Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ ԵՎ ԳԵՂԱՆԻՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ ԵՎ ԳԵՂԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐ ...

 

 

040.0108.020399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 1999 թվական թիվ 108

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ ԵՎ ԳԵՂԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Շիրակի մարզի Նահապետավանի և Գեղանիստի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 139672 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Շիրակի մարզի Նահապետավանի և Գեղանիստի համայնքային ու տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 2-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1999 թ.

մարտի 2 N 108 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված Շիրակի

մարզի Նահապետավանի և Գեղանիստի գյուղական համայնքների ղեկավարների

արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

 

___________________________________________________________________

    NN            Ծախսերը                                    Գումարը

    ը/կ                                                       դրամ

___________________________________________________________________

1.   Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և

         քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x ամիս)    16000

    2.   Հրատարակչական ծախսեր                                  7000

    3.   Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր           7000

    4.   Տրանսպորտային ծախսեր                                   5000

    5.   Փոստ, հեռախոս, հեռագիր                                3000

    6.   Գործուղման ծախսեր                                     9000

    7.   Գրասենյակային ծախսեր                                  3000

___________________________________________________________________

                  ընդամենը                                    50000

 

2 համայնքային ընտրական հաՆձնաժողովների ծախսեր

         (2 x 50000 դրամ)                                    100000

         

         Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր

         (1209 ընտրող x 5 դրամ)                                6045

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

         (1209 x 3 դրամ)                                       3627

___________________________________________________________________

                  Ընդամենը                                   109672

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1999 թ.

մարտի 2 N 108 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի`

կապված Շիրակի մարզի Նահապետավանի և Գեղանիստի գյուղական

համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

 

___________________________________________________________________

    NN            Ծախսերը                                    Գումարը

    ը/կ                                                       դրամ   

___________________________________________________________________

1.   Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և

         քարտուղարի աշխատավարձ                                 8000

    2.   Տրանսպորտային ծախսեր                                  5000

    3.   Փոստ, հեռախոս, հեռագիր                                1000

    4.   Գրասենյակային ծախսեր                                  1000

___________________________________________________________________

                  Ընդամենը                                    15000

                   

         2 տեղամասային ընտրական հանձնաժողովների  ծախսեր       30000

         (2 x 15000 դրամ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.03.1999
N 108
Որոշում