Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ Ա ...

 

 

040.1785.201211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1785-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 822-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(16-րդ մաս)

 

9A011 Ուղղահեռ օդային-ռեակտիվ շարժիչներ, գերձայնային ուղղահեռ օդային - ռեակտիվ շարժիչներ և համակցված ցիկլով շարժիչներ և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները:

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 9A111 ԵՎ 9A118:

9A012: Անօդաչու օդային փոխադրական միջոցներ» («UAV»), անօդաչու «օդանավեր», հարակից սարքավորում և բաղադրիչներ, ինչպիսիք են

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 9A112:

 

a. «Անօդաչու օդային փոխադրական միջոցներ» կամ անօդաչու «օդանավերև, որոնք նախագծված են այնպես, որ կարող են կատարել ինքնակառավարվող թռիչք «օպերատորի» ուղիղ «բնական տեսադաշտից» դուրս և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

1. Ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. առավելագույն «դիմացկունությունը» ավելի մեծ է կամ հավասար է 30 րոպե, բայց պակաս է 1 ժամից; և

b. Նախագծված է գետնից պոկվելու և կայուն թռչելու համար 46,3 կմ/ժ (25 հանգույց)-ից ավելի ուժեղ կամ դրան հավասար քամու պայմաններում; կամ

2. Առավելագույն «դիմադրողականության» ժամանակը 1 ժամ կամ ավելի երկար.

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. 9A012.a. կետի նպատակներով «օպերատորը» անձ է, որը սկսում է գործողությունը կամ հրամայում է «անօդաչու թռչող սարքին» կամ անօդաչու «օդանավին» թռչել:

2. 9A012.a. կետի նպատակներով «դիմացկունությունը» պետք է հաշվարկվի ISA պայմանների համար (ISO 2533:1975) ծովի մակարդակի վրա զրոյական քամու ժամանակ:

3. 9A012.a. կետի նպատակներով «բնական տեսադաշտ» նշանակում է չզինված մարդկային տեսողությամբ ընդգրկված տեսադաշտ առանց ուղղիչ կամ ուժեղացնող ոսպնյակների:

b. Հարակից սարքավորումներ և բաղադրամասեր, ինչպիսիք են.

1. Չի կիրառվում:

2. Չի կիրառվում:

3. Սարքավորումներ կամ բաղադրամասեր, որոնք հատուկ նախագծված են մարդու կողմից կառավարվող «օդային թռչող սարքը» կամ մարդու կողմից կառավարվող «օդանավը» «անօդաչու թռչող սարքի» կամ անօդաչու «օդանավի» վերածելու համար ինչպես հատկորոշված է 9A012.a կետում:

4. Օդով աշխատող մխոցային շարժիչներ կամ ներքին այրման շարժիչներ, որոնք հատուկ նախագծված են կամ ձևափոխված «անօդաչու թռչող սարքերի» կամ անօդաչու «օդանավերի» համար 15 240 մետրից (50000 ֆուտ) մեծ բարձրությունների վրա թռչելու համար:

9A101 Տուրբոռեակտիվ և տուրբոռեակտիվ-երկկոնտուրային շարժիչներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 9A001 կետով, ինչպիսիք են.

a. Շարժիչներ, որոնք ունեն հետևյալ երկու բնութագրերը.

1. «Առավելագույն քարշուժը» 400 Ն-ից մեծ (փորձարկման ժամանակ ստացված արժեք), բացառությամբ քաղաքացիական նպատակներով կիրառման համար հավաստագրված շարժիչների, որոնց «առավելագույն քարշուժը» 8,890 Ն է (փորձարկման ժամանակ ստացված արժեք); և

2. Վառելիքի տեսակարար սպառումը կազմում է 0,15 կգ/Ն/ժամ կամ դրանից պակաս (ծովի մակարդակի վրա կայուն առավելագույն շարունակական ICAO ստանդարտ մթնոլորտային պայմաններում)

 

Տեխնիկական ծանոթագրություն

9A101.a.1. կետի նպատակներով «առավելագույն քարշուժը» արտադրողի կողմից փորձարկման ժամանակ ցուցադրված առավելագույն քարշուժն է շարժիչի տվյալ տեսակի համար: Քաղաքացիական տեսակի համար հավաստագրված քարշուժի մեծությունը պետք է հավասար լինի կամ պակաս փորձարկման ժամանակ տվյալ տեսակի շարժիչի համար արտադրողի կողմից հավաստագրված մեծությունից:

b. Շարժիչներ, որոնք հատուկ նախագծված են կամ ձևափոխված «հրթիռներում» կամ 9A012 կամ 9A012.a. կետերում հատկորոշված անօդաչու օդային փոխադրամիջոցներում օգտագործվելու համար:

9A102 «Տուրբոպտուտակավոր շարժիչների համակարգեր» հատուկ նախագծված 9A012 կամ 9A012.a. կետերում հատկորոշված անօդաչու օդային փոխադրական միջոցների համար, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները, որոնց «առավելագույն հզորությունը» 10 կՎտ-ից բարձր է:

 

Ծանոթագրություն. 9A102 կետով չեն վերահսկվում քաղաքացիական օգտագործման համար հավաստագրված շարժիչները:

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. 9A102 կետի նպատակներով «տուրբոպտուտակավոր շարժիչների համակարգը» ներառում է բոլոր հետևյալները.

a. Տուրբոլիսեռային շարժիչ; և

b. Հոսանքի փոխհաղորդման համակարգ` հոսանքը պտուտակին փոխանցելու համար:

2. 9A102 կետի նպատակներով «առավելագույն հզորություն» ապահովվում է ծովի մակերևույթի ստանդարտ պայմաններում, ապամոնտաժված վիճակում ICAO ստանդարտ մթնոլորտային պայմաններում:

 

9A104 Ձայնային/հիդրոօդերևութաբանակ հրթիռներ` առնվազն 300 կմ թռիչքի հեռավորությամբ:

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 9A004:

 

9A105 Հեղուկ կամ գելային վառելիքով աշխատող հրթիռային շարժիչներ, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 9A119:

 

a. Հեղուկ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչներ, կամ գելային վառելիքով աշխատող հրթիռային շարժիչներ, որոնք օգտագործվում են «հրթիռներում», բացի նրանցից, որոնք հատկորոշված են 9A005 կետում կամ նախագծված են կամ ձևափոխված հեղուկ վառելիքային համակարգի կամ գելային վառելիքային համակարգի վրա տեղադրվելու համար, որի ընդհանուր իմպուլսի հզորությունը հավասար է կամ գերազանցում է 1,1 ՄՆվրկ;

b. Հեղուկ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչներ, կամ գելային վառելիքով աշխատող հրթիռային շարժիչներ, որոնք կիրառելի են ամբողջական հրթիռային համակարգերում կամ անօդաչու օդային փոխադրամիջոցներում, և ունեն 300 կմ թռիչքի հեռավորություն, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 9A005 կամ 9A105.a. կետերում, տեղադրված կամ նախագծված են կամ ձևափոխված հեղուկ վառելիքային համակարգի կամ գելային վառելիքային համակարգի վրա տեղադրվելու համար, որոնց ընդհանուր իմպուլսի հզորությունը հավասար է կամ գերազանցում է 0,841 ՄՆվրկ:

9A106 Համակարգեր կամ բաղադրիչներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 9A006 կետով, հատուկ նախագծված են հեղուկ վառելիքով կամ գելային վառելիքով աշխատող հրթիռային շարժիչային համակարգերի համար, ինչպիսիք են.

a. Չի կիրառվում:

b. Չի կիրառվում:

c. Քարշուժի վեկտորի կառավարման ենթահամակարգեր, որոնք կիրառելի են «հրթիռների» վրա:

 

Տեխնիկական ծանոթագրություն

Քարշուժի վեկտորի կառավարման մեթոդների օրինակներ, որոնք հատկորոշված են 9A106.c. կետում.

1. Շարժական բոցամուղ;

2. Հեղուկ կամ երկրորդային գազի ներարկում;

3. Շարժական շարժիչ կամ բոցամուղ;

4. Արտանետվող գազի հոսքի շեղում (ռեակտիվ թիակներ կամ զոնդեր); կամ

5. Քարշուժի պոմպեր:

d. Հեղուկ, խյուսային և գելային հրթիռային վառելիքի (ներառյալ օքսիդացնողների) վերահսկման համակարգեր և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչներ, որոնք կիրառելի են «հրթիռներում», նախագծված են կամ ձևափոխված են 20 Հց-ից մինչև 5 կՀց ընդգրկույթում 10 գ-ից ավելի վիբրացիայի պայմաններում աշխատելու համար:

 

Ծանոթագրություն. 9A106.d. կետով վերահսկվում են օժանդակ շարժիչի կամ պոմպի միայն այնպիսի կափույրները, ինչպիսիք են.

a. Օժանդակ շարժիչի կափույրները, որոնք նախատեսված են րոպեում 24 լիտր կամ ավելի հոսքի արագություններով աշխատելու համար` 7 ՄՊա-ին հավասար կամ գերազանցող բացարձակ ճնշման պայմաններում 100 մվրկ-ից պակաս արձագանքի ժամանակում:

b. Հեղուկ հրթիռային վառելիքի պոմպեր` 8000 պտույտ րոպեում գերազանցող լիսեռի պտտման արագությամբ կամ 7 ՄՊա-ի հավասար կամ գերազանցող բեռնաթափման ճնշումով:

c Գազային տուրբիններ, հեղուկ վառելիքային տուրբոպոմպերի համար, որոնց լիսեռի արագությունը հավասար է կամ գերազանցում է 8 000 պտույտ րոպեում առավելագույն աշխատանքային ռեժիմում:

e. Այրման խցիկներ և բոցամուղեր հեղուկ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչների և գելային վառելիքով աշխատող հրթիռային շարժիչների համար, որոնք հատկորոշված են 9A005 կամ 9A105 կետերում:

 

9A107 Պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչներ, որոնք օգտագործվում են ամբողջական հրթիռային համակարգերում կամ անօդաչու թռչող սարքերում և ունեն 300 կմ թռիչքի հեռավորություն, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 9A007 կետում, և որոնց ընդհանուր իմպուլսի հզորությունը հավասար է կամ գերազանցում է 0,841 ՄՆվրկ:

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 9A119:

 

9A108 Բաղադրիչներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 9A008 կետով, և հատուկ նախագծված են պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչային համակարգերի համար.

a. Հրթիռային շարժիչների իրաններ, դրանց «ներքին երեսապատումի» բաղադրիչները, որոնք կիրառելի են 9A007 կամ 9A107 կետերում հատկորոշված ենթահամակարգերում.

b. Հրթիռային բոցամուղեր, որոնք կիրառելի են 9A007 կամ 9A107 կետերում հատկորոշված ենթահամակարգերում;

c. «Հրթիռների» քարշուժի վեկտորի կառավարման ենթահամակարգեր:

 

Տեխնիկական ծանոթագրություն

9A108.c. կետում հատկորոշված քարշուժի վեկտորի կառավարման մեթոդների օրինակներ.

1. Շարժական բոցամուղ;

2. Հեղուկ և երկրորդային գազային ներարկում;

3. Շարժական շարժիչ կամ բոցամուղ;

4. Արտանետվող գազի հոսքի շեղում (ռեակտիվ թիակներ կամ զոնդեր); և

5. Քարշուժի պոմպեր:

 

9A109 Հիբրիդային հրթիռային շարժիչներ և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչներ:

a. Հիբրիդային հրթիռային շարժիչներ, որոնք կիրառելի են ամբողջական հրթիռային համակարգերում կամ անօդաչու թռչող սարքերում, որոնք կարող են թռչել 300 կմ հեռավորությամբ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 9A009 կետում, ունեն իմպուլսի ընդհանուր հզորություն, որը հավասար է կամ գերազանցում է 0,841 ՄՆվրկ. և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները;

b. Հատուկ նախագծված բաղադրիչներ հիբրիդային հրթիռների համար, որոնք հատուկ նախագծված են 9A009 կետում և կիրառելի են «հրթիռներում»:

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 9A009 ԵՎ 9A119:

 

9A110 Կոմպոզիտային կառուցվածքներ, լամինատներ և դրանցից պատրաստված արտադրանքներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 9A010 կետում, հատուկ նախագծված են «հրթիռներում» կամ 9A005, 9A007, 9A105, 9A106.c., 9A107, 9A108.c., 9A116 կամ 9A119 կետերում հատկորոշված ենթահամակարգերում օգտագործվելու համար:

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 1A002:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

9A110 կետում «հրթիռը» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու օդային սարքերի համակարգեր, որոնք կարող են աշխատել 300 կմ-ից մեծ հեռավորությամբ:

9A111 Իմպուլսային տուրբոռեակտիվ շարժիչներ «հրթիռներում» կամ անօդաչու օդային սարքերում և անօդաչու օդային սարքերի համակարգերում օգտագործվելու համար, որոնք հատկորոշված են 9A012 or 9A112.a. կետերում, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչները:

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 9A011 ԵՎ 9A118:

 

9A112 «Անօդաչու օդային թռչող սարքեր», բացի նրանցից, որոնք հատկորոշված են 9A012 կետում, ինչպիսիք են.

a. «Անօդաչու օդային թռչող սարքեր», որոնք կարող են թռչել 300 կմ հեռավորությամբ;

b. «Անօդաչու օդային սարքեր», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Ունեն հետևյալներից որևէ մեկը.

a. Ինքնուրույն թռիչքի կառավարման և նավագնացական կարողություն, կամ;

b. Վերահսկվող թռիչքի կարողություն մարդ օպերատորի մասնակցությամբ ուղղակի տեսադաշտի տիրույթից դուրս; և

2. Ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. Ներառում են աերոզոլային ցրման համակարգ/մեխանիզմ 20 լիտրանոց մեկ տարայով; կամ

b. Նախագծված են կամ ձևափոխված 20 լիտր տարողությամբ աերոզոլային ցրման համակարգ/մեխանիզմ կրելու համար; և

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. Աերոզոլը կազմված է հատիկներից կամ հեղուկից բացի վառելիքային բաղադրիչներից, հարակից նյութերից կամ հավելումներից, որոնք «տիեզերագնացական սարքի տեխնիկական բեռների» մասն են կազմում և պետք է արտացրվեն մթնոլորտի մեջ. Աերոզոլի օրինակներից են պեստիցիդները` բերքի փոշեցրման համար և չոր քիմիկատները ամպային փոշեցրման համար:

2. Աերոզոլային ցրման համակարգը/մեխանիզմը պարունակում է բոլոր այն սարքերը (մեխանիկական, էլեկտրական, հիդրավլիկ, և այլն), որոնք անհրաժեշտ են մթնոլորտի մեջ աերոզոլի պահեստավորման և փոշեցրման համար, ներառյալ աերոզոլի ներարկման հնարավորությունը ներքին այրումից առաջացած արտանետման ենթակա գոլորշու մեջ, ինչպես նաև պտուտակի կենտրոնախույս շարժումից առաջացող օդային հոսանքի շիթի մեջ:

 

9A115 Հրթիռ արձակող հարակից սարքավորումներ, ինչպիսիք են.

a. Սարքավորումներ և սարքեր, որոնք հատուկ նախագծված են կամ ձևափոխված 9A004 կետով վերահսկվող տիեզերագնացական սարքերի, 9A104 կետով վերահսկվող ձայնային օդերևութաբանական հրթիռների կամ 9A012 կամ 9A012.a. կետերով վերահսկվող անօդաչու օդային փոխադրամիջոցների նախապատրաստման, վերահսկման, ակտիվացման կամ արձակման համար:

b. Փոխադրամիջոցներ, որոնք հատուկ նախագծված են կամ ձևափոխված 9A004 կետով վերահսկվող տիեզերագնացական սարքերի, 9A104 կետով վերահսկվող ձայնային օդերևութաբանական հրթիռների նախապատրաստման, հսկողության, ակտիվացման միջոցների նախապատրաստման, վերահսկման, ակտիվացման կամ արձակման համար:

9A116 Վերադարձող փոխադրամիջոցներ, որոնք կիրառելի են «հրթիռներում» և դրանց համար հատուկ նախագծված կամ ձևափոխված սարքավորումները, ինչպիսիք են.

a. Վերադարձող փոխադրամիջոցները;

b. Կերամիկայից կամ աբլատիվ/մեկուսիչ նյութերից պատրաստված ջերմապաշտպանական վահանները և դրանց բաղադրամասերը,

c. Ջերմակլանիչներ և դրանց բաղադրամասերը` պատրաստված թեթև, բարձր ջերմադիմացկուն նյութերից;

d. Էլեկտրոնային սարքավորումներ` հատուկ նախագծված կամ ձևափոխված վերադարձող փոխադրական թռչող սարքերի համար:

9A117 Գործողության փուլավորման մեխանիզմներ, առանձնացման մեխանիզմներ և միջփուլային գործողության մեխանիզմներ «հրթիռներում» օգտագործման համար.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 9A121.

 

9A118 Շարժիչներում այրման պրոցեսը կարգավորող սարքեր, որոնք կիրառելի են 9A012, 9A112.a., կամ 9A011 կամ 9A111 կետերում հատկորոշված «հրթիռներում» կամ անօդաչու թռչող սարքերում օգտագործվելու համար:

9A119 Առանձին հրթիռային փուլեր, որոնք կիրառելի են ամբողջական «հրթիռային» համակարգերում կամ անօդաչու օդային փոխադրամիջոցներում, որոնք ունեն 300 կմ թռիչքի հեռավորություն, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 9A005, 9A007, 9A009, 9A105, 9A107 և 9A109 կետերում:

9A120 Հրթիռային շարժիչների հեղուկ կամ գելային վառելանյութի տարաներ, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 9A006 կետում, որոնք հատուկ նախագծված են 1C111 կետում հատկորոշված վառելանյութերի համար կամ «այլ հեղուկ կամ գելային վառելիքներ հրթիռային շարժիչների համար», որոնք օգտագործվում են հրթիռային համակարգերում, որոնք կարող են կրել առնվազն 500 կգ բեռ մինչև առնվազն 300 կմ հեռավորություն:

 

Ծանոթագրություն 9A120 կետում «այլ հեղուկ կամ գելային վառելիքները» ներառում են, բայց չեն սահմանափակվում այն վառելիքներով, որոնք հատկորոշված են Ռազմական ապրանքների վերահսկման ցանկերում:

9A121 Մալուխային մայրական կամ միջփուլային էլեկտրական կապեր, որոնք հատուկ նախագծված են «հրթիռների», տիեզերագնացական թռիչքի փոխադրական միջոցների համար, որոնք հատկորոշված են 9A004 կետում կամ ձայնային օդերևութաբանական հրթիռների համար, որոնք հատկորոշված են 9A104 կետում:

 

Տեխնիկական ծանոթագրություն

Միջփուլային մալուխային կապերը, որոնց մասին խոսվում է 9A121 կետում ներառում են նաև էլեկտրական կապի մալուխները որոնք, տեղակայանվում են «հրթիռի», տիեզերագնացական փոխադրական սարքի կամ օդերևութաբանական հրթիռի և նրանց բեռների միջև:

 

9A350 Փոշեցրման կամ մշուշապատման համակարգեր, որոնք հատուկ նախագծված են կամ ձևափոխված թռչող սարքերի, «օդից թեթև թռչող սարքերի» կամ անօդաչու թռչող սարքերի վրա տեղադրվելու համար, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը, ինչպիսիք են.

a. Ամբողջական փոշեցրման կամ մշուշապատման համակարգեր, որոնք կարող են հեղուկ խառնուրդից արտանետել 50 միկրո/մ-ից փոքր «ՄԾՏ»/VMD (միջին ծավալային տրամագծով) նախնական կաթիլներ մեկ րոպեում երկու լիտր հոսքի արագությամբ:

b. Աերոզոլի ցրման հանգույցների մետաղաձողեր կամ ճաղավանդակներ, դրանց վրա տեղադրված փոշեցրող ծորակներով, որոնք կարող են հեղուկ խառնուրդից արտանետել 50 միկրո/մ-ից փոքր «ՄԾՏ»/VMD (միջին ծավալային տրամագծով) նախնական կաթիլներ` մեկ րոպեում երկու լիտր հոսքի արագությամբ:

c. Աերոզոլ փոշեցրող հանգույցներ, որոնք հատուկ նախագծված են 9A350.a. և 9A350.b. կետերում հատկորոշված համակարգերի վրա տեղադրվելու համար:

 

Ծանոթագրություն. Աերոզոլ փոշեցրող հանգույցները սարքեր են, որոնք հատուկ նախագծված են կամ ձևափոխված ինքնաթիռի վրա տեղադրվելու համար, ինչպիսիք են օրինակ բոցամուղերը, պտտվող թմբուկով/ֆիլտրով փոշեցրիչները և նմանատեսակ սարքերը:

 

Ծանոթագրություն 9A350 կետով չեն վերահսկվում փոշեցրող կամ մշուշապատող այն համակարգերը և դրանց բաղադրամասերը, որոնք փաստացի չեն կարող կրել կենսաբանական ազդանյութեր վարակիչ աերոզոլների տեսքով:

 

Տեխնիկական ծանոթագրություններ

1. Փոշեցրող սարքավորման կամ շիթածորակների բաց թողած կաթիլների չափը, որոնք հատուկ նախագծված են ինքնաթիռների, «օդից-թեթև-թռչող-սարքերի» կամ անօդաչու թռչող սարքերի վրա տեղադրվելու համար, պետք է չափվի հետևյալ մեթոդներից որևէ մեկով.

a. Դոպլեր լազերային մեթոդը;

b. Լազերային առաջամուղ դիֆրակցիոն մեթոդը:

2. 9A350 կետում «ՄԾՏ»/ «VMD» նշանակում է Միջին ծավալային տրամագիծ/ Volume Median Diameter, որը ջրային հիմքով համակարգերի համար հավասար է Միջին զանգվածային տրամագծի / Mass Median Diameter (MMD):

 

9B Փորձարկային, հսկիչ և արտադրական սարքավորումներ

 

9B001 Սարքավորումներ, գործիքներ կամ հարմարանքներ, որոնք հատուկ նախագծված են գազային տուրբինների թիակների, թիերի կամ «ծայրածածկադիրների» համար, ինչպիսիք են.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 2B226:

 

a. Սարքավորումներ` ուղղորդված բյուրեղացման կամ միբյուրեղների աճեցման համար;

b. Կաղապարաձուլման գործիքներ, որոնք արտադրված են ջերմադիմացկուն մետաղներից կամ կերամիկական նյութերից, ինչպիսիք են.

1. Միջուկներ;

2. Իրաններ (մամլակաղապարներ);

3. Միակցված միջուկի և իրանի (մամլակաղապարի) հանգույցներ;

c. Ուղղորդված բյուրեղացման կամ հավելումով միաբյուրեղների աճեցման սարքավորումներ:

9B002 Իրական ժամանակում աշխատող վերահսկման համակարգեր, գործիքակազմ, (ներառյալ տվիչները) կամ ինֆորմացիայի հավաքման և մշակման ավտոմատ սարքավորումները, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Հատուկ նախագծված են գազատուրբինային շարժիչների, հավաքվածքների և կամ դրանց բաղադրիչների «մշակման» համար; և

b. Ներառում են 9E003.a. կամ 9E003.i. կետերով վերահսկվող «տեխնոլոգիաներից» որևէ մեկը:

9B003 Սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են գազային տուրբինների խոզանակավոր խտարարների «արտադրության» կամ փորձարկման համար, որոնք նախագծված են թիակների ծայրերի 335 մ/վրկ գերազանցող արագությունների և 773K (500oC) գերազանցող ջերմաստիճանի պայմաններում աշխատելու համար, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը և հավաքվածքները:

9B004 Գազային տուրբինների համար նախագծված գործիքներ, դրոշմակաղապարներ կամ ամրակներ, կարծր վիճակում գտնվող «գերհամաձուլվածքների», տիտանի կամ միջմետաղական աերոդինամիկ թիասկավառակային միացումների համար, որոնք հատկորոշված են 9E003.a.3. կամ 9E003.a.6. կետերում:

9B005 Իրական ժամանակում աշխատող վերահսկման համակարգեր, գործիքակազմ (ներառյալ տվիչները) կամ ինֆորմացիայի հավաքման և մշակման ավտոմատ սարքավորումները, որոնք հատուկ նախագծված են հետևյալներից որևէ մեկի հետ օգտագործման համար.

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 9B105:

 

a. Աերոդինամիկ թունելներ` նախագծված 1,2 Մախ կամ ավելի բարձր արագությունների համար;

 

Ծանոթագրություն. 9B005.a. կետով չեն վերահսկվում այն աերոդինամիկ թունելները, որոնք հատուկ նախագծված են կրթական նպատակներով, և որոնց «փորձարկման խցիկի չափը» (չափված լայնակի կտրվածքով) 250 մմ-ից պակաս է:

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Փորձարկման խցիկի չափը» նշանակում է շրջանի տրամագիծը, կամ քառակուսու կողը, կամ ուղղանկյան ամենաերկար կողմը, ամենամեծ փորձարկային տեղում:

b. Սարքեր` 5 Մախ գերազանցող արագություններով շրջահոսելի միջավայրեր նմանակելու համար, ներառյալ ջերմային թունելները, պլազմաաղեղային թունելները, հարվածային/ցնցումային խողովակները, հարվածային/ցնցումային թունելները, գազային թունելները և թեթև գազային թնդանոթները; կամ

c. Աերոդինամիկ թունելները, բացի երկտարածաչափական հատվածներից, որոնք կարող են մոդելավորել հոսքեր, որոնք գերազանցում են` 25x10(6) Ռեյնոլդսի թիվը:

9B006 Ակուստիկ թրթիռային (թրթռաձայնային) փորձարկման սարքավորումներ, որոնք կարող են 160 դԲ կամ ավելի բարձր (20 միկրոՊա-ի հարաբերությամբ) ձայնային ճնշում ստեղծել, 4 կՎտ կամ ավելի բարձր հաշվարկային հզորությամբ, խցիկում 1 273K (1000oC) գերազանցող ջերմաստիճանում, և դրանց համար հատուկ նախագծված կվարցային տաքացուցիչները:

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 9B106:

 

9B007 Սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են հրթիռային շարժիչների ամբողջականությունը ստուգելու համար և օգտագործում են չքայքայող թեստային տեխնիկաներ (ՉԹՏ), բացի պլանարային ռենտգենային ճառագայթումից, կամ ստանդարտ ֆիզիկական կամ քիմիական վերլուծությունից:

9B008 Պատերի ծածկույթի շփման անմիջական չափման փոխարկիչներ, որոնք հատուկ նախագծված են փորձարկային հոսքի ընդհանուր (անշարժ) ` 833K (560oC)-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատելու համար:

9B009 Գործիքներ, որոնք հատուկ նախագծված են գազատուրբինային շարժիչների փոշեմետաղագործական ռոտորային բաղադրիչների արտադրության համար, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Նախագծված են 60% կամ ավելի բարձր խզման տեսակարար ուժով ստրեսային մակարդակներում գործելու համար, չափված 873K (600oC) ջերմաստիճանում; և

b. Նախագծված են 873K (600oC) կամ ավելի բարձր ջերմաստիճաններում աշխատելու համար;

 

Ծանոթագրություն 9B009 կետը չի վերահսկում փոշու արտադրության գործիքավորումը:

 

9B010 Սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են 9A012 կետում հատկորոշված սարքավորումների արտադրության համար:

9B105 «Աերոդինամիկական թեստային կարողություններ» 0,9 Մախ կամ ավելի բարձր արագությունների համար, որոնք օգտագործվում են «հրթիռների» և դրանց ենթահամակարգերի համար:

 

Հ.Ծ. ՏԵ՛Ս ՆԱԵՎ 9B005:

 

Ծանոթագրություն. 9B105 կետով չեն վերահսկվում աերոդինամիկ թունելները Մախ 3 կամ դրանից պակաս արագություններով, երբ «թեստային տարածության լայնական կտրվածքի» տրամագիծը հավասար է կամ պակաս է 250 մմ:

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. 9B105 կետում «աերոդինամիկական թեստային կարողությունները» ներառում են աերոդինամիկական թունելներ և ցնցումային թունելներ առարկաների շուրջը օդի շրջահոսքը ուսումնասիրելու համար;

2. 9B105 կետի Ծանոթագրությունում, «թեստային տարածության լայնական կտրվածք» նշանակում է շրջանի տրամագիծը, կամ քառակուսու մեկ կողը, կամ ուղղանկյան ամենաերկար կողը, կամ էլիպսի ամենաերկար առանցքը ամենամեծ «թեստային տարածության լայնական կտրվածքով»: «Թեստային տարածության լայնական կտրվածքը» ուղղահայաց է հոսանքին:

3. 9B105 կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու օդային փոխադրական համակարգեր, որոնք կարող են թռչել 300 կմ գերազանցող հեռավորությամբ:

 

9B106 Միջավայրի մոդելավորման խցիկներ և խլարար խցիկներ, ինչպիսիք են.

a. Միջավայրի մոդելավորման խցիկներ, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Կարող են մոդելավորել հետևյալ թռիչքային պայմաններից որևէ մեկը.

a. Բարձրությունը հավասար է կամ մեծ է 5 կմ-ից; կամ

b. Ջերմաստիճանի տիրույթը ներառում է 223 K (-50oC) մինչև 398K (+ 125oC) և ավելի բարձր; և

2. Ներառում են, կամ «նախագծված են կամ ձևափոխված» են` վիբրաստենդ կամ վիբրացիայով ստուգման այլ սարքավորում կրելու համար, որը կարող է ստեղծել վիբրացիոն միջավայր 10 գ միջին քառակուսային, հաշվարկված «դատարկ սեղանի» վրա, 20 Հց-ից մինչև 2 կՀց հաճախականությունների ընդգրկույթում և 5 կՆ կամ ավելի փոխանցող ճիգ առաջացնելու նպատակով:

 

Տեխնիկական ծանոթագրություն.

1. 9B106.a.2. կետում նկարագրվում են համակարգեր, որոնք ընդունակ են մեկ ալիքով (օր.` սինուսոիդի տիպի ալիքով) առաջացնել վիբրացիա, և այն համակարգերը, որոնք ընդունակ են առաջացնել լայն ընդգրկույթի պատահական վիբրացիա (այսինքն` հզորության սպեկտր):

2. 9B106.a.2. կետում «նախագծված կամ ձևափոխված» նշանակում է, որ միջավայրային խցիկն ապահովում է համապատասխան միջերեսներ/ինտերֆեյսեր (օր.` խցանող սարքեր)` 2B116 կետում հատկորոշված վիբրաստենդ կամ վիբրացիայի ստուգման այլ սարքավորումներ ներառելու համար:

 

3. 9B106.a.2. կետում «դատարկ սեղան» նշանակում է հարթ սեղան կամ մակերես առանց ամրակցումների կամ հարմարանքների:

b. Խլարար խցիկներ, որոնք կարող են մոդելավորել թռիչքի հետևյալ պայմանները.

1. Ձայնային միջավայր` 140 դԲ կամ ավելի բարձր ընդհանուր ձայնային ճնշումով (20 միկրոՊա-ի հարաբերությամբ) կամ 4 կՎտ կամ ավելի բարձր ընդհանուր հաշվարկային հզորությամբ; և

2. բարձրությունը հավասար է կամ բարձր է 15 կմ-ից; կամ

3. ջերմաստիճանային միջակայքը 233K (-50oC)-ից ցածրից մինչև 398K (+125oC)-ից բարձր:

9B107 «Աերոդինամիկական թեստային կարողություններ», որոնք կիրառելի են «հրթիռներում», «հրթիռային» վառելիքային համակարգերում և վերադարձող թռչող սարքերում և սարքավորման մեջ, որոնք հատկորոշված են 9A116 կետում և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. Էլեկտրական հոսանքի աղբյուր, որը հավասար է կամ գերազանցում է 5 ՄՎտ; կամ

b. Գազային սնուցում, որի ընդհանուր ճնշումը հավասար է կամ գերազանցում է 3 ՄՊա:

 

Տեխնիկական ծանոթագրություններ

1. «Աերոդինամիկական թեստային կարողությունները» ներառում են պլազմա-աղեղային ռեակտիվ կարողություններ և պլազմա-աերոդինամիկ թունելներ, որոնք նախատեսված են առարկաների վրա օդային հոսանքի ջերմային և մեխանիկական ազդեցությունը ուսումնասիրելու համար:

2. 9B107 կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու օդային թռչող սարքեր, որոնք կարող են թռչել 300 կմ գերազանցող հեռավորությամբ:

 

9B115 Հատուկ նախագծված «արտադրական սարքավորումներ»` 9A005 - 9A009, 9A011, 9A101, 9A102, 9A105 - 9A109, 9A111, 9A116 - 9A120 կետերով վերահսկվող համակարգերի, ենթահամակարգերի և բաղադրիչների համար:

9B116 Հատուկ նախագծված «արտադրական կարողություններ»` 9A004 կետով վերահսկվող տիեզերագնացական սարքերի կամ 9A005 - 9A009, 9A011, 9A101, 9A102, 9A104 - 9A109, 9A111, 9A116 - 9A120 կետերով վերահսկվող համակարգերի, ենթահամակարգերի և դրանց բաղադրիչների կամ «հրթիռների» համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն

9B116 կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու օդային համակարգեր, որոնք կարող են թռչել 300 կմ գերազանցող հեռավորությամբ:

 

9B117 Փորձարկային հաստոցներ կամ ստենդեր` պինդ և հեղուկ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչների համար, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. 90 կՆ-ից ավելի քարշուժ ունեցող շարժիչների փորձարկման հնարավորություն, կամ

b. Քարշուժի վեկտորը երեք անկախ առանցքներով միաժամանակ չափելու հնարավորություն:

 

9C Նյութեր

 

9C108 «Մեկուսացնող» նյութեր անմշակ տեսքով, և «ներքին ծածկույթապատման» նյութեր, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 9A008 կետում, որոնք նախատեսված են հրթիռային շարժիչների իրանների համար, որոնք կիրառելի են «հրթիռներում», կամ հատուկ նախագծված են պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչների համար, որոնք հատկորոշված են 9A007 և 9A017 կետերում:

9C110 Խեժով հագեցած մանրաթելային նախանյութեր և դրանց համար նախագծված մետաղով ծածկույթապատված կաղապարներ, որոնք նախատեսված են 9A110 կետում հատկորոշված կոմպոզիտային կառուցվածքների, լամինատների և արտադրանքների համար, որոնք պատրաստված են կամ օրգանական մատրիցաներով, կամ մանրաթելային կամ արամիդային թելքանման նյութերով ամրանավորված մետաղական մատրիցաներով, որոնք ունեն` 7,62 x 10(4) մ գերազանցող «խզման տեսակարար ամրություն» և 3,18 x 10(6) մ գերազանցող «հատկորոշ մոդուլ»:

 

Հ.Ծ. ՏԵՍ ՆԱԵՎ 1C010 ԵՎ 1C210:

 

Ծանոթագրություն. 9C110 կետով վերահսկվում են միայն խեժով հագեցած այն մանրաթելային նախանյութերը, որոնք օգտագործում են խեժեր ապակիացման ջերմաստիճանում (Tg), ջերմամշակումից հետո, որը գերազանցում է 418K (145oC) ջերմաստիճանը, ինչպես հատկորոշված է ASTM D4065 ստանդարտով կամ այլ համարժեք ստանդարտով:

 

9D Ծրագրային ապահովում

 

9D001 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է կամ ձևափոխված 9A001-ից 9A119, 9B կամ 9E003 կետերով վերահսկվող սարքավորումների կամ «տեխնոլոգիաների» «մշակման» համար:

9D002 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է կամ ձևափոխված 9A001-ից 9A119 կամ 9B կետերով վերահսկվող սարքավորումների «արտադրության» համար:

9D003 «Ծրագրային ապահովում», որը ներառում է 9E003.h. կետով հատկորոշված «տեխնոլոգիա» և կիրառվում է «շարժիչի լրիվ լիազորությամբ թվային վերահսկումով համակարգերում» (ՖԱԴԵԿ համակարգեր) 9A կետում հատկորոշված համակարգերի կամ 9B կետում հատկորոշված սարքավորումների համար:

9D004 Այլ «ծրագրային ապահովում», ինչպես.

a. 2D կամ 3D մածուցիկ հոսքի մոդելավորման «ծրագրային ապահովում», որը հավաստված է աերոդինամիկ թունելի կամ թռիչքային փորձարկման տվյալներով, ինչպիսին պահանջվում է մածուցիկ վառելիքի ներշարժիչային հոսքի մանրամասն մոդելավորման համար;

b. «Ծրագրային ապահովում»` օդային գազատուրբինային շարժիչների, հավաքվածքների կամ բաղադրիչների փորձարկման համար, որը հատուկ նախագծված է իրական ժամանակում տվյալներ հավաքելու, ընդհանրացնելու և վերլուծելու համար և կարող ապահովել հետառկա (ֆիդբեք) վերահսկում, ներառյալ փորձարկվող պատրաստվածքների կամ փորձարկման պայմանների դինամիկ հարմարեցումը փորձարկման իրականացման ընթացքում;

c. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է ուղղորդված բյուրեղացումը կամ միաբյուրեղային նյութերի աճը 9B001.a. 9B001.c. կետերում հատկորոշված սարքավորումների մեջ կառավարելու համար:

d. Չի կիրառվում:

e. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է կամ ձևափոխված 9A012 կետում հատկորոշված սարքավորումների աշխատանքի համար;

f. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է ներքին սառեցման օդային գազային տուրբինների թիերի, թիակների և «ծայրածածկադիրների» համար;

g. «Ծրագրային ապահովում», որն ունի բոլոր հետևյալ բնութագրերը.

1. հատուկ նախագծված է օդաջերմային, օդամեխանիկական և ներքին այրման պայմանները օդային գազատուրբինային շարժիչներում կանխատեսելու համար; և

2. կարող է կատարել օդաջերմային, օդամեխանիկական և ներքին այրման պայմանների տեսական մոդելավորման կանխատեսումներ, որոնք վավերացվել են օդային գազատուրբինային շարժիչներում (փորձարարական կամ արտադրական) կատարողական տվյալներով;

9D005 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է 9A004.e. կամ 9A004.f. կետերում հատկորոշված սարքավորումների աշխատանքի համար:

9D101 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է 9B105, 9B106, 9B116 կամ 9B117 կետերով վերահսկվող ապրանքների «օգտագործման» համար:

9D103 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է 9A004 կետով վերահսկվող տիեզերագնացական սարքերի, 9A104 կետով վերահսկվող ձայնային օդերևութաբանական հրթիռների կամ 9A005, 9A007, 9A105.a., 9A106.c., 9A107, 9A108.c., 9A116 կամ 9A119 կետերով վերահսկվող «հրթիռների», կամ ենթահամակարգերի մոդելավորման, աշխատանքի սիմուլացիայի, կամ նախագծերի ինտեգրման համար:

 

Ծանոթագրություն. 9D103 կետում հատկորոշված «ծրագրային ապահովումը» ենթակա է վերահսկման միայն այն դեպքում, երբ այն միակցված է 4A102 կետում հատկորոշված հատուկ նախագծված մեքենայական ապահովման միջոցների հետ:

 

9D104 «Ծրագրային ապահովում», ինչպես.

a. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է 9A001, 9A005, 9A006.d., 9A006.g., 9A007.a., 9A009.a., 9A010.d., 9A011, 9A101» 9A102, 9A105, 9A106.d., 9A107, 9A109, 9A111, 9A115.a., 9A117 կամ 9A118 կետերում հատկորոշված պատրաստվածքների «օգտագործման» համար:

b. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է 9A008.d., 9A106.c., 9A108.c., կամ 9A116.d. կետերում հատկորոշված ենթահամակարգերի կամ սարքավորումների աշխատանքի կամ շահագործման համար:

9D105 «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ ձևափոխված է մեկից ավելի ենթահամակարգերի գործողությունները կոորդինացնելու համար, բացի նրանցից, որոնք հատկորոշված են 9D004.e. կետով` 9A004 կետով հատկորոշված տիեզերագնացական սարքերի կամ 9A104 կետով վերահսկվող ձայնային օդերևութաբանական «հրթիռների» համար:

 

Ծանոթագրություն 9D105 կետը ներառում է «ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է օդաչուով «թչող սարքերի» համար, որոնք փոխակերպվել են «անօդաչու թռչող փոխադրամիջոցների» ինչպիսիք են.

a. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է կամ ձևափոխված` փոխակերպման սարքավորումը «թռչող սարքի» համակարգի գործառույթների հետ ինտեգրելու համար; և

b. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է կամ ձևափոխված` «թռչող սարքը» որպես «անօդաչու թռչող փոխադրական» աշխատացնելու համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն

9D105 կետում «հրթիռ» նշանակում է ամբողջական հրթիռային համակարգեր և անօդաչու օդային համակարգեր, որոնք կարող են թռչել 300 կմ գերազանցող հեռավորությամբ:

 

9E Տեխնոլոգիաներ

 

Ծանոթագրություն. 9E001-ից մինչև 9E003 կետերում հատկորոշված գազատուրբինային շարժիչների «մշակման» կամ «արտադրության» «տեխնոլոգիաները» մնում են հսկողության տակ, եթե օգտագործվում են վերանորոգման կամ կապիտալ վերանորոգման համար: Չեն վերահսկվում տեխնիկական տվյալները, գծագրերը կամ շահագործման փաստաթղթերը, որոնք անմիջականորեն կապված են վնասված կամ տեխնիկական սպասարկման ոչ ենթակա, արտադրության ընթացքում փոխարինելի հանգույցների չափաբերման, հեռացման կամ փոխարինման հետ, ներառյալ ամբողջական շարժիչների կամ դրանց մոդուլների փոխարինումը:

9E001 «Տեխնոլոգիաներ», որոնք, համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության, նախատեսված են 9A001.b., 9A004-ից մինչև 9A012, 9A350, 9B կամ 9D կետերով վերահսկվող սարքավորումների կամ «ծրագրային ապահովման» «մշակման» համար:

9E002 «Տեխնոլոգիաներ», որոնք, համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության, նախատեսված են 9A001.b., 9A004-ից մինչև 9A011, 9A350 կամ 9B կետերով վերահսկվող սարքավորումների «արտադրության» համար:

 

Հ.Ծ. Վերահսկվող կառուցվածքների, լամինատների կամ նյութերի վերանորոգման «տեխնոլոգիաների» համար տես 1E002.f. կետը:

 

9E003 Այլ «տեխնոլոգիաներ», ինչպիսիք են.

a. «Տեխնոլոգիաներ», որոնք «պահանջվում են» գազատուրբինային շարժիչների բաղադրիչների կամ համակարգերի «մշակման» կամ «արտադրության» համար.

1. Գազային տուրբինների թիեր, թիակներ կամ ջերմապաշտպանիչ ծայրածածկադիրներ, որոնք պատրաստված են ուղղորդված բյուրեղացումով կամ միաբյուրեղային համաձուլվածքներից, որոնց ջարդման նկատմամբ դիմադրության ինդեքսը (ըստ 001 Միլլերի ուղղորդման ինդեքսի) 400 ժամից ավելի է 1273K (1000oC) ջերմաստիճանի և 200 ՄՊա ճնշման պայմաններում` ելնելով նյութի հատկությունների միջինացված ցուցանիշներից:

 

Տեխնիկական ծանոթագրություն:

9E003.a.1. կետի նպատակներով խզման ստրեսի փորձարկման դիմադրողականության երկարությունը սովորաբար կատարվում է փորձարկման նմուշի վրա:

2. Այրման խցիկներ, որոնք ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. «Չփոխկապակցված ջերմային ծածկաշերտեր», որոնք նախագծված են «ներքին այրման արդյունքների արտանետման» 1883K (1610oC) գերազանցող ջերմաստիճանների համար;

b. Ոչ մետաղական ծածակաշերտեր;

c. Ոչ մետաղական իրաններ; կամ

d. Ծածկաշերտեր, որոնք նախագծված են «ներքին այրման արդյունքների արտանետման» 1883K (1610oC) գերազանցող ջերմաստիճաններում գործելու համար, որոնք ունեն անցքեր, որոնք բավարարում են 9E003.c. կետում հատկորոշված պարամետրերը;

 

Ծանոթագրություն. 9E003.a.2. կետում հատկորոշված անցքերի համար «պահանջվող» «տեխնոլոգիան» սահմանափակված է անցքերի երկրաչափությամբ և տեղաբաշխման պարամետրերով:

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. «Չփոխկապակցված ջերմային ծածկաշերտերը» ծածկաշերտեր են, որոնք ներկայացնում են առնվազն օժանդակող կառուցվածք, որը նախագծված է մեխանիկական բեռներ կրելու համար և ներքին այրման հետ շփվող կառուցվածք, որը նախագծված է օժանդակող կառուցվածքը ներքին այրման ջերմաստիճանից պաշտպանելու համար: Ներքին այրման հետ շփվող կառուցվածքը և օժանդակող կառուցվածքը ունեն անկախ ջերմային տեղաբաշխում (մեխանիկական տեղաբաշխում կախված ջերմային բեռից) մեկը մյուսի նկատմամբ, այսինքն ջերմային առումով փոխկապակցված չեն:

2. «Ներքին այրման արդյունքների արտանետման» ջերմաստիճանը միջին ամբողջական գազահոսքի ընդհանուր (հոսանքի արգելակման) ջերմաստիճանն է` ներքին այրման արդյունքների արտանետման հարթության և տուրբինի ներս ուղղորդող թիակի առաջատար եզրի միջև (այսինքն չափված է շարժիչի T40 կայանում ինչպես սահմանված է SAE ARP 755A ստանդարտով), երբ շարժիչը աշխատում է «կայուն աշխատանքային ռեժիմում» առավելագույն հավաստագրված կամ հատկորոշված շարունակական աշխատանքային ջերմաստիճանում:

 

Հ.Ծ. Տես 9E003.c. զովացնող անցքերի արտադրման համար «պահանջվող» «տեխնոլոգիայի» համար:

 

3. Բաղադրիչներ, որոնք պատրաստված են հետևյալ նյութերից որևէ մեկից.

a. Պատրաստված են օրգանական «կոմպոզիտային» նյութերից, որոնք նախատեսված են 588K (315oC) գերազանցող ջերմաստիճաններում օգտագործվելու համար,

b. Պատրաստված են հետևյալ նյութերից որևէ մեկից.

1. Մետաղական «մատրիցայով» «կոմպոզիտներ», որոնք ամրանավորված են հետևյալներից որևէ մեկով.

a. Նյութեր, որոնք հատկորոշված են 1C007 կետում;

b. «Թելավոր կամ թելանման նյութեր», որոնք հատկորոշված են 1C010 կետում; կամ

c. Ալյումինիդներ, որոնք հատկորոշված են 1C002.a. կետում; կամ

2. Կերամիկական «մատրիցայով» «կոմպոզիտներ», որոնք հատկորոշված են 1C007 կետում; կամ

c. Ստատորներ, թիեր, թիկաներ, ծայրափողակների խցաններ (ծայրածածկադիրներ), պտտվող մասեր կամ «բազմագլուխ խողովակներ», որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. Հատկորոշված չեն 9E003.a.3.a. կետում;

2. Նախագծված են կոմպրեսորների կամ հովհարների համար; և

3. Պատրաստված են 1C010.e. կետում հատկորոշված նյութերից 1C008 կետում հատկորոշված խեժերով;

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Բազմագլուխ խողովակները» կատարում են օդային զանգվածի հոսքի նախնական անջատում շարժիչի շրջանային և կենտրոնական հատվածների միջև:

4. Չհովացվող տուրբինային թիեր, թիակներ, կամ այլ «ծայրածածկադիրներ», որոնք նախագծված են 1323K (1050oC) կամ ավելի բարձր «գազի հոսքի» ջերմաստիճանում աշխատելու համար:

5. Հովացվող տուրբինային թիեր, թիակներ, «ծայրածածկադիրներ», որոնք նախագծված են 1693K (1420oC) կամ ավելի բարձր «գազի հոսքի» ջերմաստիճանում աշխատելու համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. «Գազի հոսքի ջերմաստիճանը» միջին ամբողջական գազահոսքի ընդհանուր (արգելակման) ջերմաստիճանն է` ներքին այրման արդյունքների արտանետման հարթության և տուրբինի ներս ուղղորդող թիակի առաջատար եզրի միջև, երբ շարժիչը աշխատում է «կայուն ռեժիմում» առավելագույն հավաստագրված կամ հատկորոշված շարունակական աշխատանքային ջերմաստիճանում:

2. «Կայուն աշխատանքային ռեժիմը» սահմանում է շարժիչի աշխատանքի պայմանները, որտեղ շարժիչի պարամետրերը, ինչպես օրինակ քարշուժը, մեկ րոպեում արված պտույտների քանակը և մյուսները ունեն չափելի տատանումներ, երբ շրջապատի օդի ջերմաստիճանը և ճնշումը շարժիչի մուտքի վրա հաստատուն են:

6. Թևից-սկավառակ թիատուրբինային համակցությունները, որոնցում օգտագործվում են կոշտ միացումներ:

7. Գազատուրբինային շարժիչների բաղադրիչներ, որոնցում օգտագործում են 2E003.b. կետով վերահսկվող «դիֆուզիոն եռակցման» «տեխնոլոգիան»:

8. Գազատուրբինային շարժիչների «բարձր դիմադրողականությամբ» պտտվող բաղադրիչներ, որոնցում օգտագործվում են փոշեմետաղագործության մեթոդով պատրաստված` նյութեր, որոնք հատկորոշված են 1C002.b. կետում:

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Բարձր դիմադրողականությամբ» բաղադրիչները նախագծված են օգտագործելով մեթոդոլոգիաներ կամ հիմնավորում ճաքերի աճը կանխատեսելու և սահմանափակելու համար:

9. Չի կիրառվում:

10. Չի կիրառվում:

11. Սնամեջ հովհարային թիեր:

b. «Տեխնոլոգիաներ», որոնք «պահանջվում են» հետևյալ սարքավորումներից որևէ մեկի «մշակման» կամ «արտադրության» համար.

1. Աերոդինամիկ թունելների աերոմոդելներ, որոնք զինված են անհպակ տվիչներով, որոնք կարող են տվյալներ փոխանցել տվիչներից դեպի տվյալների ընդունման համակարգ, կամ

2. «Կոմպոզիտներից» պատրաստված պտուտակային թիակներ կամ դրանց ամրակները, որոնք կարող են կլանել 2 000 կՎտ-ից բարձր էներգիա, Մախ 0,55 գերազանցող թռիչքային արագություններում:

c. «Տեխնոլոգիաներ», որոնք «պահանջվում են» գազատուրբինային շարժիչների բաղադրիչների մեջ ջերմակլանիչ անցքեր բացելու համար կիրառելով 9E003.a.1., 9E003.a.2. կամ 9E003.a.5., կետերով հատկորոշված «տեխնոլոգիաները» և ունեն հետևյալներից որևէ մեկը.

1. Ունեն ստորև թվարկված պարամետրերից որևէ մեկը.

a. «Լայնակի կտրվածքի նվազագույն մակերեսը» պակաս է 0,45 մմ2;

b. «Անցքի չափի հարաբերությունը» մեծ է 4,52 -ից; և

c. «Անկման անկյունը» հավասար է կամ պակաս է 25o; կամ

2. Ունեն բոլոր ստորև թվարկված պարամետրերը.

a. «Լայնակի կտրվածքի նվազագույն մակերեսը» պակաս է 0,12 մմ2;

b. «Անցքի չափի հարաբերությունը» մեծ է 5,65-ից; և

c. «Անկման անկյունը» հավասար է կամ պակաս է 25o;

 

Ծանոթագրություն 9E003.c. կետը չի վերահսկում «տեխնոլոգիան, որը կիրառվում է կայուն շառավղով գլանաձև անցքեր սարքելու համար, որոնք անցնում են բաղադրիչով և որոնց ելքային և մուտքային անցքերը գտնվում են բաղադրիչի արտաքին մակերեսների վրա:

 

Տեխնիկական ծանոթագրություն

1. 9E003.c. կետի նպատակներով, «լայնակի կտրվածքի մակերեսը» անցքի մակերեսն է անցքի առանցքին ուղղահայաց հարթության վրա:

2. 9E003.c. կետի նպատակներով, «անցքի չափի հարաբերությունը» անցքի առանցքի նոմինալ երկարության արժեքն է` բաժանած անցքի «լայնակի կտրվածքի նվազագույն մակերեսի» միջին քառակուսայինի վրա;

3. 9E003.c. կետի նպատակներով, «անկումային անկյունը» այն սուր անկյունն է, որը չափվում է տանգենսային հարթության և աերոդինամիկ մակերեսի միջև, և անցքի առանցքի այն կետում որտեղ անցքի առանցքը մտնում է աերոդինամիկ մակերեսի մեջ;

4. 9E003.c կետում անցքերի ստեղծման տեխնիկաները ներառում են «լազեր», ջրային հրթիռային, էլեկտրաքիմիական մեքենայական կամ էլեկտրապարպային մեխանիկական մեթոդներ:

 

d. «Տեխնոլոգիաներ», որոնք «պահանջվում են» ուղղաթիռի հզորության փոխանցման համակարգերի կամ շրջադարձային ռոտորի կամ «թռչող սարքի» շրջադարձային թևի հզորության փոխանցման համակարգերի «մշակման» կամ «արտադրության» համար:

e. «Տեխնոլոգիաներ» վերցամաքային փոխադրական միջոցների շարժիչային համակարգերի մխոցավոր դիզելային շարժիչների «մշակման» կամ «արտադրության» համար, որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

1. «Խցիկի ներքին ծավալը» 1,2 մ3 կամ պակաս;

2. Ամբողջական ելքային հզորությունը 750 կՎտ-ից բարձր` 80/1269/EEC, ISO 2534 ստանդարտով կամ դրան համարժեք ազգային ստանդարտով; և

3. «Խցիկի ներքին ծավալի» հզորության խտությունը գերազանցում է 700 կՎտ/մ3:

 

Տեխնիկական ծանոթագրություն

9E003.e. կետով «խցիկի ներքին ծավալը» հավասար է երեք ուղղահայաց չափերի արտադրյալին` չափված հետևյալ կերպ.

Երկարությունը. ծնկավոր լիսեռի երկարությունը` առջևի կցաշուրթից մինչև թափանիվի երեսակողմի հարթությունը:

 

Լայնությունը. հետևյալ չափերից առավելագույն.

a. Կափույրի մեկ ծայրային կափարիչից մինչև մյուսն ընկած արտաքին հեռավորությունը;

b. Գլանային գլխիկների արտաքին ծայրերի միջև եղած հեռավորությունը, կամ

c. Թափանիվի պատյանի տրամագիծը:

Բարձրությունը. հետևյալ չափերից ամենամեծը.

a. Ծնկավոր լիսեռի առանցքից մինչև կափույրի կափարիչի (կամ գլանի գլխիկի) վերին հարթության միջև եղած հեռավորությունը, գումարած մխոցի շարժի երկարության կրկնապատիկը; կամ

b. Թափանիվի պատյանի տրամագիծը:

f. «Տեխնոլոգիաներ», որոնք պահանջվում են բարձր ելքային հզորություն ունեցող դիզելային շարժիչների համար հատուկ նախագծված բաղադրիչների «արտադրության» համար, ինչպիսիք են.

1. «Տեխնոլոգիաներ», որոնք պահանջվում են 1C007 կետով վերահսկվող կերամիկական նյութերով բաղադրիչներով շարժիչների համակարգերի «արտադրության» համար.

a. Գլանային պարկուճներ;

b. Մխոցներ;

c. Գլանային գլխիկներ; և

d. Մեկ կամ ավելի բաղադրիչներ (ներառյալ արտանետման անցքերը, տուրբոպարպման համակարգի տարրերը, ուղղորդող կափույրները, կափույրի հավաքվածքները կամ մեկուսացված վառելիքային ներարկիչները):

2. «Տեխնոլոգիաներ», որոնք «պահանջվում են» միաստիճան կոմպրեսորով տուրբոմղման համակարգերի «արտադրության» համար և ունեն բոլոր հետևյալ բնութագրերը.

a. Աշխատում են ճնշման 4:1 կամ ավելի բարձր հարաբերակցության պայմաններում,

b. Զանգվածի թողանցումը 30-ից մինչև 130 կգ/րոպեում; և

c. Փոփոխական հոսքով մակերեսի կարողություն կոմպրեսորի կամ տուրբինի հատվածների ներսում:

3. «Տեխնոլոգիաներ», որոնք պահանջվում են վառելիքային ներարկման համակարգերի «արտադրության» համար, որոնք ունեն հատուկ նախագծված բազմավառելիքային կարողություն (օրինակ` դիզելային կամ հրթիռային վառելիք), կարող են փոխել վառելիքի մածուցիկությունը դիզելային վառելիքից (2,5 սանտիստոքս 310,8K (37,8oC)) մինչև բենզինի (0,5 սանտիստոքս 310,8K (37,8oC)) միջակայքում և ունեն հետևյալ բնութագրերից որևէ մեկը.

a. Ներարկվող քանակությունը գերազանցում 230 մմ3 մեկ գլանի մեջ մեկ ներարկման ժամանակ; և

b. Էլեկտրոնային կառավարման բնութագրեր, որոնք հատուկ նախագծված են հիմնական բնութագրերը ավտոմատ փոխելու համար կախված վառելիքի բնութագրերից` պտույտի նույն բնութագրերը պահպանելու համար` օգտագործելով համապատասխան տվիչներ;

g. «Տեխնոլոգիաներ», որոնք պահանջվում են բարձր ելքային հզորությամբ դիզելային շարժիչների «մշակման» կամ արտադրության համար, որոնց գլանների պատերը ծածկույթապատված են պինդ, գազային կամ հեղուկաթաղանթային (կամ դրանց համակցության) նյութերով, ինչը թույլ է տալիս դիմանալ 723K (450oC) գերազանցող ջերմաստիճաններին, որոնք չափվում են գլանի պատի վրա` մխոցաօղի հետ հպման վերին սահմանային կետում:

 

Տեխնիկական ծանոթագրություն

«Բարձր ելքային հզորությամբ դիզելային շարժիչները» այն շարժիչներն են, որոնց արգելակման միջին ճնշման նոմինալ արժեքը 1,8 ՄՊա է կամ ավելի, 2300 պտույտ/րոպե պտտման արագության դեպքում, և որոնք ապահովում են 2300 պտույտ/րոպե կամ ավելի բարձր պտտման նոմինալ արագություն:

 

h. «Տեխնոլոգիա» գազատուրբինային «շարժիչի լրիվ լիազորությամբ թվային վերահսկումով համակարգերում» (ՖԱԴԵԿ համակարգեր), ինչպիսիք են.

1. «Մշակման» «տեխնոլոգիաներ» «շարժիչի լրիվ լիազորությամբ թվային վերահսկումով համակարգերի» (ՖԱԴԵԿ համակարգերի) համար ֆունկցիոնալ պահանջների ածանցման համար շարժիչի քարշուժը կամ լիսեռի ուժը կանոնակարգելու համար (օրինակ, հետառկա տվիչների աշխատանքային ժամանակի հաստատունները և ճշգրիտ պարամետրերը, վառելիքային կափույրի ելքային լարման աճի արագությունը);

2. «Մշակման» կամ «արտադրության» «տեխնոլոգիաներ» վերահսկիչ և ախտորոշիչ բաղադրիչներ, որոնք յուրահատուկ են «շարժիչի լրիվ լիազորությամբ թվային վերահսկումով համակարգերի» (ՖԱԴԵԿ համակարգերի) համար և օգտագործվում են շարժիչի քարշուժը և լիսեռի պտույտի հզորությունը կանոնակարգելու համար:

3. «Մշակման» «տեխնոլոգիաներ» վերահսկումի կառավարման ալգորիթմերի համար, ներառյալ «ելքային տեքստը» «շարժիչի լրիվ լիազորությամբ թվային վերահսկումով համակարգերի» (ՖԱԴԵԿ համակարգերի) համար և օգտագործվում են շարժիչի քարշուժը և լիսեռի պտույտի հզորությունը կանոնակարգելու համար;

 

Ծանոթագրություն 9E003.h. կետով չեն վերահսկվում տեխնիկական տվյալները կապված շարժիչի և «օդային թռչող» սարքի ինտեգրման հետ, որը պահանջվում է Եվրոպական Միության անդամ պետությունների կամ Վասսենաարի համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիական ավիացիայի մեկ կամ մի քանի վարչությունների կողմից ընդհանուր ավիաուղիների օգտագործման համար (օրինակ, տեղակայանման ձեռնարկներ, աշխատանքային հրահանգներ, հրահանգներ թռիչքի պիտանիության մասին) կամ միջերեսային ֆունկցիաներ (օրինակ, ելքային/մուտքային մշակում, օդային իրանի քարշուժ կամ լիսեռի հզորության պահանջ):

 

i. «Տեխնոլոգիա» հոսանքի փոփոխելի ուղղությամբ համակարգեր, որոնք նախագծված են գազագեներատորային տուրբինների, օդափոխիչ կամ հոսանքի տուրբինների կամ պտուտակային բոցամուղերի շարժիչների կայունության համար, ինչպիսիք են.

1. «Մշակման» «տեխնոլոգիաները» շարժիչի կայունությունը ապահովող բաղադրիչների ֆունկցիոնալ պարամետրերի ածանցման համար;

2. «Մշակման» կամ «արտադրության» «տեխնոլոգիաները» շարժիչի կայունությունը ապահովող հոսանքի ուղղության փոփոխական համակարգերի համար;

3. «Մշակման» «տեխնոլոգիաները» կառավարման ալգորիթմերի համար, ներառյալ ելքային տեքստերը, որոնք յուրահատուկ են հոսանքի փոփոխման համակարգի համար և ապահովում են շարժիչի աշխատանքի կայունությունը:

 

Ծանոթագրություն 9E003.i. կետով չեն վերահսկվում այն «տեխնոլոգիաները», որոնք օգտագործվում են հետևյալներից որևէ մեկի համար.

a. Մուտքի ուղղորդման թիեր;

b. Փոփոխական մեծության օդափոխման թիեր կամ պտուտակային թիեր;

c. Փոփոխական կոմպրեսորային թիեր;

d. Կոմպրեսորից վերցվող օդի կափույրներ; կամ

e. Հակադարձ քարշուժի փոփոխելի հոսքի երկրաչափություն:

 

j. «Տեխնոլոգիա», որը «պահանջվում» է թևերի ծալքի համակարգերի «մշակման» համար, որոնք նախագծված են հաստատուն թևերով «թռչող սարքերի» համար, որոնք աշխատում են գազատուրբինային շարժիչներով:

 

Հ.Ծ. Հաստատուն թևերով «թռչող սարքերի» թևերի ծալքի համակարգերի «մշակման» համար «պահանջվող» «տեխնոլոգիաների» համար տես նաև Ռազմական նշանակության ապրանքների վերահսկման ցանկերը:

 

9E101 a. «Տեխնոլոգիաներ», որոնք, համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության նախատեսված են 9A101, 9A102, 9A104-ից մինչև 9A111, 9A112, կամ 9A115-ից մինչև 9A121 կետերով հսկվող ապրանքների «մշակման» համար:

b. «Տեխնոլոգիաներ», որոնք, համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության նախատեսված են 9A102 կետում հատկորոշված «անօդաչու թռչող սարքերի», կամ 9A101, 9A102, 9A104-ից մինչև 9A111, 9A112, կամ 9A115-ից մինչև 9A121 կետերով հսկվող ապրանքների «արտադրության» համար:

Տեխնիկական ծանոթագրություն. 9E101.b. կետում «անօդաչու թռչող սարքերը» նշանակում է անօդաչու օդային փոխադրամիջոցների համակարգեր, որոնք ընդունակ են թռչել 300 կմ գերազանցող հեռավորությամբ:

9E102 «Տեխնոլոգիաներ», որոնք, համաձայն Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրության, «օգտագործվում» են 9A004 կետով վերահսկվող տիեզերագնացական սարքերի կամ 9A005-ից մինչև 9A011 կետով հատկորոշված ապրանքների, 9A012 կետով հատկորոշված «անօդաչու թռչող սարքերի» կամ 9A101, 9A102, 9A104-ից մինչև 9A111, 9A112.a., 9A115-ից մինչև 9A121, 9B105, 9B106, 9B115, 9B116, 9B117, 9D101 կամ 9D103 կետերով հսկվող ապրանքների համար:

 

Տեխնիկական ծանոթագրություն

9E102 կետում «անօդաչու թռչող սարքեր» նշանակում է անօդաչու օդային փոխադրական սարքերի համակարգեր, որոնք կարող են թռչել 300 կմ գերազանցող հեռավորությամբ:

 

Ծածկագրերի ցանկ *

(Սույն ցանկն ունի միայն իրազեկիչ նպատակ և իրավաբանորեն պարտադիր չէ)

 

._________________________________.

|2803  |3006  |7228  |8424  |8521 |

|______|______|______|______|_____|

|2804  |3602  |7229  |8426  |8523 |

|______|______|______|______|_____|

|2805  |3603  |7304  |8428  |8525 |

|______|______|______|______|_____|

|2811  |3801  |7309  |8443  |8526 |

|______|______|______|______|_____|

|2812  |3815  |7310  |8445  |8527 |

|______|______|______|______|_____|

|2813  |3818  |7311  |8446  |8528 |

|______|______|______|______|_____|

|2818  |3819  |7502  |8451  |8529 |

|______|______|______|______|_____|

|2825  |3823  |7503  |8454  |8532 |

|______|______|______|______|_____|

|2826  |3904  |7504  |8455  |8535 |

|______|______|______|______|_____|

|2827  |3907  |7505  |8456  |8536 |

|______|______|______|______|_____|

|2829  |3908  |7508  |8457  |8537 |

|______|______|______|______|_____|

|2830  |3909  |7601  |8458  |8540 |

|______|______|______|______|_____|

|2833  |3910  |7603  |8459  |8541 |

|______|______|______|______|_____|

|2834  |3911  |7604  |8460  |8542 |

|______|______|______|______|_____|

|2835  |3914  |7608  |8461  |8543 |

|______|______|______|______|_____|

|2836  |3919  |7609  |8462  |8544 |

|______|______|______|______|_____|

|2837  |3920  |7611  |8463  |8609 |

|______|______|______|______|_____|

|2839  |3921  |7612  |8464  |8802 |

|______|______|______|______|_____|

|2841  |4002  |8101  |8465  |8803 |

|______|______|______|______|_____|

|2842  |5402  |8102  |8466  |8905 |

|______|______|______|______|_____|

|2844  |5404  |8103  |8468  |8906 |

|______|______|______|______|_____|

|2845  |5501  |8104  |8471  |9001 |

|______|______|______|______|_____|

|2848  |5503  |8105  |847330|9002 |

|______|______|______|______|_____|

|2849  |6204  |8106  |8474  |9006 |

|______|______|______|______|_____|

|2850  |6216  |8107  |8477  |9007 |

|______|______|______|______|_____|

|2852  |6815  |8108  |8479  |9010 |

|______|______|______|______|_____|

|2853  |6903  |8109  |8481  |9011 |

|______|______|______|______|_____|

|2903  |6914  |8112  |8482  |9013 |

|______|______|______|______|_____|

|2904  |7001  |8207  |8483  |9014 |

|______|______|______|______|_____|

|2905  |7002  |8307  |8484  |9015 |

|______|______|______|______|_____|

|2909  |7019  |8401  |8486  |9020 |

|______|______|______|______|_____|

|2909  |7103  |8402  |8487  |9022 |

|______|______|______|______|_____|

|2914  |7104  |8406  |8501  |9024 |

|______|______|______|______|_____|

|2915  |7105  |8408  |8502  |9025 |

|______|______|______|______|_____|

|2916  |7206  |8409  |8503  |9027 |

|______|______|______|______|_____|

|2918  |7218  |8411  |8504  |9029 |

|______|______|______|______|_____|

|2920  |7219  |8412  |8505  |9030 |

|______|______|______|______|_____|

|2921  |7220  |8413  |8506  |9031 |

|______|______|______|______|_____|

|2922  |7221  |8414  |8507  |9032 |

|______|______|______|______|_____|

|2925  |7222  |8417  |850860|9405 |

|______|______|______|______|_____|

|2930  |7224  |8418  |8514  |     |

|______|______|______|______|_____|

|2931  |7225  |8419  |8515  |     |

|______|______|______|______|_____|

|2933  |7226  |8421  |8517  |     |

|______|______|______|______|_____|

|3002  |7227  |8422  |8519  |     |

._________________________________.

 

* - Սույն ցանկերում ընդգրկված են երկակի օգտագործման ապրանքների միջազգայնորեն համաձայնեցված ցանկերը, ներառյալ Վասսենաարի համաձայնագրի, Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի (MTCR), Միջուկային մատակարարների խմբի (NSG), Ավստրալական խմբի և Քիմիական զենքերի կոնվենցիայի (CWC) ցանկերը:

 

(հավելվածը խմբագրվել է 25.04.2019 թիվ 475-Ն որոշում)

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2011
N 1785-Ն
Որոշում