Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2011-2015 ԹՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ...

 

 

040.1854.271211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի 1854-Ա

 

i

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Արփի լիճ» ազգային պարկի 2011-2015 թվականների կառավարման պլանը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1854-Ա որոշման

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ

 

ԵՐԵՎԱՆ - 2011

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ                                                     |   |

|_________________________________________________________________|___|

|ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ                               |   |

|_________________________________________________________________|___|

|1.1 |«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման նախապատմությունը և        |   |

|    |տեղադիրքը                                                   |   |

|____|____________________________________________________________|___|

|    |1.1.1.|«Արփի լիճ» ազգային պարկի կառուցվածքը                 |   |

|____|____________________________________________________________|___|

|1.2.|«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ընդհանուր նպատակը         |   |

|____|____________________________________________________________|___|

|1.3.|Ազգային համատեքստ                                           |   |

|____|____________________________________________________________|___|

|1.4.|Բարենպաստ մարտավարություն և  օրենսդրություն                 |   |

|____|____________________________________________________________|___|

|1.5.|ՀՀ բնապահպանության նախարարություն                           |   |

|____|____________________________________________________________|___|

|1.6.|«Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտին                    |   |

|____|____________________________________________________________|___|

|1.7.|Սահմանների նկարագրություն և  հանգուցային սահմանակետեր       |   |

|____|____________________________________________________________|___|

|1.8.|«Արփի լիճ» ազգային պարկի բնական պայմանները                  |   |

|____|____________________________________________________________|___|

|    |1.8.1.|Կլիման                                               |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |1.8.2.|Երկրաբանությունը հողերը և  երկրաձևաբանությունը       |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |1.8.3.|Ջրագրությունը                                        |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |1.8.4.|Բուսական աշխարհը                                     |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |1.8.5.|Կենդանական աշխարհը                                   |   |

|____|____________________________________________________________|___|

|1.9.|Սոցիալ-տնտեսական և  մշակութային կարգավիճակ                  |   |

|____|____________________________________________________________|___|

|    |1.9.1.|Ժողովրդագրություն                                    |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |1.9.2.|Տեղական տնտեսությունը հողերի և  ռեսուրսների          |   |

|    |      |օգտագործումը                                         |   |

|_________________________________________________________________|___|

|ԳԼՈՒԽ II. ՏԵՍԼԱԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ                                  |   |

|_________________________________________________________________|___|

|2.1.|Տեսլական                                                    |   |

|____|____________________________________________________________|___|

|2.2.|Նպատակներ և  խնդիրներ                                       |   |

|_________________________________________________________________|___|

|ԳԼՈՒԽ III. «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄ       |   |

|_________________________________________________________________|___|

|3.1.|Գոտիավորման հասկացությունը                                  |   |

|____|____________________________________________________________|___|

|    |3.1.1.|«Արփի լիճ» ազգային պարկի գործառնական գոտիները        |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |3.1.2.|«Արփի լիճ» ազգային պարկի արգելոցային գոտի            |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |3.1.3.|«Արփի լիճ» ազգային պարկի ռեկրեացիոն գոտի             |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |3.1.4.|«Արփի լիճ» ազգային պարկի տնտեսական գոտի              |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |3.1.5.|«Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտի              |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |3.1.6.|Տարածքների օգտագործման միջոցառումների սխեմա          |   |

|_________________________________________________________________|___|

|ԳԼՈՒԽ IV. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ                                   |   |

|_________________________________________________________________|___|

|4.1.|Կառավարման ծրագիր                                           |   |

|____|____________________________________________________________|___|

|    |4.1.1.|Ազգային պարկի վարչական ծրագիր                        |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |4.1.2.|«Արփի լիճ» ազգային պարկի անձնակազմի որակավորման      |   |

|    |      |բարձրացում                                           |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |4.1.3.|Վարչական ծրագրով նախատեսվող ենթակառուցվածք           |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |      |4.1.3.1.|«Արփի լիճ» ազգային պարկի վարչական շենք,     |   |

|    |      |        |հյուրատուն, ավտոտնակներ և  պահակակետ        |   |

|____|______|________|____________________________________________|___|

|    |      |4.1.3.2.|ԱԼԱՊ և  առանձին տեղամասեր տանող ճանապարհներ |   |

|____|______|________|____________________________________________|___|

|    |      |4.1.3.3.|Արփի լիճ                                    |   |

|____|____________________________________________________________|___|

|4.2 |Տնտեսական գործունեության և  մարկետինգի ծրագիր               |   |

|____|____________________________________________________________|___|

|    |4.2.1.|Հիմնավորում և  խնդիրներ                              |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |4.2.2.|Մարտավարություն                                      |   |

|____|____________________________________________________________|___|

|4.3.|Պահպանության ծրագիր                                         |   |

|____|____________________________________________________________|___|

|    |4.3.1.|Հիմնավորում և  խնդիրներ                              |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |4.3.2.|Պահպանության ծրագրի մարտավարություն և  կառավարման    |   |

|    |      |ուղեցույց                                            |   |

|____|____________________________________________________________|___|

|4.4.|Տուրիզմ, էկոլոգիական իրազեկություն և  հասարակայնության հետ  |   |

|    |կապերի ծրագիր                                               |   |

|____|____________________________________________________________|___|

|    |4.4.1.|Հիմնական սկզբունքներ                                 |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |4.4.2.|Տուրիզմին վերաբերող խնդիրներ ու մարտավարություն      |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |4.4.3.|Էկոլոգիական իրազեկություն                            |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |4.4.4.|Հասարակայնության հետ կապեր                           |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |4.4.5.|Տուրիստական ենթակառուցվածք                           |   |

|____|______|_____________________________________________________|___|

|    |      |4.4.5.1.|«Շաղիկ», «Սոճիներ» և  «Կրասարի կիրճ»        |   |

|    |      |        |ճամբարակայաններ                             |   |

|____|______|________|____________________________________________|___|

|    |      |4.4.5.2.|Ղազանչիի այցելուների կենտրոն                |   |

|____|______|________|____________________________________________|___|

|    |      |4.4.5.3.|Դիտակետեր                                   |   |

|____|____________________________________________________________|___|

|4.5 |Գիտական հետազոտությունների և  մոնիթորինգի ծրագիր            |   |

|____|____________________________________________________________|___|

|4.6.|Տարեկան աշխատանքային պլան                                   |   |

|_________________________________________________________________|___|

|ԳԼՈՒԽ V. ԲՅՈՒՋԵ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ                                 |   |

|_________________________________________________________________|___|

|5.1 |ԱԼԱՊ-ի բնականոն գործունեության ապահովման համար նախատեսվող   |   |

|    |եկամուտների աղբյուրներ                                      |   |

|____|____________________________________________________________|___|

|5.2 |«Արփի լիճ» ազգային պարկի նախատեսված բյուջե 2011-2015թթ համար|   |

|____|____________________________________________________________|___|

|5.3 |ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ 2011-2015 թթ                       |   |

|    |«Արփի լիճ» ազգային պարկի և  «Արփի լիճ» ազգային պարկ»        |   |

|    |պետական ոչ առևտրային  կազմակերպության կառավարման բարելավման |   |

|    |գործողությունների պլան                                      |   |

._____________________________________________________________________.

