Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ N 54 ՄԱՆԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ N 54 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԸ, NN 56 ՈՒ 60 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ...

 

 

040.0113.020399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 1999 թվական թիվ 113

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ N 54 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԸ, NN 56 ՈՒ 60 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՐԿՈՒԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական երկաթուղու աշխատողների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության N 54 մանկապարտեզի շենքը (Տիգրան Մեծի պողոտայի նրբանցք, 54 բ), N56 (Արցախի փող.,14) և N 60 (Արցախի փող., 6ա) մանկապարտեզների երկուական մասնաշենքերը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Էրեբունու թաղային համայնքին` որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու և համայնքի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող աշխատողներին սեփականության իրավունքով հատկացնելու համար` նախագծային և շինարարական աշխատանքները բնակիչների միջոցներով իրականացնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` 15-օրյա ժամկետում ապահովել նշված շենքերի հանձնման աշխատանքները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 2-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.03.1999
N 113
Որոշում