Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2011-2015 ԹՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ...

 

 

040.1854.271211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի 1854-Ա

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

Քարտեզ 4 «Արփի լիճ» ազգային պարկի գոտիավորման սխեման

 

_________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Ազգային պարկի պահպանության և օգտագործման ռեժիմը համաձայն կանոնադրության` ըստ տարածագործառնական գոտիների հետևյալն է.

Պարկի արգելոցային գոտում արգելվում են`

1) ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունն ու շահագործումը` բացառությամբ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան և այլն).

3) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

4) որսորդությունը, ձկնորսությունը.

5) կենդանիների և բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումն ու օգտագործումը, ինչպես նաև առանձին տեսակների քանակի մեծացման կամ պակասեցման նպատակով կատարվող որևէ աշխատանք.

6) բույսերի, ծաղիկների, պտուղների և սերմերի մթերումը` բացի արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված հավաքածուների հավաքումից.

7) անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.

8) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

9) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

10) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, որոնք առաջացնում են հողային ծածկույթի խախտում.

11) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

12) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

13) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:

Պարկի արգելոցային գոտում թույլատրվում են`

ա. բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.

բ. պարկի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

գ. ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը:

8. Պարկի արգելոցային գոտու տարածք մուտքը թույլատրվում է «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի կամ Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված անցագրերով:

9. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անասունների արածեցումը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

10) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.

11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

10. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում թույլատրվում են`

1) քաղաքացիների հանգիստը.

2) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության, ինչպես նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում` քաղաքացիների հանգստի կազմակերպման, սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

3) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

4) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

5) սիրողական և մարզական ձկնորսությունը` այդ նպատակով առանձնացված վայրերում.

6) ռեկրեացիայի նպատակով հողերն օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրելը և համապատասխան սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

7) սանիտարական և խնամքի հատումները.

8) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

9) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները.

10) տրանսպորտային միջոցների մուտքն ու կանգառը` այդ նպատակով առանձնացված վայրերում.

11) անասունների ջրարբիացման նպատակով անասունների տեղափոխումը նախատեսված միջանցքների միջոցով.

12) վրանների տեղադրումը` դրանց համար առանձնացված վայրերում.

13) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հնագիտական ուսումնասիրությունները, վերականգնումը, նորոգումը և ամրակայումը:

11. Պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումների և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.

8) ընդերքի շահագործումը` պայթեցման միջոցով.

9) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

12. Պարկի տնտեսական գոտու տարածքում թույլատրվում են`

1) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրությունը.

2) տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի ու կենդանիների վերարտադրությունը.

3) հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

4) պարկի ռեժիմով չարգելված արտադրության կազմակերպման նպատակով հողերի վարձակալությունը.

5) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ` կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի, ջրային, բուսական և կենդանական ռեսուրսների օգտագործումը, այդ թվում` արդյունագործական ձկնորսությունը.

7) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության, ինչպես նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում` գյուղատնտեսական, արտադրության, զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

8) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

9) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

10) սանիտարական և խնամքի հատումները.

11) տրանսպորտային միջոցների երթևեկությունն ընդհանուր օգտագործման ճանապարհներով և ջրային ուղիներով:

12) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հնագիտական ուսումնասիրությունները, վերականգնումը, նորոգումը և ամրակայումը:

13. Ազգային պարկի տարածքի օգտագործումը վճարովի է (բացառությամբ կրթադաստիարակչական միջոցառումների և գիտական ուսումնասիրությունների) և կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Պարկի տարածքի վրա մարդածին ներգործությունը նվազեցնելու նպատակով սահմանվում է նաև պահպանման գոտի: «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտում գտնվող համայնքների համար թույլատրելի գործունեությունը իր մեջ ներառում է խոտհունձը, անասունների արածեցումը, փեթակների և մեղվանոցների տեղադրումը, վայրի պտղի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքումը և տնտեսական այնպիսի գործունեությունը, որը չի կարող սպառնալ «Արփի լիճ» ազգային պարկի և պահպանման գոտու տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

 

3.1.2. «Արփի լիճ» ազգային պարկի արգելոցային գոտի

«Արփի լիճ» ազգային պարկի կանոնադրության համաձայն, արգելոցային գոտի մուտք գործելը և տարածքի օգտագործումը թույլատրվում է խիստ սահմանափակ գործունեության համար, քանի որ այն առանձնացվել է էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանության համար: Դրա օգտագործման թույլատրելի ձևերը` գիտական հետազոտություններն են, մոնիթորինգը, սահմանափակ ճանաչողական զբոսաշրջությունը և կրթադաստիարակչական գործունեությունը:

 

1. Նպատակ. Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ, IUCN) ազգային պարկերի արգելոցային գոտու մասին ուղեցույցի համաձայն, այս գոտու նպատակը յուրահատուկ էկոհամակարգերի կամ դրանց տարրերի պահպանությունն է մարդու ազդեցությունից: Արգելոցային գոտին իր մեջ պետք է ներառի պարկին բնորոշ էկոհամակարգերի մոդելային տարածքներ, որտեղ կա հարուստ կենսաբազմազանություն և պահպանության ռեժիմի կիրառման իրատեսական հնարավորություն: Ընդհանուր խնդիրը կայանում է կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանության, գիտական հետազոտությունների անցկացման, մոնիթորինգի իրականացման և էկոլոգիական կրթության ապահովման մեջ:

2. Մարտավարության և կառավարման ուղեցույց. «Արփի լիճ» ազգային պարկի ներառյալ`առանձին տեղամասերի արգելոցային գոտիներին վերաբերվող մարտավարության և կառավարման ուղեցույցի բաղադրիչները հետևյալն են.

1) գիտական հետազոտությունները իրականացվում են թույլտվության առկայության դեպքում,

2) գիտական գործունեությունը հաշվի է առնում արգելոցային գոտու էկոլոգիական ամբողջականությունը,

3) գիտական նպատակներով կենդանիների որսն ու բույսերի հավաքը իրականացվում են բացառիկ դեպքերում` միայն «Արփի լիճ» ազգային պարկի, կամ համապատասխան գիտական կազմակերպությունների եզրակացության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության հիման վրա,

4) գիտական հետազոտությունների ավարտից հետո դրանց արդյունքների կրկնօրինակները (անմշակ և մշակված տվյալները) տրամադրվում են «Արփի լիճ» ազգային պարկին,

5) պահպանման գոտու և արգելոցային գոտու միջև ընկած տարածքը մեծ մասամբ պետք է կրի բուֆերային բնույթ:

3. Նկարագրություն. «Արփի լիճ» ազգային պարկի 9919.3 հա տարածք ունեցող արգելոցային գոտին բաղկացած է 3 մասից: Արևմտյան մասն ընդգրկում է «Արփի լիճ» ազգային պարկի արևմտյան մասում ընկած ամբողջ տարածքը` բացի 1 կմ լայնություն ունեցող հայ-թուրքական սահմանամերձ գոտուց: Այն պահպանում է Արփի լիճը, դրա վտակների կարևորագույն ջրհավաք ավազանները և կուսական տափաստանային լանդշաֆտները, որոնք չեն օգտագործվում արածեցման համար անցյալ դարի կեսերից` ռազմական սահմանամերձ գոտու ստեղծման պահից:

Արևմտյան արգելոցային գոտին (6428 հա) գտնվում է Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան լանջերի, ինչպես նաև Արփի լիճի երեք կղզիների վրա և սահմանակցում է «Արփի լիճ» ազգային պարկի տնտեսական գոտու հետ:

Արևելյան տեղամասի արգելոցային գոտին (3381.8 հա) գտնվում է Ջավախքի լեռնաշղթայի արևմտյան լանջերի վրա և սահմանակից է «Արփի լիճ» ազգային պարկի արևելյան տեղամասի տնտեսական գոտու հետ: Այն պահպանում է Ջավախքի լեռնաշղթայի արևմտյան լանջերից հոսող Ղուկասյան գետի վտակների վերին հոսանքի ջրհավաք տարածքները: Տեղամասը ծածկված է լեռնային տափաստաններով, որոնք ենթարկվել են անասունների արածեցման և մարդածին գործունեության այլ տեսակի ազդեցությանը: Այս գոտու սահմանները հյուսիսում անցնում են հայ-վրացական պետական սահմանով, արևելքում` Ջավախքի լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ արևմուտքում Ղազանչի, Մեծ Սեպասար, Սիզավետ և Սարագյուղ համայնքների վարչական տարածքներում գտնվող ազգային պարկի տնտեսական գոտու սահմանաեզրերով: «Արփի լիճ» ազգային պարկի երրորդ արգելոցային գոտին գտնվում է «Ալվար» տեղամասում (109.5 հա) և սահմանակից է «Արփի լիճ» ազգային պարկի տնտեսական գոտու հետ հարավում, իսկ մնացած ուղղություններով պահպանման գոտու հետ:

 

3.1.3. Արփի լիճ» ազգային պարկի ռեկրեացիոն գոտի

1. Նպատակ. «Արփի լիճ» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու նպատակը և խնդիրները շեշտը դնում են «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում տուրիզմի զարգացման և տուրիզմի համար բարենպաստ պայմանների ստեղծման վրա:

2. Մարտավարության և կառավարման ուղեցույց.

Ռեկրեացիոն գոտու այցելուների համար գործում է հատուկ կանոնակարգ, որը թռուցիկների տեսքով անվճար բաժանվելու է այցելուներին:

«Արփի լիճ» ազգային պարկի համար նախատեսված տուրիստական կանոնակարգը հետևյալն է.

1) «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների մեջ չպետք է լինեն տուրիստական ենթակառուցվածքներ, բացառությամբ ռեկրեացիոն գոտում գտնվող ճամբարակայաններից,

2) «Արփի լիճ» ազգային պարկի արգելոցային գոտու տարածք մուտք գործելու համար այցելուները պետք է ունենան «Արփի լիճ» ազգային պարկի կողմից տրված հատուկ թույլտվություն,

3) գիշերանցը «Արփի լիճ» ազգային պարկի արգելոցային գոտում արգելվում է,

4) այցելուները կարող են մտնել ռեկրեացիոն և տնտեսական գոտի` առանց ուղեկցողի ծառայության և թույլտվության,

5) հնարավորություն է ստեղծվելու օգտվել պահպանման գոտու բնակիչներից ընտրված ուղեկցողի ծառայություններից,

6) տուրիստական օպերատորները պետք է հետևեն կանոններին և կանոնակարգին, որոնք ներառվելու է «Արփի լիճ» ազգային պարկի տնօրինության հետ ստորագրված պայմանագրերի մեջ,

7) այցելություններին վերաբերող աշխատանքները մոնիթորինգի առարկա են հանդիսանում:

 

3. Նկարագրություն. «Արփի լիճ» ազգային պարկի ռեկրեացիոն գոտին (452.2 հա) գտնվում է Արփի լիճի արևմտյան տեղամասում, որը սահմանակցում է հյուսիսում, հարավում, արևմուտքում և արևելքում` տնտեսական գոտու սահմանի հետ, ինչպես նաև «Ախուրյանի կիրճ» և «Արդենիս» տեղամասերում, սահմանակցելով պահպանման գոտու հետ:

 

4. «Ախուրյանի կիրճ» տեղամասի ռեկրեացիոն գոտի

«Ախուրյանի կիրճ» տեղամասը գտնվում է Աշոցքի սարահարթի հարավային մուտքի մերձակայքում: Կիրճը հանդիսանում է որպես յուրահատուկ բնապահպանական տարածք, որի պահպանությունը իրականացվում է «Արփի լիճ» ազգային պարկի կանոնադրության և կառավարման պլանի համաձայն:

5. Նպատակ. «Ախուրյանի կիրճ» տեղամասի ստեղծման հիմնական նպատակը Ախուրյանի կիրճի յուրահատուկ էկոլոգիական համակարգի պահպանությունն է, որը պայմանավորված է երկրաբանական, երկրաձևաբանական և միկրոկլիմայական պրոցեսներով, ինչպես նաև էկոտուրիզմի պոտենցիալ հնարավորություններով զարգացումը: Կիրճի բուսական և կենդանական աշխարհը հարուստ է հազվագյուտ, էնդեմիկ և անհետացման եզրին գտնվող տեսակներով, որոնք չեն բնակվում Աշոցքի սարահարթի այլ տեղերում: Տեղամասի հիմնական խնդիրը այդ առանձնահատուկ էկոհամակարգերի սահմանազատումն ու աճող մարդածին բացասական ազդեցությունից (գերարածեցման, խոտհունձ և այլն) պահպանումն է և էկոտուրիզմի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

6. Մարտավարություն և կառավարման ուղեցույց. Անասունների արածեցումը թույլատրվում է կանոնակարգված և հսկողության պայմաններում` «Արփի լիճ» ազգային պարկի տնօրինության և համապատասխան համայնքների միջև ստորագրված պայմանագրերի շրջանակներում: Մյուս պայմանները հետևյալն են.

1) արգելել տնային կենդանիների համատարած մուտքը դեպի Ախուրյան գետը` առանձնացնելով դրա համար հատուկ անցուղիներ և ստեղծելով ջրարբիացման կետեր:

2) կանոնակարգել անասունների անցումը Ախուրյանի կիրճով անցնող ճանապարհի վրա, կիրճում անասունի արածեցումը սկսել մայիսի 15-ից ոչ շուտ և կազմակերպել հետևյալ կերպով.

ա. արածեցման առաջին փուլ. 35 օր, մայիսի 15-ից հունիսի 20-ը,

բ. երկրորդ փուլ. առաջին փուլից 20-օրյա հանգստից հետո` հուլիսի 10-ից հուլիսի 20-ը,

գ. երրորդ փուլ. երկրորդ փուլից 15-օրյա հանգստից հետո` օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը,

դ. բոլոր անասունները պետք է տեղամասից դուրս բերվեն մինչև սեպտեմբերի 30-ը.

3) խստորեն հետևել կիրճում գտնվող հողերի կարողությունների ցուցանիշներին: Նույնը վերաբերվում է «Արփի լիճ» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու ռեժիմին,

4) խստորեն պահպանել տեղամասին բնորոշ ռելիկտային կաղամախու անտառները և արգելել անասունների արածեցումն այս տարածքում,

5) գյուղապետերի և հովիվների հետ միասին սահմանել Ախուրյանի կիրճում անասունների արածեցման համար նախատեսված հիմնական վայրերը` արածեցումից վնասը նվազագույնի հասցնելու համար,

6) արգելել ենթակառուցվածքի (հիդրոէլեկտրոկայաններ, շենքեր, խողովակաշարեր, փոխանցման գծեր, ճանապարհներ, պատվարներ և այլն) շինարարությունը,

7) խողովակաշարերի և այլ ենթակառուցվածքների ցանկացած վերանորոգման աշխատանքներն իրականացնել միայն «Արփի լիճ» ազգային պարկի տնօրինության կողմից տրված թույլտվության դեպքում,

8) երթևեկության միջոցների շարժը կիրճի ճանապարհով թույլատրել միայն «Արփի լիճ» ազգային պարկի կողմից տրված թույլտվության դեպքում,

9) կիրճում ճանապարհը փակել ուղեփակոցով և հսկողությունը իրականացնել պարկի աշխատակիցների միջոցով,

10) կիրճում ռեսուրսների (բացի ջրից) ձեռնարկատիրական օգտագործումը թույլատրել խիստ սահմանափակ քանակով և հսկողության տակ,

11) օգտագործել օրգանական պարարտանյութերը տեղամասի տափաստաններում միայն «Արփի լիճ» ազգային պարկի կողմից տրված թույլտվությամբ: Արգելել անօրգանական պարարտանյութերի և պեստիցիդների օգտագործումը,

12) ծառերի սանիտարական հատումը պետք է իրականացվի միայն «Արփի լիճ» ազգային պարկի կողմից տրված թույլտվությամբ,

13) անտառօգտագործումը պետք է իրականացվի միայն «Արփի լիճ» ազգային պարկի տնօրինության կողմից տրված թույլտվության հիման վրա,

14) իրականացնել կիրճում նախատեսված մոնիթորինգային աշխատանքները ըստ «Արփի լիճ» ազգային պարկի մոնիթորինգի ծրագրի և տարեկան աշխատանքային պլանի,

15) իրականացնել տուրիստական գործունեությունն ըստ ռեկրեացիոն գոտու տուրիստական ծրագրի: Տուրիստական գործունեությունը կարող է լինել հետևյալ ձևերի. հետիոտն տուրիզմ, դիտումներ, թռչնադիտում (bird-watching), դահուկային և լեռնային հեծանիվներով երթ: Թույլատրվում է մեկ ճամբարակայանի պատրաստումը, ինչպես նշված է «Արփի լիճ» ազգային պարկի ռեկրեացիոն և պահպանման գոտում տուրիզմի կառավարման ծրագրում,

16) սահմանված կարգով կազմակերպել սիրողական ձկնորսություն տեղամասի տարածքում,

17) անցկացնել դասընթացներ` տեղամասի տարածքն օգտագործող հովիվների համար:

 

3.1.4. «Արփի լիճ» ազգային պարկի տնտեսական գոտի

1. Նպատակ. «Արփի լիճ» ազգային պարկի տնտեսական գոտու նպատակը և խնդիրները շեշտը դնում են «Արփի լիճ» ազգային պարկի հողերի բավարար չափով հսկվող և կարգավորվող ավանդական օգտագործման վրա` տնտեսական գոտու սահմաններում:

«Ավանդական օգտագործում» տերմինը նշանակում է այն «պատմական օգտագործումը», որը տեղի է ունեցել մինչև «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը և տեղական բնակչության ապրելակերպի անբաժան մաս է կազմում:

 

2. Ազգային պարկերում ավանդական օգտագործման բացասական ազդեցությունը հաճախ հանդիսանում է սոցիալ-մշակութային և սոցիալ-տնտեսական ավանդական ապրելաձևերի քայքայման արդյունք: Այդպես է եղել նաև «Արփի լիճ» ազգային պարկի դեպքում, երբ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անասունի ավելցուկն ու համայնքային հողերի վրա անասունների անվերահսկելի արածեցումը հանգեցրել են գերարածեցման և հողերի էրոզիայի: Այս պայմաններում ավանդական եղանակների շարունակական օգտագործումը կարելի է կիրառել միայն հետևյալ դեպքերում.

1) օգտագործման նման եղանակների լիակատար արգելքը տեղի բնակչության համար կհանգեցնի լուրջ տնտեսական խնդիրների,

2) օգտագործման ավանդական մեթոդները կարելի է վերականգնել առանց շրջակա միջավայրը վնասելու,

3) պարկի սահմաններից դուրս ընդունելի այլընտրանք չկա:

 

3. Մարտավարության և կառավարման ուղեցույց. Պահպանման գոտու 19 համայնքներից 12-ը ունեն տարածքներ, որոնք ընդգրկված են «Արփի լիճ» ազգային պարկի տնտեսական գոտում` պարկի արևմտյան և արևելյան տեղամասերում:

4. Նկարագրություն. «Արփի լիճ» ազգային պարկի տնտեսական գոտին (10807.6 հա) գտնվում է «Արփի լիճ» ազգային պարկի արևմտյան և արևելյան տեղամասերում ինչպես նաև «Ալվար» և «Արդենիս» տեղամասերում և սահմանակցում է արևմտյան տեղամասի արևմուտքում` արգելոցային գոտու հետ, հյուսիսում` հայ-վրացական սահմանի հետ, հարավում և արևելքում` պահպանման գոտու հետ, իսկ արևելյան տեղամասի հյուսիսում` հայ-վրացական սահմանի հետ, արևելքում` արգելոցային գոտու հետ, հարավում և արևմուտքում` պահպանման գոտու հետ:

 

Խոնավ տարածքների կառավարում

Արփի լճի կառավարում

1. Նպատակ. Արփի լճի` որպես գրանցված Ռամսարի տարածքի պահպանությունը շատ անհրաժեշտ է դրա բուսական և կենդանական աշխարհի պահպանության համար: Լիճը հանդիսանում է միջազգային կարևորության օբյեկտ, հանգստյան վայր` աշնանային և գարնանային շրջանում չվող թռչունների համար և բազմացման վայր` գանգրափետուր հավալուսնի (Հայաստանում բնադրվում է միայն այստեղ) և էնդեմիկ արծաթափայլ հայկական որորի համար: Այս տեսակների բազմացող գաղութները բնակվում են լճի երկու ժայռոտ կղզյակների վրա (8 և 4 հա):

2. Պատվարման արդյունքում Արփի լճի չափերը և խորությունը երեք անգամ ավելացել են: Ջրի մակարդակի փոփոխությունը, անվերահսկելի ձկնորսությունը և էկզոտիկ տեսակների կլիմայավարժեցումը բացասական ազդեցություն են ունեցել լճի խոցելի միջավայրի վրա:

3. Լճի պահպանության հիմնական խնդիրներն են.

1) լճի և դրա ափամերձ միջավայրի պահպանությունը,

2) լճի ջրի որակի ապահովումը,

3) ջրի օգտագործման կանոնակարգումը,

4) լճի բնական ռեսուրսների օգտագործման և տարածքի ռեկրեացիոն զարգացման արդյունավետ մարտավարությունն ու կառավարումը:

 

4. Մարտավարության և կառավարման ուղեցույց. «Արփի լիճ» ազգային պարկի լճի կառավարման ուղեցույցի բաղադրամասերը հետևյալն են.

1) պահպանել լճի և վտակների ջրհավաք ավազանները` անասունների արածեցման կանոնակարգման և համայնքային հովիվների բնապահպանական ուսուցման միջոցով,

2) կանխարգելել լճում նստվածքի առաջացում` ջրհավաք ավազանում էրոզիայի կառավարման միջոցով,

3) լճի ափամերձ գոտու պահպանություն` 30 մ լայնություն ունեցող լիճն օղակող անասուններից ազատ գոտու, անասունների համար ջրարբիացման կետերի ստեղծման միջոցով,

4) արգելել լճում շարժիչավոր նավակների օգտագործումը, բացառությամբ «Արփի լիճ» ազգային պարկի տեսուչների համար նախատեսածների,

5) օգտագործել ոչ շարժիչավոր նավակներ միայն «Արփի լիճ» ազգային պարկի կողմից տրված հատուկ թույլտվությամբ,

6) արգելել մարդկանց մուտքը լճի երկու կղզյակներ, բացառությամբ գիտնականներից` «Արփի լիճ» ազգային պարկի թույլտվությամբ:

7) օգտագործել լողաններ այս կղզյակների շուրջը արգելոցային գոտու սահմանազատման համար,

8) ստեղծել երկու պաշտոնական մուտքի կետեր` Պաղակն և Շաղիկ գյուղերում, որտեղ կլինեն բետոնե կառանատեղեր նավակների համար,

9) մուտքի կետերը պահպանվելու են և սպասարկվելու են «Արփի լիճ» ազգային պարկի կողմից` ափամերձ համայնքների հետ միասին Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

5. Ձկնորսության կառավարման ուղեցույցը հետևյալն է.

1) ձեռնարկատիրական/արդյունագործական ձկնորսությունը արգելվելու է` երկու տարով,

2) բավարար չափով վերահսկվող արդյունագործական ձկնորսությունը հնարավոր է միայն ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնումից հետո,

3) ձեռնարկատիրական ձկնորսության լիցենզիաները պարունակելու են տեղեկատվություն որսի սահմանված նորմաների (քվոտաների) մասին` ըստ երկու տարին մեկ իրականացվող գույքագրման և հաշվառման արդյունքների, ինչի համար ԱԼԱՊ-ը կստորագրի պայմանագիր մասնագիտացված կազմակերպության հետ,

4) ձեռնարկատիրական ձկնորսության թույլտվությունների տրման նախապատվությունը տրվելու է տեղական պահպանման գոտու բնակիչներին,

5) ցանցի անցքը պետք է ունենա 4 սմ-ից ոչ պակաս տրամագիծ,

6) ձեռնարկատիրական ձկնորսությունը իրականացվելու է միայն թիավոր նավակներով օգոստոսի 30-ից մինչև հոկտեմբերի 30-ը` սպորտային ձկնորսների և մյուս այցելուների միջև տարաձայնություններից խուսափելու համար, ինչպես նաև նվազեցվի բացասական ազդեցությունը այդ ժամանակաշրջանում բազմացող ձկնակեր թռչունների վրա,

7) սիրողական ձկնորսությունը թույլատրվում է ամբողջ տարվա ընթացքում համապատասխան թույլտվության հիման վրա,

8) թույլտվությունը պարունակելու է տեղեկություն որսի նորմաների, սարքավորումների և հանդերձանքի նկարագրությունների, ինչպես նաև այլ պայմանների ու սահմանափակումների մասին,

9) սիրողական ձկնորսությունը ԱԼԱՊ անձնակազմի կողմից պարբերաբար

մոնիթորինգի առարկա են հանդիսանում:

6. Արփի լճի կառավարմանը վերաբերվող այլ պայմաններն են.

1) պետք է ստեղծել և իրագործել ջրի որակի, քանակի և տեղաբաշխման մոնիթորինգի համակարգը,

2) պետք է իրականացնել ձկան պաշարների և սնման շղթաների, չվող թռչունների և հատկապես` գանգրափետուր հավալուսնի և արծաթափայլ հայկական որորի բազմացող պոպուլյացիաների մոնիթորինգը` «Արփի լիճ» ազգային պարկի հետազոտությունների և մոնիթորինգի ծրագրի շրջանակներում,

3) արգելվում է շինություն կառուցել լճի ջրի 30 մ-ից մոտ ընկած տարածքում,

4) լիճը շրջապատող անտառները օգտագործվելու են միայն ռեկրեացիոն նպատակներով և ոչ մի տեսակի հատման ենթակա չեն, ԱԼԱՊ-ի նպատակների համար կարող են իրականացվել անտառվերականգնման աշխատանքներ,

5) լճի ափամերձ գյուղերից կոյուղային թափոնների հեռացումը կլինի պահպանման գոտու զարգացման ծրագրի առաջնահերթ խնդիրը,

6) պատվարի մոտ գտնվող ջրի մոնիթորինգի կայանը պետք է վերականգնվի` լճից ջրի հեռացման չափումների հուսալիությունը ապահովելու համար (լճի էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ նվազագույն ծավալը հաստատվել է 5 մլն մ3 մակարդակի վրա),

7) լճից և վտակներից ջրի հեռացումը` էներգետիկ և առևտրային նպատակների համար պահանջելու է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) իրականացում և «Արփի լիճ» ազգային պարկի կողմից հաստատում:

 

7. Նկարագրություն. Արփի լիճը գտնվում է «Արփի լիճ» ազգային պարկի արևմտյան մասում: Լիճն օղակող 30 մ լայնությամբ բուֆերային գոտին փակ է անասունների համար և սահմանակցում է «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման և տնտեսական գոտիների հետ: Արփի լիճը տեկտոնահրաբխային ծագում ունի և դրա հատակը ծածկված է ջրաբերուկային նստվածքներով: Ժայռոտ ելուստները լճի ափերին և կղզյակների վրա կազմված են անդեզիտներից: Հիմնական գետակները, որոնք արգելոցային և պահպանման գոտիներով հոսում են դեպի լիճը, հետևյալն են. Կարմրաջուր, Կատարաջուր, Եղնաջուր, Ծաղկուտ, Ձորակերտ և Բազիրխան: Արփի լիճը սահմանակցում է Շաղիկ, Գառնալիճ, Ծաղկուտ, Ձորակերտ և Պաղակն համայնքների հետ (քարտեզ 6):

«Ալվար» և «Արդենիս» տեղամասերի խոնավ տարածքների կառավարում

 

8. Նկարագրություն. «Ալվար» տեղամասը գտնվում է Ախուրյան գետի երկայնքով` Արփի լճի պատվարից մոտավորապես 12 կմ հոսանքն ի վայր: «Արդենիս» տեղամասը գտնվում է ռելիեֆի իջեցման պատճառով ձևավորված Արդենիս լճից դեպի հարավ: Երկու տեղամասի տեղադիրքը ցույց է տրված կառավարման պլանի Քարտեզ 1-ում:

9. Նպատակ. Այս երկու խոնավ տարածքները, որպես Ռամսարի տարածք, մտնում են Արփի լճի կազմի մեջ և այսպիսով հանդիսանում են միջազգային նշանակության օբյեկտներ` որպես ապրելավայրեր ջրլող թռչունների ու չվող թռչունների համար և բնադրման վայրեր` հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող մի շարք տեսակների համար: Հիմնական խնդիրը հետևյալն է. պահպանել այս խոցելի խոնավ տարածքներն և թռչունների բնադրման վայրերը` հողերի և այլ ռեսուրսների անկայուն օգտագործման ազդեցություններից:

 

10. Մարտավարություն և կառավարման ուղեցույց. Նշված տեղամասերում մարտավարությունը և կառավարման ուղեցույցը ներառում է հետևյալ սկզբունքները.

1) ապահովել ջրի նվազագույն հոսքը դեպի Ախուրյան գետը, իսկ չոր սեզոնին ջրանցքից ջուր բաց թողնել գետի բավարար հոսքը ապահովելու համար,

2) խոտհունձը սկսել օգոստոսի 15-ից հետո,

3) հողերի վարձակալման հետ կապված փոխհարաբերությունները պետք է համապատասխանեն «Արփի լիճ» ազգային պարկի տնտեսական գոտուն վերաբերվող կանոնակարգին:

4) խոտհունձի մեքենաները պետք է ունենան միայն ռետինե անիվներ, իսկ տրակտորտային միջոցները լինեն թեթև: Լծկան սարքավորումների օգտագործումը ավելի նախընտրելի է` գազով կամ դիզելով աշխատող տրանսպորտային միջոցների հետ համեմատ,

5) նվազագույնի պետք է հասցնել ընտանի կենդանիների անմիջական մուտքը լճերի ափամերձ տարածք,

6) դադարեցնել անասնապահության թափոնների և արտանետումների հոսքը Արդենիս գետակից դեպի «Արդենիս» տեղամաս,

7) կատարելագործել վարձակալման փոխհարաբերությունները «Արդենիս» տեղամասում,

8) պետք է իրականացնել «Արփի լիճ» ազգային պարկի մոնիթորինգի ծրագրի մեջ ընդգրկված բուսականության մոնիթորինգ:

 

3.1.5. «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտի

1. Նպատակ. «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու ստեղծման հիմնական նպատակը այնպիսի տնտեսական գործունեության արգելքն է, որը կարող է սպառնալ այդ տարածքների (ԱՊ) էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, բնական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

2. «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու հիմնական խնդիրներն են.

1) ստանալ տեղական բնակչության աջակցությունը պահպանվող տարածքի կայուն պահպանության գործում,

2) էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման համար «Արփի լիճ» ազգային պարկում ստեղծվող հզորությունների օգտագործումը:

3) Պահպանման գոտու տնտեսական զարգացումը պետք է համապատասխանի «Արփի լիճ» ազգային պարկի բնապահպանական նպատակներին և կազմի բնապահպանական գործընթացի անբաժանելի մասը:

 

3. Մարտավարություն և կառավարման ուղեցույց. Պահպանման գոտու մարտավարությունը և կառավարման ուղեցույցը կազմված է հետևյալ բաղադրամասերից.

1) տնտեսական զարգացումը, հողերի ու ռեսուրսների օգտագործումը պետք է չհակասեն «Արփի լիճ» ազգային պարկի բնապահպանական նպատակներին,

2) պահպանման գոտու բնակչությանը տրամադրել ավանդական օգտագործման հնարավորություններ` «Արփի լիճ» ազգային պարկի տնտեսական գոտում աշխատելու համար,

3) աջակցել ԱԼԱՊ-ի պահպանման գոտու բնակչությանը իրենց սոցիալ տնտեսական զարգացման մեջ,

4) ապահովել «Արփի լիճ» ազգային պարկի համակառավարումը «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի և պահպանման գոտու համայնքների կողմից` «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման խորհրդի միջոցով:

 

4. Նկարագրություն. Բոլոր համայնքները, որոնք սահմանակից են «Արփի լիճ» ազգային պարկի հետ, ընդգրկված են «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտում (19 համայնքներ): Պահպանման գոտին ունի 35448.8 հա տարածք:

 

3.1.6. Տարածքների օգտագործման և միջոցառումների սխեմա

1. «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի օգտագործման (ձեռնարկատիրական գործունեության) տեսակները սահմանված են «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ: Դրանք են`

1) կենսառեսուրսների, այդ թվում բույսերի և կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում.

2) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում.

3) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ,անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.

4) գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում.

5) հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.

6) «Արփի լիճ» ազգային պարկին վերաբերող գովազդի կազմակերպում.

7) գիտական, գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում:

 

ԳԼՈՒԽ IV. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

4.1. Կառավարման ծրագիր

1. Սույն բաժինը կազմված է 5 կառավարման ծրագրերից, որոնք կնպաստեն աշխատանքային պլանների, միջոցառումների ցանկերի և բյուջեների մշակմանը` ըստ «Արփի լիճ» ազգային պարկի տեսլականի: Կառավարման պլանի համար ընտրվել են հետևյալ կառավարման ծրագրերը.

1) Վարչական ծրագիր

ա. Տնօրինություն

բ. Հաշվետվության և ֆինանսների ենթաբաժին

գ. Մատակարարման և տեխնիկական սպասարկման ենթաբաժին

դ. Մարդկային ռեսուրսների ենթաբաժին

2) Տնտեսական գործունեության և մարկետինգի ծրագիր

3) Պահպանության ծրագիր

4) Տուրիզմ, էկոլոգիական իրազեկություն և հասարակայնության հետ կապերի ծրագիր

5) Գիտական և մոնիթորինգի ծրագիր

 

4.1.1. Ազգային պարկի վարչական ծրագիր

1. «Արփի լիճ» ազգային պարկի կառավարումը պետք է իրականացվի «Արփի լիճ» ազգային պարկի տնօրինության և կառավարման խորհրդի կողմից, որի մեջ լիարժեք ներկայացված կլինի «Արփի լիճ» ազգային պարկի կարևոր շահագրգիռ կողմը` պահպանման գոտու համայնքները: Դա պատշաճ ձևով դիտարկվում է կիրառելի պարկի բոլոր տարածքների համար, բացի արգելոցային գոտուց:

2. «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման խորհրդի կազմի մեջ մտնելու են «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենը, «Արփի լիճ» ազգային պարկի երկու փոխտնօրենները, և մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունից, Շիրակի մարզպետարանից, տեղական հասարակական կազմակերպությունների ֆորումից և պահպանման գոտու համայնքներից:

3. «Արփի լիճ» ազգային պարկի անձնակազմի, Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության, մարզպետարանի ներկայացուցիչները լինելու են խորհրդի մշտական անդամներ, իսկ մնացած մասնակիցները` ընտրովի: Համայնքների ներկայացուցիչները կառաջադրվեն համապատասխան համայնքների կողմից:

4. «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման խորհրդի հիմնական պարտականությունները հետևյալն են.

1) աջակցել և հետադարձ կապ ապահովել ԱԼԱՊ-ի և պահպանման գոտու համայնքների միջև,

2) քննարկել և հնարավորությունների չափով լուծել պահպանման գոտում և ԱԼԱՊ-ի տնտեսական գոտում առկա խնդիրները

3) քննարկել պահպանման գոտու զարգացման առկա և հեռանկարային պլանները և աշխատանքները,

4) որոշել «Արփի լիճ» ազգային պարկի և հասարակական կազմակերպությունների միջև պոտենցիալ համագործակցության ոլորտները

5. Նախագահը խորհրդին նախապես հայտնում է խորհրդի անդամների վերընտրման օրվա մասին: Նախագահի պարտականությունները իրենց մեջ ներառում են.

1) խորհրդի ամենամյա նիստերի կազմակերպումն ու անցկացումը

2) նիստերի օրակարգի մշակումը, պատրաստումն և բաժանումը խորհրդի անդամների մեջ նիստի օրվանից մեկ շաբաթ առաջ

3) խորհրդի նիստերի ղեկավարումը

Չնախատեսված իրավիճակների դեպքում նախագահը կամ նրա ներկայացուցիչը կարող են կազմակերպել լրացուցիչ նիստեր:

6. Պահպանման գոտու ներկայացուցիչների կամ «Արփի լիճ» ազգային պարկի այլ շահագրգիռ կողմերի բոլոր բողոքները պահանջում են խնդրի գրավոր նկարագրությունն և ներկայացումը կառավարման խորհրդի նիստի ժամանակ: Խորհուրդը վերջնական պատասխանատվություն է կրում տարաձայնությունների կարգավորման համար և կարող է օգնություն խնդրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից:

Նիստերին իրար ետևից 3 անգամ բացակայելու դեպքում խորհրդի ընտրված անդամները մեխանիկորեն հեռացվելու են: Ցանկացած այլ դեպքերում (օրինակ` անվայել պահվածք) խորհուրդը կարող է բարձրացնել հեռացման հարցը ընդհանուր քվեարկությամբ և որոշումը կայացնել ձայների մեծամասնությամբ: Եթե «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենը չի կատարում իր պարտականությունները, խորհուրդը դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

7. «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման խորհուրդը պահպանում է կապը Վրաստանի «Ջավախեթի» ազգային պարկի և նրա կառավարման խորհրդի հետ:

8. «Արփի լիճ» ազգային պարկը գլխավորում է տնօրենը, որը նշանակվում են Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության կողմից:

9. Վարչական ծրագիրը գտնվում է տնօրենի ենթակայության տակ: Պահպանության ծրագիրը գտնվում է պահպանության գծով փոխտնօրենի ենթակայության տակ: Գիտություն և մոնիթորինգի բաժինը գտնվում է գիտական գծով փոխտնօրենի ենթակայության տակ: Տուրիզմ/էկոլոգիական իրազեկություն, հասարակայնության հետ կապերի բաժինը ղեկավարվում է բաժնի վարիչի կողմից,: Արփի լճի ռեսուրսների օգտագործման ծրագրերը` գտնվում են մարկետինգի ծրագրի/բաժնի ղեկավարի ենթակայության տակ: Այսպիսով, «Արփի լիճ» ազգային պարկի անձնակազմի մեջ մտնում են 5 ծրագիր/բաժին:

10. Տնօրենի անմիջական ենթակայության տակ գտնվում են` փոխտնօրենները, հաշվապահը, գանձապահը, կադրերի պատասխանատուն, ինժեներ մեխանիկը, պահեստապետ-պարետը:

11. Պահպանության ծրագրի ղեկավարը պատասխանատու է «Արփի լիճ» ազգային պարկի բոլոր տեղամասերի պետերի և տեսուչների գործունեությունը համակարգելու համար:

12. «Արփի լիճ» ազգային պարկի տնօրինությունը աշխատելու է «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման խորհրդի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության տակ: Այն պատասխանատու է լինելու պարկում անցկացվող ամենօրյա աշխատանքների համար և ընդհանուր բնապահպանական և կառավարման գործունեության համար` ըստ կառավարման պլանի, բիզնես պլանի և տարեկան աշխատանքային պլանների: Առավել մանրամասն, «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի գործառույթները հետևյալն են.

1) մշակել տարեկան աշխատանքային պլաններ և բյուջեներ` ամեն կառավարման ծրագրի համար

2) պատասխանատվություն կրել աշխատանքային պլանի, ծրագրային աշխատանքների, դրանց կանոնավոր համապատասխանեցման և ազդեցության մոնիթորինգի իրականացման համար

3) «Արփի լիճ» ազգային պարկի կողմից վաստակած բոլոր եկամուտները պահել «Արփի լիճ» ազգային պարկի ֆոնդում և օգտագործել պարկի կանոնադրական խնդիրները լուծելու համար:

 

4.1.2. «Արփի լիճ» ազգային պարկի անձնակազմի որակավորման բարձրացում

1. Հայտնի է, որ անձնակազմի շահագրգռվածության հիմնական տարրերն են համարվում.

ա) յուրաքանչյուր պաշտոնի համար պարտականությունների և աշխատանքի հստակ ներկայացում,

բ) մասնագիտական աճի հնարավորություն,

գ) աշխատավարձի գրավիչ չափս և ֆինանսական խթանման մեխանիզմներ:

«Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի պարտականությունների մեջ է մտնում անձնակազմի հետ միասին հստակ աշխատանքային գործառույթների մշակումն և մասնագիտական աճի հնարավորության քննարկումը: Պետք է մշակվի աշխատակիցների արդյունավետ աշխատանքի հիման վրա խրախուսման համակարգ, որը աշխատելու է այնքան ժամանակ, մինչև աշխատավարձերը պաշտոնապես չդառնան բավականաչափ բարձր:

Որպես մասնագիտական աճի մի մաս յուրաքանչյուր աշխատակցին որակավորման բարձրացման հնարավորություն է տրվում: Նախապատվությունը տրվելու է աշխատատեղում իրականացվող դասընթացներին: Այն առանձին հմտությունները, որոնք հնարավոր չի լինի տեղում սովորել, ձեռք կբերվեն ուսուցման տեսքով «Արփի լիճ» ազգային պարկի շրջանակներից դուրս: Աշխատատեղում իրականացվող դասընթացները առաջարկվելու են «Արփի լիճ» ազգային պարկի անձնակազմի բոլոր անդամներին: Ավագ անձնակազմը հնարավորություն կունենա պարբերաբար մասնակցելու սեմինարներին` կարիերայի աճի և աշխատանքի որակը բարձրացնելու համար: ՈՒսուցման ծրագիրը կազմակերպվելու է ֆինանսական միջոցների մատչելիությունից ելնելով: Նման ուսուցման արդյունավետությունը ամեն տարի ենթարկվելու է մոնիթորինգի և գնահատմանը: «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի և ավագ անձնակազմի պարտականությունների մեջ մտնում է նաև ամենամյա ուսուցման դասընթացներին «Արփի լիճ» ազգային պարկի ողջ անձնակազմի գրանցումը: Նման ուսուցման բյուջեն մտնելու է պարկի տարեկան բյուջեի մեջ: ՈՒսուցման կուրսերի գրանցումը պետք է հաստատվի «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման խորհրդի կողմից: Պարկի տեսուչները անցնելու են բազային 14 օրվա, ուսուցողական դասընթացներ` «Արփի լիճ» ազգային պարկի գլխավոր տեսուչի ղեկավարությամբ:

 

4.1.3. Վարչական ծրագրով նախատեսվող ենթակառուցվածք

«Արփի լիճ» ազգային պարկի ենթակառուցվածքին վերաբերվող ընդհանուր մարտավարությունն և ուղեցույցը հետևյալն են.

1) «Արփի լիճ» ազգային պարկի կառույցների (շենք/շինություններ), տեղեկատվական վահանակների, սահմանակետերի նշանաձողերի, մուտքի դարպասների և այլ ենթակառուցվածքների տեսքը պետք է համահունչ լինի շրջակա միջավայրի հետ

2) կառույցները պետք է լինեն գործնական տեսանկյունից հարմար և գեղագիտական տեսանկյունից հաճելի

3) տեղեկատվական վահանակներն և ճանապարհային ցուցանակները պետք է ունեն անհստակ բովանդակություն` «Արփի լիճ» ազգային պարկի տարբերանշանով և պատրաստած լինեն ամուր նյութերից` սպասարկման ծախսերը նվազեցնելու համար

4) շինարարության համար հնարավորության սահմաններում պետք է օգտագործվեն տեղական հումքը և աշխատուժը

5) բոլոր կառույցները պետք է լինեն ամուր և երկրաշարժերին դիմացկուն (սեյսմակայուն)

 

4.1.3.1. «Արփի լիճ» ազգային պարկի վարչական շենք, հյուրատուն, ավտոտնակներ և պահակակետ

 

«Արփի լիճ» ազգային պարկի վարչական շենքի կառուցման համար ընտրված վայրը գտնվում է Արփի լճի պատվարից դեպի արևելք, Պաղակն համայնքի վարչական սահմաններում (քարտեզ 5): Այն ընտրվել է ելնելով Արփի լիճ տանող երկու ճանապարհների խաչմերուկի վրա ռազմավարական դիրքից. դրանցից մեկը տանում է մարզի մայրաքաղաք` Գյումրի (մոտ 25 կմ), իսկ մյուսը` վրացական սահմանի մերձակայքում գտնվող Բավրա համայնք (25 կմ): Երկրորդ պատճառը կայանում է նրանում, որ նպատակահարմար է շենքը կառուցել ազգային պարկի տարածքի կենտրոնական մասում:

Տեղանքի զարգացման պլանն իր մեջ ներառում է նաև առնվազն մեկ հյուրատան կառուցումը: Վարչական շենքի հարակից տարածքներում նախատեսված են պահակակետ և ավտոտնակներ:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2011
N 1854-Ա
Որոշում