 

ՑԱՆԿԵՐ

 

ՑԱՆԿ 1. «Արփի լիճ» ազգային պարկի բույսերի տեսակների ցանկը

 

ՑԱՆԿ 2. «Արփի լիճ» ազգային պարկի ողնաշարավոր կենդանիների ցանկը

 

ՑԱՆԿ 3. «Արփի լիճ» ազգային պարկում և պահպանման գոտում գտնվող

պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը

 

ՍԽԵՄԱՆԵՐ

ՍԽԵՄԱ 1

«Արփի լիճ» ազգային պարկի սահմանակետերը

ՍԽԵՄԱ 2

Արփի լիճ ազգային պարկի գոտևորման սխեմա

 

Քարտեզներ

Քարտեզ 1 «Արփի լիճ» ազգային պարկի սխեման

Քարտեզ 2 Կովկասի էկոտարածաշրջանում կարևորագույն բնապահպանական

տարածքները

Քարտեզ 3 «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու սխեման

Քարտեզ 4 «Արփի լիճ» ազգային պարկի գոտիավորման սխեման

Քարտեզ 5 «Արփի լիճ» ազգային պարկի ենթակառուցվածքը

Քարտեզ 6 «Արփի լիճ» ազգային պարկի և պահպանման գոտու տուրիստական

ենթակառուցվածքը

Քարտեզ 7 «Արփի լիճ» ազգային պարկում և պահպանման գոտում գտնվող

պատմամշակութային հուշարձանները

 

Հապավումներ

    ԱԼԱՊ    «Արփի լիճ» ազգային պարկ

    ԲՀՊՏ    բնության հատուկ պահպանվող տարածք

    ԲՊՄՄ    Բնության պահպանության միջազգային միություն

    ԻՏՀՊ    ինտեգրված տարածքային հողօգտագործման պլան

    ՀԿ      հասարակական կազմակերպություն

    ՀՀ      Հայաստանի Հանրապետություն

    ՄԱԿ     Միավորված Ազգերի Կազմակերպություն

    ՊՈԱԿ    պետական ոչ առևտրային  կազմակերպություն

    ՇՄԱԳ    շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում

    BMZ     Գերմանիայի տնտեսական համագործակցության և  զարգացման

            դաշնային նախարարություն

    CBD     «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիա

CITES   «Բուսական և կենդանական աշխարհի վայրի անհետացող տեսակների

միջազգային առևտրի մասին» կոնվենցիա

    GEF     Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ

    IUCN    Բնության պահպանության միջազգային միություն

    KfW     Գերմանական զարգացման և  վերակառուցման բանկ

    WWF     Բնության համաշխարհային հիմնադրամ

 

Կառավարման պլանում օգտագործվող համայնքների և գետերի անվանումները

 

Համայնքներ

 

    Աղվորիկ            Դարիկ           Շաղիկ

    Ալվար              Գառնառիճ        Սիզավետ

    Ամասիա             Ղազանչի         Թավշուտ

    Արավետ             Հովտուն         Ծաղկուտ

    Արդենիս            Կրասար          Եղնաջուր

    Աշոցք              Լորասար         Երիզակ

    Բավրա              Մեծ Սեպասար     Զառիշատ

    Բերդաշեն           Պաղակն          Զորակերտ

    Փոքր Սեպասար       Սարագյուղ

 

Գետեր

 

Ղազանչի

    Աչքաջուր           Ծաղկաշեն

    Ախուրյան           Ղուկասյան

Ախուրյանի ջրանցք   Գիժգետ

    Արևաձոր            Հեղնագետ

    Աշնակ              Կարախանգետ

    Ձկնագետ            Կարմրաջուր

    Ձորագետ            Կատարաջուր

    Եղնաջուր           Շաղիկ

         

                              ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

                                           

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի N 405-Ն որոշման, պահպանվող տարածքի անվանումն է` «Արփի լիճ» ազգային պարկ» որը կոչվել է ազգային պարկի արևմտյան տեղամասում գտնվող Արփի լճի և դրա ջրհավաք ավազանի անունով:

«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ է գտնվում «Արփի լիճ» ազգային պարկը իր հինգ տեղամասերով (քարտեզ 1).

1. Արևմտյան տեղամաս (կոչվել է ազգային պարկի արևմտյան հատվածի անունով).

2. Արևելյան տեղամաս (կոչվել է ազգային պարկի արևելյան հատվածի անունով).

3. «Արդենիս» տեղամաս (կոչվել է Արդենիս լճի և համայնքի անունով).

4. «Ալվար» տեղամաս (կոչվել է Ալվար համայնքի անունով, որը գտնվում է Ախուրյան գետի խոնավ տարածքներից դեպի հարավ):

5. «Ախուրյանի կիրճ» տեղամաս (կոչվել է Ախուրյան գետի անունով, որը հոսում է Աշոցքի սարահարթի կիրճով).

 

Քարտեզ 1 «Արփի լիճ» ազգային պարկի սխեման

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Կառավարման պլանի պատրաստում

 

«Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Գերմանիայի Կառավարության (BMZ) կողմից` Գերմանական զարգացման և վերակառուցման բանկի (KfW) միջոցով:

Սույն կառավարման պլանը մշակվել է տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` հաշվի առնելով պահպանման գոտու համայնքների առաջարկները, ինչպես նաև բնապահպանության, բնօգտագործման և ֆինանսական կայունության խնդիրները:

«Արփի լիճ» ազգային պարկի (ԱԼԱՊ) աշխատանքային խմբերի կողմից քննարկվել են պլանավորման վերաբերյալ համաձայնագրերը, տարածաշրջանում շահերի բախման հետ կապված խնդիրները և կայուն զարգացման նպատակով մշակվել է «Արփի լիճ» ազգային պարկի մարտավարության ու կառավարման հիմնական ուղեցույցը: Սույն կառավարման պլանի մեջ ներկայացված առաջարկությունները բազմաթիվ քննարկումների և նախաձեռնությունների արդյունքն է:

Ներկայացված առաջարկություններում առավել հնարավոր չափով հաշվի են առնվել բոլոր համայնքների և այլ շահագրգիռ կողմերի շահերը:

«Արփի լիճ» ազգային պարկի և պահպանման գոտու պոտենցիալի, օգտագործման ու խնդիրների ամբողջ սպեկտրի լիարժեք գնահատման համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, պահպանման գոտում գտնվող համայնքների և մարզում գործող հասարակական կազմակերպությունների ընտրված ներկայացուցիչներից ստեղծվել են հետևյալ` «Ազգային պարկի սահմաններ», «Ազգային պարկի տնտեսական օգտագործման ծրագիր», «Պահպանության ծրագիր», «Արփի լճի կառավարման ծրագիր», «Ազգային պարկի ղեկավարում» և»Պահպանման գոտու ծրագիր» աշխատանքային խմբերը:

Հանդիպումների և խորհրդակցությունների միջոցով, տեղական ու միջազգային մասնագետների օժանդակությամբ աշխատանքային խմբերը հավաքել են տեղեկություններ, որոշել են շահերի և խնդիրների ոլորտները, ընդհանրացրել են խորհրդակցությունների արդյունքները, բացահայտել են «Արփի լիճ» ազգային պարկի բնապահպանական արժեքները, համաձայնեցրել են պարկի սահմանները, գործառնական գոտիները, «Արփի լիճ» ազգային պարկի ներսում ու սահմաններից դուրս բնօգտագործման և հողօգտագործման խնդիրները և մշակել են կառավարման պլանի մեջ ընդգրկված կառավարման ծրագրի մարտավարությունը: Համաձայնեցման ընթացքը օգտագործվել է շահերի բախման շուրջ ծագած տարաձայնությունների լուծման և կառավարման պլանի հիմք հանդիսացող հողօգտագործման ու ռեսուրսների կառավարման համաձայնագրերի փաթեթի ստեղծման համար:

 

Կառավարման պլանի կառուցվածքը

 

«Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանը բաղկացած է հինգ մասերից.

1) Գլուխ I. «Ներածություն «Արփի լիճ» ազգային պարկի մասին»,

2) Գլուխ II. «Տեսլական և նպատակներ».

3) Գլուխ III. «Գոտիավորում».

4) Գլուխ IV. «Կառավարման ծրագրեր»

5) Գլուխ V. «Բյուջե և ֆինանսավորում»

Անձնակազմի ղեկավարության կողմից տարեկան աշխատանքային պլանները կազմվում են հիմք ընդունելով «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանը:

Կառավարման պլանը վերանայվում է հինգ տարին մեկ անգամ, ինչպես նաև` այն ենթակա է վերանայման` խնդիրների ծագմանը զուգընթաց համապատասխան անհրաժեշտ փոփոխությունների կատարմամբ:

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.1. «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման նախապատմությունը և տեղադիրքը

1. «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը հանդիսանում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) «Կովկասյան նախաձեռնության» մասը, որը հիմնվում է Կովկասի էկոտարածաշրջանում յուրահատուկ կենսաբազմազանության պահպանության վրա և նպաստում է Հայաստանի և Վրաստանի համագործակցությանը` Շիրակ-Ջավախքի տարածքում անդրսահմանային համագործակցության զարգացման միջոցով:

2. 2003 թ. իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում Հայաստանը և Վրաստանը համաձայնվել են ձեռնարկել համատեղ բնապահպանական միջոցառումներ ուղղված Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող անդրսահմանային Շիրակ-Ջավախք կարևորագույն բնապահպանական տարածքի սահմաններում (տես` քարտեզ 1) պահպանվող տարածքների ստեղծմանը (ազգային պարկերի) և պահպանման գոտիներում գտնվող համայնքների կայուն զարգացմանը:

3. «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ծրագիրը սկսվել է 2007 թվականի սեպտեմբերին Գերմանիայի Կառավարության ֆինանսական աջակցությամբ Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի (KfW) միջոցով, իրականացվել է Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հովանավորությամբ:

4. «Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 405-Ն որոշմամբ:

«Արփի լիճ» ազգային պարկի պահպանությունն իրականացնում է «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներով, ՊՈԱԿ-ի կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:

Կանոնադրության համաձայն «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է: Այդ նպատակով կազմակերպության կարևոր կանոնադրական գործառույթներից են`

1) Արփի, Արդենիս լճերի և Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, ինչպես նաև Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնալանջերի ջրային ու ցամաքային էկոհամակարգերի տարածքներում լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանությունը,կազմակերպումն ու իրականացումը և դրանց գիտական ուսումնասիրության ապահովումը.

2) էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի հաշվառման ու կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստման կազմակերպումը և իրականացումը.

3) էկոլոգիական մոնիթորինգի իրականացումը և բնության թանգարանի գործունեության կազմակերպումը.

4) մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը.

5) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

6) հրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը.

7) ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից` պարկի կանոնադրությամբ սահմանված դրույթների պահանջների կատարման ապահովումը.

8) բնակչության էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանն ուղղված միջոցառումների իրականացումը.

9) համագործակցությունը պատմական հուշարձանների պետական լիազորված մարմինների հետ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գործում:

6. Պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը հնարավորություն է տալիս կազմակերպությանը զբաղվելու օրենքով թույլատրված որոշակի ձեռնարկատիրական գործունեությամբ և իրականացնել վճարովի ծառայություններ, այդ թվում`

1) կենսառեսուրսների, այդ թվում` բույսերի ու կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում.

2) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում.

3) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.

4) գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում.

5) հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.

6) պարկին վերաբերող գովազդի կազմակերպում.

7) գիտական, գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում և հրատարակում:

 

Քարտեզ 2 Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքները

 

_____________________________

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

1.1.1. «Արփի լիճ» ազգային պարկի կառուցվածքը

 

1. Ազգային պարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում: Պարկը բաղկացած է արևմտյան, արևելյան, Արդենիսի, Ալվարի, և Ախուրյանի կիրճ տեղամասերից: Արևմտյան և արևելյան տեղամասերը իրարից բաժանվում են Հայաստան-Վրաստան մայրուղիով: Ազգային պարկը սահմանակից է Թուրքիային` արևմուտքում և Վրաստանին` հյուսիսում: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը, տարածքի չափը հաստատելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 1151-Ն որոշման, ազգային պարկի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է` 21179.3 հա:

1) «Արևմտյան» տեղամասի մեջ մտնում է Արփի լիճը (2254.8 հա)` իր ամբողջ ջրհավաք ավազանով և ընդգրկում է Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան լանջերը:

Սարահարթի հարավային մասը Ախուրյան գետի ավազանում ծածկված է խոնավ տարածքներով: Լճերը հրաբխային ակտիվության արդյունք են հանդիսանում:

«Արևմտյան» տեղամասի հողատարածքները գտնվում են Բերդաշեն, Զորակերտ, Ծախկուտ, Գառնառիճ, Շաղիկ և Զարիշատ համայնքների վարչական սահմաններում: Նախնական հաշվարկներով տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 14964.9 հա:

2) «Արևելյան» տեղամասը ընդգրկում է Ջավախքի լեռնաշղթայի արևմտյան լանջերը: Ջավախքի լեռնաշղթայի ձախակողմյան լանջերից հոսում են Աշոցք և Ղուկասյան գետերը, որոնք իրենց վտակներով ունեն մեծ ջրհավաք տարողություն, որտեղից Գյումրի քաղաքը և բազմաթիվ գյուղական համայնքները ստանում են խմելու ջուր:

«Արևելյան» տեղամասի հողատարածքները գտնվում են Սարագյուղ, Սիզավետ, Ղազանչի և Մեծ Սեպասար համայնքների վարչական սահմաններում: Նախնական հաշվարկներով տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 5408 հա:

3) «Ախուրյանի կիրճ» տեղամասը ընդգրկում է Ախուրյանի կիրճը, որը առանձնահատուկ է իր յուրահատուկ էկոլոգիական և երկրաձևաբանական կառուցվածքով: «Արփի լիճ» ազգային պարկի արևմտյան և արևելյան տեղամասերի սահմաններում գետնի մակերեսի 90%-ից ավելին սնուցվում է Ախուրյան և Ղուկասյան գետերի ջրերով, որոնք հոսում են դարերի ընթացքում ձևավորված Ախուրյանի գեղատեսիլ կիրճով: Կիրճի վերին մասում գտնվող 2 կմ լայնությամբ հովիտը վայր իջնելով նեղանում է` դառնալով նեղ ժայռոտ կիրճ: Աշոցքի սարահարթից շատ տարբերվող միկրոկլիմայական պայմանների շնորհիվ այստեղ հանդիպում են տեսակներ, որոնք բացակայում են բարձրադիր սարահարթում: Կիրճի ստորոտում և ուղղաձիգ լանջերի երկայնքով ձգված տարածքում գտնվում է Շիրակի մարզի միակ դողդոջուն կաղամախու (Popսlսs tremula) ռելիկտային պուրակը: Կիրճի էկոհամակարգը տեղական մակարդակով անհետացման եզրին է գտնվում: Կիրճում բնակվում են ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ, վտանգված և անհետացման եզրին գտնվող տեսակների մի շարք ներկայացուցիչներ, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքերում, ներառյալ` ջրասամույրը (Lutra lutra), Ճուռականման շահրիկ (Sylvia nisoria), և հաստածղրիդ լայնացածը, (Bradyporus dilatatus), սև ապոլոն (Parnassius mnemosyne): Այն հարուստ է կենսաբազմազանությամբ և մեծ հնարավորություններ է տալիս գիտական հետազոտություններ ու ռեկրեացիոն գործունեություն ծավալելու համար:

«Ախուրյանի կիրճ» տեղամասի հողատարածքները գտնվում են Ամասիա, Ալվար և Կրասար համայնքների վարչական սահմաններում: Նախնական հաշվարկներով տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 172.5 հա:

4) «Արդենիս» տեղամասը ընդգրկում է Արդենիսի համայնքից դեպի հարավ Աշոցքի սարահարթում գտնվող խոնավ տարածքները և բնական Արդենիս լիճը (10 հա), որոնք ջրլող թռչունների համար ապահովում են կենսական նշանակություն ունեցող ապրելավայրեր, իսկ ամառվա ժամանակ այս վայրերում բնակվում է հազվագյուտ և հայտնի մոխրագույն կռունկը: «Արդենիս» տեղամասը մտնում է Արփի լճի Ռամսարի տարածքի կազմում:

«Արդենիս» տեղամասի հողերը գտնվում են Արդենիս և Աղվորիկ համայնքների վարչական սահմաններում: Նախնական հաշվարկներով տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 119.1 հա:

5) «Ալվար» տեղամասը ընդգրկում է խոնավ տարածքները և Ախուրյան գետի գալարները: Խոնավ տարածքներն ունեն մարդածին բնույթ և ստեղծվել են 1950-ական թվականներին, երբ Ախուրյան գետի հունը այդ տեղամասում փոխել և անց են կացրել բետոնե ջրանցքով: Ալվարի խոնավ տարածքներին բնորոշ է բուսական և կենդանական տեսակների մեծ բազմազանությունը, որոնցից շատերը գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքերում: Անհետացման եզրին գտնվող ջրասամույրը (Lutra lutra) այս տեղամասում բնակվող այն կաթնասուններից է, որը գրանցված է միջազգային կարմիր գրքում: Խոնավ տարածքները ընդգրկում են նաև կարևոր ապրելավայրեր ջրլող թռչունների, այդ թվում` մոխրագույն կռունկի և հանգստի վայրեր չվող թռչունների համար` աշնանային ու գարնանային չուի ժամանակաշրջաններում: «Ալվար» տեղամասը ՀՀ Բույսերի կարմիր գրքում գրանցված դեղին ջրաշուշանի (Nuphar luteum) Հայաստանում միակ աճելավայրն է: «Ալվար» տեղամասը մտնում է Արփի լճի Ռամսարի տարածքի կազմի մեջ:

«Ալվար» տեղամասի հողերը գտնվում են Ալվար, Արդենիս ու Բերդաշեն համայնքների վարչական սահմաններում: Նախնական հաշվարկներով տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 514.8 հա:

Արփի լճի ջրավազանին բնորոշ լեռնային տափաստանները, մերձալպյան մարգագետիններն ու խոնավ տարածքները յուրահատուկ են Կովկասի համար և գտնվում են միայն այս տարածքում, որը բաշխված է Թուրքիայի, Հայաստանի ու Վրաստանի միջև: Նախկինում նմանատիպ էկոհամակարգերը ընդգրկված չեն եղել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ցանցի մեջ:

Նշված էկոհամակարգերի պահպանության անհրաժեշտությունը պայմանավորվում է հետևյալ գործոններով.

ա. Արփի լիճը և մերձակա խոնավ տարածքները գրանցված են որպես Ռամսարի տարածք (1993 թ.), որի պահպանումը անհետաձգելի է` հետագա էկոլոգիական պայմանների վատթարացումը կանխարգելելու նպատակով: Արփի լճի տարածքում բնակվող մի շարք թռչունների տեսակներ գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում և որոշ տեսակներ վտանգված են կամ գտնվում են անհետացման եզրին` միջազգային մակարդակով: Մեծաթիվ թռչուններ շարունակում են տուժել ոռոգման նպատակով ջրի անարդյունավետ օգտագործման և լճի մակարդակի անընդհատ տատանումների, լճի ափամերձ տարածքում գյուղատնտեսական կենդանիների չկանոնակարգված արածեցման, խոտհնձի ազդեցության պատճառով.

բ. Յուրահատուկ մերձալպյան մարգագետինները և լեռնային տափաստանները ոչ բավականաչափ են ներկայացված Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում.

գ. ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակներում Հայաստանը պարտավոր է առանձնացնել պահպանության համար յուրահատուկ էկոհամակարգերի տարածքներ.

դ. Պահպանման գոտում գտնվող գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար տնտեսապես մեկուսացված շրջանում նախապայմանների ապահովում և աղքատության նվազեցում.

ե. Համայնքների ներգրավում մասնակցային պլանավորման մեջ պահպանվող տարածքների միասնական կառավարման միջոցով

զ. Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության զարգացում:

2. «Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերի, այդ թվում` Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով:

3. «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտում գտնվող համայնքների համար թույլատրելի գործունեությունը իր մեջ ներառում է խոտհունձը, անասունների արածեցումը, փեթակների և մեղվանոցների տեղադրումը, վայրի պտղի,սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքումը և տնտեսական այնպիսի գործունեությունը, որը չի կարող սպառնալ»Արփի լիճ» ազգային պարկի և պահպանման գոտու տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

4. Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 405-Ն որոշմամբ հաստատված «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրության 12-րդ կետի, «Արփի լիճ» ազգային պարկի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորված պետական մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը:

5. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրության համաձայն, «Արփի լիճ» ազգային պարկի ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտներից և կազմակերպության կողմից միջոցառումների իրականացման ու տարբեր ծառայությունների մատուցման և սահմանված կարգով հողերի` ժամանակավոր վարձակալության տրամադրման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:

6. Կանոնադրության համաձայն «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը կարող է եկամուտներ ստանալ կենսառեսուրսների, այդ թվում` բույսերի ու կենդանիների տեսակների,անտառային ռեսուրսների վերարտադրությունից, օգտագործումից և իրացումից, զբոսաշրջության կազմակերպումից, գյուղատնտեսական մթերքների արտադրությունից, վերամշակումից և իրացումից, հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցումից, պարկին վերաբերող գովազդի կազմակերպումից, գիտական, գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստումից և հրատարակումից:

 

1.2. «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ընդհանուր նպատակը

 

«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման և «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու կայուն զարգացման ընդհանուր նպատակն է`պահպանել պարկի տարածքներում ներկայացված լանդշաֆտների, էկոհամակարգերի, ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը, աջակցել պահպանման գոտում գտնվող համայնքների տնտեսական զարգացմանը և ստեղծել հնարավորություններ բնակչության կենսամակարդակի բարձրացման համար:

 

1.3. Ազգային համատեքստ

 

Հայաստանը զբաղեցնում է 29,743 կմ2 տարածք, որտեղ գտնվում է Կովկասում ամենախոշոր քաղցրահամ բնական ջրամբար Սևանա լիճը` 1,289 կմ2 մակերեսով: Երկրի բնակչությունը կազմում է մոտ 3 միլիոն մարդ:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժը զգալի ազդեցություն է ունեցել նաև «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու բնակչության վրա:

1991 թ-ին Հայաստանի անկախության ձեռք բերումը և անցումը պլանավորման խորհրդային կենտրոնացած համակարգից դեպի շուկայական տնտեսություն խիստ ազդեցություն են ունեցել գյուղական շրջանների վրա: Ոչնչացել են տնտեսական ենթակառուցվածքները և սոցիալական ծառայությունները, ինչն էլ արդյունքում հանգեցրել է գործազրկության բարձր ցուցանիշի: Տնտեսական այլընտրանքների բացակայության արդյունքում` շատ ընտանիքներ սկսել են զբաղվել գյուղատնտեսությամբ, որոնք ոչ բավարար չափով են տեղյակ այդ գործունեության ոլորտի առանձնահատկություններին: Խորհրդային կոլխոզ, սովխոզներից հրաժարվելը, անասնահոտերի սեփականաշնորհումը և արդյունաբերական ենթակառուցվածքների ու վերամշակող ձեռնարկությունների ավերումը ևս պատճառ են հանդիսացել «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու բնակչության շրջանում աղքատության համար: Հայաստանի աշխատանքային սեկտորի վերլուծությունը ցույց է տալիս, որ բնակչության զբաղվածության 46.2% ապահովում է գյուղատնտեսությունը, իսկ մնացած 53.8% ընդգրկված են արդյունաբերության և ծառայությունների մատուցման ոլորտներում:

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները, որոնք ներկայացված են պետական արգելոցներով (3), ազգային պարկերով (4), պետական արգելավայրերով (27) և բնության հուշարձաններով (230), կազմում են մոտ 380000 հա, ՀՀ տարածքի 13% (տես` քարտեզ 2) (հանրապետության ցամաքային մակերեսի 8.7% և Սևանա լճի հայելու մակերեսի 4.3%). Պետական արգելոցները (IUCN-ի IA կատեգորիա) ունեն բնապահպանական ամենախիստ ռեժիմը, դրանց հաջորդում են ազգային պարկերը (IUCN-ի II կատեգորիա), արգելավայրերը (IUCN-ի IV կատեգորիա) և բնության հուշարձանները (IUCN-ի III կատեգորիա):

Հայաստանում ցամաքային պահպանվող տարածքների գերակշռող մասը անտառածածկ տարածքներն են և մի շարք եզակի էկոհամակարգեր անբավարար չափով են ներկայացված ԲՀՊՏ-ների համակարգում: Դա հատկապես վերաբերում է լեռնային տափաստաններին և մերձալպյան մարգագետիններին, որոնք բնորոշեն Ջավախքի/Աշոցքի տարածաշրջանի համար:

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կողմից`Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 8-ի N 1236-Ն որոշման համաձայն:

 

1.4. Բարենպաստ մարտավարություն և օրենսդրություն

 

1. Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականից սկսած ընդունել է բնապահպանության ոլորտը կանոնակարգող բազմաթիվ օրենքներ, որոնցից գերակշռող մասը` համապատասխան կոնվենցիաներից բխող երկրի ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում: Բնապահպանական օրենսդրական հենքը սկզբունքորեն ձևավորվել է Ռիոյի գագաթաժողովից հետո:

«Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանը մշակվել է հաշվի առնելով սույն մասով ամրագրված իրավական ակտերի պահանջները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածով ամրագրված է, որ.

«Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը», 31-րդ հոդվածով ամրագրված է, որ. «սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին», 33.2-րդ հոդվածով ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել ու բարելավել շրջակա միջավայրը, 48-րդ հոդվածով որպես պետության հիմնական խնդիր ամրագրված է նաև` ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են բնապահպանության ոլորտը կանոնակարգող 3 օրենսգրքեր ու 12 օրենքներ: Դրանցից կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտը կանոնակարգում են.

1) «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը» (2001 թ.) (համանուն օրենսգիրքը 1-ին անգամ ընդունվել է 1992 թ.-ին),

2) «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքը» (2002 թ.) (համանուն օրենսգիրքը 1-ին անգամ ընդունվել է 23.03.1992 թ.),

3) «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը (2005 թ.) (համանուն օրենսգիրքը 1-ին անգամ ընդունվել է 1994 թ.-ին),

4) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը (1994 թ.),

5) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը (1995 թ.),

6) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքը (1998 թ.),

7) «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքը (1999 թ.),

8) «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը (2000 թ.),

9) «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը (2001 թ.),

10) «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման տարեկան ծրագիր» ՀՀ օրենքը (2001 թ.),

11) «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման համալիր ծրագիր» ՀՀ օրենքը (2001 թ.),

12) «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքը (2005 թ.),

13) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը (2006 թ.) (համանուն օրենքը 1-ին անգամ ընդունվել է 1991 թ.-ին),

14) «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը (2006 թ.),

15) «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքը (2007 թ.):

Բացի վերոնշյալ օրենսդրական ակտերից կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտը կանոնակարգում են նաև ՀՀ քաղաքացիական, վարչական, քրեական օրենսգրքերը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը:

Բացի հիշատակված օրենքներից, ինչպես նաև դրանց շրջանակներում ընդունված ենթաօրենսդրական ակտերից, բնապահպանության ոլորտը կանոնակարգվում է բազմաթիվ ստանդարտներով ու տեխնիկական կանոնակարգերով:

2. 1990-ական թվականներին Հայաստանը միացել է կենսաբազմազանության պահպանության մի շարք միջազգային պայմանագրերի` կոնվենցիաների և համաձայնագրերի և ստանձնել է դրանցով ամրագրված պարտավորությունները, մասնավորապես.

1) «Միջազգային կարևորության ջրաճահճային տարածքների, հատկապես որպես ջրլող թռչունների բնադրավայր» կոնվենցիա (Ռամսար, 1971 թ.): Հայաստանի կողմից վավերացվել է 1993 թվականին:

2) «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիա (CBD, Ռիո դե Ժանեյրո, 1992 թ.): Հայաստանի կողմից վավերացվել է 1993 թ-ին:

3) «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին» կոնվենցիա (Փարիզ, 1972 թ.): Հայաստանի կողմից վավերացվել է 1993 թվականին:

4) «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիա (Փարիզ, 1994 թ.): Հայաստանի կողմից վավերացվել է 1997 թ-ին:

5) «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա (Ռիո դե Ժանեյրո, 1992 թ.): Հայաստանի կողմից վավերացվել է 1993 թվականին:

6) «Բուսական և կենդանական աշխարհի վայրի անհետացող տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիա (CITES, Վաշինգտոն, 1973 թ.): Հայաստանի կողմից վավերացվել է 2008 թվականին:

7) «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիա (Բեռն, 1979 թ.): Հայաստանի կողմից վավերացվել է 2008 թվականին:

8) «Վայրի կենդանիների միգրացիա կատարող տեսակների պահպանության մասին» կոնվենցիա (Բոնն, 1979 թ.): Հայաստանի կողմից վավերացվել է 2010 թվականին:

3. «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների շրջանակներում` Հայաստանը հրատարակել է «Հայաստանի կենսաբազմազանություն. Առաջին ազգային զեկույց»-ը և մշակել է «Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության ռազմավարություն և գործողությունների ծրագիր»-ը:

«Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության ռազմավարություն և գործողությունների ծրագիր»-ը ներկայացնում է կենսաբազմազանության պահպանության ազգային ռազմավարությունը, առանձնացնում է ռազմավարությունն իրականացնելու համար առաջնահերթությունները և դրանք ամբողջացնում է կայուն զարգացման պլանների և այլ համապատասխան նախագծերի և ծրագրերի հետ: «Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության ռազմավարություն և գործողությունների ծրագիր»-ը հիմք է հանդիսանում բնության արդյունավետ և միասնական պահպանության համար` հաշվի առնելով ժամանակակից սոցիալ-տնտեսական իրավիճակը և պարունակում է կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և վերականգնման համար անհրաժեշտ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումները:

4. «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածը անդամ երկրներին պարտավորեցնում է.

1) ստեղծել պահպանվող տարածքների ցանց` ընդգրկելով երկրի համար բնորոշ բոլոր ցամաքային և ջրային էկոհամակարգերի մոդելային տարածքները,

2) մշակել ուղեցույց` պահպանվող տարածքներն ընտրելու, ստեղծելու և կառավարելու համար,

3) խթանել էկոհամակարգերի, բնական ապրելավայրերի պահպանությունն ու պահպանել բնական միջավայրում բնակվող բուսական և կենդանական կենսունակ պոպուլյացիաները,

4) կենսաբազմազանության պահպանության համար կարևոր կենսաբանական ռեսուրսների կառավարում կամ ղեկավարում`ապահովելով դրանց պահպանությունն ու կայուն օգտագործումը,

5) վերականգնել դեգրադացված էկոհամակարգերն ու խթանել անհետացող տեսակների վերականգնումը, մշակել անհրաժեշտ օրենսդրական ակտեր և մեխանիզմներ ու իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ` վտանգված տեսակների և պոպուլյացիաների պահպանության համար:

5. Ռամսարի կոնվենցիայով կարևորվում է խոնավ տարածքների պահպանության անհրաժեշտությունը, որը պահանջում է յուրաքանչյուր անդամ երկրից առնվազն մեկ խոնավ տարածք առաջադրել միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքների ցանկում ընդգրկելու համար: Արփի լիճը պաշտոնապես հայտարարվել և ընդունվել է որպես Ռամսարի տարածք:

6. 1997 թվականին Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է երկկողմ համաձայնագիր` շրջակա միջավայրի պահպանության հարցերում համագործակցելու մասին: Այդ համաձայնագիրը հիմք է ստեղծում միգրացիա կատարող թռչունների և կաթնասունների, ինչպես նաև դրանց միգրացիոն ուղիների պահպանության ոլորտում համագործակցության հետագա զարգացման համար:

7. Համաձայնագրի 8-րդ հոդվածը անմիջականորեն նշում է երկու կողմերի պարտավորություններն անդրսահմանային պահպանվող տարածքի ստեղծման վերաբերյալ:

 

1.5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի N 405-Ն որոշմամբ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն է.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում, այդ թվում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում, 2002 թվականի ընթացքում տեղի են ունեցել ինստիտուցիոնալ փոփոխություններ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հենքի վրա ձևավորվեց բնապահպանության ոլորտի կառավարման նոր համակարգ:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում, տարբեր բնագավառների քաղաքականությունը ձևավորող կառուցվածքային ստորաբաժանումներին համահունչ, ստեղծվեցին տվյալ բնագավառում ծառայություններ մատուցող կառավարման գործառույթներ իրականացնող, նախարարության առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ ունեցող գործակալություններ և վերահսկողություն իրականացնող տեսչություն, նպատակ ունենալով ապահովելու նաև բնապահպանության ոլորտում միջազգային պայմանագրերից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը:

Ոլորտի կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում զգալի փոփոխություններ կատարվեցին բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակներում, ինչպես նաև դրանց պահպանությունն իրականացնող պետական կառույցներում, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված համապատասխան որոշումներով սահմանվեցին դրանց ռեժիմների ու ղեկավարումն իրականացնող գործադիր մարմինների կանոնադրությունները:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության իրավասության շրջանակներում է գտնվում միջգերատեսչական և միջազգային համագործակցության իրականացումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում:

 

1.6. «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտին

 

«Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտում ընդգրկված են հետևյալ 19 համայնքների վարչական տարածքները` Ամասիա, Աղվորիկ, Արդենիս, Ալվար, Արավետ, Բերդաշեն (Պաղակն), Ձորակերտ (Դարիկ), Ծաղկուտ (Լորասար), Գառնառիճ (Եղնաջուր), Զառիշատ (Երիզակ), Բավրա, Ղազանչի, Փոքր Սեպասար, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Շաղիկ, Սիզավետ, Թավշուտ, Կրասար (Քարտեզ 3):

 

1.7. Սահմանների նկարագրություն և հանգուցային սահմանակետեր

 

«Արփի լիճ» ազգային պարկի համապատասխան տեղամասերի հանգուցային սահմանակետերի միջոցով զատված սահմանների նկարագիրը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը, տարածքի չափը հաստատելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 1151-Ն որոշմամբ: «Արփի լիճ» ազգային պարկի սահմանազատման գործընթացն իրականացվել է «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտում գտնվող բոլոր համայնքների հետ սերտ համագործակցությամբ: Սահմանների հետ կապված բոլոր հարցերը պարզվել են մասնակցային պլանավորման գործընթացի միջոցով:

 

Քարտեզ 3 «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու սխեման

 

_____________________________

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

1. «Արփի լիճ» ազգային պարկի բնական պայմանները

 

1.8.1. Կլիման

Աշոցքի սարահարթը բնորոշվում է խիստ, մեծամասամբ ցամաքային կլիմայով: Սարահարթը գտնվում է 1500-3100 մ բարձրությունների վրա: Օդի միջին ջերմաստիճանը սարահարթի կենտրոնական մասում հուլիսի կեսերին կազմում է 15 oC: Միջին ջերմաստիճանը կազմում է հունվարին -13 oC-ից մինչև +13 oC` հուլիսին, իսկ միջին տարեկան ջերմաստիճանը +1 oC է: Դրական ջերմաստիճաններով օրերի քանակը տարեկան կազմում է 210 օր: Վեգետացիոն շրջանը միջինով 160 օր է: Արեգակի լույսի քանակությունը տարեկան կազմում է 2,400 ժամ: Միջին տարեկան տեղումների քանակը մոտ 500 մմ է: Քամիները ուժգին են գարնանն ու աշնանը:

Խիստ կլիմայի ու մեծ բարձրությունների պատճառով, Ջավախքի սարահարթում տիրապետում են անտառազուրկ լեռնային տափաստանները, մերձալպյան և ալպյան մարգագետինները: Տարածքը անտառազուրկ է դարձել դեռ սառցային շրջանում: Ամբողջ սարահարթով ցրված են սոճու տնկադաշտերը, որոնք տնկվել են դեռևս խորհրդային շրջանում` 1930-1950 թթ-ին:

Խիստ կլիմայի ու անբարենպաստ պայմանների պատճառով, բնակչության խտությունը այստեղ համեմատաբար ցածր է և շարունակվում է իջնել արտագաղթի հաշվին: Ձմռանը համարյա 4 ամսով տարածքի արևմտյան հատվածի մի շարք համայնքներ գործնականում անջատված է լինում Հայաստանի մնացած բնակավայրերից` խորը ձնածածկի (1.5 մ և ավելի) և ճանապարհների անանցելիության պատճառով:

 

1.8.2. Երկրաբանությունը, հողերը և երկրաձևաբանությունը

Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանը գտնվում է բարձրադիր սարահարթի վրա: Աշխարհագրական տեսակետից, այն ներկայացնում է Մերձավոր Արևելքի սարահարթի ամենահյուսիսային մասը: Դրա սահմանը հյուսիսում և արևմուտքում անցնում է Ղուկասյան լեռնաշղթայով, արևելքում` Ջավախքի լեռնաշղթայով, իսկ հարավում` աստիճանաբար անցնում է Երևանյան սարահարթը: Սարահարթի և դրան շրջապատող լեռների հայաստանյան մասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 350 կմ2:

Սարահարթի երկրաբանական կառուցվածքում առկա են միոցենի, վերին պլիոցենի և պլեյստոցենի դարաշրջանների հրաբխային ապարներ: Բարձրությունը տատանվում է 1500-3042 մ սահմաններում: Սարահարթի ռելիեֆը հարթ է և թույլ ալիքավոր: Բացի Արդենիս լճից (հայելու մակերեսը մոտ 10 հա), Արփի լիճը` 3100 հա ընդհանուր մակերեսով հանդիսանում է սարահարթի հայկական մասի միակ խոշոր լիճը: Լճերը հրաբխային ակտիվության արդյունք են հանդիսանում: Սարահարթի հարավային մասը Ախուրյան գետի ավազանում ծածկված է խոնավ տարածքներով:

Հողերի կազմն ու կառուցվածքը կախված են բարձրությունից, լանջերից և այլ պայմաններից: Եղնախաղի և Ջավախքի լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները ծածկված են բարձրալեռնային մարգագետնային հողերով, որոնք նախալեռներում անցնում են մարգագետնային գորշ կիսաանապատային հողերի: Արփի լճի սարահարթը մեծամասամբ ծածկված է սևահողերով, իսկ ցածրավայրերում և Ախուրյան գետի հին հունում տարածված են մարգագետնաճահճային հողերը: Ախուրյանի կիրճի կողային լանջերը ծածկված են մայրական ապարներով:

 

1.8.3. Ջրագրությունը

«Արփի լիճ» ազգային պարկի արևմտյան տեղամասը պահպանում է Արփի լճի ամբողջ ջրավազանը (14964.9 հա): «Արփի լիճ» ազգային պարկի արևելյան տեղամասը (5408 հա) պահպանում է Ջավախքի լեռնաշղթայի ձախակողմյան լանջերից հոսող Աշոցք և Ղուկասյան գետերի ջրավազանների մեծ մասը: Այս երկու գետերը միանում են Ախուրյանի կիրճից դեպի հյուսիս և ոռոգում են սարահարթը կիրճի միջով: Աշոցքի սարահարթը համարվում է Հայաստանի կարևոր ջրհավաքներից և ջրամատակարարման շրջաններից մեկը, որտեղից Գյումրի քաղաքը և բազմաթիվ գյուղական համայնքները ստանում են խմելու ջուր, իսկ հոսանքն ի վար գտնվող մի շարք համայնքները, ներառյալ Արարատյան դաշտավայրը` նաև ոռոգման ջուր:

Արփի լիճը բնական լիճ էր մինչև 1950 թվականը, երբ այն պատվարվել է արհեստական ջրանցքի միջոցով` ոռոգման ջուր մատակարարելու համար: Ջրանցքի ջուրն օգտագործվում է նաև Գյումրիի հիդրոէլեկտրակայանի համար: Մինչև պատվարի կառուցումը լճի ջրատարողությունը կազմում էր 5 մլն մ3, լճի միջին խորությունը 50-70 սմ-ից քիչ էր, իսկ հայելու ընդհանուր մակերեսը մոտ 5 կմ2 էր: 1956 թվականին Արփի լիճը վերածվեց ջրամբարի:

Պատվարելու ավարտից հետո Արփի լճի մակերեսը մեծացել է մինչև 22.1 կմ2, ջրատարողությունը ավելացել է մինչև 90 մլն մ3, իսկ միջին խորությունը դարձել է 1-1.5 մ: Ջրամբարի առավելագույն ջրատարողությունը կազմում է 110 մլն մ3: Վերջին տարիներում ջրամբարն օգտագործվում էր իր պոտենցիալի կեսից պակասի չափով, ինչը հանգեցրեց ջրի մակարդակի լուրջ տատանումների: Ջուրը առավելագույն մակարդակի է հասնում հունիս ամսին:

Ներկայումս Արփի լճի կառավարման լիազորությունները վերապահված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը:

Արփի լճի (ջրամբարի) 6 վտակներից ամենախոշորը և գլխավորը Չիվին գետակն է, որը գտնվում է ջրամբարի հյուսիս-արևմտյան մասում և ապահովում է ներհոսքի գրեթե 30%-ը: Չիվին գետը սնվում է գրեթե 60 բնական աղբյուրներից և տարեկան 25 մլն մ3 ջուր է բերում Արփի լիճ:

Արևելյան տեղամասը, որտեղ գտնվում են Աշոցք և Ղուկասյան գետերը իրենց վտակներով ունեն առավել մեծ ջրհավաք տարողություններ` հավասարակշռված ջրային բալանսի շնորհիվ, հաշվի առնելով խմելու ջրի այն հսկայական ծավալները, որ վերցվում են Գյումրիի համար Կրասարի ջրմուղ կայանից վերև գտնվող երկու վայրերից: Հիմնական պատճառը հատակի ապարների մեծ ջրատարողության մեջ է (երիտասարդ հրաբխային կազմավորումներ, տուֆի բարձր ծակոտկենություն), ինչպես նաև ջրահեռացման վայրերում գրունտային ջրերի մակարդակի բարձրացումը: Ապրիլ և հունիս ամիսներին ամենամսյա ջրհոսքը կազմում է տարեկան հոսքի միայն 40%-ը` համեմատած Ձորագետի ավազանի 65%-ի հետ: Այդ հարաբերակցությունը բնական է, քանի որ խմելու ջրերը վերցվում են տարվա ընթացքում գրեթե հավասար չափով: Բացի դրանից, ջրահոսքը` ջրհավաքի մեկ միավորի վրա (լիտր մեկ վայրկյանում և կմ2 վրա) այստեղ 50%-ով ավելին է, քան Ախուրյան գետի վերին հոսանքի արևմտյան մասում: Ջրամբարից հոսանքն ի վար այդ բնական ջրաբանական ցիկլը շատ փոփոխված է: Տարեկան հոսքի շուրջ 80%-ը տեղի է ունենում հունիսից մինչև հոկտեմբեր ժամանակաշրջանում, իսկ ապրիլից-հունիս` միայն 20%-ը: Ամսական հոսքը հուլիսին և օգոստոսին գրեթե 15 անգամ ավելի բարձր է, քան ցածր ջրահոսք ունեցող ժամանակաշրջանում: Խոնավ տարածքները, ճահիճները և հունը գտնվում են հիմնականում Ախուրյան գետի երկայնքով` Բերդաշեն գյուղից ներքև: Արդենիս լիճը (10 հա) ևս մեկ բնական լիճ է, որը գտնվում է Աշոցքի սարահարթում: Արդենիս լիճը համարվում է ջրլող թռչունների համար կենսական նշանակություն ունեցող ապրելավայր, իսկ ամառվա ժամանակ այս լճից գոյացող խոնավ տարածքներում բնադրվում է հազվագյուտ մոխրագույն կռունկը:

«Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու բոլոր համայնքներն իրենց խմելու ջուրն ստանում են «Արփի լիճ» ազգային պարկի սահմաններում գտնվող բնական աղբյուրներից: Արփի լիճ» ազգային պարկում պահպանվող ջրային ռեսուրսները հանդիսանում են Աշոցքի սարահարթի ամենակարևոր առանձնահատկությունը, ինչը ցույց է տալիս ամբողջ Հայաստանի էկոհամակարգերի և սարահարթի պահպանության համար ջրավազանների կայուն պահպանության բացարձակ անհրաժեշտությունը:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - որոշման բնագրի հավելվածի IV գլխի 4.3.1. ենթավերնագրում

կան երկու «1)» ենթակետ

 

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2011
N 1854-Ա
Որոշում