն. 6E101 կետով վերահսկվում են միայն 6A002, 6A007 և 6A008 կետերում հատկորոշվող սարքավորումների «տեխնոլոգիաները», եթե դրանք նախագծված են օդային կիրառության համար և կարող են օգտագործվել «հրթիռներում»:

 

6E201 «Տեխնոլոգիաներ», որոնք, համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության, նախատեսված են 6A003, 6A005.a.2.a., 6A005.b.3., 6A005.b.4., 6A005.b.6., 6A005.c.2., 6A005.d.3.c., 6A005.d.4.c., 6A202, 6A203, 6A205, 6A225 կամ 6A226 կետերում հատկորոշվող սարքավորումների «օգտագործման» համար:

 

Ծանոթագրություն 1. 6E201 կետով վերահսկվում են միայն այն «տեխնոլոգիաները», որոնք նախատեսված են 6A003 կետում հատկորոշվող տեսախցիկների համար, եթե այդ տեսախցիկներն ունեն նաև 6A203 կետում հատկորոշված վերահսկման պարամետրերից որևէ մեկը:

 

Ծանոթագրություն 2. 6E201 կետով վերահսկվում են միայն այն «տեխնոլոգիաները», որոնք նախատեսված են 6A005.b.6. կետով հատկորոշված լազերների համար, որոնք հագեցած են նեոդիմիումով և հատկորոշվում են 6A205.f. կետում նկարագրված պարամետրերից որևէ մեկով:

 

6E203 «Տեխնոլոգիաներ», կոդերի կամ բանալիների տեսքով, որոնք նախատեսված են տեսախցիկների կամ պատկերային սարքերի կատարողականությունը ուժեղացնելու կամ տեսախցիկների կամ պատկերային սարքերի կատարողականության սահմանափակումները հանելու համար` 6A203a.-ից 6A203.c. կետերում հատկորոշված բնութագրերին համապատասխանելու նպատակով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ I (ՄԱՍ IX - Կատեգորիա 7)

 

ԿԱՏԵԳՈՐԻԱ 7 - ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎԻԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ

 

7A Համակարգեր, սարքավորումներ և բաղադրիչներ

 

Հ.Ծ. Ստորջրյա փոխադրական սարքերի ինքնաղեկավարվող սարքերի համար տես Կատեգորիա 8: Ռադարների համար տես Կատեգորիա 6:

7A001 Արագացումաչափիչներ, որոնք նախատեսված են հետևյալ բաղադրիչների համար.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 7A101.

 

Հ.Ծ. Անկյունային կամ պտտվող արագացումաչափիչ սարքերի համար տես 7A001.b.

a. Գծային արագացումաչափիչներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Հատուկ նախագծված են գծային արագացումների մակարդակի վրա գործելու համար, որոնց զգայունությունը պակաս է (ավելի լավն է)130 միկրո գ-ից և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. «Շեղման» «կայունությունը» պակաս է (ավելի լավն է) 130 միկրո գ-ից հաստատագրված չափաբերված արժեքի նկատմամբ` 1 տարի ժամանակի ընթացքում; կամ

b. «Մասշտաբային գործակցի» «կայունությունը» պակաս է (ավելի լավն է) 130 մաս միլիոնից` հաստատագրված չափաբերված արժեքի նկատմամբ` 1 տարի ժամանակի ընթացքում:

2. Նախատեսված են գծային արագացումների մակարդակներում գործելու համար, որոնք գերազանցում են 15 գ, բայց չեն գերազանցում կամ հավասար են 100 գ և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. «Շեղման» «կրկնվողականությունը» պակաս է (ավելի լավն է) 1250 միկրո գ-ից 1 տարի ժամանակի ընթացքում; և

b. «Մասշտաբային գործակցի» «կրկնվողկանությունը» պակաս է (ավելի լավն է) 1250 մաս միլիոնից 1 տարի ժամանակի ընթացքում; կամ

3. Նախագծված են իներցիոն նավագնացական կամ ուղղորդիչ համակարգերում օգտագործվելու համար և հատկորոշված են 100 գ գերազանցող գծային արագացումների մակարդակներում աշխատելու համար:

 

Ծանոթագրություն. 7A001.a.1. և 7A001.a.2. կետերը չեն վերահսկում այն արագացումաչափիչները, որոնք սահմանափակված են միայն վիբրացիայի կամ ցնցումի չափման գործառնությամբ:

b. Անկյունային կամ պտույտային արագացումաչափիչները, որոնք նախագծված են 100 գ-ից ավելի բարձր գծային արագացումների պայմաններում աշխատելու համար:

7A002 Գիրոսկոպեր/հոլակներ կամ անկյունային արագության տվիչներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը և դրանց հատուկ նախագծված բաղադրիչները.

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 7A102:

 

Հ.Ծ. Անկյունային կամ պտույտային արագացումաչափիչների համար տես 7A001.b. կետը:

a. Հատկորոշված են 100 գ-ից պակաս գծային արագացումային մակարդակների վրա աշխատելու համար, և ունեն հետևյալներից որևէ մեկը.

1. Գծային արագացման տիրույթը պակաս է վայրկյանում 500 աստիճանից և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. «Շեղման» «կայունությունը» պակաս է (ավելի լավն է) քան 0,5 աստիճան մեկ ժամում, երբ չափվում է 1 գ միջավայրում մեկ ամսվա ընթացքում, և ֆիքսված չափաբերական արժեքի համեմատ; կամ

b. «Անկյան պատահական սխալանքը» պակաս է (ավելի լավն է) քան կամ հավասար է 0,0035 աստիճան մեկ ժամի միջին քառակուսայինի; կամ

 

Ծանոթագրություն. 7A002.a.1.b. կետով չեն վերահսկվում «պտտվող զանգվածային հոլակները»:

 

2. Գծային արագացման տիրույթը մեծ է կամ հավասար է վայրկյանում 500 աստիճանից և ունի հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. «Շեղման» «կայունությունը» պակաս է (ավելի լավն է) քան 4 աստիճան մեկ ժամում, երբ չափվում է 1 գ միջավայրում երեք րոպեների ընթացքում, և ֆիքսված չափաբերական արժեքի համեմատ; կամ

b. «Անկյան պատահական սխալանքը» պակաս է (ավելի լավն է) կամ հավասար է 0,1 աստիճան մեկ ժամի միջին քառակուսայինից; կամ

 

Ծանոթագրություն. 7A002.a.2.b. կետով չեն վերահսկվում «պտտվող զանգվածային հոլակները»:

b. Հատկորոշված են 100 գ գծային արագացում գերազանցող մակարդակներում աշխատելու համար:

7A003 «Իներցիոն չափագրական սարքավորումները կամ համակարգերը», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 7A103:

 

Ծանոթագրություն 1 «Իներցիոն չափագրական սարքավորումները կամ համակարգերը» նրանք են, որոնք կազմված են արագացումաչափիչներից կամ գիրոսկոպերից/հոլակներից` արագության և ուղղության մեջ կատարված փոփոխությունները չափելու համար, դիրք կամ ուղղություն սահմանելու կամ պահպանելու նպատակով, առանց մեկ անգամ ուղղությունը վերցնելուց հետո լրացուցիչ արտաքին հղումի կարիք ունենալու: Իներցիոն չափագրական սարքավորումները կամ համակարգերը» ներառում են.

- Բարձրության և ուղղության հղումնային համակարգեր (AHRS);

- Գիրոկողմնացույցներ;

- Իներցիոն չափագրական հանգույցներ (IMU);

- Իներցիոն նավագնացական համակարգեր (INS);

- Իներցիոն հղումային համակարգեր (IRS);

- Իներցիոն հղումային հանգույցներ (IRU):

 

Ծանոթագրություն 2 7A003 կետը չի վերահսկում այն «Իներցիոն չափագրական սարքավորումները կամ համակարգերը», որոնք ԵՄ անդամ երկրների կամ Վասսենարի համաձայնագրի անդամ երկրների մեկի կամ ավելի քաղաքացիական ավիացիայի մարմինների կողմից որակավորված են միայն «քաղաքացիական թռչող սարքերի» վրա օգտագործման համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Դիրքորոշման օժանդակ հղումները» անկախորեն կատարում են դիրքի կոորդինատների որոշում.

a. Գլոբալ նավագնացական արբանյակային համակարգեր (GNSS);

b. «Տվյալային հիմքով հղումային նավագնացական համակարգեր» («DBRN»);

a. Նախագծված են «թռչող սարքերի», ցամաքային և ծովային փոխադրամիջոցների նավագնացության համար, դիրքի որոշման համար չեն օգտագործում «դիրքորոշման օժանդակ հղումներ» և ի լրումն սովորական դիրքորոշման ունեն «ճշգրտության» հետևյալ մակարդակներից մեկը.

1. մեկ ժամում 0,8 ծովային մղոն (ծմ/ժ) «շրջանային հավանական սխալանք» կամ պակաս (ավելի լավ);

2. 0,5% կամ պակաս (ավելի լավ) «շրջանային հավանական սխալանքով» հեռավորության անցում; կամ

3. 1 ծովային մղոն ընդհանուր «շրջանային հավանական սխալանքի» դեգերում կամ պակաս (ավելի լավ) 24 ժամվա ընթացքում:

 

Տեխնիկական ծանոթագրություն

7A003.a.1., 7A003.a.2. և 7A003.a.3. կետերում կատարողականության պարամետրերը սովորաբար կիրառվում են այն «Իներցիոն չափագրական սարքավորումների կամ համակարգերի» նկատմամբ, որոնք նախագծված են համապատասխանաբար «ինքնաթիռների», ցամաքային և ծովային փոխադրամիջոցների համար: Այս պարամետրերը բխում են հատուկ ոչ «դիրքորոշումային օժանդակող հղումների» օգտագործումից (օրինակ ինչպիսիք են, բարձրաչափիչները /ալթիմետրերը, վազքաչափիչները/օդոմետրերը, արագության գրանցամատյանները): Արդյունքում, կատարողականության հատկորոշված արժեքները չեն կարող ավտոմատ կոնվերտացվել այդ պարամետրերով: Բազմակի պլատֆորմերի վրա աշխատելու համար նախագծված սարքավորումները գնահատվում են 7A003.a.1., 7A003.a.2., կամ 7A003.a.3. կետերից յուրաքանչյուրի կիրառելի հոդվածով:

b. Նախագծված են «թռչող սարքերի», ցամաքային և ծովային փոխադրամիջոցների նավագնացության համար, ներկառուցված «դիրքորոշումային օժանդակող հղումների» և բոլոր «դիրքորոշումային օժանդակող հղումների» կորուստից հետո դիրքորոշում ապահովող համակարգերով, մինչև 4 րոպե ժամանակի տևողությամբ` պահպանելով «ճշգրտությունը» 10 մետր կամ պակաս (ավելի լավ) «շրջանային հավանական սխալանքի» սահմաններում:

 

Տեխնիկական ծանոթագրություն

7A003.b. կետը վերաբերում է այն համակարգերին, որոնցում «իներցիոն չափագրական սարքավորումները կամ համակարգերը» և այլ անկախ «դիրքորոշումային օժանդակող հղումները» ներկառուցված են մեկ հանգույցի մեջ (այսինքն ներկառուցված են սարքավորման մեջ) կատարյալ կատարողականության հասնելու նպատակով:

c. Նախագծված են «թռչող սարքերի», ցամաքային և ծովային փոխադրամիջոցների նավագնացության համար, և տրամադրում են հղումային ուղղություն կամ Ճիշտ հյուսիս ուղղության ցուցում և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Առավելագույն աշխատանքային անկյունային արագացումը պակաս է (ավելի լավ է) 500 աստիճան/վայրկյանից և ուղղորդման «ճշգրտությունը» առանց «դիրքորոշումային օժանդակող հղումների» օգտագործման հավասար է կամ պակաս է (ավելի լավ է) 0,07 աստիճան/վրկ (լայնության) (համարժեք 6 աղեղային րոպե միջին քառակուսայինի` 45 աստիճան լայնության վրա); կամ

2. Առավելագույն աշխատանքային անկյունային արագացումը հավասար է կամ ավելի մեծ է (ավելի բարձր է) 500 աստիճան/վայրկյանից և ուղղորդման «ճշգրտությունը» առանց «դիրքորոշումային օժանդակող հղումների» օգտագործման հավասար է կամ պակաս է (ավելի լավ է) 0,2 աստիճան/վրկ (լայնության) (համարժեք 17 աղեղային րոպե միջին քառակուսայինի` 45 աստիճան լայնության վրա); կամ

d. Տալիս են արագացման չափագրումներ և անկյունային արագացման չափագրումներ մեկից ավելի տարածաչափերի համար և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Կատարողականություն ցանկացած առանցքի երկայնքով, ինչպես հատկորոշված է 7A001 կամ 7A002 կետերով` առանց որևէ օժանդակող հղումի օգտագործման; կամ

2. Որակավորված են «տիեզերական օգտագործման» համար և տալիս են «անկյունային պատահական սխալանքի» անկյունային արագության չափագրումներ, որոնք պակաս են (ավելի լավ են) կամ հավասար են 0,1 աստիճան մեկ միջին քառակուսային ժամից;

 

Ծանոթագրություն 7A003.d.2. կետը չի վերահսկում այն «իներցիոն չափագրական սարքավորումները կամ համակարգերը, որոնց մեջ պարունակվում են միայն «պտտվող զանգվածային հոլակներով» գիրոսկոպերը:

 

7A004 «Աստղադիտական կողմնացույցեր» դրանց բաղադրիչները, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 7A104:

 

a. «Աստղադիտական կողմնացույցեր» ազիմուտի հատկորոշված «ճշգրտությամբ», որը հավասար է կամ պակաս է (ավելի լավ է) քան 20 վայրկյան աղեղից` սարքավորման ամբողջ հատկորոշված աշխատանքային կյանքի ընթացքում:

b. Բաղադրիչներ, որոնք հատուկ նախագծված են 7A004.a. կետում հատկորոշված սարքավորման համար, ինչպիսիք են.

1. Օպտիկական գլխիկները կամ միջնորմային դեֆլեկտորները;

2. Տվյալների մշակման հանգույցները:

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Աստղադիտական կողմնացույցերը» հիշատակվում են նաև որպես աստեղային բարձրության տվիչներ կամ գիրոաստղադիտական կողմնացույցեր:

7A005 Գլոբալ նավագնացական արբանյակային համակարգի (GNSS) ընդունիչ սարքավորումներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները.

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 7A105:

 

Հ.Ծ. Հատուկ ռազմական օգտագործման համար նախագծված սարքավորումների համար տես Ռազմական նշանակության ապրանքների վերահսկումը:

a. Օգտագործում են վերծանման ալգորիթմ, որը հատուկ նախագծված է կամ ձևափոխված կառավարման օգտագործման համար` դիրքի և ժամանակի ընդգրկույթային կոդի մատչելիության համար; կամ

b. Ունեն «հարմարվող ալեհավաք համակարգեր» (ալեհավաքներ` ուղղվածության դիագրամի զրոյական դիրքի կառավարումով)

 

Տեխնիկական ծանոթագրություն

7A005.b կետի նպատակներով «հարմարվող ալեհավաք համակարգերը» (ալեհավաքներ` ուղղվածության դիագրամի զրոյական դիրքի կառավարումով) հարաշարժ եղանակով գեներացնում են մեկ կամ ավելի ոչ իրական զրոներ` ալեցրային ցանցի տված պատկերի մեջ` ազդանշաններ մշակելով ժամանակային տիրույթում կամ հաճախականության տիրույթում:

 

7A006 Օդանավի վրա օգտագործվող բարձրաչափեր, որոնք գործում են 4,2-ից մինչև ներառյալ 4,4 ԳՀց հաճախականությունների ընդգրկույթում և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 7A106:

 

a. «Սնուցման կառավարում»; կամ

b. Օգտագործում են ֆազային փոփոխությամբ բանալու մոդուլացիա:

7A008 Ստորջրյա սոնարային նավարկման համակարգեր, որոնք օգտագործում են Դոպլերի արագության կամ կորելյացիոն արագության ուղղորոշման սարքեր, ներկառուցված ուղղորոշիչ աղբյուրի մեջ, որի դիրքորոշման «ճշգրտությունը» հավասար է կամ պակաս է (ավելի լավ է) անցած ճանապարհի 3%-ի շրջանային հավանական սխալից և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները:

 

Ծանոթագրություն. 7A008 կետով չեն վերահսկում այն համակարգերը, որոնք հատուկ նախագծված են մակերևութային փոխադրական սարքերի վրա տեղադրելու համար կամ այն համակարգերը, որոնք պահանջում են ակուստիկ բույեր` դիրքորոշման տվյալների ճշգրտման համար:

 

Հ.Ծ. Ակուստիկ համակարգերի համար տես 6A001.a. կետը, և կորելյացիոն արագության և Դոպլերի արագության սոնար սարքավորման համար տես 6A001.b. կետը: Այլ ծովային համակարգերի համար տես 8A002 կետը:

 

7A101 Գծային արագացումաչափիչներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 7A001 կետում, որոնք նախագծված են ներքին նավագնացական համակարգերում կամ բոլոր տեսակի ուղղորդող համակարգերում օգտագործվելու համար, կիրառելի են «հրթիռներում», ունեն բոլոր հետևյալ բնութագրերը, և հատուկ դրանց համար նախագծված բաղադրիչները.

a. «Սխալանքի» «կրկնվողկանությունը» պակաս է (ավելի լավն է) 1250 միկրո գ-ից; և

b. «Մասշտաբային գործակցի» «կրկնվողականությունը» պակաս է (ավելի լավն է) 1 250 մաս մեկ միլիոնից:

 

Ծանոթագրություն. 7A101 կետով չեն վերահսկվում այն արագացումաչափիչները, որոնք հատուկ նախագծված և մշակված են որպես տվիչներ` հորատման ժամանակ չափումներ իրականացնելու համար, և հորատանցքերի մեջ շահագործման աշխատանքների ժամանակ օգտագործվելու համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1. 7A101 կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքերի համակարգեր, որոնք կարող են աշխատել 300 կմ-ից ավելի հեռավորության վրա,

2. 7A101 կետում «սխալանք» և «մասշտաբային գործակից» վերաբերում են մեկ սիգմա ստանդարտ սխալանքին 1 տարվա ժամանակահատվածում ֆիքսված չափաբերման նկատմամբ:

 

7A102 Բոլոր տեսակի հոլակները/գիրոսկոպերը, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 7A002 կետում, որոնք կարող են օգտագործվել «հրթիռներում» և ունեն 0,5o-ից պակաս հաշվարկված «դրեյֆի արագության» «կայունություն» (1 սիգմա կամ միջին քառակուսային) մեկ ժամ 1 գ միջավայրում և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1. 7A102 կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքերի համակարգեր, որոնք կարող են թռչել 300 կմ-ից ավելի հեռավորությամբ;

2. 7A102 կետում «կայունությունը» սահմանվում է որպես անընդհատ հաստատուն` աշխատանքային պայմանում (IEEE STD 528-2001, 2.247-րդ պարբերություն) որոշակի մեխանիզմի կարողությունը կամ կատարողականության գործակցի կայունությունը պահպանելու համար:

 

7A103 Գործիքակազմ, նավագնացության սարքավորումներ և համակարգեր, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 7A003 կետում, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները, ինչպիսիք են.

a. «Իներցիոն չափագրական սարքավորումները կամ համակարգերը», որոնք օգտագործում են արագացումաչափիչներ կամ հոլակներ, ինչպիսիք են.

1. Արագացումաչափիչներ, որոնք հատկորոշված են 7A001.a.3., 7A001.b. կամ 7A101 կետերում կամ հոլակներ, որոնք հատկորոշված են 7A002 կամ 7A102 կետերում; կամ.

 

Ծանոթագրություն 7A103.a.1. կետով չի վերահսկվում սարքավորումը, որը պարունակում է 7A001.a.3. կետով հատկորոշված արագացումաչափիչներ, որոնք նախագծված են վիբրացիա կամ ցնցում չափելու համար:

2. Արագացումաչափիչներ, որոնք հատկորոշված են 7A001.a.1. կամ 7A001.a.2. կետերում, և նախագծված են իներցիոն նավագնացական համակարգերում կամ բոլոր տեսակի ուղղորդիչ համակարգերում օգտագործվելու համար և կիրառելի են «հրթիռներում»:

 

Ծանոթագրություն 7A103.a.2. կետով չի վերահսկվում սարքավորումը, որը պարունակում է արագացումաչափիչներ, որոնք հատկորոշված են 7A001.a.1. կամ 7A001.a.2. կետերով, որտեղ հատկորոշվում են այն արագացումաչափիչները, որոնք հատուկ նախագծված են և մշակված որպես տվիչներ` հորատման ժամանակ չափումներ իրականացնելու համար, և հորատանցքերի մեջ շահագործման աշխատանքների ժամանակ օգտագործվելու համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Իներցիոն չափագրական սարքավորումները կամ համակարգերը», որոնք հատկորոշված են 7A103.a. կետում ներառում են արագացումաչափիչներ կամ գիրոսկոպեր/հոլակներ, որոնք նախատեսված են արագության և ուղղության փոփոխությունները չափելու համար` մեկ անգամ ուղղություն վերցնելուց հետո առանց արտաքին հղումի ուղղությունը կամ դիրքը որոշելու կամ պահպանելու նպատակով:

 

Ծանոթագրություն. «իներցիոն չափագրական սարքավորումները կամ համակարգերը» 7A103.a. կետում ներառում են.

- Բարձրության և ուղղության հղումային համակարգեր (AHRS);

- Գիրոկողմնացույցեր;

- Իներցիոն չափագրական հանգույցներ (IMU);

- Իներցիոն նավագնացական համակարգեր (INS);

- Իներցիոն հղումային համակարգեր (IRS);

- Իներցիոն հղումային հանգույցներ (IRU).

b. Ինտեգրված թռիչքային գործիքների համակարգերը, որոնք ներառում են գիրոկայունարարներ կամ ավտոմատ/ինքնաշխատ օդաչուներ, որոնք նախագծված են կամ ձևափոխված «հրթիռներումԺ օգտագործվելու համար:

c. 'Ինտեգրված նավագնացական համակարգերը', որոնք նախագծված են կամ ձևափոխված «հրթիռներումԺ օգտագործվելու համար և կարող են ապահովել նավագնացական ճշգրտություն մինչև 200 մ հավասար հավանականության շրջանում կամ դրանից պակաս:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2011
N 1785-Ն
Որոշում