040.0106.010399
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 1999 թվական թիվ 106
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ «ՖՈՒՐՖԱՆՈ ԼԻՄԻԹԻԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԴԻ ՍԻ ԷՅ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Մեծ Բրիտանիայի «Ֆուրֆանո Լիմիթիդ» ընկերության առաջարկը «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված «Դի Սի Էյ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը գնելու վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մեկշաբաթյա ժամկետում Մեծ Բրիտանիայի «Ֆուրֆանո Լիմիթիդ» ընկերության հետ բանակցել նրա կողմից «Դի Սի Էյ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը գնելու միջոցով մասնավորեցման պայմանների, այդ թվում` արտադրանքի մշակման և իրացման տարեկան նվազագույն սահմանի, աշխատատեղերի թվի, ներդրումների նվազագույն չափի վերաբերյալ.
բ) բանակցություններից հետո մեկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն գնի վերաբերյալ ձեռք բերված նախնական պայմանավորվածության մասին:
3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Դի Սի Էյ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 1-ից: