Սեղմել Esc փակելու համար:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆ ...

 

 

040.0112.020399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 1999 թվական թիվ 112

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի փետրվարի 15-ի N 24-կգ որոշմամբ հաստատված կանոնակարգի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 1999 թվականի մարտի 1-ից սահմանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդի պաշտոնային դրույքը` նշված երկրում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդականի պաշտոնային դրույքաչափով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդի գործունեությունը ծավալելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 1999 թվականի ծախսերում նախատեսել 58080 ԱՄՆ-ի դոլարին համարժեք միջոցներ (31537,4 հազ. դրամ)` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 2-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.03.1999
N 112
Որոշում