Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԳՈՐԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԳՈՐԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0127.050399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 1999 թվական թիվ 127

 

«ՀԱՅԳՈՐԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծման ու գորգագործության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 02 ենթախմբով (բարձր լեռնային և սահմանամերձ համայնքների բյուջեներին նպատակային հատկացումների` սուբվենցիաների տրամադրում) նախատեսված գումարներից «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 70 մլն դրամ բյուջետային վարկ` երեք ամիս ժամկետով, ամսական 1 տոկոս տոկոսադրույքով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` վերահսկողություն սահմանել բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներում գորգագործական արտադրությունների տեղադրման և վարկային միջոցների վերադարձման նկատմամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 5-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.1999
N 127
Որոշում