Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ Ա ...

 

 

040.1785.201211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1785-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(15-րդ մաս)

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Ինտեգրված նավագնացական համակարգը» սովորաբար ներառում է հետևյալ բաղադրիչները.

1. Իներցիոն չափագրական սարքավորում (օրինակ բարձրության և ուղղության հղումային համակարգ, իներցիոն հղումային համակարգ կամ իներցիոն նավագնացական համակարգ);

2. Մեկ կամ ավելի արտաքին տվիչներ, որոնք օգտագործվում են թռիչքի ընթացքում դիրքի և/կամ արագության մասին տեղեկությունը պարբերաբար կամ անընդհատ թարմացնելու համար (օրինակ, արբանյակային նավագնացական ընդունիչ, բարձրության ռադարային չափիչ, և/կամ Դոպլեր ռադար); և

3. Ինտեգրման մեքենայական/սարքային և ծրագրային ապահովում;

 

d. Երեք առանցքով մագնիսական ուղղության տվիչներ, որոնք նախագծված են կամ ձևափոխված թռիչքի կառավարման և նավագնացական համակարգերի հետ ինտեգրվելու համար, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 6A006 կետում, ունեն բոլոր հետևյալ բնութագրերը և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները;

1. Ներքին թեքության համակշռման (+- 90 աստիճան) և պտույտի համակշռման (+- 180 աստիճան) առանցքներ;

2. Կարող են տալ ազիմուտային ճշգրտության ավելի լավ (ավելի պակաս) քան 0,5 աստիճան միջին քառակուսայինի լայնության +- 80 աստիճաններում, հղում տեղական մագնիսական դաշտի նկատմամբ:

 

Ծանոթագրություն 7A103.d. կետում նշվող թռիչքի կառավարման և նավագնացական համակարգերը ներառում են գիրոկայունարարներ, ավտոմատ/ինքնաշխատ օդաչուներ և իներցիոն նավագնացական համակարգեր:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

7A103 կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքերի համակարգեր, որոնք կարող են աշխատել 300 կմ-ից ավելի հեռավորությամբ:

7A104 Հոլակային աստղադիտական կողմնացույցեր և այլ սարքեր, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 7A004 կետում, որոնք երկնային մարմինների կամ արբանյակների շարժման ավտոմատ հետագծման միջոցով որոշում են դիրքը կամ ուղղորոշումը, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները:

7A105 Գլոբալ նավագնացության արբանյակային համակարգերից (GNSS, օր.` GPS, GLONASS, կամ Galileo) տվյալներ ընդունող սարքավորումներ, բացի նրանցից, որոնք հատոկորշված են 7A005 կետում, ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը, և դրանց համար հատուկ նախատեսված բաղադրիչները.

a. Նախագծված կամ ձևափոխված են 9A004 կետում հատկորոշված տիեզերագնացական թռչող սարքերում, 9A104 կետում հատկորոշվող օդերևութաբանական ձայնային հրթիռներում և 9A012 կամ 9A112 կետերում հատկորոշվող անօդաչու թռչող սարքերում օգտագործվելու համար; կամ

b. Նախագծված կամ ձևափոխված են օդային նավագնացության կիրառություններում օգտագործվելու համար, և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. կարող են նավագնացության տվյալներ տրամադրել 600 մ/վրկ-ից բարձր արագություններում;

2. Կիրառում են գաղտնազերծում, նախագծված են կամ փոփոխված ռազմական կամ պետական ծառայությունների համար` GNSS-ի պաշտպանված ազդանշաններից / տվյալներից օգտվելու նպատակով; կամ

3. Հատուկ նախագծված են հակախաթարումային պաշտպանության միջոցներով (օրինակ` ալեհավաքի ճաղավանդակ` ուղղորոշման դիագրամի կառավարելի զրոյական դիրքով կամ էլեկտրոնային կառավարմամբ ալեհավաք) ակտիվ կամ պասիվ հակադարձ միջոցառումների միջավայրում աշխատելու նպատակով:

 

Ծանոթագրություն. 7A105.b.2. և 7A105.b.3. կետերով չեն վերահսկվում առևտրային, քաղաքացիական կամ «կենսական անվտանգության» (օր.` տվյալների ամբողջականություն, թռիչքների անվտանգություն) GNSS ծառայությունների համար նախագծված սարքավորումները:

 

7A106 Ռադարային կամ լազերառադարային տեսակի բարձրաչափեր, բացի նրանցից, որնք հատկորոշված են 7A006 կետում, որոնք հատուկ նախագծված կամ ձևափոխված են 9A004 կետով վերահսկվող տիեզերական սարքերում կամ 9A104 կետով վերահսկվող օդերևութաբանական ձայնային հրթիռներում օգտագործվելու համար:

7A115 Պասիվ տվիչներ որոշակի էլեկտրամագնիսական աղբյուրի (դիրքի որոշման սարքավորում) կամ տեղանքի առանձնահատկությունների ուղղորոշման (պելենգումի) համար, որոնք նախագծված կամ ձևափոխված են 9A004 կետով վերահսկվող տիեզերական սարքերում, կամ 9A104 կետով վերահսկվող հրթիռային զոնդերում/օդերևութաբանական ձայնային հրթիռներում օգտագործվելու համար:

 

Ծանոթագրություն. 7A115 կետը ներառում է տվիչներ հետևյալ սարքավորումների համար.

a. Տեղանքի քարտեզագրման սարքավորումներ,

b. Պատկերի ձևավորման տվիչային սարքավորումներ (ակտիվ և պասիվ);

c. Պասիվ ինտերֆերաչափիչ սարքավորում:

 

7A116 Թռիչքի կառավարման համակարգեր, որոնք հատուկ նախագծված կամ ձևափոխված են 9A004 կետով վերահսկվող տիեզերական սարքերում կամ 9A104 կետով վերահսկվող հրթիռային զոնդերում օգտագործվելու համար, ինչպիսիք են.

a. Թռիչքի կառավարման պնևմատիկ, հիդրավլիկ, մեխանիկական, էլեկտրաօպտիկական կամ էլեկտրամեխանիկական համակարգերը (ներառյալ «թռիչքի կառավարման էլեկտրահեռակառավարվող համակարգերը» և «թռիչքի կառավարման էլեկտրալույսային համակարգերը»);

b. Բարձրության վերահսկիչ սարքավորումները;

c. Թռիչքի կառավարման օժանդակ կափույրները, որոնք նախագծված են կամ ձևափոխված այն համակարգերի համար, որոնք հատկորոշված են 7A116.a. կամ 7A116.b. կետերում, և նախագծված կամ ձևափոխված են 20 Հց-ից մինչև 2 կՀց միջակայքում 10 գ միջին քառակուսայինի վիբրացիոն միջավայրում աշխատելու համար:

7A117 «Հրթիռներում» օգտագործվող «հրահանգների մշակման հանգույցները», որոնք կարող են հասնել համակարգի 3,33% ճշգրտության կամ դրանից պակաս` ամբողջ հեռավորության ընդգրկույթում (օրինակ` 300 կմ տարածության ընդգրկույթում, 10 կմ կամ դրանից պակաս «հավանական շրջանագծային սխալանքով»):

 

7B Փորձարկային, հսկիչ և արտադրական սարքավորումներ

 

7B001 Փորձարկային, չափաբերական կամ դիրքորոշիչ սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են 7A կետով վերահսկվող սարքավորումների համար:

 

Ծանոթագրություն. 7B001 կետով չեն վերահսկվում փորձարկային, չափաբերական և դիրքորոշիչ այն սարքավորումները, որոնք նախատեսված են Տեխնիկական սպասարկման I և Տեխնիկական սպասարկման II մակարդակների համար:

 

Տեխնիկական ծանոթագրություններ.

1. Տեխնիկական սպասարկման I մակարդակ.

Իներցիոն նավագնացության հանգույցի խափանումը «թռչող սարքի» վրա բացահայտվում է Վերահսկման և ցուցադրման հանգույցի միջոցով կամ համապատասխան ենթահամակարգից ստացվող ազդանշանով: Հետևելով արտադրողի ձեռնարկին, խափանումի պատճառը կարելի է տեղայնացնել Շահագործման ընթացքում փոխարինելի հանգույցի անսարքության մակարդակի վրա: Օպերատորը դրանից հետո հեռացնում է շահագործման ընթացքում փոխարինելի այդ հանգույցը և փոխարինում է այն պահեստային հանգույցով:

2. Տեխնիկական սպասարկման II մակարդակ

Անսարք վիճակում գտնվող «արտադրամասում փոխարինելի» հանգույցը ուղարկվում է վերանորոգման արտադրամաս (կամ արտադրողի կամ II մակարդակի տեխնիկական սպասարկման համար պատասխանատու օպերատորի վերանորոգման արտադրամաս): Վերանորոգման արտադրամասում «արտադրամասում փոխարինելի» վնասված հանգույցը ենթարկվում է տարբեր համապատասխան փորձարկումների, որպեսզի ստուգվի և տեղայնացվի «արտադրամասում փոխարինելի» հանգույցի վնասված մոդուլը: Հանգույցի վնասված մոդուլը հեռացվում է և փոխարինվում աշխատող պահեստային մոդուլով: Այնուհետև հանգույցի վնասված մոդուլը (կամ, հնարավոր է, ամբողջ հանգույցը) վերադարձվում է արտադրողին: «Տեխնիկական սպասարկման մակարդակ II»-ը չի ներառում վերահսկվող արագաչափիչների կամ հոլակային տվիչների ապամոնտաժումը կամ վերանորոգումը:

 

7B002 Սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են օղակային «լազերային» հոլակների հայելիների բնութագրերը գնահատելու համար, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 7B102:

 

a. Անդրադարձաչափիչներ, որոնց չափման «ճշգրտությունը» պակաս է (ավելի լավն է) 10 մաս միլիոնից:

b. Պրոֆիլաչափիչներ, որոնց չափման «ճշգրտությունը» պակաս է (ավելի լավն է)` 0,5 նմ-ից (5 անգստրեմ):

7B003 Սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են 7A-ում վերահսկվող սարքավորումների «արտադրության» համար:

 

Ծանոթագրություն. 7B003 կետը ներառում է.

- Հոլակի կարգաբերման փորձարկային տեղակայանքներ;

- Հոլակի դինամիկ հավասարակշռման համար տեղակայանքներ;

- Հոլակի շարժիչի փորձարկման տեղակայանքներ;

- Հոլակի դատարկման և լցման տեղակայանքներ,

- Կենտրոնախուսիչ ամրակներ հոլակների առանցքակալների համար;

- Արագացումաչափիչի առանցքի կարգաբերման տեղակայանքներ:

- Օպտիկական մանրաթելով հոլակի պարույրների փաթաթման մեքենաներ:

 

7B102 Անդրադարձաչափիչներ, որոնք հատուկ նախագծված են «լազերային» հոլակների հայելիների բնութագրերը գնահատելու համար և ունեն 50 մաս միլիոնից կամ դրանից փոքր (ավելի լավ) ճշգրտություն:

7B103 «Արտադրական կարողություններ» և «արտադրական սարքավորում», ինչպիսիք են.

a. «Արտադրական կարողություններ»` հատուկ նախագծված 7A117 կետում հատկորոշվող սարքավորման համար;

b. «Արտադրական սարքավորում», և այլ փորձարկային, չափաբերական և կարգաբերական սարքավորումներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 7B001-ից 7B003 կետերում, որոնք նախագծված կամ ձևափոխված են 7A-ում հատկորոշված սարքավորման հետ օգտագործվելու համար:

 

7C Նյութեր

 

Բացակայում են:

 

7D Ծրագրային ապահովում

7D001 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է 7A-ում կամ 7B -ում հատկորոշված սարքավորումների «մշակման» կամ «արտադրության» համար:

7D002 «Ելակետային կոդ» ցանկացած իներցիոն նավագնացական սարքավորման աշխատանքի կամ շահագործման համար, ներառյալ 7A003 կամ 7A004 կետերով չհսկվող իներցիոն սարքավորումները կամ Բարձրության և ուղղորդման հղումային համակարգերը («AHRS»):

 

Ծանոթագրություն. 7D002 կետով չի վերահսկվում կարդանային եղանակով կախված Բարձրության և ուղղորդման հղումային համակարգերի («AHRS») «ելակետային կոդը»:

 

Տեխնիկական ծանոթագրություն

Բարձրության և ուղղորդման հղումային համակարգերը («AHRS») սովորաբար տարբերվում են Իներցիոն Նավագնացական համակարգերից, նրանով, որ Բարձրության և ուղղորդման հղումային համակարգերը (»AHRS») ապահովում են բարձրության և ուղղորդման տեղեկություններ և սովորաբար չեն ապահովում արագացման, արագության և դիրքավորման տեղեկատվությունը` կապված Իներցիոն Նավագնացական համակարգերի հետ:

 

7D003 Այլ «ծրագրային ապահովում», ինչպես.

a. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է` համակարգերի գործող բնութագրերը բարելավելու կամ նավագնացական սխալանքը կրճատելու համար` մինչև այն մակարդակները, որոնք հատկորոշված են 7A003, 7A004 կամ 7A008 կետերում:

b. «Ելակետային կոդ»` հիբրիդային ինտեգրված համակարգերի համար, որոնք բարելավում են համակարգերի աշխատանքային բնութագրերը կամ կրճատում են համակարգերի նավագնացական սխալանքը` մինչև 7A003 կամ 7A008 կետերում հատկորոշված մակարդակները` անընդհատ միակցելով ուղղորդման տվյալները հետևյալ տվյալներից որևէ մեկի հետ.

1. Դոպլեր տեսակի ռադարի կամ սոնարի արագության տվյալները;

2. Գլոբալ նավագնացական արբանյակային համակարգերի (GNSS) հղումային տվյալները; կամ

3. «Տվյալային հիմքով ուղղորդվող նավագնացության/օդագնացության» համակարգերից բխող տվյալները:

c. Չի կիրառվում:

d. Չի կիրառվում:

e. Համակարգչով կատարվող դիզայնի (CAD) «ծրագրային ապահովումը», որը հատուկ նախագծված է «թռիչքի ընթացիկ կառավարման համակարգերի», ուղղաթիռների բազմակոորդինատ համակարգերի կամ ուղղաթիռների «թռիչքի կառավարման էլեկտրահեռակառավարվող համակարգերի» և «թռիչքի կառավարման էլեկտրալույսային համակարգերի», «վերահսկվող շրջանառությամբ ուղղության վերահսկման կամ վերահսկվող շրջանառությամբ հակադարձ պտտման վերահսկման համակարգերի» «մշակման» համար, որոնց «տեխնոլոգիաները» վերահսկվում են 7E004.b.1., 7E004.b.3-ից մինչև 7E004.b.5., 7E004.b.7., 7E004.b.8., 7E004.c.1. կամ 7E004.c.2. կետերով:

7D004 «Ելակետային կոդ», որը ներառում է 7E004.a.2, 7E004.a.3., 7E004.a.5., 7E004.a.6. կամ 7E004.b կետերում հատկորոշված «տեխնոլոգիաները» հետևյալներից որևէ մեկը «մշակելու» համար.

a. Թռիչքի թվային կառավարման համակարգեր «ամբողջ թռիչքի կառավարման» համար;

b. Ինտեգրված հրման և թռիչքի վերահսկման համակարգեր;

c. «Թռիչքի կառավարման էլեկտրալույսային համակարգեր» կամ «թռիչքի կառավարման էլեկտրահեռակառավարվող» համակարգեր;

d. Սխալի-հանդուրժման կամ ինքնավերակոնֆիգուրացվող «թռիչքի ընթացիկ կառավարման համակարգեր»;

e. Չի կիրառվում;

f. Օդային տվյալների համակարգեր կառուցված մակերեսային ստատիկ տվյալների վրա; կամ

g. Եռատարածաչափ դիսփլեյներ:

 

Ծանոթագրություն. 7D004. կետը չի վերահսկում «ելակետային կոդը» կապված ընդհանուր համակարգչային տարրերի և հարմարանքների հետ (օրինակ, մուտքի ազդանշանների ստացում, ելքի ազդանշանների փոխանցում, համակարգչային ծրագիր և տվյալների բեռնման ներկառուցված թեստ, հրահանգների հերթագրման մեխանիզմներ), որոնք չեն տրամադրում որևէ հատկորոշ թռիչքային վերահսկման համակարգի գործառնություն:

 

7D005 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է կառավարության օգտագործման համար նախագծված Գլոբալ նավագնացական արբանյակային համակարգի (GNSS) ընդգրկույթային կոդերը գաղտնազերծելու համար:

7D101 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է 7A001-ից մինչև 7A006, 7A101-ից մինչև 7A106, 7A115, 7A116.a., 7A116.b., 7B001, 7B002, 7B003, 7B102 կամ 7B103 կետերով վերահսկվող սարքավորումներում «օգտագործվելու» համար:

7D102 Ինտեգրման «ծրագրային ապահովում», ինչպես.

a. Ինտեգրման «ծրագրային ապահովում»` 7A103.b. կետում նկարագրված սարքավորումների համար:

b. Ինտեգրման «ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է 7A003 կամ 7A103.a. կետերում նկարագրված սարքավորումների համար:

c. Ինտեգրման «ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է կամ ձևափոխված 7A103.c կետում հատկորոշված սարքավորումների համար:

 

Ծանոթագրություն. Ինտեգրման «ծրագրային ապահովման» տարածված ձևերից մեկը կիրառում է Կալմանի ֆիլտրացիան:

 

7D103 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է 7A117 կետում նկարագրված «հրահանգների մշակման հանգույցների» մոդելավորման կամ նմանակման համար` դրանք 9A004 կետով վերահսկվող տիեզերական ապարատներում կամ 9A104 կետով վերահսկվող օդերևութաբանական հրթիռներում ինտեգրելու համար:

 

Ծանոթագրություն. 7D103 կետում նկարագրված «ծրագրային ապահովումը» վերահսկվում է նաև այն դեպքում, երբ այն միակցված է 4A102 կետում նկարագրված սարքավորումների հետ:

 

7D104 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է կամ ձևափոխված 7A117 կետում հատկորոշված «հրահանգների մշակման հանգույցի» աշխատանքի կամ շահագործման համար:

 

Ծանոթագրություն 7D104 կետը ներառում է «ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է կամ ձևափոխված «հրահանգների մշակման հանգույցների» աշխատանքը ուժեղացնելու համար` 7A117 կետում հատկորոշված ճշգրտությանը հասնելու կամ այն գերազանցելու նպատակով:

 

7E Տեխնոլոգիա

 

7E001 «Տեխնոլոգիաներ», որոնք համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության նախատեսված են 7A, 7B, 7D001, 7D002, 7D003, 7D005, և 7D101-ից մինչև 7D103 կետերով հատկորոշված սարքավորումների կամ «ծրագրային ապահովման» «մշակման» համար:

 

Ծանոթագրություն 7E001 կետը ներառում է կառավարման համար հիմնական կարևորությամբ «տեխնոլոգիաները» բացառապես այն սարքավորումների, որոնք հատկորոշված են 7A005.a. կետում:

 

7E002 «Տեխնոլոգիաներ», որոնք, համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության նախատեսված են 7A կամ 7B կետերով հատկորոշվող սարքավորումների «արտադրության» համար:

7E003 «Տեխնոլոգիաներ», որոնք համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության նախատեսված են 7A001-ից մինչև 7A004 կետերով հատկորոշվող սարքավորումների վերանորոգման, վերազինման կամ կապիտալ վերանորոգման համար:

 

Ծանոթագրություն. 7E003 կետով չեն վերահսկվում այն «տեխնոլոգիաները», որոնք նախատեսված են «քաղաքացիական թռչող սարքերի» շահագործման համար, անմիջականորեն կապված են չափաբերական գործողությունների հետ, շահագործման ընթացքում փոխարինելի կամ արտադրամասում փոխարինելի վնասված կամ անվերականգնելի մասերի հեռացման կամ փոխարինման հետ, ինչպես նկարագրված է «Տեխնիկական սպասարկման I մակարդակ» և «Տեխնիկական սպասարկման II մակարդակ» հոդվածներում:

 

Հ.Ծ. Տե՛ս 7B001 կետի Տեխնիկական ծանոթագրության հոդվածը:

 

7E004 Այլ «տեխնոլոգիաներ», ինչպիսիք են.

a. «Տեխնոլոգիաներ»` հետևյալի «մշակման» կամ «արտադրության» համար.

1. Չի կիրառվում:

2. Օդային տվյալների համակարգեր, որոնք հիմնված են միայն մակերևութային հաստատուն տվյալների վրա, այսինքն` համակարգեր, որոնք շահագործման են հանձնվում ավանդական օդային տվյալների զոնդերով:

3. Եռատարածաչափ դիսփլեյներ, որոնք նախատեսված են «թռչող սարքերի» համար:

4. Չի կիրառվում:

5. Էլեկտրական կատարող մեխանիզմներ/ակտուատորներ (այսինքն` էլեկտրամեխանիկական, էլեկտրահիդրոստատիկ և ինտեգրված կատարող բլոկներ), որոնք հատուկ նախագծված են «թռիչքի առաջնային կառավարման» համար:

6. «Թռիչքի կառավարման օպտիկական տվիչների ցանց», որը հատուկ նախագծված է «թռիչքի ընթացիկ կառավարման համակարգերի» համար; կամ

7. «Տվյալների բազայով ուղղորդվող նավագնացության» համակարգեր («DBRN»), որոնք նախագծված են ստորջրյա նավագնացության համար, օգտագործում են սոնար կամ գրավիտացիոն տվյալների բազաներ, որոնք ապահովում են դիրքորոշման 0,4 ծովային մղոնից պակաս (ավելի լավ) «ճշգրտություն»:

b. «Մշակման» «տեխնոլոգիաներ», որոնք նախագծված են «թռիչքի ընթացիկ կառավարման համակարգերի» համար (ներառյալ «թռիչքի կառավարման էլեկտրալույսային համակարգերը» և «թռիչքի կառավարման էլեկտրահեռակառավարվող համակարգերը»):

1. Ֆոտոնային հիմքով «տեխնոլոգիաներ» «թռչող սարքի» կամ թռիչքի կառավարման բաղադրիչի կարգավիճակը կարդալու, թռիչքի կառավարման տվյալները փոխանցելու, կամ ակտուատորի շարժումը հրահանգելու համար, որը «պահանջվում է» «թռիչքի կառավարման էլեկտրալույսային համակարգերի» «թռիչքի ընթացիկ կառավարման համակարգերի» համար;

2. Չի կիրառվում:

3. Իրական ժամանակի ալգորիթմեր` որևէ բաղադրիչի տվիչի տեղեկատվությունը վերլուծելու համար «թռիչքի ընթացիկ կառավարման համակարգի» մեջ որևէ բաղադրիչի աշխատանքի խաթարող վատացումը կամ փչացումը կանխարգելելու կամ կանխավ մեղմելու նպատակով;

 

Ծանոթագրություն. 7E004.b.3. կետով չեն վերահսկվում ոչ աշխատանքային ռեժիմում վերանորոգման ժամանակ օգտագործվող ալգորիթմերը:

 

4. Իրական ժամանակի ալգորիթմեր` որևէ բաղադրիչի փչացումը ճանաչելու համար և այդ պահին գործողության հզորությունները վերակոնֆիգուրացնելու համար` «թռիչքի ընթացիկ կառավարման համակարգի» խաթարումը կամ փչացումը մեղմելու նպատակով;

 

Ծանոթագրություն. 7E004.b.4. կետով չեն վերահսկվում այն ալգորիթմերը, որոնք օգտագործվում են հավելուրդային տվյալների աղբյուրների հետ սխալի ազդեցությունները համեմատելու համար կամ ոչ աշխատանքային ռեժիմում ակնկալվող սխալանքներին կամ փչացումներին նախապլանավորված արձագանքի համար:

 

5. Թռիչքի թվային վերահսկման համակարգի, նավագնացության և շարժիչի հրումի վերահսկման տվյալների ինտեգրումը թռիչքի թվային կառավարման համակարգի մեջ` «թռիչքի ընդհանուր վերահսկման» համար:

 

Ծանոթագրություն. 7E004.b.5. կետով չեն վերահսկվում.

a. «Տեխնոլոգիաները», որոնք ապահովում են թռիչքի թվային վերահսկման, նավագնացության և շարժիչի հրումի վերահսկման տվյալների ինտեգրումը թռիչքի թվային կառավարման համակարգերի մեջ` «թռիչքի հետագծի օպտիմալացման» համար:

b. «Տեխնոլոգիաները», որոնք ապահովում են «թռչող սարքի» թռիչքի գործիքային համակարգերը, որոնք ինտեգրված են բացառապես VOR, DME, ILS կամ MLS նավագնացության կամ մոտեցումների համար:

6. Չի կիրառվում:

7. «Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» «թռիչքի կառավարման էլեկտրահեռակառավարվող համակարգերի» ֆունկցիոնալ պահանջները վերծանելու համար, և ունի բոլոր հետևյալ բնութագրերը.

a. «Ներքին փակ-հանգույցով» ավիացիոն կոնստրուկցիայի սեփական կայունության (առանց ավտոմատացման) վերահսկման համակարգեր, որոնց հանգույցի փակման արագությունը հավասար է կամ բարձր է 40 Հց-ից; և

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Ներքին փակ-հանգույցը» վերաբերում է «թռիչքի ընթացիկ վերահսկման համակարգերի» գործառնություններին, որոնք ավտոմատացնում են ավիացիոն կոնստրուկցիայի սեփական կայունության վերահսկումները:

b. Ունեն հետևյալներից որևէ մեկը.

1. ՈՒղղում է աերոդինամիկորեն անկայուն ավիացիոն կոնստրուկցիան, չափված նախագծային թռիչքային փաթեթի ցանկացած կետում, որը կարող է կորցնել վերականգնելի վերահսկումը, եթե չուղղվի 0,5 վայրկյանի ընթացքում;

2. Միակցում է վերահսկումները երկու կամ ավելի առանցքներով, միաժամանակ համակշռելով «թռչող սարքի մեջ կատարված ոչ նորմալ փոփոխությունները»;

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Թռչող սարքի մեջ կատարված ոչ նորմալ փոփոխությունները» ներառում են թռիչքի ընթացքում կատարված կառուցվածքային վնասը, շարժիչի հրումային ուժի կորուստը, անջատված վերահսկման մակերեսը, կամ փոխադրվող բեռում կատարվող ապակայունացնող փոփոխությունները:

3. Կատարում է 7E004.b.5. կետում հատկորոշված գործառնությունները; կամ

 

Ծանոթագրություն 7E004.b.7.b.3. կետով չեն վերահսկվում ավտոմատ օդաչուները.

 

4. Հնարավորություն է տալիս «թռչող սարքին» թռիչքի վերահսկում ապահովել, բացի գետնից վերելքային թռիչքի կամ վայրէջքի պահերից, պահպանել ուղղորդման/հարձակման անկյունը 18-ից բարձր աստիճանի, 15 աստիճան կողմնային թեքության, 15 աստիճան/վայրկյան թեքության արագության, կամ 90 աստիճան/վայրկյան պտույտի արագության վրա;

 

8. «Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» «թռիչքի կառավարման էլեկտրահեռակառավարվող համակարգերի» ֆունկցիոնալ պահանջները վերծանելու համար, հետևյալին հասնելու նպատակով.

a. «Թռչող սարքի» վերահսկման պահպանում, այն իրադարձության դեպքում, երբ երկու առանձին հաջորդական սխալներ են կատարվում «թռիչքի կառավարման էլեկտրահեռակառավարվող համակարգում»; և

b. «Թռչող սարքի» վերահսկման կորուստի հավանականությունը ավելի պակաս է (ավելի լավն է) քան 1 x 10(-9) խաթարում մեկ թռիչքային ժամի ընթացքում;

 

Ծանոթագրություն 7E004.b. կետով չեն վերահսկվում այն «տեխնոլոգիաները», որոնք առնչվում են ընդհանուր համակարգչային տարրերի և սպասարկումների հետ (օրինակ, մուտքի ազդանշանի ստացում, ելքի ազդանշանի փոխանցում, համակարգչային ծրագրի և տվյալների բեռնում, ներկառուցված թեստ, հրահանգների հերթագրման մեխանիզմներ) և չեն կատարում որևէ հատկորոշ թռիչքի վերահսկման համակարգի գործառնություն:

 

c. «Տեխնոլոգիաներ»` հետևյալ ուղղաթիռային համակարգերի «մշակման» համար.

1. Թռիչքի կառավարման էլեկտրահեռակառավարվող կամ թռիչքի կառավարման էլեկտրալույսային բազմաառանցքային հսկիչներ, որոնք հետևյալ գործառույթներից առնվազն երկուսը միավորում են մեկ կառավարող տարրի մեջ:

a. Ընդհանուր վերահսկման գործառնություններ;

b. Պտույտի վերահսկման գործառնություններ;

c. Թեքության արագության վերահսկման գործառնություններ:

2. «Վերահսկվող շրջանառությամբ ուղղության վերահսկման կամ վերահսկվող շրջանառությամբ հակադարձ պտտման վերահսկման համակարգեր»;

3. Ռոտորի թիակներ, ներառյալ «փոփոխական երկրաչափությամբ պրոֆիլներ» այն համակարգերում օգտագործվելու համար, որոնք վերահսկում են թիակների պտույտը:

7E101 «Տեխնոլոգիաներ», որոնք համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության նախատեսված են 7A001-ից մինչև 7A006, 7A101-ից մինչև 7A106, 7A115-ից մինչև 7A117, 7B001, 7B002, 7B003, 7B102, 7B103, 7D101-ից մինչև 7D103 կետերով հատկորոշված սարքավորումների «օգտագործման» համար:

7E102 «Տեխնոլոգիաներ», որոնք նախատեսված են ավիացիոն էլեկտրոնիկան և էլեկտրական ենթահամակարգերը արտաքին աղբյուրներից եկող էլեկտրամագնիսական իմպուլսների և էլեկտրամագնիսական միջամտությունների վնասից և ռադիոխանգարումներից պաշտպանելու համար;

a. Պատնեշող պաշտպանական համակարգերի «տեխնոլոգիաների» նախագծման համար;

b. Պաշտպանված էլեկտրական սխեմաների և ենթահամակարգերի փոխդասավորությունների «տեխնոլոգիաների» նախագծման համար;

c. 7E102. a. և 7E102. b. կետերում օգտագործվող պաշտպանվածության չափանիշների որոշման «տեխնոլոգիաներ» նախագծման համար:

7E104 «Տեխնոլոգիաներ»` թռիչքի հսկողության, ուղղորդման և շարժիչի հրումի տվյալները թռիչքի կառավարման համակարգում ինտեգրելու համար` հրթիռային համակարգի հետագծի օպտիմալացման նպատակով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ I (ՄԱՍ X - Կատեգորիա 8)

 

ԿԱՏԵԳՈՐԻԱ 8 - ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

 

8A Համակարգեր, սարքավորումներ և բաղադրիչներ

8A001 Ստորջրյա և վերջրյա փոխադրական սարքեր, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. Ստորջրյա փոխադրական սարքերի և սարքավորումների վերահսկման կարգավիճակների համար տես.

- Կատեգորիա 6` տվիչների համար;

- Կատեգորիա 7 և 8` նավագնացական սարքավորման համար;

- Կատեգորիա 8A` ստորջրյա սարքավորումների համար,

- Կատեգորիա 7 և 8` նավագնացության սարքավորումների համար,

- Կատեգորիա 8A` ստորջրյա սարքավորումների համար:

a. Նավավարով ուղղորդվող ստորջրյա փոխադրական սարքեր, որոնք նախագծված են 1 000 մ գերազանցող խորություններում նավարկելու համար:

b. Առանց նավավարի ուղղորդվող ստորջրյա փոխադրական սարքեր, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Նախագծված են «ինքնավար նավարկության» համար և ունեն հետևյալներից որևէ մեկը.

a. Սեփական քաշի 10% կամ ավելի գտնվում է օդում; և

b.15 ծովային հանգույց կամ ավելի արագություն:

2. Նախագծված են 1000 մ գերազանցող խորության միջավայրում նավարկելու համար; կամ

3. Ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Նախագծված են 10 ժամ կամ ավելի երկար անընդհատ «ինքնուրույն նավարկության» համար; և

b. Ունեն 25 ծովային մղոն «ինքնավար նավարկության» ընդգրկույթ;

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1. 8A001.b. կետի նպատակներով «ինքնուրույն նավարկել» նշանակում է լրիվ սուզված, առանց շնչառական խողովակի / շնորկելի, բոլոր համակարգերը գործում են և նավարկում նվազագույն արագությամբ, որով սուզված սարքը կարող է դինամիկ եղանակով ապահով կառավարել իր խորությունը` օգտագործելով միայն խորության հարթությունները, առանց օժանդակող փոխադրական սարքի կամ մակերևույթի վրա, ծովի հատակին կամ առափնյա օժանդակող կայանի և պարունակում է շարժիչի հրումային համակարգ` ստորջրյա կամ մակերևութային օգտագործման համար:

2. 8A001.b. կետի նպատակների համար «գործողության ընդգրկույթ» նշանակում է այն առավելագույն տարածության կեսը, որի վրա ստորջրյա սարքը կարող է «ինքնուրույն նավարկել»:

c. Նավավարով ուղղորդվող ստորջրյա փոխադրական սարքեր, որոնք նախագծված են 1 000 մ գերազանցող խորություններում նավարկելու համար և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը:

1. Նախագծված են ինքնագնաց մանևրի համար` օգտագործելով հրումային/քարշային շարժիչներ, որոնք հատոկորոշված են 8A002. a.2. կետում; կամ

2. Տվյալների փոխանցման օպտիկական մանրաթելային մալուխներ:

d. Առանց նավավարի ուղղորդվող ստորջրյա փոխադրական սարքեր, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Նախագծված են, առանց իրական ժամանակում մարդկային օժանդակության, ցանկացած աշխարհագրական կողմնորոշման նկատմամբ սեփական կուրսը ինքնուրուն ուղղորոշելու համար;

2. Ունեն ձայնային տվյալների կամ հրահանգների փոխանցման կապուղի; կամ

3. Ունեն տվյալների կամ հրամանների փոխանցման օպտիկական մանրաթելային մալուխ` 1 000 մ գերազանցող երկարությամբ:

e. Օվկիանոսային բեռնամբարձման համակարգեր, որոնց բարձրացման հզորությունը գերազանցում է 5 ծովային հանգույց ամբարձիչ ուժ` 250 մ գերազանցող խորություններից օբյեկտներ բարձրացնելու համար, և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Դիրքի դինամիկ դիրքավորման համակարգեր, որոնք կարող են պահպանել դիրքը նավագնացության համակարգի կողմից հրահանգված որևէ թիրախային կետի շուրջը 20 մ հեռավորության սահմաններում; կամ

2. Հատակամերձ նավագնացության և նավագնացության ինտեգրման համակարգեր` 1000 մ գերազանցող խորությունների համար, որևէ նախահրահանգված թիրախային կետից 10 մ-ի հեռավորության սահմաններում դիրքորոշման «ճշգրտությամբ»:

f. Չի կիրառվում:

g. Չի կիրառվում:

h. Չի կիրառվում:

i. Չի կիրառվում:

8A002 Ծովագնացության համակարգեր, սարքավորումներ և բաղադրիչներ, ինչպիսիք են.

 

Ծանոթագրություն. Ստորջրյա հաղորդակցության համակարգերի համար տես Կատեգորիա 5, Մաս 1 - Հեռահաղորդակցություն:

 

a. Համակարգեր, սարքավորումներ և բաղադրիչներ, որոնք հատուկ նախագծված կամ ձևափոխված են 1 000 մ գերազանցող խորություններում նավարկելու նպատակով նախագծված ստորջրյա սարքերի համար, ինչպիսիք են.

1. Բարձր ճնշմանը դիմացող նավային իրանները կամ` հատվածամասերը, որոնց ներքին խցիկի տրամագիծը գերազանցում է 1,5 մ;

2. Հաստատուն հոսանքով հրման կամ քարշային էլեկտրաշարժիչները;

3. Մալուխների հարակցիչները և միակցիչները, որոնք օգտագործում են օպտիկական մանրաթել և ունեն սինթետիկ նյութերից կազմված ուժային մասեր:

4. Բաղադրիչներ, որոնք պատրաստված են 8C001 կետում հատկորոշված նյութերից:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

8C002.a.4. կետի նպատակները չեն սպառվում «սինտակտային փրփուրի» արտահանման վերահսկումով, որը բնորոշված է 8C001 կետով, երբ կատարվել է արտադրության միջանկյալ փուլը և այն դեռ վերջնական բաղադրիչային ձևին չի հասել:

b. Համակարգեր, որոնք հատուկ նախագծված կամ ձևափոխված են 8A001 կետում հատկորոշված ստորջրյա սարքերի շարժման ավտոմատ կառավարման համար, որոնք օգտագործում են նավագնացության տվյալներ և ունեն փակ հաղորդաշղթայով օժանդակ կառավարման միջոցներ` և հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Հնարավորություն են տալիս փոխադրական միջոցին շարժվել ջրասյան մեջ նախահաստատված կետից 10 մ-ի սահմաններում;

2. Ընդունակ են պահպանել փոխադրական սարքի դիրքը ջրասյան մեջ նախահաստատված կետից 10 մ-ի սահմաններում, կամ

3. Ընդունակ են պահպանել փոխադրական սարքի դիրքը 10 մ-ի սահմաններում ծովի հատակի վրայով կամ տակով անցկացված ճոպանի հետագծով շարժվելիս:

c. Օպտիկական-մանրաթելային ճնշումադիմացկուն իրաններով հարակցիչներ:

d. Ստորջրյա տեսողության համակարգեր, որոնք հատուկ նախագծված են կամ ձևափոխված ստորջրյա փոխադրական սարքի հեռահար կառավարման համար` օգտագործելով պատկերի հետադարձ ցրման ազդեցությունը նվազագույնի հասցնելու տեխնիկաներ և ունեն սահմանափակ տիրույթով լուսարձակներ կամ «լազերային» համակարգեր:

e. Չի կիրառվում.

f. Չի կիրառվում

g. Լուսավորման համակարգեր, որոնք հատուկ նախագծված կամ ձևափոխված են ստորջրյա օգտագործման համար, ինչպիսիք են.

1. Ստրոբադիտական լույսային համակարգեր` 300 Ջ-ից բարձր մեկ լուսառկայծման էներգիայով և մեկ վայրկյանում 5 լուսառկայծումից ավելի մեծ արագությամբ:

2. Արգոնաղեղային լուսային համակարգեր, որոնք հատուկ նախագծված են 1 000 մ գերազանցող խորություններում օգտագործվելու համար:

h. Ստորջրյա կիրառման համար հատուկ նախագծված «ռոբոտներ», որոնք կառավարվում են ներկառուցված համակարգիչով և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Համակարգեր, որոնք վերահսկում են «ռոբոտներ»` օգտագործելով տվիչներից ստացված ինֆորմացիան, որը չափում է արտաքին օբյեկտի նկատմամբ գործադրվող ճիգը կամ ուժը, արտաքին օբյեկտի հեռավորության նկատմամբ, կամ «ռոբոտի» և արտաքին օբյեկտի միջև հպումային ուժը, կամ

2. 250 N կամ ավելի մեծ ճիգ կամ 250 Nm կամ ավելի մեծ պտույտի պահ ստեղծելու ունակություն, և կառուցվածքային մասերի մեջ օգտագործվում են տիտանի հիմքով համաձուլվածքներ կամ «կոմպոզիտներ» «մանրաթելային կամ թելքանման նյութեր»

i. Հեռակառավարվող հոդակապավոր մանիպուլյատորներ, որոնք հատուկ նախագծված կամ ձևափոխված են ստորջրյա փոխադրական սարքերի վրա օգտագործվելու համար և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Համակարգեր, որոնք վերահսկում են մանիպուլյատորները, օգտագործելով տվիչներից ստացված ինֆորմացիան, որոնք չափում են հետևյալներից որևէ մեկը.

a. արտաքին օբյեկտի նկատմամբ գործադրվող ճիգը կամ պտույտի ուժը; կամ

b. արտաքին օբյեկտի և մանիպուլյատորի միջև հպումային ուժը; կամ

2. Վերահսկվում են համամասնական գլխավոր-ենթակա տեխնիկաներով և ունեն 5 աստիճան կամ ավելի բարձր «շարժման ազատություն»;

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Շարժման ազատության» աստիճանների թիվը որոշելիս հաշվի են առնվում միայն այն գործառնությունները, որոնք ունեն շարժման կառավարման համամասնական հարաբերություն` օգտագործելով դիրքային հետառկա կապը:

j. Մթնոլորտից մեկուսացված հոսանքի համակարգեր, որոնք հատուկ նախագծված են ստորջրյա կիրառման համար, ինչպիսիք են.

1. Մթնոլորտից մեկուսացված հոսանքի համակարգերով Բրեյտոնի կամ Ռանկինի ցիկլային շարժիչները, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. Քիմիական գազազատիչների (ռեագենտներ) կամ կլանիչների (աբսորբենտներ) համակարգեր, որոնք հատուկ նախագծված են ածխածնի երկօքսիդը, ածխածնի օքսիդը և մանր մասնիկները շարժիչի վերաշրջանառվող արտանետումներից հեռացնելու համար:

b. Համակարգեր, որոնք հատուկ նախագծված են միատոմային գազի համար;

c. Սարքեր կամ խլարարներ, որոնք հատուկ նախագծված են ջրի տակ 10 ԿՀց-ից ցածր հաճախականություններում աղմուկի մեղման համար, կամ հատուկ մոնտաժված (հավաքակցված) սարքեր` հարվածները մեղմելու համար; կամ

d. Համակարգեր, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Հատուկ նախագծված են ռեակցիայի արգասիքների ճնշումային մեկուսացման կամ վառելիքի վերականգնման համար;

2. Հատուկ նախագծված են ռեակցիայի արգասիքները կուտակելու համար; և

3. Հատուկ նախագծված են ռեակցիայի արգասիքները 100 ԿՊա կամ ավելի բարձր ճնշման պայմաններում արտանետելու համար;

2. Մթնոլորտից մեկուսացված դիզելային ցիկլային շարժիչների համակարգեր, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Քիմիական գազազատիչների (ռեագենտներ) կամ կլանիչների (աբսորբենտներ) համակարգեր, որոնք հատուկ նախագծված են ածխածնի երկօքսիդը, ածխածնի օքսիդը և մանր մասնիկները շարժիչի վերաշրջանառվող արտանետումներից հեռացնելու համար:

b. Համակարգեր, որոնք հատուկ նախագծված են միատոմային գազի համար;

c. Սարքեր կամ խլարարներ, որոնք հատուկ նախագծված են ջրի տակ 10 ԿՀց-ից ցածր հաճախականություններում աղմուկի մեղման համար, կամ հատուկ մոնտաժված (հավաքակցված) սարքեր` հարվածներ մեղմելու համար; կամ

d. Հատուկ նախագծված արտանետումային համակարգեր, այրման արգասիքների արտաթողման հապաղումով;

3. «Վառելիքային մարտկոցներով» մթնոլորտից մեկուսացված հոսանքի էներգետիկ համակարգեր, որոնց ելքի ուժը գերազանցում է 2 կՎտ հզորություն և որոնք ունեն հետևյալ բաղադրիչներից որևէ մեկը.

a. Սարքեր կամ խլարարներ, որոնք հատուկ նախագծված են ստորջրյա 10 ԿՀց-ից ցածր հաճախականություններում աղմուկի մեղման համար կամ հատուկ հավաքակցված սարքեր` հարված մեղմելու համար; կամ

b. Համակարգեր, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Հատուկ նախագծված են ռեակցիայի արգասիքների ճնշումային մեկուսացման կամ վառելիքի վերաձևավորման համար;

2. Հատուկ նախագծված են ռեակցիայի արգասիքները կուտակելու համար; և

3. Հատուկ նախագծված են ռեակցիայի արգասիքները` 100 ԿՊա կամ ավելի բարձր ճնշման պայմաններում արտանետելու համար

4. Մթնոլորտից մեկուսացված Ստերլինգի ցիկլով շարժիչներով հոսանքի համակարգեր, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Սարքեր կամ խլարարներ, որոնք հատուկ նախագծված են 10 ԿՀց-ից ցածր հաճախականություններում ստորջրյա աղմուկի մեղման համար, կամ հատուկ մոնտաժված (հավաքակցված) սարքեր` հարվածը մեղմելու համար; և

b. Հատուկ նախագծված արտանետումային համակարգեր` 100 ԿՊա կամ ավելի բարձր ճնշման պայմաններում ռեակցիայի արգասիքների արտանետումային հատկությամբ:

k. Չի կիրառվում

l. Չի կիրառվում;

m. Չի կիրառվում:

n. Չի կիրառվում:

o. Պտուտակներ, հզորության փոխանցման համակարգեր, էներգիայի գեներացման համակարգեր և աղմուկի մեղման համակարգեր, ինչպիսիք են.

1. Չի կիրառվում:

2. Ջրային պտուտակով շարժիչային համակարգեր, հոսանքի արտադրման համակարգեր կամ հզորության փոխանցման համակարգեր, որոնք հատուկ նախագծված են փոխադրական միջոցների վրա օգտագործվելու համար, ինչպիսիք են.

a. Ներքին սառեցման համակարգով էլեկտրական այրման շարժիչներ, որոնց հզորության ելքը գերազանցում է 2,5 մՎտ-ից բարձր հզորություն;

b. Հակապտտվող շարժիչային համակարգեր` 15 ՄՎտ;

c. «Գերհաղորդական» ներքին այրման շարժիչներ կամ մշտական մագնիսական ներքին այրման շարժիչներ, որոնց հոսանքի ելքի հզորությունը գերազանցում է 0,1 ՄՎտ;

d. Հոսանքի փոխանցման լիսեռային համակարգեր որոնք ներառում են «կոմպոզիտային» նյութերից բաղադրիչներ և կարող են փոխանցել 2 ՄՎտ-ից ավելի մեծ հզորություն;

e. Օդափոխվող կամ օդափոխիչ հիմքով պտուտակային համակարգեր որոնք ունեն 2,5 ՄՎտ-ից բարձր հզորություն:

3. Աղմուկ մեղմող համակարգեր, որոնք նախագծված են 1 000 տոննա կամ ավելի բարձր ջրատարողությամբ նավերի վրա կիրառելու համար, ինչպիսիք են.

a. Համակարգեր, որոնք մեղմում են ստորջրյա աղմուկը 500 Հց-ից ցածր հաճախականություններում, և կազմված են բարդ ձայնային հավաքվածքներից, որոնք նախատեսված են դիզելային շարժիչների, դիզելային գեներատորային հավաքվածքների, գազային տուրբինների, գազատուրբինային գեներատորային հավաքվածքների, հրումային էլեկտրաշարժիչների կամ հրումի նվազեցման սարքերի համար, որոնք հատուկ նախագծված են ձայնի կամ վիբրացիայի մեկուսացման համար և ունեն միջանկյալ զանգված, որը գերազանցում է այն սարքավորման զանգվածի 30%-ը, որի վրա դրանք պետք է տեղակայանվեն:

b. «Ակտիվ աղմուկ մեղմող կամ մարող համակարգեր» կամ մագնիսական կախոցային առանցքակալներ, որոնք հատուկ նախագծված են հզորության փոխհաղորդման համակարգերի համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Ակտիվ աղմուկ մեղմող կամ մարող համակարգերը» ներառում են էլեկտրոնային վերահսկման համակարգեր, որոնք կարող են ակտիվորեն կրճատել սարքավորման վիբրացիան հակաձայնային կամ հակավիբրացիոն ազդանշաններ գեներացնելով անմիջականորեն աղբյուրի ուղղությամբ:

p. Շիթային ռեակտիվ հրման համակարգեր, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. ելքային հոսանքը գերազանցում է 2,5 ՄՎտ; և

2. օգտագործում են շեղ բոցամուղեր և հոսքի կարգավորման թիավոր տեխնիկա` հրումի արդյունավետությունը բարձրացնելու կամ հրումից առաջացած ստորջրյա աղմուկը կրճատելու համար:

q. Ստորջրյա լողի և սուզման սարքավորումներ, ինչպիսիք են.

1. Փակ շղթայով օդամատակարարման սարքեր;

2. Կիսափակ շղթայով օդամատակարարման սարքեր

 

Ծանոթագրություն. 8A002.q. կետով չեն վերահսկվում անձնական օգտագործման համար նախատեսված և օգտագործողին ուղեկցող առանձին սարքավորումները:

 

Հ.Ծ. Հատուկ ռազմական օգտագործման նպատակով նախագծված սարքավորումների և սարքերի համար տես Ռազմական օգտագործման ապրանքների վերահսկման ցանկերը:

 

r. Ջրասուզորդին պահող ակուստիկ համակարգեր, որոնք հատուկ նախագծված են կամ ձևափոխված սուզման ընթացքի խաթարման համար և որոնք ունեն աղմուկի ճնշման մակարդակ, որը հավասար է կամ գերազանցում 190 դԲ (հղումը 1 միկրոՊա 1 րոպեում) 200 Հց կամ ավելի ցածր հաճախականության վրա:

 

Ծանոթագրություն 1: 8A002.r. կետով չեն վերահսկվում ջրասուզորդի կողմից պահվող համակարգերը, որոնք կառուցված են ստորջրյա պայթուցիկ սարքերի հիման վրա, օդային հրացանները կամ պայթուցիկ աղբյուրները:

 

Ծանոթագրություն 2: 8A002.r. կետը ներառում է ջրասուզորդի կողմից պահվող ակուստիկ սարքավորումները, որոնք օգտագործում են կայծի պարպման աղբյուրներ, և հայտնի են նաև որպես պլազմային ձայնային աղբյուրներ:

 

8B Փորձարկային, հսկիչ և արտադրական սարքավորումներ

 

8B001 Հիդրոկանալներ, որոնց ֆոնային աղմուկը 100 դԲ-ից պակաս է (հղումը` 1 մկՊա, 1 Հց) 0-ից մինչև 500 Հց հաճախականությունների ընդգրկույթում և որոնք նախագծված են հրումային համակարգերի մոդելների շուրջը ջրի հոսքի առաջացրած ձայնային դաշտերի չափման համար:

 

8C Նյութեր

 

8C001 «Սինտակտային փրփուր», որը նախագծված է ջրի տակ օգտագործվելու համար և ունի բոլոր հետևյալ բնութագրերը.

 

Հ.Ծ. Տես նաև 8A002.a.4:

 

a. նախագծված է 1 000 մ-ից ավելի ծովային խորությունների համար; և

b. խտությունը 561 կգ/մ3-ից պակաս է:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

«Սինտակտային փրփուրը» կազմված է պլաստիկ կամ ապակյա սնամեջ գնդերից, որոնք ներդրված են ռետինե մատրիցայի վրա:

 

8D Ծրագրային ապահովում

 

8D001 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է 8A, 8B կամ 8C կետերով հսկվող սարքավորումների կամ նյութերի «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար:

8D002 Առանձնահատուկ «ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է այն պտուտակների «մշակման», «արտադրության», ընթացիկ վերանորոգման, կապիտալ վերանորոգման կամ վերահղկման (մակերեսի մեքենայական վերամշակման) համար, որոնք հատուկ նախագծված են ջրի տակ աղմուկը կրճատելու համար:

8E Տեխնոլոգիա

8E001 «Տեխնոլոգիաներ», որոնք համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության նախատեսված են 8A, 8B կամ 8C կետերով հսկվող սարքավորումների կամ նյութերի «մշակման» կամ «արտադրության» համար:

8E002 Այլ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են.

a. «Տեխնոլոգիաներ»` ջրի տակ աղմուկի մեղման նպատակով հատուկ նախագծված պտուտակների «մշակման», «արտադրության», ընթացիկ վերանորոգման, կապիտալ վերանորոգման կամ վերահղկման (մակերևույթի մեքենայական վերամշակման) համար:

b. «Տեխնոլոգիաներ»` 8A001, 8A002.b., 8A002.j., 8A002.o. կամ 8A002.p. կետերով վերահսկվող սարքավորումների կապիտալ վերանորոգման կամ մակերևույթի վերահղկման համար:

c. «Տեխնոլոգիաներ», որոնք համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության նախատեսված են հետևյալներից որևէ մեկի «մշակման» կամ «արտադրության» համար.

