041.0127.010399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 1999 թվականի թիվ 127
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ագրոպարենային համակարգի մասնավորեցված կազմակերպություններին ցուցաբերվող աջակցության քաղաքականության մշակման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ կազմը`
Վ. Մովսիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
առաջին տեղակալ
Ա. Ավագյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Գ. Անանյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և
վերլուծության նախարարի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
տեղակալ
Ֆ. Զաքարյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ
հարցերի նախարարի տեղակալ
Գ. Սիմոնյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ
Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
պետական միասնական կադաստրի վարչության պետ
Կ. Քոչարյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ
հարցերի նախարարի աշխատակազմի գլխավոր
մասնագետ
Ս. Բալասանյան - ՀՀ տնտեսական և կառուցվածքային
բարեփոխումների նախարարի աշխատակազմի
գլխավոր մասնագետ
2. Հանձնաժողովին` մինչև 1999 թվականի մարտի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ագրոպարենային համակարգի մասնավորեցված կազմակերպություններին ցուցաբերվող աջակցության քաղաքականության հայեցակարգը: