Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ...

 

 

020.1014.130312

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԱՆՁՆԱԳՐԱՎԻԶԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 13 մարտի 2012 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու կիրառման շուրջ համագործակցության մասին համաձայնագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 02.03.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու կիրառման շուրջ համագործակցության մասին համաձայնագիրը (կից վերապահումով) (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2008 թվականի նոյեմբերի 14-ին:

2. Համաձայնագրի նպատակն է մարդու և քաղաքացու անձնական տվյալները մշակելիս նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովող նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման գործընթացի ներդաշնակեցումը:

3. Սույն Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

. ստեղծել նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգեր ՀՀ ազգային անվտանգության համակարգի կատարելագործման, Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների մեկնումը երրորդ երկրներ և երրորդ երկրների քաղաքացիների մուտքը սույն Համաձայնագրի մասնակից պետություններ փոխադարձ կերպով ապահովելու, քաղաքացիների կողմից Համաձայնագրի մասնակից պետությունների սահմանների հատման համար լավագույն պայմանների ստեղծման նպատակով (հոդվ. 3).

. պետական տեղեկատվական համակարգեր ստեղծելիս հետևել հետևյալ պայմաններին`

- քաղաքացիների կենսաչափական տվյալների արձանագրում` առանց ինքնասիրությունը նվաստացնելու և առողջությանը վնաս հասցնելու,

- քաղաքացիների` նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերում ներառված կենսաչափական տվյալների ապօրինի կրկնօրինակման հնարավորության բացառում,

- պետական տեղեկատվական համակարգում ընդգրկված տեղեկատվության գաղտնիության ապահովում և այդ տեղեկատվության սահմանափակում միայն այն տեղեկություններով, որոնք անհրաժեշտ են նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի իսկությունն ստուգելու համար,

- քաղաքացիների մասին պետական տեղեկատվական համակարգում ընդգրկված տեղեկատվության մատչելիության ապահովումն իրենց համար` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան (հոդվ. 4).

. ընդունել ՀՀ օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտեր, որոնցով որոշվում են`

- անձը հաստատող փաստաթղթերում կենսաչափական տվյալների օգտագործման հնարավորությունը,

- մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջոցները կենսաչափական տվյալների արձանագրման և քաղաքացիների մասին տեղեկատվության հետագա ավտոմատացված մշակման ժամանակ, ինչպես նաև քաղաքացիների վերաբերյալ անհատական, այդ թվում` կենսաչափական տվյալների պահպանման համակարգի հսկողության սկզբունքները,

- ՀՀ գործադիր իշխանության` նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պատրաստմանը, ձևակերպմանը և վերահսկողությանը մասնակցող ՀՀ մարմինների լիազորությունները, պատասխանատվությունը և փոխգործակցությունը,

- պետական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության մատչելիության կարգը,

- քաղաքացիների մասին նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերում գրվող տեղեկատվության կառուցվածքը և բովանդակությունը, դրա փաստաթղթային ձևակերպման, մշակման, պահպանման, օգտագործման և պաշտպանության կարգը,

- պետական տեղեկատվական համակարգերի շահագործման հարցերը,

- կենսաչափական տվյալների օգտագործման ոլորտում միջազգային չափանիշների հետ ներդաշնակեցված այն չափանիշների մշակման կարգը, որոնք անհրաժեշտ են նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերն ԱՊՀ շահագրգիռ պետություններում ներդնելու համար (հոդվ. 5).

. նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի արդյունավետ փոխգործակցության համար ապահովել`

- ԱՊՀ մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային և նույնականացման այլ փաստաթղթերի փոխադարձ տեստավորման անցկացումը,

- նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման հետ կապված առաջարկությունների մշակումը` հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության պահանջները,

- պատրաստման և տպագրական պաշտպանության տեխնոլոգիաների, կենսաչափական և այլ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տեղեկատվության պաշտպանության միջոցների մշակումն ու օգտագործումը,

- տվյալների, այդ թվում` անհատական բնույթի, պաշտպանված տեղեկատվական փոխանակության կազմակերպումը միգրացիոն և սահմանային վերահսկողության խնդիրների լուծման ժամանակ,

- նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական բանկի ստեղծումը,

- նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերում առկա տեղեկատվության չթույլատրված հաշվառման հնարավորությունը կանխելու ուղղությամբ առաջարկությունների մշակումը (հոդվ. 7):

4. Սույն Համաձայնագրի` «Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելը» վերտառությամբ 14-րդ հոդվածի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն արել է վերապահում:

5. 2012թ. փետրվարի 7-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության (24.12.2009թ.), Ղազախստանի Հանրապետության (24.12.2009թ.), Մոլդովայի Հանրապետության (24.12.2009թ.), Ռուսաստանի Դաշնության (09.04.2010թ.) համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու կիրառման շուրջ համագործակցության մասին համաձայնագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 մարտի 2012 թվականի

ՍԴՈ-1014

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.03.2012
N ՍԴՈ-1014
Որոշում