Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱ ...

 

 

050.0336.310112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        01            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012070

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 336-Ն

 

i

«ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/14-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանելու ներդրումային ֆոնդերի հարկման համար զուտ ակտիվների հաշվարկման միասնական սկզբունքներ և հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հարկվող շահույթի որոշման համար ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/14-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

          Հավելված                         Համաձայնեցված է

          Հաստատված է                    Հայաստանի Հանրապետության

       Հայաստանի Հանրապետության          ֆինանսների նախարարի

       կենտրոնական բանկի խորհրդի         2011 թվականի դեկտեմբերի 30-ի

       2011 թվականի դեկտեմբերի 6-ի       թիվ 1126-Ն հրամանով

թիվ 336-Ն որոշմամբ

 

       Հայաստանի Հանրապետության          Հայաստանի Հանրապետության

       կենտրոնական բանկի նախագահ         ֆինանսների նախարար

       Արթուր Ջավադյան ______________    Վաչե Գաբրիելյան ______________

       2011 թվականի դեկտեմբերի 8         2011 թվականի դեկտեմբերի 30

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/14 ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 1
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է հարկվող շահույթի որոշման նպատակով ներդրումային ֆոնդերի, այդ թվում` ոչ հրապարակային ֆոնդերի (այսուհետ` ֆոնդ) զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը:

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖՈՆԴԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

3. Հրապարակային ֆոնդի հարկվող շահույթի որոշման համար ֆոնդի զուտ ակտիվների արժեքը (հարկվող շահույթը) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՀԶԱԱ= ՀԶԱԱ1 + ՀԶԱԱ2 +...+ ՀԶԱԱՊ, որտեղ

 

ՀԶԱԱ-ը ֆոնդի` հարկվող շահույթի որոշման համար հաշվարկված զուտ ակտիվների արժեքն է,

ՀԶԱԱi -ը i-րդ օրվա դրությամբ ֆոնդի` հարկվող շահույթի որոշման համար հաշվարկված զուտ ակտիվների արժեքն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՀԶԱԱi = (ԶԱԱi + Շi) / Պ, որտեղ`

 

ԶԱԱi -ը i-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 335-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ի 14-րդ գլխի համաձայն հաշվարկվող ֆոնդի զուտ ակտիվների արժեքն է,

Շi -ը տվյալ տարվա սկզբից մինչև i-րդ օրը ներառյալ ֆոնդի ակտիվների հաշվին ֆոնդի փայատերերին (բաժնետերերին) շահաբաժնի կամ նման այլ ձևով կատարված բաշխումների գումարն է,

Պ-ը տարվա ընթացքում ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման պարբերականությունն է (տարվա ընթացքում ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկների քանակը): Ընդ որում, եթե ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվարկվում է օրական պարբերականությամբ, ապա Պ-ն հավասար է 365-ի, իսկ ոչ աշխատանքային օրերի շահութահարկի հաշվեգրվող գումարի հաշվարկման համար հիմք է ընդունվում նախորդող աշխատանքային օրվա զուտ ակտիվների արժեքը: Ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման պարբերականությունը տարվա ընթացքում փոփոխվելու դեպքում փոփոխված Պ-ն հաշվարկվում է այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:

4. Ոչ հրապարակային ֆոնդի հարկվող շահույթի որոշման համար ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվարկում է տվյալ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կարգով` առանց ֆոնդի ակտիվների ընդհանուր շուկայական արժեքից ֆոնդի մասնակիցներին շահաբաժնի կամ նման այլ ձևով վճարման ենթակա գումարների նվազեցման:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
06.12.2011
N 336-Ն
Որոշում