1. Օդային բարձերի վրա աշխատող փոխադրական միջոցներ/ նավեր (իրանի լրիվ եզրագծով տարբերակ), որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. առավելագույն նախագծված արագությունը, լրիվ բեռնվածության դեպքում գերազանցում է 30 հանգույց` 1,25 մ կամ ավելի բարձր ալիքի դեպքում;

b. ջրի նկատմամբ անդրադարձի ճնշումը գերազանցում է 3 830 Պա; և

c. Թեթև նավից մինչև լրիվ ջրատարողությամբ բեռնված հարաբերակցությունը պակաս է 0,70-ից;

2. Օդային բարձերի վրա աշխատող փոխադրական միջոցներ/ նավեր (իրանի կարծր պատերով) առավելագույն նախագծված արագությունը լրիվ բեռնվածության դեպքում գերազանցում է 40 հանգույց, 3,25 մ կամ ավելի բարձր ալիքի ժամանակ;

3. Ստորջրյա թևերով աշխատող նավեր` ստորջրյա թևերի համակարգերի ավտոմատ վերահսկման ակտիվ համակարգերով, որոնց առավելագույն նախագծված արագությունը լրիվ բեռնվածության դեպքում գերազանցում է 40 հանգույց, 3,25 մ կամ ավելի բարձր ալիքի ժամանակ; կամ

4. «Ջրի հետ շփման փոքր մակերեսով նավեր», որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. Լրիվ բեռնման տարողունակությունը գերազանցում է 500 տոննա, առավելագույն նախագծված արագությունը լրիվ բեռնվածության դեպքում գերազանցում է 35 հանգույց, 3,25 մ կամ ավելի բարձր ալիքի ժամանակ; կամ

b. Լրիվ բեռնային տարողունակությունը գերազանցում է 1 500 տոննա, առավելագույն նախագծված արագությունը լրիվ բեռնվածության դեպքում գերազանցում է 25 հանգույց, 4 մ կամ ավելի բարձր ալիքի ժամանակ:

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Ջրի հետ շփման փոքր մակերեսով նավը» սահմանվում է հետևյալ բանաձևով. Արտադրական նախագծի վրա դատարկ նավի ջրի հետ շփման մակերեսը պակաս է 2 x (արտադրական նախագծի վրա խախտված ծավալ) 2/3:

 

ՀԱՎԵԼՎԱԾ I (ՄԱՍ XI - Կատեգորիա 9)

 

ԿԱՏԵԳՈՐԻԱ 9 - ԱՎԻԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ԵՎ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՇԱՐ»ԻՉՆԵՐ

 

9A Համակարգեր, սարքավորումներ և բաղադրիչներ

Հ.Ծ. Այն շարժիչային համակարգերի համար, որոնք նախագծված են կամ հաշվարկված նեյտրոնային կամ կարճաժամկետ իոնացնող ճառագայթմանը դիմանալու համար, տես` Ռազմական նշանակության ապրանքների վերահսկումը:

9A001 Գազատուրբինային ավիացիոն շարժիչներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 9A101:

 

a. Կրում են 9E003.a., 9E003.h. կամ 9E006.i. կետերում հատկորոշված «տեխնոլոգիաներից» որևէ մեկը, կամ

 

Ծանոթագրություն 1 9A001.a. կետով չեն վերահսկվում գազատուրբինային ավիացիոն շարժիչները, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Արտոնագրված են Եվրամիության անդամ պետությունների կամ Վասսենաարի համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիական ավիացիայի վարչություններից մեկի կամ մի քանիսի կողմից; և

b. Նախատեսված են մարդու կողմից կառավարվող ոչ ռազմական նշանակության «օդային փոխադրամիջոցների» շարժիչ ուժի ապահովման նպատակով, որոնց համար ԵՄ անդամ պետությունների կամ Վասսենաարի համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիական ավիացիայի վարչություններից մեկի կամ մի քանիսի կողմից հաստատվել է հետևյալ բնութագրերից որևէ մեկը` հատուկ տվյալ տեսակի շարժիչով աշխատող «թռչող սարքի» համար.

1. Քաղաքացիական տեսակի արտոնագիր; կամ

2. Համարժեք փաստաթուղթ` ճանաչված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից:

 

Ծանոթագրություն 2. 9A001.a. կետով չեն վերահսկվում գազատուրբինային ավիացիոն շարժիչները, որոնք նախագծված են Օժանդակ հոսանքի հանգույցների համար (APU), որոնք հավանության են արժանացել որևէ ԵՄ անդամ պետության կամ Վասսենաարի համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից:

b. Նախատեսված են Մախ 1 կամ ավելի բարձր արագություններով «թռչող սարքերի» երեսուն րոպեից ավելի տևող թռիչքը շարժիչ ուժով ապահովելու համար:

 

9A002 «Ծովային գազատուրբինային շարժիչներ» ISO ստանդարտով 24 245 կՎտ կամ շահագործման ավելի բարձր հզորությամբ և 0,219 կգ/կՎտժ չգերազանցող տեսակարար կշռով հատկորոշ վառելիքի տեսակարար ծախսով` 35-ից մինչև 100% հզորության միջակայքում աշխատող, և դրանց համար հատուկ նախագծված հավաքվածքները և բաղադրիչները:

 

Ծանոթագրություն. «Ծովային գազատուրբինային շարժիչներ» տերմինը ներառում է այն արդյունաբերական կամ ավիացիոն գազատուրբինային շարժիչները, որոնք հարմարեցված են նավի էլեկտրագեներատորային կամ շարժիչային տեղակայանքներում կիրառելու համար:

 

9A003 Հատուկ նախագծված հավաքվածքներ կամ բաղադրիչներ, որոնց արտադրության ժամանակ օգտագործվում է 9A003.a., 9A003.h., կամ 9A003.i. կետերով հատոկորոշված «տեխնոլոգիաներից» որևէ մեկը` հետևյալ գազատուրբինային ավիացիոն շարժիչներից որևէ մեկի համար.

a. Որոնք հատկորոշված են 9A001 կետում;

b. Որոնց մշակման կամ արտադրության վայրը կամ ոչ ԵՄ անդամ կամ Վասսենաարի համաձայնագրի ոչ մասնակից պետություն է կամ հայտնի չէ արտադրողին:

 

9A004 Տիեզերագնացական փոխադրական սարքեր, «տիեզերագնացական սարքեր», «տիեզերագնացական սարքի տեխնիկական հենքեր», «տիեզերագնացական սարքի տեխնիկական բեռներ» «տիեզերագնացական սարքերի» օգտակար բեռնվածության կազմի մեջ մտնող համակարգեր կամ հրթիռներ և վերցամաքային սարքավորում, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 9A104:

 

a. Տիեզերք տանող հրթիռներ;

b. «Տիեզերագնացական սարքեր»;

c. «Տիեզերագնացական սարքի տեխնիկական հենքեր»;

d. «Տիեզերագնացական սարքի տեխնիկական բեռներ», որոնք կրում են սարքավորում` հատկորոշված 3A001.b.1.a.4., 3A002.g., 5A001.a.1., 5A001.b.3., 5A002.c., 5A002.e., 6A002.a.1., 6A002.a.2., 6A002.b., 6A002.d., 6A003.b., 6A004.c., 6A004.e., 6A008.d., 6A008.e., 6A008.k., 6A008.l. կամ 9A010.c. կետերում;

e. Հատուկ «տիեզերագնացական փոխադրական սարքերի» համար նախագծված օգտակար բեռնվածության կազմի մեջ մտնող համակարգեր կամ սարքավորումներ, որոնք կատարում են հետևյալ գործառնություններից որևէ մեկը.

1. «Հրահանգների և տելեմետրիկ տվյալների» կառավարում;

 

Ծանոթագրություն. 9A004.e.1. կետի նպատակով «հրահանգների և տելեմետրիկ տվյալների» կառավարումը» ներառում է տեխնիկական հենքի տվյալների կառավարումը, դրանց կուտակումը և մշակումը:

 

2. «Տիեզերագնացական սարքի տեխնիկական բեռի և տվյալների կառավարումը; կամ

Ծանոթագրություն: 9A004.e.2. կետի նպատակով «տիեզերագնացական սարքի բեռի կառավարումը» ներառում է բեռի տվյալների կառավարումը, կուտակումը և մշակումը:

3. «Բարձրության և ուղեծրի կառավարումը»;

 

Ծանոթագրություն 9A004.e.3. կետի նպատակով «բարձրության և ուղեծրի կառավարումը» ներառում է «տիեզերագնացական փոխադրական սարքի» դիրքի և կողմնորոշման բացահայտման և վերահսկման նպատակով տվյալների քաղումը և ակտուացիան:

 

Հ.Ծ. Հատուկ ռազմական օգտագործման համար նախագծված սարքավորման համար տես` Ռազմական նշանակության ապրանքների վերահսկումը.

 

f. Վերցամաքային սարքավորում, որը հատուկ նախագծված է «տիեզերագնացական սարքերի» համար, ինչպիսիք են.

1. Տելեմետրիկ և տելեհրահանգային սարքավորումները;

2. Սիմուլատորները/նմանակիչները:

9A005 Հեղուկ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչային տեղակայանքներ, որոնք պարունակում են 9A006 կետով վերահսկվող համակարգերից կամ բաղադրիչներից որևէ մեկը:

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 9A105 ԵՎ 9A119:

 

9A006 Համակարգեր և բաղադրիչներ, որոնք հատուկ նախագծված են հեղուկ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչային տեղակայանքների համար, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 9A106, 9A108 ԵՎ 9A120:

 

a. Կրիոգենային սառնարաններ, թեթևաքաշ Դյուարի անոթներ, ջերմառու խողովակներ կամ կրիոգենային համակարգեր, որոնք հատուկ նախագծված են տիեզերագնացական սարքերում օգտագործվելու համար և կարող են սահմանափակել կրիոգենային հեղուկի տարեկան կորուստը 30%-ից պակաս չափով:

b. Կրիոգենային բեռնարկղեր կամ սառնարանային փակ-ցիկլով համակարգեր, որոնք կարող են ապահովել 100 Կ (-173oC) կամ պակաս ջերմաստիճան այն «օդային փոխադրական սարքերի», տանող հրթիռների կամ «տիեզերագնացական փոխադրական սարքերի» կայուն թռիչքի համար, որոնք կարող են թռչել Մախ 3 գերազանցող արագությամբ:

c. Հեղուկ ջրածնի պահեստարաններ կամ դրանց փոխանցման համակարգերը:

d. Բարձր ճնշման (17,5 ՄՊա գերազանցող) տուրբապոմպեր, պոմպերի բաղադրիչներ կամ դրանց հետ միակցված գազագեներատորներ կամ դեպի տուրբին գազի մատուցումը կառավարող համակարգեր:

e. Բարձր ճնշման այրման խցիկներ (10,6 ՄՊա գերազանցող) և դրանց բոցամուղերը:

f. Վառելիքի պահեստավորման համակարգեր, որոնք օգտագործում են մազանոթային պահեստավորում կամ արտամղիչ պարկեր (այսինքն` առաձգական արտամղիչ բուշտեր):

g. Հեղուկ վառելիքի ներարկիչներ, որոնք ունեն չափաբերված անցքեր` յուրաքանչյուրը 0,381 մմ կամ ավելի փոքր տրամագծով (ոչ կլոր անցքերի համար 1,14x10(-3) սմ2 հատման մակերեսով), և հատուկ նախագծված են հեղուկ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչների համար:

h. Այրման մոնոլիտ ածխածին-ածխածին խցիկներ կամ ծայրափողակի մոնոլիտ ածխածին-ածխածին արտանետիչ կոնաձև գլխադիրներ, որոնց նյութի խտությունը գերազանցում է 1,4 գ/սմ3, իսկ խզման նկատմամբ ամրությունը ավելի բարձր է 48 ՄՊա-ից:

9A007 Պինդ վառելիքային հրթիռային շարժիչներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 9A107 ԵՎ 9A119:

 

a. Իմպուլսի ընդհանուր հզորությունը գերազանցում 1,1 ՄՆվրկ;

b. 2,4 կՆ x վրկ/կգ կամ ավելի տեսակարար ելքային իմպուլս, երբ պայմանները համապատասխանում եմ ծովի մակարդակի պայմաններին և այրման խցիկում ճնշումը կազմում է 7 Մպա:

c. Հրթիռային հանգույցի հարաբերական զանգվածը գերազանցում է 88%, իսկ պինդ հրթիռային վառելիքի բեռնումը գերազանցում է 86%:

d. Բաղադրիչներ, որոնք հատկորոշված են 9A008 կետով; կամ

e. Վառելիքի մեկուսացնող և խառնող համակարգեր, որոնք օգտագործում են ուղիղ-խառնող դիզայններով շարժիչ` «ուժեղ մեխանիկական հարակցում» կամ պինդ վառելիքի և անոթի պատերը ներսից ծածկող մեկուսանյութի միջև քիմիական փոխներգործությունը պատնեշելու համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

«Ուժեղ մեխանիկական հարակցում» նշանակում է հարակցման ուժը հավասար է կամ ավելի բարձր է վառելիքի ուժից:

9A008 Բաղադրիչներ, որոնք հատուկ նախագծված են պինդ վառելիքային հրթիռային շարժիչների համար, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 9A108:

 

a. Վառելիքի մեկուսացնող և խառնող համակարգեր, որոնք օգտագործվում են ծածկանյութերի «ուժեղ մեխանիկական հարակցումը» կամ պինդ վառելիքի և անոթի պատերը ներսից ծածկող մեկուսանյութի միջև քիմիական փոխներգործությունը պատնեշելու համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

«ՈՒժեղ մեխանիկական հարակցում» նշանակում է հարակցման ուժը հավասար է կամ ավելի բարձր է վառելիքի ուժից:

b. Թելքագործվածքային «կոմպոզիտային» բաղադրությամբ շարժիչի պատյաններ, որոնք ունեն 0,61 մ-ից ավելի մեծ տրամագիծ կամ ունեն կառուցվածքային արդյունավետության տեսակարար հարաբերություն (PV/W), որը գերազանցում է 25 կմ:

 

Տեխնիկական ծանոթագրություն

Կառուցվածքային արդյունավետության տեսակարար հարաբերությունը (PV/W) քայքայող ճնշման (P) և փոխադրամիջոցի իրանային ծավալի (V) արտադրյալն է` բաժանած ճնշում կրող իրանային մասի ընդհանուր քաշի վրա (W):

c. Շարժիչների բոցամուղեր, որոնց քարշուժի մակարդակը հավասար է` 45 կՆ կամ բոցամուղի փողրակի էրոզիայի արագությունը պակաս է 0,075 մմ/վրկ-ից:

d. Շարժական բոցամուղ կամ երկրորդական հեղուկի ներարկման քարշուժի վեկտորի վերահսկման համակարգեր, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Բոլոր առանցքներով տեղաշարժվելու ընդունակությունը գերազանցում է +/-5o-ի միջակայքը:

2. Անկյունային վեկտորի պտտման արագություն 20օ/վրկ կամ ավելի բարձր; կամ

3. Անկյունային վեկտորի պտտման արագացումը 40օ/վրկ2 կամ ավելի բարձր է:

9A009 Հիբրիդային հրթիռների շարժիչային համակարգեր, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 9A109 ԵՎ 9A119:

 

a. Իմպուլսի ընդհանուր հզորությունը գերազանցում է 1,1 ՄՆվրկ; կամ

b. Քարշուժի մակարդակները գերազանցում են 220 կՆ, վակուումային ելքի պայմաններում:

9A010 Հատուկ նախագծված բաղադրիչներ, համակարգեր կամ կառուցվածքներ` տանող հրթիռների, տանող հրթիռների շարժիչային տեղակայանքների և «տիեզերագնացական սարքերի» համար, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 1A002 ԵՎ 9A110:

 

a. Բաղադրիչներ և կառուցվածքներ, յուրաքանչյուրը 10 կգ-ից ավելի քաշով, հատուկ նախագծված տանող հրթիռների շարժիչային համակարգերի համար` հետևյալներից որևէ մեկի կիրառմամբ.

1. «Կոմպոզիտային» նյութեր, որոնք բաղկացած են «թելավոր կամ թելանման նյութերից», որոնք հատոկորոշված են 1C0010.e. կետում և խեժեր, որոնք հատկորոշված են 1C008 կամ 1C009.b. կետերում;

2. Մետաղական «մատրիցաներ» «կոմպոզիտային» նյութեր ամրանավորված հետևյալներից որևէ մեկի օգտագործմամբ.

a. Նյութեր, որոնք հատկորոշված են 1C007 կետում;

b. «Թելավոր կամ թելանման նյութեր», որոնք հատկորոշված են 1C010 կետում; կամ

c. Ալյումինիդներ, որոնք հատկորոշված են 1C002.a. կետում; կամ

3. Կերամիկական «մատրիցաների» «կոմպոզիտային» նյութեր, որոնք հատկորոշված են 1C007 կետում;

 

Ծանոթագրություն Կշռի սահմանափակումը չի վերաբերում քթամասի շրջահոսին:

b. Բաղադրիչներ և կառուցվածքներ, որոնք հատուկ նախագծված են 9A005-ից մինչև 9A009 կետերով հսկվող, տանող հրթիռների շարժիչային տեղակայանքների համար` պատրաստված 1C007 կամ 1C010 կետերով հսկվող մետաղական «մատրիցաների», բաղադրանյութերի, օրգանական բաղադրանյութերի, կերամիկական «մատրիցաների» կամ ամրանավորված նյութերի կիրառմամբ:

1. «Թելավոր կամ թելանման նյութեր» հատկորոշված 1C010.e. կետում և խեժեր` հատկորոշված 1C008 կամ 1C009.b. կետերում;

2. Մետաղական «մատրիցաների» «կոմպոզիտային» նյութեր ամրանավորված հետևյալներից որևէ մեկով.

a. Նյութեր, որոնք հատկորոշված են 1C007 կետով;

b. «Թելավոր կամ թելանման նյութեր», որոնք հատկորոշված են 1C010 կետում; կամ

c. Ալյումինիդներ, որոնք հատկորոշված են 1C002.a. կետում; կամ

3. Կերամիկական «մատրիցաների» «կոմպոզիտային» նյութեր, որոնք հատկորոշված են 1C007 կետում;

c. Կառուցվածքային բաղադրիչներ և մեկուսիչ համակարգեր, որոնք հատուկ նախագծված են «տիեզերագնացական սարքերի» դինամիկ զգայունությունը կամ կառուցվածքների դեֆորմացիան կառավարելու համար:

d. Հեղուկ վառելիքով աշխատող իմպուլսային հրթիռային շարժիչներ, որոնց քարշուժի հարաբերությունը կշռին 1 կՆ/կգ-ից ավելի է, իսկ գործարկման ժամանակը (այն ժամանակը, որն անհրաժեշտ է արձակման պահից լրիվ նոմինալ քարշուժի 90%-ին հասնելու համար) 30 մվրկ է:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2011
N 1785-Ն
Որոշում