Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «ՀՈՒՇԱՐՁԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ...

 

 

040.0244.130312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2012 թվականի N 244-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված 12 պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման, մեկ պատմաճարտարապետական հուշարձանի կոնսերվացման նախագծի կազմման և մեկ պեղման աշխատանքների ձեռքբերումն իրականացնում է բանակցային ընթացակարգի միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված պատմաճարտարապետական հուշարձանների ցանկը, որոնց գնման գործընթացն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 1-ի

N 244-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ

 

._____________________________________________________________________.

|NN |Պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնումը|Նախահաշվային     |

|ը/կ|                                               |արժեքը (հազ.     |

|   |                                               |դրամ)            |

|___|_______________________________________________|_________________|

|1. |Ոսկեվազի Սբ. Հովհաննես եկեղեցի                 |         15 500,0|

|___|_______________________________________________|_________________|

|2. |Հարթավանի Աստվածընկալ վանք                     |         15 000,0|

|___|_______________________________________________|_________________|

|3. |Իրինդի Սբ. Աստվածածին եկեղեցի                  |          5 000,0|

|___|_______________________________________________|_________________|

|4. |Քոբայր կայարանի Քոբայրավանք                    |         15 000,0|

|___|_______________________________________________|_________________|

|5. |Բուժականի Թեղենյաց վանք                        |         15 000,0|

|___|_______________________________________________|_________________|

|6. |Խաչիկի Քարկոփի վանք                            |         15 000,0|

|___|_______________________________________________|_________________|

|7. |Գոշ, Գոշի դամբարան                             |          4 000,0|

|___|_______________________________________________|_________________|

|8. |Բջնիի Բջնո ամրոց                               |          7 500,0|

|___|_______________________________________________|_________________|

|9. |Արտաբույնքի Սմբատաբերդ ամրոց                   |          8 000,0|

|___|_______________________________________________|_________________|

|10.|Արտաբույնքի Ցախաց քար եկեղեցի                  |          7 700,0|

|___|_______________________________________________|_________________|

|11.|Կապանի Հալիձորի բերդ-ամրոց                     |          5 000,0|

|___|_______________________________________________|_________________|

|12.|Սանահին վանական համալիր                        |         18 000,0|

|___|_______________________________________________|_________________|

|   |Պատմաճարտարապետական հուշարձանի տարածքների      |Նախահաշվային     |

|   |պեղում                                         |արժեքը           |

|___|_______________________________________________|_________________|

|13.|«Լոռի բերդ» ամրոց                              |          8 000,0|

|___|_______________________________________________|_________________|

|   |Պատմաճարտարապետական հուշարձանների նախագծում    |Նախահաշվային     |

|   |                                               |արժեքը           |

|___|_______________________________________________|_________________|

|14.|Բգավոր եկեղեցի                                 |          2 400,0|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2012
N 244-Ն
Որոշում