040.0110.020399
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 1999 թվական թիվ 110
«ՄԱՍԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ԵՎ «ՄԱՍԻՍԻ ԾՆՆԴԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18, 19 և 24 հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Մասիսի հիվանդանոց» և «Մասիսի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման միջոցով վերակազմակերպել «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:
2. «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Արարատի մարզպետին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 2-ից: