041.0128.020399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 1999 թվականի թիվ 128
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Բ. ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1999 թվականի մարտի 2-3-ը Անկախ պետությունների համագործակցության գործադիր քարտուղար Բ. Բերեզովսկու և նրան ուղեկցող անձանց (5 մարդ) Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`
ա) պատվիրակության անդամներին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը.
բ) հյուրերի սպասարկման համար հատկացնել 1 «Չայկա» և 2 «Վոլգա» մակնիշների ավտոմեքենաները:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում, ինչպես նաև պատվիրակությանն սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից):
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել անվտանգության և ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պատվիրակության Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, դահլիճի վարձույթի, սննդի, ավտոփոխադրամիջոցների, պաշտոնական ճաշի և հուշանվերների ձեռքբերման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: